
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Ինչպես եւ սպասելի էր, երկրի կայունությանը վնաս հասցրած հետընտրական գործընթացներն ուղղակիորեն ազդեցին նաեւ երկրի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի վրա: Մի քանի օրից կամփոփվի այս տարվա բյուջեի առաջին եռամսյակի կատարողականը, եւ այսօր արդեն ակնհայտ է, որ արդյունքները, մեղմ ասած, հուսադրող չեն:
Երեկ այս մասին «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` ընդգծելով, որ բյուջեի առաջին եռամսյակի ոչ հաջող կատարման միակ պատճառը հետընտրական անկայուն իրավիճակն էր. «Ես համոզված եմ, որ մենք նույնիսկ շատ դժվարությամբ պիտի հասնենք պլանային ցուցանիշներին: Սա առաջին դեպքը կլինի վերջին 6-7 տարիների ընթացքում, երբ մենք բյուջեի եռամսյակային պլաններն այսպիսի դժվարությամբ կկարողանանք կատարել»: Գագիկ Մինասյանը համոզված է, որ անցած առաջին 3 ամիսների բացը հնարավոր կլինի լցնել հետագա առավել արդյունավետ աշխատանքի շնորհիվ եւ բացառապես քաղաքական տարբեր ուժերի եւ հասարակության տարբեր շերտերի միջեւ հաստատված համերաշխության արդյունքում. «Կուտակված հիմնախնդիրների լուծումը մեզ համար կլինի ավելի դյուրին, եթե մեր պետությունում քաղաքական կայունություն ու համաձայնություն լինի քաղաքական տարբեր ուժերի եւ հասարակության տարբեր շերտերի միջեւ: Առանց դրա մենք կկորցնենք մեր հարաբերական առավելությունը, որը միշտ ունեցել ենք վերջին տարիներին Հարավային Կովկասի մյուս երկրների նկատմամբ: Եղել է քաղաքական կայուն իրավիճակ, որն ապահովել է մի քանի կարեւորագույն ցուցանիշներով մեր երկրի առաջատար դիրքերը Հարավային Կովկասի մյուս երկրների նկատմամբ, բացի այդ, թույլ է տվել իրականացնել ներդրումային լուրջ ծրագրեր»:
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը չի դադարեցվի, որովհետեւ «ԱՄՆ-ի համար շատ նպատակահարմար է Հարավային Կովկասում ունենալ Հայաստանի նման կայուն գործընկեր: Մյուս կողմից, Հայաստանի համար շատ նպատակահարմար է ԱՄՆ-ի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, որը ուղղակի բխում է մեր փոխլրացման քաղաքականության սկզբունքներից, եւ կարծում եմ, որ այս փոխշահավետ համագործակցությունը կունենա իր զարգացումը»:
Նորաստեղծ կոալիցիային անդրադառնալով` Գագիկ Մինասյանը ստիպված եղավ մի քանի անգամ շեշտել, որ այն համադրելու է բոլոր ուժերի մոտեցումները, որոնք կարտահայտվեն նոր կառավարության ծրագրում: Հետո էլ հավելեց, որ կոալիցիոն բոլոր ուժերը հավասարապես պատասխանատվություն են կրելու կառավարության գործունեության համար:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ բյուջետային ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ համագործակցության առաջարկը մինչ այժմ էլ ուժի մեջ է, իսկ համագործակցությանը դեմ բոլոր քայլերը պետք է պախարակվեն: Նա հույս հայտնեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւս առաջիկայում հնարավոր կլինի համագործակցության քայլ կատարել:
Գագիկ Մինասյանի ասածը վերջին շրջանում տերպետրոսյանական եւ իշխանական թեւերի միջեւ հնարավոր համագործակցության մասին հնչած հույսի տարր պարունակող առաջին արտահայտությունն էր: «Ի՞նչ է փոխվել այս օրերին, որ դուք լիահույս եք, թե համագործակցությունը կստացվի», «Ազգի» հարցին Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Իմ ասածը որեէ դրական ինֆորմացիա ունենալու արդյունք չէ, պարզապես ես համոզված եմ, որ որեւէ ուժի համար պետք է պետության եւ ազգի շահը վեր լինի կուսակցական շահից. սա է ինձ լիահույս դարձնում»:
Ապրիլի 1-ի համարում «Ազգ»-ն առանց կատակելու, հավաստի, բայց պաշտոնական աղբյուրներից չճշտված տեղեկություն էր հրապարակել, թե այս օրերին միջնորդավորված բանակցություններ են ընթանում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իշխանական թեւի` մասնավորապես Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջեւ: Հնարավոր է, որ այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, եթե արդեն ՀՀԿ-ական պատգամավորն է հույս հայտնում, թե ամեն դեպքում երկու կողմերի համագործակցությունը կստացվի:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քննարկում
masis գրել է:
nmanvoom e chases sovats em te che krakreloo em, o kneres krakeloo em....yev kam ayspes , toons kandi antern yev norogi tantern...
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ «ՕՐԵՆՍԴԻՐ» ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻնչպես տեղեկացրել էինք, մարտի 14-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրրահման Յալչընքայան երկրում իշխող իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունն արգելելու հայցով ...ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ
1Վիկտորիա (Լեդրա) փողոցի բացումը, համաձայն Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթի, հեռանկարներ է բացում Պաթոս դարպասի ...«ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ՆԱՏՕ-ԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է»
ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վրաստանի դաշինքին անդամակցելու հարցերի քննարկումը կարող է բացասական լուրջ հետեւանքներ ունենալ Կովկասում խաղաղության եւ անվտանգության համար, ասվում է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի` ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
1«Բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է շարունակվեն»: Այս մասին Պետդումայի նիստում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ...ԿԻՊՐՈՍՑԻ ԹՈՒՐՔԵՐԸ ԿՀԻՇԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Թուրք կիպրոսցիների առաջադիմական կուսակցությունները Բոյուգ Խանում ապրիլի 24-ին առաջին անգամ կնշեն Հայոց ցեղասպանության տարելիցը: Ըստ «Նոյյան տապանի», «Կիպրահայեր» կայքէջը հաղորդում է, որ հաջորդ շաբաթ հայտնի ...ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1Ինչպես եւ սպասելի էր, երկրի կայունությանը վնաս հասցրած հետընտրական գործընթացներն ուղղակիորեն ազդեցին նաեւ երկրի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի վրա: Մի քանի օրից կամփոփվի այս տարվա բյուջեի առաջին ...Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 10Այն, ինչի համար պայքարում էր արտախորհրդարանական ընդդիմությունը` ամբողջ իշխանության կամ (գոնե, ողջամիտ մարդկանց հուշումով), իշխանության մի փշուրի, ոչ մի կերպ ձեւակերպում չստացավ, նախնական կալանքի կամ ձերբակալությունների ...«ՈՉ ԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԻ, ԱՅԼ՝ ԲՈԼՈՐՍ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր եւ կարծում էր, որ հասարակությունը շատ է բեւեռացված եւ այս դեպքում, միայն փոխադարձ անկեղծությունը ...ԵԹԵ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԿԱՅԱՑՆԵՆ ՀՈՎԻԿԸ, ՍՈՒՐԻԿԸ, ՎԱՐԴԱՆԸ, ԱՐՄԵՆԸ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱպրիլի 9-ին Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու երդմնառության արարողությունն, ըստ էության, թեկուզ առերեւույթ, բայց եւ այնպես նոր իրականության սկիզբ կդնի Հայաստանի համար: Եվ այն պարզունակ մտայնությունը, որ ...Ի՞ՆՉ Է ՄԵԶ ՊԵՏՔ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ 2Փետրվարի 19-ի եւ նրան նախորդած ու հաջորդած իրադարձությունները, որոնք առաջ բերեցին ներկա ճգնաժամը, ունեն մի քանի կարեւորագույն պատճառներ: Դրանցից առաջինն այն է, որ մարդկանց մեջ, մեղմ ասած, թույլ է հավատը ...«ԴԱՇԻՆՔ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ Է
Ինչպես հաղորդում են ՀՌԱԿ-ի լրատվական ծառայությունից, «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների` որպես իրավաբանական անձանց գործունեությունը դադարեցված է, պետական ռեգիստրում այդ իրավաբանական անձինք ...ՀԱՄԱՅՆՔ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԵՎ ՀԱՄԱՅՆՔ ՊԱՀՊԱՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր 1Տարիներ առաջ լուրեր էին պտտվում, թե Լոռու մարզի քաղաքներից մեկում բնակարանը փոխել են ընտանիքի անդամների համար ինքնաթիռի տոմսերի հետ, որպեսզի արտագաղթեն: Գուցե այդպիսի դեպք չի էլ եղել, սակայն մինչեւ 2000 ...ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 2-ին հրամանագիր է ստորագրել Մանվել Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԾՐԱԳՐԵՐ՝ ՀԱՂԹՈՂ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀամաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացված երկու ծրագրեր երեկ հաղթող են դարձել Համաշխարհային բանկի «Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավման» առաջին տարեկան մրցանակաբաշխությունում: ...ՆԱՄԱԿ-ԱՐՁԱԳԱՆՔ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖ, Գլխավոր տնօրեն«Երեւան Ջուր» ընկերությունը իր շնորհակալությունն է հայտնում «Ազգ» օրաթերթին եւ անձամբ գլխավոր խմբագրին՝ «Արարատյան» պոմպակայանից դեպի Երեւան ձգվող ջրատարներն ապօրինի միացումներից ապահովելու խնդիրն ուշադրության ...ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԵՎՍ 0,25 ՏՈԿՈՍՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
Ա. Մ.Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ 2008-ի ապրիլի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 6,50%: Հիշեցնենք, որ մարտի ...Ռ. ՀԱՏՏԵՃՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՄարտ ամսին Ստամբուլի «Մարմարա-Մուրատ օֆսէթ» տպարանից լույս տեսավ «Մարմարա» օրաթերթի երկարամյա խմբագիր, բեղուն արձակագիր Ռոպեր Հատտեճյանի «Յուշատետր-61» ժողովածուն, որը հեղինակի «Պտոյտ հայ գրականութեան ...ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐ ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Ն. Պ.23-ամյա նկարիչ Ալեքսանդր Նեֆեդովը աստվածաշնչյան թեմաներով մի քանի տասնյակ գեղանկարներ է արել մեկ ու կես տարում: Այդ գործերը երեկ «Հայ Արտ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ ներկայացվեցին հասարակությանը: ...«ԲՐԻՏԱՆԻԱՆ ՊԵՏՔ Է ԶԵՐԾ ՄՆԱ ՎԵՐԱՄԲԱՐՁ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»
Հ. Ծ. 2Մեծ Բրիտանիայում Օքսֆորդ համալսարանի հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել Էդինբուրգի համալսարանի արդի պատմության պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհեմի գիրքը «Ցեղասպանության մեծ խաղը: Կայսերապաշտություն, ազգայնամոլություն ...ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՋԱՆՔԵՐ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
Մարտի 28-ին, 29-ին եւ 30-ին Բուենոս Այրեսում (Արգենտինա) հավաքվել էին Հարավային Ամերիկայի հայկական համայնքային կառույցների ավելի քան 200 ղեկավարներ: Եռօրյա հավաքի նպատակն էր հաստատուն համայնքի կայացումը ...ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 5Օրերս Ռուսաստանի հեռուստատեսությամբ մեկնաբանվում էր Հոլանդիայում հակամահմեդական թեմայով թողարկված նոր ֆիլմը: Ժապավենն անթաքույց ներկայացնում է այն փաստը, որ եթե ոչինչ չարվի, ապա առաջիկայում հոլանդացիները ...ՈՒՂԵԳՐԵՐԻ ՏԵՐԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումներն աչքի ընկան անհաշտ մրցապայքարով: Թիմերից եւ ոչ մեկը պատասխան հանդիպումներից առաջ իրեն չի կարող հանգիստ զգալ: Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում ...ԿՐԿԻՆ ՈՉ-ՈՔԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉիկագոյում կայացավ Լիլիթ Մկրտչյանի եւ Իրինա Կրաշի մրցախաղի 2-րդ պարտիան: Ինչպես եւ առաջինում, այս անգամ էլ շախմատիստները խաղաղ դաշն կնքեցին:ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի Կալկաթայի մրցաշարը մոտենում է ավարտին: Նախավերջին` 9-րդ տուրում Սմբատ Լպուտյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ֆիլիպինցի Օլիվեր Բարբոսայի հետ եւ վաստակեց 5,5 միավոր: Ավարտական տուրում հայ գրոսմայստերը ...ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Գլխավոր դատախազությունից հաղորդում են, որ նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13/10 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ ...ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱպրիլի 1-ին ոստիկանության բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհին գտնվող կամրջի մոտ՝ ճամփեզրի աջ կողմում, զենք-զինամթերք է թողել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում ...ԱՌԱՋԱԴՐՎԵՑ ՄԵՂԱԴՐԱՆՔ` ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի թիվ 13/10 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սերյան Մկրտումյանի կողմից քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված ...ՀՐԴԵՀ ԴՊՐՈՑՈՒՄ
Մ. Մ.Ապրիլի 1-ին, ժամը 19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի Լեւոն Բեկի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող թիվ 1 միջնակարգ դպրոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ...ԱՅՆՔԱՆ ԾԵԾԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ՄԱՀԱՑԱՎ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՈստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1979 թ. ծնվ. Արման Բալայանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել է քթի հիմքի արյան զեղում: Նշանակվել ...
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱՐԵՎԱԾԱՂԻԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ
Հ. Հ.ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՉՈՐՍ, ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ 52 ԹԵԿՆԱԾՈՒ
Գ. Մ.ՁԱԽՈՂՈՒՄ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ12 ԱԶՆԻՎ ՄԱՐԴ, 12 ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ, 12 ՀԱՅՐԵՆԱՍԵՐ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԿԱՐԼԵՆ ԼԵՎՈՆԻ ԴԱԼԼԱՔՅԱՆ
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱ՞Վ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՅՆ ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՄԻՋԵՎ, ՈՐՈՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

