
ՆՈՐ ԳԻՐՔ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽԻ ՄԱՍԻՆ
Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը վիթխարի ներդրում ունի հայ հոգեւոր ու մտավոր արժեքների հարստացման ասպարեզում: Նրա ստեղծած մշակույթը, արվեստը, գրականությունն ու գիտությունը դարեր ի վեր դուրս են եկել տեղական շրջանակներից եւ ստացել համազգային կարեւորագույն նշանակություն: Այդ գաղթօջախի պատմության ուսումնասիրությունը, հետեւաբար, կազմում է ազգի մտավոր ու հոգեւոր մշակույթի զարգացման պատմության բաղկացուցիչ մասը՝ արժանանալով ուսումնասիրողների չդադարող ուշադրությանը: Դրա վկայություններից է Ալբերտ Խառատյանի «Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը XV XVII դդ.» (Երեւան, 2007, 471 էջ) աշխատությունը, որը լույս է տեսել Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հայկական մատենաշարով: Իր ընդգրկումներով եւ առաջադրած հիմնահարցերի կարեւորությամբ այս գիրքը լրացնում է Կոստանդնուպոլսի գաղթօջախին նվիրված՝ Հ. Ասատուրի, Հ. Ճ. Սիրունու, Հ. Պերպերյանի, Գ. Բամպուքճյանի եւ այլոց գործերի շարքը: Միաժամանակ, իր ժամանակակից հարցադրումներով ու առաջադրած հիմնահարցերով այս աշխատությունը նոր շերտեր է հայտնաբերում գաղթօջախի պատմության մեջ, հիմնավորում կամ փորձում հիմնավորել իր նոր լուծումները, որի մեջ էլ, կարծում ենք, կայանում է գրքի գիտական ու արդիական արժեքը:
Կ. Պոլսում հայերն ապրել են դեռեւս Բյուզանդական կայսրության ժամանակներից: Մինչեւ քաղաքի գրավումը թուրքերի կողմից, այստեղի հայկական հատվածների կրոնական ղեկավարությունը գտնվում էր երկու եպիսկոպոսների ձեռքին` Հովհաննեսի, որն առաջնորդել է Թրակիայի, Հունաստանի եւ Կ. Պոլսի շուրջը եղած հայերին եւ Եսայու, որի հովանավորության տակ էր գտնվում միայն Կ. Պոլսի հայությունը:
Կ. Պոլսում եւ նրա շուրջը գտնվող հայության համար անչափ ծանր ողբերգություն էր մայրաքաղաքի գրավումը, որի ժամանակ քաղաքում սպանվեցին, կողոպուտի ենթարկվեցին եւ աքսորվեցին բնակիչների հսկայական զանգվածներ, այդ թվում նաեւ մեծ քանակությամբ հայեր: Ժամանակակից հայ ողբերգակ տաղերգուներից մեկը` Աբրահամ Անկյուրացին իր չափածո «Ողբի» մեջ նկարագրել է Կ. Պոլսի անկումը եւ քրիստոնյա բոլոր ժողովուրդների, այդ թվում նաեւ հայերի կրած ծանր տառապանքները: Ահավոր այս ողբերգության ժամանակ փաստորեն ոտքի տակ տրորվեցին, ոչնչացան Կ. Պոլսի եւ նրա շրջապատի երբեմնի հայաշատ օջախների վերջին բեկորները:
Թուրք նվաճողները, սակայն, շուտով զգացին ամեն ինչ ոչնչացնելու իրենց քաղաքականության` սեփական շահերի համար անհեռանկարայնությունը: Գրավելով Կ. Պոլիսը, սուլթան Մեհմեդ Երկրորդը, նոր մայրաքաղաք բռնագաղթեցրեց հայ, հույն եւ հրեա շինարար վարպետների, որոնց շնորհիվ գեղեցկություն եւ փայլ հաղորդեց իր նոր քաղաքին: 1461 թ. Կ. Պոլսում հաստատվեց հայոց պատրիարքություն: Առաջին պատրիարք Հովակիմ եպիսկոպոսին սուլթանը տվեց որոշ եկեղեցական-համայնական իրավունքներ: 1478 թ. արդեն Կ. Պոլսում բնակվում էր 1000 տուն հայ: Ալբերտ Խառատյանը իր մենագրության մեջ ցույց է տալիս, որ թուրքական տիրապետության առաջին ավելի քան երկու դարերի ընթացքում պոլսահայերի թիվը բազմապատկվել է նախ բռնագաղթերի, ապա կամավոր եկած եւ աշխատանք որոնող պանդուխտների հաշվին: Ա. Խառատյանը հատկապես ուշադրություն է դարձրել գաղթօջախի կազմավորման առավել ամբողջական պատկերին, եկեղեցիների պատմությանն ու պատրիարքական ինստիտուտին, գաղթօջախի բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի հետ կապված իրողություններին, Կ. Պոլսի հույն հանրության հետ նրա տնտեսական ու կրոնադավանական փոխհարաբերություններին: Սրա հետ առնչված` փորձ է արվում ուրվագծել առհասարակ կայսրության մայրաքաղաքի միջավայրը, օտար ազդեցությունների եւ փոխառնչությունների այն պայմանները, որոնց մեջ ապրել, գործել եւ իր պատմությունն ու մշակույթն է ստեղծել քաղաքի հայ բնակչությունը` իր հոգեւոր կերտվածքով, իր ազգային նկարագրով: Համապատասխան իր բնույթին` աշխատությունն ընդգրկում է Կ. Պոլսի հայ գաղթօջախի պատմության մի շարք հանգուցային խնդիրներ: Գրքի խորագրերում եւ ենթախորագրերում ընդգրկված բազմաթիվ հարցերը սերտորեն փոխկապակցված են եւ հանդիսանում են միմյանց տրամաբանական շարունակությունը: Այդպիսի հիմնահարցեր են Կ. Պոլսի պատրիարքությունը, ներհակությունները, Օսմանյան Թուրքիայի հայոց կաթողիկոսության խնդիրները, Կ.Պոլսի երեցները եւ պատրիարքական իշխանությունը, սոցիալ-տնտեսական կյանքը` արհեստավորական-առեւտրական էսնաֆը, հայ վաճառականությունը եւ այլն: Հեղինակի հետաքրքրությունների շրջանակում են նաեւ հարկային համակարգը Կ.Պոլսում, Կ.Պոլսի հայ հանրությունը եւ օսմանյան ավանդական հասարակությունը, գերության համակարգը Օսմանյան կայսրությունում, հայ-հունական եկեղեցական հարաբերությունները: Ահա այս եւ այլ երեւույթներ ու իրադարձություններ ընդգրկող երկուսուկես դարյա պատմական ժամանակաշրջանի հենքի վրա հեղինակն ստեղծել է գաղափարաբանությամբ եւ պատմաքննական մեթոդով ամբողջական մի աշխատություն, որի բոլոր բաժինները ծրագրված նպատակասլացությամբ արտացոլում են ոչ միայն գաղթօջախի տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքը, այլեւ պատմաքաղաքական բարդ ու հակասական կացության մեջ տեղի ունեցող ազգապահպանման համար ձեռնարկումների խառն ու խրթին միջավայրը: Հեղինակին հաջողվել է բոլոր անհրաժեշտ մանրամասնությունների հմուտ խմբավորմամբ ներկայացնել գաղթօջախի հայության սոցիալական կյանքը եւ մտածողության կերպը, կեցության ողջ համալիրը:
Մենագրությունում կան գիտական բանավեճի ուշագրավ դրվագներ: Ընդսմին, հեղինակը բանավեճը վարում է շատ քաղաքակիրթ ձեւով` կռվանները փաստարկված են, եզրահանգումները` հիմնավոր: Այսպես, բարձր գնահատելով գաղթօջախի տնտեսական, ազգային-եկեղեցական եւ մշակութային իրականությունը խոր վերլուծության ենթարկելու ուղղությամբ Հակոբ Անասյանի աշխատությունները` սկսած սկզբնաղբյուրների արժեքավորումից, Կ.Պոլսի անկմանը նվիրված նրա հետազոտություններից եւ վերջացրած XVXVII դարերի առանձին գործիչների դիմաստվերներով ու պոլսահայ համայնքի եկեղեցական, ազգային իրականության վերաբերյալ մնայուն դրույթներով, կարեւորելով նրա վերլուծությունները վաճառականության երկու ներհակ հատվածների (խոջայական, առաջադիմական եւ վաշխառական` չելեբիական) վերաբերյալ, Խառատյանը միաժամանակ կատարում է ճշգրտող դիտողություններ: Նա կարծում է, որ ձգտելով պահպանել իր ազդեցությունը կայսրության հայության վրա եւ ամրապնդելով իր առաջնորդություններն ու նվիրակությունները, Էջմիածինը, փաստորեն, հոգեւոր համախմբման դրոշով փորձում էր պահպանել ազգային միասնությունը: Այս գործընթացում նա հենվում էր ոչ թե Կ. Պոլսի առեւտրավաշխառուական վերնախավի՝ չելեբիական շերտի, այլ Հայաստանի տարբեր հատվածներից Կ.Պոլիս, Նիկոմեդիա, Ղրիմ եւ այլուր XVII դարի սկզբներից ի վեր գաղթած հայ բնակչության ստվար հատվածների վրա: Կ.Պոլսում չելեբիական դասն անզիջում պայքար էր մղում բնակչության հենց այս հատվածների դեմ` ձգտելով կեղեքել գաղթականներին եւ նրանց ուսերին բարդել համայնքի ընդհանուր պարտքի մի մասը` առաջացնելով նրանց դժգոհությունը:
Մենագրության հեղինակը Կ. Պոլսի հայոց պատրիարքության պատմության զարգացումները, դրա յուրահատկություններն ու ընթացքը իրավացիորենկապակցում է հայ կրոնական կենտրոնների՝ Էջմիածնի, Սսի եւ Երուսաղեմի փոխհարաբերություններին ու կապերին, դրանք պայմանավորում ոչ միայն հայ իրականության, այլեւ օսմանյան պետության ու նրա միջազգային կացության բարդ ու հակասական գործոններով: XVII դարից սկսած Էջմիածինը, հատկապես Մովսես կաթողիկոսի ժամանակներից, ձգտում էր վերականգնել նախորդ դարում կորցրած իր դիրքերը, առարկայնորեն՝ թեմերն ու վիճակները օսմանյան Թուրքիայի հայաբնակ շրջաններում: Այս ասպարեզում հանդես գալով իր համազգային եւ ընդհանրական հոգեւոր կենտրոնի գերակայության դրոշով, Էջմիածինը ամենից առաջ պետք է հակադրվեր Կիլիկիայի աթոռի մրցակցական ակտիվությանը: Այս մրցակցության առանցքն ու կենտրոնը, ինչպես ցույց է տալիս Ա. Խառատյանը, դառնում է Կ. Պոլսի հայոց պատրիարքությունը: Ուշագրավ է նրա մոտեցման հիմքում ընկած այն հիմնախնդիրը, որ եթե Սիսը եւ համապատասխանաբար, սսական կղերական ու աշխարհիկ հայ հոսանքը ակնհայտորեն հակտվում էր դեպի կաթոլիկական եկեղեցին եւ եվրոպական հզոր տերությունները, ապա Էջմիածինը գլխավորաբար փորձում էր հենվել օսմանյան պետության քաղաքակշռի վրա՝ ի հարկին դիմելով նաեւ կաթոլիկ պապին եւ Եվրոպային: Իր հերթին, սսական հոսանքը մեծապես սատարում էր Հռոմի եկեղեցին, որը դավանական զիջումների շատ ավելի հակամետ այդ հոսանքի միջոցով փորձում էր նվազեցնել Էջմիածնի տեղն ու դերը Արեւմտյան Հայաստանի նվիրակություններում եւ առաջնորդական վիճակներում: Եվ Օսմանյան կայսրությունում հայոց անկախ կաթողիկոսություն ստեղծելուն հետամուտ Սահակ վարդապետը, եւ նույն նպատակով Էջմիածնից անկախ արեւմտահայոց կաթողիկոսության հիմնելուն նախանձախնդիր Եղիազար Այնթապցին մի հայտնի չափով սատար եւ օգնություն են գտել Հռոմի եկեղեցու կողմից: Ա. Խառատյանը մերժում է Եղիազար Այնթապցուն ազատագրական շարժման մեջ ներգրավելու մտայնությունը եւ պաշտպանում է Եղիազարին տված հայ ավանդական պատմագրության (Ե. Քյոմուրճյան, Մ. Չամչյան, Մ. Օրմանյան եւ ուրիշներ) բնութագիրը, ըստ որի, Եղիազար Այնթապցին իր պառակտիչ գործունեությամբ մերժում էր հայ եկեղեցու միասնությունը, որը, հեղինակի կարծիքով, «ոչ այլ ինչ էր, եթե ոչ ազգային եկեղեցու` որպես ազգապահպանման կարեւորագույն գործոնի դեմ ուղղված սպառնալիք» (էջ 35):
Մենագրության նորություններից պետք է համարել օսմանյան տնտեսական քաղաքականության, թերեւ, կարելի կլիներ ասել՝ ավանդական տնտեսական քաղաքականության համառոտ, բայց եւ հիմնական կողմերի տպավորիչ վերլուծությունները: Հիրավի, սուլթանները տեղի տալով եվրոպական ռազմատնտեսական ճնշումներին եւ նրանց տրամադրելով առեւտրական զիջումներ (XVI դ. վերջերից սկսած, հանրահայտ «կապիտուլյացիաները») օտարերկրյա արտադրանքի առջեւ լայն բանալով թուրքական շուկայի դռները մաքսային զիջումների մի ամբողջ համակարգով, այս ամենը հիմնավորում էին մոնետարիզմի հայեցակետից: Դրամական զանգվածը, որ մնում էր երկրում՝ եվրոպացիներին գերազանցապես գյուղատնտեսական հումք վաճառելուց հետո, նրանք համարում էին երկրի բարեկեցության երաշխիք, որ, ի դեպ, բացառում էր արտածման եւ ներմուծման հաշվեկշռի վերաբերյալ ամեն մի պատկերացում: Մենագրության մեջ այսպիսի մատեցումը ցույց է տրվում Երուսաղեմ-Կոստանդնուպոլիս-Էջմիածին տնտեսական առնչությունների եւ առհասարակ առեւտրի նկատմամբ օսմանյան քաղաքականության դրսեւորումների վերլուծությամբ:
Օսմանյան տնտեսական հնարավորությունների, հատկապես այդ հնարավորությունների սահմանափակմանը՝ կապված թիմարի քայքայման հետ՝ Ա. Խառատյանը քննարկել է աշխատության տարբեր հատվածներում, որոնք, սակայն, լրացնում են մեկը մյուսին: Իսկ ամենից առաջ այն իմաստով, որ թիմարի հարատեւումը եւ ապա փլուզումը իր հերթին կախում ուներ օսմանյան ռազմական նվաճումներից կամ հաջողություններից: Վերջիններիս ձախողումը եւ օսմանյան հզորության ակնհայտ անկումը XVI դարի վերջերին՝ պետք է թողներ հակադարձ եւ անխուսափելի հետեւանք: Ռազմալենային հողատիրության եւ թիմարի թուլացումը պետք է առավել խստացներ գյուղական բնակչության եւ քաղաքի արհեստավորության շահագործումը՝ կորսված եկամուտները ինչ-որ չափով փոխհատուցելու տրամաբանությամբ: Նշված շահագործումը զգալի էր հատկապես ոչ մահմեդական հպատակների, այդ թվում եւ հայերի տնտեսական ու կրոնական հարստահարումների ու իրավազրկության սաստկացմամբ՝ XVII-XVIII դարերում: Աշխատության հեղինակն այս գործընթացներին ի հայտ է բերում հատկապես Կ. Պոլսի հայ արհեստավորության տնտեսական կացության եւ համայնքում նրա տեղի ու նշանակության բացահայտումներով:
Անվիճելի նորույթ պետք է համարել նաեւ Կ. Պոլսի պատրիարքության պատմության մեջ աթոռակալների ինստիտուտի հայտնության ու նշանակության արժեքավորումը գրքում: Պատրիարքներին փոխարինած աթոռակալների խումբը (թեկուզ եւ ժամանակավորապես, բայց եւ միշտ՝ Բ. դռան հաճությամբ) փաստորեն արտացոլում էր պատրիարքական իշխանության թուլությունը ամբողջ XVII դարում եւ դրան հակակշռող՝ աշխարհիկ վերնախավի զորեղացումը պոլսահայ հանրության մեջ: Այստեղ ուշագրավ է այն, որ օսմանյան իշխանավորները հարկերի եւ միլեթների կրոնական կառույցների միջեւ ընտրություն անելիս մեկ անգամ չէ, որ նախապատվությունը տվել են նյութական կողմին՝ հարկահանության ապահովմանը: XVI-XVIII դարերում Կ. Պոլսի հայոց (ինչպես նաեւ հույների) պատրիարք էր դառնում, փաստորեն այն հոգեւորականը, որը համայնքի հարկերը վճարելու երաշխիքներ էր ներկայացնում: Աթոռակալների խմբերը, հիրավի, հայտնվում էին հենց այն ժամանակ, երբ օսմանյան իշխանությունների աչքին չէին երեւում այդպիսի երաշխիքներ տվող հոգեւորականների, ուստի եւ պատրիարքի աշխարհիկ ու կրոնական գործառույթները ստանձնում էին «ալթը ջեմաաթի»՝ Կ. Պոլսի հայկական վեց թաղերի աշխարհիկ երեւելիները:
Աշխատությունը գրված է սկզբնաղբյուրների՝ միջնադարի հայ հեղինակների, հիշատակարանների, օսմանյան վավերագրերի (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն թարգմանությունների), օտարազգի ճանապարհորդների եւ համապատասխան հայերեն եւ օտար լեզուներով հարուստ գրականության հենքի վրա: Այս ամենը հեղինակը գիտական շրջանառության մեջ է մտցրել հիմնավոր շարահարումով, իր ճոխ եւ տպավորիչ հայերենով:
Նկատելի են նաեւ որոշ ոչ կարեւոր վրիպումներ, ինչպիսիք են ինչ-ինչ կրկնությունները, չմասնավորված ընդհանուր դատողությունները, որոնք կարելի էր վերացնել առավել ուշադիր խմբագրման միջոցով: Անկախ դրանից, Ա. Խառատյանի գործը Կ. Պոլսի հայ գաղթօջախի XV-XVII դարերի պատմությանը նվիրված լավագույն ուսումնասիրություններից մեկն է, որի գիտական արժեքն ավելի է մեծանում այն իրողությամբ, որ այն հանրագումարի է բերումայս թեմային նվիրված հայ պատմագրության նվաճումները՝ դրանց միացնելով սեփական լուրջ ներդրումը:
- Ն. Բ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ, Պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր
ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԵրեկ Բուխարեստում ավարտվեցին Հյուսիսատլանտյան խորհրդի գագաթաժողովի աշխատանքները, որոնց մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ 26 երկրների պետության կամ կառավարության ղեկավարներ: «Ազգը» նախորդ համարում անդրադարձել ...ԹՈՒՐՔԻԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Թարգմ. Հ. Ծ.Անգլիական հեղինակավոր «Ֆայնենշլ թայմս» թերթի թղթակից Վինսենթ Բոլանդը թերթի ապրիլի 1-ի համարում անդրադառնում է Թուրքիայի վերջին իրադարձություններին: Թուրքիան դիմակայում է քաղաքական եւ տնտեսական անորոշությունների ...ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ, ԹԵ՞ ԻՐԵՆՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Ամերիկյան «Ֆորբս» ամսագիրը ուղղակի սիրահարված է Ռուսաստանին: Այս երկիրն իր անսպառ պարադոքսներով ամենայնս բավարարում է հրատարակության յուրահատուկ պահանջները: Որ մեծահարուստի գրպանն, ասես, չի մտնում ամսագիրը` ...ԱԳՈՆ ԳՆԱՑ, ՎԵՆԵՏԻԿԸ ԳԱԼԻՍ Է
1Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն ապրիլի 15-ին կամ 16-ին կժամանեն Երեւան` քննարկելու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների ...ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ 1Մարտի 27-ին տեղի ունեցած հրապարակային լսումների ժամանակ Մ. Նահանգների «Պատմական հուշարձանների պահպանման վարչությունը» (ՊՀՊՎ), որի պարտականությունների մեջ են մտնում Կոլումբիայի օկրուգի պատմական, մշակութային ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1«Արդշինինվեստբանկի» նոր գլխամասային գրասենյակի բացմանը նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ տրված հարցերին: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ՃԳՆԱԺԱՄԸ ՊԵՏՔ Է ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾԵԼ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 6Իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի միջեւ երկխոսություն սկսելու առաջին նախապայմանները հետընտրական իրադարձությունների ձերբակալվածներին ազատ արձակելն է, քաղաքական հետապնդումը դադարեցնելը, ինչպես ...«ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԱՅՆ ՈՒԺԵՐԸ, ՈՎՔԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՆԾՐԱԳԻՐ ՀԱՎԱՔԵԼ ԷԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Մարտի 31-ին Բրյուսելում տեղի է ունեցել Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի խորհրդի նիստը եւ որոշում է կայացվել այդ կառույցին «Օրինաց երկիր» կուսակցության ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 2Մարտիմեկյան ողբերգությունից հետո Հայաստանը գտնվում է քաղաքական, գաղափարական եւ բարոյական ճգնաժամի մեջ: Ու եթե հարցի քաղաքական կողմը լուծելը հնարավոր է, ապա գաղափարական ու բարոյական ճգնաժամից դուրս գալը ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե 1Մտահոգված 2008-ի փետրվարի 19-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով, չհարելով որեւէ քաղաքական ուժի կամ հոսանքի, ցավով փաստելով, որ մեր հասարակությունը կանգնել է իր համար կենսական նշանակություն ...ԵՐԿՈՒ ԿԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ` ԱՋՈՒԱՀՅԱԿ ԿՈՂՔԵՐԻՆ
Մ. Խ. 1Ըստ տեղյակ աղբյուրի` ՕԵԿ-ին առաջարկվող պաշտոնների մեծ մասն արդեն որոշակի է: Նրան են առաջարկվելու բնապահպանության, գիտության (առանձին) եւ երիտասարդության (առանձին) նախարարությունները: Չնայած Աժ փոխնախագահի ...2007-ԻՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՑ ԿՈՐԶՎԵԼ Է 239 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Անցյալ տարի համացանցում խարդախների զոհը դարձած ամերիկացիների թիվը կրճատվել է, բայց կորզված ընդհանուր գումարը հասել է ռեկորդային 239 մլն դոլարի: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը, վկայակոչելով ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ» ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿԳՆԱՆՇՎԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ
Ա. Մ.«Արդշինինվեստբանկի» գլխամասային գրասենյակի (նախկին քաղաքապետարանի շենքը) երեկ տեղի ունեցած հանդիսավոր բացմանը մասնակցեց Հայաստանի պետական ղեկավարության եւ բիզնեսի ամբողջ էլիտան: Խոշոր գործարարներ, նախարարներ, ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԻՑ ՆՈՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏԱՑՈՒՄ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԳԱԱ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում» նպատակային ծրագրի մասնակիցները հայտարարում են, որ «Առավոտ» օրաթերթի 28.03.08 համարում Հ. Կարապետյանի «Ո՞վ է մեղավոր բլեֆի համար» ...ԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՆ
Ա. Մ.Կառավարության երեկ հաստատած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը լրագրողներին տեղեկացրեց, թե ինչպիսի գործարքներ ...ՁՄՌԱՆ ՑՐՏԵՐԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱյս տարվա ձմռանը գրանցված ցածր ջեմրաստիճանային ռեժիմը, որը տեւեց 15-20 օր, նաեւ ցերեկային ժամերին (-12, -13) եւ նույնիսկ առանձին վայրերում հողաշերտը մինչեւ 30 սմ սառել էր, բնական էր, որ նման երկարատեւ ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՀԱՍԱՎ
Ընթացիկ մրցաշրջանում Լեւոն Արոնյանի վստահ ելույթներն իրենց արտացոլումն են գտել ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում հայ գրոսմայստերի ցուցանիշներում: «Ազգը» չէր բացառել, որ Լեւոն Արոնյանի վարկանիշը հնարավոր է ...ՉՈՐՍ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ՌԴ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉորս հայ շախմատիստներ տարբեր թիմերի կազմերում մասնակցում են Դագոմիսում ընթացող շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությանը: Չեմպիոնի տիտղոսը վիճարկում են 12 թիմեր, որոնք մրցում են շրջանաձեւ մրցակարգով: ...ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒԹ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանական Մերիդա քաղաքում այսօր մեկնարկում է շախմատի միջազգային մրցաշար 8 շախմատիստների մասնակցությամբ: Ռույ Լոպեսի անվան միջազգային 2-րդ մրցաշարին կմասնակցի Գաբրիել Սարգսյանը: Նրա մրցակիցները կլինեն ...ԿՐԱՇԸ ՇԱՀԵՑ ՄՐՑԱԽԱՂԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉիկագոյում ավարտվեց չորս պարտիայից բաղկացած շախմատային մրցախաղը Լիլիթ Մկրտչյանի եւ Իրինա Կրաշի միջեւ: Ավարտական պարտիայում սպիտակներով խաղացող Կրաշին հաջողվեց պարտության մատնել մրցակցին եւ շահել մրցախաղը ...ՆԱՎՐԱՏԻԼՈՎԱՅԻՆ ԿՐԿԻՆ ՉԵԽԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՀԱՆՁՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀամաշխարհային թենիսի լեգենդներից մեկը` Մարտինա Նավրատիլովան կրկին Չեխիայի քաղաքացիություն է ստացել: Նա 30 տարի առաջ հեռացել էր երկրից` մեկնելով ԱՄՆ, որտեղ ամերիկյան քաղաքացիություն էր ստացել: Հունվարի ...ՁԵՎԱՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
Հարցազրույցը՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻԵրեւանի ժամանակակից արվեստի թանգարանում ապրիլի 5-30-ը կայանալիք ցուցահանդեսը ուշագրավ է լինելու արվեստի հիմնախնդիրների առաջադրման տեսանկյունից, հարցադրումը սկսվում է 70-ականների «ռիսկային ձեւերից եւ նրա ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ԷԼ ՀԱՄԵՐԳՆԵՐ ... ՔԻՉ, ԲԱՅՑ ԼԻՆՈՒՄ ԵՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԹաթուլ Ալթունյանը հենց գյուղերից հայկական բեմական մշակույթ բերեց երգի-պարի անսամբլի երգացանկն ու պարերը: Այսօր մշակույթի նախարարությունը տարեկան ծրագրեր է կազմում եւ մարզերում տարբեր անսամբլների համերգներ, ...ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶ-70
Մ. Բ.Հայկական ջազը նշում է հիմնադրման 70-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում մինչեւ դեկտեմբեր կկազմակերպվեն համերգներ տեղի եւ արտերկրի (թե՛ սփյուռքահայ, թե՛ օտար) ջազային նվագախմբերի, երաժիշտների ...ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի Հանրապետության եւ Ռումինիայի մշակույթի նախարարության, Հայաստանում Ռումինիայի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ երեկ Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Հայաստան-Ռումինիա մշակութային կապեր» ...ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ` ՀՕԳՈՒՏ ՋԵԿԻ ՔԱՆՉԵԼՅԱՆ-ՍՓԻԵՐԻ
Հ. Ծ.Փետրվարի 11-ին ութսուն տարեկանում վախճանված ծնունդով հունգարացի հրեա Թոմ Լանթոսին փոխարինելու համար ապրիլի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել Ջեկի Քանչելյան-Սփիերը, ...ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ «ՇԱՆՍԵՐ ՉՈՒՆԻ»
Հ. Ծ.Միչիգանում (ԱՄՆ) հրատարակվող «Վինձոր Սթար» թերթում տպագրված Ուեյն համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Ջեկ Լեսենբերիի հոդվածը անդրադառնում է այն լուրերին, որ ամերիկահայ հայտնի բժիշկ Ջեկ Գեւորգյանը ...ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 8«Ազգի» խմբագրություն են բերել մի նամակ: Ա. Հարությունյան ստորագրությամբ այդ նամակը հասցեագրված էր անձամբ ինձ, ոչ թե խմբագրությանը, ուստի եւ կարելի էր չպատասխանել, եթե հեղինակը չգրեր. «Ի դեմս Ձեզ եւս մեկ ...8-ՐԴ ԵՐԵԽԱՆ ՈՒՆԵՑԱԾ ԺԵՆՅԱ ՇԻՐԻՆՅԱՆԻՆ «ՎԻՎԱՍԵԼ»-Ը 1 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՆՎԻՐԵՑ
Գ. Գ. 3Սյունիքի մարզի Աղվան գյուղի 43-ամյա բնակիչ Ժենյա Շիրինյանին 8-րդ երեխային լույս աշխարհ բերելու կապակցությամբ երեկ «Վիվասել» ընկերությունը նվիրել է 1 միլիոն դրամ: Ընկերության հաղորդագրության տեղեկացմամբ, ...ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊՈՒՏԻՆԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Ա. Հ.Ապրիլի 7-ին մեկօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան: Նրա այցելության հիմնական նպատակը Ռուսական գրքի կենտրոնն է, որի բացման արարողությունը տեղի կունենա հենց երկուշաբթի ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱպրիլի 4-ին «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերում տեղ են գտել հրապարակումներ` կապված Երեւանում մարտի 1-ին լույս 2-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածների մահվան քառասնօրեքի հոգեհանգստյան ...ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱպրիլի 6-ին, ժամը 17:45-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու «Նահատակ Հայրապետը» խորագրով հուշ-երեկո` նվիրված երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն հայոց կաթողիկոսի նահատակության ...ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի կենտրոնից հաղորդում են, որ 9/31 ընտրատեղամասի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընտրատարածքի թիվ 22/22 տեղամասի ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ՄԷՋ
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆՀայաստանը տակաւին ենթակայ կը մնայ փետրուար 19-ի նախագահական ընտրութեանց գալարումներուն, ինչպէս նաեւ մարտի 1-ի բախումներէն յառաջացած վէճերուն: Ստեղծուած է ներամփոփ կացութիւն մը, ուր կարծէք աշխարհի անցուդարձերը ...ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԴԻ ԲԻԶՆԵՍԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԸ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԱյս տարվա մայիսի 25-ին կբոլորի Ռուսաստանի բիզնես-սերուցքի ներկայացուցիչներից մեկի՝ «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Կարլենի Վարդանյանի 40-ամյակը: Նա ...ՆՈՐ ԳԻՐՔ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽԻ ՄԱՍԻՆ
Ն. Բ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ, Պատմագիտության դոկտոր, պրոֆեսորԿոստանդնուպոլսի հայ գաղթօջախը վիթխարի ներդրում ունի հայ հոգեւոր ու մտավոր արժեքների հարստացման ասպարեզում: Նրա ստեղծած մշակույթը, արվեստը, գրականությունն ու գիտությունը դարեր ի վեր դուրս են եկել տեղական ...ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՀայկական հայրենադարձությունն անմիջականորեն առնչվում է մի խումբ հասկացությունների հետ, որոնք հայկական հասարակական-քաղաքական եւ պատմագիտական մտքում առ այսօր չունեն վերջնական, հստակ սահմանումներ: Ստեղծվել ...ԵՐԲ ՄՐՑՈՒՄ ԵՆ ՀԵՐՈՍԸ ԵՎ ԱՅԴ ՀԵՐՈՍԻ ՄԱՍԻՆ ԳՐՎԱԾ ԳԻՐՔԸ
ՎԱՀԵ ԳԱԲՈՒՉՅԱՆՀրապարակի վրա է Vahan Cardashian: Advocate Extraordinaire for the Armenian Cause գիրքը: Այն պատրաստվել ու հրատարակվել է ամերիկահայ հանրածանոթ իրավաբան, New York Life եւ AXA ապահովոգրական հսկա ընկերությունների ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՁԱՅՆՆ ԻՐ ԱԶԳԻՆ
Քնարիկ Ավագյան«Մեր կուլտուրայի պետականությունը համարժեք է մեր պետականության կուլտուրային: ...Չկա քաղաքականություն` առանց քաղաքակրթության եւ չկա քաղաքակրթություն` առանց մշակույթի: Նախապատվության ասպարեզն անպայման պետք ...ՄԵՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԼԵՀԱԿԱՆ ԷՋԵՐԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ20-րդ դարի հայ-լեհական երաժշտական պատմության տպավորիչ էջերից մեկը դարձավ Լեհական երաժշտության տասնօրյակը Հայաստանում (6-14-ը դեկտեմբերի, 1968): Երեւանում, Կիրովականում (Վանաձոր), Իջեւանում անցկացվեցին ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՈՒ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Հայաստանում այսօր միջին աշխատավարձը 50-60 հազար դրամ է: Եթե համեմատենք բուհերում պահանջվող ուսման վարձերի հետ, ապա կտեսնենք, որ ոչ բոլոր երիտասարդներն են կարողանում կրթություն ստանալ, քանի որ ծնողները ...ԵՍ ՊԱՆԴՈՒԽՏ ԵՄ, ՏՈՒՆ ՉՈՒՆԵՄ...
ԻՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԳնալով ավելի ու ավելի են թանկանում վարձակալության տրվող տների գները: Դրանից ավելի շատ տուժում են մարզերից եկած ուսանողները, որոնք ընդունվելով Երեւանի բուհեր, բնակվում են վարձով տրվող բնակարաններում կամ ...ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ «ՀԵՐՈՍՆԵՐԸ»
ԱՆՈՒՇ ԱՂԱԲԵԿՅԱՆՀայ ժողովրդի պատմությունը հարուստ է տարբեր ժամանակների հերոսներով: Ուստիեւ, պետք չէ անտարբեր գտնվել եւ պատմության այդ էջերում չզետեղել այն «հերոսներին», ովքեր ոչ մի ջանք ու եռանդ չխնայեցին 2008-ի մարտի ...ԱՍԱ ՀԵՌԱԽՈՍԻԴ ՄԱԿՆԻՇԸ, ԱՍԵՄ ՈՎ ԵՍ ԴՈՒ
ԷՄԻՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԳիտության մեծ ձեռքբերումներից է հեռախոսը, որը բավականին դյուրացրել է կյանքը: Բայց բջջային հեռախոսը գլխիվայր շրջեց վերջինիս մասին մեր մինչ այդ ունեցած պատկերացումները: Եթե մինչ բջջայինների ի հայտ գալը ...2008-Ի ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ2008-ի նորաձեւության գարուն-ամառ հավաքածուն ներկայանում է իր նորաոճ գունապնակով: Այս տարի նորաձեւ են համարվում մոխրագույն, կաթնային, վառ դեղին գույները: Նոր ամառային դասական հավաքածուն կազմում է մոխրագույնը ...ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԱՆՈՒՇ ԱՂԱԲԵԿՅԱՆԵրեւանի փողոցներում դեռ շարունակվում է փողոցային առեւտուրը: Ամեն վայրկյան տրանսպորտի արտանետած թունավոր գազերով ու ամենուր տարվող շինարարական աշխատանքների հետեւանք փոշով համեմված սննդամթերքը, բանջարեղենն ...ՈՐԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ԱԲՈՐՏ
ՀԱՅԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ«Ոչ ոք իրավունք չունի կյանք խլելու», սահմանված է օրենսդրությամբ: Սաղմնային վիճակում օրգանիզմը նույնպես ապրում է: Ի՞նչը կարող է ստիպել մորը սպանել զավակին: Թերեւս դրան ոչ մի բացատրություն չկա: Տիկինը, ...ԽՐՈՆԻԿ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ԵՐ. ՔՈՉԱՐ ՓՈՂՈՑՈՒՄ
ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԵրբեմն հասարակությունը բողոքում է, չգիտակցելով էլ, որ իր բողոքի գլխավոր մեղավորը հենց ինքն է: Արդեն մի քանի տարի է, զայրացնող իրավիճակ է տիրում Եր. Քոչար փողոցում, որն առանց այն էլ նեղ լինելու պատճառով ...
ԸՍՏ «ՍԵՐՈՒՆԴ» ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ «ՕՐՀԱՍԱԿԱՆ» Է
ՆԱԻՐԻ ՄՈԻՐԱԴՅԱՆՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ՀԱՅԵՐԵՆ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԱԼԻ ԲԻՐԻՆՋԻՆ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՄԱԿՔԵՅՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ԶՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՁՆԱՎՈՐԵԼԸ ՉԷՐ ԵՎ ՉԷ

Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱ՞Վ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՐԳԵԼԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հարգանքներով ՎԱՐԴԱՆ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

