
«ՀՈՊ-ՍՏՈՊՈՎ» ՀԱՐՑ ՉԵՍ ԼՈՒԾԻ
Մի ժամանակ վտանգավոր էին գիշերային Երեւանում զբոսանքները, իսկ այս օրերին շարունակում են վտանգավոր մնալ այսքան հաճելիորեն գարնանային դարձած, իհարկե, փոշու մշտական չափաբաժնով, Երեւանի որոշ փողոցներ: Էդմոնդ Քեոսայանի հայտնի «Անորսալի վրիժառուներում» կա մի դրվագ, երբ Բուբային հարցաքննության համար թեւանցուկ անում ու «հրավիրում են» իրավապահների մոտ զրույցի: Եվ հատկանշական է, որ օդեսացի Բուբան ինքն է թեւանցուկ անում պարոններին ու հայտնվում տարվելիք տեղում:
Այն, ինչ անում են հայրենի ոստիկանությունը եւ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, լիուլի նշվածի տրամաբանության մեջ տեղավորվում է այն մոտեցմամբ, որ ոստիկանները բնավ էլ ձեւականությունների հետեւից չեն ընկնում, տանում են ում ուզում են, ըստ էության, ուր ուզում են եւ երբ ուզում են, ընդդիմադիրներն էլ, կարծես դիտավորությամբ, հենց Հյուսիսային պողոտայում են «զբոսանքի» ելնում:
Հարգարժան մի պարոն այս առնչությամբ հիշեց 60-ականները, երբ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու ու պահանջներ ներկայացնելու գործում թեեւ իր մասնակցությունը զգալի էր, բայց իրեն մյուս ընկերներից ավելի ուշ ձերբակալեցին, ինչին` ձերբակալությանը սպասելը, պատկերացրեք, անգամ տհաճություն էր առաջացրել:
Բայց, ամեն դեպքում, Աստված հեռու պահի հայրենի ոստիկանության հետ շփվելու բոլոր առիթներից, անգամ եթե վերջին օրերին բերման ենթարկվածների ու ազատ արձակվածների մեծ մասի պնդմամբ` քաղաքակիրթ լինելը հայ ոստիկանի կերպարի բաղկացուցիչ կարող է դառնալ: Իսկ հեռու պահի Աստված մեզ ոստիկանությունից, քանի որ ինչպիսին են քննիչները, դատախազներն ու դատարանները Հայաստանում` հիանալի պատկերացնում են շատերը:
Է, լավ, զրուցե՞լ եք ուզում, ինչ-որ քննությո՞ւն եք իրականացնում, հայրենի իրավապահներ, իրականացրեք: Սակայն դրա համար կարելի է կիրառել այնպիսի մեթոդներ, որոնք պատիվ կբերեն իրավապահին ու հնարավոր նվազագույն անհարմարությունը` Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Ո՞վ կամ ե՞րբ է որոշել, որ մարդկանց կարելի է «հոպ-ստոպ» անել փողոցում, տանել չգիտեմ ուր ու թեկուզ մի քանի րոպե պահել, երբ այդ մարդը հանրային անվտանգությանն այնքան չի սպառնում, որքան քրեական օրենսգրքի հոդվածները գոնե մի երկու անգամ խախտած անձը:
Կարելի է, չէ՞, ծանուցագիր ուղարկել, մարդն էլ կիմանա, թե իրեն ուր են կանչում, ովքեր եւ ինչու: Ու այն զրույցը, որ հիմա բերման ենթարկվողների հետ է տարվում, կարելի է իրականացնել նորմալ ճանապարհով: Հյուսիսային պողոտայում զբոսնող Հայաստանի քաղաքացին էլ, հուզված հայ իրավապահների այդօրինակ վերաբերմունքից, ամենայն բարեխղճությամբ կպատմի իմացածը` չիմացածի մասին ցուցմունքների կամ բացատրությունների տակ ստորագրելու անհրաժեշտության բացակայությունից հրճված ու հիացած:
Լավ, մի՞թե հասկանալի չէ, որ իրավապահների, պիտի ներողություն խնդրեմ տվյալ դեպքում բառն այսքան հաճախ ու առանց չակերտների օգտագործելու համար, նման մարդորսի գործողությունները ոչնչի չեն բերի, միայն ծիծաղելի կդարձնեն Հայաստանը ուզածդ խելքը գլխին մարդու աչքում: Ավելին, ի՞նչ է, սեփական անճարակությունն այնտեղ է հասել, որ բացատրություն ու զրույց պիտի լինի Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիների՞ հետ...
Եվ եթե այս ամենին էլ ավելացնենք «օֆիցիոզության» բոլոր գագաթներն անցած հեռուստաեթերային տեղեկատվությունը, ստացվում է, որ, ինչպես ծանոթներիցս մեկը կասեր, առողջ հումորն էլ չի օգնի մարսելու այս ամենը, իսկ առողջ դատողությունն ուղղակի մի բան կհուշի, որ արդեն տարիներ շարունակ անում են հայերը. գնալ այս երկրից, եւ ինչքան հեռու, այդքան լավ... Դրանից հետո ո՞ւմ են պետք բարեփոխումները, հատկապես, որ այսօրվա լոսանջելեսցի հայն էլ իրեն թույլ է տալիս օվկիանոսի այն կողմից չգիտես ում շահերը պաշտպանել` չնայած շատ ավելի հավանական է, որ թքած ունի, թե ով եւ ինչ է անում Հայաստանում: Ամեն դեպքում, երբ իրավիճակը ծանր է, խրատ տալու համար մենք լավ ենք ու շատ ենք, իսկ երբ ինչ-որ գործ պիտի արվի, առավել եւս` պիտի մտածել, նոր անել` էդ արդեն մենք չենք...
Ի վերջո, եթե աջից ու ձախից գաղափարից ու էլի նման պուպուշ «եզրույթներից» ենք խոսում, ուրեմն պետք է նաեւ հասկանալ, որ նման հարցերը թվանքով լուծելու ժամանակները վաղուց անցել են... Նստել, մտածել ու հետո էլ մարդավայել, թույլ տվեք ասել` հայավայել գործել... լինի ընդդիմության քողը երեսին քաշած Լեւոն Տեր-Պետրոսյան, թե իշխանության վերմակը պինդ բռնած Սերժ Սարգսյան...
Փաստորեն, պետք է ուրախ լինել, որ ժամանակին «Տղամարդիկ» ֆիլմի տղամարդկանց արձան-քայլող ֆիգուրների խումբը չտեղակայվեց Ազատության հրապարակում, թե չէ այս օրերին մայրաքաղաքի որեւէ ոստիկանական բաժանմունք պիտի նրանց էլ տանեին... թեկուզ հավերժության մեջ քարացած զբոսանքի համար, իսկ նույն պողոտայում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանը կարող է այլեւս անվանակոչվել «Դեպի ոստիկանատուն քայլող մարդը»:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱ՞Վ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությունը տարիների պատմություն ունի, որ կարծես թե կարող է դառնալ պատմություն ոչ թե հարցի ...ԱՄՆ-Ը ՄՏԱՀՈԳ Է, ԲԱՅՑ ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ՉԻ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Թե Հայաստանում ի վերջո երբ եւ ով կնշանակվի Միացյալ Նահանգների դեսպան, ցայսօր պարզ չէ, ամեն դեպքում, չի առաջադրվել որեւէ թեկնածություն: Այս մասին երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ ...«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 17Հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը թուրքական անվտանգության ուժերի ահաբեկչության դեմ պայքարի վարչության օպերատիվ գործողությունների շնորհիվ բացահայտվել է «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությունը: Մինչ վարչության ...ՖՐԱՆՍԻԱՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ԶԱՐԱՔՈԼՈՒԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ռոնի (Ֆրանսիա) Մարդու իրավունքների լիգան հատուկ գրությամբ դիմել է Թուրքիայի կառավարությանը, դատապարտելով այդ երկրում հայտնի հրատարակիչ Ռաջիպ Զարաքոլուի դեմ սկսված դատավարությունը: Փաստաթղթի պատճենն ուղարկվել ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Ռ. Պ.Արտաքին գործերի նախարարությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Հայաստանի նախաձեռնությամբ երեկ Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ ...ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորՄինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եվ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո՛չ կատարյալ ժողովրդավարություն, ո՛չ մարդու ...ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 10«Տեսակետ» ակումբում երեկ հյուրընկալված ԱԺԴ ղեկավար Արշակ Սադոյանը շնորհակալություն հայտնեց Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա թիմակիցներին, որոնք կարողացան ջարդել մտայնությունը, թե հայ ժողովուրդը ստրուկ է եւ ...ԸՍՏ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՍԻ` ՀԵՐԻՔ ԵՂԱՎ, ԲՈԼ ԵՂԱՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ 1Երեկվա «Փաստարկ» ակումբի հյուր Տիգրան Կարապետիչը գտնում է, որ իշխանության վերոհիշյալ ձեւակերպումն ու գործելաոճը պետք է վերաբերեն օլիգարխներին, ովքեր «առանց հարկ մուծելու» այսքան ժամանակ «ժողովրդի գումարները ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ մարտի 29-ին քառօրյա այցով Երեւան կժամանի ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ԱԺ նախագահ ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՋՆՋՈՒՄՆԵՐՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից ՍԴ-ին ներկայացված Շիրակի մարզի Թորոս գյուղի թիվ 33/22, Սիզավետ գյուղի թիվ 33/03, Գոգհովիտ գյուղի ...ՍՈՑՌԵԱԼԻԶՄԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԱՄԼԻՉԸ ԽՈՑՈՒՄ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՋուլիա Հովհաննիսանը Թումանյան 1 շենքի 32 եւ 32 ա բնակարանների տիրուհին է: Երկու հարմարավետ բնակարան ունենալու գաղափարը վաղուց հաճելի զգացողություն չի պատճառում նրան, այլ միայն անօգնականությունից լարված ...«ԱՌՈՂՋ ՍԿԻԶԲ» ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԸ ՏԱՎՈՒՇԻ ՈՒ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ առողջապահության, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հացերի նախարարությունները, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ Արմավիրի մարզի 11 համայնքներում իրականացրին «Առողջ սկիզբ» ծրագրի ...ԿՐԿԻՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՇիրակի մարզում շրջակա միջավայրի ու բնակչության անվտանգության հիմնախնդիրները քննարկվեցին Գյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի կազմակերպած հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին ...ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆՇՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԿԲ մամուլի ծառայությունՀՀ կենտրոնական բանկի նախագահի 14.04.2006 թ. թիվ 1/253 Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից առեւտրային կազմակերպությունների վարկանշման կարգում» 25.03.2008 թ. կատարվել ...ԹԹՎԱԾՆԻ ՊԱԿԱՍՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է
Մ. Բ.Բնապահպան կազմակերպություններն ու բնապահպանությամբ մտահոգվածները, հայաստանյան իրական պատկերն արձանագրելով, որակում են այն որպես «մարդածին մամլիչի կործանարար ազդեցության հետեւանքով վերածված էկոլոգիական ...ՀԱՆՁՆՎԵՑԻՆ «ԱՐՏԱՎԱԶԴ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում մեծ շուքով նշվեց «Թատրոնի միջազգային օրը», որին ներկա էին ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Վահագն եւ Հասմիկ Հովնանյանները, ...ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ «ՊՂՏՈՐ ՋՈՒՐ՝ ԿԱՊՈՒՅՏ ԷԿՐԱՆԻՑ» ՀՈԴՎԱԾԻՆ
ՄՈՎՍԵՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԲեմադրիչԱյս թեմայով «Ազգ» օրաթերթի մարտի 14-ի համարում տպագրված Ռ. Մաթոսյանի երկխոսության հրավերը, ինձ ակամա ներքաշեց երկխոսության ուղեծիր ու ազնիվ մղումին սատար լինելու պահանջով ցանկացա համախոհը լինել առանձնակի ...ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ՇԱԲԱԹ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄարտի 31-ին ՀԳՄ եւ մշակույթի նախարարության հետ համատեղ կմեկնարկի մանկապատանեկան գրքի շաբաթը: Շաբաթի մեկնարկը կտրվի Եղեգնաձորում, որտեղ մանկագիրները կհանդիպեն աշակերտների հետ, կանցկացվեն բաց դասեր, գրական ...«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ»-Ի ՀԱՄԱՐ
Մ. Մ.Մարտի 27-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի թեկնածուների երկրորդ` ...«ՀՈՊ-ՍՏՈՊՈՎ» ՀԱՐՑ ՉԵՍ ԼՈՒԾԻ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄի ժամանակ վտանգավոր էին գիշերային Երեւանում զբոսանքները, իսկ այս օրերին շարունակում են վտանգավոր մնալ այսքան հաճելիորեն գարնանային դարձած, իհարկե, փոշու մշտական չափաբաժնով, Երեւանի որոշ փողոցներ: Էդմոնդ ...ՄԻ ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Միսս եւ Միստր աշխարհ» մրցույթ-փառատոնի հեղինակ եւ հիմնադիր, «Միսս եւ Միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Խաչատրյանը «Ազգ»-ին հաղորդագրություն է հղել, թե «3 միլիոն» ամսագիրը, կազմակերպելով 5-14 ...ԱՐՈՆՅԱՆԸ ՄԻ ԳԼԽՈՎ ԲԱՐՁՐ ԷՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ
Ինչպես գրել էինք, Լեւոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտվեց Ֆրանսիայի Նիցա քաղաքում անցկացված շախմատի «Ամբեր» մրցաշարը: Գերազանց խաղի շնորհիվ Լեւոնը դեռեւս մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ էր ապահովել ...«ԱՐՔԱՆ» ՈՒ «ԱՌՅՈՒԾԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր Գերմանիայի Կիլ քաղաքի «Շպարկասեն-արենա» մարզասրահում միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 7-րդ անգամ կփորձի հաջողությամբ պաշտպանել ուժեղագույնի տիտղոսը, որն առաջին անգամ նվաճել ...ԼՊՈՒՏՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀնդկաստանի Կալկաթա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 114 մասնակիցների թվում է միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Մասնակիցների մեծ մասը հնդիկ շախմատիստներ են: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական ...ՄԿՐՏՉՅԱՆ-ԿՐԱՇ ՄՐՑԱԽԱՂ ՉԻԿԱԳՈՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄարտի 31-ից ապրիլի 3-ը Հայաստանի քառակի չեմպիոնուհի Լիլիթ Մկրտչյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում շախմատային մրցախաղ կանցկացնի այդ երկրի կրկնակի չեմպիոնուհի Իրինա Կրաշի հետ: Մրցախաղը կազմակերպել է Հյուսիսային ...ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Կայացան ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումները: Ընտրական 2-րդ խմբում, որտեղ հանդես են գալիս նաեւ ՀՀ հավաքականի ֆուտբոլիստները, թուրքերը սեփական հարկի տակ 3-0 հաշվով ...ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը արդեն 4-րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը: Ինչպես «Նոյյան տապանի» թղթակցին մարտի 28-ին հայտնեց արդարադատության նախարարության քրեակատարողական ...ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ 21 ԱՆՁԱՆՑԻՑ 5-Ը ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄայրաքաղաքում արտակարգ դրության ավարտից հետո` մարտի 21-28-ը ՀՀ ոստիկանություն բերման են ենթարկվել 21 անձ, որոնցից 12-ը` Երեւանում, 9-ը` մարզերում: Բերման ենթարկվածներից 5-ը ձերբակալվել են, որոնցից 2-ը` ...ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը (մարտի վերջին կիրակի օրը), ժամը 02:00-ին, ժամացույցի սլաքները պետք է տանել մեկ ժամ առաջ` ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը: Ինչպես Արմենպրեսին ասաց ՀՀ առեւտրի եւ տնտեսական ...
«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀԱԱԳԱՅԻ ՏՐԻԲՈՒՆԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ ԴԸ ՊՈՒՉԻ ՀԵՏ
Մ. Խ.ԵԽԽՎ-Ն՝ ԾԱՆՈԹ ԱՆԾԱՆՈԹԸ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-ԵրեւանՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ, ԺՆԵՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԱՆ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ԷՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ` «ՑԱՎՈՏ, ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

