
ԽՈՇՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԸ ԿԲԵՌՆԱԹԱՓԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ
Մոտակա 4-5 տարիներին կունենանք ամբողջությամբ վերակառուցված Երեւանի կենտրոն, երբ իրականանան իրացման մի քանի գոտիներում կառուցապատման ծրագրերը: Այս համոզմունքը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Պատասխանելով իրացման գոտիներում այս տարի նախատեսվող աշխատանքների մասին հարցին, քաղաքապետը նշեց, որ Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագիրն արդեն ավարտվել է, Գլխավոր պողոտայում շինարարական աշխատանքները շարունակվում են, իսկ Կոնդում, Կոզեռնում եւ 33-րդ թաղամասում («Ֆիրդուսնոցում») ընթանում են իրացման նախապատրաստման աշխատանքներ:
Խոսելով այս տարի Երեւանի քաղաքային եւ համայնքային ծրագրերի մասին, քաղաքապետը հայտնեց, որ այդ ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվել է 93 մլրդ դրամ, որին տարվա ընթացքում նախատեսվում է ավելացնել եւս 5 մլրդ դրամ: Դա նշանակում է, որ այս տարի մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի համար կհատկացվեն 20 տոկոս ավելի միջոցներ 2007-ի համեմատ: Այսինքն, այս տարվա ծրագրերն ավելի հագեցած եւ շատ են, քան անցյալ տարվանը: Դրանք համահունչ են Երեւանի հնգամյա՝ 2008-2012 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրին: Ինչպես հայտնեց Երվանդ Զախարյանը, ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտին հատկացված միջոցները 26 տոկոսով են գերազանցում նախորդ տարվա ցուցանիշը: Այդ գումարները հիմնականում կուղղվեն մայրաքաղաքում շրջանցող փողոցների, նոր մայրուղիների, խաչմերուկների, անցուղիների եւ անցումների կառուցմանը, որոնց մեծ մասի շինարարական աշխատանքները սկսվել էին դեռ անցյալ տարի:
Ներկայումս ընթացքի մեջ է եւ մինչեւ մայիս-հունիս ամիսը պատրաստ կլինի Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների տրանսպորտային հանգույցի շինարարությունը: Ընթանում է այնպիսի խոշոր նախագծի կառուցում, ինչպիսին Գետառի հունի կառուցապատումն է: Մասնավորապես սկսվել են Հերացի, Կորյուն, Նալբանդյան, Չարենց փողոցների հատման տրանսպորտային հանգույցի, Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկների ստորգետնյա անցման, Հերացի-Սարալանջի-Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու եւ Հերացի-Խորենացի փողոցները միացնող ճանապարհի, Սարալանջի մայրուղու շարունակության վերակառուցման (Ավետիսյան փողոցից մինչեւ Դավիթաշենի կամուրջ), Աբովյան փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա թունելի, Արշակունյաց պողոտայում վերգետնյա անցումի եւ բետոնե միջնապատերի կառուցման աշխատանքները: Կունենանք մեծ տրանսպորտային համալիր հանգույց, որը թույլ կտա բեռնաթափել տրանսպորտը կենտրոնից: Երվանդ Զախարյանը ներողամտություն հայցեց այսպիսի մեծածավալ շինարարությամբ պայմանավորված անհարմարությունների եւ խցանումների համար, հավաստիացնելով, որ քաղաքապետարանն ու ճանապարհային ոստիկանությունը վերահսկողություն են սահմանել եւ աշխատում են նվազագույնի հասցնել այդ անհարմարությունները: Քաղաքապետը տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է նաեւ Մյասնիկյան պողոտայի երկու եւ Աճառյան փողոցի մեկ կամուրջների կապիտալ վերակառուցումը:
Երեւանի քաղաքապետարանի իրականացնելիք ծրագրերից քաղաքապետն առանձնացրեց 3-րդ կարգի վթարայնության շենքերի ամրացման եւ 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրերը: Համաձայն դրանց, այս տարի 4-րդ կարգի վթարայնության 2 շենքերի բնակիչների համար կկառուցվեն 2 նոր բազմաբնակարան շենքեր, իսկ 3-րդ աստիճանի վթարայնության 10 շենքեր կամրացվեն: Քաղաքապետը հայտնեց, որ այսպիսով 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչների խնդիրը լուծվում է եւ մնում է միայն մեկ այդպիսի շենք՝ հանրակացարան, որին քաղաքապետարանը կանդրադառնա արդեն 2009-ին:
Շուտով կսկսվեն փողոցների ասֆալտապատման եւ արտաքին լուսավորության աշխատանքները: Երեւանում, այսպիսով, այս տարի 39 կմ ընդհանուր երկարությամբ 24 փողոցների լուսավորության ցանցի անցկացումից հետո, չլուսավորված փողոցներ չեն լինի: Մեկ այլ կարեւոր հարցի՝ ոռոգման ցանցի վերականգնման եւ կանաչ տարածքների ավելացման աշխատանքների մասին Երվանդ Զախարյանը հայտնեց, որ անցած երեք տարիներին շուրջ 30 տոկոսով ավելացել են 1 շնչին ընկնող կանաչ տարածքները Երեւանում: Եթե 2003-04 թվականներին դա կազմում էր 5,2 քմ, ապա այժմ արդեն՝ 7 քմ:
Վարչապետի հանձնարարականով իրականացվող վերելակների կապիտալ նորոգման ծրագիրը ընթացքի մեջ է, եւ աշխատանքները կատարվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Այդ նպատակով պետությունը տրամադրվել է 3 մլրդ դրամ: Անցյալ տարվա վերջին եռամսյակում վերանորոգվել է 400 վերելակ, այս տարվա առաջին եռամսյակում՝ 417 վերելակ: Նախատեսված է ընդհանուր առմամբ մինչեւ տարեվերջ նորոգել 4624 վերելակ, որից 817-ն արդեն փաստորեն նորոգվել է:
Այս տարի 1,7 մլրդ դրամ է տրամադրվելու մայրաքաղաքում 45 դպրոցների եւ 12 մանկապարտեզների ջեռուցման համակարգերի կառուցման համար: Նախատեսվում է երկու տարվա ընթացքում ամբողջությամբ ավարտել այս ծրագիրը, որից հետո արդեն Երեւանում ջեռուցում չունեցող դպրոցներ չեն մնա:
Հասարակական տրանսպորտի վիճակի բարելավմանը կնպաստեն այս տարի 150 նոր ավտոբուսները, որ ներկրելու են մասնավոր ընկերությունները: Եվս 20 նոր տրոլեյբուս կներկրվի արդեն պետական միջոցներով: Մետրոպոլիտենի անվտանգության ապահովման եւ կապիտալ վերանորոգման նպատակով այս տարի կտրամադրվի 1,7 մլրդ դրամ: Քաղաքապետը ընդգծեց մետրոպոլիտենի դերը հեռանկարում քաղաքի հասարակական տրանսպորտի խնդրի լուծման տեսանկյունից եւ կարեւորեց նոր կայանների կառուցման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով կառավարության հաստատած եւ խորհրդարանին ներկայացված գույքի օրինականացման օրինագծին, որով օրինականացվում են այն հողամասերն ու բնակելի տները, որտեղ բնակիչները բնակվել են տարիներ եւ տասնամյակներ, Երվանդ Զախարյանը հատուկ ընդգծեց, որ օրինականացվելու է մինչեւ 2001-ի մայիսի 15-ը կառուցված գույքը եւ դա որոշվելու է տիեզերական լուսանկարահանումներով, որոնց պատկերները առկա են ինչպես քաղաքապետարանում, այնպես էլ կադաստրի ստորաբաժանումներում:
Ինչ վերաբերում է այս տարվա առաջին եռամսյակում իրականացված ծրագրերին, ապա նախատեսված 35 մլրդ 312 մլն դրամի փոխարեն իրականացվել են 35 մլրդ 504 մլն դրամի աշխատանքներ կամ նախատեսվածի 100,5 տոկոսը: Ա. Մ.
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ 10 ՏԱՐԻ ԱՆՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 8Վաղը կավարտվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը, ինչը հնարավորություն է տալիս առավելագույնս օբյեկտիվ գնահատելու նրա կառավարման 10 տարիները, քանի որ գործող նախագահին տրվող ...ՀՐԱԺԵՇՏ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԻՆ
1Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել պաշտպանության, արտաքին գործերի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայությունների ղեկավար կազմի հետ: ...Ո՞Ր ԹԵԿՆԱԾՈՒՆ Է ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀիլարի Քլինթոնի եւ Բարաք Օբամայի ներկուսակցական հակամարտությունը, ըստ երեւույթին, նախագահական ճանապարհ է հարթում հակադիր կուսակցության ներկայացուցիչ Ջոն Մակքեյնի համար: Եվ երբ ելնում ես համաշխարհային ...ՎԵՆԵՏԻԿՑԻՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ՄԵՐՈՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՓՈՓՈԽՎԱԾ ՕՐԵՆՔԸ
Մ. Խ.Ապրիլի 15-16-ին Ազգային ժողովում պետք է քննարկվի «Ժողովների, հանրահավաքների, ցույցերի եւ երթերի մասին» օրենքում կատարված փոփոխությունների հարցը Վենետիկի կամ, ավելի ամբողջական ասած, Եվրոխորհրդի «Մարդու ...ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՀԿ-ՆԵՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ. «ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆՔ, ԵՍ ԻՄ ՏԵՂՈՒՄ, ԴՈՒՔ` ՁԵՐ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանը կարծես խաղաղության չի գնում, մարտյան դեպքերից հետո խմորումները տեղափոխվում են ընտանիք, եւ մեծագույն անհրաժեշտություն կա բաց քննարկելու երկրում ստեղծված իրավիճակն ու որոշ առումով նաեւ ուղղորդելու ...Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՄԻՆՉԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԼՈՒԾՎԵՆ, ՄԱՐԴԸ ՔԱՅԼԵԼՈՒ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ»
Մ. Խ.«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ իրենք ոչ թե պաշտոնի կռիվ են տալիս, այլ ակնկալում են, որ կոալիցիայի գործունեությամբ իրավիճակը փոխվի, ...ԾԱՂԻԿՆԵՐԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ
Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց ապրիլի 7-ին մի քանի տասնյակ կանայք բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել մարտիմեկյան իրադարձություններին մասնակցելու համար ձերբակալված իրենց ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ 77 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԲ-ՈՒՄ ՆԵՐԴՐՎԱԾ ԵՆ 73-Ը
«Հայաստանի Կենտրոնական բանկի թափանցիկության համապատասխանությունը համաշխարհային ստանդարտներին» վերնագրով աշխատության շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ Կենտրոնական բանկում: Բացելով շնորհանդեսը, ԿԲ նախագահ Տիգրան ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
Ա. Մ.Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ հրաժարվեց պատասխանել լրագրողների բոլոր այն հարցերին, որոնք առնչվում էին նրա՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին շրջանառվող լուրերին, ասելով, որ նախկինում ...ԽՈՇՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԸ ԿԲԵՌՆԱԹԱՓԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄոտակա 4-5 տարիներին կունենանք ամբողջությամբ վերակառուցված Երեւանի կենտրոն, երբ իրականանան իրացման մի քանի գոտիներում կառուցապատման ծրագրերը: Այս համոզմունքը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ...«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՅՍՈՒՀԵՏԵՎ «BEELINE» ԱՊՐԱՆՔԱՆԻՇՈՎ
«Վիմպելկոմ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն «Արմենտել» ՓԲԸ-ն այսուհետեւ կապի իր ծառայությունները կմատուցի «Beeline» ապրանքանիշով: Հայաստանը 7-րդ երկիրն է, ուր մուտք է գործում այս ապրանքանիշը: Ըստ «Վիմպելկոմի» ...ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԻՄ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՄ ԾՆՈՂՆԵՐԻՍ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ, մայրության եւ գեղեցկության տոնի օրը հանդիպում ունեցանք ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արեւիկ Պետրոսյանի հետ եւ մի քանի հարց ուղղեցինք նրան: - Հարմարավե՞տ եք զգում Ձեզ Ազգային ...ԵՐԲ ԳՈՒՅՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ԿՆՈՋ ԷՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳարնան, մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ 33 նկարչուհի իրենց, նաեւ արվեստասերների համար պատրաստել էին գեղեցիկ ու հաճելի նվեր: Գեւորգ (Ջոտտո) Գրիգորյան թանգարանում ներկայացված ցուցահանդեսը ...ՍՎԱԶԼՅԱՆԸ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հ. Ծ.Այսօր՝ ապրիլի 8-ին Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) Սբ. Մարիամ հայկական առաքելական եկեղեցու Արմենակ Տեր-Պետրոսյան դահլիճում Հայոց ցեղասպանությանը ականատես-վերապրողների վկայությունների մասին զեկուցումով հանդես ...«ԱՐՏՈՒՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿԸ» ԿԱՊԻՏՈԼ ՀԻԼՈՒՄ
Հ. Ծ.Մրցանակակիր ռեժիսորներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների աղմուկ հանած «Արտույտների ագարակը» ֆիլմը վաղը՝ ապրիլի 9-ին ցուցադրվելու է առաջին անգամ Ն. Նահանգների Կապիտոլ Հիլի «Ռեյբըռն հաուս օֆիս» շենքի դահլիճում, ...«ԻՄ ԱՅՑԸ` ՎԵՐԱԴԱՐՁ Է ՏՈՒՆ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ2000 թվականից «21-ի հեռանկարներ» փառատոնը (նախագահ` կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) դարձել է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ եւ արդեն 9-րդ անգամ երաժշտասերներին պարգեւում է դասական երաժշտութան տոնական ...ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Ուրբաթ» ակումբում երեկ հյուրընկալված Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը խոսելով կանանց իրավունքներից` նշեց, որ իր համար դժվար է տարբերություն դնել կնոջ իրավունք եւ տղամարդու ...ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂԸ ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԿԱՅՈՒՆ ՏԵՂ ՈՒՆԻ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՄայրության եւ գեղեցկության, ինչպես նաեւ առողջապահության համաշխարհային օրվա առթիվ երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալվել էր Հայ-ամերիկյան առողջապահության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Հայ-ամերիկյան ...ԵՐԲ ԽԱՂԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԲՈԼՈՐՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐ ԵՆ
Գ. Գ.Կրթության միջազգային ակադեմիայի, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Տարվա ինտելեկտ» մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը, ...ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊՈՒՏԻՆԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հայաստանում այցով գտնվող Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան եւ Հայաստանի առաջին տիկին Բելա Քոչարյանը ապրիլի 7-ին այցելել են Երեւանի «Մոսկվայի տուն»: Հաղորդվում է, որ հյուրերը դիտել են այնտեղ բերված ...ՅՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՊԱՐԳԵՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որում բացի մեդալներից, խաղարկվում էին նաեւ Պեկինի օլիմպիադայի ուղեգրեր: Դրանք բաժին պետք է հասնեին քաշային յուրաքանչյուր կարգում ...ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՔիքբոքսինգի Հայաստանի հավաքականը մեծ վերելքով հանդես եկավ Խարկովում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում: Մեր մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճեցին 5 ոսկե եւ 3 արծաթե մեդալ: Դեռեւս մրցումների մեկնելուց ...ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԲԱՐ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանիայի Մերիդա քաղաքում մեկնարկել է Ռյուի Լոպեսի անվան շախմատի միջազգային 2-րդ մրցաշարը, որի 8 մասնակիցների թվում է նաեւ հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Մեր շախմատիստն անցկացրած երկու պարտիաներում ...ՀԱԿՈԲՅԱՆԻ ԹԻՄՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴագոմիսում ընթացող Ռուսաստանի շախմատի ակումբային առաջնությունում 5 տուրից հետո միանձնյա առաջատարը Եկատերինբուրգի «Ուրալն» է, որի կազմում հանդես է գալիս Վլադիմիր Հակոբյանը: «Ուրալը» վստահ հաղթում է մրցակիցներին ...ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 17-րդ առաջնությունը: Ինչպես եւ անցյալ տարի, այս անգամ էլ առաջնության պարգեւները կվիճարկեն մասնակից 8 թիմերը, որոնք կմրցեն չորս շրջանով: Ելնելով թիմերի նախապատրաստությունից, ...ԴԱԺԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՀԱՅ ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ
1Արաբական Միացյալ Էմիրություններում 25 իրավապահներ դատարանի առաջ են կանգնել մի խումբ բանտարկյալների հանդեպ անցյալ տարվա օգոստոսին բիրտ գործողություններ կիրառելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «Ազատությունը»` ...ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ապրիլի 6-ին քաղաքացի Արա Մարուքյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում գեներալ Մանվել Գրիգորյանը (ՊՆ նախկին փոխնախարար) եւ նրա օգնական Զոհրաբ ...«ՌԱԶԲՈՐԿԱ» ԵՎ ԶՈՀ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 5Ապրիլի 6-ին Նորքի 5-րդ փողոցում «տաքգլուխների» վեճը շարունակվեց եւ վերածվեց ծեծկռտուքի, որի արդյունքում մեկը սպանվեց: Սպանվածի դիակը տեղափոխել են «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ պարզվել ...ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Մ. Մ.Հայհիդրոմետ ծառայության օպերատիվ օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից տեղեկացանք, որ առաջիկա 5 օրերին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 10-ից առավելապես ...ՎԱԳՈՆՆԵՐԸ ՇՐՋՎԵԼ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 6-ին, ժամը 10.40-ին Հայկական երկաթուղու Վանաձոր կայարանի տնօրենից ահազանգ է ստացվել, որ ժամը 08.30-ին երկաթգծի 2637 կմ-ում` Շահալի-Թումանյան հատվածում գծերից դուրս է եկել 8 դատարկ բեռնատար վագոն, ...
«5 ԱՍՏՂ INTERVISION»-ՈՒՄ
Հ. Հ.ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«DIGITEC»-Ն ՈՒՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԳՅՈՒԼԸ, ՖՈՒՏԲՈԼԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԱՌՆ ՈՒ ... ԽԱՌՆԱԿ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՁՆԱՎՈՐԵԼԸ ՉԷՐ ԵՎ ՉԷ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ՝ 10 ՏԱՐԻ ԱՆՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե
ՀԱՐԳԵԼԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հարգանքներով ՎԱՐԴԱՆ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
«ՌԱԶԲՈՐԿԱ» ԵՎ ԶՈՀ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
- 0 Ահեկանը հայոց հին տոմարի իններորդ ամիսն (ապրիլի 8-ից մինչև մայիսի 7-ը): Ամսանունը առնչվում է կրակ, հուր բառերի հետ: Այդ ստուգաբանությունը կապվում է գարնան զարթոնքի հետ:
- 1880 Թիֆլիսում վախճանվեց Գաբրիել Այվազովսկին: (Ծնվ. 1810թ.-ին, Թեոդոսիայում):
- 1907 Մահացավ հանրային գործիչ, ուսուցչապետ Ռեթեոս Բերբերյանը: (Ծնվ. 1848 թ.):
- 1958 Մահացավ պատմագետ Գառնիկ Կիզալյանը: (Ծնվ. 1893 թ.):
- 1975 ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը բանաձև (թիվ 148) ընդունեց 1975 թ. ապրիլի 24-ը «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակման ազգային օր» հայտարարելու մասին:
- 1997 ԱՄՆ-ի կոնգրեսականները Ջորջ Ռադանովիչը և Դեյվիդ Բանիերը կոնգրեսին ներկայացրեցին օրենսդրական նախագիծ, կոչ անելով հատուկ բանաձև ընդունել հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

