
«ԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԵԹԵ ԿՈՐՑՐԵՑԻՐ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ ՊԻՏԻ ԹՈՂՆԵՍ»
Մարտի 29-ին գերմանական Քիլ քաղաքում ջունգլիների սեւամորթ առյուծին՝ Էլվին Այալային գետնեց 26 անգամ իր անպարտելիությունն ապացուցած Արթուր արքան: Սա գերմանական լրատվամիջոցներից մեկի ձեւակերպումն է, որ հիշողությանս մաղին քամվել-մնացել է՝ երկու տասնյակից ավելի հրապարակումների ընթերցանության արդյունքում: Արժեր դրանցից գոնե մի քանիսին անդրադառնալ, բայց... գերմանական թերթերի՝ սպորտային ընդարձակ տարածքը մենք չունենք, ուստի «Ազգ» թերթի մարզական էջի շնչահեղձ վիճակը մտաբերելով՝ մեր կարդացածն ավելի շուտ հարց դարձրած ուղղենք IBF վարկածով միջին քաշայինների աշխարհի չեմպիոնության գոտին 7 անգամ պաշտպանած Արթուր Աբրահամին, ով մարտի 31-ին բժշկի, թե օդանավակայանի սպասասրահում, այդուհանդերձ, ժամանակ գտավ պատասխանելու մեր չսպառվող հարցերին: - Արթուր, ինչպե՞ս կգնահատեք Ձեր վերջին ելույթը: Մի կողմից կարծիք կա, թե կարող էիք նոկաուտի ավելի շուտ հասնել, բայց երկարաձգեցիք պահը, որ հանդիսասրահը խաղը «վայելելու» առիթն ունենա, մյուս կողմից էլ՝ ասում են, թե ամբողջովին կենտրոնացած եք ԱՄՆ-ում Ձեր ապագա մրցելույթների վրա, այդ է պատճառը, որ միայն 12-րդ ռաունդում, այն էլ խաղավարտից 28 վայրկյան առաջ Ձեզ հաջողվեց հաղթել:
- Երկու տարբերակն էլ ճիշտ չէ: Ինչպե՞ս կարող եմ հանդիսասրահի համար խաղը երկարաձգել. ո՛չ երկարացնում եմ, ո՛չ էլ կարճացնում: Դիմացս կանգնածը մարդ է, հակառակորդ, որ ուզում է չեմպիոնական գոտին խլել: Պիտի ուշադիր լինես, երբ ստեղծվում է հնարավորությունը, ձեռքիցդ բաց չպիտի թողնես: Բոլոր խաղերն էլ ինձ համար կարեւոր են: Հետո եթե Քիլում չհաղթեի, Ամերիկա գնալն էլ կմոռանայի: - Ռինգում ուրի՞շ մարդ եք դառնում: Բոլոր լուսանկարներում Ձեր աչքերը լի են բարությամբ, մրցամարտի ժամանակ, կարծում եմ, դրանք ուրիշ արտահայտություն ունեն:
- Նորմալ է: Դիմացինդ հակառակորդ է, ուրիշ մարդ պիտի դառնաս: Բայց իհարկե նշանակություն ունի, թե մինչեւ ռինգ դուրս գալը մրցակիցն իրեն ինչպես է պահել: Եթե շատ ամբարտավան է եղել, պիտի զգույշ լինես, որ չարությամբ չլցվես, չմոլորվես, հոսանքի տակ չընկնես: Ինքնավերահսկումը չի կարելի կորցնել, թե չէ բռնցքամարտը պիտի թողնես: - Ձեր դեմքը շա՞տ է վնասվել:
- Ոչ, մի քիչ այտուցվել է: - Իսկ ծնո՞տը: Պլատինե թիթեղները դեռ չե՞ք հեռացրել: Հարցազրույցներից մեկում ասում եք՝ այնքան պինդ է, որ կարող եք ընկույզ կոտրել:
- Ճիշտ է: Պլատինե թիթեղները չեմ զգում: Եթե հանեմ, երկու-երեք ամիս պիտի դրանցով զբաղվեմ, հիմա ժամանակ չունեմ: - Հնարավո՞ր է, որ Ձեր քաշային կարգը փոխվի: Ասում են՝ Դուք լուրջ խնդիրներ եք ունենում Ձեր քաշը պահպանելու հարցում: Խիստ դիետան է փրկում:
- Ամեն անգամ 5-6 կգ կորցնում եմ: Իհարկե դիետա պիտի անեմ, հո ամեն օր խորոված- քյաբաբ չե՞մ ուտելու: Ճիշտ սնվելը՝ սալաթները, տարբեր բույսերի թեյերը շատ են օգնում: Մինչեւ սուպերչեմպիոն չդառնամ, քաշային կարգս չեմ փոխի: - Մեծ կարիերան առանց զոհողությունների չի լինում: Դուք ինչի՞ց եք հրաժարվում: Մի անգամ ասացիք՝ ռոբոտի կյանքով եք ապրում:
- Ռոբոտ ասելով նկատի ունեմ այն, որ անձնական հարցերով զբաղվելու ժամանակ չկա: Սպորտսմենը ժամանակ չունի ոչ դիսկոտեկ գնալու, ոչ անքուն մնալու, ոչ շփվելու: Ուտելը՝ չափավոր, չեմ ծխում, չեմ խմում: - 26 մրցելույթ ու՝ անպարտելի: Ինչպիսի՞ զգացողություն է սա:
- Մեծ ճնշում է: Ամեն անգամ պիտի ապացուցես, որ անպարտելի ես: 100 անգամ էլ հաղթես, մի անգամ պարտվեցիր՝ վերջ: Ամեն անգամ ավելի խելացի պիտի լինես: - Գերմանական շատ լրատվամիջոցներ այսպես արձանագրեցին՝ հրաժեշտ Գերմանիային, ողջույն ԱՄՆ-ին: Ուրեմն ի՛նչ սովորեցրեց գերմանական միջավայրը Ավետիք Աբրահամյանին:
- Նախ՝ հրաժեշտ չկա: Մեկումեջ Ամերիկայում կլինեմ, բայց Գերմանիա եմ վերադառնալու: Մի երկիր, որ ինձ չեմպիոն դարձրեց: Սովորեցրեց կարգապահություն, կարգուկանոն, նաեւ՝ որ մարդ դժվար իրադրություններում պիտի պայքարի: - Ապրիլի 30-ին Շվերինում ֆիլմարվեստի փառատոնի շրջանակներում 94 րոպեանոց վավերագրական ֆիլմ է ներկայացվելու Արթուր Աբրահամի մասին: Մայիսի 15-ից այն ցուցադրվելու է նաեւ Գերմանիայի կինոէկրաններին: Ասում են՝ ֆիլմում Ձեր ու Ձեր մարզչի մեծ ու փոքր վեճերն են: Դուք նո՞ր մենեջեր, նո՞ր մարզիչ եք ունենալու: Վեգների մասին ասում եք՝ դիկտատոր է:
- Ոչ, նույնն են մնալու: Վեգներից լավ մարզիչ կա՞: Ճիշտ է՝ դիկտատոր է. իր ասածն օրենք է: - Հունիսի 21-ին Նյու Յորքում ո՞վ է լինելու Ձեր առաջին մրցակիցը: Ձեր մենեջերի ասելով՝ կպարզվի 3-4 օրից: Պավլիկը չի լինի, նրա հետ հանդիպումը տարեվերջին է նախատեսված, բայց «Բեռլինյան կուրիերը» շահարկում է նաեւ Էդիսոն Միրանդայի անունը ու գրում, թե Աբրահամի համար՝ վրեժ լուծելու, ամերիկացիների համար՝ դիտարժան շոուի լավ առիթ:
- Երեւի Միրանդան կլինի, ու վրեժս կլուծեմ՝ ամեն ինչ կանեմ՝ բոլոր ուժերս ցույց տալու համար: - Սեպտեմբերին Գերմանիայում պաշտպանելու եք Ձեր IBF գոտին: Սեբաստիան Սիլվեստրն է լինելու Ձեր մրցակիցը: Կարծիք կա, թե նա թույլ է:
- Երբ խոսքը աշխարհի չեմպիոնության մասին է, թույլ մրցակից չկա: - Մարզիչ Վեգների հետ աշխատում եք Ձեր ձախ ձեռքն ուժեղացնել: Վերջին մրցամարտում ձախով հաղթեցիք:
- Ճիշտ է: Դրա վրա աշխատում ենք: - Ձեր աջի հարվածի ուժը 380 կգ է, իսկ Ձեր եղբորը՝ Ալեքսանդրինը ավելի ծանր է, բայց նա աշխարհի չեմպիոն չէ:
- Ալեքսանդրինը 80 կգ-ով ավելի ուժեղ է իմ հարվածից: Մոտակա 1,5 տարում ինքն էլ կհասնի աշխարհի չեմպիոնի մակարդակին: - Հնարավո՞ր է, որ Ձեր խաղաոճը փոխվի Ամերիկայում:
- Դժվար: - «Օսկար դե լա Հոյա, Քելլի Պավլիկ, Ջերմեյն Թեյլոր, բոլորին կհաղթեմ», հայտարարել եք Դուք: «Վելթը» գրել էր, թե Արթուր արքան հիմա էլ Ամերիկան է կառավարելու, իսկ տեղի աստղերին ահ ու սարսափն է պատելու:
- Ահ ու սարսափ չէ, բայց վտանգ սպառնում է: - Գերմանիայում Ձեր մրցելույթին սպասում են, 10 հազար նստատեղ ունեցող, լեփ-լեցուն արենայում երկրպագուների հսկայական բանակը «Արթուր» է վանկարկում, ԱՄՆ-ում առանց այդ բանակի դժվար չի՞ լինի:
- Չեմ կարծում, երկրպագուներ այնտեղ էլ կունենամ: - Ամերիկյան բռնցքամարտի շոուի շուկան Ձեզ լավ ճանաչո՞ւմ է:
- Ոչ այդքան լավ, բայց մեկ անգամ ռինգ դուրս գամ, կճանաչեն: - Թերթերից մեկն էր գրել, թե Աբրահամը 40 տարեկանում 40 միլիոն է ուզում ունենալ: Ու հետո էլ ակնարկել էր Ձեր օտարերկրացի լինելու հանգամանքը: Բայց Ձեր եկամուտները Գերմանիայում նաեւ բարեգործական նպատակների են ուղղվում: Վերջին մրցամարտի ձեռնոցը միշտ աճուրդի եք դնում ու գումարն ուղղում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Հայաստանին շատ եք կապված, այնտեղ բարեգործական ծրագրեր իրականացնելու ցանկությո՞ւն, թե ժամանա՞կ չկա:
- Նախ՝ նման բան չեմ ասել: Բայց՝ աշխատում եմ, հետեւաբար ուզում եմ նաեւ փող ունենալ: Ինչ վերաբերում է Հայաստանում նման ծրագրեր իրականացնելուն, դեռ կոնկրետ չէ: Եթե մի բան ձեռնարկում եմ, ուզում եմ լավ անել, բայց դրա համար դեռ ժամանակ չկա: - Նյու Յորքում դեռ չեք եղել, բայց այս քաղաքի հետ են կարծես կապվում Ձեր երազանքները:
- Իսկապես: Բռնցքամարտի լեգենդներն այնտեղ են: - Ուզո՞ւմ եք լեգենդ դառնալ:
- Ես չէ, ժողովուրդն է որոշում: - Ձեր թարմացված կայքէջից տեղեկացա՝ Արթուր Աբրահամ անվանյալ կոնյակ, բազկաթոռ, նորաձեւության հավաքածու կա: Ինձ միայն վերջինն է հասկանալի:
- Ովքեր արձանագրվեն, անդամակցության քարտ կստանան ու կարող են պատվիրել ու ստանալ այդ ապրանքները: Գումար վաստակելու միջոց չէ, պարզապես երկրպագուները նման բաներ սիրում են: Կոնյակը Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքն է, չի թույլատրված Գերմանիայում վաճառել, 5 աստղանի է, 15 տարվա հնության: Իսկ աթոռը թագավորական է, վրան մակագրություն կա ՝ King Arthur Abraham, համարակալված են, ընդամենը 100 հատ կա: - Աշխարհի չեմպիոնի համար տարվա մեջ 4 խաղը շա՞տ է:
- Շատ է: Գերլարված ես աշխատում, բայց պատրաստ եմ դրան: - «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» գրել էր, թե 4-5 տարի հետո հրաժեշտ եք տալու մեծ ռինգին, մարզչական կարիերա՞ն եք նախընտրելու:
- 5 տարի հետո հրաժեշտ տալու եմ, բայց դժվար մարզիչ դառնամ: - Մի քանի ամիս առաջ մարզում էիք Գերմանիայի գեղեցկուհիներին: Մամուլում խոստովանել էիք, որ դա ավելի դժվար գործ է, քան ռինգ դուրս գալը:
- Ճիշտ եմ ասել, ավելի դժվար էր: Այդպիսի առիթներ շատ են լինում, կամքի մեծ ուժ է պետք, զսպվածություն: - Նույնիսկ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին չդիմացավ գայթակղությանը՝ ամուսնացավ գեղեցկուհի Բրունիի հետ: Աբրահամին նման փորձություն չի՞ սպառնում:
- Գերմանացի գեղեցկուհու հետ՝ ոչ: Ասել եմ հայ ընտանիքի աղջկա հետ եմ ամուսնանալու, արդեն ունեմ իմ ընտրածը՝ սեւ մազերով, սիրուն աչքերով:
- ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Ո՞ՒՐ ԵՍ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ 1Մեր մայրաքաղաքի ջրամատակարարման պատասխանատու «Երեւանջուր» ֆրանսիական ընկերությունը, ինչպես տեղեկացրել էր մեր թերթը մարտի 27-ին, երեկվանից ձեռնարկելու էր «լայնածավալ գործողություններ» ապամոնտաժելու մայրաքաղաքին ...ԺԱՄԱՆԱԿԻ ՍԽԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ՊՐՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԲԵՆՈՆ ՍԵՎԱՆ, Թարգմ. Հ. Ծ.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սեւանը ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում անդրադառնում է Կիպրոսում մարտի 21-ին տեղի ունեցած հունական եւ թուրքական համայնքների առաջնորդների հանդիպմանը: ...ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԻՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Ադրբեջան. Կամուրջ Եվրոպայի ու Ասիայի միջեւ»: Այս վերնագիրն է զետեղված ԳԴՀ արտգործնախարարության պաշտոնական կայքում, որից տեղեկանում ենք, թե մարտի 27-ին Բեռլինում մեկնարկել է 2008-ին Գերմանիայում անցկացվող ...«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 6Երեք օր է, ինչ Հայաստանում տեղի էր ունենում դարակազմիկ իրադարձություն` մեր երկիր էր ժամանել Ագոյի խումբը: Թե ինչ բան է Ագոյի խումբը, իրական պատկերացում քչերն ունեն, սակայն կարեւորը դա չէր, կարեւորը այն ...ԿՎԱՌԵ՞Ն ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ «ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ» ԴԵՊԻ ՆԱՏՕ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյսօր Բուխարեստում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որում մեր տարածաշրջանի կտրվածքով ամենահետաքրքրական հարցը վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագրին Վրաստանի եւ Ուկրաինայի անդադմակցելուն: ...ՔԱՇԱԹԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ՄԻԱՑՆՈՂ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Քաշաթաղ-ԵրեւանԼՂՀ Քաշաթաղի շրջանում լինելու երեք օրը մեզ կտրել էր երեւանյան ու հատկապես քաղաքական առօրյայից: Այնտեղ ուրիշ ժամանակային միավոր էր գործում: Չքնաղ բնության ու մարդկային հոգսի իրար խառնված այնպիսի չափաբաժին ...«ԴՌԱՆ ԹԱԿՈՑ. ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՎԱՐԻ ՄԻՋՈՎ»
Մարգարեթ Ահներտը իր «Դռան թակոց. Ճանապարհորդություն Հայոց ցեղասպանության խավարի միջով» գիրքը ապրիլի 23-ին կներկայացնի Քեմբրիջի կառավարության եւ միջազգային ուսումնասիրությունների հարվարդյան կենտրոնում: ...«ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՑՈՒՅՑ ՏԱ` ՆՈՒՅՆԱՆՈ՞ՒՄ Է ՆԱԽՈՐԴԻ ՀԵՏ, ԹԵ՞ ԳՆՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Ըստ Արամ Սարգսյանի` Հայաստանում տիրող ներկայիս իրավիճակը սպասողական է: Իսկ մարտի մեկի դեպքերի առնչությամբ ձերբակալվածներն էլ ներառում ...ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՍՏԵՂԾՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը` շվեդ դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Դեսպան Սյոգրենը, նշելով, որ իր գլխավորած պատվիրակության ...ՀԱՎԱՏԱԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔԵՐԻՆ, ԹԵ՞…
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Ամենեւին էլ հաճելի չէ վերհիշել մարտի 1-2-ի դեպքերը, բայց անկարգությունները հրահրողների հայտարարություններն ու այդ դեպքերի մեկնաբանությունները, հասարակության որոշ մասի մեջ դրանց ընկալումները պարզապես հարկադրում ...ՆԱՄԱԿ՝ ՍԴՀԿ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԻՑ
ԽՄԲ.«Ազգ»-#058, 27/ 03/ 2008 թիւին մէջ «Հերոս մռնչեց, սուլթան դողդողաց» վերնագրով եւ «Հնչակների վերջնագիրը ռուսաց թագաւորին» ենթախորագրով լրատուութիւն մը կար, որը կապ ունէր ՀՀ նախագահական վերջին ընտրութիւններէն ...ՎԱՐՈՒԺԱՆ ԽՏՇՅԱՆԻՆ ԱՐԺԱՆԻ ՄԵԾԱՐԱՆՔ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԼիբանանաբնակ թատերական գործիչ, դերասան եւ բեմադրիչ Վարուժան Խտշյանը մայր հայրենիքում նշեց իր ծննդյան 70-ամյակը, որը զուգադիպել էր «Թատրոնի միջազգային օրվան»: ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Սոս Սարգսյանը ներկայացնելով ...ՍՑԵՆԱՐԻՍՏԸ ԸՆՏՐՈՒՄ Է «3 ԽՆՁՈՐԸ»
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆՉե Գեւարայի պատանեկության մասին պատմող «Մոտոցիկլիստի օրագիրը» ֆիլմի համար «Օսկարի» թեկնածու առաջադրված սցենարիստ Խոսե Ռիվերան կանգ է առել Միշելին Մարկոմի «Երկնքից 3 խնձոր ընկավ» վեպի վրա, որում շոշափվում ...«ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչպես է դասավորվելու իր ապագա կյանքը: Ճակատագիր կոչվածը հաճախ անակնկալներ է մատուցում, ստիպում սթափվել եւ իրական հայացքով ու սթափ դատողությամբ ընկալել կյանքի դժվարությունները, ...ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ԱՆ. Հ.Ապրիլի 2-5-ը գերմանական Տրիեր քաղաքի համալսարանում անցկացվելու է անալիտիկ մաթեմատիկայի խնդիրներն արծարծող մի նստաշրջան, որին հրավիրված են միջազգային համբավ ունեցող գիտնականներ: Տարիներ է, ինչ համալսարանը ...«ՀԱՐԿ Է ՈՒՆԿՆԴՐԵԼ ԱՅՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ԳՈՐԾ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Տեղեկացա, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է հայաստանցի մտավորականներին, գործիչներին եւ գործարարներին: Ողջունելի է, բայց սփյուռքահայերին չպետք է աննկատ թողնել: Եթե սփյուռքահայերին չներգրավենք ...ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ
Ռ. Պ.Բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողներին պետականորեն օժանդակելու մեխանիզմներ մշակելու համար կրթության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային ...ԼՎՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ մի քանի տեղեկատվական գործակալություններ հաղորդագրություն էին տարածել, թե «բարբարոսները վնասել են Լվովի հայկական եկեղեցու ճակատը եւ ավերել են խաչը»: «Ազգը» հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի թեմի առաջնորդ ...«ԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԵԹԵ ԿՈՐՑՐԵՑԻՐ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ ՊԻՏԻ ԹՈՂՆԵՍ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՄարտի 29-ին գերմանական Քիլ քաղաքում ջունգլիների սեւամորթ առյուծին՝ Էլվին Այալային գետնեց 26 անգամ իր անպարտելիությունն ապացուցած Արթուր արքան: Սա գերմանական լրատվամիջոցներից մեկի ձեւակերպումն է, որ հիշողությանս ...ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿՆՎԻՐԵՄ ՈՐԴՈՒՍ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրդեն շուրջ մեկ շաբաթ Երեւանում է թեթեւագույն քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը: Նա հայրենիքում ֆիզպատրաստության մարզիչ Ջեյք Պերեսի հետ նախապատրաստվում է հունիսի 7-ին IBF-ի ...ՉՈՐՍ ԱՌԱՋԱՏԱՐ
Կալկաթայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Սմբատ Լպուտյանը ոչ-ոքի խաղաց բանգլադեշցի Նիազ Մուրշեդի հետ եւ վաստակեց 5 միավոր: Հաջորդ տուրում նրա մրցակիցը կլինի ֆիլիպինցի Օլիվեր Բարբոսան: ...ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏԻԱՅՈՒՄ
Շախմատի Հայաստանի քառակի չեմպիոնուհի Լիլիթ Մկրտչյանը Չիկագոյում չորս պարտիայից բաղկացած մրցախաղ կանցկացնի ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոնուհի Իրինա Կրաշի հետ: Մրցակիցների առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի:ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Արդեն երրորդ շաբաթն է, ինչ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանը Վրաստանում կալանավորված է: Ըստ «Արմենպրեսի», նա Վրաստանի սահմանն անցել է Հայաստան-Վրաստան սահմանային անցակետը շրջանցելով ...ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ԱԳՆ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅՑԸ
Վարչական դատարանն այսօր վարույթ է ընդունել արտաքին գործերի նախարարության նախկին չորս աշխատակիցների հայցը, որով վիճարկվում է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի` նրանց աշխատանքից ազատելու հրամանի օրինականությունը: ...
ՍՏԱՄԲՈՒԼԻ «ՄԱՐԱԼ» ՊԱՐԱԽՈՒՄԲԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԷՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՓԱՌԱՏՈՆԸ ԶԵՐԾ ՉԷՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ70 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԷԼԻ ԻՆՉՔԱ՞Ն ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՀԱՇՎԻՆ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՎՐԱՑԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՓՈԽԵՑԻՆ ՆԱԵՎ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ԷՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱ՞Վ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՅՆ ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՄԻՋԵՎ, ՈՐՈՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

