
ԻՆՉՊԵՍ ՆԿԱՐԵՑԻ ՍԱՐՈՅԱՆԻՆ
«1964-ին, Ֆրեզնո տեղափոխվելուց հետո, մեջս մեծ տենչանք կար ծանոթանալու Վիլյամ Սարոյանի հետ: Իբրեւ լուսանկարիչ ցանկանում էի մոտիկից ճանաչել մեր հռչակավոր հայորդուն, նկարել նրա հանճարեղ դեմքը՝ բնական զգացումներով: Սակայն այնպես էր թվում, թե Սարոյանը լուսանկարչական ապարատի առջեւ դիրք ընդունելուն դեմ է: Սարոյանին գտնելու բազմաթիվ ապարդյուն փորձերից հետո, վերջապես առիթ ստեղծվեց նրան հանդիպելու՝ 12 տարի նրան հետապնդելուց հետո: Սարոյանին նկարելու կարելիութեան մասին մի օր զրուցում էի բարեկամիս՝ քանդակագործ Վարազ Սամվելյանի հետ: Քանի որ նա Սարոյանի բարեկամն էր, գաղափար հղացա լուսանկարչական գործիքներս տեղավորել վերջինիս արվեստանոցում այն ակնկալությամբ, թե այդպես կհաջողեի նկարել Սարոյանին: Ուրախացա, երբ Վարազը հավանություն տվեց այդ գաղափարին:
1976-ի մարտի 26-ը հիշատակելի օր էր, որովհետեւ այդ օրը Վարազը հեռաձայնեց ինձ ասելու, որ Սարոյանը Ֆրեզնոյում է ու հավանաբար կայցելի իրեն: Անմիջապես գնացի Վարազի արվեստանոց, որը գտնվում էր Ֆրեզնոյի կենտրոնում, եւ արագ տեղավորեցի լուսանկարչական գործիքներս:
Մի քանի ժամ անց Սարոյանը հասավ հեծանիվով: Անավարտ քանդակների հետեւում կանգնած ուշադրությամբ զննում էին նրան, բավականին հուզված ու սպասողական վիճակում: Մինչ Սարոյանն ու Վարազը հայկական ոճով բարձրաձայն ողջագուրվում էին ու ջերմորեն համբուրվում, ես կանգնել էի նրանցից քիչ հեռու: Սարոյանն ինձ նկատեց, բայց ուշադրություն չդարձրեց վրաս:
Առանց ժամանակ կորցնելու, ձեռքս երկարեցի եւ անգլերեն խոսելով ներկայացա որպես լուսանկարիչ: Հետո խնդրեցի, որ թույլ տա իրեն լուսանկարել:
- Կորսվե՛ ... - ասաց Սարոյանը:
- Բայց պրն. Սարոյան, ես...
Փորձեցի բացատրել, սակայն ձայնս խեղդվեց իր դղրդալից պատասխանի մեջ:
- Ո՛չ ըսի, ականջդ ծա՞նր է, ի՞նչ է... Ո՛րեւէ նկար չեմ ուզեր, - բղավեց Սարոյանը:
- Բայց ինչո՞ւ , - հարցրեցի մեղմ ձայնով:
Աչքերիս մեջ շիտակ նայելով պատասխանեց.
- Չե՛մ ուզեր, որ նկարս քաշես... մոռցի՛ր: Հետո Վարազին դառնալով ասաց - Ո՞վ է աս մարդը: Ինչո՞ւ ա՛յսքան կը պնդե:
- Վիլի, Փոլը ընկերս է եւ լա՛վ լուսանկարիչ է, - ասաց Վարազը:
Մի պահ Սարոյանի ուշադրությունը շեղվեց Վարազի արվեստի զանազան գործերի վրա: Գլխով նշան արեցի Վարազին ու ցածր ձայնով փսփսացի ականջին.
- Վարազ... լաւ մտիկ ըրե... զինքը առաջնորդե դեպի արվեստանոցդ, ուր իմ գործիքներս տեղավորած եմ:
- Օքեյ... օքեյ... - ասաց Վարազը:
Կես ժամ հետո, երկուսով արվեստանոց մտան: Սարոյանն անմիջապես նկատեց ինձ, երբ լույսերն էի փորձում: Տհաճության եւ անհանգստության արտահայտություն երեւաց դեմքին:
- Դուն նկա՞րս կը քաշես,- բացականչեց Սարոյանը:
- Ո՛չ, պրն Սարոյան, լույսերս կը փորձեմ: Գործիքիս մեջ ֆիլմ նույնիսկ չկա:
Ավելի մոտեցավ ու խնդրեց, որ լուսանկարչական ապարատս բանամ: Երբ բացեցի ու ցույց տվեցի պարապ ֆիլմակալը, վերջապես հանգստացավ ու նստեց սնդուկանման մի սեղանի վրա, որի ճիշտ առջեւը դրված էին գործիքներս: Առանց նրան ասելու, նախապես լցրել էի ֆիլմակալս եւ արագորեն կպցրեցի գործիքիս: Ինչքան ժամանակն անցնում էր, այնքան վստահելի էի դառնում Սարոյանի համար: Սկսեց հետաքրքրվել ինձնով, խնդրեց, որ հայերեն խոսեմ ու պատմեմ ծննդավայրիս` Լիբանանի հայերի մասին: Հայերեն առինքնող ջերմ զրույցի ընթացքում բազմաթիվ գաղտնի լուսանկարներ արեցի:
Հետո Սարոյանը խնդրեց, որ հայկական մի հին երգ երգեմ` Կիլիկիան: Այս երգը միասին երգելով ավելի հուզվեցինք: Նրա համար դժվար էր զսպել աչքերի մեջ լցվող արցունքները:
- Քեզ հավնեցա, Փոլ,- ասաց Սարոյանը, - հիմա ուզածիդ չափ կրնաս նկարս քաշել: Նախքան այդ ազնվությունն արտահայտելն արդեն բավականին լուսանկարել էի նրան՝ առանց իր ուշադրությունը գրավելու:
Երկու շաբաթ անց Սարոյանը արհեստանոցս եկավ հեծանիվով: Պատից կախված իր դիմանկարներից մեկին նայելով, ասաց.
- Դեմքս այդպիսի արտահայտութեան մեջ երբեք չեմ տեսած...
Բարձրաձայն խնդաց, հետո գրպանից հանեց իր գրքերից մեկը՝ «Մի՛ գնա, բայց եթե գնում ես, բարեւիր բոլորին» վերնագրով ու մակագրեց «Փոլ Կալինյանին` մեծ լուսանկարիչ - արվեստագետին համար: Անկեղծորեն, Ուիլիըմ Սարոյան, Ֆրեզնո, 8 ապրիլ, 1976»: Գիրքը տվեց ինձ, նստեց հեծանիվն ու գնաց:
Մեր բարեկամությունը արմատացավ ու շուտով մտերմացանք:
Այնուհետեւ բազմաթիվ հանդիպումներ ունեցանք աշխատանոցիս մեջ: Հիշատակելի էին մեր անցկացրած պահերը, երբ միասին թեյ էինք խմում եւ հայերի մասին զրուցում: 12 տարի նրան հետապնդելուց հետո, մեր բարեկամությունը տեւեց 5 տարի, մինչեւ Սարոյանի մահը՝ 1981: «Շնորհակալ եմ, Վարազ, որ զիս ծանոթացուցիր Ուիլիըմ Սարոյանին», գրել է «Վիլյամ Սարոյան. Գրողը, Մարդը» վավերագրական ֆիլմի հեղինակ Փոլ Կալինյանը:
Սարոյանի հետ նրա առաջին հանդիպման ժամանակ որեւէ մեկի մտքով չի անցել, որ տարիներ անց նա կստեղծի Սարոյանի կյանքին ու գործին նվիրված մեկժամանոց վավերագրական ֆիլմ, որն իր հերթին կարժանանա բազում մրցանակների: Ոչ ոք չի պատկերացրել, որ 15 տարի անց Սարոյանի այդ լուսանկարները կհայտնվեն Մ.Նահանգներում ու ԽՍՀՄ-ում նրա հիշատակին հրատարակված ալբոմներում, գրքերում, դրոշմանիշների վրա:
Իր հաստատամտությամբ ու համառությամբ Կալինյանը շահում է Սարոյանի վստահությունը եւ երկար տարիներ լուսանկարչական ապարատը ձեռքից վայր չդնելով հետեւում է նրան, իմաստուն ու ջինջ նրա կերպարանքը դրոշմելով կինոժապավենի վրա:
Սարոյանի մահվանից հետո այդ դիմանկարների ու նկարահանումների մասին գրվում է աշխարհի տարբեր լրագրերում, պարբերականներում: Մարդիկ ամենուրեք հետաքրքրվում են դրանցով: Կալինյանը պատրաստում է 10 վայրկենանոց սլայդների ցուցադրություն՝ «Ինչպես նկարեցի Սարոյանին» վերնագրով: Յուրաքանչյուր ցուցադրությունից հետո նա ավելի է խանդավառվում եւ որոշում է Սարոյանի 12 վայրկյանանոց մենախոսությանն ավելացնել «Ֆրեզնոյում մեծանալը» խորագիրը:
Ստեղծագործական ութ տարիների ընթացքում դստեր՝ կինոբեմադրիչ Սյուզի Կալինյանի հետ երջանիկ առիթներ է ունենում ավելի մոտիկից ճանաչելու Սարոյանի մարդկային նկարագիրը, կենսափիլիսոփայությունը, ձգտելով այդ ամենն անմահացնել ֆիլմում: Նրանք հավաքում են որոշ նյութեր նաեւ Հայաստանից, բազմաթիվ խոչընդոտներից հետո նրանց են հասնում հայրենիքում նկարահանված կադրերը: Ձգձգվող դժվարություններից հետո նրանց հաջողվում է 1991թ-ին ավարտել 1 ժամ տեւողությամբ «Վիլյամ Սարոյան. Մարդը, Գրողը» վերնագրով անգլերեն վավերագրական ֆիլմը ( հայերեն ենթագրերով):
Ֆիլմը պատմում է Սարոյանի կյանքի ու ստեղծագործության, նրա էության ու նկարագրի, փիլիսոփայության ու պատգամների մասին: Սարոյանն արտահայտում է իր սերը հայրենի երկրի հանդեպ, խոսում է հայկական մշակութային ժառանգության եւ իր ստեղծագործական կյանքի վրա դրա թողած ազդեցության մասին՝ իր խոսքում մերժելով դրամը, համբավն ու փառքը:
Մեծ գրողի կյանքի պատմությունը սկսվում է 1900-ականների Ֆրեզնոյից մինչեւ 1981թ: Առաջին կադրերում Սարոյանը խոսում է իր անցյալի մասին, իսկ հայազգի դերասան Մայքլ Քանըրզը պատմում է Սարոյանի 60-ամյա գրական վաստակի մասին, ներկայացնելով նրա ձայնագրությունները, հարցազրույցները, գրական գործերն ու Կալինյանի լուսանկարները: Առաջին պլան է մղվում Ֆրեզնո քաղաքն իր անցյալով ու ներկայով, Սարոյանի արտահայտած մտքերով, գրքերով, անձնական իրերով, լուսանկարներով, Հայաստան կատարած այցերով: Ֆիլմի վերջում Սարոյանը խոսում է հայերեն: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1991-ի ապրիլի 13-ին Ֆրեզնոյում, Սարոյանի թատրոնում: Դրանից հետո ցուցադրվել է 22 երկրում, արժանանալով 6 մրցանակի:
- Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՅՆ ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՄԻՋԵՎ, ՈՐՈՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 2Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին ռեժիսոր Արմեն Մազմանյանը եւ ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը: Թեման Հայաստանում ստեղծված իրավիճակի քննարկումն էր, ինչպես նաեւ մարտի մեկին տեղի ունեցած դեպքերի վերլուծությունը: ...ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Երկու բանախոս` ՀՀԿ-ից Համլետ Հարությունյանն ու «Ժառանգությունից» Վարդան Խաչատրյանը երեկ փորձեցին իրավիճակի իրենց գնահատականները եւ երկիրը բնականոն հուն վերադարձնելու ելքերի պատկերացումները ներկայացնել ...ԱՍՔ ՀԱՅՈՑ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ` ՆԱՏՕ-Ի ՇՈՂՔԻ ՏԱԿ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրբ մարդ ասելիք ունի, թող ուրիշներին հիմարի տեղ չդնի` վայրիվերումներով խոսելով այլ թեմաներից ու կիզակետում պահելով մեկ այլ բան: Ավելի հաճախ պատահում է, երբ նույն մեր իրականության մեջ եւ դրա սահմաններից ...ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ ՕԵԿ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Ն. Պ.«Օրինաց երկիր» կուսակցությունը փորձ ուներ կոալիցիայում աշխատելու եւ ընդունեց քաղաքական համագործակցության պարզված ձեռքն ու կրկին հայտնվեց իշխանական կոալիցիայում: Պատճառները երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ
1Զբոսնելու համար Երեւանի ամենավտանգավոր վայրը դարձել է Հյուսիսային պողոտան, որը երեկ թեեւ համեմատաբար հանգիստ էր, սակայն կան նաեւ բերման ենթարկվածներ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, բերման են ենթարկվել ...ՍԻՄ-ԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՌՎԵԼ
Մ. Խ.Հունվարի 19-ին ՀՀ վերաքննիչ դատարանը վճիռ էր կայացրել Հովհաննես Գալաջյանին եւ Գեղամ Գրիգորյանին վերականգնելու որպես «Իրավունք» թերթի խմբագրի եւ տնօրենի: Երեկ ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանը լրագրողներին ...ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ ՉԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Որոշ կայքեր տեղեկատվություն էին տարածել, որ մարտի 24-ին Հյուսիսային պողոտայում ձերբակալվածներից մեկը ներկայացել է որպես հոգեւորական: Այս առիթով Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քհն. Մելիքյանը ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԴԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԻՐԱԶԵԿ Է ԵՂԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Հ. ՉԱՔՐՅԱՆՄարտի 20-ին Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստում ծառայողական պարտականությունների մեջ թերացման մեղադրանքով կալանված ժանդարմերիայի ենթասպաներ Օքան Շիմշեքն ու Վեյսել Շահինը խոստովանել էին, որ իրենք ...ՉԵՅՆԻՆ ՍԻՐԱՇԱՀԵՑ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԵՎ ՔՐԴԵՐԻՆ
Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին իր մերձավորարեւելյան շրջայցն ավարտեց Թուրքիայում, որտեղ գտնվում էր երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին: Անկարայում Չեյնին հավաստիացումներ արեց, որ իր երկիրը կշարունակի Թուրքիային ...ՁԱԽՈՂՎԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Թուրքիայի եւ Բուլղարիայի վարչապետների` Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սերգեյ Ստանիշեւի հանդիպումից հետո կայանալիք համատեղ մամլո ասուլիսը ձախողվել է ազգային ATAKA կուսակցության ջանքերով: ATAK-ի առաջնորդ Վոլեն ...ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ՄՈՒՏՔԻ 129 ՀԱԶԱՐ ՎԻԶԱ
2007-ին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է Հայաստանի մուտքի 129 հազար 466 վիզա, որից 100 հազար 222-ը` սահմանային անցակետերում, 5 հազար 151-ը` էլեկտրոնային, 24 հազար 093-ը` արտաքին գործերի նախարարության ու ...ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՆԱ
ԱԳՆ մամուլի պատասխանատու Տիգրան Բալայանը պատասխանելով «Արմինֆոյի» հարցին, թե ադրբեջանական կողմը հայտարարել է, որ նամակ է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարություն` Մինսկի խմբի համանախագահների հետկանչման կամ փոփոխման ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱՆՏԵՍՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Թարգմ. Հ. Ծ.«Ինչո՞ւ ենք անտեսում «Միջակա արդարության միջազգային կենտրոնի» (ՄԱՄԿ) զեկույցը ցեղասպանության վերաբերյալ» խորագրի ներքո ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը որպես խմբագրական լույս է տեսել «Արմինյն միրոր-սփեքթեյթր» ...ԿՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԻ ՄԻՆՉԵՎ 2001-Ի ՄԱՅԻՍԻ 15-Ը ԿԱՌՈՒՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երեկ հաստատվեց կառավարությունում: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը ...ԵՐԿԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՐԵՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՓՈՐՁ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«National Geographic Traveler» հանդեսի «Չտեսնված Հայաստան» խորագիրը Հայաստանը ճանաչելի (2008 թ. Ձմեռ) դարձնելու նպատակ ունի, առավել հետաքրքրական տեսանկյունից նկատելի դարձնելու սովորական կամ աննկատ թվացող ...ԵՐԿՈՒ ՆՈՐ ԲԱԼԵՏՆԵՐԻ ԱՌԱՋՆԱԽԱՂ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերով Հայաստանում է հայտնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Նա իրականացրել է Էդգար Հովհաննիսյանի 3-րդ սիմֆոնիայի հիման վրա ստեղծված «Վարդանանք» եւ Ա. Պիացցոլլայի ...ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ 85 ՏԱՐԵԿԱՆ Է
Գյումրու արտադպրոցական ստեղծագործության կենտրոնը` նախկին պիոներպալատը, բոլորում է իր գործունեության 85-ամյակը: Անցած տասնամյակների ընթացքում այստեղ դաստիարակություն ստացել, իրենց նախասիրությունները զարգացրել ...ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է
Գ. Մ.Ձեւավորել քրիստոնեական ու համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն, ուր յուրաքանչյուր ոք իրեն հավասար եւ լիովին գնահատված է զգում: Այս տեսլականն է ընկած Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՌԵՎԱՆՇԻ ՀԱՍԱՎ ՂԱԶԱԽՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաջող անցկացրեց Հոլանդիայի Պերնիս բնակավայրում Ղազախստանի ընտրանու հետ կայացած ընկերական հանդիպումը` հաղթելով 1-0 հաշվով: Դանիացի մասնագետ Յան Պոուլսենը չափազանց ...ԱՐՈՆՅԱՆԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՆՎԱՃԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ
Ինչպես եւ սպասվում էր, Լեւոն Արոնյանը շախմատի «Ամբեր» մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար եւ նվաճեց գլխավոր մրցանակը: 10-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն ...ՔՈԼՈՅԱՆԸ ԵՐԿՈՒ ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀոլանդիայի Էյնդհովեն քաղաքում անցկացված ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրած Միքայել Քոլոյանը հանրապետական երկու ռեկորդ սահմանեց: Ազատ լողաոճում նա 50 մ մրցատարածությունը ...ՀԱՅ ՔԻՔԲՈՔՍԻՆԳԻՍՏՆԵՐԻՆ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՔիքբոքսինգի ՀՀ հավաքականը մարտի 30-ից ապրիլի 6-ը Խարկովում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որտեղ հանդես կգան 32 երկրների մարզիկներ: Այս մասին երեկ «Հայացք» ակումբում կայացած մամուլի ասուլիսում ...ԿՈՉՈՒՄՆԵՐ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել հայաստանցի շախմատիստներ Յուրի Համբարձումյանին եւ Արման Հայրապետյանին: Պայմանականորեն միջազգային գրոսմայստերի կոչում է շնորհվել Գեւորգ Հարությունյանին, իսկ Հովիկ ...14 ԱՆՁ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՎԵԼ Է ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԴԻՄԵԼ ՓԱԽՈՒՍՏԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 1-ի դեպքերից 210 ոստիկան եւ զինծառայող, 55 քաղաքացիական անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ 8-ը` մահացել է: Զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած 8 անձանցից 1-ը մահացել ...ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ ԵՆ ՈՐՍՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՕրեր առաջ «Ազգ» օրաթերթը էլեկտրոնային փոստով նամակ-կոչ էր ստացել, որում հեղինակը տեղեկացնում էր, որ Իտալիայից մի կազմակերպություն «Արարատ-Սաֆարի» անվամբ ընկերության հետ Հայաստանում կազմակերպում է մեծաքանակ ...ՍԵՐՅՈԺԱ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՍՐՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ
Մ. Մ.Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Յուրիկ Մամյանը, Ավետիք Ղռեջյանը, Սերյոժա Սիրադեղյանը եւ Ռաֆայել Ասրյանը հանցավոր են ճանաչվել ներկայացված մեղադրանքներով: Մարտի 26-ին Տավուշի ...ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Մ. Մ.Մարտի 27-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի պահակը օգնություն է խնդրում: ...ԱՐՍԻՆԵՆ ԵՐԱԶՈՒՄ Է ԿԱՏԱԿԵՐԳԱԿԱՆ ԴԵՐԵՐ ԽԱՂԱԼ
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ«Ժողովուրդը սիրում է մարդկանց որոշակի խմբավորումների բաժանել, դասակարգել, նմանատիպ կաղապարներից մեկում կարծես ինձ բանտարկված եմ զգում», ասում է թատրոնի ու կինոյի հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը՝ կողակիցը ...ԻՆՉՊԵՍ ՆԿԱՐԵՑԻ ՍԱՐՈՅԱՆԻՆ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ«1964-ին, Ֆրեզնո տեղափոխվելուց հետո, մեջս մեծ տենչանք կար ծանոթանալու Վիլյամ Սարոյանի հետ: Իբրեւ լուսանկարիչ ցանկանում էի մոտիկից ճանաչել մեր հռչակավոր հայորդուն, նկարել նրա հանճարեղ դեմքը՝ բնական զգացումներով: ...ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ
Ուիլեամ ՍարոյեանԿ՛ուզէի տեսնել այս աշխարհի վրայ որեւէ ուժ, որ բնաջնջէ այս սերունդը, այս փոքր ցեղին անկարեւոր ժողովուրդը, որուն պատմութիւնը վերջ գտած է եւ պատերազմները հաղթուած, կառոյցները` փշրուած, գրականութիւնը` չէ ...«ԼԵԴԻ ՉԱԹԵՐԼԻ». ՊԱՍԿԱԼ ՖԵՐԱՆ
ՇՈՒՇԱՆԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆ«Նրա մարմինը կարծես լուսավորված է: Ո՛չ, ո՛չ թե ամոթխածության փայլով, այլ ինչ-որ ուրիշ բանով, ուրիշ ու չափազանց գեղեցիկ: Նա վստահ է, որ ոչ մեկն իրեն չի նայում: Նա կանգ է առնում, մտածում, հետո զգուշորեն ...
ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐ ԶԵԿՈՒՅՑԸ
ԲԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԸ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍԻ» 28-ՐԴ ՀԱՏՈՐԸ
Հ. Ծ.ԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Ա. Մ.ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ «ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ»
Հ. Ծ.
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՈՐ ԷՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԱՌՆԵՐԻ ԼՌԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԽՄԲ.
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ` «ՑԱՎՈՏ, ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ Է ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՐԿԻՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

