
ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Մինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եվ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո՛չ կատարյալ ժողովրդավարություն, ո՛չ մարդու եւ երկրի անվտանգություն, առավել եւս կայուն զարգացում` առանց գործուն հակակշիռների ձեւավորման: Հակակշիռներ, որոնք կներդաշնակեն եւ կհավասարակշռեն յուրաքանչյուրի իրավունքն ու պատասխանատվությունն` անկախ սոցիալական դրությունից, նյութական եւ քաղաքական տարբեր կարգավիճակներից:
Հակակշիռ առաջին: Խոստովանենք, որ միշտ չէ (եթե ոչ` հարադեպային), երբ պետության գործառույթների ձախողումը որեւէ ոլորտում ստանում է հասարակության համարժեք արձագանքը: Իրենց հերթին, անարձագանք, անհետեւանք, որ գրեթե նույնն է` անպատիժ, ձախողումներն ու չարաշահումները, շարունակվելով, դառնում են հանրային կենսակերպ եւ ուղեկցվում կամ անտարբերությամբ, կամ էլ անգամ հավանության արժանանում քծնողների եւ շողոքորթների շրջանում: Այս իմաստով կարեւորագույն հակակշիռը, որի ձեւավորումը հենց մեզանից է կախված, ազգային հավաքական պահանջկոտությունն է: Պատկերավոր ասած, դրա բացակայությունն էլ հենց, եթե ոչ այսօրվա իրավիճակի հիմնական պատճառներից, ապա դրա մեղսակիցն ու հովանավորն է:
Հակակշիռ երկրորդ: Հավաքական պահանջկոտությամբ է հնարավոր ձեւավորել ոչ միայն ժողովրդին ծառայող իշխանություն, այլեւ այդ իշխանությանն այդպիսին դարձնող իրական մրցակցին` սկզբունքային, լայնախոհ եւ բանիմաց ընդդիմությանը, որն այլ խոսքով ընդունված է կոչել «կառուցողական» ընդդիմություն: Մեր համոզմամբ, մեզ հավասարապես անհրաժեշտ են ե՛ւ լավ իշխանություն, ե՛ւ լավ ընդդիմություն` երկրի եւ ազգի զարգացման շարունակականությունն ապահովելու համար: Անգլիայի փորձը մեզ համար խիստ ուսանելի է. այնտեղ ասում են Նորին գերազանցության թագուհու կառավարություն եւ Նորին գերազանցության թագուհու ընդդիմություն: Այսինքն, ընդդիմությունը միշտ պետք է պատրաստ լինի իշխանությանը փոխարինելու` ծրագրերի ձախողումների կամ այլ անհրաժեշտության պարագայում: Առողջ, կառուցողական ընդդիմություն լինելը պակաս պատվաբեր չէ, քան իշխանություն լինելը: Ավելին, դա երկրի ձեռքբերումներից մեկն է եւ որոշակի կապիտալ:
Հակակշիռ երրորդ: Ազգային ժողովրդավարական պետության կայացման մեջ պատշաճ դերակատարություն կարող է ստանձնել ազգային էլիտան: Ցավալի է, որ առանձին մտավորականներից այդպես էլ չձեւավորվեց ժամանակակից ազգային էլիտան: Սա շատ կարեւոր գործոն եմ համարում: Ազգային էլիտայի բացակայության պայմաններում որոշ քաղաքական գործիչների ճշմարտանման ճառերը եւ հասարակ մահկանացուներին հաճոյանալու վարքագիծը մարդկանց մոլորեցնող են լինելու: Հասկանալի է, որ միջավայրն է ծնում այդպիսիներին, իսկ լռությունն ու անտարբերությունը` ոգեւորում նրանց: Սակայն հասկանալի է նաեւ, որ զգոնությունն ու համարձակ քաղաքացիական կեցվածքը կարող են լինել հակակշիռ հիշյալ երեւույթներին: Ի վերջո, պետք է հունցվի-ձեւավորվի հասարակության այն խավը, որն իրեն երկրի տերը կզգա եւ անկողմնակալ կկարողանա իր խոսքն ասել թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը եւ թե՛ քաղաքական որեւէ համակրանք չունեցողներին:
Հակակշիռ չորրորդ: Մեզանում մոլախոտի պես բազմացել են ամենատարբեր արատները. սկսած տնտեսական հանցագործություններից, կաշառակերությունից, կադրային անխոհեմ քաղաքականությունից, վերջացրած մենաշնորհներով եւ կլաններով: Մինչ օրս դրա մասին խոսել են ե՛ւ արատներից տուժածները, ե՛ւ, որքան էլ զավեշտական թվա, արատներ սերմանողները. նրանք, ովքեր հաշված ժամերում կարող են արմատախիլ անել դրանք: Տպավորություն է ստեղծվում, որ ձեւավորվել է խավարն անիծողների հասարակություն, քանզի մինչ օրս այդ հասարակության առաջնորդները զլացել են մոմ վառել: Նախ՝ ընդունվող օրենքներում, իրավունքներ սահմանելով, պետք է նշվեն նաեւ պատասխանատվության կանչելու հստակ քայլերն ու չափերը: Երկրորդ՝ գործող օրենքները պետք է պարտադիր լինեն բոլորի համար անխտիր: Միաժամանակ, վաղուց հասունացել է պահը, երբ ի ցույց հասարակության պետք է պատժվեն բոլոր, հատկապես կարկառուն օրինազանցները` բացառելով բացառումները, եւ օրինապաշտություն տարածելու երկրում: Այլ խոսքով` հանցանքը պետք է հակակշիռ վաստակի` ի դեմս համարժեք պատժի:
Հակակշիռ հինգերորդ: Ազգային անվտանգության ռազմավարությունը քիչ բան կարող է տալ երկրին, եթե չձեւավորվի եւ արդյունավետ գործի Անվտանգության խորհուրդը: Երկրի եւ ժողովրդի համար շրջադարձային պահերին ոչ թե մեկ կամ երկու անհատների, այլ գործուն խորհրդի աշխատանք է պահանջվում, շահերի եւ սպառնալիքների ճիշտ գնահատում եւ հավասարակշիռ քայլեր: Անվտանգության խորհրդի գործոնը որպես կարեւորագույն հակակշիռ մեծ դերակատարություն ունի ոչ միայն զարգացած, այլեւ անցումային փուլը նոր հաղթահարած Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում: Այն կոչված է նաեւ համադրելու երկրի ներքին եւ արտաքին անվտանգությանն առնչվող բազմաթիվ քայլեր, ինչպես նաեւ հակակշռելու գործադիր իշխանության որոշ կառույցների հնարավոր սխալներն ու թերացումները:
Հակակշիռ վեցերորդ: Պետք է ձեւավորվի ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորին հետ կանչելու մեխանիզմը եւ հանվի պատգամավորի անձեռնմխելիությունը: Ընտրողը պետք է երաշխիք ունենա ստանալու իր ընտրյալի հետ հետադարձ կապը, հակառակ պարագայում նրա նկատմամբ անվստահությունը պետք է որոշիչ լինի հետագա գործունեության համար: Իր հերթին, ՀՀ Ազգային ժողովը պետք է լուրջ հակակշիռ լինի իշխանության մյուս` օրենսդիր եւ դատական թեւերին, ճիշտ այնպես, ինչպես վերջիններս պետք է հակակշռեն օրենսդիր մարմնին իրենց լիազորություններով եւ գործառույթներով: Ավելին, հակակշռելուց բացի, կարիք կա միմյանց լրացնելու եւ առաջնորդվելու ազգային եւ պետական շահերով:
Հակակշիռ յոթերորդ: Որպես գործադիր իշխանության հակակշիռ կարող է հանդես գալ ոչ միայն Ազգային ժողովը, որին հաշվետու պետք է լինի իշխանության գործադիր թեւը, այլեւ հենց «Կառավարության մասին» ՀՀ օրենքը, որը ոչ միայն կհստակեցնի կառավարության արդյունավետ կառուցվածքը եւ կսահմանի կառույցների գործառույթները, այլեւ կբացառի տարբեր պետական կառույցների գործառույթների կրկնությունները եւ նախարարությունների անհարկի վերաձեւումները: Միաժամանակ, օրենքով կկանոնակարգվի ոչ միայն քաղաքացիական ծառայող պաշտոնյայի, այլեւ հայեցողական-քաղաքական պաշտոնների գործունեության փորձաշրջանը, պարտադիր դարձնելով մասնագիտական ցենզը եւ սահմանելով քաղաքացիական եւ քրեական պատիժներ` ձախողումների եւ չարաշահումների համար: Սա կփոխի նաեւ գործադիր-օրենսդիր մարմինների փոխհարաբերությունները եւ կկանխի այն միտումը, երբ շարունակաբար եւ գերակշիռ մեծամասնությամբ վերջին տարիներին գործադիր իշխանությունն ինքն իր համար օրենքներ է մշակում եւ բերում Ազգային ժողով` «վավերացման»:
Հակակշիռ ութերորդ: ՀՀ նախագահին կարող են ընդդիմախոսել եւ կառուցողական առաջարկներ ներկայացնել ոչ միայն ՀՀ Ազգային ժողովում ներկայացված, այլեւ դրանից դուրս գտնվող քաղաքական ուժերը, որոնք կարող են իրենց ներուժը նպատակային օգտագործել կամ ՀՀ նախագահին կից քաղաքական խորհրդում (այդպիսին գործել է 1998-1999 թթ.), կամ ՀՀ հասարակական պալատում (ՌԴ օրինակով):
Հակակշիռ իններորդ: Գործարարության ոլորտում մենաշնորհների հակակշիռը կարող է լինել պետության կողմից նոր մրցակիցներին շուկա մուտք գործելուն աջակցելը: Փոխարժեքների տատանումներից գերշահույթ ստացող ներմուծողների համար եւս կարող են ձեւավորվել հակակշիռներ: Պետությունը պետք է հորդորի նման իրավիճակներում ինքնակամ իջեցնել գները (այլ խոսքով` ինդեքսավորել դրանք դրամի արժեւորման դեպքում) կամ գանձել գերշահույթի հարկ եւ օգտագործել ի շահ սպառողի: Պետությունը կարող է նաեւ ներմուծողին առաջարկել գնել նրա ապրանքների մի մասը, որը կներառի հայտարարագրված արժեքը գումարած քսան-քսանհինգ տոկոս շահույթ եւ մենաշնորհային բարձր գներ սահմանելու պարագայում վաճառի իր գնածը սպառողին` դրանով դառնալով ակամա մրցակից եւ նպաստելով գների հարկադրված իջեցմանը:
Հակակշիռ տասներորդ: Ի վերջո, հակակշիռը պետք է նաեւ յուրաքանչյուրի ներսում լինի` որպես յուրօրինակ զսպանակ: Որեւէ երեւույթ եւ անձի պախարակելուց առաջ արժե մտածել եւ աշխատել երեւան հանել իրական այլընտրանք:
Սրանով, իհարկե, հակակշիռների մեխանիզմները չեն սահմանափակվում: Անհրաժեշտ են նաեւ դատական իշխանության, տնտեսության, այլ ոլորտներին առնչվող գործուն հակակշիռներ: Եվ որքան հիմնավորված եւ գործող լինեն հակակշիռները, այնքան արագ եւ արդյունավետ կզարգանա երկիրը:
Համոզված եմ, որ հենց հակակշիռներն են այն շրջանակները, որոնց ներսում ընկալելի եւ ընդունելի է դառնում բուն ժողովրդավարությունը:
- ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱ՞Վ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությունը տարիների պատմություն ունի, որ կարծես թե կարող է դառնալ պատմություն ոչ թե հարցի ...ԱՄՆ-Ը ՄՏԱՀՈԳ Է, ԲԱՅՑ ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ՉԻ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Թե Հայաստանում ի վերջո երբ եւ ով կնշանակվի Միացյալ Նահանգների դեսպան, ցայսօր պարզ չէ, ամեն դեպքում, չի առաջադրվել որեւէ թեկնածություն: Այս մասին երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ ...«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 17Հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը թուրքական անվտանգության ուժերի ահաբեկչության դեմ պայքարի վարչության օպերատիվ գործողությունների շնորհիվ բացահայտվել է «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությունը: Մինչ վարչության ...ՖՐԱՆՍԻԱՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ԶԱՐԱՔՈԼՈՒԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ռոնի (Ֆրանսիա) Մարդու իրավունքների լիգան հատուկ գրությամբ դիմել է Թուրքիայի կառավարությանը, դատապարտելով այդ երկրում հայտնի հրատարակիչ Ռաջիպ Զարաքոլուի դեմ սկսված դատավարությունը: Փաստաթղթի պատճենն ուղարկվել ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
Ռ. Պ.Արտաքին գործերի նախարարությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Հայաստանի նախաձեռնությամբ երեկ Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ ...ՀԱԿԱԿՇԻՌՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ
ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ, Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորՄինչ երկփեղկված քաղաքական դաշտը թվացյալ անդորրի մեջ է, ներքին եւ արտաքին սպառնալիքները դեռ վնասազերծված չեն: Եվ որեւէ մեկն այսօր միանձնյա չի կարող երաշխավորել ո՛չ կատարյալ ժողովրդավարություն, ո՛չ մարդու ...ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 10«Տեսակետ» ակումբում երեկ հյուրընկալված ԱԺԴ ղեկավար Արշակ Սադոյանը շնորհակալություն հայտնեց Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա թիմակիցներին, որոնք կարողացան ջարդել մտայնությունը, թե հայ ժողովուրդը ստրուկ է եւ ...ԸՍՏ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՍԻ` ՀԵՐԻՔ ԵՂԱՎ, ԲՈԼ ԵՂԱՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ 1Երեկվա «Փաստարկ» ակումբի հյուր Տիգրան Կարապետիչը գտնում է, որ իշխանության վերոհիշյալ ձեւակերպումն ու գործելաոճը պետք է վերաբերեն օլիգարխներին, ովքեր «առանց հարկ մուծելու» այսքան ժամանակ «ժողովրդի գումարները ...ԱԳՈՅԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ մարտի 29-ին քառօրյա այցով Երեւան կժամանի ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը: Այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները ԱԺ նախագահ ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՋՆՋՈՒՄՆԵՐՈՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց կողմից ՍԴ-ին ներկայացված Շիրակի մարզի Թորոս գյուղի թիվ 33/22, Սիզավետ գյուղի թիվ 33/03, Գոգհովիտ գյուղի ...ՍՈՑՌԵԱԼԻԶՄԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԱՄԼԻՉԸ ԽՈՑՈՒՄ Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՋուլիա Հովհաննիսանը Թումանյան 1 շենքի 32 եւ 32 ա բնակարանների տիրուհին է: Երկու հարմարավետ բնակարան ունենալու գաղափարը վաղուց հաճելի զգացողություն չի պատճառում նրան, այլ միայն անօգնականությունից լարված ...«ԱՌՈՂՋ ՍԿԻԶԲ» ԾՐԱԳՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼԸ ՏԱՎՈՒՇԻ ՈՒ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ առողջապահության, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հացերի նախարարությունները, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ Արմավիրի մարզի 11 համայնքներում իրականացրին «Առողջ սկիզբ» ծրագրի ...ԿՐԿԻՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՇիրակի մարզում շրջակա միջավայրի ու բնակչության անվտանգության հիմնախնդիրները քննարկվեցին Գյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի կազմակերպած հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին ...ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆՇՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԿԲ մամուլի ծառայությունՀՀ կենտրոնական բանկի նախագահի 14.04.2006 թ. թիվ 1/253 Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից առեւտրային կազմակերպությունների վարկանշման կարգում» 25.03.2008 թ. կատարվել ...ԹԹՎԱԾՆԻ ՊԱԿԱՍՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է
Մ. Բ.Բնապահպան կազմակերպություններն ու բնապահպանությամբ մտահոգվածները, հայաստանյան իրական պատկերն արձանագրելով, որակում են այն որպես «մարդածին մամլիչի կործանարար ազդեցության հետեւանքով վերածված էկոլոգիական ...ՀԱՆՁՆՎԵՑԻՆ «ԱՐՏԱՎԱԶԴ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում մեծ շուքով նշվեց «Թատրոնի միջազգային օրը», որին ներկա էին ՀՀ վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Վահագն եւ Հասմիկ Հովնանյանները, ...ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ «ՊՂՏՈՐ ՋՈՒՐ՝ ԿԱՊՈՒՅՏ ԷԿՐԱՆԻՑ» ՀՈԴՎԱԾԻՆ
ՄՈՎՍԵՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԲեմադրիչԱյս թեմայով «Ազգ» օրաթերթի մարտի 14-ի համարում տպագրված Ռ. Մաթոսյանի երկխոսության հրավերը, ինձ ակամա ներքաշեց երկխոսության ուղեծիր ու ազնիվ մղումին սատար լինելու պահանջով ցանկացա համախոհը լինել առանձնակի ...ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐՔԻ ՇԱԲԱԹ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄարտի 31-ին ՀԳՄ եւ մշակույթի նախարարության հետ համատեղ կմեկնարկի մանկապատանեկան գրքի շաբաթը: Շաբաթի մեկնարկը կտրվի Եղեգնաձորում, որտեղ մանկագիրները կհանդիպեն աշակերտների հետ, կանցկացվեն բաց դասեր, գրական ...«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ»-Ի ՀԱՄԱՐ
Մ. Մ.Մարտի 27-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» անվանակարգում հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակի թեկնածուների երկրորդ` ...«ՀՈՊ-ՍՏՈՊՈՎ» ՀԱՐՑ ՉԵՍ ԼՈՒԾԻ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄի ժամանակ վտանգավոր էին գիշերային Երեւանում զբոսանքները, իսկ այս օրերին շարունակում են վտանգավոր մնալ այսքան հաճելիորեն գարնանային դարձած, իհարկե, փոշու մշտական չափաբաժնով, Երեւանի որոշ փողոցներ: Էդմոնդ ...ՄԻ ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ.
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Միսս եւ Միստր աշխարհ» մրցույթ-փառատոնի հեղինակ եւ հիմնադիր, «Միսս եւ Միստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Աշոտ Խաչատրյանը «Ազգ»-ին հաղորդագրություն է հղել, թե «3 միլիոն» ամսագիրը, կազմակերպելով 5-14 ...ԱՐՈՆՅԱՆԸ ՄԻ ԳԼԽՈՎ ԲԱՐՁՐ ԷՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ
Ինչպես գրել էինք, Լեւոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտվեց Ֆրանսիայի Նիցա քաղաքում անցկացված շախմատի «Ամբեր» մրցաշարը: Գերազանց խաղի շնորհիվ Լեւոնը դեռեւս մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ էր ապահովել ...«ԱՐՔԱՆ» ՈՒ «ԱՌՅՈՒԾԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր Գերմանիայի Կիլ քաղաքի «Շպարկասեն-արենա» մարզասրահում միջին քաշում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 7-րդ անգամ կփորձի հաջողությամբ պաշտպանել ուժեղագույնի տիտղոսը, որն առաջին անգամ նվաճել ...ԼՊՈՒՏՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀնդկաստանի Կալկաթա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 114 մասնակիցների թվում է միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Մասնակիցների մեծ մասը հնդիկ շախմատիստներ են: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական ...ՄԿՐՏՉՅԱՆ-ԿՐԱՇ ՄՐՑԱԽԱՂ ՉԻԿԱԳՈՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄարտի 31-ից ապրիլի 3-ը Հայաստանի քառակի չեմպիոնուհի Լիլիթ Մկրտչյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում շախմատային մրցախաղ կանցկացնի այդ երկրի կրկնակի չեմպիոնուհի Իրինա Կրաշի հետ: Մրցախաղը կազմակերպել է Հյուսիսային ...ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Կայացան ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումները: Ընտրական 2-րդ խմբում, որտեղ հանդես են գալիս նաեւ ՀՀ հավաքականի ֆուտբոլիստները, թուրքերը սեփական հարկի տակ 3-0 հաշվով ...ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ
«Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը արդեն 4-րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը: Ինչպես «Նոյյան տապանի» թղթակցին մարտի 28-ին հայտնեց արդարադատության նախարարության քրեակատարողական ...ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ 21 ԱՆՁԱՆՑԻՑ 5-Ը ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄայրաքաղաքում արտակարգ դրության ավարտից հետո` մարտի 21-28-ը ՀՀ ոստիկանություն բերման են ենթարկվել 21 անձ, որոնցից 12-ը` Երեւանում, 9-ը` մարզերում: Բերման ենթարկվածներից 5-ը ձերբակալվել են, որոնցից 2-ը` ...ԱՆՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ
Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը (մարտի վերջին կիրակի օրը), ժամը 02:00-ին, ժամացույցի սլաքները պետք է տանել մեկ ժամ առաջ` ազդարարելով «ամառային ժամանակի» սկիզբը: Ինչպես Արմենպրեսին ասաց ՀՀ առեւտրի եւ տնտեսական ...
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍԱԴՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ԷՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՀՐԵԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԳԱՐԱԿԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ` «ՑԱՎՈՏ, ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

