
Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՊԵՏՔ
Փետրվարի 19-ի եւ նրան նախորդած ու հաջորդած իրադարձությունները, որոնք առաջ բերեցին ներկա ճգնաժամը, ունեն մի քանի կարեւորագույն պատճառներ: Դրանցից առաջինն այն է, որ մարդկանց մեջ, մեղմ ասած, թույլ է հավատը ընտրական գործընթացի նկատմամբ: Միջազգային դիտորդական առաքելության դիտարկումը, որ տեղամասերի 16 տոկոսում (առնվազն) արդյունքները հաշվելու գործընթացն անթերի չէր, պարզապես ազգային խայտառակություն է, իսկ հայաստանցիների համար դա նորություն չէ ու մշտապես սնում է նրանց թերահավատությունն առ այն, թե իրենց քվեն ունի իրական արժեք: Եթե իշխանություններն իրոք ուզում են ստեղծել վստահության մթնոլորտ հասարակությունում, ապա պետք է սկսեն պետության այս հենասյան վերականգնումից (կամ ստեղծումից): Մարտի 21-ին ստորագրված կոալիցիոն համաձայնագրի նպատակների թվում կա. «Ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացում», բայց վտանգ կա, որ սա նույնպես կդառնա զուտ կոսմետիկ փոփոխությունների շարք: Դրան հասնել նախատեսվում է «քաղաքական ուժերի դերի հետեւողական մեծացման» միջոցով, մինչդեռ խնդիրը կարող է արմատապես լուծվել զուտ տեխնիկական միջոցներով (իհարկե, դրանց համար պետք է քաղաքական որոշում):
Առաջարկվող արմատական բարեփոխումը կարելի է իրականացնել ստեղծելով կեղծումները գործնականում բացառող տեխնիկական համակարգ: Այն պետք է հիմնված լինի քվեաթերթիկների մեքենայացված մշակման ու հաշվարկի վրա, ու, ինչը, իմիջիայլոց, լիովին համընկնում է ներկա (ու, դատելով նախարար Ներսես Երիցյանի խոսքերից՝ նաեւ ապագա) կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության կարեւոր սկզբունքի հետ, առավելագույնս նվազեցնել քաղաքացու եւ պաշտոնյայի շփումը, հնարավորություն տալ քաղաքացուն իր գործողությունները իրականացնելու միայն մեքենայի (համակարգչի) հետ շփվելով:
Քվեարկության անցկացման ու քվեները հաշվելու գործն այս իմաստով ավելի բարդ գործընթաց չէ, քան, ասենք, մաքսային ձեւակերպումները, որտեղ կառավարությունն արդեն վաղուց ներդնում է «առանց պաշտոնյա» համակարգը: Զուր չէ, որ քվեարկության այս պարզունակ գործընթացը շատ երկրներում ոչ միայն ավտոմատացված է, այլեւ իրականացվում է ինտերնետով: Այս վերջինից մենք դեռ հեռու ենք, բայց քվեարկության մեքենայացված ու կեղծումներից ազատ համակարգի ստեղծումը Հայաստանի պես փոքր երկրի համար միանգամայն իրական հնարավորություն է:
Համակարգին ներկայացվելիք պահանջներն են.
քվեաթերթիկների մեքենայացված հաշվում եւ քվեարկության արդյունքների մեքենայացված ընթերցում: Սրա համար բավական է, որ քվեատուփի մուտքին դրված լինի կարդացող սարք (սքաներ), եւ այն «կարդացվի» մեքենայի կողմից հենց քվեաթերթիկի ներս գալուն զուգահեռ: Այդպիսի քվեատուփեր արդեն իսկ ներմուծվում են Ռուսաստանում, Հայաստանի մոտ երկու հազար ընտրատեղամասերում այդպիսի սարքերի տեղադրումը խնդիր չէ: Նույն քվեատուփի պրոցեսորը պետք է գումարի իր մեջ մտած թերթիկների վրա ստացված այս կամ այն տարբերակների օգտին տրված քվեների գումարն ու պահի իր հիշողության մեջ, որն անմատչելի է մինչեւ քվեարկության ավարտի պահը:
Տեխնիկապես պետք է բացառվի «կարդացող» քվեատուփի նկատմամբ որեւէ գործողության կատարումը ընտրական տեղամասում: Տեղամասում գտնվողները չպետք է հնարավորություն ունենան քվեատուփի վրա որեւէ կերպ ազդելու, բացառությամբ առավոտյան՝ քվեարկության ժամից առաջ նրա միացնելու եւ քվեարկության վերջում անջատելու: Պետք է ֆիզիկապես անհնար լինի քվեատուփին որեւէ համակարգիչ միացնելը, նրանից տվյալներ կարդալը եւ այլն, քվեատուփի վրա չպետք է լինեն կոճակներ կամ ելքեր: «Կարդացող» քվեատուփի վրա, բացի «միացած է» լամպից, պետք է լինի միայն մեկ պատուհանիկ, որի վրա գրված կլինի, թե քանի քվեաթերթիկ է արդեն մտել այդ արկղ, այսինքն, քանի մարդ է քվեարկել: Բացի այդ, նրան միացված պետք է լինի տպիչ սարք, որպեսզի քվեարկության ավարտին արդյունքները տպվեն ու հայտնի դառնան տեղամասում, սա նաեւ ստուգիչ գործոն կլինի, եթե հետագայում ԿԸՀ-ում ամփոփվելիս տվյալների մեջ տարընթերցումներ լինեն:
Բոլոր «կարդացող» քվեատուփերը պետք է անընդհատ կապ ունենան ԿԸՀ-ում գտնվող կենտրոնական համակարգչի՝ սերվերի հետ: Ըստ էության, պետք է մի համակարգչային ցանց, որն ունի մեկ կենտրոնական սերվեր եւ երկու հազար ծայրամասային համակարգիչ՝ քվեատուփեր: Այս կապը նույնպես պետք է ունենա խիստ սահմանափակ գործողությունների ցանկ՝ «մենյու», ինչը կեղծիքները բացառելու նախապայմանն է: Այդ «մենյուին», ի հավելումն անհրաժեշտ ժամերին «սկսիր ընդունել քվեաթերթիկներ» եւ «դադարեցրու քվեաթերթիկների ընդունումը» հրամաններից անհրաժեշտ են, թերեւս, միայն երկու գործողություն: Առաջին՝ մշտական հսկողություն, որ քվեարկության ողջ ընթացքում բոլոր 2000 քվեատուփերը միացված լինեն: Եվ երկրորդ՝ քվեարկության ավարտին սերվերը հրաման պետք է տա բոլոր քվեատուփերին՝ «ուղարկեք ինձ քվեարկության արդյունքները», մինչեւ քվեարկության ավարտի ժամը այդ հրամանի ուղարկումը նույնպես պետք է բացառվի, իսկ քվեարկության արդյունքները, ինչպես արդեն նշվեց, պետք է մինչ այդ անմատչելի լինեն արտաքին միջամտության համար: Այդ արդյունքները հիշյալ համակարգչային ցանցի միջոցով կհաղորդվեն ԿԸՀ-ի սերվերին, որը դրանք կամփոփի նախապես տեղադրված հաշվարկող ծրագրի միջոցով (դարձյալ առանց որեւէ արտաքին մասնակցության) ու կտա քվեարկության ամփոփ արդյունքները: Կարելի է ակնկալել, որ դա տեղի կունենա ոչ ուշ, քան քվեարկության ավարտից կես ժամ հետո:
Եթե որեւէ տեղամասում ինչ-ինչ խնդիրներ ծագեն, ապա միշտ կարելի է բացել քվեատուփը ու հաշվել «ձեռքով»: Ընդսմին, նախընտրելի է, որ դա նույնպես արվի ոչ թե տվյալ տեղամասում, այլ ԿԸՀ-ում, պետք է առավելապես բացառել տեղամասերի որեւէ մասնակցությունը հաշվելու գործին:
Համապատասխան տեխնիկայի մասնագետները տողերիս հեղինակին ասացին, որ այս համակարգի կորիզի՝ մեկ սերվերով եւ երկու հազար ծայրամասային պրոցեսոր-քվեատուփերով ցանցի, ստեղծումը որեւէ դժվարություն չի ներկայացնում արդի տեխնիկայի համար: Ավելին՝ մի մասնագետ հայտնեց, որ նույն այդ ցանցին յուրաքանչյուր տեղամասում կարելի է միացնել նաեւ տեսախցիկ, ինչը հնարավորություն կտա դարձյալ ԿԸՀ-ում պահելու բոլոր երկու հազար տեղամասերում տեղի ունեցածի տեսագրությունը. դա լավագույն ձեւը կլինի տեղամասերում վիճելի իրավիճակները կանխելու կամ այդ իրավիճակների մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու համար: Սակայն տեսախցիկների տեղադրումը կարող է նաեւ ունենալ բացասական հետեւանք. շատ քաղաքացիներ կարող են կասկածել, թե այդ տեսախցիկը նաեւ կխախտի իր քվեարկության գաղտնիությունը: Դարձյալ թերահավատություն...
Իհարկե, այս համակարգի ստեղծման դեպքում կառաջանան նաեւ բազմաթիվ այլ տեխնիկական խնդիրներ: Այդ թվում են, օրինակ, տեղամասերից մեկում հոսանքի անջատման կամ այլ խափանման դեպքում գործողությունները, ինչպես նաեւ այն դեպքերը, երբ մեկ օրում իրականացվում է մեկից ավելի քվեարկություն, ասենք՝ համամասնական եւ մեծամասնական (բացառված չէ, որ անհրաժեշտ կլինի ոչ թե 2000, այլ 4000 քվեատուփ): Սակայն այս ամենը զուտ տեխնիկական ու դյուրին լուծելի դժվարություններ են: Կարեւորը իշխանությունների քաղաքական կամքն է, նրանց վճռականությունը՝ ապացուցելու, որ իրենք չեն վախենում քվեարկության իրական արդյունքներից, չեն ապավինում (հակառակ հաճախ հնչող կարծիքների) լցոնումների, կեղծված հաշվումների ու նման այլ ամոթալի գործողությունների: Եվ այս դեպքում, իհարկե, այլեւս պետք չեն լինի քաղաքական հիմքով ստեղծված ընտրական հանձնաժողովները, ողջ քվեարկության գործընթացը կարող են իրականացնել ոստիկանությունը կամ այլ պետական մարմիններ (պարզվում է, որ այս հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համակարծիք են):
Եթե իշխանություններն ունեն համապատասխան քաղաքական կամք, ապա քվեարկության մեքենայացված համակարգի ստեղծմանը պետք է ձեռնամուխ լինել անմիջապես, քանի որ նրա պատվիրման, նախագծման, տեղադրման ու փորձարկման համար ամիսներ են պետք, եթե ոչ տարիներ: Ավելին, համակարգի ստեղծումը դժվար թե իմաստ ունենա, եթե բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերը վստահ չլինեն, որ այն իրոք առավելագույնս պաշտպանված է կեղծումներից: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա այս համակարգի ստեղծումը կարժենա ոչ ավելի, քան մեկ-երկու տասնյակ միլիոն դոլար, ինչն ամենեւին բարձր գին չէ երկրի պետական մարմինների ու ժողովրդի միջեւ վստահության ամրապնդման համար: Ավելորդ չէ նշել նաեւ, որ հիշյալ համակարգչային ցանցի ստեղծման շնորհիվ Հայաստանի բոլոր դպրոցներն ու շատ այլ հիմնարկներ, երկրի նույնիսկ ամենահեռավոր գյուղերում, կունենան համակարգչային կապ Երեւանի հետ: Դա կնշանակի, որ ընտրությունների ավարտից հետո նրանք կունենան ինտերնետի ու այլ ժամանակակից հաղորդակցությունների հնարավորություն: Միանգամայն իրական ներդրում երկրում «տեղեկատվական հասարակություն» ստեղծելու ճանապարհին, ինչի մասին մեր պաշտոնյաները նույնպես շատ են սիրում խոսել:
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
masis գրել է:
politicaly incorrect---kareli e ayspes asel, hay mardn haskanoom e. kam kareli asel ayspes,achkern batsvel e. kam ayspes, inch kap ooni havatkn , yete mardn sovats e. mite dook havatkov ek storatsnoom mardoon. havatkn verits e galis, che vor dook havatkin aveli ek motik.sa antramabanakan hodvatsi im verlootsoomn e.
masis գրել է:
arnvazn harootun minchev hodvats grelt doors ari mi kaghakakrtooyun tes, kam drsits nayir ko togherin, inkt ko masin es groom, LSEL EM ANKOGHMNAKAL BAYTS YERBEK CHEI LSEL SXALN BARDEL HAVATKI (ASTVATSI)VRA.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ «ՕՐԵՆՍԴԻՐ» ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻնչպես տեղեկացրել էինք, մարտի 14-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրրահման Յալչընքայան երկրում իշխող իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունն արգելելու հայցով ...ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ
1Վիկտորիա (Լեդրա) փողոցի բացումը, համաձայն Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթի, հեռանկարներ է բացում Պաթոս դարպասի ...«ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՆԱՏՕ-ԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանի դաշինքին անդամակցելու հարցերի քննարկումը կարող է բացասական լուրջ հետեւանքներ ունենալ Կովկասում խաղաղության եւ անվտանգության համար, ասվում է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի` ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
1«Բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է շարունակվեն»: Այս մասին Պետդումայի նիստում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ...ԿԻՊՐՈՍՑԻ ԹՈՒՐՔԵՐԸ ԿՀԻՇԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Թուրք կիպրոսցիների առաջադիմական կուսակցությունները Բոյուգ Խանում ապրիլի 24-ին առաջին անգամ կնշեն Հայոց ցեղասպանության տարելիցը: Ըստ «Նոյյան տապանի», «Կիպրահայեր» կայքէջը հաղորդում է, որ հաջորդ շաբաթ հայտնի ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Ինչպես եւ սպասելի էր, երկրի կայունությանը վնաս հասցրած հետընտրական գործընթացներն ուղղակիորեն ազդեցին նաեւ երկրի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի վրա: Մի քանի օրից կամփոփվի այս տարվա բյուջեի առաջին ...Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 10Այն, ինչի համար պայքարում էր արտախորհրդարանական ընդդիմությունը` ամբողջ իշխանության կամ (գոնե, ողջամիտ մարդկանց հուշումով), իշխանության մի փշուրի, ոչ մի կերպ ձեւակերպում չստացավ, նախնական կալանքի կամ ձերբակալությունների ...«ՈՉ ԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԻ, ԱՅԼ՝ ԲՈԼՈՐՍ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր եւ կարծում էր, որ հասարակությունը շատ է բեւեռացված եւ այս դեպքում, միայն փոխադարձ անկեղծությունը ...ԵԹԵ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԿԱՅԱՑՆԵՆ ՀՈՎԻԿԸ, ՍՈՒՐԻԿԸ, ՎԱՐԴԱՆԸ, ԱՐՄԵՆԸ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱպրիլի 9-ին Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու երդմնառության արարողությունն, ըստ էության, թեկուզ առերեւույթ, բայց եւ այնպես նոր իրականության սկիզբ կդնի Հայաստանի համար: Եվ այն պարզունակ մտայնությունը, որ ...Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՊԵՏՔ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2Փետրվարի 19-ի եւ նրան նախորդած ու հաջորդած իրադարձությունները, որոնք առաջ բերեցին ներկա ճգնաժամը, ունեն մի քանի կարեւորագույն պատճառներ: Դրանցից առաջինն այն է, որ մարդկանց մեջ, մեղմ ասած, թույլ է հավատը ...«ԴԱՇԻՆՔ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է
Ինչպես հաղորդում են ՀՌԱԿ-ի լրատվական ծառայությունից, «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների` որպես իրավաբանական անձանց գործունեությունը դադարեցված է, պետական ռեգիստրում այդ իրավաբանական անձինք ...ՀԱՄԱՅՆՔ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԵՎ ՀԱՄԱՅՆՔ ՊԱՀՊԱՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր 1Տարիներ առաջ լուրեր էին պտտվում, թե Լոռու մարզի քաղաքներից մեկում բնակարանը փոխել են ընտանիքի անդամների համար ինքնաթիռի տոմսերի հետ, որպեսզի արտագաղթեն: Գուցե այդպիսի դեպք չի էլ եղել, սակայն մինչեւ 2000 ...ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 2-ին հրամանագիր է ստորագրել Մանվել Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԾՐԱԳՐԵՐ՝ ՀԱՂԹՈՂ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀամաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացված երկու ծրագրեր երեկ հաղթող են դարձել Համաշխարհային բանկի «Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավման» առաջին տարեկան մրցանակաբաշխությունում: ...ՆԱՄԱԿ-ԱՐՁԱԳԱՆՔ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖ, Գլխավոր տնօրեն«Երեւան Ջուր» ընկերությունը իր շնորհակալությունն է հայտնում «Ազգ» օրաթերթին եւ անձամբ գլխավոր խմբագրին՝ «Արարատյան» պոմպակայանից դեպի Երեւան ձգվող ջրատարներն ապօրինի միացումներից ապահովելու խնդիրն ուշադրության ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԵՎՍ 0,25 ՏՈԿՈՍՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
Ա. Մ.Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ 2008-ի ապրիլի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 6,50%: Հիշեցնենք, որ մարտի ...Ռ. ՀԱՏՏԵՃՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՄարտ ամսին Ստամբուլի «Մարմարա-Մուրատ օֆսէթ» տպարանից լույս տեսավ «Մարմարա» օրաթերթի երկարամյա խմբագիր, բեղուն արձակագիր Ռոպեր Հատտեճյանի «Յուշատետր-61» ժողովածուն, որը հեղինակի «Պտոյտ հայ գրականութեան ...ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐ ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Ն. Պ.23-ամյա նկարիչ Ալեքսանդր Նեֆեդովը աստվածաշնչյան թեմաներով մի քանի տասնյակ գեղանկարներ է արել մեկ ու կես տարում: Այդ գործերը երեկ «Հայ Արտ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ ներկայացվեցին հասարակությանը: ...«ԲՐԻՏԱՆԻԱՆ ՊԵՏՔ Է ԶԵՐԾ ՄՆԱ ՎԵՐԱՄԲԱՐՁ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Հ. Ծ. 2Մեծ Բրիտանիայում Օքսֆորդ համալսարանի հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել Էդինբուրգի համալսարանի արդի պատմության պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհեմի գիրքը «Ցեղասպանության մեծ խաղը: Կայսերապաշտություն, ազգայնամոլություն ...ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՋԱՆՔԵՐ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
Մարտի 28-ին, 29-ին եւ 30-ին Բուենոս Այրեսում (Արգենտինա) հավաքվել էին Հարավային Ամերիկայի հայկական համայնքային կառույցների ավելի քան 200 ղեկավարներ: Եռօրյա հավաքի նպատակն էր հաստատուն համայնքի կայացումը ...ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 5Օրերս Ռուսաստանի հեռուստատեսությամբ մեկնաբանվում էր Հոլանդիայում հակամահմեդական թեմայով թողարկված նոր ֆիլմը: Ժապավենն անթաքույց ներկայացնում է այն փաստը, որ եթե ոչինչ չարվի, ապա առաջիկայում հոլանդացիները ...ՈՒՂԵԳՐԵՐԻ ՏԵՐԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումներն աչքի ընկան անհաշտ մրցապայքարով: Թիմերից եւ ոչ մեկը պատասխան հանդիպումներից առաջ իրեն չի կարող հանգիստ զգալ: Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում ...ԿՐԿԻՆ ՈՉ-ՈՔԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉիկագոյում կայացավ Լիլիթ Մկրտչյանի եւ Իրինա Կրաշի մրցախաղի 2-րդ պարտիան: Ինչպես եւ առաջինում, այս անգամ էլ շախմատիստները խաղաղ դաշն կնքեցին:ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Կալկաթայի մրցաշարը մոտենում է ավարտին: Նախավերջին` 9-րդ տուրում Սմբատ Լպուտյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ֆիլիպինցի Օլիվեր Բարբոսայի հետ եւ վաստակեց 5,5 միավոր: Ավարտական տուրում հայ գրոսմայստերը ...ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ ...ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 1-ին ոստիկանության բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին գտնվող կամրջի մոտ՝ ճամփեզրի աջ կողմում, զենք-զինամթերք է թողել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում ...ԱՌԱՋԱԴՐՎԵՑ ՄԵՂԱԴՐԱՆՔ` ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13/10 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սերյան Մկրտումյանի կողմից քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված ...ՀՐԴԵՀ ԴՊՐՈՑՈՒՄ
Մ. Մ.Ապրիլի 1-ին, ժամը 19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի Լեւոն Բեկի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ...ԱՅՆՔԱՆ ԾԵԾԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ՄԱՀԱՑԱՎ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՈստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1979 թ. ծնվ. Արման Բալայանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել է քթի հիմքի արյան զեղում: Նշանակվել ...
ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՄԱԿՔԵՅՆԻ ՕԳՏԻՆ ՔՎԵԱՐԿԵԼԸ ՀԱՐՑԻՑ ԴՈՒՐՍ Է
Թարգմ. Հ. Ծ.ԳՅՈՒԼԸ, ՖՈՒՏԲՈԼԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԱՌՆ ՈՒ ... ԽԱՌՆԱԿ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ ԴԺԳՈՀՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԵՄ ԳՅՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻ
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱ՞Վ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵԹԵ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԿԱՅԱՑՆԵՆ ՀՈՎԻԿԸ, ՍՈՒՐԻԿԸ, ՎԱՐԴԱՆԸ, ԱՐՄԵՆԸ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

