
ԵՐԲ ՄՐՑՈՒՄ ԵՆ ՀԵՐՈՍԸ ԵՎ ԱՅԴ ՀԵՐՈՍԻ ՄԱՍԻՆ ԳՐՎԱԾ ԳԻՐՔԸ
Հրապարակի վրա է Vahan Cardashian: Advocate Extraordinaire for the Armenian Cause գիրքը: Այն պատրաստվել ու հրատարակվել է ամերիկահայ հանրածանոթ իրավաբան, New York Life եւ AXA ապահովոգրական հսկա ընկերությունների դեմ` եղեռնից զոհվածների իրավահաջորդների դատերի նախաձեռնող, եւ այդ դատերը հաղթական ավարտին հասցնող Վարդգես Եղիայանի կողմից:
Նշված գիրքը իր տեսակի մեջ եզակի գործ չէ: Այն «Հայկական հիշատակության կենտրոն» հաստատության կողմից հովանավորվող եւ իրականացվող` «Հայկական ցեղասպանությունը եւ Հայոց դատը» մատենաշարի հերթական հրատարակությունն է: Նշված մատենաշարի կողմից ընթերցողներին արդեն ներկայացվել են «Սողոմոն Թեյլերյանի գործը», «Բրիտանական արտաքին գործերի նախարարության թղթապանակները թուրք պատերազմի հանցագործների վերաբերյալ», «Հայկական ցեղասպանությունը եւ երիտ-թուրքերի դատավարությունը», «Միսակ Թոռլաքյանի գործը», «Բրիտանական տեղեկագրերը 1919-1922 թվականներին Անատոլիայում իրականացված էթնիկ մաքրագործումների մասին» գրքերը:
Ներկայումս մատենաշարը հրատարակության է պատրաստում Genocide տերմինի հեղինակ, լեհ իրավաբան Ռաֆաել Լեմկինի` «Թղթապանակ Հայկական ցեղասպանության մասին», ինչպես նաեւ` «Գերմանական բանկը եւ Հայկական ցեղասպանությունը» աշխատությունները:
Այս շարքում առանձնահատուկ տեղ ունի «Վահան Քարտաշյան. ի արտակարգ դատապաշտպանը» գրախոսվող գիրքը: Բանը նրանումն է, որ եթե շատերին է հայտնի Սողոմոն Թեյլերյանի հերոսական գործը, ավելի քչերին հայտնի է հերոս Միսակ Թոռլաքյանի գործունեությունը, ապա նույնը չենք կարող ասել Վահան Քարտաշյանի մասին: Քչերը գիտեն, որ նա անդուլ պայքար մղեց ամերիկյան երեք իրարահաջորդ վարչակարգերի հետ, պաշտպանելու համար հայկական շահերը. պայքարեց միայնակ, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը չվավերացնի Լոզանի դաշնագիրը, դաշնագիր, որը տանում էր ի չիք դարձնելու հայ ժողովրդի պատմական արդար պահանջները: Ինչպես գրել է Գերմանիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջերարդը, «Քարտաշյանը այն մեկ մարդուց բաղկացած բանակն էր, որ Լոզանի ահավոր դաշնագիրը Ամերիկայում տապալելու համար արեց ավելին, քան որեւէ ամերիկացի, կամ ամերիկացիների որեւէ խումբ»: Նա ամերիկյան պետական մարմինների եւ բարձրաստիճան անձնավորությունների հետ իր անվախ դիվանագիտական գոտեմարտում ջրի երես հանեց Լոզանի դաշնագրի նկատմամբ նրանց շահագրգռվածության բուն շարժառիթը: Հայտնի է, Լոզանի կոնֆերանսը տեղի ունեցավ 1922-ի նոյեմբերի 20-ից մինչեւ 1923-ի ապրիլի 23-ը. դաշնակից պետությունները այն ստորագրեցին 1923-ի հուլիսի 24-ին, իսկ ԱՄՆ-ը` 1923-ի օգոստոսի 6-ին: Այդ օրերից մինչեւ 1927-ի դեկտեմբերը, ԱՄՆ-ի պետական քարտուղարությունը կտրուկ հերքում էր Թուրքիայի հետ կապված քաղաքականության մեջ նավթի գործոնի որեւէ դերակատարություն ունենալը: Սակայն, ուժեղ ճնշումների, այդ թվում Քարտաշյանի ջանքերով, իրականությունը պարզվեց: 1927 թվականի նոյեմբերի 5-ին New York Times-ը գրեց. «Որոշակի համաձայնություն է կայացված, ըստ որի ամերիկյան 5 առաջատար ընկերություններ պիտի ստանան Թուրքական նավթային ընկերության շահույթների 25 տոկոսը»: Պետական քարտուղարությունը 1927-ի դեկտեմբերին հարկադրված էր խոստովանել, որ միջնորդվել էր որպեսզի Մոսուլի նավթի շահույթի քառորդի չափով բաժին հանվի Standard Oil Company-ին:
Այս գիրքը ընթերցելուց հետո բուռն ցանկություն ունեցա գրախոսելու. թե ինչո՞ւ, կնշեմ ներքեւում: Առայժմ խոստովանեմ, որ դրա հետ միաժամանակ, ես ինձ գտա երկդիմի վիճակում, որովհետեւ դժվարանում էի որոշել, թե ո՞րն է գրքի գլխավոր արժանիքը: Գիրքը գրված է Վահան Քարտաշյանի մասին, իսկ Վահան Քարտաշյանը ազգային հերոս է, ազգային հերոս` իր գործունեության, այսինքն` քաղաքական եւ դիվանագիտական ասպարեզներում. ուստի, գրախոսականում պետք է, բնականաբար, շեշտավորեի Վահան Քարտաշյանի հերոսական գործունեության լուսաբանումը: Բայց, մյուս կողմից, չէ՞ որ պետք է գրախոսեի գիրքը:
Համոզված եմ, որ գրքի ընթերցումը ավարտելուց հետո որեւէ անձ պիտի համաձայնվի ինձ հետ, որ քննարկվող աշխատության արժեքը ո՛չ միայն եւ, թերեւս, ո՛չ այնքան նրանում Վահան Քարտաշյանի հերոսական կերպարի վերլուծականն ու մեծարումն է, ինչքան այն գործնական, այժմեական նշանակությունը, որն ունի գիրքը իր ամբողջությամբ: Ըստ էության, գիրքը Լոզանի դաշնագրին առնչվող փաստաթղթերի, փաստերի, ամենատարբեր աղբյուրներից քաղված տեղեկությունների ու տվյալների, հրատարակությունների եւ թղթակցությունների, նամակագրությունների, ժամանակի բարձրաստիճան պետական գործիչների ելույթներից կատարված քաղվածքների, աղբյուրագիտական հարուստ նյութերի, Հայոց շահերի պաշտպանության, կուռ տրամաբանությամբ կազմված, Քարտաշյանի օրինակելի, գրավոր եւ բերանացի ելույթների մի լիարժեք, chrestomathic գանձարան է: Այն մի յուրահատուկ եւ օգտակար ուղեցույց է հայ դիվանագետների, պատմաբանների, քաղաքագետների, Հայոց նորագույն պատմությամբ զբաղվողների համար:
Ահա թե ինչու գիրքն ընթերցելուց հետո ինձ մոտ բուռն ցանկություն առաջացավ գրախոսելու: Vahan Cardashian: Advocate Extraordinaire for the Armenian Cause գիրքը (350 էջ) բաղկացած է 2 հատվածից. առաջին հատվածը ընդգրկում է ներածականներ եւ 8 գլուխներ, իսկ երկրորդ հատվածը կազմված է ծավալուն հավելվածներից:
Առաջաբանում Պրն. Վարդգես Եղիայանը մանրամասնորեն բացատրում է «Հայկական ցեղասպանությունը եւ Հայոց դատը» մատենաշարի ստեղծման անհրաժեշտությունն ու նշանակությունը, իսկ ներածականում նա հիմնավորում է որ «ժամանակին Հայկական հարցը անորոշ-աղոտ վիճակում էր. այն զարգացնելու եւ կոնկրետ Հայկական խնդրի, կամ Հայկական դատի վերաճելու գործում Քարտաշյանի խաղացած դերը չի կարող վիճարկվել»: Սա Վահան Քարտաշյանի գործունեության լավագույն գնահատականն է:
Առաջին եւ երկրորդ գլուխներում տրվում են համառոտ տեղեկություններ Վահան Քարտաշյանի կենսագրության մասին` Ջոն Մարդիկի եւ Ջեյմս Թաշչյանի հեղինակությամբ:
Երրորդ գլխում, որը վերնագրված է «Քարտաշյանը եւ ը. Անավարտ ոդիսականը», Պրն. Վարդգես Եղիայանը ժամանակագրականորեն եւ մանրամասնորեն վերլուծում է Վահան Քարտաշյանի հասարակական, քաղաքական եւ իրավական ազգանվեր գործունեությունը:
Չորրորդ եւ հինգերորդ գլուխները ընդգրկում են երկու ազդեցիկ հուշագրեր, որոնք գրել էր ինքը` Վահան Քարտաշյանը, իր իսկ հիմնադրած` Ամերիկյան կոմիտե Հայաստանի անկախության համար (ACIA) կազմակերպության անունից: Հուշագրերից մեկը` «1921 թվականի Հուշագիրը Հայաստանի մասին» հասցեագրված էր ԱՄՆ-ի նախագահին, իսկ երկրորդը` դիմումնագիր է ուղղված ԱՄՆ-ի Սենատին` «Լոզանի դաշնագրի, Մոսուլի նավթի եւ Հայաստանի հարցերով լսումներ կազմակերպելու մասին»:
Միաժամանակ, Վահան Քարդաշյանը կազմեց, խմբագրեց եւ հրատարակեց մի գրքույկ` «Լոզանի դաշնագիրը, Թուրքիան եւ Հայաստանը» վերնագրով, որն զբաղեցնում է գրքի 6-րդ գլուխը: Նրանում ընդգրկված են Հենրի Մորգենթաուի, Գերմանիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջերարդի, պատվելի Մաննինգի, եւ հենց իրեն` Վահան Քարտաշյանի հեղինակած ակնարկները:
Յոթերորդ գլխում տեղավորված է «Ուժ եւ դիվանագիտություն» հոդվածը, որը Քարտաշյանը գրել էր Լոզանի դաշնագրի ընդունման ճակատագրական օրերին: Վերջին, 8-րդ գլուխը կազմում է Քարտաշյանի գրած հուշագիրը հասցեագրված ԱՄՆ-ի պետքարտուղարին` «Հայաստանի միջազգային իրավունքների վերաբերյալ կատարված մի հայտարարության մասին»:
Այս ծավալուն գործունեությունը նկատի ունենալով է, որ Ջեյմս Թաշչյանը արդարորեն նշում է` «Վահան Քարտաշյանը ի տիտանն էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում»:
Վահան Քարտաշյանի մեծությունը իր ամբողջ հասակով հառնում է, երբ ծանոթանում ես նրա կենսագրությանը: Նա ծնվել է 1883-ին Կեսարիայում, համեստ ընտանիքում: Հորից զրկվել է վաղ հասակում: Ստացել է իր հայկական նախնական կրթությունը, ապա ուսումը շարունակել է տեղի ամերիկյան եւ հետո ֆրանսիական դպրոցներում: 1902-ին մեկնում է ԱՄՆ եւ հաստատվում Նյու Յորքում: 1908ին ավարտում է Յեյլի համալսարանը իրավաբանի մասնագիտությամբ: Արդեն ուսանողական տարիներին, հագուրդ տալով իր հակումներին, նա հրատարակում է «Օսմանյան կայսրությունը 20-րդ դարում» գիրքը եւ «Արեւելյան հարցի համառոտ մեկնաբանություն» գրքույկը: Այդ տարիներին նա թղթակցում էր ազդեցիկ շատ ամեիկացիների հետ, ինչպես նաեւ` «The New York Times» թերթին:
Գնահատելով Քարտաշյանի գիտելիքները եւ լեզուների իմացությունը (նա տիրապետում էր հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն լեզուներին) թուրքական կառավարությունը նրան աշխատանքի է ընդունում որպես ԱՄՆ-ում իր դեսպանության իրավախորհրդատու եւ, միաժամանակ, որպես ԱՄՆ-ում Թուրքիայի Առեւտրական ներկայացուցչության ղեկավար:
1914-1915 թվականներից սկսվեց Վահան Քարտաշյանի բուռն գործունեությունը: Հաղորդակից դառնալով թրքական նողկալի վայրագություններին, նա ներկայանում է Ուաշինգտոնում Թուրքիայի դեսպանին, թուրքերին պարսավում որպես վայրագներ, դեսպանի երեսին շպրտում իրեն շնորհված բոլոր պատվանշանները: Այդ պահից սկսած նա նոր մարդ դարձավ, իսկական հայ, եւ ամբողջովին նվիրվեց ին: 1915-1917 թվականներին Քարտաշյանը ի համար միայնակ մարտնչողն էր: Նա ելույթներ էր ունենում ամերիկյան լսարանի առջեւ, գիտական եւ կրոնական շրջանակներում, տպված նյութեր էր պատրաստում նրանց համար: Նա ստանձնեց Բոստոնում հիմնադրված Հայկական մամուլի գրասենյակի պատասխանատվությունը, դարձավ Բոստոնում կազմակերպված Հայկական ազգային միության (ANU) պատասխանատու քարտուղարը, աշխատելով առանց վարձատրության: Նա ամեն շաբաթ, կանոնավոր ձեւով մեկնում էր Ուաշինգտոն եւ այնտեղ հանդիպումներ ունենում կառավարական պաշտոնյաների հետ:
Հայկական շահերը հետապնդող պայքարում ամերիկացիներին եւս ներգրավելու համար նա կազմակերպեց Ամերիկյան կոմիտեն Հայաստանի անկախության Համար (ACIA): Այդ նպատակով նա հենվեց Ջեյմս Ջերարդի (որի հետ ծանոթացել էր փաստաբանական գործունեության տարիներին) աջակցության, ինչպես նաեւ այլ հանրածանոթ ամերիկացիների բարի կամքի վրա:
Նույն նպատակով նա կազմակերպեց Լոզանի դաշնագրին դիմադրող ամերիկյան հանձնաժողովը (ACOLT), որի գործունեության խիզախ առաջնորդն էր հենց ինքը: Նրա վերջին ջանքը 1933 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի պետական քարտուղարին հասցեագրված հուշագիրն էր բաղկացած 39 էջից, որտեղ նա, որպես Ֆրանսիայում գործող Հայկական Հանրապետության ներկայացուցչության խոսնակ, վերլուծել էր Հայկական խնդրի ամբողջ պատմությունը` սկսած Առաջին համաշխարհային պատերազմից մինչեւ 1933 թվականը, պահանջելով, որ ԱՄՆ-ը ճանաչի Հայաստանի Հանրապետությունը:
Եռանդագին ու լարված գործունեությունը մաշել էին Վահան Քարտաշյանի առողջությունը: 1934-ին սրտի երրորդ տագնապը նրան գամեց անկողնին` զուրկ կենսական ամենատարրական պայմաններից: Կարճ ժամանակ անց նա վախճանվեց շրջապատված մի քանի ընկերներով:
Գրախոսականը ավարտելու պահին վերացավ իմ երկդիմի զգացումը: Վերացավ, որովհետեւ պարզեցի, որ մրցումը Հերոսի եւ այդ Հերոսի մասին գրված գրքի միջեւ` արժեքների գերակայության քննարկման շրջանակների մեջ չի տեղավորվում: Վահան Քարտաշյանը, ինչպես Ջեյմս Թաշչյանն է գրում` «անկասկած, ամերիկահայ համայնքում երբեւիցե գործած ականավոր մարդկանցից ամենաազդեցիկ անձնավորությունն է»: Նա, անտարակույս, ազգային մեծ հերոս է: Եվ Վահան Քարտաշյանի կատարած վիթխարի աշխատանքը պատմությանն է փոխանցվում նրա գործունեությունը գիտականորեն վերլուծող, հանրագիտական բնույթի այս գրքի միջոցով: Սա` հրատարակիչների հերոսությունն է:
Այսպիսով, մենք ունենք` ՀԵՐՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ Մարտ, 2008, Գլենդել, ԱՄՆ
- ՎԱՀԵ ԳԱԲՈՒՉՅԱՆ
ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԵրեկ Բուխարեստում ավարտվեցին Հյուսիսատլանտյան խորհրդի գագաթաժողովի աշխատանքները, որոնց մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ 26 երկրների պետության կամ կառավարության ղեկավարներ: «Ազգը» նախորդ համարում անդրադարձել ...ԹՈՒՐՔԻԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Թարգմ. Հ. Ծ.Անգլիական հեղինակավոր «Ֆայնենշլ թայմս» թերթի թղթակից Վինսենթ Բոլանդը թերթի ապրիլի 1-ի համարում անդրադառնում է Թուրքիայի վերջին իրադարձություններին: Թուրքիան դիմակայում է քաղաքական եւ տնտեսական անորոշությունների ...ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ, ԹԵ՞ ԻՐԵՆՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Ամերիկյան «Ֆորբս» ամսագիրը ուղղակի սիրահարված է Ռուսաստանին: Այս երկիրն իր անսպառ պարադոքսներով ամենայնս բավարարում է հրատարակության յուրահատուկ պահանջները: Որ մեծահարուստի գրպանն, ասես, չի մտնում ամսագիրը` ...ԱԳՈՆ ԳՆԱՑ, ՎԵՆԵՏԻԿԸ ԳԱԼԻՍ Է
1Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն ապրիլի 15-ին կամ 16-ին կժամանեն Երեւան` քննարկելու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների ...ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ 1Մարտի 27-ին տեղի ունեցած հրապարակային լսումների ժամանակ Մ. Նահանգների «Պատմական հուշարձանների պահպանման վարչությունը» (ՊՀՊՎ), որի պարտականությունների մեջ են մտնում Կոլումբիայի օկրուգի պատմական, մշակութային ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1«Արդշինինվեստբանկի» նոր գլխամասային գրասենյակի բացմանը նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ տրված հարցերին: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ՃԳՆԱԺԱՄԸ ՊԵՏՔ Է ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾԵԼ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 6Իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի միջեւ երկխոսություն սկսելու առաջին նախապայմանները հետընտրական իրադարձությունների ձերբակալվածներին ազատ արձակելն է, քաղաքական հետապնդումը դադարեցնելը, ինչպես ...«ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԱՅՆ ՈՒԺԵՐԸ, ՈՎՔԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՆԾՐԱԳԻՐ ՀԱՎԱՔԵԼ ԷԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Մարտի 31-ին Բրյուսելում տեղի է ունեցել Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի խորհրդի նիստը եւ որոշում է կայացվել այդ կառույցին «Օրինաց երկիր» կուսակցության ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 2Մարտիմեկյան ողբերգությունից հետո Հայաստանը գտնվում է քաղաքական, գաղափարական եւ բարոյական ճգնաժամի մեջ: Ու եթե հարցի քաղաքական կողմը լուծելը հնարավոր է, ապա գաղափարական ու բարոյական ճգնաժամից դուրս գալը ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե 1Մտահոգված 2008-ի փետրվարի 19-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով, չհարելով որեւէ քաղաքական ուժի կամ հոսանքի, ցավով փաստելով, որ մեր հասարակությունը կանգնել է իր համար կենսական նշանակություն ...ԵՐԿՈՒ ԿԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ` ԱՋՈՒԱՀՅԱԿ ԿՈՂՔԵՐԻՆ
Մ. Խ. 1Ըստ տեղյակ աղբյուրի` ՕԵԿ-ին առաջարկվող պաշտոնների մեծ մասն արդեն որոշակի է: Նրան են առաջարկվելու բնապահպանության, գիտության (առանձին) եւ երիտասարդության (առանձին) նախարարությունները: Չնայած Աժ փոխնախագահի ...2007-ԻՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՑ ԿՈՐԶՎԵԼ Է 239 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Անցյալ տարի համացանցում խարդախների զոհը դարձած ամերիկացիների թիվը կրճատվել է, բայց կորզված ընդհանուր գումարը հասել է ռեկորդային 239 մլն դոլարի: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը, վկայակոչելով ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ» ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿԳՆԱՆՇՎԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ
Ա. Մ.«Արդշինինվեստբանկի» գլխամասային գրասենյակի (նախկին քաղաքապետարանի շենքը) երեկ տեղի ունեցած հանդիսավոր բացմանը մասնակցեց Հայաստանի պետական ղեկավարության եւ բիզնեսի ամբողջ էլիտան: Խոշոր գործարարներ, նախարարներ, ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԻՑ ՆՈՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏԱՑՈՒՄ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԳԱԱ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում» նպատակային ծրագրի մասնակիցները հայտարարում են, որ «Առավոտ» օրաթերթի 28.03.08 համարում Հ. Կարապետյանի «Ո՞վ է մեղավոր բլեֆի համար» ...ԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՆ
Ա. Մ.Կառավարության երեկ հաստատած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը լրագրողներին տեղեկացրեց, թե ինչպիսի գործարքներ ...ՁՄՌԱՆ ՑՐՏԵՐԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱյս տարվա ձմռանը գրանցված ցածր ջեմրաստիճանային ռեժիմը, որը տեւեց 15-20 օր, նաեւ ցերեկային ժամերին (-12, -13) եւ նույնիսկ առանձին վայրերում հողաշերտը մինչեւ 30 սմ սառել էր, բնական էր, որ նման երկարատեւ ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՀԱՍԱՎ
Ընթացիկ մրցաշրջանում Լեւոն Արոնյանի վստահ ելույթներն իրենց արտացոլումն են գտել ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում հայ գրոսմայստերի ցուցանիշներում: «Ազգը» չէր բացառել, որ Լեւոն Արոնյանի վարկանիշը հնարավոր է ...ՉՈՐՍ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ՌԴ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉորս հայ շախմատիստներ տարբեր թիմերի կազմերում մասնակցում են Դագոմիսում ընթացող շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությանը: Չեմպիոնի տիտղոսը վիճարկում են 12 թիմեր, որոնք մրցում են շրջանաձեւ մրցակարգով: ...ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒԹ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանական Մերիդա քաղաքում այսօր մեկնարկում է շախմատի միջազգային մրցաշար 8 շախմատիստների մասնակցությամբ: Ռույ Լոպեսի անվան միջազգային 2-րդ մրցաշարին կմասնակցի Գաբրիել Սարգսյանը: Նրա մրցակիցները կլինեն ...ԿՐԱՇԸ ՇԱՀԵՑ ՄՐՑԱԽԱՂԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉիկագոյում ավարտվեց չորս պարտիայից բաղկացած շախմատային մրցախաղը Լիլիթ Մկրտչյանի եւ Իրինա Կրաշի միջեւ: Ավարտական պարտիայում սպիտակներով խաղացող Կրաշին հաջողվեց պարտության մատնել մրցակցին եւ շահել մրցախաղը ...ՆԱՎՐԱՏԻԼՈՎԱՅԻՆ ԿՐԿԻՆ ՉԵԽԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՀԱՆՁՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀամաշխարհային թենիսի լեգենդներից մեկը` Մարտինա Նավրատիլովան կրկին Չեխիայի քաղաքացիություն է ստացել: Նա 30 տարի առաջ հեռացել էր երկրից` մեկնելով ԱՄՆ, որտեղ ամերիկյան քաղաքացիություն էր ստացել: Հունվարի ...ՁԵՎԱՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
Հարցազրույցը՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻԵրեւանի ժամանակակից արվեստի թանգարանում ապրիլի 5-30-ը կայանալիք ցուցահանդեսը ուշագրավ է լինելու արվեստի հիմնախնդիրների առաջադրման տեսանկյունից, հարցադրումը սկսվում է 70-ականների «ռիսկային ձեւերից եւ նրա ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ԷԼ ՀԱՄԵՐԳՆԵՐ ... ՔԻՉ, ԲԱՅՑ ԼԻՆՈՒՄ ԵՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԹաթուլ Ալթունյանը հենց գյուղերից հայկական բեմական մշակույթ բերեց երգի-պարի անսամբլի երգացանկն ու պարերը: Այսօր մշակույթի նախարարությունը տարեկան ծրագրեր է կազմում եւ մարզերում տարբեր անսամբլների համերգներ, ...ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶ-70
Մ. Բ.Հայկական ջազը նշում է հիմնադրման 70-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում մինչեւ դեկտեմբեր կկազմակերպվեն համերգներ տեղի եւ արտերկրի (թե՛ սփյուռքահայ, թե՛ օտար) ջազային նվագախմբերի, երաժիշտների ...ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի Հանրապետության եւ Ռումինիայի մշակույթի նախարարության, Հայաստանում Ռումինիայի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ երեկ Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Հայաստան-Ռումինիա մշակութային կապեր» ...ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ` ՀՕԳՈՒՏ ՋԵԿԻ ՔԱՆՉԵԼՅԱՆ-ՍՓԻԵՐԻ
Հ. Ծ.Փետրվարի 11-ին ութսուն տարեկանում վախճանված ծնունդով հունգարացի հրեա Թոմ Լանթոսին փոխարինելու համար ապրիլի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել Ջեկի Քանչելյան-Սփիերը, ...ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ «ՇԱՆՍԵՐ ՉՈՒՆԻ»
Հ. Ծ.Միչիգանում (ԱՄՆ) հրատարակվող «Վինձոր Սթար» թերթում տպագրված Ուեյն համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Ջեկ Լեսենբերիի հոդվածը անդրադառնում է այն լուրերին, որ ամերիկահայ հայտնի բժիշկ Ջեկ Գեւորգյանը ...ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 8«Ազգի» խմբագրություն են բերել մի նամակ: Ա. Հարությունյան ստորագրությամբ այդ նամակը հասցեագրված էր անձամբ ինձ, ոչ թե խմբագրությանը, ուստի եւ կարելի էր չպատասխանել, եթե հեղինակը չգրեր. «Ի դեմս Ձեզ եւս մեկ ...8-ՐԴ ԵՐԵԽԱՆ ՈՒՆԵՑԱԾ ԺԵՆՅԱ ՇԻՐԻՆՅԱՆԻՆ «ՎԻՎԱՍԵԼ»-Ը 1 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՆՎԻՐԵՑ
Գ. Գ. 3Սյունիքի մարզի Աղվան գյուղի 43-ամյա բնակիչ Ժենյա Շիրինյանին 8-րդ երեխային լույս աշխարհ բերելու կապակցությամբ երեկ «Վիվասել» ընկերությունը նվիրել է 1 միլիոն դրամ: Ընկերության հաղորդագրության տեղեկացմամբ, ...ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊՈՒՏԻՆԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Ա. Հ.Ապրիլի 7-ին մեկօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան: Նրա այցելության հիմնական նպատակը Ռուսական գրքի կենտրոնն է, որի բացման արարողությունը տեղի կունենա հենց երկուշաբթի ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱպրիլի 4-ին «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերում տեղ են գտել հրապարակումներ` կապված Երեւանում մարտի 1-ին լույս 2-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածների մահվան քառասնօրեքի հոգեհանգստյան ...ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱպրիլի 6-ին, ժամը 17:45-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու «Նահատակ Հայրապետը» խորագրով հուշ-երեկո` նվիրված երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն հայոց կաթողիկոսի նահատակության ...ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի կենտրոնից հաղորդում են, որ 9/31 ընտրատեղամասի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընտրատարածքի թիվ 22/22 տեղամասի ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ՄԷՋ
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆՀայաստանը տակաւին ենթակայ կը մնայ փետրուար 19-ի նախագահական ընտրութեանց գալարումներուն, ինչպէս նաեւ մարտի 1-ի բախումներէն յառաջացած վէճերուն: Ստեղծուած է ներամփոփ կացութիւն մը, ուր կարծէք աշխարհի անցուդարձերը ...ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԴԻ ԲԻԶՆԵՍԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԸ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԱյս տարվա մայիսի 25-ին կբոլորի Ռուսաստանի բիզնես-սերուցքի ներկայացուցիչներից մեկի՝ «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Կարլենի Վարդանյանի 40-ամյակը: Նա ...ՆՈՐ ԳԻՐՔ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽԻ ՄԱՍԻՆ
Ն. Բ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ, Պատմագիտության դոկտոր, պրոֆեսորԿոստանդնուպոլսի հայ գաղթօջախը վիթխարի ներդրում ունի հայ հոգեւոր ու մտավոր արժեքների հարստացման ասպարեզում: Նրա ստեղծած մշակույթը, արվեստը, գրականությունն ու գիտությունը դարեր ի վեր դուրս են եկել տեղական ...ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՀայկական հայրենադարձությունն անմիջականորեն առնչվում է մի խումբ հասկացությունների հետ, որոնք հայկական հասարակական-քաղաքական եւ պատմագիտական մտքում առ այսօր չունեն վերջնական, հստակ սահմանումներ: Ստեղծվել ...ԵՐԲ ՄՐՑՈՒՄ ԵՆ ՀԵՐՈՍԸ ԵՎ ԱՅԴ ՀԵՐՈՍԻ ՄԱՍԻՆ ԳՐՎԱԾ ԳԻՐՔԸ
ՎԱՀԵ ԳԱԲՈՒՉՅԱՆՀրապարակի վրա է Vahan Cardashian: Advocate Extraordinaire for the Armenian Cause գիրքը: Այն պատրաստվել ու հրատարակվել է ամերիկահայ հանրածանոթ իրավաբան, New York Life եւ AXA ապահովոգրական հսկա ընկերությունների ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՁԱՅՆՆ ԻՐ ԱԶԳԻՆ
Քնարիկ Ավագյան«Մեր կուլտուրայի պետականությունը համարժեք է մեր պետականության կուլտուրային: ...Չկա քաղաքականություն` առանց քաղաքակրթության եւ չկա քաղաքակրթություն` առանց մշակույթի: Նախապատվության ասպարեզն անպայման պետք ...ՄԵՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԼԵՀԱԿԱՆ ԷՋԵՐԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ20-րդ դարի հայ-լեհական երաժշտական պատմության տպավորիչ էջերից մեկը դարձավ Լեհական երաժշտության տասնօրյակը Հայաստանում (6-14-ը դեկտեմբերի, 1968): Երեւանում, Կիրովականում (Վանաձոր), Իջեւանում անցկացվեցին ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՈՒ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Հայաստանում այսօր միջին աշխատավարձը 50-60 հազար դրամ է: Եթե համեմատենք բուհերում պահանջվող ուսման վարձերի հետ, ապա կտեսնենք, որ ոչ բոլոր երիտասարդներն են կարողանում կրթություն ստանալ, քանի որ ծնողները ...ԵՍ ՊԱՆԴՈՒԽՏ ԵՄ, ՏՈՒՆ ՉՈՒՆԵՄ...
ԻՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԳնալով ավելի ու ավելի են թանկանում վարձակալության տրվող տների գները: Դրանից ավելի շատ տուժում են մարզերից եկած ուսանողները, որոնք ընդունվելով Երեւանի բուհեր, բնակվում են վարձով տրվող բնակարաններում կամ ...ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ «ՀԵՐՈՍՆԵՐԸ»
ԱՆՈՒՇ ԱՂԱԲԵԿՅԱՆՀայ ժողովրդի պատմությունը հարուստ է տարբեր ժամանակների հերոսներով: Ուստիեւ, պետք չէ անտարբեր գտնվել եւ պատմության այդ էջերում չզետեղել այն «հերոսներին», ովքեր ոչ մի ջանք ու եռանդ չխնայեցին 2008-ի մարտի ...ԱՍԱ ՀԵՌԱԽՈՍԻԴ ՄԱԿՆԻՇԸ, ԱՍԵՄ ՈՎ ԵՍ ԴՈՒ
ԷՄԻՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԳիտության մեծ ձեռքբերումներից է հեռախոսը, որը բավականին դյուրացրել է կյանքը: Բայց բջջային հեռախոսը գլխիվայր շրջեց վերջինիս մասին մեր մինչ այդ ունեցած պատկերացումները: Եթե մինչ բջջայինների ի հայտ գալը ...2008-Ի ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ2008-ի նորաձեւության գարուն-ամառ հավաքածուն ներկայանում է իր նորաոճ գունապնակով: Այս տարի նորաձեւ են համարվում մոխրագույն, կաթնային, վառ դեղին գույները: Նոր ամառային դասական հավաքածուն կազմում է մոխրագույնը ...ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԱՆՈՒՇ ԱՂԱԲԵԿՅԱՆԵրեւանի փողոցներում դեռ շարունակվում է փողոցային առեւտուրը: Ամեն վայրկյան տրանսպորտի արտանետած թունավոր գազերով ու ամենուր տարվող շինարարական աշխատանքների հետեւանք փոշով համեմված սննդամթերքը, բանջարեղենն ...ՈՐԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ԱԲՈՐՏ
ՀԱՅԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ«Ոչ ոք իրավունք չունի կյանք խլելու», սահմանված է օրենսդրությամբ: Սաղմնային վիճակում օրգանիզմը նույնպես ապրում է: Ի՞նչը կարող է ստիպել մորը սպանել զավակին: Թերեւս դրան ոչ մի բացատրություն չկա: Տիկինը, ...ԽՐՈՆԻԿ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ԵՐ. ՔՈՉԱՐ ՓՈՂՈՑՈՒՄ
ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԵրբեմն հասարակությունը բողոքում է, չգիտակցելով էլ, որ իր բողոքի գլխավոր մեղավորը հենց ինքն է: Արդեն մի քանի տարի է, զայրացնող իրավիճակ է տիրում Եր. Քոչար փողոցում, որն առանց այն էլ նեղ լինելու պատճառով ...
ԽԱՂԱՂ ՏՈՒՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎԱՆԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱՏԵՍԸ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հ. Ծ.ՀԱՅԱՍԶԳԻ ԳԵՆԵՐԱԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՑԵՑՅԱՆԻ ԿԵՆՍԱՊԱՏՈՒՄԸ ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՁՆԱՎՈՐԵԼԸ ՉԷՐ ԵՎ ՉԷ

Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե
ՀԱՐԳԵԼԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հարգանքներով ՎԱՐԴԱՆ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱ՞Վ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

