
«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
Երեք օր է, ինչ Հայաստանում տեղի էր ունենում դարակազմիկ իրադարձություն` մեր երկիր էր ժամանել Ագոյի խումբը: Թե ինչ բան է Ագոյի խումբը, իրական պատկերացում քչերն ունեն, սակայն կարեւորը դա չէր, կարեւորը այն է, որ այդ խումբը ժամանել էր: Կարեւորագույն այս լուրը հայտնելուց հետո, 3 օր շարունակ բոլոր լրատվամիջոցները հաղորդում էին, թե եվրոպական արժեքներն ու ճշմարտությունը տարածող այդ խումբը ուր էր գնում, ում հետ էր հանդիպում եւ ամենակարեւորը՝ ինչ էր ասում: Պարզ է, որ «բարեգութ» եվրոպացիներն իրենց բան ու գործը թողած մտածում են Հայաստանի ու նրա բազմաչարչար ժողովրդին ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս բերելու մասին:
Ազգիս դարդերով տառապող ագոյականների կամ ագոյիկների Հայաստանի շարժին հետեւելիս պատկերացնում եմ, թե ինչպես են մեր ընդդիմադիրները վերջիններիս հետ հանդիպելիս լաց լինում նրանց լայն կրծքի վրա, իսկ իշխանությունները գլխիկոր, տնային աշխատանքը չսերտած աշակերտի պես հաշվետվություն ներկայացնում, թե ինչ են արել եւ ինչ բացթողումներ թույլ տվել ու ամենակարեւորը՝ ինչ են պատրաստվում անել իրավիճակը շտկելու համար: Երեկ նաեւ հաղորդեցին, որ պարզվում է, Ագոն ձեռնունայն չի եկել, եվրոպացուն հատուկ շռայլությամբ միանգամից 6 առաջարկ է ներկայացրել կողմերին, կարելի է կարծել, թե կողմերը հակամարտող են, թեեւ մարտի 1-ի իրադարձություններից հետո նաեւ այդպես կարելի է որակել: Ինչեւէ, կարեւորը դա չէ, այլ այն, որ 6 առաջարկ են ներկայացրել, այլ ոչ թե 5 կամ, Աստված մի արասցե, 4: Միանգամից 6 առաջարկներով ծանրաբեռնված ագոյականները ժամանել են Երեւան՝ խելք սովորեցնելու ազգիս մեծամեծերին ու ասելու, թե ինչպես պետք է հարցը լուծեն: Բացի խելամիտ խորհուրդներ տալուց, ագոյիկներն իրենց դժգոհությունն են հայտնել, որ պարզվում է, Հայաստանը համարձակվել է օրենք փոփոխել եվրոպացիների թույլտվությունը չհարցնելով: «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելը, պարզվում է, պատժելի արարք է, եւ մինչեւ պատժի չափը որոշելը, օրենքի փոփոխված տարբերակը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որը, պարզվում է, «մի շարք քննադատական եզրակացությունների է հանգել»: Այսպիսով, Հայաստանում ագոյականների արկածների մասին գրելիս պարզ է դառնում մի դառը ճշմարտություն՝ ազատ, անկախ Հայաստանը վաղուց արդեն վերածվել է Եվրոխորհրդին կից ինչ-որ կառույցի, որի ինքնուրույն յուրաքանչյուր քայլ պատժելի է եւ դատապարտելի: Հետեւաբար, Ագոյի հրաշամանուկների հեռանալուց հետո մենք դեռ ականատես կլինենք նմանատիպ մի շարք այլ եվրոպական կազմակերպությունների այցերի, որոնք լուրջ դեմքով մեզ խորհուրդներ կտան, թե ինչ անել եւ երբ անել: Ինչեւէ, ագոյիկները նաեւ պահանջներ են ներկայացրել, մասնավորապես՝ «պարբերաբար իրենց տեղեկացնել 102 կալանավորվածների ազատ արձակման եւ դատավարությունների ընթացքի մասին»: Հավանաբար հաշվետու-զեկուցագրեր ագոյականներին կգրի անձամբ գլխավոր դատախազը, իսկ հայրենի ընդդիմությունը կհավաքի թաշկինակի անհրաժեշտ պաշարները եւ կշարունակի լաց լինել Եվրոպայից եկած ամեն մի ներկայացուցչի բաճկոնի վրա: Իշխանություններին էլ հարկավոր է ճիպոտների արտադրությունը կազմակերպել, Հայաստան ժամանած եւ ժամանելիք ագոյականներին նվիրելու համար, որպեսզի վերջիններս նույն այդ իշխանություններին պատժելու համար էլեկտրաշոկ չօգտագործեն:
Ագոյականների այցի միակ դրական արդյունքը թերեւս այն էր, որ մարդորսությունը Հյուսիսային պողոտայում դադարեցվեց, գոնե ժամանակավորապես:
- ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Քննարկում
Ազատ կարցիք գրել է:
Մարդը ճիջտ էլ գրելա,որ ամեն լակոտ լուկուտի առաջ չպետք է հաջվետու լինենք:
ArAzArM գրել է:
Այս է ամենակարևոր:
"Այսպիսով, Հայաստանում ագոյականների արկածների մասին գրելիս պարզ է դառնում մի դառը ճշմարտություն՝ ազատ, անկախ Հայաստանը վաղուց արդեն վերածվել է Եվրոխորհրդին կից ինչ-որ կառույցի, որի ինքնուրույն յուրաքանչյուր քայլ պատժելի է եւ դատապարտելի: Հետեւաբար, Ագոյի հրաշամանուկների հեռանալուց հետո մենք դեռ ականատես կլինենք նմանատիպ մի շարք այլ եվրոպական կազմակերպությունների այցերի, որոնք լուրջ դեմքով մեզ խորհուրդներ կտան, թե ինչ անել եւ երբ անել":
Artur գրել է:
;Միանգամից 6 առաջարկներով ծանրաբեռնված ագոյականները ժամանել են Երեւան՝ խելք սովորեցնելու ազգիս մեծամեծերին ու ասելու, թե ինչպես պետք է հարցը լուծեն::
— Տո ապուշ՛,մի կարելի է հարցնել,թե էտ օվ է քո ազգի մեծամեծերը ???
Սերժիկը ???
Ռոբիկը???
դոդի Գագոն ???
Արթուրիկը ????
սողացող Հովհանիսյանը ??? թե ԴՈՒ???
Նրանք ուզում են ասել,որ մարդուն պետք է հարգել,այլ ոչ թե մենակ ... /բրթել/ ,
ասենք ում եմ ասում,աշխարհում ամենադժվար բանը քո պես ՂԱՄԱԶԻՆ խելք սովորացնելնա...
NorSerund գրել է:
lrbi lakotner@ azat ankax hayastan@ haskanum en vorpes iranc sepakanutyun. hayastan@ azat u ankaxa yurakanchuri hamar ay darmayed vochte mi erku vizner@ hastacrac txmarneri vor sax irancoven arel u um het vonc uzum enec varvumen
Artur գրել է:- Ազատ կարցիք
Մարդը ճիջտ էլ գրելա,որ ամեն լակոտ լուկուտի առաջ չպետք է հաջվետու լինենք:
Դու՞էլ էս տգետ՞... Եթե դու մարդակեր ես,իսկ նրանք ոչ,ու քեզ բացատրում են,որ ԱՅ անասուն,մարդ ուտելը լավ բան չի,դու գազանի պես հորխորտում ես...,թե դուք օվե ՞եք,որ ինձ ապրել եք սովորացնւմ.պիտի ուտեմ երբ ուզում եմ և ում ուզում եմ... ՀԱՍԿԱՑԱՐ ՞՞՞թե ՉԷ՞- Ազատ կարցիք
ArAzArM գրել է:- Artur
Դու՞էլ էս տգետ՞... Եթե դու մարդակեր ես,իսկ նրանք ոչ,ու քեզ բացատրում են,որ ԱՅ անասուն,մարդ ուտելը լավ բան չի,դու գազանի պես հորխորտում ես...,թե դուք օվե ՞եք,որ ինձ ապրել եք սովորացնւմ.պիտի ուտեմ երբ ուզում եմ և ում ուզում եմ... ՀԱՍԿԱՑԱՐ ՞՞՞թե ՉԷ՞
Արտուր ոզում ես ասես որ մենք մարդակեր ենք, իսկ էս Եվրոպական գյադեք մեզ մարդկություն են սովորացնելու:
Ճիշտ ե՞մ հասկացել ապե:
Կարող է՞ հիշողությունտ պռոբլեմ ունի:
Հլա լավ նաի պապերիտ չորացած այրունը դրանց չկտրած եղունգների տակն է:
- Artur
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Ո՞ՒՐ ԵՍ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ 1Մեր մայրաքաղաքի ջրամատակարարման պատասխանատու «Երեւանջուր» ֆրանսիական ընկերությունը, ինչպես տեղեկացրել էր մեր թերթը մարտի 27-ին, երեկվանից ձեռնարկելու էր «լայնածավալ գործողություններ» ապամոնտաժելու մայրաքաղաքին ...ԺԱՄԱՆԱԿԻ ՍԽԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ՊՐՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԲԵՆՈՆ ՍԵՎԱՆ, Թարգմ. Հ. Ծ.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սեւանը ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում անդրադառնում է Կիպրոսում մարտի 21-ին տեղի ունեցած հունական եւ թուրքական համայնքների առաջնորդների հանդիպմանը: ...ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԻՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Ադրբեջան. Կամուրջ Եվրոպայի ու Ասիայի միջեւ»: Այս վերնագիրն է զետեղված ԳԴՀ արտգործնախարարության պաշտոնական կայքում, որից տեղեկանում ենք, թե մարտի 27-ին Բեռլինում մեկնարկել է 2008-ին Գերմանիայում անցկացվող ...«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 6Երեք օր է, ինչ Հայաստանում տեղի էր ունենում դարակազմիկ իրադարձություն` մեր երկիր էր ժամանել Ագոյի խումբը: Թե ինչ բան է Ագոյի խումբը, իրական պատկերացում քչերն ունեն, սակայն կարեւորը դա չէր, կարեւորը այն ...ԿՎԱՌԵ՞Ն ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ «ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ» ԴԵՊԻ ՆԱՏՕ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյսօր Բուխարեստում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որում մեր տարածաշրջանի կտրվածքով ամենահետաքրքրական հարցը վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագրին Վրաստանի եւ Ուկրաինայի անդադմակցելուն: ...ՔԱՇԱԹԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ՄԻԱՑՆՈՂ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Քաշաթաղ-ԵրեւանԼՂՀ Քաշաթաղի շրջանում լինելու երեք օրը մեզ կտրել էր երեւանյան ու հատկապես քաղաքական առօրյայից: Այնտեղ ուրիշ ժամանակային միավոր էր գործում: Չքնաղ բնության ու մարդկային հոգսի իրար խառնված այնպիսի չափաբաժին ...«ԴՌԱՆ ԹԱԿՈՑ. ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՎԱՐԻ ՄԻՋՈՎ»
Մարգարեթ Ահներտը իր «Դռան թակոց. Ճանապարհորդություն Հայոց ցեղասպանության խավարի միջով» գիրքը ապրիլի 23-ին կներկայացնի Քեմբրիջի կառավարության եւ միջազգային ուսումնասիրությունների հարվարդյան կենտրոնում: ...«ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՑՈՒՅՑ ՏԱ` ՆՈՒՅՆԱՆՈ՞ՒՄ Է ՆԱԽՈՐԴԻ ՀԵՏ, ԹԵ՞ ԳՆՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Ըստ Արամ Սարգսյանի` Հայաստանում տիրող ներկայիս իրավիճակը սպասողական է: Իսկ մարտի մեկի դեպքերի առնչությամբ ձերբակալվածներն էլ ներառում ...ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՍՏԵՂԾՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը` շվեդ դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Դեսպան Սյոգրենը, նշելով, որ իր գլխավորած պատվիրակության ...ՀԱՎԱՏԱԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔԵՐԻՆ, ԹԵ՞…
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Ամենեւին էլ հաճելի չէ վերհիշել մարտի 1-2-ի դեպքերը, բայց անկարգությունները հրահրողների հայտարարություններն ու այդ դեպքերի մեկնաբանությունները, հասարակության որոշ մասի մեջ դրանց ընկալումները պարզապես հարկադրում ...ՆԱՄԱԿ՝ ՍԴՀԿ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԻՑ
ԽՄԲ.«Ազգ»-#058, 27/ 03/ 2008 թիւին մէջ «Հերոս մռնչեց, սուլթան դողդողաց» վերնագրով եւ «Հնչակների վերջնագիրը ռուսաց թագաւորին» ենթախորագրով լրատուութիւն մը կար, որը կապ ունէր ՀՀ նախագահական վերջին ընտրութիւններէն ...ՎԱՐՈՒԺԱՆ ԽՏՇՅԱՆԻՆ ԱՐԺԱՆԻ ՄԵԾԱՐԱՆՔ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԼիբանանաբնակ թատերական գործիչ, դերասան եւ բեմադրիչ Վարուժան Խտշյանը մայր հայրենիքում նշեց իր ծննդյան 70-ամյակը, որը զուգադիպել էր «Թատրոնի միջազգային օրվան»: ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Սոս Սարգսյանը ներկայացնելով ...ՍՑԵՆԱՐԻՍՏԸ ԸՆՏՐՈՒՄ Է «3 ԽՆՁՈՐԸ»
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆՉե Գեւարայի պատանեկության մասին պատմող «Մոտոցիկլիստի օրագիրը» ֆիլմի համար «Օսկարի» թեկնածու առաջադրված սցենարիստ Խոսե Ռիվերան կանգ է առել Միշելին Մարկոմի «Երկնքից 3 խնձոր ընկավ» վեպի վրա, որում շոշափվում ...«ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչպես է դասավորվելու իր ապագա կյանքը: Ճակատագիր կոչվածը հաճախ անակնկալներ է մատուցում, ստիպում սթափվել եւ իրական հայացքով ու սթափ դատողությամբ ընկալել կյանքի դժվարությունները, ...ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ԱՆ. Հ.Ապրիլի 2-5-ը գերմանական Տրիեր քաղաքի համալսարանում անցկացվելու է անալիտիկ մաթեմատիկայի խնդիրներն արծարծող մի նստաշրջան, որին հրավիրված են միջազգային համբավ ունեցող գիտնականներ: Տարիներ է, ինչ համալսարանը ...«ՀԱՐԿ Է ՈՒՆԿՆԴՐԵԼ ԱՅՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ԳՈՐԾ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Տեղեկացա, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է հայաստանցի մտավորականներին, գործիչներին եւ գործարարներին: Ողջունելի է, բայց սփյուռքահայերին չպետք է աննկատ թողնել: Եթե սփյուռքահայերին չներգրավենք ...ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ
Ռ. Պ.Բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողներին պետականորեն օժանդակելու մեխանիզմներ մշակելու համար կրթության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային ...ԼՎՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ մի քանի տեղեկատվական գործակալություններ հաղորդագրություն էին տարածել, թե «բարբարոսները վնասել են Լվովի հայկական եկեղեցու ճակատը եւ ավերել են խաչը»: «Ազգը» հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի թեմի առաջնորդ ...«ԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԵԹԵ ԿՈՐՑՐԵՑԻՐ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ ՊԻՏԻ ԹՈՂՆԵՍ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՄարտի 29-ին գերմանական Քիլ քաղաքում ջունգլիների սեւամորթ առյուծին՝ Էլվին Այալային գետնեց 26 անգամ իր անպարտելիությունն ապացուցած Արթուր արքան: Սա գերմանական լրատվամիջոցներից մեկի ձեւակերպումն է, որ հիշողությանս ...ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿՆՎԻՐԵՄ ՈՐԴՈՒՍ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրդեն շուրջ մեկ շաբաթ Երեւանում է թեթեւագույն քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը: Նա հայրենիքում ֆիզպատրաստության մարզիչ Ջեյք Պերեսի հետ նախապատրաստվում է հունիսի 7-ին IBF-ի ...ՉՈՐՍ ԱՌԱՋԱՏԱՐ
Կալկաթայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Սմբատ Լպուտյանը ոչ-ոքի խաղաց բանգլադեշցի Նիազ Մուրշեդի հետ եւ վաստակեց 5 միավոր: Հաջորդ տուրում նրա մրցակիցը կլինի ֆիլիպինցի Օլիվեր Բարբոսան: ...ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏԻԱՅՈՒՄ
Շախմատի Հայաստանի քառակի չեմպիոնուհի Լիլիթ Մկրտչյանը Չիկագոյում չորս պարտիայից բաղկացած մրցախաղ կանցկացնի ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոնուհի Իրինա Կրաշի հետ: Մրցակիցների առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի:ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Արդեն երրորդ շաբաթն է, ինչ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանը Վրաստանում կալանավորված է: Ըստ «Արմենպրեսի», նա Վրաստանի սահմանն անցել է Հայաստան-Վրաստան սահմանային անցակետը շրջանցելով ...ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ԱԳՆ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅՑԸ
Վարչական դատարանն այսօր վարույթ է ընդունել արտաքին գործերի նախարարության նախկին չորս աշխատակիցների հայցը, որով վիճարկվում է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի` նրանց աշխատանքից ազատելու հրամանի օրինականությունը: ...
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՆՈՐ ԷՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱ՞Վ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՅՆ ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՄԻՋԵՎ, ՈՐՈՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

