
«ԼԵԴԻ ՉԱԹԵՐԼԻ». ՊԱՍԿԱԼ ՖԵՐԱՆ
«Նրա մարմինը կարծես լուսավորված է: Ո՛չ, ո՛չ թե ամոթխածության փայլով, այլ ինչ-որ ուրիշ բանով, ուրիշ ու չափազանց գեղեցիկ: Նա վստահ է, որ ոչ մեկն իրեն չի նայում: Նա կանգ է առնում, մտածում, հետո զգուշորեն իջնում է եւս մեկ աստիճան, ու մինչեւ իրանը հայտնվում ջրի մեջ, թրջում է ձեռքն ու շոյելով՝ սառը ջուրը հպում կրծքերին: Իսկապես գեղեցիկ է տեսարանը: Վենսանը գաղափար անգամ չունի այդ ամենի մասին, բայց ես նայում եմ ու տեսնում մի մերկություն, որը վերջապես չի նշանակում ոչինչ, ո՛չ ազատություն, ո՛չ այլասերություն, մի մերկություն, որ մերկ է ամեն մի նշանակությունից, մերկացված մերկություն, ինքնաբավ, մաքուր, եւ որը դյութում է ամեն մի տղամարդու»: Ո՞ր մերկության մասին է խոսում Միլան Կունդերան իր՝ «Դանդաղություն» վեպի անմոռանալի տեսարաններից մեկի մեջ: Որո՞նք են այն սահմանները, որտեղ մերկ մարմնի պատկերը, բացարձակ ու մաքուր, որովհետեւ մերկ պաճուճանքներից վեր է ածվում «տեսարժան» ներկայացման: Այս հարցին բացառիկ ճշգրտությամբ պատասխանում է Պասկալ Ֆերանի «Լեդի Չաթերլի» ֆիլմը, որ վերջերս հայտնվեց Հանրային հեռուստատեսության էկրաններին:
«2006 թ. փետրվար: Մոնպելյե: Թատերական հրապարակ: Կինոդահլիճից հետո անվարժ, պարող քայլերով հայտնվում ենք խտացող մութ օդում: Երեքս էլ հուզված ենք. բառերը չեն ստացվում, պատկերների հոսուն վճիտ ընթացքը դեռ չի դադարել, ապտակող թարմությամբ հորդում են ներս: Մտածում եմ ծաղիկների մասին: Նրանց լռության մասին: Մտածում եմ մարմնի մասին: Այն առեղծվածային մերձեցման, որով մարմինները բացվում ու փակվում են ծաղկաբաժակների նման: Մտածում եմ մաքրության այն բացառիկ արտահայության մասին, որին միայն մարմինն է ընդունակ: Մոտս տարօրինակ տպավորություն է. կարծես առաջին անգամ եմ մարմին տեսել էկրանին: Նայում եմ ընկերներիս դեմքերին. նման է առաջին անգամվա գլխապտույտին: Փետրվար, 2006, Մոնպելյե: Առաջին անգամ «Լեդի Չաթերլի» ֆիլմի դիտումից հետո» :
«Գրքում գործողությունները տեղի են ունենում 1921-ին, Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Բայց քսանական թվականները նաեւ կինոյի սկզբնավորման տարիներն են: Անմեղության ժամանակը: Երբեք չմոռանալ, որ այս պատմությունը պատմությունն է մի ծնունդի, գիրք՝ առաջին անգամվա մասին: Նկարահանման նախապատրաստական աշխատանքների ժամանակ կուտակվում են այդ ժամանակաշրջանի լուսանկարները: Ամենաբազմազան գրականություն՝ դեկորի, հանդերձների ընտրության համար: Բայց ոչ միայն. Բիլ Բրանդ, Սպենդեր, Լե Գրե: Առաջին անգամվա այդ անդառնալի համառող զգացողությունը: Անասելի ուժեղ ներկայությունը՝ մարդկանց եւ իրերի: Մատերիաների: Շատ երկար ժամանակ ես մտովի փնտրում եմ այն պատկերը, որ ծնվել էր իմ մեջ գրքի առաջին ընթերցումից հետո. երկու երեխա, որոնք, մեջքները մեզ դարձրած, հեռանում են կամարակապ սաղարթների միջով: Էժեն Սմիթի լուսանկարն է...», գրում է Պասկալ Ֆերանը՝ ֆիլմի աշխատանքներին նվիրված իր նշումները համալրող օրագրի մեջ:
Ֆիլմը Դ. Հ. Լոուրենսի հանրահայտ «Լեդի Չաթերլիի սիրեկանը» վեպի էկրանացումն է: Նշենք, որ ժամանակին մեծ աղմուկ հարուցած այդ վեպը, որի պատճառով դատավարություն էր բացվել Լոուրենսի դեմ, արդեն 4 էկրանացում է ունեցել. առաջին փորձը ֆրանսիացի Կլոդ Ալեգրեի ֆիլմն էր (1955) Դանիել Դարիոյի մասնակցությամբ: Ինչեւէ, 2006 թվականին Պասկալ Ֆերանի ֆիլմը աննախադեպ հաջողություն է ունենում կինոսերների ու կինոքննադատների շրջանում. այն 2006թ. Ֆրանսիայում նկարահանված ամենալայն ու բազմազան հանդիսատես ունեցող ֆիլմերից է: Ֆիլմը արժանանում է Լուի Դելյուկ մրցանակին, ինչպես եւ մի շարք սեզարների, որոնց թվում՝ լավագույն ֆիլմի, Մարինա Հանդսին բաժին ընկած լավագույն կանացի դերակատարման, լավագույն հանդերձների ու լավագույն վերամշակման մրցանակները: Ինչու՞մն է բացառիկ հմայքը, որով այն գերում է այդքան տարբեր հանդիսատեսին:
Առաջին հայացքից Պասկալ Ֆերանի ձեռնարկումը թվում է բավական համարձակ իր «ոչ օրիգինալությամբ»: Այն մեծ անակնկալ էր ռեժիսորի աշխատանքները գնահատող ու գիտակ հանդիսատեսի համար: Մինչ այդ հանդիսատեսին ներկայանալով ֆիլմերով, որ ամեն անգամ պատկերում են ժամանակակից իրողություն՝ «Մանր գործարքներ մեռածների հետ», «Հնարավորների տարիքը», Պասկալ Ֆերանը այստեղ ոչ միայն դիմում է վերամշակման ամենադասական ձեւին, այլ նաեւ աննահանջ հետեւում է ուղղագիծ պատումին: Պատկերներում՝ թե՛ բնանկարների մեջ, թե՛ տեսարաններում, շնչում է կառուցիկ, ներդաշնակ պատումի խիտ հյուսվածքը: Ի տարբերություն նրա նախորդ՝ «Հնարավորների տարիքը» ֆիլմի, այստեղ ոչ պրոֆեսիոնալ կամ գոնե անհայտ դերասանների փոխարեն խաղում են ֆրանսիական ժամանակակից կինոյի երիտասարդ աստղեր Իպոլիտ Ժիրարդոն, Էլեն Ֆիլիերը, Մարինա Հանդսը: Վերջինս լինելով «Կոմեդի ֆրանսեզի» երիտասարդ, խոստումնալից դերասանուհիներից մեկը, հայտնի է նաեւ կինոյում կերտած իր մի շարք դերերով, առանձնապես 2007թ. լավագույն սցենարի սեզարին արժանացած՝ Ժուլյեն Շնաբելի «Թիթեռնիկն ու սաղավարտը», որտեղ նա Մաթիո Ամալրիկի խաղընկերուհին է: Բոլոր այս մանրամասները ավելի քան անսպասելի են Պասկալ Ֆերանի սովորական հանդիսատեսի համար: Բայց առաջին իսկ տեսարաններից անհետանում են բոլոր վերապահումները:
Ի տարբերություն վեպի նախորդ էկրանացումների, Պասկալ Ֆերանի ֆիլմին դժվար է էրոտիկ որակավորումը տալ: Ինքը՝ ռեժիսորը այն սահմանում է որպես դրամա կամ ռոմանս, ու թերեւս այստեղ է Պասկալ Ֆերանի ձեռնարկման ինքնատիպությունը: Ինչպե՞ս խոսել մարմնի մասին: Մերօրյա կինոյում կամ առհասարակ արվեստում, որտեղ ավելի ու ավելի հաճախ ջնջվում են էրոտիզմի ու պոռնոգրաֆիայի սահմանները, երբ սպառված է թվում էրոտիզմի ամեն մի գեղագիտություն, որո՞նք են այն սահմանները, որոնք դեռեւս իմաստակիր կարող են դարձնել պատկերը կամ պատմությունը մի մարմնի: Երբ մերկությունը վեր է ածվում անմարմին ցուցափեղկային կամ հաճախ՝ աքսեսուարային ներկայացման (ի դեպ, բավական հաճախ՝ «ամենասեքսուալ կամ «ամենամարմնական» մեծարված ֆիլմերում), ինչպե՞ս վերագտնել «առաջին անգամվա» ապտակող իրականությունը, որ մարմինը օժտում է խտությամբ: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս, ի՞նչ բառերով խոսել տղամարդու ու կնոջ միջեւ ծնվող հարաբերության մասին, երբ սպառված են թվում վարիացիաները, ու բոլոր սցենարները՝ շահարկված:
Երբ ֆիլմը սկսվում է, Կոնստանսը 27 տարեկան է: 19 տարեկանում նա հանդիպում է Կլիտֆորդ Չաթերլիին ու սիրահարվում: Շուտով Կլիտֆորդը ռազմաճակատ է մեկնում ու վերադառնում հաշմանդամ: Երիտասարդ զույգը հաստատվում է Վրագբիում՝ Չաթերլիների ընտանեկան կալվածքում: Աստիճանաբար, Կլիտֆորդի նկատմամբ ունեցած սիրուց ու նաեւ պարտքի զգացումից, Կոնստանսը հրաժարումը դարձնում է կենսակերպ: Եվ համակերպվում դանդաղ մահվան:
Ֆիլմը մարմնի պատմությունն է:
Երկու տարբեր աշխարհագրություն, երկու աշխարհներ, ու դրանց հաղորդակցության միակ եզրը այն տարածությունն է, որտեղ իրար են բախվում երկու օտար ու, թվում է, ամեն ինչով իրար հակադիր մարմինները: Մարմինը՝ որպես սկիզբ ամեն մի ճանաչողության ու ներքին փորձի, ֆիլմի առանցքն է: Մարմինը որպես ակնհայտ իրողություն: Որպես մի հանգրվան, որտեղ կայանում է կապը ներքինի եւ արտաքինի միջեւ: Մերկ մարմինն այստեղ նույն խտությունն ունի, ինչ որ իրականության անսքող դիմագիծը, որ մի պահ կարող ես պահել ափերիդ մեջ, փորձել որսալ նրա զարկերակը՝ անհավասար, մաքուր:
Զարմացնում է ուղղակիությունը պատկերների, մարմինների, արարի. ինչպես մարմնի ներկայությունն է այստեղ թվում մաքրագործ, ձերբազատված բոլոր հոգեբանական կամ նույնիսկ խոսքային կաղապարներից, այդպես էլ պատկերները թաց են, լվացված մինչեւ իսկ պատկերի իրենց կարգավիճակից, նույնքան ապակաղապարայնացված եւ ինքաբուխ է խոսքը: Հետաքրքրական է նշել, որ խոսքի ընթացքը ֆիլմում համընթաց է այն վերածին շարժմանը, որով մարմինը վերանվաճում է իր սահմանները. Կոնստանսի առաջին տեսարանների կիսատ, չավարտվող ֆրազներին ֆիլմի զարգացման ընթացքում փոխարինում է կենդանի թրթռուն խոսքը, որտեղ շնչում են զարթնող բնապատկերի գույները: Սեփական մարմնի վերանվաճումը այստեղ նաեւ խոսքի ազատագրում է, որն է՛լ ավելի է ընդգծում Մարինա Հանդսի ճշգրիտ եւ ոչ սենտիմենտալ խաղը: Ներաշխարհի զարթոնք, անհատի ու հասարակական կարգավիճակի ինքնահաստատում. հիշենք ֆիլմի վերջին տեսարանը, որտեղ կնոջ խոսքերը ներքին եւ հասարակական ազատության բանաձեւ են:
Հետաքրքրական է նաեւ մարմնի ու բուսական աշխարհի սերտաճումը, որ շնչում է ֆիլմի պատկերային համակարգում. ծաղկաբաժակները բացվում են պատկերներից ներս ու պատկերներից դուրս, որտեղից էլ ցողահամ այն տպավորությունը, որ անբաժան է ֆիլմի կադրերից: Կնոջ մարմնի աստիճանական կերպարանափոխությունը ուղեկցվում է բուսական աշխարհի առեղծվածային շարժմամբ: Կոնստանսի ելքը՝ դեպի Արտաքինը սկսվում է մի փունջ հակինթ քաղելու ցանկությունից: Սակայն երիտասարդ կնոջ սենյակում պաստառների նախշերում ծաղիկներ են խճճված: Բացատը, որ Կոնստանսի մարմնի ծննդյան սկիզբն է դառնում, իր դիրքով ծաղկաբաժակի է նման, որտեղ պարբերաբար արթնանում է երիտասարդ կինը ցերեկվա լույսում: Եվ վերջապես ֆիլմի առանցքային տեսարանը՝ ծաղիկների ծեսը, որտեղ արտածվում է բուսական աշխարհի ու մարմնի օրգանական կապի բանաձեւը:
«Չգիտեմ՝ տեղյա՞կ եք: Մի քանի տարի է արդեն, ինչ այգեգործ եմ դարձել: Երկու այգի եմ խնամում, մեկը՝ Ֆրանսիայի հարավում, մյուսը՝ Փարիզի արվարձաններից մեկում: Երկուսի հատակագիծն էլ ինքս եմ գծել, պատվիրել բույսերն ու թփերը, ցանել եմ ծաղիկները: Հնարավորության դեպքում գնում եմ այս այգիներից մեկում՝ եղանակների ընթացքին հետեւելու: Երբեմն, իհարկե, հպարտություն եմ խաղում: Ձեւացնում եմ, թե ինձ վրա ամենեւին էլ ճնշում չեն գործադրում այս ծրագրի գեղարվեստական խնդիրները: Սակայն ճշմարտությունը շատ ավելի պարզ է: Ճշմարտությունն այն է, որ քանի դեռ ընդունակ եմ կարդալ կրկին ու կրկին այս խոսքերը, կարող եմ չվախենալ. «Ոտքերի հպումը՝ գետնին, մատների հպումը՝ ծառին, կենդանի էակին: Լոուրենսի մոտ բացակայում է որեւէ ստորադասություն հոգու ու մարմնի միջեւ, կյանքի տարբեր սկզբունքների միջեւ: Եվ ինքս ինձ ասում եմ, որ եթե ինձ հաջողվում է կենդանություն, թրթիռ հաղորդել ելակի նորածին ծաղկին, ապա պիտի կարողանամ նաեւ նկարել ցանկության ծնունդը երկու կենդանի էակների միջեւ», գրում է Պասկալ Ֆերանը ֆիլմի համասցենարիստին ուղղված իր նամակի մեջ:
«...Չլսված գործի ու կախարդական մարմնի համար, առաջին անգամ», գրում էր Արթուր Ռեմբոն իր «Արբեցման առավոտ» բանաստեղծության մեջ:
- ՇՈՒՇԱՆԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆ
«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՅՆ ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՄԻՋԵՎ, ՈՐՈՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 2Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին ռեժիսոր Արմեն Մազմանյանը եւ ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը: Թեման Հայաստանում ստեղծված իրավիճակի քննարկումն էր, ինչպես նաեւ մարտի մեկին տեղի ունեցած դեպքերի վերլուծությունը: ...ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Երկու բանախոս` ՀՀԿ-ից Համլետ Հարությունյանն ու «Ժառանգությունից» Վարդան Խաչատրյանը երեկ փորձեցին իրավիճակի իրենց գնահատականները եւ երկիրը բնականոն հուն վերադարձնելու ելքերի պատկերացումները ներկայացնել ...ԱՍՔ ՀԱՅՈՑ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ` ՆԱՏՕ-Ի ՇՈՂՔԻ ՏԱԿ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրբ մարդ ասելիք ունի, թող ուրիշներին հիմարի տեղ չդնի` վայրիվերումներով խոսելով այլ թեմաներից ու կիզակետում պահելով մեկ այլ բան: Ավելի հաճախ պատահում է, երբ նույն մեր իրականության մեջ եւ դրա սահմաններից ...ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ ՕԵԿ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Ն. Պ.«Օրինաց երկիր» կուսակցությունը փորձ ուներ կոալիցիայում աշխատելու եւ ընդունեց քաղաքական համագործակցության պարզված ձեռքն ու կրկին հայտնվեց իշխանական կոալիցիայում: Պատճառները երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ
1Զբոսնելու համար Երեւանի ամենավտանգավոր վայրը դարձել է Հյուսիսային պողոտան, որը երեկ թեեւ համեմատաբար հանգիստ էր, սակայն կան նաեւ բերման ենթարկվածներ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, բերման են ենթարկվել ...ՍԻՄ-ԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՌՎԵԼ
Մ. Խ.Հունվարի 19-ին ՀՀ վերաքննիչ դատարանը վճիռ էր կայացրել Հովհաննես Գալաջյանին եւ Գեղամ Գրիգորյանին վերականգնելու որպես «Իրավունք» թերթի խմբագրի եւ տնօրենի: Երեկ ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանը լրագրողներին ...ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ ՉԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Որոշ կայքեր տեղեկատվություն էին տարածել, որ մարտի 24-ին Հյուսիսային պողոտայում ձերբակալվածներից մեկը ներկայացել է որպես հոգեւորական: Այս առիթով Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քհն. Մելիքյանը ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԴԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԻՐԱԶԵԿ Է ԵՂԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Հ. ՉԱՔՐՅԱՆՄարտի 20-ին Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստում ծառայողական պարտականությունների մեջ թերացման մեղադրանքով կալանված ժանդարմերիայի ենթասպաներ Օքան Շիմշեքն ու Վեյսել Շահինը խոստովանել էին, որ իրենք ...ՉԵՅՆԻՆ ՍԻՐԱՇԱՀԵՑ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԵՎ ՔՐԴԵՐԻՆ
Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին իր մերձավորարեւելյան շրջայցն ավարտեց Թուրքիայում, որտեղ գտնվում էր երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին: Անկարայում Չեյնին հավաստիացումներ արեց, որ իր երկիրը կշարունակի Թուրքիային ...ՁԱԽՈՂՎԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Թուրքիայի եւ Բուլղարիայի վարչապետների` Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սերգեյ Ստանիշեւի հանդիպումից հետո կայանալիք համատեղ մամլո ասուլիսը ձախողվել է ազգային ATAKA կուսակցության ջանքերով: ATAK-ի առաջնորդ Վոլեն ...ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ՄՈՒՏՔԻ 129 ՀԱԶԱՐ ՎԻԶԱ
2007-ին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է Հայաստանի մուտքի 129 հազար 466 վիզա, որից 100 հազար 222-ը` սահմանային անցակետերում, 5 հազար 151-ը` էլեկտրոնային, 24 հազար 093-ը` արտաքին գործերի նախարարության ու ...ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՆԱ
ԱԳՆ մամուլի պատասխանատու Տիգրան Բալայանը պատասխանելով «Արմինֆոյի» հարցին, թե ադրբեջանական կողմը հայտարարել է, որ նամակ է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարություն` Մինսկի խմբի համանախագահների հետկանչման կամ փոփոխման ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱՆՏԵՍՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Թարգմ. Հ. Ծ.«Ինչո՞ւ ենք անտեսում «Միջակա արդարության միջազգային կենտրոնի» (ՄԱՄԿ) զեկույցը ցեղասպանության վերաբերյալ» խորագրի ներքո ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը որպես խմբագրական լույս է տեսել «Արմինյն միրոր-սփեքթեյթր» ...ԿՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԻ ՄԻՆՉԵՎ 2001-Ի ՄԱՅԻՍԻ 15-Ը ԿԱՌՈՒՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երեկ հաստատվեց կառավարությունում: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը ...ԵՐԿԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՐԵՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՓՈՐՁ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«National Geographic Traveler» հանդեսի «Չտեսնված Հայաստան» խորագիրը Հայաստանը ճանաչելի (2008 թ. Ձմեռ) դարձնելու նպատակ ունի, առավել հետաքրքրական տեսանկյունից նկատելի դարձնելու սովորական կամ աննկատ թվացող ...ԵՐԿՈՒ ՆՈՐ ԲԱԼԵՏՆԵՐԻ ԱՌԱՋՆԱԽԱՂ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերով Հայաստանում է հայտնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Նա իրականացրել է Էդգար Հովհաննիսյանի 3-րդ սիմֆոնիայի հիման վրա ստեղծված «Վարդանանք» եւ Ա. Պիացցոլլայի ...ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ 85 ՏԱՐԵԿԱՆ Է
Գյումրու արտադպրոցական ստեղծագործության կենտրոնը` նախկին պիոներպալատը, բոլորում է իր գործունեության 85-ամյակը: Անցած տասնամյակների ընթացքում այստեղ դաստիարակություն ստացել, իրենց նախասիրությունները զարգացրել ...ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է
Գ. Մ.Ձեւավորել քրիստոնեական ու համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն, ուր յուրաքանչյուր ոք իրեն հավասար եւ լիովին գնահատված է զգում: Այս տեսլականն է ընկած Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՌԵՎԱՆՇԻ ՀԱՍԱՎ ՂԱԶԱԽՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաջող անցկացրեց Հոլանդիայի Պերնիս բնակավայրում Ղազախստանի ընտրանու հետ կայացած ընկերական հանդիպումը` հաղթելով 1-0 հաշվով: Դանիացի մասնագետ Յան Պոուլսենը չափազանց ...ԱՐՈՆՅԱՆԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՆՎԱՃԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ
Ինչպես եւ սպասվում էր, Լեւոն Արոնյանը շախմատի «Ամբեր» մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար եւ նվաճեց գլխավոր մրցանակը: 10-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն ...ՔՈԼՈՅԱՆԸ ԵՐԿՈՒ ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀոլանդիայի Էյնդհովեն քաղաքում անցկացված ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրած Միքայել Քոլոյանը հանրապետական երկու ռեկորդ սահմանեց: Ազատ լողաոճում նա 50 մ մրցատարածությունը ...ՀԱՅ ՔԻՔԲՈՔՍԻՆԳԻՍՏՆԵՐԻՆ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՔիքբոքսինգի ՀՀ հավաքականը մարտի 30-ից ապրիլի 6-ը Խարկովում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որտեղ հանդես կգան 32 երկրների մարզիկներ: Այս մասին երեկ «Հայացք» ակումբում կայացած մամուլի ասուլիսում ...ԿՈՉՈՒՄՆԵՐ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել հայաստանցի շախմատիստներ Յուրի Համբարձումյանին եւ Արման Հայրապետյանին: Պայմանականորեն միջազգային գրոսմայստերի կոչում է շնորհվել Գեւորգ Հարությունյանին, իսկ Հովիկ ...14 ԱՆՁ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՎԵԼ Է ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԴԻՄԵԼ ՓԱԽՈՒՍՏԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 1-ի դեպքերից 210 ոստիկան եւ զինծառայող, 55 քաղաքացիական անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ 8-ը` մահացել է: Զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած 8 անձանցից 1-ը մահացել ...ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ ԵՆ ՈՐՍՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՕրեր առաջ «Ազգ» օրաթերթը էլեկտրոնային փոստով նամակ-կոչ էր ստացել, որում հեղինակը տեղեկացնում էր, որ Իտալիայից մի կազմակերպություն «Արարատ-Սաֆարի» անվամբ ընկերության հետ Հայաստանում կազմակերպում է մեծաքանակ ...ՍԵՐՅՈԺԱ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՍՐՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ
Մ. Մ.Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Յուրիկ Մամյանը, Ավետիք Ղռեջյանը, Սերյոժա Սիրադեղյանը եւ Ռաֆայել Ասրյանը հանցավոր են ճանաչվել ներկայացված մեղադրանքներով: Մարտի 26-ին Տավուշի ...ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Մ. Մ.Մարտի 27-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի պահակը օգնություն է խնդրում: ...ԱՐՍԻՆԵՆ ԵՐԱԶՈՒՄ Է ԿԱՏԱԿԵՐԳԱԿԱՆ ԴԵՐԵՐ ԽԱՂԱԼ
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ«Ժողովուրդը սիրում է մարդկանց որոշակի խմբավորումների բաժանել, դասակարգել, նմանատիպ կաղապարներից մեկում կարծես ինձ բանտարկված եմ զգում», ասում է թատրոնի ու կինոյի հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը՝ կողակիցը ...ԻՆՉՊԵՍ ՆԿԱՐԵՑԻ ՍԱՐՈՅԱՆԻՆ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ«1964-ին, Ֆրեզնո տեղափոխվելուց հետո, մեջս մեծ տենչանք կար ծանոթանալու Վիլյամ Սարոյանի հետ: Իբրեւ լուսանկարիչ ցանկանում էի մոտիկից ճանաչել մեր հռչակավոր հայորդուն, նկարել նրա հանճարեղ դեմքը՝ բնական զգացումներով: ...ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ
Ուիլեամ ՍարոյեանԿ՛ուզէի տեսնել այս աշխարհի վրայ որեւէ ուժ, որ բնաջնջէ այս սերունդը, այս փոքր ցեղին անկարեւոր ժողովուրդը, որուն պատմութիւնը վերջ գտած է եւ պատերազմները հաղթուած, կառոյցները` փշրուած, գրականութիւնը` չէ ...«ԼԵԴԻ ՉԱԹԵՐԼԻ». ՊԱՍԿԱԼ ՖԵՐԱՆ
ՇՈՒՇԱՆԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆ«Նրա մարմինը կարծես լուսավորված է: Ո՛չ, ո՛չ թե ամոթխածության փայլով, այլ ինչ-որ ուրիշ բանով, ուրիշ ու չափազանց գեղեցիկ: Նա վստահ է, որ ոչ մեկն իրեն չի նայում: Նա կանգ է առնում, մտածում, հետո զգուշորեն ...
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՈՐ ԷՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԱՌՆԵՐԻ ԼՌԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԽՄԲ.
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ` «ՑԱՎՈՏ, ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ Է ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՐԿԻՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

