
ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ
Հայկական հայրենադարձությունն անմիջականորեն առնչվում է մի խումբ հասկացությունների հետ, որոնք հայկական հասարակական-քաղաքական եւ պատմագիտական մտքում առ այսօր չունեն վերջնական, հստակ սահմանումներ: Ստեղծվել է ահավոր մի շփոթ այնպիսի կարեւորագույն հասկացությունների շուրջ, ինչպիսիք են «Հայրենիքը», «սփյուռքը», «Հայ դատը», «հայկական ինքնությունը», «հայապահպանումը», «արտագաղթը»: Այսպես, օրինակ, եղել են կամ այսօր էլ հանդիպում են «մեծ հայրենիք», «փոքր հայրենիք», «միակ հայրենիք». «զույգ հայրենիք», «երկու հայրենիք», «երկրորդ հայրենիք», «նոր հայրենիք», «վերջին հայրենիք», «վերջնական հայրենիք», «նախնիների հայրենիք», եւ այլ հասկացություններ: «Հայրենիք» հասկացությունը հաճախ նույնացվում է «ծննդավայր», «աշխատավայր», «կեցության հիմնական վայր», «քաղաքացիության երկիր» եւ այլ իմաստների հետ: Շփոթ կա նույնինքն «հայրենադարձություն» հասկացության մեկնաբանման մեջ, որի պատճառը հենց «Հայոց հայրենիք» սահմանման ամենատարբեր մեկնաբանումներն են: Այսպես, պատմական գիտությունների դոկտոր Հակոբ Հակոբյանը գտնում է, որ հայրենադարձությունն ու ներգաղթը տարբեր հասկացություններ են (այս խնդրին նա նվիրել է մի ամբողջ մենագրություն): Ըստ նրա, ծագումով արեւմտահայերի եւ կիլիկահայերի վերադարձը Խորհրդային Հայաստան կամ Հայաստանի Հանրապետություն` հայրենադարձություն չէ, այլ` ներգաղթ: կլիներ եթե նրանք վերադառնային այն վայրերը, որոնցից բռնագաղթի են ենթարկվել են նրանց նախնիները: Մի խոսքով` հայոց մեկ, միասնական եւ անփոխարինելի հայրենիքի` Հայկական լեռնաշխարհի գաղափարը փոխարինվում է նախնիների բնօրրաններով:
Սփյուռքահայ եւ հայրենաբնակ որոշ գործիչներ տարբեր կերպ են հասկանում «Սփյուռքը»: Այսպես, Վարդան Մատթեոսյանի համար, Սփյուռքն սկսում է 1950-ական թվականներին միայն, իսկ Գեւորգ Բարդակչյանը «Սփյուռք» (Diaspora) հասկացությունը սխալ է համարում` առաջարկելով «Ցրվում» (Dispersion) եզրը: Որոշ հեղինակներ էլ ավելի անդին են գնում, եզրակացնելով, թե հայությունն այսօր, փաստորեն, բաղկացած է երկու ազգերից...
Նմանօրինակ շփոթ է առաջացած «Հայ դատ» հասկացության տարբեր սահմանումների հետեւանքով: Մինչ շատ շատեր «Հայ դատը» հասկանում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ոմանք նաեւ` դրան իբր հետեւելիք հատուցումները, ուրիշներ (ՀՅԴ, նախկին ԱՍԱԼԱ-ականներ եւ այլն) գտնում են, որ «Հայ դատ» հասկացության անբաժան մասն է կազմում հայրենադարձությունը, ավելի ճիշտ` ազգահավաքը հայրենի հողի վրա:
Հայկական մտքի սխալներից մեկն է 20-րդ դարի հայրենադարձությունները սահմանափակել միայն ԽՍՀՄից դուրս գտնվող երկրներից հայերի վերադարձով: Սա հետեւանքն է «մեծ հայրենիք» (ԽՍՀՄ) եւ «փոքր հայրենիք» (Խորհրդային Հայաստան) հասկացությունների ստեղծած շփոթին: Այս խայծը կուլ տալով, հայ պատմագիտությունը պաշտոնական տեսակետ է դարձրել այն, որ խորհրդային ժամանակաշրջանում ոչ միշտ է եղել հայրենադարձություն, այնինչ գտնում ենք, որ այդ երեւույթը շարունակվել է անխափան, թեեւ պարբերաբար եղել են հայրենադարձության մեծ ալիքներ` կապված ոչ խորհրդային երկրներից կատարված հայրենադարձությունների հետ:
Հայ պատմագիտության ուրիշ սխալներից է հայոց հայրենիքի մի մասից մի այլ մաս տեղափոխումը հայրենադարձություն համարելը: Այս սխալը հաճախ է հանդիպում 1828թ. Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո Պարսկահայքից այսօրվա ՀՀ եւ ԼՂՀ տարածք տեղափոխված հայերի մասին պատմագիտական աշխատություններում:
Մեկ ուրիշ սխալ է հայապահպանման գործում Հայրենիք վերադարձի գաղափարի արհամարհումը կամ անտեսումը, նույնիսկ Հայրենիքի գործոնի վճռորոշ նշանակությունը այս խնդրում: Օրինակի համար, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հայր Լեւոն Զեքիյանի համաձայն, նույնիսկ վտանգավոր է հայերի մեկտեղումը «իրադրական մի կենտրոնում» (նա նկատի ունի այսօրվա Հայաստանի Հանրապետությունը), քանի որ բնական կամ տեխնոլոգիական աղետի պարագայում, ամբողջ ազգի վերացման վտանգ է սպառնում: Հայոց հայրենիքից դուրս հայ ազգի պահպանումը գերիվեր խնդիր են համարում նաեւ սփյուռքում հանրահայտ գիտնականններ Խաչիկ Թեոլեոլյանը, Խաչիկ Տեր-Ղուկասյանը, Վարդան Մատթեոսյանը, Գրիգոր Պլըտյանը, Ռազմիկ Փանոսյանը, Արա Սանճյանը եւ ուրիշներ:
Հետեւաբար, հայրենադարձության թեմայի ուսումնասիրությունը անհրաժեշտ է կատարել վերոհիշյալ եւ հարակից հասկացությունների ուսումնասիրության ու դրանց սահմանումների վերջնական հստակեցման համատեքստում: Այլապես, աշխատանքը կլինի թերի եւ հղի հետագա բարդություններով: Մեր կարծիքով, այսպիսի շփոթն ու սոցիալ հոգեբանական ու մասնավորաբար էթնոհոգեբանական առանձնահատկությունների ոչ պատշաճ հաշվառումը մեծապես պայմանավորեցին 1946-1949 թթ. Մեծ հայրենադարձության ոչ այնքան բարեհաջող արդյունքը:
Կարելի է ասել, որ 20-րդ դարում հայոց հայրենադարձության թեման հայ պատմագիտության մեջ ընդհանրապես չի ուսումնասիրվել: Որոշ վերապահությամբ` կարելի է բացառել Հովիկ Միլիքսեթյանի 1985-ին Երեւանում հրատարակված «Հայրենիք-սփյուռք առնչությունները եւ հայրենադարձությունը 1920-1980 թթ.» մենագրությունը: Վերջինս, հասկանալի պատճառներով, չէր կարող օբյեկտիվ լինել: Ներկայացված են հայրենադարձության երեւույթի դրական կողմերը միայն, այնինչ հատկապես 1946-1949 թթ. հայրենադարձները այնպես էլ չկարողացան լիովին մերվել նոր միջավայրին, որի դրսեւորումն եղավ «ախպար» հեգնական երանգն ունեցող ենթաէթնիկ խմբի առաջացումը: Հայաստանցի ազգաբանների եւ ազգագրագետների վերջին հրապարակումներում բազմաթիվ անդրադարձներ կան այս խմբի էթնոհոգեբանական եւ սոցիալ հոգեբանական բարդույթների մասին: Այնուհանդերձ, չուսումնասիրված է մնում մի շատ կարեւոր կողմ եւս. այս ենթաէթնիկ խմբի ողբերգությունը խորացել էր նաեւ այն պատճառով, որ նրա անդամների մեծագույն մասը, նոր միջավայրում խորթ մնացած լինելու իրողության հարցում այդպես էլ չհասկացված մնաց հենց իրենց` արտասահմանում մնացած հարազատների ու բարեկամների համար: Հիշյալ շրջանակները մեծ մասամբ սվիններով դիմավորեցին հետագայում արտագաղթած հայրենադարձներին, ինչը էլ ավելի օտարեց նրանց` հայկական միջավայրից, արագացնելով նրանց ձուլումը արեւմտյան երկրներում (հոգեբանական այս բարդագույն երեւույթների ուսումնասիրման հիանալի աղբյուր են 1966-1970 թթ. հայրենադարձ, ապա Լիբանան արտագաղթած Սիմոն Հովիվյանի «Սրտբաց խոստովանութիւններ եւ զգաստութեան հրաւէր արտասահմանի իմ եղբայրներուս եւ քոյրերուս» գիրքը, վերջին տարիներին Երեւանում լույս տեսած` 1946-ին հայրենադարձված գրող եւ թարգմանիչ Կարպիս Սուրենյանի եւ 1962-ին հայրենադարձված ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի խոհագրություն-հուշագրքերում մտորումները:
Հետեղեռնյան ժամանակաշրջանում առաջին զանգվածային հայրենադարձությունը եղել է 1919 թվականին` Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին: Հայ պատմագրության մեջ ընդհանրապես անտեսված է այս փաստը, եւ համատարած է այն թյուր կարծիքը, թե հայրենադարձությունն սկսվել է խորհրդային իշխանության առաջին տարիներին:
Խորհրդային ժամանակաշրջանում առաջին զանգվածային հայրենադարձությունը եղել է 1921-ի դեկտեմբերին` Իրաքի Նահր Օմար գաղթակայանից` Բաթումիի վրայով: Մինչեւ 1931-ը, հայրենադարձությամբ զբաղվող պետական հատուկ մարմին գոյություն չուներ Խ. Հայաստանում: Այդ գործի կազմակերպումը դրվել էր 1921-ին իշխանությունների ստեղծած Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) վրա, որը անվանապես հասարակական կառույց էր: ները կարգավորվում էին կառավարական որոշումներով: Մինչեւ Խորհրդային Միության փլուզումը, այդպես էլ օրենք չընդունվեց հայրենադարձության մասին, եւ այդ գործընթացները կարգավորվում էին Կենտրոնի` Մոսկվայի հետ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի եւ կառավարության համաձայնեցրած որոշումներով: Այդուհանդերձ, հայրենադարձության կազմակերպման, հայրենադարձների բնակարանով եւ աշխատանքով ապահովման համար 1931-ի օգոստոսի 10-ին, կառավարական որոշումով հիմնվեց «Արտասահմանյան հայերի ընդունման եւ տեղավորման պետական կոմիտեն», որն առավել ծանոթ է «Ներգաղթի կոմիտե» անունով (վերակազմակերպվեց ԽՍՀՄ Ժողկոմխորհի 1945-ի նոյեմբերի 21-ի որոշման 2-րդ կետով): Այս պետական մարմինն էր զբաղվում այդ կոնկրետ հարցերով: Սակայն, հայրենադարձության առնչված հարցերով զբաղվում էին նաեւ Պետական անվտանգության կոմիտեն, Հայաստանի Կոմկուսի կենտկոմը, «Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի կոմիտեն» (ԱՕԿՍ), 1964-ին հիմնված «Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն» (Սփյուռքի կոմիտե): Արտասահմանում, հայրենադարձության աշխատանքների հիմնական ֆինանսավորողն էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): Հայրենադարձությանն օժանդակում էին առաջադիմական համարվող կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները` Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, Ռամկավար ազատական կուսակցությունը, արտասահմանյան երկրների կոմկուսների հայկական հատվածները եւ այլն:
20-րդ դարի զանգվածային հայրենադարձությունները կարելի է հետեւյալ կերպ պարբերացնել.
1. - 1920-1930-ական թվականներ.- Ինչպես նշեցինք, խորհրդային ժամանակաշրջանում հայրենադարձության առաջին կարավանը եղել է 1921-ի դեկտեմբերին, վերջինը` 1936-ին: Նույն տարվա հուլիսի 21-ին Մոսկվան, հանձինս Համկ/բ/Կ Կենտկոմի առաջին քարտուղար Ի. Ստալինի եւ ԽՍՀՄ Ժողկոմխորհի նախագահ Վ. Մոլոտովի, ընդունեց աննախադեպ մի որոշում` «Ներգաղթող հայերին Հայկական ԽՍՀում տեղավորելու միջոցառումների մասին»: Սակայն, 1930-ական թթ. երկրորդ կեսին Խորհրդային Միության մեջ ծավալված բռնությունների հերթական ալիքի պատճառով, արտասահմանյան երկրներից Խ. Հայաստան հայրենադարձությունը կանգ առավ: Մյուս կողմից, Խ. Հայաստանն էլ պատրաստ չէր մեծաքանակ հայրենադարձներ ընդունելու եւ նրանց համար տանելի կենսապայմաններ ապահովելու:
Այս տարիներին հայրենադարձվեց շուրջ 77 հազար հայ:
2.- 1946-1949 թթ. կամ Մեծ հայրենադարձությունը.- Երկրորդ աշխարհամարտի ընթացքում եւ նրա ավարտին, Խորհրդային Միությունը պահանջ դրեց վերանայել 1920-ականների սկզբին հաստատված խորհրդային-թուրքական սահմանագիծը եւ որոշ հողեր վերադարձնել Խորհրդային Հայաստանին ու Խորհրդային Վրաստանին: Այս նպատակի իրագործմանը ծառայելու էր Մեծ հայրենադարձությունը: Անշուշտ, կային նաեւ այլ նպատակներ, ինչպես որոշ չափով բարելավել պատերազմի պատճառով վատթարացած ժողովրդագրական վիճակը Խ. Հայաստանում: Միջազգային նոր իրադրության, մասնավորաբար Տրումենի դոկտրինի պատճառով թեեւ Ստալինը չկարողացավ իրականացնել սահմանների սրբագրման իր մտահղացումը, այդուհանդերձ, հետպատերազմյան տարիներին հայրենադարձվեց շուրջ 90 հազար հայ: Այս հայրենադարձության համար Ստալինը, որպես ԽՍՀՄ Ժողկոմխորհի նախագահ, 1945-ի նոյեմբերի 21-ին հրամանագրեց արտասահմանից հայերի հայրենադարձության կազմակերպումը: Հայրենադարձության այս ալիքը եւս կանգ առավ հիմնականում նույն` Խորհրդային Միության մեջ ծավալված բռնությունների հերթական ալիքի պատճառով: Նոր հայրենադարձներից հազարներ հայտնվեցին Ալթայի աքսորավայրերում:
Ի տարբերություն 1920-30-ականների հայրենադարձների, 1946-49 թթ. հայրենադարձները չկարողացան համարկվել (ինտեգրվել) խորհրդահայ հասարակությանը, եւ մինչեւ Միության փլուզումը մնացին զգալիորեն մեկուսացված կամ ինքնամեկուսացած, երկրորդ կարգի քաղաքացի, պետության համար անբարեհույս տարր: Քաղաքական, սոցիալական, կենցաղային եւ կյանքի մյուս ոլորտներում խտրականությունը ազգի այս խմբին օտարեց իր հայրենիքից: Ծայր առան փախուստների փորձերն ու փախուստները, նույնիսկ Թուրքիայի ճանապարհով: 1960-ականներին սկսվեց հակառակ ուղղությամբ զանգվածային շարժումը` արտագաղթը, որը հատկապես ուժեղացավ Խ. Միության 1975-ին ստորագրած Հելսինկիի հռչակագրի ընդունումից հետո: Արտագաղթի շարժումը վարակեց նաեւ տեղաբնակ (ոչ հայրենադարձ) տարրին` այդպիսով նոր շերտեր ավելացնելով դասական սփյուռքի առանց այն էլ խայտաբղետ սոցիալ հոգեբանական կազմում:
3.- 1960-ական թվականներ.- Եթե նախորդ երկու փուլերում հայրենադարձությունը կատարվում էր նաեւ արեւմտյան երկրներից, այս երրորդ փուլն առանձնանում է իր արեւելյան ուղղվածությամբ: Հայրենադարձների համարյա բոլորը այս տարիներին գալիս էին ներքին եւ արտաքին ռազմական ու քաղաքական ցնցումներ ապրող մերձավորարեւելյան երկրներից` Իրան, Սիրիա, Եգիպտոս, Իրաք, Թուրքիա եւ այլն: 1970-ականների երկրոդ կեսին փոքրաքանակ հայրենադարձություն եղավ Լիբանանից, որին մղում էր երկրում 1975-ի ապրիլին սկսած քաղաքացիական պատերազմը:
Եթե հաշվի չառնենք 1979-ին իսլամական հեղափոխությունից հետո Իրանից Խ. Հայաստան հայրենադարձության աննշան ծավալը, կարելի է ասել, որ հայրենադարձությունն ընդհանրապես կանգ առավ 1980-ականներին, թեեւ «Ներգաղթի կոմիտեն» շարունակում էր անվանապես գոյություն ունենալ:
4.- 1988-1990 թթ.- Մի՞թե զանգվածային իսկական հայրենադարձություն չէր 1988-1990 թթ. Խորհրդային Ադրբեջանից հարյուր հազարավոր հայազգի անձանց հանգրվանումը Խ. Հայաստանում, որը հասարակության եւ պետության կողմից որպես այդպիսին չընկալվեց եւ դեռեւս շարունակում է չընկալվել: Ցավոք, ազգի այս հատվածը բնորոշվեց իբրեւ «փախստական»` նրանց նկատմամբ խտրականության որոշ դրսեւորումներով, որոնց շարքում` նրանց նկատմամբ նույնիսկ «թուրք» վիրավորական պիտակավորումով: Լեզվական, աշխարհայացքային, հոգեբանական եւ այլ զգալի տարբերությունների առկայության ու դրանց հաղթահարմանն ուղղված պետական լուրջ ծրագրերի չգոյության պատճառով, այս ենթաէթնիկ խումբը եւս հիմնականում չհամարկվեց ՀՀ հասարակությանը, եւ հնարավորության դեպքում, արտագաղթեց Ռուսաստան, ԱՄՆ ու այլ երկրներ:
5.- Անկախության ժամանակաշրջան.- Հայաստանի անկախության վերականգնումը վերացրեց խորհրդային ժամանակաշրջանում հայրենադարձներին ներկայացվող հիմնական պահանջը` հայրենադարձների հրաժարումը Դաշնակցությունից կամ այդ կուսակցությանը համակրելուց: 1990-ականների սկզբին ՀՅԴ-ն արտասահմանում հռչակեց «Դեպի Երկիր» կարգախոսը: Սակայն, կուսակցությունը չզբաղվեց հայրենադարձության կազմակերպմամբ: Հետեւաբար, Երկիր` Հայրենիք վերադարձողների քանակը չգերազանցեց մի քանի տասնյակ ընտանիքն ու լավագույն դեպքում, մեկ հարյուրյակ չամուսնացած երիտասարդները, որոնցից ոմանք մարտնչեցին արցախյան ռազմաճակատներում, եղան զոհեր:
90-ական թվականների երկրորդ կեսին ՀՀ կենսապայմանների բարելավումը, ներքաղաքական որոշակի կայունությունը, արտասահմանյան մի շարք երկրներում պատերազմներն ու ներքին եւ արտաքին աննպաստ պայմանները, համաշխարհայնացման հետեւանքով ձուլման ընթացքի արագացումը եւ այլ գործոններ նպաստեցին, որ 90-ականների կեսերից սփյուռքահայեր կայք հաստատեցին ՀՀում եւ նույնիսկ ԼՂՀում: Հայրենադարձության այդ գործընթացը հատկապես թափ ստացավ վերջին տարիներին` իսլամական արմատականության ուժեղացման հետ:
Մեր գնահատումներով, վերջին տասնամյակում ՀՀ եւ ԼՂՀ հայրենադարձված, ժամանակավոր (տարին մի քանի ամիս) կամ մշտապես ապրող սփյուռքահայերի քանակը հասնում է 10 հազարի:
Վերջին տասնամյակի հայրենադարձների փաստը, ինչպես նաեւ գաղթօջախներում հայրենադարձության գաղափարի օրե օր ժողովրդականացումը ՀՀ պետական մարմինների առաջ խնդիր են դնում օրենսդրորեն կանոնակարգել ազգային հույժ կարեւորություն ունեցող հայրենադարձության երեւույթը: Մեր կարծիքով, դրան անպայման պետք է նախորդի հետզհետե զանգվածային դարձող հայրենադարձության մերօրյա ալիքի համակողմանի, մասնավորաբար սոցիալ հոգեբանական, էթնոհոգեբանական կտրվածքներով ուսումնասիրությունը` երեւան հանելու նման ալիքի հավանական բացասական հետեւանքները, դրանք կանխելու կամ դրանց ազդեցությունը նվազեցնելու ուղղված միջոցառումներ նախաձեռնելու նպատակով:
- ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԵրեկ Բուխարեստում ավարտվեցին Հյուսիսատլանտյան խորհրդի գագաթաժողովի աշխատանքները, որոնց մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ 26 երկրների պետության կամ կառավարության ղեկավարներ: «Ազգը» նախորդ համարում անդրադարձել ...ԹՈՒՐՔԻԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Թարգմ. Հ. Ծ.Անգլիական հեղինակավոր «Ֆայնենշլ թայմս» թերթի թղթակից Վինսենթ Բոլանդը թերթի ապրիլի 1-ի համարում անդրադառնում է Թուրքիայի վերջին իրադարձություններին: Թուրքիան դիմակայում է քաղաքական եւ տնտեսական անորոշությունների ...ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ, ԹԵ՞ ԻՐԵՆՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Ամերիկյան «Ֆորբս» ամսագիրը ուղղակի սիրահարված է Ռուսաստանին: Այս երկիրն իր անսպառ պարադոքսներով ամենայնս բավարարում է հրատարակության յուրահատուկ պահանջները: Որ մեծահարուստի գրպանն, ասես, չի մտնում ամսագիրը` ...ԱԳՈՆ ԳՆԱՑ, ՎԵՆԵՏԻԿԸ ԳԱԼԻՍ Է
1Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն ապրիլի 15-ին կամ 16-ին կժամանեն Երեւան` քննարկելու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների ...ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ 1Մարտի 27-ին տեղի ունեցած հրապարակային լսումների ժամանակ Մ. Նահանգների «Պատմական հուշարձանների պահպանման վարչությունը» (ՊՀՊՎ), որի պարտականությունների մեջ են մտնում Կոլումբիայի օկրուգի պատմական, մշակութային ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1«Արդշինինվեստբանկի» նոր գլխամասային գրասենյակի բացմանը նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ տրված հարցերին: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ՃԳՆԱԺԱՄԸ ՊԵՏՔ Է ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾԵԼ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 6Իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի միջեւ երկխոսություն սկսելու առաջին նախապայմանները հետընտրական իրադարձությունների ձերբակալվածներին ազատ արձակելն է, քաղաքական հետապնդումը դադարեցնելը, ինչպես ...«ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԱՅՆ ՈՒԺԵՐԸ, ՈՎՔԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՆԾՐԱԳԻՐ ՀԱՎԱՔԵԼ ԷԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Մարտի 31-ին Բրյուսելում տեղի է ունեցել Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի խորհրդի նիստը եւ որոշում է կայացվել այդ կառույցին «Օրինաց երկիր» կուսակցության ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 2Մարտիմեկյան ողբերգությունից հետո Հայաստանը գտնվում է քաղաքական, գաղափարական եւ բարոյական ճգնաժամի մեջ: Ու եթե հարցի քաղաքական կողմը լուծելը հնարավոր է, ապա գաղափարական ու բարոյական ճգնաժամից դուրս գալը ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե 1Մտահոգված 2008-ի փետրվարի 19-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով, չհարելով որեւէ քաղաքական ուժի կամ հոսանքի, ցավով փաստելով, որ մեր հասարակությունը կանգնել է իր համար կենսական նշանակություն ...ԵՐԿՈՒ ԿԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ` ԱՋՈՒԱՀՅԱԿ ԿՈՂՔԵՐԻՆ
Մ. Խ. 1Ըստ տեղյակ աղբյուրի` ՕԵԿ-ին առաջարկվող պաշտոնների մեծ մասն արդեն որոշակի է: Նրան են առաջարկվելու բնապահպանության, գիտության (առանձին) եւ երիտասարդության (առանձին) նախարարությունները: Չնայած Աժ փոխնախագահի ...2007-ԻՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՑ ԿՈՐԶՎԵԼ Է 239 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Անցյալ տարի համացանցում խարդախների զոհը դարձած ամերիկացիների թիվը կրճատվել է, բայց կորզված ընդհանուր գումարը հասել է ռեկորդային 239 մլն դոլարի: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը, վկայակոչելով ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ» ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿԳՆԱՆՇՎԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ
Ա. Մ.«Արդշինինվեստբանկի» գլխամասային գրասենյակի (նախկին քաղաքապետարանի շենքը) երեկ տեղի ունեցած հանդիսավոր բացմանը մասնակցեց Հայաստանի պետական ղեկավարության եւ բիզնեսի ամբողջ էլիտան: Խոշոր գործարարներ, նախարարներ, ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԻՑ ՆՈՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏԱՑՈՒՄ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԳԱԱ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում» նպատակային ծրագրի մասնակիցները հայտարարում են, որ «Առավոտ» օրաթերթի 28.03.08 համարում Հ. Կարապետյանի «Ո՞վ է մեղավոր բլեֆի համար» ...ԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՆ
Ա. Մ.Կառավարության երեկ հաստատած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը լրագրողներին տեղեկացրեց, թե ինչպիսի գործարքներ ...ՁՄՌԱՆ ՑՐՏԵՐԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱյս տարվա ձմռանը գրանցված ցածր ջեմրաստիճանային ռեժիմը, որը տեւեց 15-20 օր, նաեւ ցերեկային ժամերին (-12, -13) եւ նույնիսկ առանձին վայրերում հողաշերտը մինչեւ 30 սմ սառել էր, բնական էր, որ նման երկարատեւ ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՀԱՍԱՎ
Ընթացիկ մրցաշրջանում Լեւոն Արոնյանի վստահ ելույթներն իրենց արտացոլումն են գտել ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում հայ գրոսմայստերի ցուցանիշներում: «Ազգը» չէր բացառել, որ Լեւոն Արոնյանի վարկանիշը հնարավոր է ...ՉՈՐՍ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ՌԴ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉորս հայ շախմատիստներ տարբեր թիմերի կազմերում մասնակցում են Դագոմիսում ընթացող շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությանը: Չեմպիոնի տիտղոսը վիճարկում են 12 թիմեր, որոնք մրցում են շրջանաձեւ մրցակարգով: ...ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒԹ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանական Մերիդա քաղաքում այսօր մեկնարկում է շախմատի միջազգային մրցաշար 8 շախմատիստների մասնակցությամբ: Ռույ Լոպեսի անվան միջազգային 2-րդ մրցաշարին կմասնակցի Գաբրիել Սարգսյանը: Նրա մրցակիցները կլինեն ...ԿՐԱՇԸ ՇԱՀԵՑ ՄՐՑԱԽԱՂԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉիկագոյում ավարտվեց չորս պարտիայից բաղկացած շախմատային մրցախաղը Լիլիթ Մկրտչյանի եւ Իրինա Կրաշի միջեւ: Ավարտական պարտիայում սպիտակներով խաղացող Կրաշին հաջողվեց պարտության մատնել մրցակցին եւ շահել մրցախաղը ...ՆԱՎՐԱՏԻԼՈՎԱՅԻՆ ԿՐԿԻՆ ՉԵԽԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՀԱՆՁՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀամաշխարհային թենիսի լեգենդներից մեկը` Մարտինա Նավրատիլովան կրկին Չեխիայի քաղաքացիություն է ստացել: Նա 30 տարի առաջ հեռացել էր երկրից` մեկնելով ԱՄՆ, որտեղ ամերիկյան քաղաքացիություն էր ստացել: Հունվարի ...ՁԵՎԱՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
Հարցազրույցը՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻԵրեւանի ժամանակակից արվեստի թանգարանում ապրիլի 5-30-ը կայանալիք ցուցահանդեսը ուշագրավ է լինելու արվեստի հիմնախնդիրների առաջադրման տեսանկյունից, հարցադրումը սկսվում է 70-ականների «ռիսկային ձեւերից եւ նրա ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ԷԼ ՀԱՄԵՐԳՆԵՐ ... ՔԻՉ, ԲԱՅՑ ԼԻՆՈՒՄ ԵՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԹաթուլ Ալթունյանը հենց գյուղերից հայկական բեմական մշակույթ բերեց երգի-պարի անսամբլի երգացանկն ու պարերը: Այսօր մշակույթի նախարարությունը տարեկան ծրագրեր է կազմում եւ մարզերում տարբեր անսամբլների համերգներ, ...ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶ-70
Մ. Բ.Հայկական ջազը նշում է հիմնադրման 70-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում մինչեւ դեկտեմբեր կկազմակերպվեն համերգներ տեղի եւ արտերկրի (թե՛ սփյուռքահայ, թե՛ օտար) ջազային նվագախմբերի, երաժիշտների ...ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի Հանրապետության եւ Ռումինիայի մշակույթի նախարարության, Հայաստանում Ռումինիայի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ երեկ Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Հայաստան-Ռումինիա մշակութային կապեր» ...ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ` ՀՕԳՈՒՏ ՋԵԿԻ ՔԱՆՉԵԼՅԱՆ-ՍՓԻԵՐԻ
Հ. Ծ.Փետրվարի 11-ին ութսուն տարեկանում վախճանված ծնունդով հունգարացի հրեա Թոմ Լանթոսին փոխարինելու համար ապրիլի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել Ջեկի Քանչելյան-Սփիերը, ...ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ «ՇԱՆՍԵՐ ՉՈՒՆԻ»
Հ. Ծ.Միչիգանում (ԱՄՆ) հրատարակվող «Վինձոր Սթար» թերթում տպագրված Ուեյն համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Ջեկ Լեսենբերիի հոդվածը անդրադառնում է այն լուրերին, որ ամերիկահայ հայտնի բժիշկ Ջեկ Գեւորգյանը ...ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 8«Ազգի» խմբագրություն են բերել մի նամակ: Ա. Հարությունյան ստորագրությամբ այդ նամակը հասցեագրված էր անձամբ ինձ, ոչ թե խմբագրությանը, ուստի եւ կարելի էր չպատասխանել, եթե հեղինակը չգրեր. «Ի դեմս Ձեզ եւս մեկ ...8-ՐԴ ԵՐԵԽԱՆ ՈՒՆԵՑԱԾ ԺԵՆՅԱ ՇԻՐԻՆՅԱՆԻՆ «ՎԻՎԱՍԵԼ»-Ը 1 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՆՎԻՐԵՑ
Գ. Գ. 3Սյունիքի մարզի Աղվան գյուղի 43-ամյա բնակիչ Ժենյա Շիրինյանին 8-րդ երեխային լույս աշխարհ բերելու կապակցությամբ երեկ «Վիվասել» ընկերությունը նվիրել է 1 միլիոն դրամ: Ընկերության հաղորդագրության տեղեկացմամբ, ...ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊՈՒՏԻՆԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Ա. Հ.Ապրիլի 7-ին մեկօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան: Նրա այցելության հիմնական նպատակը Ռուսական գրքի կենտրոնն է, որի բացման արարողությունը տեղի կունենա հենց երկուշաբթի ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱպրիլի 4-ին «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերում տեղ են գտել հրապարակումներ` կապված Երեւանում մարտի 1-ին լույս 2-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածների մահվան քառասնօրեքի հոգեհանգստյան ...ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱպրիլի 6-ին, ժամը 17:45-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու «Նահատակ Հայրապետը» խորագրով հուշ-երեկո` նվիրված երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն հայոց կաթողիկոսի նահատակության ...ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի կենտրոնից հաղորդում են, որ 9/31 ընտրատեղամասի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընտրատարածքի թիվ 22/22 տեղամասի ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ՄԷՋ
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆՀայաստանը տակաւին ենթակայ կը մնայ փետրուար 19-ի նախագահական ընտրութեանց գալարումներուն, ինչպէս նաեւ մարտի 1-ի բախումներէն յառաջացած վէճերուն: Ստեղծուած է ներամփոփ կացութիւն մը, ուր կարծէք աշխարհի անցուդարձերը ...ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԴԻ ԲԻԶՆԵՍԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԸ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԱյս տարվա մայիսի 25-ին կբոլորի Ռուսաստանի բիզնես-սերուցքի ներկայացուցիչներից մեկի՝ «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Կարլենի Վարդանյանի 40-ամյակը: Նա ...ՆՈՐ ԳԻՐՔ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽԻ ՄԱՍԻՆ
Ն. Բ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ, Պատմագիտության դոկտոր, պրոֆեսորԿոստանդնուպոլսի հայ գաղթօջախը վիթխարի ներդրում ունի հայ հոգեւոր ու մտավոր արժեքների հարստացման ասպարեզում: Նրա ստեղծած մշակույթը, արվեստը, գրականությունն ու գիտությունը դարեր ի վեր դուրս են եկել տեղական ...ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՀայկական հայրենադարձությունն անմիջականորեն առնչվում է մի խումբ հասկացությունների հետ, որոնք հայկական հասարակական-քաղաքական եւ պատմագիտական մտքում առ այսօր չունեն վերջնական, հստակ սահմանումներ: Ստեղծվել ...ԵՐԲ ՄՐՑՈՒՄ ԵՆ ՀԵՐՈՍԸ ԵՎ ԱՅԴ ՀԵՐՈՍԻ ՄԱՍԻՆ ԳՐՎԱԾ ԳԻՐՔԸ
ՎԱՀԵ ԳԱԲՈՒՉՅԱՆՀրապարակի վրա է Vahan Cardashian: Advocate Extraordinaire for the Armenian Cause գիրքը: Այն պատրաստվել ու հրատարակվել է ամերիկահայ հանրածանոթ իրավաբան, New York Life եւ AXA ապահովոգրական հսկա ընկերությունների ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՁԱՅՆՆ ԻՐ ԱԶԳԻՆ
Քնարիկ Ավագյան«Մեր կուլտուրայի պետականությունը համարժեք է մեր պետականության կուլտուրային: ...Չկա քաղաքականություն` առանց քաղաքակրթության եւ չկա քաղաքակրթություն` առանց մշակույթի: Նախապատվության ասպարեզն անպայման պետք ...ՄԵՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԼԵՀԱԿԱՆ ԷՋԵՐԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ20-րդ դարի հայ-լեհական երաժշտական պատմության տպավորիչ էջերից մեկը դարձավ Լեհական երաժշտության տասնօրյակը Հայաստանում (6-14-ը դեկտեմբերի, 1968): Երեւանում, Կիրովականում (Վանաձոր), Իջեւանում անցկացվեցին ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՈՒ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Հայաստանում այսօր միջին աշխատավարձը 50-60 հազար դրամ է: Եթե համեմատենք բուհերում պահանջվող ուսման վարձերի հետ, ապա կտեսնենք, որ ոչ բոլոր երիտասարդներն են կարողանում կրթություն ստանալ, քանի որ ծնողները ...ԵՍ ՊԱՆԴՈՒԽՏ ԵՄ, ՏՈՒՆ ՉՈՒՆԵՄ...
ԻՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԳնալով ավելի ու ավելի են թանկանում վարձակալության տրվող տների գները: Դրանից ավելի շատ տուժում են մարզերից եկած ուսանողները, որոնք ընդունվելով Երեւանի բուհեր, բնակվում են վարձով տրվող բնակարաններում կամ ...ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ «ՀԵՐՈՍՆԵՐԸ»
ԱՆՈՒՇ ԱՂԱԲԵԿՅԱՆՀայ ժողովրդի պատմությունը հարուստ է տարբեր ժամանակների հերոսներով: Ուստիեւ, պետք չէ անտարբեր գտնվել եւ պատմության այդ էջերում չզետեղել այն «հերոսներին», ովքեր ոչ մի ջանք ու եռանդ չխնայեցին 2008-ի մարտի ...ԱՍԱ ՀԵՌԱԽՈՍԻԴ ՄԱԿՆԻՇԸ, ԱՍԵՄ ՈՎ ԵՍ ԴՈՒ
ԷՄԻՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԳիտության մեծ ձեռքբերումներից է հեռախոսը, որը բավականին դյուրացրել է կյանքը: Բայց բջջային հեռախոսը գլխիվայր շրջեց վերջինիս մասին մեր մինչ այդ ունեցած պատկերացումները: Եթե մինչ բջջայինների ի հայտ գալը ...2008-Ի ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ2008-ի նորաձեւության գարուն-ամառ հավաքածուն ներկայանում է իր նորաոճ գունապնակով: Այս տարի նորաձեւ են համարվում մոխրագույն, կաթնային, վառ դեղին գույները: Նոր ամառային դասական հավաքածուն կազմում է մոխրագույնը ...ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԱՆՈՒՇ ԱՂԱԲԵԿՅԱՆԵրեւանի փողոցներում դեռ շարունակվում է փողոցային առեւտուրը: Ամեն վայրկյան տրանսպորտի արտանետած թունավոր գազերով ու ամենուր տարվող շինարարական աշխատանքների հետեւանք փոշով համեմված սննդամթերքը, բանջարեղենն ...ՈՐԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ԱԲՈՐՏ
ՀԱՅԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ«Ոչ ոք իրավունք չունի կյանք խլելու», սահմանված է օրենսդրությամբ: Սաղմնային վիճակում օրգանիզմը նույնպես ապրում է: Ի՞նչը կարող է ստիպել մորը սպանել զավակին: Թերեւս դրան ոչ մի բացատրություն չկա: Տիկինը, ...ԽՐՈՆԻԿ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ԵՐ. ՔՈՉԱՐ ՓՈՂՈՑՈՒՄ
ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԵրբեմն հասարակությունը բողոքում է, չգիտակցելով էլ, որ իր բողոքի գլխավոր մեղավորը հենց ինքն է: Արդեն մի քանի տարի է, զայրացնող իրավիճակ է տիրում Եր. Քոչար փողոցում, որն առանց այն էլ նեղ լինելու պատճառով ...
ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՍՈՒՐԲ ԵՐԿՐԻ ՈԳԻՆ
Մ. Մ.ՕՏՏՈ ԴԻՔՍ. «ԿԱՄ ՏԽՐԱՀՌՉԱԿ ԿԴԱՌՆԱՄ, ԿԱՄ ՀՌՉԱԿԱՎՈՐ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՖԱԹԻՀ ԹԵՐԻՄ. «ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ ՈՉ ԹԵ ԿՌՎԵԼՈՒ, ԱՅԼ՝ ՖՈՒՏԲՈԼ ԽԱՂԱԼՈՒ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՖԻԼՄԸ ՉԵԽԱԿԱՆ ԵԹԵՐՈՒՄ
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՁՆԱՎՈՐԵԼԸ ՉԷՐ ԵՎ ՉԷ

Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե
ՀԱՐԳԵԼԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հարգանքներով ՎԱՐԴԱՆ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱ՞Վ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

