
ՁԵՎԱՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում ապրիլի 5-30-ը կայանալիք ցուցահանդեսը ուշագրավ է լինելու արվեստի հիմնախնդիրների առաջադրման տեսանկյունից, հարցադրումը սկսվում է 70-ականների «ռիսկային ձեւերից եւ նրա զարգացումներից»: Նախագիծը մտահղացող եւ իրականացնող գեղանկարիչ Արա Հայթայանը ցուցահանդեսային կատալոգում գրում է. «Արդի հայ կերպարվեստը կանգնած է սեփական արվեստային խճանկարի ընկալման խրթին բանաձեւի առջեւ: ... Հետահայաց պեղումները» հայաստանյան արվեստային դիմագիծը ըմբռնելու մի մասնավոր փորձ է»:
Ցուցահանդեսին (գեղանկար, կոլաժ, ռելիեֆ) մասնակցում են տարբեր սերունդների 5 արվեստագետներ՝ Միքայել Հովհաննիսյան, Րաֆֆի Ադալյան (ծնված 1938, 1940), Արա Հովհաննիսյան, Արա Հայթայան (1966, 1965) եւ Տիգրան Սահակյան (ծնվ. 1975): Ցուցահանդեսն ընդգրկում է ձեւերի, պատկերների, կոմպոզիցիաների զարգացման մի ընթացք՝ 70-ականներից մինչեւ 2008 թվականը: Մեր զրույցը՝ ցուցահանդեսը համակարգող Արա Հայթայանի հետ: - Արա, որո՞նք են այդ ինքնաճանաչման միջոցները, որոնց շնորհիվ ակնկալվում է մշակութային իմացակարգի վերստեղծման ճանապարհին նոր տարբերակի մշակում:
- Անցած 70 տարիներին արվեստային մթնոլորտի որոշակի միջավայրի առկայությունից հետո, մտածելակերպային արդի գոյացումները, զարգանում են այդ յոթանասուն տարիների մտաձեւերից ու արտահայտություններից, որոնք ունեն իրենց ինքնաճանաչման սանդղակը: - Անցած դարավերջին ձեւավորվել էր արվեստի մթնոլորտ, մտածողական որոշակի շերտ՝ իր տարբեր դրսեւորումներով, հստակ խնդիրներով: Հիմա քաոսային վիճակ է, կարծես:
- Այսօր արվեստագետների մի բանակ է առաջացել, որ կարելի է ասել ձեւական է ապրում այստեղ եւ իր զրույցը դրսի հետ է: - Ցուցադրությո՞ւնը նկատի ունեք:
- Դա առաջին պայմանն է նկարչի համար եւ այդ մերժված տեսակը կա: Երիտասարդ նկարչի կայանալու պայմանները բացակայում են, մարդը դուրս է գալիս արվեստային միջավայր եւ բախվում համապատասխան դռների, կառույցների կարծր դիրքորոշմանը: Ուստի նա պետք է փնտրի դիալոգի այլ ճանապարհ, թե՛ վիրտուալ աշխարհում, թե՛ արտաքին կապերի միջոցով: Արձանագրվում է ստեղծագործողի եւ այս հողի հետ կապի խաթարման ցավալի փաստ: - Լավ, նման պարագայում, որքանով է դյուրին իր կայացումն արտաքին (օտար) աշխարհում:
- Ամենուր է դժվար: Իհարկե, խոսքն արվեստի կենտրոնների մասին է: Բայց չէ՞ որ նման երկրներում արվեստին տրված է որոշակի առաքելություն, որից եւ սպասելիքներ ունեն՝ արվեստին տրված է մի դեր, որ ինքը պիտի բացահայտի եւ հանրությանը մատուցի: Հայ արվեստագետը փորձում է մտնել ինֆորմացիայի այդ դաշտ: Այստեղ արվեստից այդպիսի ակնկալիք չկա, թե ինչ-որ բան կարող է բացահայտել, կանխորոշումներ անել: - Չկա՞ արվեստի հասարակական պահանջ, կամ եթե կա՝ բնազդայի՞ն մակարդակներում է:
- Հասարակությունը միշտ սպասելիք ունի: Այդ սպասելիքի որակն է պարզունականում, նա փնտրում է վայելք, հաճույք ու բավարարվածություն եւ ոչ՝ հարց, գաղտնիք, կանխագուշակում. այսինքն՝ այն հարցերը, որ չեն լուծվում կյանքում, փորձենք տեսնել արվեստում: Արվեստը, ի վերջո, կանխատեսում է: - Արդի արվեստը «նշանային կանխատեսումների» այդ ուժը կորցրե՞լ է, թե՞ զանգվածային մշակույթի պղտոր հեղեղատում չի երեւում արվեստի իրական դեմքը (եթե կա), այն արվեստի, որը կարող է ազդեցություն ունենալ հանրային նոր մտածողության ձեւավորման վրա:
- Արվեստի մեջ ձեւերի փլուզումները երբեմն կարող են համընկնել օրերի դրամատիզմին, բայց երբեմն էլ կարող են իրագործվել այդ շրջանից, երեւույթներից անկախ տիրույթում: Այսինքն՝ արվեստն իր օրինաչափություններն ունի եւ երբեմն մեկը մյուսին չի համընկնում, որովհետեւ արվեստագետն ապրում է իր ժամանակի հետ, իր ապրած ժամանակի մեջ խտացնում ապրած կյանքերը՝ փլուզում-ոգեւորությունները, ինքը մտնում է տարբեր ժամանակների մեջ, այդ հիմնարար շարժումներն ինքը քաղում է նաեւ այլ օրինաչափություններից: Արվեստագետներ կան, որոնց զուտ քաղաքական դրամատիզմը օգնում է, կան, որ՝ ոչ: Բայց դրանից որակային փոփոխություններ չեն լինում:
Այժմ մեր հասարակությունը, սոցիումը մեծ փորձությունների առաջ է կանգնած՝ թե՛ տեղային, թե՛ տեխնոլոգիական, թե՛ հոգեբանական: Եթե հասարակության մեջ կա արվեստից ազդվելու ավանդույթ, ապա, այո՛, ներգործություն կլինի: - Ժառանգականության ինչպիսի՞ հետքեր է բացում այս ցուցատանդեսը:
- Մարդու առաջ խնդիր է դրվում այս ցուցահանդեսով: Ինքը հեշտությամբ չի գտնելու իրեն, մարդուն սա պիտի ցավ պատճառի, եւ պիտի անդրադառնա, թե ինչ մարմնից է ինքը կազմված, ինչ տեղանքներ ունի, որոնց մասին արդեն մոռացել է, ինչ-որ տեղ հարցական վիճակները իրեն կմղեն որոնելու պատասխաններ, ինքնավերանայման փորձ կարվի, եւ դա նաեւ իր՝ արվեստի միջավայրում: Երիտասարդ սերունդը ներկայացնում է Տիգրան Սահակյանը: Ես կասկածում եմ, որ ավագ սերնդի արվեստագետները տեղյակ լինեն, թե իրենց մշակած ձեւերն այսօր ունեն արվեստային շարունակություն՝ հանձին Տիգրանի: Տարակուսում եմ, թե ինքը լավ գիտի ձեւերի այդ նախադեպերը, որ ինքը հիմա կիրառում, շարունակում է դրանց հոգեբանական հիմքը եւ հենքը: Հնարավոր է՝ նա դրա տեսողական ժառանգորդն է, բայց ֆորմաների իրական դրդապատճառների մասին տեղյակ չէ:
Այս ցուցահանդեսը ներկայացնում է նաեւ հայր ու որդի Միքայել եւ Արա Հովհաննիսյանի արվեստում կատարվող հետաքրքրական մի պրոցես՝ ձեւային փոխանցումների ու զարգացումների, որտեղ կարելի է տեսնել հակադրություններ: Այս երեւույթը կարելի է վերագրել նաեւ ինձ՝ կապված Րաֆֆի Ադալյանի արվեստի հետ: 10 տարի ես արվեստանոց չունեի եւ աշխատել եմ իր արվեստանոցում, շատ բաներ իրենից եմ հասկացել, ստեղծագործել եմ այդ միջավայրում, միկրոկլիման դա է եղել: Այսինքն՝ կենսագրություններով եւ միջավայրերով միմյանց կապված խնդիր կա: Ես կարծում եմ, որ կիրառվող շատ ֆորմաների զարգացումներ ունեցել են իրենց նախադեպերը: - Ցուցահանդեսը զարգացումների այդ փոխկապակցությունն է նաեւ վերհանում, եւ խորագիրը դա է վկայում, այո՞:
- Հետահայաց պեղել մեր զարգացումների կենսագրությունը: Ցուցահանդեսը մոդելի է նման՝ ումից ինքը սկսեց, ովքեր են իր վրա ազդել, ինչի կրողն ու շարունակողն է: Եթե ընդհանրացնենք՝ ստեղծվել են նկարչական լեզուներ, եւ դրանք շարունակվել են: Մեր խնդիրն է ամբողջացնել՝ տեսնելու, թե դառնո՞ւմ է դա նկարագիր: Սա մի հսկայական գործի առաջին քայլն է, որ փորձում ենք անել այս ցուցահանդեսով: Եթե այս ծրագիրը արձագանքներ ունենա եւ ուրիշները եւս փորձեն վերանայել, այսինքն՝ անձնականից հասարակական պահանջի վերածվի, ես կհամոզվեմ այս իրողության անհրաժեշտության մեջ:
Ցուցահանդեսը խնդիր է առաջադրում առարկայական, ֆիգուրատիվ արվեստի վերջին ստվերային դրսեւորումների ներկայացումը այս նկարիչների գործերով եւ անցումը ոչ առարկայական արվեստի՝ սա ոչ թե հակադրելու, այլ զուտ նկարչական լեզվամտածողության իմաստով: Անցման կետը 70-ականներն է՝ այդ փաստը գրանցելու միտումով: - Ներկայացվող անունները շատ հայտնի չեն...
- Այսպիսի ցուցահանդես հնարավոր էր անել մարդկանց հետ, ովքեր ավելի լայն ճանաչում ունեն, բայց այս արժեքը չէր ունենա: Ուզում եմ իմ թերահավատությունն արտահայտել այդ թվականների նկատմամբ: Իսկ ինչպե՞ս ինքներս մեզ ճանաչեցինք այդ թվերին: Սրանից բացի, ներկայացվող նկարիչների գործերը դուրս են տարվում, սա գոնե մեկ անգամ նրանց այստեղ ցույց տալու փորձ է այսպիսի հարաբերության մեջ: - Կա՞ն արդյոք այլ անակնկալներ կազմակերպչական, ներկայացման առումով:
- Հենրիկ Իգիթյանի ցանկությունը ժամանակակից արվեստի թանգարանում նոր մոտեցումներ տեսնելու եւ իմ նախագծի մտհղացումը համընկան: Ըստ էության, նա աջակցեց, որպեսզի մարմնավորեմ արդի ցուցահանդեսի ներկայացման իմ պատկերացումները: - Եվ ինչպե՞ս:
- Կիրառելու եմ այն, ինչ ընդունված է եւ տեսել եմ աշխարհում, ինչպես, օրինակ, մարդուն կարճ ժամանակով կտրես առօրյայից եւ մոտեցնես պատկերին: Ինչպես է արվում այդ դրամատուրգիան, երբ մեկ միջավայրից տեղափոխվում են միանգամայն այլ միջավայր: Էքսպոզիցիայի կարեւոր հանգամանքներից է բոլոր նկարների հավասարապես հնչելու հնարավորությունը: Այսպես կոչված խորանային տարբերակը բացառել, որը հակառակ է նկարչական էթիկային, թույլ տալ, որ յուրաքանչյուր նկար ազատ լինի եւ դիտելի. կենտրոնական նկարի տարբերակը մերժել:
Դիտողը պետք է հնարավորինս տեղեկացված լինի ցուցահանդեսից: Մեր գովազդային ակցիան՝ եղած միջոցների հնարավորությամբ, ընտրեց ժողովրդական տարբերակը՝ առաջին անգամ Երեւանի մետրոներում կարելի է հանդիպել նկարչական ցուցահանդեսի գովազդային աֆիշների: Կլինեն անվճար հոդվածներ, բուկլետներ, բացման օրը տեղեկատվական կատալոգը ավելի մատչելի գին կունենա: Ցուցահանդեսի ավարտին՝ ապրիլի 30-ին տեղի կունենա քննարկում: Եվ կարեւորը՝ ինտերնետային կայքէջը ցուցահանդեսին մասնակիցների թիվը կմեծացնի:
- Հարցազրույցը՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ
ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԵրեկ Բուխարեստում ավարտվեցին Հյուսիսատլանտյան խորհրդի գագաթաժողովի աշխատանքները, որոնց մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ 26 երկրների պետության կամ կառավարության ղեկավարներ: «Ազգը» նախորդ համարում անդրադարձել ...ԹՈՒՐՔԻԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Թարգմ. Հ. Ծ.Անգլիական հեղինակավոր «Ֆայնենշլ թայմս» թերթի թղթակից Վինսենթ Բոլանդը թերթի ապրիլի 1-ի համարում անդրադառնում է Թուրքիայի վերջին իրադարձություններին: Թուրքիան դիմակայում է քաղաքական եւ տնտեսական անորոշությունների ...ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ, ԹԵ՞ ԻՐԵՆՑ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Ամերիկյան «Ֆորբս» ամսագիրը ուղղակի սիրահարված է Ռուսաստանին: Այս երկիրն իր անսպառ պարադոքսներով ամենայնս բավարարում է հրատարակության յուրահատուկ պահանջները: Որ մեծահարուստի գրպանն, ասես, չի մտնում ամսագիրը` ...ԱԳՈՆ ԳՆԱՑ, ՎԵՆԵՏԻԿԸ ԳԱԼԻՍ Է
1Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն ապրիլի 15-ին կամ 16-ին կժամանեն Երեւան` քննարկելու «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների ...ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ 1Մարտի 27-ին տեղի ունեցած հրապարակային լսումների ժամանակ Մ. Նահանգների «Պատմական հուշարձանների պահպանման վարչությունը» (ՊՀՊՎ), որի պարտականությունների մեջ են մտնում Կոլումբիայի օկրուգի պատմական, մշակութային ...ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1«Արդշինինվեստբանկի» նոր գլխամասային գրասենյակի բացմանը նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ տրված հարցերին: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ...ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ՃԳՆԱԺԱՄԸ ՊԵՏՔ Է ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾԵԼ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 6Իշխանությունների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի միջեւ երկխոսություն սկսելու առաջին նախապայմանները հետընտրական իրադարձությունների ձերբակալվածներին ազատ արձակելն է, քաղաքական հետապնդումը դադարեցնելը, ինչպես ...«ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ԱՅՆ ՈՒԺԵՐԸ, ՈՎՔԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՆԾՐԱԳԻՐ ՀԱՎԱՔԵԼ ԷԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Մարտի 31-ին Բրյուսելում տեղի է ունեցել Քրիստոնեա-ժողովրդավարական եւ ժողովրդական կուսակցությունների համաշխարհային ինտերնացիոնալի խորհրդի նիստը եւ որոշում է կայացվել այդ կառույցին «Օրինաց երկիր» կուսակցության ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 2Մարտիմեկյան ողբերգությունից հետո Հայաստանը գտնվում է քաղաքական, գաղափարական եւ բարոյական ճգնաժամի մեջ: Ու եթե հարցի քաղաքական կողմը լուծելը հնարավոր է, ապա գաղափարական ու բարոյական ճգնաժամից դուրս գալը ...ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե 1Մտահոգված 2008-ի փետրվարի 19-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով, չհարելով որեւէ քաղաքական ուժի կամ հոսանքի, ցավով փաստելով, որ մեր հասարակությունը կանգնել է իր համար կենսական նշանակություն ...ԵՐԿՈՒ ԿԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ` ԱՋՈՒԱՀՅԱԿ ԿՈՂՔԵՐԻՆ
Մ. Խ. 1Ըստ տեղյակ աղբյուրի` ՕԵԿ-ին առաջարկվող պաշտոնների մեծ մասն արդեն որոշակի է: Նրան են առաջարկվելու բնապահպանության, գիտության (առանձին) եւ երիտասարդության (առանձին) նախարարությունները: Չնայած Աժ փոխնախագահի ...2007-ԻՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՑ ԿՈՐԶՎԵԼ Է 239 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Անցյալ տարի համացանցում խարդախների զոհը դարձած ամերիկացիների թիվը կրճատվել է, բայց կորզված ընդհանուր գումարը հասել է ռեկորդային 239 մլն դոլարի: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը, վկայակոչելով ...«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ» ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿԳՆԱՆՇՎԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ
Ա. Մ.«Արդշինինվեստբանկի» գլխամասային գրասենյակի (նախկին քաղաքապետարանի շենքը) երեկ տեղի ունեցած հանդիսավոր բացմանը մասնակցեց Հայաստանի պետական ղեկավարության եւ բիզնեսի ամբողջ էլիտան: Խոշոր գործարարներ, նախարարներ, ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՆ ՀՈՒՄՔԻՑ ՆՈՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏԱՑՈՒՄ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԳԱԱ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ«Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում» նպատակային ծրագրի մասնակիցները հայտարարում են, որ «Առավոտ» օրաթերթի 28.03.08 համարում Հ. Կարապետյանի «Ո՞վ է մեղավոր բլեֆի համար» ...ԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՆ
Ա. Մ.Կառավարության երեկ հաստատած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը լրագրողներին տեղեկացրեց, թե ինչպիսի գործարքներ ...ՁՄՌԱՆ ՑՐՏԵՐԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱյս տարվա ձմռանը գրանցված ցածր ջեմրաստիճանային ռեժիմը, որը տեւեց 15-20 օր, նաեւ ցերեկային ժամերին (-12, -13) եւ նույնիսկ առանձին վայրերում հողաշերտը մինչեւ 30 սմ սառել էր, բնական էր, որ նման երկարատեւ ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՀԱՍԱՎ
Ընթացիկ մրցաշրջանում Լեւոն Արոնյանի վստահ ելույթներն իրենց արտացոլումն են գտել ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում հայ գրոսմայստերի ցուցանիշներում: «Ազգը» չէր բացառել, որ Լեւոն Արոնյանի վարկանիշը հնարավոր է ...ՉՈՐՍ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ՌԴ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉորս հայ շախմատիստներ տարբեր թիմերի կազմերում մասնակցում են Դագոմիսում ընթացող շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությանը: Չեմպիոնի տիտղոսը վիճարկում են 12 թիմեր, որոնք մրցում են շրջանաձեւ մրցակարգով: ...ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒԹ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻսպանական Մերիդա քաղաքում այսօր մեկնարկում է շախմատի միջազգային մրցաշար 8 շախմատիստների մասնակցությամբ: Ռույ Լոպեսի անվան միջազգային 2-րդ մրցաշարին կմասնակցի Գաբրիել Սարգսյանը: Նրա մրցակիցները կլինեն ...ԿՐԱՇԸ ՇԱՀԵՑ ՄՐՑԱԽԱՂԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉիկագոյում ավարտվեց չորս պարտիայից բաղկացած շախմատային մրցախաղը Լիլիթ Մկրտչյանի եւ Իրինա Կրաշի միջեւ: Ավարտական պարտիայում սպիտակներով խաղացող Կրաշին հաջողվեց պարտության մատնել մրցակցին եւ շահել մրցախաղը ...ՆԱՎՐԱՏԻԼՈՎԱՅԻՆ ԿՐԿԻՆ ՉԵԽԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՀԱՆՁՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀամաշխարհային թենիսի լեգենդներից մեկը` Մարտինա Նավրատիլովան կրկին Չեխիայի քաղաքացիություն է ստացել: Նա 30 տարի առաջ հեռացել էր երկրից` մեկնելով ԱՄՆ, որտեղ ամերիկյան քաղաքացիություն էր ստացել: Հունվարի ...ՁԵՎԱՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
Հարցազրույցը՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻԵրեւանի ժամանակակից արվեստի թանգարանում ապրիլի 5-30-ը կայանալիք ցուցահանդեսը ուշագրավ է լինելու արվեստի հիմնախնդիրների առաջադրման տեսանկյունից, հարցադրումը սկսվում է 70-ականների «ռիսկային ձեւերից եւ նրա ...ՄԱՐԶԵՐՈՒՄ ԷԼ ՀԱՄԵՐԳՆԵՐ ... ՔԻՉ, ԲԱՅՑ ԼԻՆՈՒՄ ԵՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԹաթուլ Ալթունյանը հենց գյուղերից հայկական բեմական մշակույթ բերեց երգի-պարի անսամբլի երգացանկն ու պարերը: Այսօր մշակույթի նախարարությունը տարեկան ծրագրեր է կազմում եւ մարզերում տարբեր անսամբլների համերգներ, ...ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶ-70
Մ. Բ.Հայկական ջազը նշում է հիմնադրման 70-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում մինչեւ դեկտեմբեր կկազմակերպվեն համերգներ տեղի եւ արտերկրի (թե՛ սփյուռքահայ, թե՛ օտար) ջազային նվագախմբերի, երաժիշտների ...ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի Հանրապետության եւ Ռումինիայի մշակույթի նախարարության, Հայաստանում Ռումինիայի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ երեկ Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Հայաստան-Ռումինիա մշակութային կապեր» ...ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ` ՀՕԳՈՒՏ ՋԵԿԻ ՔԱՆՉԵԼՅԱՆ-ՍՓԻԵՐԻ
Հ. Ծ.Փետրվարի 11-ին ութսուն տարեկանում վախճանված ծնունդով հունգարացի հրեա Թոմ Լանթոսին փոխարինելու համար ապրիլի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել Ջեկի Քանչելյան-Սփիերը, ...ՋԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ «ՇԱՆՍԵՐ ՉՈՒՆԻ»
Հ. Ծ.Միչիգանում (ԱՄՆ) հրատարակվող «Վինձոր Սթար» թերթում տպագրված Ուեյն համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Ջեկ Լեսենբերիի հոդվածը անդրադառնում է այն լուրերին, որ ամերիկահայ հայտնի բժիշկ Ջեկ Գեւորգյանը ...ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 8«Ազգի» խմբագրություն են բերել մի նամակ: Ա. Հարությունյան ստորագրությամբ այդ նամակը հասցեագրված էր անձամբ ինձ, ոչ թե խմբագրությանը, ուստի եւ կարելի էր չպատասխանել, եթե հեղինակը չգրեր. «Ի դեմս Ձեզ եւս մեկ ...8-ՐԴ ԵՐԵԽԱՆ ՈՒՆԵՑԱԾ ԺԵՆՅԱ ՇԻՐԻՆՅԱՆԻՆ «ՎԻՎԱՍԵԼ»-Ը 1 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՆՎԻՐԵՑ
Գ. Գ. 3Սյունիքի մարզի Աղվան գյուղի 43-ամյա բնակիչ Ժենյա Շիրինյանին 8-րդ երեխային լույս աշխարհ բերելու կապակցությամբ երեկ «Վիվասել» ընկերությունը նվիրել է 1 միլիոն դրամ: Ընկերության հաղորդագրության տեղեկացմամբ, ...ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊՈՒՏԻՆԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Ա. Հ.Ապրիլի 7-ին մեկօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան: Նրա այցելության հիմնական նպատակը Ռուսական գրքի կենտրոնն է, որի բացման արարողությունը տեղի կունենա հենց երկուշաբթի ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԱպրիլի 4-ին «Հայկական ժամանակ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերում տեղ են գտել հրապարակումներ` կապված Երեւանում մարտի 1-ին լույս 2-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածների մահվան քառասնօրեքի հոգեհանգստյան ...ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ` ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱպրիլի 6-ին, ժամը 17:45-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու «Նահատակ Հայրապետը» խորագրով հուշ-երեկո` նվիրված երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն հայոց կաթողիկոսի նահատակության ...ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի կենտրոնից հաղորդում են, որ 9/31 ընտրատեղամասի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ընտրատարածքի թիվ 22/22 տեղամասի ...ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ՄԷՋ
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆՀայաստանը տակաւին ենթակայ կը մնայ փետրուար 19-ի նախագահական ընտրութեանց գալարումներուն, ինչպէս նաեւ մարտի 1-ի բախումներէն յառաջացած վէճերուն: Ստեղծուած է ներամփոփ կացութիւն մը, ուր կարծէք աշխարհի անցուդարձերը ...ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԴԻ ԲԻԶՆԵՍԻ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅԵՐԸ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԱյս տարվա մայիսի 25-ին կբոլորի Ռուսաստանի բիզնես-սերուցքի ներկայացուցիչներից մեկի՝ «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Կարլենի Վարդանյանի 40-ամյակը: Նա ...ՆՈՐ ԳԻՐՔ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽԻ ՄԱՍԻՆ
Ն. Բ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ, Պատմագիտության դոկտոր, պրոֆեսորԿոստանդնուպոլսի հայ գաղթօջախը վիթխարի ներդրում ունի հայ հոգեւոր ու մտավոր արժեքների հարստացման ասպարեզում: Նրա ստեղծած մշակույթը, արվեստը, գրականությունն ու գիտությունը դարեր ի վեր դուրս են եկել տեղական ...ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՀայկական հայրենադարձությունն անմիջականորեն առնչվում է մի խումբ հասկացությունների հետ, որոնք հայկական հասարակական-քաղաքական եւ պատմագիտական մտքում առ այսօր չունեն վերջնական, հստակ սահմանումներ: Ստեղծվել ...ԵՐԲ ՄՐՑՈՒՄ ԵՆ ՀԵՐՈՍԸ ԵՎ ԱՅԴ ՀԵՐՈՍԻ ՄԱՍԻՆ ԳՐՎԱԾ ԳԻՐՔԸ
ՎԱՀԵ ԳԱԲՈՒՉՅԱՆՀրապարակի վրա է Vahan Cardashian: Advocate Extraordinaire for the Armenian Cause գիրքը: Այն պատրաստվել ու հրատարակվել է ամերիկահայ հանրածանոթ իրավաբան, New York Life եւ AXA ապահովոգրական հսկա ընկերությունների ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՁԱՅՆՆ ԻՐ ԱԶԳԻՆ
Քնարիկ Ավագյան«Մեր կուլտուրայի պետականությունը համարժեք է մեր պետականության կուլտուրային: ...Չկա քաղաքականություն` առանց քաղաքակրթության եւ չկա քաղաքակրթություն` առանց մշակույթի: Նախապատվության ասպարեզն անպայման պետք ...ՄԵՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԼԵՀԱԿԱՆ ԷՋԵՐԸ
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ20-րդ դարի հայ-լեհական երաժշտական պատմության տպավորիչ էջերից մեկը դարձավ Լեհական երաժշտության տասնօրյակը Հայաստանում (6-14-ը դեկտեմբերի, 1968): Երեւանում, Կիրովականում (Վանաձոր), Իջեւանում անցկացվեցին ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ ԻՆՉՈՒ
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1Հայաստանում այսօր միջին աշխատավարձը 50-60 հազար դրամ է: Եթե համեմատենք բուհերում պահանջվող ուսման վարձերի հետ, ապա կտեսնենք, որ ոչ բոլոր երիտասարդներն են կարողանում կրթություն ստանալ, քանի որ ծնողները ...ԵՍ ՊԱՆԴՈՒԽՏ ԵՄ, ՏՈՒՆ ՉՈՒՆԵՄ...
ԻՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԳնալով ավելի ու ավելի են թանկանում վարձակալության տրվող տների գները: Դրանից ավելի շատ տուժում են մարզերից եկած ուսանողները, որոնք ընդունվելով Երեւանի բուհեր, բնակվում են վարձով տրվող բնակարաններում կամ ...ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ «ՀԵՐՈՍՆԵՐԸ»
ԱՆՈՒՇ ԱՂԱԲԵԿՅԱՆՀայ ժողովրդի պատմությունը հարուստ է տարբեր ժամանակների հերոսներով: Ուստիեւ, պետք չէ անտարբեր գտնվել եւ պատմության այդ էջերում չզետեղել այն «հերոսներին», ովքեր ոչ մի ջանք ու եռանդ չխնայեցին 2008-ի մարտի ...ԱՍԱ ՀԵՌԱԽՈՍԻԴ ՄԱԿՆԻՇԸ, ԱՍԵՄ ՈՎ ԵՍ ԴՈՒ
ԷՄԻՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԳիտության մեծ ձեռքբերումներից է հեռախոսը, որը բավականին դյուրացրել է կյանքը: Բայց բջջային հեռախոսը գլխիվայր շրջեց վերջինիս մասին մեր մինչ այդ ունեցած պատկերացումները: Եթե մինչ բջջայինների ի հայտ գալը ...2008-Ի ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ2008-ի նորաձեւության գարուն-ամառ հավաքածուն ներկայանում է իր նորաոճ գունապնակով: Այս տարի նորաձեւ են համարվում մոխրագույն, կաթնային, վառ դեղին գույները: Նոր ամառային դասական հավաքածուն կազմում է մոխրագույնը ...ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ԱՆՈՒՇ ԱՂԱԲԵԿՅԱՆԵրեւանի փողոցներում դեռ շարունակվում է փողոցային առեւտուրը: Ամեն վայրկյան տրանսպորտի արտանետած թունավոր գազերով ու ամենուր տարվող շինարարական աշխատանքների հետեւանք փոշով համեմված սննդամթերքը, բանջարեղենն ...ՈՐԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ԱԲՈՐՏ
ՀԱՅԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ«Ոչ ոք իրավունք չունի կյանք խլելու», սահմանված է օրենսդրությամբ: Սաղմնային վիճակում օրգանիզմը նույնպես ապրում է: Ի՞նչը կարող է ստիպել մորը սպանել զավակին: Թերեւս դրան ոչ մի բացատրություն չկա: Տիկինը, ...ԽՐՈՆԻԿ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ԵՐ. ՔՈՉԱՐ ՓՈՂՈՑՈՒՄ
ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԵրբեմն հասարակությունը բողոքում է, չգիտակցելով էլ, որ իր բողոքի գլխավոր մեղավորը հենց ինքն է: Արդեն մի քանի տարի է, զայրացնող իրավիճակ է տիրում Եր. Քոչար փողոցում, որն առանց այն էլ նեղ լինելու պատճառով ...
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆԱՄԱԿ, ՈՐԸ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԱՆՁՆԱՎՈՐԵԼԸ ՉԷՐ ԵՎ ՉԷ

Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
«ԽԱՂԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ» Քաղաքացիական նախաձեռնության կազմկոմիտե
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱ՞Վ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՐԳԵԼԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հարգանքներով ՎԱՐԴԱՆ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
- 1840 Բոլնիս-Խաչեն գյուղում ծնվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Վախճ. 1911թ.-ին):
- 1882 Ծնվել է հեղափոխական գործիչ Կամոն (Սիմոն Տեր-Պետրոսյան): (Սպանվել է 1922 հուլիսի 13-ին):
- 1905 Սկսվեց Ալեքսանդրապոլի (այժմ Գյումրի) Երկաթուղայինների գործադուլը:
- 1919 Մահացավ երգիծաբան Հարություն Ալփիարը: (Ծնվ. 1864 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

