
ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԻՄ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՄ ԾՆՈՂՆԵՐԻՍ»
Երեկ, մայրության եւ գեղեցկության տոնի օրը հանդիպում ունեցանք ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արեւիկ Պետրոսյանի հետ եւ մի քանի հարց ուղղեցինք նրան: - Հարմարավե՞տ եք զգում Ձեզ Ազգային ժողովի փոխնախագահի աթոռին, դա կնոջը հարմա՞ր աթոռ է:
- Խոսքն իմ կարծիքով ոչ այնքան հարմարավետության մասին պետք է լինի, որքան պատասխանատվության գիտակցության եւ այն պատվով իրականացնելու:
Իսկ որեւէ պաշտոնի հետ կապված ես չէի առանձնացնի կնոջ կամ տղամարդու խնդիրը` պատասխանատվության եւ լիազորությունների շրջանակի հարց է: Նախ եւ առաջ ես ինձ դիտարկում եմ որպես ԱԺ պատգամավոր, որն իր կուսակցության հետ ընտրվելիս ժողովրդին խոստումներ է տվել եւ դրանք պետք է իրականացնի, հետո նոր որպես ԱԺ նախագահի տեղակալ: - Կառավարելի՞ է Ձեզ համար ԱԺ-ն, ի զորո՞ւ եք կառավարել` այնուամենայնիվ տարբեր մարդիկ են:
- Իմ աշխատանքային գործունեությունը ես սկսել եմ պատասխանատու օղակներից` կառավարելու, պատասխանատվություն կրելու առումով այդ բոլորն ինձ համար խորթ եւ անծանոթ միջավայր չէ. ե՛ւ վարչական, ե՛ւ քաղաքականության առումով ես որոշակի փորձ ունեմ: Եթե համեմատություն անցկացնենք` ԱԺ-ն խիստ առանձնահատկություն ունի, տարբերվում է գործադիրից (մինչեւ ԱԺ պատգամավոր դառնալը Ա. Պետրոսյանը արդարադատության փոխնախարար էր - Մ.Խ.), եւ պետք է կարողանալ այնպես կողմնորոշվել, աշխատանքներն այնպես կազմակերպել, որ թե՛ մարդկային, թե՛ քաղաքական, թե՛ աշխատանքային, թե՛ արդյունքի հասնելու առումով խնդիրներ չառաջանան: - Կին լինելը օգնե՞լ է, թե՞ խանգարել Ձեզ կարիերայի աստիճաններով բարձրանալիս:
- Ե՛վ օգնել է, ե՛ւ խանգարել: Բայց ավելի շատ խանգարել է: Խանգարել է առավել ազատ եւ անկաշկանդ տնօրինելու ժամանակը զուտ անձնական հարցերը հասցնելու- կազմակերպելու իմաստով, իսկ օգնելը` ինչը որ շատ ավելի կոշտ խոսակցության թեմա կարող է դառնալ երկու կամ ավելի տղամարդկանց միջեւ, կնոջ ներկայությամբ առավել մեղմ դրսեւորում է ունենում, հաճախ էլ` կարգավորվում, իմ դեպքում էլ բացառություն չէ այս ճշմարտությունը: - Այսինքն` գտնում եք, որ Հայաստանում կինը իր մասնագիտական որակով միայն կարող է պաշտոնի հասնե՞լ: ԱԺ մյուս կին պատգամավորներին եթե նայե՞նք:
- Այո, այդպես եմ կարծում: Իսկ ԱԺ մյուս կին պատգամավորներից յուրաքանչյուրից մի բան վերցնելու խնդիր կա, 12 կին պատգամավորներս էլ ունենք ե՛ւ մեր հմայքը, մեր առանձնահատկությունները, բնավորության ե՛ւ լավ, ե՛ւ վատ գծերը: Ճանապարհ անցած կանայք են բոլորն էլ, եւ շատ լավ կլիներ, որ մենք կարողանայինք համատեղ տարբեր ծրագրեր իրականացնել, որոշ հարցերում համատեղեինք մեր ջանքերը: - Գործադիրո՞ւմ էիք լավ զգում, թե օրենսդիրում:
- 15 տարի աշխատել եմ վարչական համակարգում, իսկ Ազգային ժողովում իմ աշխատանքային գործունեության մեկ տարին դեռ չի լրացել` համեմատել դեռ դժվար է: - Վերեւում տված հարցս այլ կերպ տամ. միանգամից պատասխանատու պաշտոններով եք սկսել Ձեր աշխատանքային գործունեությունը` Ձեր բա՞խտն է բերել, «տրամպլի՞ն» է եղել, հայրի՞կ... թե՞ համարում եք, որ Դուք ստացել եք Ձեր ընդունակություններին համապատասխան:
- Թող անհամեստ չհնչի, բայց ես իմ աշխատանքային գործունեության մեջ անձնական նախաձեռնություն աշխատանքի հարցում կամ առաջխաղացման առումով չեմ ունեցել, միայն առաջարկություններ են եղել, եւ դրանք համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ուսանելու տարիներից են եղել: Երբ ես թեկնածուական ատենախոսություն էի պաշտպանում` դասախոսներս պաշտպանության ժամանակ իմ ծնողներին էին փնտրում` ուզում էին ծանոթանալ, ասում էին, որ 5 տարի չեն ճանաչել նրանց, եւ ծանոթացան պաշտպանության արդյունքները տոնելու ժամանակ: Ոչ, իմ ծնողներն իմ առաջխաղացման մեջ որեւէ դեր չեն ունեցել, բայց ես իմ առաջխաղացման համար երախտապարտ եմ ծնողներիս` երջանկահիշատակ մորս, այս օրերին էլ իմ թիկունքին կանգնած հորս, որովհետեւ նրանք կարողացել են ստեղծել պայմաններ` կրթվելու եւ որքան հնարավոր է գիտելիքներ ձեռք բերելու համար, նաեւ օգնելով, որ ես չմտածեմ ընտանեկան հոգսերի մասին: - Քաղաքականությանը մոտենամ. ինչ-որ բան կարելի՞ էր անել, որ մարտի մեկը չլիներ:
- Ասեմ` առաջ նայելով. մենք պետք է եւ պարտավոր ենք ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի կրկնություններ չունենանք, եւ ավելացնենք ու բազմապատկենք այն ձեռքբերումները, որոնք եղել են այս տարիների ընթացքում, յուրաքանչյուր հայի քրտնաջան աշխատանքի գնով: Մենք պարտավոր ենք ավելի ազնիվ լինել գնահատականների հարցում, մեր արարքների համար պատասխան տալու, ժողովրդի աչքերին նայելու առումով: Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք այնպիսի վիճակում, որը ենթադրում է ակտիվ եւ արագ գործողություններ:
Մենք քաղաքական ուժ ենք, կոալիցիոն պարտավորություններ կան, դրանք զուտ ձեւակերպումներ չեն: Մեզ համար առաջնահերթը ոչ թե պաշտոններն են, այլ այն սկզբունքները, որոնցով խնդիրները պետք է լուծում ստանան: - Ազգային ժողովի մյուս կին պատգամավորների հետ հակադրություններ ունեցե՞լ եք, ուզում եմ ասել` զուտ կանացի կրքերը Ձեզ խո՞րթ են:
- Բարեբախտաբար` դեռ այդպիսի առիթներ չեն եղել: Եթե լինեն, կարծում եմ, առողջ քննարկումներ կունենանք եւ առողջ լուծումների կհանգենք: - Ինչո՞վ է զբաղված Արեւիկ Պետրոսյանն աշխատանքից դուրս, ինչո՞վ եք հետաքրքրվում:
- Շատ սիրով զբաղվում եմ ընտանիքով, դստրիկովս, որը շուտով 6 տարեկան կդառնա, այս տարի Տաթեւիկը դպրոց կգնա: Նա շատ հետաքրքրական հարցեր է տալիս, կարծես հասկանում է, թե ինչ-որ կարեւոր գործով եմ զբաղվում, նրա ըմբռնումը ինձ օգնում է առօրյա կյանքում: Ես սիրում եմ իմ ընտանեկան հոգսերն անձամբ հոգալ, ճաշ պատրաստել, ծառայող չունեմ եւ չեմ էլ ունենա, որովհետեւ տան հոգսերով զբաղվելը նաեւ լիցքաթափում է ինձ: Ես ապրում եմ եղբորս ընտանիքի եւ հորս հետ, նրանք ինձ շատ են օգնում, ապրում ենք այնպես, ինչպես տարիներ առաջ: Պաշտոնյա լինելն իմ կյանքում շատ բան չի փոխել: - Հայ կնոջ այսօրվա վիճակն ու խնդիրներն ինչպե՞ս եք դիտարկում` կարգախոսային եւ հռչակագրային բառերից անդին:
- Հայ կնոջ մասին խոսելիս` նախ մորս մասին եմ մտածում, այն կանանց մասին, որոնք մեր ընտանիքին ու մեր պետությանը տվել են ամեն ինչ: Այնուամենայնիվ հայ կինը մեր ընտանիքը, ազգին ու պետությանը պահողն է: Հայ կնոջ պրոբլեմներին անդրադառնալ ընդհանուր վիճակից կտրված` ճիշտ չէ: Եթե ընդհանուր սոցիալական եւ քաղաքական վիճակը հանդարտ չլինի` զարգացման հետագա տեմպերը հուսադրող չլինեն, հայ կնոջ առանձին վերցրած դերի մասին մտածելը ճիշտ մոտեցում չէ:
Առիթից օգտվելով շնորհավորում եմ հայ կանանց, աղջիկներին եւ մայրերին տոնի առթիվ, երջանկություն, տանելի հոգսեր, ընտանեկան ջերմություն եմ ցանկանում: Թող նրանք լինեն հարգված, գնահատված, առողջ:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ 10 ՏԱՐԻ ԱՆՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 8Վաղը կավարտվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը, ինչը հնարավորություն է տալիս առավելագույնս օբյեկտիվ գնահատելու նրա կառավարման 10 տարիները, քանի որ գործող նախագահին տրվող ...ՀՐԱԺԵՇՏ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻՆ
1Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ղեկավար կազմի հետ: ...Ո՞Ր ԹԵԿՆԱԾՈՒՆ Է ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀիլարի Քլինթոնի եւ Բարաք Օբամայի ներկուսակցական հակամարտությունը, ըստ երեւույթին, նախագահական ճանապարհ է հարթում հակադիր կուսակցության ներկայացուցիչ Ջոն Մակքեյնի համար: Եվ երբ ելնում ես համաշխարհային ...ՎԵՆԵՏԻԿՑԻՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ՄԵՐՈՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՓՈՓՈԽՎԱԾ ՕՐԵՆՔԸ
Մ. Խ.Ապրիլի 15-16-ին Ազգային ժողովում պետք է քննարկվի «Ժողովների, հանրահավաքների, ցույցերի եւ երթերի մասին» օրենքում կատարված փոփոխությունների հարցը Վենետիկի կամ, ավելի ամբողջական ասած, Եվրոխորհրդի «Մարդու ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՀԿ-ՆԵՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ. «ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆՔ, ԵՍ ԻՄ ՏԵՂՈՒՄ, ԴՈՒՔ` ՁԵՐ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանը կարծես խաղաղության չի գնում, մարտյան դեպքերից հետո խմորումները տեղափոխվում են ընտանիք, եւ մեծագույն անհրաժեշտություն կա բաց քննարկելու երկրում ստեղծված իրավիճակն ու որոշ առումով նաեւ ուղղորդելու ...Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՄԻՆՉԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԼՈՒԾՎԵՆ, ՄԱՐԴԸ ՔԱՅԼԵԼՈՒ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ»
Մ. Խ.«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ իրենք ոչ թե պաշտոնի կռիվ են տալիս, այլ ակնկալում են, որ կոալիցիայի գործունեությամբ իրավիճակը փոխվի, ...ԾԱՂԻԿՆԵՐԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ
Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց ապրիլի 7-ին մի քանի տասնյակ կանայք բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել մարտիմեկյան իրադարձություններին մասնակցելու համար ձերբակալված իրենց ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ 77 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԲ-ՈՒՄ ՆԵՐԴՐՎԱԾ ԵՆ 73-Ը
«Հայաստանի Կենտրոնական բանկի թափանցիկության համապատասխանությունը համաշխարհային ստանդարտներին» վերնագրով աշխատության շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ Կենտրոնական բանկում: Բացելով շնորհանդեսը, ԿԲ նախագահ Տիգրան ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Ա. Մ.Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ հրաժարվեց պատասխանել լրագրողների բոլոր այն հարցերին, որոնք առնչվում էին նրա՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին շրջանառվող լուրերին, ասելով, որ նախկինում ...ԽՈՇՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԸ ԿԲԵՌՆԱԹԱՓԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄոտակա 4-5 տարիներին կունենանք ամբողջությամբ վերակառուցված Երեւանի կենտրոն, երբ իրականանան իրացման մի քանի գոտիներում կառուցապատման ծրագրերը: Այս համոզմունքը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ...«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՅՍՈՒՀԵՏԵՎ «BEELINE» ԱՊՐԱՆՔԱՆԻՇՈՎ
«Վիմպելկոմ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն «Արմենտել» ՓԲԸ-ն այսուհետեւ կապի իր ծառայությունները կմատուցի «Beeline» ապրանքանիշով: Հայաստանը 7-րդ երկիրն է, ուր մուտք է գործում այս ապրանքանիշը: Ըստ «Վիմպելկոմի» ...ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԻՄ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՄ ԾՆՈՂՆԵՐԻՍ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ, մայրության եւ գեղեցկության տոնի օրը հանդիպում ունեցանք ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արեւիկ Պետրոսյանի հետ եւ մի քանի հարց ուղղեցինք նրան: - Հարմարավե՞տ եք զգում Ձեզ Ազգային ...ԵՐԲ ԳՈՒՅՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ԿՆՈՋ ԷՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳարնան, մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ 33 նկարչուհի իրենց, նաեւ արվեստասերների համար պատրաստել էին գեղեցիկ ու հաճելի նվեր: Գեւորգ (Ջոտտո) Գրիգորյան թանգարանում ներկայացված ցուցահանդեսը ...ՍՎԱԶԼՅԱՆԸ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հ. Ծ.Այսօր՝ ապրիլի 8-ին Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) Սբ. Մարիամ հայկական առաքելական եկեղեցու Արմենակ Տեր-Պետրոսյան դահլիճում Հայոց ցեղասպանությանը ականատես-վերապրողների վկայությունների մասին զեկուցումով հանդես ...«ԱՐՏՈՒՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿԸ» ԿԱՊԻՏՈԼ ՀԻԼՈՒՄ
Հ. Ծ.Մրցանակակիր ռեժիսորներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների աղմուկ հանած «Արտույտների ագարակը» ֆիլմը վաղը՝ ապրիլի 9-ին ցուցադրվելու է առաջին անգամ Ն. Նահանգների Կապիտոլ Հիլի «Ռեյբըռն հաուս օֆիս» շենքի դահլիճում, ...«ԻՄ ԱՅՑԸ` ՎԵՐԱԴԱՐՁ Է ՏՈՒՆ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ2000 թվականից «21-ի հեռանկարներ» փառատոնը (նախագահ` կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) դարձել է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ եւ արդեն 9-րդ անգամ երաժշտասերներին պարգեւում է դասական երաժշտութան տոնական ...ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Ուրբաթ» ակումբում երեկ հյուրընկալված Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը խոսելով կանանց իրավունքներից` նշեց, որ իր համար դժվար է տարբերություն դնել կնոջ իրավունք եւ տղամարդու ...ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԿԱՅՈՒՆ ՏԵՂ ՈՒՆԻ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՄայրության եւ գեղեցկության, ինչպես նաեւ առողջապահության համաշխարհային օրվա առթիվ երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալվել էր Հայ-ամերիկյան առողջապահության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Հայ-ամերիկյան ...ԵՐԲ ԽԱՂԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԲՈԼՈՐՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐ ԵՆ
Գ. Գ.Կրթության միջազգային ակադեմիայի, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Տարվա ինտելեկտ» մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը, ...ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊՈՒՏԻՆԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հայաստանում այցով գտնվող Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան եւ Հայաստանի առաջին տիկին Բելա Քոչարյանը ապրիլի 7-ին այցելել են Երեւանի «Մոսկվայի տուն»: Հաղորդվում է, որ հյուրերը դիտել են այնտեղ բերված ...ՅՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՊԱՐԳԵՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որում բացի մեդալներից, խաղարկվում էին նաեւ Պեկինի օլիմպիադայի ուղեգրեր: Դրանք բաժին պետք է հասնեին քաշային յուրաքանչյուր կարգում ...ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՔիքբոքսինգի Հայաստանի հավաքականը մեծ վերելքով հանդես եկավ Խարկովում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Մեր մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճեցին 5 ոսկե եւ 3 արծաթե մեդալ: Դեռեւս մրցումների մեկնելուց ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԲԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանիայի Մերիդա քաղաքում մեկնարկել է Ռյուի Լոպեսի անվան շախմատի միջազգային 2-րդ մրցաշարը, որի 8 մասնակիցների թվում է նաեւ հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Մեր շախմատիստն անցկացրած երկու պարտիաներում ...ՀԱԿՈԲՅԱՆԻ ԹԻՄՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴագոմիսում ընթացող Ռուսաստանի շախմատի ակումբային առաջնությունում 5 տուրից հետո միանձնյա առաջատարը Եկատերինբուրգի «Ուրալն» է, որի կազմում հանդես է գալիս Վլադիմիր Հակոբյանը: «Ուրալը» վստահ հաղթում է մրցակիցներին ...ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 17-րդ առաջնությունը: Ինչպես եւ անցյալ տարի, այս անգամ էլ առաջնության պարգեւները կվիճարկեն մասնակից 8 թիմերը, որոնք կմրցեն չորս շրջանով: Ելնելով թիմերի նախապատրաստությունից, ...ԴԱԺԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՀԱՅ ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ
1Արաբական Միացյալ Էմիրություններում 25 իրավապահներ դատարանի առաջ են կանգնել մի խումբ բանտարկյալների հանդեպ անցյալ տարվա օգոստոսին բիրտ գործողություններ կիրառելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «Ազատությունը»` ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ապրիլի 6-ին քաղաքացի Արա Մարուքյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում գեներալ Մանվել Գրիգորյանը (ՊՆ նախկին փոխնախարար) եւ նրա օգնական Զոհրաբ ...«ՌԱԶԲՈՐԿԱ» ԵՎ ԶՈՀ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 5Ապրիլի 6-ին Նորքի 5-րդ փողոցում «տաքգլուխների» վեճը շարունակվեց եւ վերածվեց ծեծկռտուքի, որի արդյունքում մեկը սպանվեց: Սպանվածի դիակը տեղափոխել են «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ պարզվել ...ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Մ. Մ.Հայհիդրոմետ ծառայության օպերատիվ օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից տեղեկացանք, որ առաջիկա 5 օրերին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 10-ից առավելապես ...ՎԱԳՈՆՆԵՐԸ ՇՐՋՎԵԼ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 6-ին, ժամը 10.40-ին Հայկական երկաթուղու Վանաձոր կայարանի տնօրենից ահազանգ է ստացվել, որ ժամը 08.30-ին երկաթգծի 2637 կմ-ում` Շահալի-Թումանյան հատվածում գծերից դուրս է եկել 8 դատարկ բեռնատար վագոն, ...
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՁՆԱՎՈՐԵԼԸ ՉԷՐ ԵՎ ՉԷ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ 10 ՏԱՐԻ ԱՆՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե
ՀԱՐԳԵԼԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հարգանքներով ՎԱՐԴԱՆ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
«ՌԱԶԲՈՐԿԱ» ԵՎ ԶՈՀ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

