
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՁԱՅՆՆ ԻՐ ԱԶԳԻՆ
«Մեր կուլտուրայի պետականությունը համարժեք է մեր պետականության կուլտուրային: ...Չկա քաղաքականություն` առանց քաղաքակրթության եւ չկա քաղաքակրթություն` առանց մշակույթի: Նախապատվության ասպարեզն անպայման պետք է տալ մեր հոգեւոր եւ մտավոր ունակություններին: Սրանք պետք է լինեն մեր գոյության բարձրակետում, ինչպես, ասենք, գլուխը պետք է լինի ուսերի վրա եւ ոչ թե ոտքերի տակ: ...Չկա ժողովրդավարություն` առանց քաղաքակրթության: ...Մինչեւ առաջնահերթությունը չգրավեն մշակույթն ու մեր հոգեւոր առողջացման առաջընթացը, տնտեսապես չենք բարգավաճի: Հակառակը երբեք տեղի չի ունենա: ...Առհասարակ, ամեն մի արվեստագետ, մտավորական, անհատ պարտավոր է ունենալ դիրքորոշում, հայեցակարգ, կեցվածք եւ պետք է ապրի ժողովրդի շահերով: ...Երբ երկրում գերիշխում է գավառամտությունը, անկախությունը վերածվում է իր հակապատկերին: Չափանիշները շրջվում են գլխիվայր: Սանձազերծվում է անօրինությունը: Կեղեքվում է ժողովուրդը: Հարստանում են հափշտակիչները: Մարդիկ լքում են իրենց հայրենիքը, ուր պաշտպանված չեն հոգեպես, բարոյապես, ֆիզիկապես: Պետականորեն ձեւավորվում է նոր հայի կերպարը` կիսագրագետ, կիսագողական, բութ, մեծամիտ, կաշառակեր, մեծավորի հանդեպ` ստրկահաճ, փոքրավորի հանդեպ` անգութ ու դաժան: Անարդարությունից դառնացած հանրությունը դառնում է ոճրագործության հանդեպ անտարբեր, վախկոտ, պատեհապաշտ ու անկամ: Հասարակությունը հավատազրկվում է, հուսահատվում, պարփակվում ինքն իր մեջ, ճահճանում, որակազրկվում: Տեղի է ունենում ամենավեհ գաղափարների պոռնկացում: Եկեղեցին դառնում է ժողովրդի հոգսերին անտարբեր, իշխանամերձ: Ժողովրդավարությունը` ձեւական, կեղծ, շինծու: Պետությունը` վարչահրամայական, ձեւով` եվրոպական, բարոյականությամբ` հետամնաց, ասիական: Հեռանկարը` պղտոր, գորշ, անորոշ...: ...Անցումնային կոչված այսօրվա ժամանակաշրջանում չափանիշները գլխիվայր շրջված են եւ չկա մասնագիտական պաշտպանվածություն: ...Մենք կորցրինք սոցիալիզմի բոլոր դրական կողմերն ու որդեգրեցինք կապիտալիզմի միայն այլանդակությունները: Չկա՛ ոչ մի կապ պետության եւ քաղաքացու միջեւ»: ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Ստեղծագործության մեջ կարգ ու սկզբունք է պետք, գրագիտություն, ...անգրագիտության հողի վրա արվեստ չի ստեղծվում: ...Այսօր ռաբիսի եւ դիլետանտիզմի շրջան է, ինչպե՞ս կարող է պրոֆեսիոնալ մարդը գնահատվել: Դժբախտությունն այստեղ է: ...Հայաստանը սոսկ 29 հազար քառակուսի կիլոմետր տարածք չէ, այլ գաղափար է առաջին հերթին: Իսկ եթե Հայաստանում ապրող մարդը չի կրում այս գաղափարը, նա չի կարող Հայաստանի քաղաքացի լինել կամ ուղղակի հայ չէ` ինչ պաշտոնում էլ լինի: Հայաստանի գաղափարը` ազգային մեր գաղափարախոսությունը, մշակված է դարերի ընթացքում մեր բանահյուսությամբ, գրականությամբ, հոգեւոր ձգտումներով, մեր հավատքի հիմնարկությամբ (նկատի ունեմ Հայ առաքելական եկեղեցին): Հայաստանի քաղաքացին ազգային այս գաղափարախոսությունը պետք է կրի իր մեջ: Հայաստանի Հանրապետությունը ղեկավարողը, կառավարության կազմում եւ Ազգային ժողովում գտնվողն առաջին հերթի՛ն պետք է կրի այդ գաղափարախոսությունը, հասկանա, որ ծառայում է այդ գաղափարին եւ ոչ թե այս տարածքը ծառայեցնի ինչ-ինչ շահերի...: ...Ոչ մի տնտեսական բարելավում, ոչ մի տնտեսական օգուտ կամ աճ չի կարող լինել, եթե չլինի այդ գաղափարի գիտակցումը: Այսօր հայը հեշտ ու հանգիստ լքում է Հայրենիքը: ...Իմ կարծիքով` Հայրենիքը լքողը հենց նա է, ով չի կրում Հայաստանի գաղափարը, զուրկ է ազգային գաղափարախոսությունից»: ՀԱՄԼԵՏ ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Այսօր միջազգային այդ ուժերը համաշխարհային պատերազմ են հայտարարել քրիստոնեությանը: Դրանով նրանք պայքարում են ազգային արժեքների եւ գաղափարախոսության դեմ: ...Ունենալ ազգային գաղափարախոսություն` նշանակում է պահպանել մշակույթը, պատմությունը, կրոնը, լեզուն: Սա արժեքների համակարգ է: Եթե մեր ճանապարհին կորցնենք այդ գործոնները, կդառնանք թափթփուկներ: ...Իմ կարծիքով երկիրը ծրագրված քանդեցին. սկզբում` գաղափարախոսությունը, հետո` մշակույթը, այնուհետեւ մարդկանց մթի մեջ թողեցին... Հիմա ՀՀ-ում մի նոր զարթոնք եմ զգում: Ինձ թվում է` Արեւմուտքը ժամանակավորապես ձեռք քաշեց ՀՀ-ից: Պատճառը չգիտեմ: Գնացին Սերբիա: ...Պետք է այս վիճակից օգտվենք, վերականգնենք մեր ազգայինը: Ցանկություն է պետք...»: ԱՐՄԻՆԵ ԿԱԼԵՆՑ
«Մենք դատարկաձեռն չենք ներկայացել համաշխարհային քաղաքակրթության ասպարեզ: Ցավոք մեր ներդրումները ավելի շատ դրսում են եղել, օտարների համար: Բայց հայրենի հողի վրա կառուցելն ուրիշ է: Այստեղ ազգային արժեքներ են ստեղծվում, իսկ այնտեղ...: ...Մշակույթը շատ է ազդել մեր ազգային ինքնագիտակցության վրա: Թերեւս ոչ մի գործոն մշակույթի պես զորեղ լինել չի կարող: Գրականություն, երաժշտություն, ճարտարապետություն, նկարչություն... Եթե դրանցից որեւէ մեկը խախտվեր, կխախտվեր ներդաշնակությունը, կխաթարվեր մեր ժողովրդի նկարագիրը, եւ ա՛յլ հատկանիշներով կհասնեինք 21-րդ դար» (ԱՐԹՈՒՐ ԹԱՐԽԱՆՅԱՆ, 2000):
«...Ազատ լինել` չի նշանակում անել այն, ինչ ուզում են կամ ինչ կարող ես: Միշտ պետք է հաշվի առնել դիմացինի արժանապատվությունը եւ, մանավանդ, ազգային արժանապատվությունը: ...Արարատը շատ բարձր է մեզանից: Երե յուրաքանչյուր մարդ կարողանա Արարատի քառորդի չափ ուժեղ կանգնած մնալ, ի՜նչ երջանկություն կլիներ բոլորիս համար»: ԿԱՐԼԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ
«Ի սկզբանե Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմքում դրվել էր ազգային սկզբունքը, նկատի առեք` ո՛չ դասակարգային, ո՛չ քաղաքական, այլ` ազգային: Հետագայում հասարակական զարգացումն ընթացավ այնպիսի ճանապարհով, որ Սփյուռքի հետ հարաբերություններն աստիճանաբար ազգային գետնից անցան դասակարգայինի: ...Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն ունեցավ բացարձակ մենաշնորհային իրավունքներ` Սփյուռքի հետ գործակցություն վարելու: Իմ գնահատականով` շատ կարեւոր գործ կատարեց. հիմք դրեց նոր շրջանի լայն հարաբերությունների, հազարավոր կապեր ստեղծեց Սփյուռքի հետ` ե՛ւ անհատական, ե՛ւ խմբակային առումով: ...Ամեն տարի, 60-ական թվականների կեսերից, Խ. Հայաստանի բուհերն էին ընդունվում 100-200 հոգի: Եթե այսօր, մանավանդ Մերձավոր Արեւելքում, կան հայ երիտասարդների միություններ, այդ մարդիկ մեզ մոտ են կրթվել: Նրանք ոչ միայն բարի համբավ ունեն իբրեւ լավ մասնագետներ, այլեւ հայ ազգային կյանքի հիմքն են: Այդ շրջանում` 1960-ական թվականների վերջից մինչեւ 80-ական թվականները, սփյուռքահայերը շատ ավելի էին հպարտանում Խ. Հայաստանով: Նրանց համար Հայաստանն իրո՛ք դարձել էր երազային երկիր: Գալիս էին, շփվում (այսօր այդ բանը չկա. վերացավ): Հայաստանում, առաջին հերթին, նրանք միտք, իմաստ էին փնտրում, բարձր արվեստ, անշահախնդրություն: ...Նոր իշխանությունները, ՀՀՇ գաղափարաբանությամբ զինված, 1992 թվականից հրաժարվեցին ֆինանսավորել [Սփյուռքահայության հետ մշակութային կապի] կոմիտեին: ...Նոր իշխանությունները կարծում էին, որ Սփյուռքի հետ հարաբերությունները չպետք է որեւէ կազմակերպության մենաշնորհը լինեն: ...Այո, քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ տարվում էր մի հարթության վրա, որի վերջնական նպատակը պիտի լիներ Սփյուռքի վերացումը: Նրանց, հավանաբար, պետք չէր Սփյուռքի գոյությունը»: ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ
«Բացի անկախության հռչակագրից ոչինչ չստացանք: ...Մենք ձեռք բերեցինք անկախություն, բայց մեզանից ոչինչ կախված չէ: ...Մինչեւ մեր անկախություն ձեռք բերելը հայ ժողովուրդը միայն մեկից` Մոսկվայից էր կախված, հիմա բոլորից ենք կախված: Չգիտես ինչու` ժամանակն ու միջավայրը երբեք հօգուտ մեզ չեն լինում: Ծովիվ ծով Հայաստան ենք ունեցել: Ի՜նչ էինք եւ ինչ ենք դարձել: Հայի բնավորությունը եւս պայմանավորված է իր միջավայրով եւ բնակլիմայական պայմաններով: Վանեցին ունի ի՛ր բնավորությունը, ղարաբաղցին` իր, գավառացին` իր: Փոքր ենք եւ այսքան բազմազան: Լայնածավալ Ռուսաստանում ժողովուրդն ավելի միաձույլ է, քան մեր մի կտոր ՀՀ-ում: Մեր այդքան շատ տարբերությունների մեջ, անշուշտ, այնքա՜ն լավ բան կա, այնքա՜ն հարստություն ու բազմազանություն»: ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
«Մշակույթն ինքն իր համար չէ: Մշակույթը քաղաքականություն եւ հզոր զենք է քաղաքագետների ու կառավարությունների ձեռքին: ...Երկրի ղեկավարությունը պետք է մշակույթի մեջ լինի, այդ մթնոլորտի ծնունդը պետք է լինի: ...Կարող եք ընդունել կամ չընդունել. սոցիալիզմի գաղափարը հրաշալի էր որպես այդպիսին: Չեմ կասկածում` կգա ժամանակ, եւ մարդկությունը նորից կանդրադառնա այդ գաղափարին: Դրա շնորհիվ շենացան մեր գյուղերն ու քաղաքները, ծաղկեցին գիտությունն ու մշակույթը, այդ թվում` թատրոնը: ...ՀՀՇ-ականներն այնպիսի անսուրբ դրվածք հաստատեցին երկրում, որ անարժեք դարձան սերը հայրենիքի նկատմամբ, երեխայի նկատմամբ: Շատ ու շատ լավ բաներ ի չիք դարձան...: ...Բոլոր հեղափոխությունների ժամանակ հեղափոխականները միշտ առաջին հերթին ոչնչացրել են մտավորականներին, եթե նույնիսկ հեղափոխություն անողները նույնպես մտավորականներ էին: Այնպիսի ատելություն է մտցվել ժողովրդի մեջ մտավորականության նկատմամբ, որ վերջիններս պարզապես հայտնվել են անելանելի վիճակի մեջ: Մտավորականը փխրուն արարած է, խոցելի, հեշտ է նրան տրորել... Բայց ինչու՞ են մոռացվում նրանք, ովքեր չլռեցին, խոսեցին, պայքարեցին, ասացին ճշմարտությունը եւ այսօր էլ ասում են: ...Ասողին լսող է պետք»: ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«Այսօր պետական պաշտպանության տակ պետք է առնել այն, ինչ այսօր պետական արհամարհանքի է արժանացած: Արվեստի յուրաքնաչյուր ճյուղում խրախուսել ազգային դպրոցի ստեղծումը: ...Սովետական շրջանի մի շարք լծերից ազատվեցինք, բայց ընկանք ավելի վատ` միջակությունների իշխանության տակ...: ...Մենք սարսափում ենք այն գաղափարից, որ մեր վաստակը, մեր ինքնազոհողությամբ ստեղծվածը մի վայրկյանում կարող են հավասարեցնել զրոյի: ...Սա անբարոյականություն է: Հայրենասիրությունը եւ ազգասիրությունը հիմնված են նաեւ այն նախադրյալների վրա, որ սա քո կենսագրությունն է, քո տունն է, քո ստեղծածն է: Մենք սրա համար չեկանք Հայրենիք, որ մեզ ցույց տան դրսի ճանապարհը: Դրսի տեղը մենք գիտենք: Մերը սա՛ է, թող իրե՛նք հեռանան այս երկրից. սա իրե՛նցը չէ...» ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Մարդկային տրամաբանությունը չէ որ քեզ հետ է բերում քո երկիր: Քեզ քո հոգին է հետ բերում: ...(Ֆրանսիայում) վերանայեցի ինքս ինձ, աշխարհը: Այնտեղից տեսա մեր փոքր Հայրենիքը, վերասիրեցի այն: Տեսա ե՛ւ աշխարհի թերությունները, ե՛ւ մեր թերությունները: Հասկացա, որ մարդն ստեղծվել է թերությունները վերացնելու համար...: ...Անկախ ազգությունից մարդիկ ունեն թերություններ, արատներ: Ինչ խոսք, կան նաեւ ազգային արատներ, որոնցից պետք է վայրկյան առաջ ազատվել: Թերությունները հեշտ է վերացնել: Արատները վերացնելու համար, իմ կարծիքով, պետք է ստեղծել այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որ մարդ ամաչի իրեն այլ կերպ դրսեւորելու համար: ...Մտավորական կամ չմտավորական` էական չէ. պետք է այնպես անել, որ լավը շատանա, երկիրը բարգավաճի: Պատմությունից դասեր չքաղելը նշանակում է այսօր ճիշտ չգնահատել իրավիճակը, ճիշտ չկանխատեսել վաղն սպասվող իրադարձությունները, չկողմնորոշվել իրականության մեջ: Մենք նման իրավունք չունենք: ...Մեր ինքնության գիտակցումը պատմական է, մեր մտածողության մեջ այդպես է դաջված: Եթե ամեն ինչ փորձել ենք տեսնել պատմության մեջ, ինչո՞ւ չենք խորանում պատմության մեջ, որպեսզի դասեր քաղենք հասկանալու համար, որ հենց երկպառակություններն են մեր տունը քանդել, որ մե՛նք ենք մեր տունը քանդել: ...Ցեղասպանությունը մեծ ցնցում է, իսկ ինչպես Նժդեհն է ասում, ցնցումները վերանորոգում են ժողովրդին, իսկ ժողովուրդների պատմությունը վերանորոգման պատմություն է: Եթե ժողովուրդը չի կարողանում վերանորոգվել, դադարում է զարգանալուց: Այդպիսի ցնցումներ էին Արցախյան շարժումը, երկրաշարժը: Այդպիսի ահավոր ցնցում է եղել Հայոց ցեղասպանությունը: Չեմ ասում շահարկենք մեր ողբերգությունը: Ո՛չ: Բայց պետք է դաստիարակել մարդկանց պատմությամբ: Եվ եթե տարիներ առաջ մեր անկախ պետականության իշխանավորները, որ մտավորականներ էին` դաստիարակված ոչ նյութական, այլ բարձր հոգեւոր արժեքներով, եթե ժամանակին դաստիարակված լինեին նաեւ ցեղասպանության պատմությամբ, կարծում եմ` հանրապետության լույսը չէին անջատի. ցեղասպանությունն ըմբռնող մարդը այդպես չի վարվի իր ժողովրդի հետ: Նրանք չէին կոտրի ժողովրդի մեջքը, ժողովրդին ջարդված ողնաշարով կենդանի չէին դարձնի, որ միայն մի կտոր հացի մասին մտածեր, որ հեշտ իշխվեր, որ ջարդվեր նրա քաղաքացիական ակտիվությունը: ...Ժողովրդին պետք է զինել պատմությամբ: Պատմություն չիմացող մարդը նման է անցյալ չունեցող, հիշողությունից զրկված արարածի: Ժողովրդին պետք է դաստիարակել: Մեր երկիրը մի այգի է, եւ այգեպանը պարտավոր է ժամանակ առ ժամանակ պոկել մոլախոտերը: Մեզանում ամենուրեք անտարբերություն է տիրում, եւ մեր մշակույթի այգին լցված է մոլախոտերով: Չի՛ կարելի: Ժամանակ առ ժամանակ պարտավոր է մեր այգեպանը էտելու եւ պատվաստելու ուրիշ ճյուղեր: Այն տպավորությունն ունեմ, ասես միտումնավոր սխալ ճյուղեր են պատվաստում...: Ես նույնպես պահանջատեր եմ եւ վստահ եմ, որ մեր հողերը մի գեղեցիկ օր վերադարձնելու ենք: Վստահ եմ, որ Թուրքիայի պես մակաբույծ պետությունը, որ իր ամբողջ պատմության ընթացքում պաշտոնապես զբաղվել է միայն ավազակությամբ, կտրոհվի ժամանակի ընթացքում եւ, այն հեռու չէ, իսկ մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր Դատը: Ուստի անհրաժեշտ է խելք, խելք, խելք...: ...Վերելք դեպի հոգեւոր արժեքներ, դեպի մաքրություն, դեպի առաջընթաց»:
- Քնարիկ Ավագյան
ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԵրեկ Բուխարեստում ավարտվեցին Հյուսիսատլանտյան խորհրդի գագաթաժողովի աշխատանքները, որոնց մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ 26 երկրների պետության կամ կառավարության ղեկավարներ: «Ազգը» նախորդ համարում անդրադարձել ...ԹՈՒՐՔԻԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Թարգմ. Հ. Ծ.Անգլիական հեղինակավոր «Ֆայնենշլ թայմս» թերթի թղթակից Վինսենթ Բոլանդը թերթի ապրիլի 1-ի համարում անդրադառնում է Թուրքիայի վերջին իրադարձություններին: Թուրքիան դիմակայում է քաղաքական եւ տնտեսական անորոշությունների ...ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ, ԹԵ՞ ԻՐԵՆՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Ամերիկյան «Ֆորբս» ամսագիրը ուղղակի սիրահարված է Ռուսաստանին: Այս երկիրն իր անսպառ պարադոքսներով ամենայնս բավարարում է հրատարակության յուրահատուկ պահանջները: Որ մեծահարուստի գրպանն, ասես, չի մտնում ամսագիրը` ...ԱԳՈՆ ԳՆԱՑ, ՎԵՆԵՏԻԿԸ ԳԱԼԻՍ Է
1Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն ապրիլի 15-ին կամ 16-ին կժամանեն Երեւան` քննարկելու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների ...ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ 1Մարտի 27-ին տեղի ունեցած հրապարակային լսումների ժամանակ Մ. Նահանգների «Պատմական հուշարձանների պահպանման վարչությունը» (ՊՀՊՎ), որի պարտականությունների մեջ են մտնում Կոլումբիայի օկրուգի պատմական, մշակութային ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1«Արդշինինվեստբանկի» նոր գլխամասային գրասենյակի բացմանը նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ տրված հարցերին: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ՃԳՆԱԺԱՄԸ ՊԵՏՔ Է ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾԵԼ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 6Իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի միջեւ երկխոսություն սկսելու առաջին նախապայմանները հետընտրական իրադարձությունների ձերբակալվածներին ազատ արձակելն է, քաղաքական հետապնդումը դադարեցնելը, ինչպես ...«ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԱՅՆ ՈՒԺԵՐԸ, ՈՎՔԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՆԾՐԱԳԻՐ ՀԱՎԱՔԵԼ ԷԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Մարտի 31-ին Բրյուսելում տեղի է ունեցել Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի խորհրդի նիստը եւ որոշում է կայացվել այդ կառույցին «Օրինաց երկիր» կուսակցության ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 2Մարտիմեկյան ողբերգությունից հետո Հայաստանը գտնվում է քաղաքական, գաղափարական եւ բարոյական ճգնաժամի մեջ: Ու եթե հարցի քաղաքական կողմը լուծելը հնարավոր է, ապա գաղափարական ու բարոյական ճգնաժամից դուրս գալը ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե 1Մտահոգված 2008-ի փետրվարի 19-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով, չհարելով որեւէ քաղաքական ուժի կամ հոսանքի, ցավով փաստելով, որ մեր հասարակությունը կանգնել է իր համար կենսական նշանակություն ...ԵՐԿՈՒ ԿԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ` ԱՋՈՒԱՀՅԱԿ ԿՈՂՔԵՐԻՆ
Մ. Խ. 1Ըստ տեղյակ աղբյուրի` ՕԵԿ-ին առաջարկվող պաշտոնների մեծ մասն արդեն որոշակի է: Նրան են առաջարկվելու բնապահպանության, գիտության (առանձին) եւ երիտասարդության (առանձին) նախարարությունները: Չնայած Աժ փոխնախագահի ...2007-ԻՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՑ ԿՈՐԶՎԵԼ Է 239 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Անցյալ տարի համացանցում խարդախների զոհը դարձած ամերիկացիների թիվը կրճատվել է, բայց կորզված ընդհանուր գումարը հասել է ռեկորդային 239 մլն դոլարի: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը, վկայակոչելով ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ» ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿԳՆԱՆՇՎԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ
Ա. Մ.«Արդշինինվեստբանկի» գլխամասային գրասենյակի (նախկին քաղաքապետարանի շենքը) երեկ տեղի ունեցած հանդիսավոր բացմանը մասնակցեց Հայաստանի պետական ղեկավարության եւ բիզնեսի ամբողջ էլիտան: Խոշոր գործարարներ, նախարարներ, ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԻՑ ՆՈՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏԱՑՈՒՄ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԳԱԱ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում» նպատակային ծրագրի մասնակիցները հայտարարում են, որ «Առավոտ» օրաթերթի 28.03.08 համարում Հ. Կարապետյանի «Ո՞վ է մեղավոր բլեֆի համար» ...ԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՆ
Ա. Մ.Կառավարության երեկ հաստատած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը լրագրողներին տեղեկացրեց, թե ինչպիսի գործարքներ ...ՁՄՌԱՆ ՑՐՏԵՐԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱյս տարվա ձմռանը գրանցված ցածր ջեմրաստիճանային ռեժիմը, որը տեւեց 15-20 օր, նաեւ ցերեկային ժամերին (-12, -13) եւ նույնիսկ առանձին վայրերում հողաշերտը մինչեւ 30 սմ սառել էր, բնական էր, որ նման երկարատեւ ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՀԱՍԱՎ
Ընթացիկ մրցաշրջանում Լեւոն Արոնյանի վստահ ելույթներն իրենց արտացոլումն են գտել ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում հայ գրոսմայստերի ցուցանիշներում: «Ազգը» չէր բացառել, որ Լեւոն Արոնյանի վարկանիշը հնարավոր է ...ՉՈՐՍ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ՌԴ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉորս հայ շախմատիստներ տարբեր թիմերի կազմերում մասնակցում են Դագոմիսում ընթացող շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությանը: Չեմպիոնի տիտղոսը վիճարկում են 12 թիմեր, որոնք մրցում են շրջանաձեւ մրցակարգով: ...ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒԹ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանական Մերիդա քաղաքում այսօր մեկնարկում է շախմատի միջազգային մրցաշար 8 շախմատիստների մասնակցությամբ: Ռույ Լոպեսի անվան միջազգային 2-րդ մրցաշարին կմասնակցի Գաբրիել Սարգսյանը: Նրա մրցակիցները կլինեն ...ԿՐԱՇԸ ՇԱՀԵՑ ՄՐՑԱԽԱՂԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉիկագոյում ավարտվեց չորս պարտիայից բաղկացած շախմատային մրցախաղը Լիլիթ Մկրտչյանի եւ Իրինա Կրաշի միջեւ: Ավարտական պարտիայում սպիտակներով խաղացող Կրաշին հաջողվեց պարտության մատնել մրցակցին եւ շահել մրցախաղը ...ՆԱՎՐԱՏԻԼՈՎԱՅԻՆ ԿՐԿԻՆ ՉԵԽԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՀԱՆՁՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀամաշխարհային թենիսի լեգենդներից մեկը` Մարտինա Նավրատիլովան կրկին Չեխիայի քաղաքացիություն է ստացել: Նա 30 տարի առաջ հեռացել էր երկրից` մեկնելով ԱՄՆ, որտեղ ամերիկյան քաղաքացիություն էր ստացել: Հունվարի ...ՁԵՎԱՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
Հարցազրույցը՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻԵրեւանի ժամանակակից արվեստի թանգարանում ապրիլի 5-30-ը կայանալիք ցուցահանդեսը ուշագրավ է լինելու արվեստի հիմնախնդիրների առաջադրման տեսանկյունից, հարցադրումը սկսվում է 70-ականների «ռիսկային ձեւերից եւ նրա ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ԷԼ ՀԱՄԵՐԳՆԵՐ ... ՔԻՉ, ԲԱՅՑ ԼԻՆՈՒՄ ԵՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԹաթուլ Ալթունյանը հենց գյուղերից հայկական բեմական մշակույթ բերեց երգի-պարի անսամբլի երգացանկն ու պարերը: Այսօր մշակույթի նախարարությունը տարեկան ծրագրեր է կազմում եւ մարզերում տարբեր անսամբլների համերգներ, ...ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶ-70
Մ. Բ.Հայկական ջազը նշում է հիմնադրման 70-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում մինչեւ դեկտեմբեր կկազմակերպվեն համերգներ տեղի եւ արտերկրի (թե՛ սփյուռքահայ, թե՛ օտար) ջազային նվագախմբերի, երաժիշտների ...ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի Հանրապետության եւ Ռումինիայի մշակույթի նախարարության, Հայաստանում Ռումինիայի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ երեկ Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Հայաստան-Ռումինիա մշակութային կապեր» ...ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ` ՀՕԳՈՒՏ ՋԵԿԻ ՔԱՆՉԵԼՅԱՆ-ՍՓԻԵՐԻ
Հ. Ծ.Փետրվարի 11-ին ութսուն տարեկանում վախճանված ծնունդով հունգարացի հրեա Թոմ Լանթոսին փոխարինելու համար ապրիլի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել Ջեկի Քանչելյան-Սփիերը, ...ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ «ՇԱՆՍԵՐ ՉՈՒՆԻ»
Հ. Ծ.Միչիգանում (ԱՄՆ) հրատարակվող «Վինձոր Սթար» թերթում տպագրված Ուեյն համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Ջեկ Լեսենբերիի հոդվածը անդրադառնում է այն լուրերին, որ ամերիկահայ հայտնի բժիշկ Ջեկ Գեւորգյանը ...ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 8«Ազգի» խմբագրություն են բերել մի նամակ: Ա. Հարությունյան ստորագրությամբ այդ նամակը հասցեագրված էր անձամբ ինձ, ոչ թե խմբագրությանը, ուստի եւ կարելի էր չպատասխանել, եթե հեղինակը չգրեր. «Ի դեմս Ձեզ եւս մեկ ...8-ՐԴ ԵՐԵԽԱՆ ՈՒՆԵՑԱԾ ԺԵՆՅԱ ՇԻՐԻՆՅԱՆԻՆ «ՎԻՎԱՍԵԼ»-Ը 1 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՆՎԻՐԵՑ
Գ. Գ. 3Սյունիքի մարզի Աղվան գյուղի 43-ամյա բնակիչ Ժենյա Շիրինյանին 8-րդ երեխային լույս աշխարհ բերելու կապակցությամբ երեկ «Վիվասել» ընկերությունը նվիրել է 1 միլիոն դրամ: Ընկերության հաղորդագրության տեղեկացմամբ, ...ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊՈՒՏԻՆԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Ա. Հ.Ապրիլի 7-ին մեկօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան: Նրա այցելության հիմնական նպատակը Ռուսական գրքի կենտրոնն է, որի բացման արարողությունը տեղի կունենա հենց երկուշաբթի ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱպրիլի 4-ին «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերում տեղ են գտել հրապարակումներ` կապված Երեւանում մարտի 1-ին լույս 2-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածների մահվան քառասնօրեքի հոգեհանգստյան ...ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱպրիլի 6-ին, ժամը 17:45-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու «Նահատակ Հայրապետը» խորագրով հուշ-երեկո` նվիրված երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն հայոց կաթողիկոսի նահատակության ...ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի կենտրոնից հաղորդում են, որ 9/31 ընտրատեղամասի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընտրատարածքի թիվ 22/22 տեղամասի ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ՄԷՋ
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆՀայաստանը տակաւին ենթակայ կը մնայ փետրուար 19-ի նախագահական ընտրութեանց գալարումներուն, ինչպէս նաեւ մարտի 1-ի բախումներէն յառաջացած վէճերուն: Ստեղծուած է ներամփոփ կացութիւն մը, ուր կարծէք աշխարհի անցուդարձերը ...ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԴԻ ԲԻԶՆԵՍԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԸ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԱյս տարվա մայիսի 25-ին կբոլորի Ռուսաստանի բիզնես-սերուցքի ներկայացուցիչներից մեկի՝ «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Կարլենի Վարդանյանի 40-ամյակը: Նա ...ՆՈՐ ԳԻՐՔ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽԻ ՄԱՍԻՆ
Ն. Բ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ, Պատմագիտության դոկտոր, պրոֆեսորԿոստանդնուպոլսի հայ գաղթօջախը վիթխարի ներդրում ունի հայ հոգեւոր ու մտավոր արժեքների հարստացման ասպարեզում: Նրա ստեղծած մշակույթը, արվեստը, գրականությունն ու գիտությունը դարեր ի վեր դուրս են եկել տեղական ...ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՀայկական հայրենադարձությունն անմիջականորեն առնչվում է մի խումբ հասկացությունների հետ, որոնք հայկական հասարակական-քաղաքական եւ պատմագիտական մտքում առ այսօր չունեն վերջնական, հստակ սահմանումներ: Ստեղծվել ...ԵՐԲ ՄՐՑՈՒՄ ԵՆ ՀԵՐՈՍԸ ԵՎ ԱՅԴ ՀԵՐՈՍԻ ՄԱՍԻՆ ԳՐՎԱԾ ԳԻՐՔԸ
ՎԱՀԵ ԳԱԲՈՒՉՅԱՆՀրապարակի վրա է Vahan Cardashian: Advocate Extraordinaire for the Armenian Cause գիրքը: Այն պատրաստվել ու հրատարակվել է ամերիկահայ հանրածանոթ իրավաբան, New York Life եւ AXA ապահովոգրական հսկա ընկերությունների ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՁԱՅՆՆ ԻՐ ԱԶԳԻՆ
Քնարիկ Ավագյան«Մեր կուլտուրայի պետականությունը համարժեք է մեր պետականության կուլտուրային: ...Չկա քաղաքականություն` առանց քաղաքակրթության եւ չկա քաղաքակրթություն` առանց մշակույթի: Նախապատվության ասպարեզն անպայման պետք ...ՄԵՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԼԵՀԱԿԱՆ ԷՋԵՐԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ20-րդ դարի հայ-լեհական երաժշտական պատմության տպավորիչ էջերից մեկը դարձավ Լեհական երաժշտության տասնօրյակը Հայաստանում (6-14-ը դեկտեմբերի, 1968): Երեւանում, Կիրովականում (Վանաձոր), Իջեւանում անցկացվեցին ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՈՒ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Հայաստանում այսօր միջին աշխատավարձը 50-60 հազար դրամ է: Եթե համեմատենք բուհերում պահանջվող ուսման վարձերի հետ, ապա կտեսնենք, որ ոչ բոլոր երիտասարդներն են կարողանում կրթություն ստանալ, քանի որ ծնողները ...ԵՍ ՊԱՆԴՈՒԽՏ ԵՄ, ՏՈՒՆ ՉՈՒՆԵՄ...
ԻՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԳնալով ավելի ու ավելի են թանկանում վարձակալության տրվող տների գները: Դրանից ավելի շատ տուժում են մարզերից եկած ուսանողները, որոնք ընդունվելով Երեւանի բուհեր, բնակվում են վարձով տրվող բնակարաններում կամ ...ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ «ՀԵՐՈՍՆԵՐԸ»
ԱՆՈՒՇ ԱՂԱԲԵԿՅԱՆՀայ ժողովրդի պատմությունը հարուստ է տարբեր ժամանակների հերոսներով: Ուստիեւ, պետք չէ անտարբեր գտնվել եւ պատմության այդ էջերում չզետեղել այն «հերոսներին», ովքեր ոչ մի ջանք ու եռանդ չխնայեցին 2008-ի մարտի ...ԱՍԱ ՀԵՌԱԽՈՍԻԴ ՄԱԿՆԻՇԸ, ԱՍԵՄ ՈՎ ԵՍ ԴՈՒ
ԷՄԻՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԳիտության մեծ ձեռքբերումներից է հեռախոսը, որը բավականին դյուրացրել է կյանքը: Բայց բջջային հեռախոսը գլխիվայր շրջեց վերջինիս մասին մեր մինչ այդ ունեցած պատկերացումները: Եթե մինչ բջջայինների ի հայտ գալը ...2008-Ի ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ2008-ի նորաձեւության գարուն-ամառ հավաքածուն ներկայանում է իր նորաոճ գունապնակով: Այս տարի նորաձեւ են համարվում մոխրագույն, կաթնային, վառ դեղին գույները: Նոր ամառային դասական հավաքածուն կազմում է մոխրագույնը ...ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԱՆՈՒՇ ԱՂԱԲԵԿՅԱՆԵրեւանի փողոցներում դեռ շարունակվում է փողոցային առեւտուրը: Ամեն վայրկյան տրանսպորտի արտանետած թունավոր գազերով ու ամենուր տարվող շինարարական աշխատանքների հետեւանք փոշով համեմված սննդամթերքը, բանջարեղենն ...ՈՐԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ԱԲՈՐՏ
ՀԱՅԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ«Ոչ ոք իրավունք չունի կյանք խլելու», սահմանված է օրենսդրությամբ: Սաղմնային վիճակում օրգանիզմը նույնպես ապրում է: Ի՞նչը կարող է ստիպել մորը սպանել զավակին: Թերեւս դրան ոչ մի բացատրություն չկա: Տիկինը, ...ԽՐՈՆԻԿ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ԵՐ. ՔՈՉԱՐ ՓՈՂՈՑՈՒՄ
ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԵրբեմն հասարակությունը բողոքում է, չգիտակցելով էլ, որ իր բողոքի գլխավոր մեղավորը հենց ինքն է: Արդեն մի քանի տարի է, զայրացնող իրավիճակ է տիրում Եր. Քոչար փողոցում, որն առանց այն էլ նեղ լինելու պատճառով ...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐ ՄԵՂՔԸ ԵՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍՔՈՎ, ԱՅԼԵՎ` ԳՈՐԾՈՎ
Զրուցեց ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆԸՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ, Քաղաքական գիտությունների դոկտոր, Ազգային ժողովի նախկին նախագահ
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՁՆԱՎՈՐԵԼԸ ՉԷՐ ԵՎ ՉԷ

Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱ՞Վ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՐԳԵԼԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հարգանքներով ՎԱՐԴԱՆ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

