
ԺԱՄԱՆԱԿԻ ՍԽԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ՊՐՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սեւանը ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում անդրադառնում է Կիպրոսում մարտի 21-ին տեղի ունեցած հունական եւ թուրքական համայնքների առաջնորդների հանդիպմանը: Հոդվածը հրատարակվել է կիպրական «Սայփրս Մեյլ» թերթի մարտի 27-ի համարում:
Ինչպես բազմաթիվ կիպրոսցիներ, ես նույնպես ողջունեցի մարտի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մայքլ Մոլլերի կենտրոնակայանում Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ Կիպրոսի թուրքական համայնքի առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթի միջեւ կայացած հաջող հանդիպումը:
Առաջնորդների անունից ելույթ ունենալով, պրն Մոլլերը, որը մեծ ջանքեր գործադրեց նախապատրաստելու համար այդ հանդիպումը, հայտարարեց, որ երկխոսությունը ընթացել էր «չափազանց դրական եւ սիրալիր մթնոլորտում», եւ որ շատ հարցերում կողմերի տեսակետները «համընկնում էին»: Երկու առաջնորդները, ըստ նրա, որոշել են խնդրել իրենց խորհրդատուներին հանդիպում կազմակերպել շաբաթվա ընթացքում, «հնարավորինս արագ աշխատանքային եւ տեխնիկական խմբեր կազմել եւ գործունեության ծրագրեր մշակել»: Մարտի 24-ից նախագահական հանձնակատար Ջորջ Յակովուն եւ թուրքական կողմից՝ Օզդիլ Նամին ամենօրյա հանդիպումներով արդեն իսկ սկսել են իրագործել այդ գործընթացը:
Ավելին, ըստ պրն Մոլլերի, առաջնորդները «համաձայնել են 3 ամիս հետո հանդիպել վերանայելու այդ աշխատանքային եւ տեխնիկական խմբակների աշխատանքները եւ ձեռք բերված արդյունքներն օգտագործելով անցնել առավել համապարփակ բանակցությունների ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հովանու ներքո»:
Անշուշտ սա աննախադեպ քայլ է դեպի առաջընթաց: Հաշվի առնելով երկու առաջնորդների պարտավորվածությունն ու վճռականությունը, պետք է ակնկալել, որ նման առաջընթացը կարող է եւ պետք է նպաստի հետագա բանակցությունների համար քաղաքական դրական մթնոլորտ ստեղծելուն: հանրությունը պատրաստ է աջակցել հակամարտության խաղաղ ու բանակցային կարգավորմանը:
Անկասկած խոչընդոտներ եւ դժվարություններ կլինեն այդ ճանապարհին: Ակնկալվում է, որ ՄԱԿ-ը ամեն ինչ կանի դյուրացնելու վերոնշյալ աշխատանքային եւ տեխնիկական խմբերի գործունեությունը:
Այդ առումով չափազանց տարօրինակ եւ զարմանալի է իմանալ, որ որպես հատուկ ներկայացուցիչ պրն Մոլլերի պարտականություններն ավարտվում են մարտի 29-ին: Նա երկու տարուց մի փոքր ավելի զբաղեցնում է այդ պաշտոնը Կիպրոսում, եւ պետք է ասել, որ բացի իր դիվանագիտական հմտություններից, հիանալի տիրապետում է կիպրական հակամարտության բոլոր խնդիրներին: Ավելին, անձամբ ճանաչում է երկու կողմերի բարձրաստիճան ղեկավարներին, ծանոթ է համայնքներին հուզող հարցերին: Իր ծառայությունները շարունակելով, նա մեծապես կնպաստեր կղզու հիմնահարցի լուծմանը եւ հետագա զարգացմանը, կիրականացներ խոսքից գործի անցնելու գլխավոր քարտուղար՝ Բան Կի Մունի հորդորները: Այդ փորձառու անձնավորությանը կղզու համար վճռորոշ պահին մեկ ուրիշ պաշտոնի նշանակելը բոլորովին անհասկանալի է եւ անտեղի, մանավանդ, որ դեռ պարզ չէ, թե ով պետք է փոխարինի նրան: Տեղեկացել ենք միայն, որ գլխավոր քարտուղարը քաղաքական հարցերով իր տեղակալին՝ Լին Պասկոյին է հանձնարարել գլխավորել մի պատվիրակություն, որը պետք է Կիպրոս ժամանի մարտի 30-ին՝ Մոլլերի մեկնումից մեկ օր հետո: Լավ չէ՞ր լինի արդյոք, որ երկու դիվանագետները հանդիպեին միմյանց եւ առաջինը կարողանար որոշ տեղեկություն փոխանցել մյուսին: Ժամանակի սխալ ընտրություն չե՞ք կատարել, պրն գլխավոր քարտուղար:
- ԲԵՆՈՆ ՍԵՎԱՆ, Թարգմ. Հ. Ծ.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Ո՞ՒՐ ԵՍ...
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ 1Մեր մայրաքաղաքի ջրամատակարարման պատասխանատու «Երեւանջուր» ֆրանսիական ընկերությունը, ինչպես տեղեկացրել էր մեր թերթը մարտի 27-ին, երեկվանից ձեռնարկելու էր «լայնածավալ գործողություններ» ապամոնտաժելու մայրաքաղաքին ...ԺԱՄԱՆԱԿԻ ՍԽԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ՊՐՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԲԵՆՈՆ ՍԵՎԱՆ, Թարգմ. Հ. Ծ.ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սեւանը ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում անդրադառնում է Կիպրոսում մարտի 21-ին տեղի ունեցած հունական եւ թուրքական համայնքների առաջնորդների հանդիպմանը: ...ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԻՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Ադրբեջան. Կամուրջ Եվրոպայի ու Ասիայի միջեւ»: Այս վերնագիրն է զետեղված ԳԴՀ արտգործնախարարության պաշտոնական կայքում, որից տեղեկանում ենք, թե մարտի 27-ին Բեռլինում մեկնարկել է 2008-ին Գերմանիայում անցկացվող ...«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 6Երեք օր է, ինչ Հայաստանում տեղի էր ունենում դարակազմիկ իրադարձություն` մեր երկիր էր ժամանել Ագոյի խումբը: Թե ինչ բան է Ագոյի խումբը, իրական պատկերացում քչերն ունեն, սակայն կարեւորը դա չէր, կարեւորը այն ...ԿՎԱՌԵ՞Ն ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ «ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ» ԴԵՊԻ ՆԱՏՕ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյսօր Բուխարեստում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որում մեր տարածաշրջանի կտրվածքով ամենահետաքրքրական հարցը վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների ծրագրին Վրաստանի եւ Ուկրաինայի անդադմակցելուն: ...ՔԱՇԱԹԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ՄԻԱՑՆՈՂ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Քաշաթաղ-ԵրեւանԼՂՀ Քաշաթաղի շրջանում լինելու երեք օրը մեզ կտրել էր երեւանյան ու հատկապես քաղաքական առօրյայից: Այնտեղ ուրիշ ժամանակային միավոր էր գործում: Չքնաղ բնության ու մարդկային հոգսի իրար խառնված այնպիսի չափաբաժին ...«ԴՌԱՆ ԹԱԿՈՑ. ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՎԱՐԻ ՄԻՋՈՎ»
Մարգարեթ Ահներտը իր «Դռան թակոց. Ճանապարհորդություն Հայոց ցեղասպանության խավարի միջով» գիրքը ապրիլի 23-ին կներկայացնի Քեմբրիջի կառավարության եւ միջազգային ուսումնասիրությունների հարվարդյան կենտրոնում: ...«ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՑՈՒՅՑ ՏԱ` ՆՈՒՅՆԱՆՈ՞ՒՄ Է ՆԱԽՈՐԴԻ ՀԵՏ, ԹԵ՞ ԳՆՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Ըստ Արամ Սարգսյանի` Հայաստանում տիրող ներկայիս իրավիճակը սպասողական է: Իսկ մարտի մեկի դեպքերի առնչությամբ ձերբակալվածներն էլ ներառում ...ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՍՏԵՂԾՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը` շվեդ դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Դեսպան Սյոգրենը, նշելով, որ իր գլխավորած պատվիրակության ...ՀԱՎԱՏԱԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔԵՐԻՆ, ԹԵ՞…
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 3Ամենեւին էլ հաճելի չէ վերհիշել մարտի 1-2-ի դեպքերը, բայց անկարգությունները հրահրողների հայտարարություններն ու այդ դեպքերի մեկնաբանությունները, հասարակության որոշ մասի մեջ դրանց ընկալումները պարզապես հարկադրում ...ՆԱՄԱԿ՝ ՍԴՀԿ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԻՑ
ԽՄԲ.«Ազգ»-#058, 27/ 03/ 2008 թիւին մէջ «Հերոս մռնչեց, սուլթան դողդողաց» վերնագրով եւ «Հնչակների վերջնագիրը ռուսաց թագաւորին» ենթախորագրով լրատուութիւն մը կար, որը կապ ունէր ՀՀ նախագահական վերջին ընտրութիւններէն ...ՎԱՐՈՒԺԱՆ ԽՏՇՅԱՆԻՆ ԱՐԺԱՆԻ ՄԵԾԱՐԱՆՔ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԼիբանանաբնակ թատերական գործիչ, դերասան եւ բեմադրիչ Վարուժան Խտշյանը մայր հայրենիքում նշեց իր ծննդյան 70-ամյակը, որը զուգադիպել էր «Թատրոնի միջազգային օրվան»: ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Սոս Սարգսյանը ներկայացնելով ...ՍՑԵՆԱՐԻՍՏԸ ԸՆՏՐՈՒՄ Է «3 ԽՆՁՈՐԸ»
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆՉե Գեւարայի պատանեկության մասին պատմող «Մոտոցիկլիստի օրագիրը» ֆիլմի համար «Օսկարի» թեկնածու առաջադրված սցենարիստ Խոսե Ռիվերան կանգ է առել Միշելին Մարկոմի «Երկնքից 3 խնձոր ընկավ» վեպի վրա, որում շոշափվում ...«ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչպես է դասավորվելու իր ապագա կյանքը: Ճակատագիր կոչվածը հաճախ անակնկալներ է մատուցում, ստիպում սթափվել եւ իրական հայացքով ու սթափ դատողությամբ ընկալել կյանքի դժվարությունները, ...ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ԱՆ. Հ.Ապրիլի 2-5-ը գերմանական Տրիեր քաղաքի համալսարանում անցկացվելու է անալիտիկ մաթեմատիկայի խնդիրներն արծարծող մի նստաշրջան, որին հրավիրված են միջազգային համբավ ունեցող գիտնականներ: Տարիներ է, ինչ համալսարանը ...«ՀԱՐԿ Է ՈՒՆԿՆԴՐԵԼ ԱՅՆ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ, ՈՎՔԵՐ ԳՈՐԾ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Տեղեկացա, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է հայաստանցի մտավորականներին, գործիչներին եւ գործարարներին: Ողջունելի է, բայց սփյուռքահայերին չպետք է աննկատ թողնել: Եթե սփյուռքահայերին չներգրավենք ...ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ
Ռ. Պ.Բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողներին պետականորեն օժանդակելու մեխանիզմներ մշակելու համար կրթության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային ...ԼՎՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ ՎՆԱՍՎԵԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ մի քանի տեղեկատվական գործակալություններ հաղորդագրություն էին տարածել, թե «բարբարոսները վնասել են Լվովի հայկական եկեղեցու ճակատը եւ ավերել են խաչը»: «Ազգը» հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի թեմի առաջնորդ ...«ԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ԵԹԵ ԿՈՐՑՐԵՑԻՐ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ ՊԻՏԻ ԹՈՂՆԵՍ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՄարտի 29-ին գերմանական Քիլ քաղաքում ջունգլիների սեւամորթ առյուծին՝ Էլվին Այալային գետնեց 26 անգամ իր անպարտելիությունն ապացուցած Արթուր արքան: Սա գերմանական լրատվամիջոցներից մեկի ձեւակերպումն է, որ հիշողությանս ...ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿՆՎԻՐԵՄ ՈՐԴՈՒՍ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրդեն շուրջ մեկ շաբաթ Երեւանում է թեթեւագույն քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը: Նա հայրենիքում ֆիզպատրաստության մարզիչ Ջեյք Պերեսի հետ նախապատրաստվում է հունիսի 7-ին IBF-ի ...ՉՈՐՍ ԱՌԱՋԱՏԱՐ
Կալկաթայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Սմբատ Լպուտյանը ոչ-ոքի խաղաց բանգլադեշցի Նիազ Մուրշեդի հետ եւ վաստակեց 5 միավոր: Հաջորդ տուրում նրա մրցակիցը կլինի ֆիլիպինցի Օլիվեր Բարբոսան: ...ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏԻԱՅՈՒՄ
Շախմատի Հայաստանի քառակի չեմպիոնուհի Լիլիթ Մկրտչյանը Չիկագոյում չորս պարտիայից բաղկացած մրցախաղ կանցկացնի ԱՄՆ-ի կրկնակի չեմպիոնուհի Իրինա Կրաշի հետ: Մրցակիցների առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի:ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Արդեն երրորդ շաբաթն է, ինչ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանը Վրաստանում կալանավորված է: Ըստ «Արմենպրեսի», նա Վրաստանի սահմանն անցել է Հայաստան-Վրաստան սահմանային անցակետը շրջանցելով ...ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ ԱԳՆ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅՑԸ
Վարչական դատարանն այսօր վարույթ է ընդունել արտաքին գործերի նախարարության նախկին չորս աշխատակիցների հայցը, որով վիճարկվում է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի` նրանց աշխատանքից ազատելու հրամանի օրինականությունը: ...
ՀՀՇ ԱՆԴԱՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ՓՈՐՁԱՇՐՋԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԲՆԱԿԱՆՈՆ ԸՆԹԱՑՔ Է ՍՏԱՑԵԼ
«STOP RUSSIA»-Ն ԱՍԵԼՈՎ ՉԷ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶՆ ՈՒ ՆԱՎԹԸ` ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԴԵՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ 230 ՄԱՐԴ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱ. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ԷՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«ԱԳՈՅԻՑ» ՔՇՎԱԾՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱ՞Վ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՅՆ ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՄԻՋԵՎ, ՈՐՈՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

