
«ՎԱՌՎԱԾ ԱՎՏՈՆ»
Վերջերս հեռուստաալիքները լայն-լայն լուսաբանում էին Երեւանի քաղաքապետի շրջայցը: Քաղաքի գլուխն այցելեց նաեւ հավաքակայան, որտեղ գործավորները նորոգում էին մարտի 1-ին ջարդուխուրդ արած տրոլեյբուսները: Հենց այդ պահին գլխումս միտք ծագեց՝ թող նորոգեն, բացի մեկից: Այսի՞նքն...
Եթե մեր քաղաքի պատմության հետ կապված ինչ-որ բան ինձ վիճակված լիներ որոշել, ապա կառուցել կտայի 10 մետրանոց մի շքեղաշուք պատվանդան, որի վրա կտեղադրեի հոշոտված տրոլեյբուս: Հին հայկական նախշերով, դեկորատիվ-կիրառական արվեստի լավագույն նմուշներով զարդարուն արթիկտուֆյան պատվանդանը կխորհրդանշեր մեր հազարամյա քաղաքակրթությունը, մշակույթը, պատմությունը, մեր եզակի ժողովրդի մաքառումները, նվաճումներն ու հերոսականությունը: Իսկ տրոլեյբուսը՝ մեր բարբարոսականությունը, ստորությունը, նյութապաշտիկությունը, իրերակերությունն ու իրարակերությունը (Գ. Նժդեհի բառերն են), հայի ինքնության բոլոր արատախտերն ու մաղձաթաթախ հատկությունները: Հուշարձանն էլ պաշտոնապես կանվանեի «Մարտի 1». իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները միասին սավանը կիջեցնեին, ժապավենը կկտրեին ու ամեն մեկը մեկուսի կմտածեր, թե ինչպես կողքինի փորը թափի...
Այս միտքն ինքնաբերաբար, հանպատրաստից ծնվեց, բայց երեւակայությունն ստիպեց շարունակել ծայր առածը: Մտածեցի՝ չէ, ավելի լավ է տրոլեյբուսի փոխարեն շտապօգնության զինվորական տապալված ու հրկիզված մեքենան դնել, դա ավելի սազական է, գեղագիտական տեսակետից ավելի ճիշտ լուծում կլինի: Հետո մտածեցի՝ բա որտե՞ղ տեղադրել հայոց մայրաքաղաքի մերօրյա խորհրդանիշը: Միգուցե, Ազատության հրապարակո՞ւմ՝ Թումանյանի ու Սպենդիարյանի աչքի առաջ, այսուհետեւ այդտեղ հանրահավաք անցկացնողների դեմ-հանդիման: Գուցե Հյուսիսային պողոտայո՞ւմ. դա կլիներ կոնտրաստիզմի հրաշալի ներդաշնակություն: Իսկ գուցե քաղաքապետարանի առջեւի հրապարակո՞ւմ, որ արտասահմանից եկողերն իսկույն հասկանային, թե ուր են ոտք դնում: Չէ, տեղորոշումն իմ բանը չէ, ինչպես կասեր Օստապ Իբրահիմովիչը՝ գաղափարն ինձնից, բենզինը՝ ձեզնից: (Վերջինը հանկարծ բառացի չհասկացվի՞. աստիճանին փիլաքյան ասող մեկը մոտենա ու՝ գաղափարը քեզնից, բենզինը՝ ինձնից):
Մեր քաղաքին ի՞նչ կտար այդ նոր խորհրդանիշը:
Նախ՝ մոդեռնիստական քանդակարվեստի փառահեղ նմուշ կլիներ, որի համեմատությամբ Կասկադի «Կատուն» մանկան խաղալիք կթվար:
Երկրորդ՝ ժողովուրդը (վախեցեք «ժողովուրդ» բառը շատ գործածողներից) անմիջապես կիրականացներ ստեղծագործելու իր իրավունքը՝ պաշտոնական անվանումն անմիջապես կփոխեր-կդներ «վառված ավտո» ու շուտ-շուտ կհավաքվեր շուրջը: Ոմանք հուշապսակ կդնեին, ոմանք մոմ կվառեին ու պատվանդանը կմրոտեին, ոմանք հացադուլ ու բողոքի այլ ակցիաներ կանցկացնեին, սիրահարները ժամադրություն կնշանակեին «վառված ավտոյի» մոտ, իսկ մի լպիրշի զավակ կողքին կհաջողացներ սրճարան բացել (բա ո՜նց): Ավելին, նոր հուշարձանը զգալի տնտեսական օգուտ կբերեր Հայաստանին. դրա պատկերով կարտադրվեին շապիկներ, զովացուցիչ ըմպելիքներ, պաղպաղակ, «աստղերն» ամեն մարտի 1-ի համերգներ կկազմակերպեին, իսկ օտարերկրացի զբոսաշրջիկները մասմուս կպոկոտեին վառված ավտոյից, ինչպես Բեռլինյան կամ Չինական պատերից (է՜հ, ափսոս, երեւակայությունս էլ չի բավարարում):
Եվ երրորդ՝ հաջորդ անգամ գետնից քարուփետ կամ բենզինի շիշ վերցնողը դրան նայելիս միգուցե մի ակնթարթ վարաներ՝ ինչի վրա է նետելու, ձգանը քաշելիս մտածեր՝ ում է կրակելու...
Որքան մոտեցա սույն գրվածքի ավարտին, այնքան մի հարց սկսեց խեղդել՝ այս ամենի մեջ ո՞րն է լուրջ, որը՝ ան-: Եսիմ, չգիտեմ: Մտաբերեք 2007-ի սեպտեմբերի 21-ին մեսիայի տեսքով հայությանը հայտնված ժայռակոփ Տեր-Պետրոսյանին ու 2008-ի փետրվարի վերջին հարթակի վրա գյոնդ բռնող կամ Իսրայելի դրոշի ներքո իբր հրեական պար պարող Լեւոնի վերածվածին: Ո՞րն էր իրականություն, ո՞րը՝ ֆարս...
- ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ
Վ. ՕՍԿԱՆՅԱՆ. «ԼՂ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆԸ ՉԿԱ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ, ԲԱՑԻ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ`
Ա. Հ. 1Բուխարեստում ՆԱՏՕ-ի օրերս կայանալիք գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությամբ Հայաստանի նորընտիր նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումից ադրբեջանական կողմի հրաժարվելու ...ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԸ ԵՐԲԵՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ ՉԻ ԴԻՏԱՐԿՎԵԼ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով Հայաստանի Հանրապետության գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ Արցախում էր: Ի թիվս այլ հանդիպումների, Ռ. Քոչարյանը հետկեսօրին հանդիպել է նաեւ ԼՂՀ կառավարության անդամների ...ՔԱՇԱԹԱՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՔաշաթաղն (Լաչին) ազատագրվեց 1992 թվականին: Հայաստանից Արցախ մեկնող-վերադարձողներն անցած 15 տարիներին տարի առ տարի տեսել են փոփոխություններ գոնե ճանապարհին մոտիկ հատվածներում, քանի որ հենց Քաշաթաղով են ...ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԱՐԴՅՈՔ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ Է ՀՐԱՀՐՈՒՄ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող պետություններին մեղադրել է պատերազմ բորբոքելու մեջ: «Ցավոք, համանախագահող երկրները, որոնք այդպես էլ չկարողացան 15 տարվա ընթացքում ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԸՆԴԱՌԱՋՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
Հ. Չ.Մարտի 14-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրրահման Յալչընքայան երկրում իշխող իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունն արգելելու հայցով դիմել էր Սահմանադրական ...ԱԳՈՅԻ ԽՄԲԻ 6 ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԵՎ... ԷԼԻ ԵՐԿԽՈՍԵԼՈՒ ԿՈՉ-ԱՌԱՋԱՐԿ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի այցելությունն այս օրերին Վարդան Օսկանյանը համատեղ ասուլիսում որակեց որպես հերթական եւ կարեւոր` նկատի առնելով առկա իրավիճակը: Ագոյի խմբի ղեկավար ...ԲԱԹՈՒՄՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ` ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Ա. Հ .Մարտի 28-ին Բաթումում բացվեց Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, որի առնչությամբ խոսակցությունը ոչ այնքան կարճ պատմություն ունի, թեեւ ՀՀ հյուպատոսություն Բաթումում գործում էր անգամ 1918-20 թթ.-ին: Ինչպես ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ՔՆԵՍԵԹԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը մարտի 26-ի նիստում Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու որոշում էր ընդունել: Սոցիալիստական «Մերեց» կուսակցության ղեկավար Հայիմ Օրոնի առաջարկին կողմ էին քվեարկել նիստի բոլոր ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՄԻՆՉԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻնչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հերթական հանդիպումն է ունեցել փոքր ու միջին ձեռնարկատիրության ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՎԱՅՐ ԿԴՆԻ՞ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց, որ իրենց կուսակցությունն առաջիկայում պետք է ճշգրտի մարտավարությունն ու ռազմավարությունը` ...ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
71Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, մի քանի օր է, ինչ միջնորդավորված բանակցություններ են ընթանում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իշխանությունների, հիմնականում Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջեւ: Այդ բանակցությունները, ...«ՎԱՌՎԱԾ ԱՎՏՈՆ»
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՎերջերս հեռուստաալիքները լայն-լայն լուսաբանում էին Երեւանի քաղաքապետի շրջայցը: Քաղաքի գլուխն այցելեց նաեւ հավաքակայան, որտեղ գործավորները նորոգում էին մարտի 1-ին ջարդուխուրդ արած տրոլեյբուսները: Հենց ...ԴԱՍԱԿԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱԼԵՏԸ ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրկու օր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացվեց Էդգար Հովհաննիսյանի 3-րդ սիմֆոնիայի հիման վրա բեմադրված «Վարդանանք» եւ Ա. Պիացցոլլայի ստեղծագործությունների ...ԷԹՆԻԿԱԿԱՆ ԶՏՈՒՄՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ ՏՎՅԱԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՀՆ Է ԱՎԵՏՈՒՄ
Թարգմ. Հ. Ծ.«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի մարտի 15-ի համարից ստորեւ թարգմանաբար ներկայացվող Դայամանդա Գալայի հոդվածը առաջին անգամ ընթերցվել է Հրանտ Դինքի սպանության տարելիցի առթիվ կազմակերպված հիշատակի երեկոյի ...ՆԿԱՐՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԴՐԱՆՑ ԳԻՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀատկապես վերջին ժամանակներս գեղարվեստի համաշխարհային շուկայում շոշափելի է դարձել ուշադրությունը ռուսական գեղանկարչության նկատմամբ: Խոշորագույն աճուրդներում դրանք մեծ եկամուտներ են բերում կազմակերպիչներին: ...ՀԲԸՄ-Ի «ՕՆ-ԼԱՅՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ` ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ
Հ. Ծ.Հաշվի առնելով, որ սփյուռքահայ ուսանողների ընդամենը 5 տոկոսն է ներկայիս հայկական դպրոց հաճախում կամ հայկական կրթություն ստանում, ՀԲԸ Միությունը եւ Երեւանի պետհամալսարանը համատեղ մշակել են համակարգչային ...«ԱՐՏԱՍԱՔՍ» ՍԱՔՍՈՖՈՆԱՀԱՐՆԵՐԻ ՔԱՌՅԱԿԻ ՀԱՄԵՐԳԸ
Հ. Հ.Այսօր անհնար է պատկերացնել որեւէ ջազային նվագախումբ՝ առանց սաքսոֆոնի: Կարճ ժամանակահատվածում սաքսոֆոնը դարձավ սիմֆոնիկ նվագախմբի լիիրավ անդամ, վաստակեց մեծ համբավ ու ժողովրդականություն եւ ձեռք բերեց բեմի ...ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Ռ. Պ.Երուսաղեմի հրեական համալսարանից ստացված հաղորդագրությամբ, ապրիլի 29-ին նույն համալսարանում կանցկացվի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված երեկո: Դասախոսությամբ հանդես կգա իսրայելցի ցեղասպանագետ, պրոֆեսոր ...ԵՐԵՎԱՆԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՍՅԱԿԻՆ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ մայրաքաղաքում սկսվել են շինարարական-բարեկարգման աշխատանքները: Ըստ նրա, 3-րդ կարգի վթարայնության 10 շենքերից ...ՏԽՈՒՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՍԹԱՓՎԵՔ ՀՈՒՄՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Ինձ թվում է, երգիծանքը միշտ կա նկարչի համար, բայց հարցն այն է, թե որքանով կա դրա պահանջարկը հասարակության համար: Այսինքն, մենք ուզում ենք ինչ-որ բաներ տեսնել եւ սթափվել, իսկ սթափվելու բաներ, իհարկե, ...ՍԻԼՎԻ ՎԱՐԴԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
Տոկիոյի Օրչարդ համերգասրահում մարտի 28-30-ը տեղի է ունեցել ֆրանսահայ էստրադային հայտնի երգչուհի Սիլվի Վարդանի համերգը: Նա կատարել է երգեր իր նոր ալբոմից, որը կոչվում է «Nouvelle Vague»: Ճապոնիա կատարած ...32-ԱՄՅԱ ՀԱՇՄԱՆԴԱՄԸ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
32 տարեկան Հարություն Թովմասյանը ղարաբաղյան պատերազմի մասնակից է, եղել է Զանգելանի, Հորադիզի ազատամարտերի անմիջական մասնակիցը: Հոդացավերի ոչ լիարժեք բուժման պատժառով երկու անչափահաս երեխաների հայրն առաջին ...ԱՅԱԼԱՆ ԷԼ ՉԴԻՄԱՑԱՎ ԱԲՐԱՀԱՄԻ ՀԱՐՎԱԾՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԳերմանիայի Կիլ քաղաքում «Շպարկասեն-արենա» մարզասրահում IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 7-րդ անգամ հաջողությամբ պաշտպանեց ուժեղագույնի իր տիտղոսը՝ նոկաուտի ենթարկելով ամերիկացի ...ԽՈՇՈՐ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայտնի դարձան ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները: Կայացած վերջին երկու հանդիպումներում բարձրագույն խմբի թիմերը կրկին մեծ առավելությամբ հաղթեցին: «Փյունիկը», որ առաջին խաղում ...ԵՐԿՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՏԹԱՐԱՑՐԻՆ ԼՊՈՒՏՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿալկաթայի շախմատի մրցաշարի հերթական երեք տուրերն անհաջող էին Սմբատ Լպուտյանի համար: Հայ շախմատիստը, որ 4 տուրից հետո 3,5 միավորով առաջատարների թվում էր, երկու անընդմեջ պարտություն կրեց: 5-րդ տուրում Լպուտյանը ...ԲԵՐՏԻ ՖՈԳՏՍԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱդրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի գերմանացի հանրահայտ մասնագետ Բերտի Ֆոգտսը: Նա ներկա է գտնվել օրերս Լիտվայի հավաքականի հետ ադրբեջանցիների ...ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրամանով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վ. Առաքելյանն ազատվել է աշխատանքից՝ կարգապահական խախտումներ թույլ տալու համար։ Նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական ...ԹԻՎ 49 ՄԻՋ. ԴՊՐՈՑԻ ՀՐԴԵՀԸ ՄԱՐՎԵՑ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 31-ին, ժամը 07.40-ին փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նոր Արեշի 5-րդ փողոցում թիվ 49 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում: Դեպքի վայր է մեկնել հրշեջների մարտական մեկ ...ԵՂԱՆԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱռաջիկա հինգ օրերին Երեւանում սպասվում է փոփխական եղանակ: Ապրիլի 1-ին եղանակը, պայմանավորված ցուրտ ճակատի անցմամբ, կլինի անձրեւ եւ ամպրոպ առանձին շրջաններում եւ ամպրոպները կուղեկցվեն քամու ուժգնացմամբ` ...
ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ԷՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱ՞Վ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍՈՒՐ ԼՈՒՐԵՐ
«Ազատություն»
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

