
ՀԱՄԱՅՆՔ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԵՎ ՀԱՄԱՅՆՔ ՊԱՀՊԱՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տարիներ առաջ լուրեր էին պտտվում, թե Լոռու մարզի քաղաքներից մեկում բնակարանը փոխել են ընտանիքի անդամների համար ինքնաթիռի տոմսերի հետ, որպեսզի արտագաղթեն: Գուցե այդպիսի դեպք չի էլ եղել, սակայն մինչեւ 2000 թվականը Ախթալա եւ Շամլուղ համայնքներում սոցիալական ու տնտեսական տեսակետից այնպիսի ծանր, անհեռանկար իրավիճակ էր, որ մեկ բնակարանի շուկայական գինը համարժեք չէր անգամ մեկ ընտանիքի համար ինքնաթիռի տոմս գնելու հնարավորությանը:
Այդ տարիներին Շամլուղ եւ Ախթալա համայնքների հետագա գոյությունը, որպես քաղաքատիպ ավաններ, հարցականի տակ էր: Թվում էր, թե Շամլուղի հանքերն անվերադարձ փակվել են, իսկ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որը փակվել էր 1988-ին, վերջնականապես կթալանվի եւ կավերվի: Ախթալացիներն իրենց գոյությունը պահպանում էին Սադախլոյի շուկայի հաշվին: Ամեն առավոտ մի քանի ավտոբուս էր մեկնում այնտեղ, եւ մարդիկ չէին խորշում ոչ մի աշխատանքից: Շամլուղեցիներն էլ խեղվում էին օրինական եւ անօրինական անտառահատումների ժամանակ: Երկու համայնքների բնակչությունը նվազել էր մեկ երրորդով: Թվում էր, թե անելանելի վիճակ է:
1999-ին, երբ այցելել էի Ախթալա քաղաք, Բարիտ թաղամասի բազմաբնակարան շենքերի բնակիչներից մեկին հարցրեցի, թե քանի՞ նորածին երեխա կա այդ շենքերում ապրող ընտանիքներում: Պատասխանը դաժան էր. «Իբր մեր ջահելները հացի փող շատ են ճարում, ուր մնաց ամուսնության մասին մտածեն»:
Պիտի հիշենք անցյալը, որ կարողանանք արժանավույնս ընկալել ներկան:
Դեռեւս լիարժեք ու հայավարի չի գնահատվել սփյուռքահայ գործարար Սերոբ եւ Պարույր Տեր-Պողոսյանների, Մադլեն եւ Ջորջ Թաշչյանների, Վարազդատ եւ Վարանդ Մարգարյանների համարձակ ու հայրենասիրական քայլը, երբ 2001-ին հիշյալ անհատների անձնական դրամագլխով սկսվեց Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի եւ Շամլուղի հանքերի վերականգնումը, որը տեւեց շուրջ 7 ամիս: Այդ հիմա են բավականին հեշտացել ձեռնարկությունների վերականգնումն ու նորերի հիմնումը, իսկ այն ժամանակ նման գործը ռիսկային էր բիզնեսի տեսակետից: Չկար հավատ, դեռեւս չէր գիտակցվում ներդնողի գործի իրական արժեքը: Բայց խոստովանենք. միայն շահո՞ւյթն էր առաջնորդում մեր սփյուռքահայ բարեկամներին, թե՞ նպատակ ունեին նաեւ փրկել երկու քաղաքատիպ համայնքները վերջնական դատարկումից: Համոզված եմ. եթե միայն շահույթ ստանալը լիներ խթան, ապա այսօր Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան չէր գործի, եւ հիմնադիրները կընկրկեին բազում դժվարությունների առջեւ, կամ էլ իրենց դրամագլուխը կներդնեին մայրաքաղաքում, ինչպես շատ ու շատ սփյուռքահայեր, ովքեր հաջողեցին անշարժ գույքի շուկայում:
Երբ կոմբինատը նոր էր գործարկվում, եւ 2001-ին հայտարարություն տրվեց հանքափորների հավաքագրման համար` այն էլ այն ժամանակվա պայմաններում բարձր աշխատավարձով, դիմողների քանակը մի քանի անգամ գերազանցեց սպասելիքները: Շատ էին դիմողները, քանի որ համատարած գործազրկություն էր: Եվ ահա Վանաձորում մի այսպիսի պատմություն էր շրջանառվում: Երբ դիմողները գալիս էին, տնօրենը նրանց հարցնում էր, թե հանքափորի աշխատանքի փորձ ունե՞ն: Բոլորը պատասխանում էին` ոչ, սակայն մի քանի օր որ նայենք, թե ոնց են աշխատում, մենք էլ կկարողանանք: Եվ տնօրենը նրանց պատասխանել էր` մենք պիտի կարողանանք սկզբում նրանց գտնել, ում աշխատանքին պիտի նայեք եւ սովորեք:
Ներկայումս Ախթալայի ԼՀԿ-ում եւ Շամլուղի հանքերում աշխատում է շուրջ 470 մարդ: Նրանք հիմնականում Ախթալայի եւ Շամլուղի բնակիչներ են: Այս երկու համայնքներում գործազրկությունը, հատկապես երիտասարդության շրջանում, վերացել է: Դադարել է նաեւ արտագաղթը: 2007 եւ 2008 թվականներին Ախթալա համայնքում հնարավոր չի եղել իրականացնել «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը, քանի որ չկային աշխատանք փնտրող քաղաքացիներ: Այսօր կոմբինատն իրականացնում է զարգացման երկրորդ փուլը եւ 2009-ին կարիք կլինի եւս շուրջ 80 աշխատողի: Հետեւաբար ոչ մի ախթալացի եւ շամլուղեցի երիտասարդ անգործ չի մնա. այն, ինչ որ երազում էինք մինչեւ 2000-ը:
Եթե 2000-ին երկու համայնքներում ծնվել էր 43 երեխա, ապա 2007-ին ծնվել է 49 երեխա: Համարենք, որ այս 6 նորածինների աճը նաեւ հիմնադիրների երազանքն էր: 2008-ին, երբ նորից այցելեցի Ախթալայի Բարիտ թաղամաս եւ պատահաբար նույն բնակչին հարցրի, թե քանի՞ մանկահասակ երեխա կա այդ թաղամասի բազմաբնակարան շենքում, սկսեց մտովի հաշվել ըստ շքամուտքերի: Քիչ հետո հնչեց պատասխանը. «Տղա ջան, լավ չեմ հիշում, ոնց որ մի յոթը կլինեն»:
Պետությունը եւ հասարակությունը չեն կարող նույն վերաբերմունքն ունենալ Ախթալայի ֆաբրիկայի եւ, ասենք, Երեւանի կամ Վանաձորի որեւէ ձեռնարկության նկատմամբ, ուր կարող են լինել նույն քանակությամբ աշխատատեղեր: Եթե, Աստված մի արասցե, մայրաքաղաքում որեւէ ձեռնարկություն դադարի մի քանի ամիս աշխատելուց, ապա դա համեմատաբար աննկատ կմնա: Իսկ Ախթալայի ԼՀԿ-ի աշխատանքից կախված է երկու քաղաքների բնակիչների ապագան:
Մեր երկրում օրենսդրորեն սահմանվել եւ ձեռնարկություններն անվանում ենք փոքր, միջին եւ մեծ: Սահմանումը հիմնված է աշխատատեղերի քանակի վրա: Բայց եկեք շրջանառության մեջ դնենք եւս մեկ անվանում` «Համայնք ձեւավորող եւ համայնք պահպանող ձեռնարկություն»: Սա արդեն բարոյական սահմանում է: Կոմբինատի զարգացման ծրագրերը պետք է լինեն հասարակության ուշադրության կենտրոնում: Ախթալայի եւ Շամլուղի բնակիչները պետք է իմանան, որ կոմբինատը վերակառուցվում է եւ շուրջ 4 մլն ԱՄՆ դոլար է ներդրվում այդ նպատակով: Շուրջ 400 ընտանիքներ այդ լուրն իմանալուց հետո պիտի հանգիստ քնեն, քանի որ այսուհետեւ էլ այդ ընտանիքների անդամները կունենան կայուն եւ բարձր աշխատավարձ: Արդյոք էլի՞ կգտնվեն Սերոբ եւ Պարույր Տեր-Պողոսյանների ու նրանց բարեկամների նման մտածող մարդիկ եւ մի օր էլ կգործարկվի Թումանյան քաղաքի հրակայուն նյութերի գործարանը, եւ այդ գործարանն էլ կանվանենք «Համայնք ձեւավորող եւ համայնք պահպանող ձեռնարկություն»` ցույց կտա ժամանակը: Եթե նույնիսկ պետությունը չի կարող որեւէ հարկային կամ այլ արտոնություններ սահմանել նման ձեռնարկությունների համար, ապա հասարակության հարգանքն ու գնահատականը նույնպես շահույթ են, այն էլ` չհարկվող:
Թումանյան քաղաքը եւս սպասում է այդպիսի համառ ու ազգասեր ներդնողների: Այլապես Վանաձոր-Ալավերդի մայրուղու եզրերում տեղադրված անշուք խորտկարան-տնակներն ապագա չեն, եւ դրանց մեծ մասը փակվել է Սադախլոյի շուկայի վերանալուց հետո: Սպասենք եւ հուսանք:
- ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր
Քննարկում
masis գրել է:
EDIK DOO INKT CHGITES INCH ES GROOM , DOO TGHTAKITS ES TE INCH YES CHGITEM. GITEM SOOT ES GROOM DRA HAMAR CHEM OOZOOM YERDNVEL, YES MARDIK GITEM VOR VACHAREL EN IRENTS OONETSVATSKN (MI KANI)KAGHAKI ANOONN CHEM TA SA 2004-ITS AYS KOGHM. INCHOO IRAKANOOTUN CHEK GROOM, KAM OOM HAMAR EK GROOM , INKNERT DZAZ XABELOO HAMAR, INCH E OGOOTN, OOREMN CHISHT EN ASOOM DZER TERTERI MASIN. ARTNATSIR STALIN CHKA AYLEVS.....
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ «ՕՐԵՆՍԴԻՐ» ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻնչպես տեղեկացրել էինք, մարտի 14-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրրահման Յալչընքայան երկրում իշխող իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունն արգելելու հայցով ...ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ
1Վիկտորիա (Լեդրա) փողոցի բացումը, համաձայն Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթի, հեռանկարներ է բացում Պաթոս դարպասի ...«ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՆԱՏՕ-ԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանի դաշինքին անդամակցելու հարցերի քննարկումը կարող է բացասական լուրջ հետեւանքներ ունենալ Կովկասում խաղաղության եւ անվտանգության համար, ասվում է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի` ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
1«Բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է շարունակվեն»: Այս մասին Պետդումայի նիստում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ...ԿԻՊՐՈՍՑԻ ԹՈՒՐՔԵՐԸ ԿՀԻՇԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Թուրք կիպրոսցիների առաջադիմական կուսակցությունները Բոյուգ Խանում ապրիլի 24-ին առաջին անգամ կնշեն Հայոց ցեղասպանության տարելիցը: Ըստ «Նոյյան տապանի», «Կիպրահայեր» կայքէջը հաղորդում է, որ հաջորդ շաբաթ հայտնի ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Ինչպես եւ սպասելի էր, երկրի կայունությանը վնաս հասցրած հետընտրական գործընթացներն ուղղակիորեն ազդեցին նաեւ երկրի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի վրա: Մի քանի օրից կամփոփվի այս տարվա բյուջեի առաջին ...Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 10Այն, ինչի համար պայքարում էր արտախորհրդարանական ընդդիմությունը` ամբողջ իշխանության կամ (գոնե, ողջամիտ մարդկանց հուշումով), իշխանության մի փշուրի, ոչ մի կերպ ձեւակերպում չստացավ, նախնական կալանքի կամ ձերբակալությունների ...«ՈՉ ԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԻ, ԱՅԼ՝ ԲՈԼՈՐՍ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր եւ կարծում էր, որ հասարակությունը շատ է բեւեռացված եւ այս դեպքում, միայն փոխադարձ անկեղծությունը ...ԵԹԵ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԿԱՅԱՑՆԵՆ ՀՈՎԻԿԸ, ՍՈՒՐԻԿԸ, ՎԱՐԴԱՆԸ, ԱՐՄԵՆԸ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱպրիլի 9-ին Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու երդմնառության արարողությունն, ըստ էության, թեկուզ առերեւույթ, բայց եւ այնպես նոր իրականության սկիզբ կդնի Հայաստանի համար: Եվ այն պարզունակ մտայնությունը, որ ...Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՊԵՏՔ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2Փետրվարի 19-ի եւ նրան նախորդած ու հաջորդած իրադարձությունները, որոնք առաջ բերեցին ներկա ճգնաժամը, ունեն մի քանի կարեւորագույն պատճառներ: Դրանցից առաջինն այն է, որ մարդկանց մեջ, մեղմ ասած, թույլ է հավատը ...«ԴԱՇԻՆՔ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է
Ինչպես հաղորդում են ՀՌԱԿ-ի լրատվական ծառայությունից, «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների` որպես իրավաբանական անձանց գործունեությունը դադարեցված է, պետական ռեգիստրում այդ իրավաբանական անձինք ...ՀԱՄԱՅՆՔ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԵՎ ՀԱՄԱՅՆՔ ՊԱՀՊԱՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր 1Տարիներ առաջ լուրեր էին պտտվում, թե Լոռու մարզի քաղաքներից մեկում բնակարանը փոխել են ընտանիքի անդամների համար ինքնաթիռի տոմսերի հետ, որպեսզի արտագաղթեն: Գուցե այդպիսի դեպք չի էլ եղել, սակայն մինչեւ 2000 ...ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 2-ին հրամանագիր է ստորագրել Մանվել Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԾՐԱԳՐԵՐ՝ ՀԱՂԹՈՂ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀամաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացված երկու ծրագրեր երեկ հաղթող են դարձել Համաշխարհային բանկի «Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավման» առաջին տարեկան մրցանակաբաշխությունում: ...ՆԱՄԱԿ-ԱՐՁԱԳԱՆՔ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖ, Գլխավոր տնօրեն«Երեւան Ջուր» ընկերությունը իր շնորհակալությունն է հայտնում «Ազգ» օրաթերթին եւ անձամբ գլխավոր խմբագրին՝ «Արարատյան» պոմպակայանից դեպի Երեւան ձգվող ջրատարներն ապօրինի միացումներից ապահովելու խնդիրն ուշադրության ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԵՎՍ 0,25 ՏՈԿՈՍՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
Ա. Մ.Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ 2008-ի ապրիլի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 6,50%: Հիշեցնենք, որ մարտի ...Ռ. ՀԱՏՏԵՃՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՄարտ ամսին Ստամբուլի «Մարմարա-Մուրատ օֆսէթ» տպարանից լույս տեսավ «Մարմարա» օրաթերթի երկարամյա խմբագիր, բեղուն արձակագիր Ռոպեր Հատտեճյանի «Յուշատետր-61» ժողովածուն, որը հեղինակի «Պտոյտ հայ գրականութեան ...ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐ ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Ն. Պ.23-ամյա նկարիչ Ալեքսանդր Նեֆեդովը աստվածաշնչյան թեմաներով մի քանի տասնյակ գեղանկարներ է արել մեկ ու կես տարում: Այդ գործերը երեկ «Հայ Արտ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ ներկայացվեցին հասարակությանը: ...«ԲՐԻՏԱՆԻԱՆ ՊԵՏՔ Է ԶԵՐԾ ՄՆԱ ՎԵՐԱՄԲԱՐՁ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Հ. Ծ. 2Մեծ Բրիտանիայում Օքսֆորդ համալսարանի հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել Էդինբուրգի համալսարանի արդի պատմության պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհեմի գիրքը «Ցեղասպանության մեծ խաղը: Կայսերապաշտություն, ազգայնամոլություն ...ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՋԱՆՔԵՐ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
Մարտի 28-ին, 29-ին եւ 30-ին Բուենոս Այրեսում (Արգենտինա) հավաքվել էին Հարավային Ամերիկայի հայկական համայնքային կառույցների ավելի քան 200 ղեկավարներ: Եռօրյա հավաքի նպատակն էր հաստատուն համայնքի կայացումը ...ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 5Օրերս Ռուսաստանի հեռուստատեսությամբ մեկնաբանվում էր Հոլանդիայում հակամահմեդական թեմայով թողարկված նոր ֆիլմը: Ժապավենն անթաքույց ներկայացնում է այն փաստը, որ եթե ոչինչ չարվի, ապա առաջիկայում հոլանդացիները ...ՈՒՂԵԳՐԵՐԻ ՏԵՐԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումներն աչքի ընկան անհաշտ մրցապայքարով: Թիմերից եւ ոչ մեկը պատասխան հանդիպումներից առաջ իրեն չի կարող հանգիստ զգալ: Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում ...ԿՐԿԻՆ ՈՉ-ՈՔԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉիկագոյում կայացավ Լիլիթ Մկրտչյանի եւ Իրինա Կրաշի մրցախաղի 2-րդ պարտիան: Ինչպես եւ առաջինում, այս անգամ էլ շախմատիստները խաղաղ դաշն կնքեցին:ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Կալկաթայի մրցաշարը մոտենում է ավարտին: Նախավերջին` 9-րդ տուրում Սմբատ Լպուտյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ֆիլիպինցի Օլիվեր Բարբոսայի հետ եւ վաստակեց 5,5 միավոր: Ավարտական տուրում հայ գրոսմայստերը ...ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ ...ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 1-ին ոստիկանության բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին գտնվող կամրջի մոտ՝ ճամփեզրի աջ կողմում, զենք-զինամթերք է թողել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում ...ԱՌԱՋԱԴՐՎԵՑ ՄԵՂԱԴՐԱՆՔ` ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13/10 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սերյան Մկրտումյանի կողմից քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված ...ՀՐԴԵՀ ԴՊՐՈՑՈՒՄ
Մ. Մ.Ապրիլի 1-ին, ժամը 19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի Լեւոն Բեկի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ...ԱՅՆՔԱՆ ԾԵԾԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ՄԱՀԱՑԱՎ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՈստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1979 թ. ծնվ. Արման Բալայանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել է քթի հիմքի արյան զեղում: Նշանակվել ...
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
ՀՐԱՆՈՒՇ ԲԵՋԱՆՅԱՆ, Հոգեբան, ինժեներ-կիբեռնետիկ
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱ՞Վ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԹԵ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԿԱՅԱՑՆԵՆ ՀՈՎԻԿԸ, ՍՈՒՐԻԿԸ, ՎԱՐԴԱՆԸ, ԱՐՄԵՆԸ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

