
ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱՆՏԵՍՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Ինչո՞ւ ենք անտեսում «Միջակա արդարության միջազգային կենտրոնի» (ՄԱՄԿ) զեկույցը ցեղասպանության վերաբերյալ» խորագրի ներքո ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը որպես խմբագրական լույս է տեսել «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի մարտի 8-ի համարում:
Ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի ներկա մարտավարությունը հիմնված է 1915-23 թթ. իրադարձությունների վերաբերյալ հայ եւ թուրք պատմաբանների նոր համատեղ ուսումնասիրություն անցկացնելու առաջարկի վրա, չնայած հենց այդպիսի ուսումնասիրություն արդեն իսկ կատարել է «Միջակա արդարության միջազգային կենտրոնը» (International Center for Transitional Justice): Այդ կենտրոնի հրապարակած վերջնական զեկույցը վճռականորեն եզրակացնում է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերի կրած սարսափները լիուլի համապատասխանում են միջազգային ցեղասպանության կոնվենցիայի 1948 թվի սահմանած ցեղասպանության դրույթներին: Այդ փաստաթուղթը ընդունել է ազգերի միջազգային համայնքը, որին մաս է կազմում նաեւ Թուրքիան:
Թուրք-հայկական հաշտեցման կոմիտեի (ԹՀՀԿ) հայ եւ թուրք մասնակիցները, որոնք արժանացել էին երկու կողմերի կառավարությունների հավանությանը, միասին էին նախաձեռնել ՄԱՄԿ-ի ուսումնասիրությունը: Այդ կենտրոնը բարձր վարկանիշ ունեցող հաստատություն է, որի առաքելության մասն է կազմում պատրաստակամություն ցուցաբերել «օժանդակելու այն երկրներին, որոնք հետամուտ են լինում պատասխանատվության ենթարկել (կողմերից մեկին) անցյալի զանգվածային դաժանությունների եւ մարդու իրավունքների խախտումների համար»: ՄԱՄԿ-ի մասնագետները երկու կողմերի` հայերի եւ թուրքերի ներկայացրած փաստարկներն ու վկայությունները լրջորեն եւ մանրամասն ուսումնասիրելուց հետո եզրակացրին, որ Արեւմտյան Հայաստանի հայ բնակչությունը ցեղասպանության զոհ էր դարձել: Քանի որ ՄԱՄԿ-ի լիազորությունները բացառապես 1915-23 թվականների դաժանությունների սահմանմանն էին վերաբերում միայն, եզրակացության մեջ ոչ մի խոսք չկար, թե հայերը դրա հիման վրա կարող են Թուրքիայից փոխհատուցում պահանջել: Այդուհանդերձ այդ զեկուցագիրը մեր ժողովրդի ձեռքում հզոր փաստարկ է: Դրանում նշված վերջնական վճիռն այնքան էր բնորոշում կատարվածը, որ թուրքերն անմիջապես ժխտեցին դրա վավերականությունը, ինչը գուցե հասկանալի թվա մեզ, քանի որ նրանք տանուլ էին տվել պայքարը: Բայց ինչո՞ւ հայ քաղաքական գործիչներից շատերը կամովին անտեսեցին այդ կենտրոնի եզրակացությունը:
Լռության պատճառը պարզ է: Երբ ԹՀՀԿ-ն կազմվեց, զգացական ընդդիմության մի արշավ առաջացրեց հատկապես ՀՅԴ կուսակցության շարքերում: Հակառակ որ կառավարությունն իր հավանությունը տվել էր այդ կոմիտեի առաքելությանը, Երեւանն իրեն հեռու պահեց այդ ամբողջ գործընթացից, երբ քննադատությունները թեժացան: Սփյուռքի շատ խմբավորումներ նույն ձեւով վարվեցին: Նրանք անհարմար դրության մեջ հայտնվելով, նախընտրեցին լուռ մնալ կամ էլ միանալ քննադատություններին:
Մենք էլ ենք առնչվել ԹՀՀԿ-ի հետ եւ դեմ ենք եղել խմբի կազմին ու նրա որդեգրած գործընթացին, բայց ոչ երբեք նրա նպատակներին: Ինչեւէ, անկախ այն հանգամանքից, թե ինչ մարտավարական կամ այլ սխալներ թույլ տվեց այդ հանձնախումբը եւ ինչ ձեւով պետք է կազմավորվեր, փաստը մնում է փաստ, որ նրա միակ ձեռքբերումը համարվող ՄԱՄԿ-ի եզրակացությունը մնաց չճանաչված:
Հայկական համագումարը այդ զեկուցագրի միակ ջատագովն է եղել: Այդ կազմակերպությունը ԱՄՆ Կոնգրեսում 106-րդ բանաձեւի քննարկումներից առաջ եւ ընթացքում անընդհատ մեջ է բերել ՄԱՄԿ-ի եզրակացությունը իր հայտարարություններում: Արդար լինելու համար պետք է նշել նաեւ երկու հարգարժան անձնավորությունների անունները, որոնք իրենց քարոզարշավների ժամանակ նույնպես հենվել են այդ կենտրոնի զեկուցագրի վրա: Դրանցից մեկը Հրանտ Դինքն է, մյուսը` Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը: Ափսոս, որ ուրիշները չհետեւեցին նրանց օրինակին: Մենք ավելորդ անգամ հրաժարվել ենք ուժեղագույն մի փաստաթղթից, որը կխթաներ Կոնգրեսում հաջողության հասնելու մեր ջանքերը:
Այսուհետեւ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել ՄԱՄԿ-ի զեկուցագիրը, դրանով իսկ հակադարձելու նոր հանձնախումբ կազմելու եւ նոր ուսումնասիրություններ անցկացնելու Թուրքիայի վերջին շրջանի նկրտումները: Անկարան համոզված է, որ Կոնգրեսում (ցեղասպանության) ճանաչումը անխուսափելի է, եւ դրանից վախենալով, հույսեր է փայփայում, որ իր նոր առաջարկով կկարողանա բավականաչափ թվով անդամների տարհամոզել:
Մենք չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա: Ինչպիսին էլ լինեն հայկական համայնքների առարկությունները ԹՀՀԿ-ի վերաբերյալ, պետք է ընդունել, որ ՄԱՄԿ-ի եզրակացությունն այնուամենայնիվ մնում է դրա ամենատպավորիչ ձեռքբերումը: Դա մեր ձեռքում հզոր զենք է` հասնելու համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Թուրքական ժխտողականությանը միշտ եւ ամենուրեք պետք է համոզիչ փաստարկներով հակադրվենք: Այդ առումով չափազանց անխոհեմ քայլ է ՄԱՄԿ-ի զեկուցագրի անտեսումը:
- Թարգմ. Հ. Ծ.
«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՅՆ ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՄԻՋԵՎ, ՈՐՈՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 2Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին ռեժիսոր Արմեն Մազմանյանը եւ ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը: Թեման Հայաստանում ստեղծված իրավիճակի քննարկումն էր, ինչպես նաեւ մարտի մեկին տեղի ունեցած դեպքերի վերլուծությունը: ...ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Երկու բանախոս` ՀՀԿ-ից Համլետ Հարությունյանն ու «Ժառանգությունից» Վարդան Խաչատրյանը երեկ փորձեցին իրավիճակի իրենց գնահատականները եւ երկիրը բնականոն հուն վերադարձնելու ելքերի պատկերացումները ներկայացնել ...ԱՍՔ ՀԱՅՈՑ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ` ՆԱՏՕ-Ի ՇՈՂՔԻ ՏԱԿ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրբ մարդ ասելիք ունի, թող ուրիշներին հիմարի տեղ չդնի` վայրիվերումներով խոսելով այլ թեմաներից ու կիզակետում պահելով մեկ այլ բան: Ավելի հաճախ պատահում է, երբ նույն մեր իրականության մեջ եւ դրա սահմաններից ...ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ ՕԵԿ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Ն. Պ.«Օրինաց երկիր» կուսակցությունը փորձ ուներ կոալիցիայում աշխատելու եւ ընդունեց քաղաքական համագործակցության պարզված ձեռքն ու կրկին հայտնվեց իշխանական կոալիցիայում: Պատճառները երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ
1Զբոսնելու համար Երեւանի ամենավտանգավոր վայրը դարձել է Հյուսիսային պողոտան, որը երեկ թեեւ համեմատաբար հանգիստ էր, սակայն կան նաեւ բերման ենթարկվածներ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, բերման են ենթարկվել ...ՍԻՄ-ԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՌՎԵԼ
Մ. Խ.Հունվարի 19-ին ՀՀ վերաքննիչ դատարանը վճիռ էր կայացրել Հովհաննես Գալաջյանին եւ Գեղամ Գրիգորյանին վերականգնելու որպես «Իրավունք» թերթի խմբագրի եւ տնօրենի: Երեկ ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանը լրագրողներին ...ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ ՉԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Որոշ կայքեր տեղեկատվություն էին տարածել, որ մարտի 24-ին Հյուսիսային պողոտայում ձերբակալվածներից մեկը ներկայացել է որպես հոգեւորական: Այս առիթով Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քհն. Մելիքյանը ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԴԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԻՐԱԶԵԿ Է ԵՂԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Հ. ՉԱՔՐՅԱՆՄարտի 20-ին Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստում ծառայողական պարտականությունների մեջ թերացման մեղադրանքով կալանված ժանդարմերիայի ենթասպաներ Օքան Շիմշեքն ու Վեյսել Շահինը խոստովանել էին, որ իրենք ...ՉԵՅՆԻՆ ՍԻՐԱՇԱՀԵՑ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԵՎ ՔՐԴԵՐԻՆ
Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին իր մերձավորարեւելյան շրջայցն ավարտեց Թուրքիայում, որտեղ գտնվում էր երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին: Անկարայում Չեյնին հավաստիացումներ արեց, որ իր երկիրը կշարունակի Թուրքիային ...ՁԱԽՈՂՎԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Թուրքիայի եւ Բուլղարիայի վարչապետների` Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սերգեյ Ստանիշեւի հանդիպումից հետո կայանալիք համատեղ մամլո ասուլիսը ձախողվել է ազգային ATAKA կուսակցության ջանքերով: ATAK-ի առաջնորդ Վոլեն ...ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ՄՈՒՏՔԻ 129 ՀԱԶԱՐ ՎԻԶԱ
2007-ին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է Հայաստանի մուտքի 129 հազար 466 վիզա, որից 100 հազար 222-ը` սահմանային անցակետերում, 5 հազար 151-ը` էլեկտրոնային, 24 հազար 093-ը` արտաքին գործերի նախարարության ու ...ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՆԱ
ԱԳՆ մամուլի պատասխանատու Տիգրան Բալայանը պատասխանելով «Արմինֆոյի» հարցին, թե ադրբեջանական կողմը հայտարարել է, որ նամակ է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարություն` Մինսկի խմբի համանախագահների հետկանչման կամ փոփոխման ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱՆՏԵՍՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Թարգմ. Հ. Ծ.«Ինչո՞ւ ենք անտեսում «Միջակա արդարության միջազգային կենտրոնի» (ՄԱՄԿ) զեկույցը ցեղասպանության վերաբերյալ» խորագրի ներքո ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը որպես խմբագրական լույս է տեսել «Արմինյն միրոր-սփեքթեյթր» ...ԿՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԻ ՄԻՆՉԵՎ 2001-Ի ՄԱՅԻՍԻ 15-Ը ԿԱՌՈՒՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երեկ հաստատվեց կառավարությունում: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը ...ԵՐԿԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՐԵՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՓՈՐՁ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«National Geographic Traveler» հանդեսի «Չտեսնված Հայաստան» խորագիրը Հայաստանը ճանաչելի (2008 թ. Ձմեռ) դարձնելու նպատակ ունի, առավել հետաքրքրական տեսանկյունից նկատելի դարձնելու սովորական կամ աննկատ թվացող ...ԵՐԿՈՒ ՆՈՐ ԲԱԼԵՏՆԵՐԻ ԱՌԱՋՆԱԽԱՂ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերով Հայաստանում է հայտնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Նա իրականացրել է Էդգար Հովհաննիսյանի 3-րդ սիմֆոնիայի հիման վրա ստեղծված «Վարդանանք» եւ Ա. Պիացցոլլայի ...ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ 85 ՏԱՐԵԿԱՆ Է
Գյումրու արտադպրոցական ստեղծագործության կենտրոնը` նախկին պիոներպալատը, բոլորում է իր գործունեության 85-ամյակը: Անցած տասնամյակների ընթացքում այստեղ դաստիարակություն ստացել, իրենց նախասիրությունները զարգացրել ...ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է
Գ. Մ.Ձեւավորել քրիստոնեական ու համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն, ուր յուրաքանչյուր ոք իրեն հավասար եւ լիովին գնահատված է զգում: Այս տեսլականն է ընկած Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՌԵՎԱՆՇԻ ՀԱՍԱՎ ՂԱԶԱԽՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաջող անցկացրեց Հոլանդիայի Պերնիս բնակավայրում Ղազախստանի ընտրանու հետ կայացած ընկերական հանդիպումը` հաղթելով 1-0 հաշվով: Դանիացի մասնագետ Յան Պոուլսենը չափազանց ...ԱՐՈՆՅԱՆԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՆՎԱՃԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ
Ինչպես եւ սպասվում էր, Լեւոն Արոնյանը շախմատի «Ամբեր» մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար եւ նվաճեց գլխավոր մրցանակը: 10-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն ...ՔՈԼՈՅԱՆԸ ԵՐԿՈՒ ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀոլանդիայի Էյնդհովեն քաղաքում անցկացված ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրած Միքայել Քոլոյանը հանրապետական երկու ռեկորդ սահմանեց: Ազատ լողաոճում նա 50 մ մրցատարածությունը ...ՀԱՅ ՔԻՔԲՈՔՍԻՆԳԻՍՏՆԵՐԻՆ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՔիքբոքսինգի ՀՀ հավաքականը մարտի 30-ից ապրիլի 6-ը Խարկովում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որտեղ հանդես կգան 32 երկրների մարզիկներ: Այս մասին երեկ «Հայացք» ակումբում կայացած մամուլի ասուլիսում ...ԿՈՉՈՒՄՆԵՐ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել հայաստանցի շախմատիստներ Յուրի Համբարձումյանին եւ Արման Հայրապետյանին: Պայմանականորեն միջազգային գրոսմայստերի կոչում է շնորհվել Գեւորգ Հարությունյանին, իսկ Հովիկ ...14 ԱՆՁ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՎԵԼ Է ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԴԻՄԵԼ ՓԱԽՈՒՍՏԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 1-ի դեպքերից 210 ոստիկան եւ զինծառայող, 55 քաղաքացիական անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ 8-ը` մահացել է: Զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած 8 անձանցից 1-ը մահացել ...ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ ԵՆ ՈՐՍՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՕրեր առաջ «Ազգ» օրաթերթը էլեկտրոնային փոստով նամակ-կոչ էր ստացել, որում հեղինակը տեղեկացնում էր, որ Իտալիայից մի կազմակերպություն «Արարատ-Սաֆարի» անվամբ ընկերության հետ Հայաստանում կազմակերպում է մեծաքանակ ...ՍԵՐՅՈԺԱ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՍՐՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ
Մ. Մ.Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Յուրիկ Մամյանը, Ավետիք Ղռեջյանը, Սերյոժա Սիրադեղյանը եւ Ռաֆայել Ասրյանը հանցավոր են ճանաչվել ներկայացված մեղադրանքներով: Մարտի 26-ին Տավուշի ...ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Մ. Մ.Մարտի 27-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի պահակը օգնություն է խնդրում: ...ԱՐՍԻՆԵՆ ԵՐԱԶՈՒՄ Է ԿԱՏԱԿԵՐԳԱԿԱՆ ԴԵՐԵՐ ԽԱՂԱԼ
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ«Ժողովուրդը սիրում է մարդկանց որոշակի խմբավորումների բաժանել, դասակարգել, նմանատիպ կաղապարներից մեկում կարծես ինձ բանտարկված եմ զգում», ասում է թատրոնի ու կինոյի հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը՝ կողակիցը ...ԻՆՉՊԵՍ ՆԿԱՐԵՑԻ ՍԱՐՈՅԱՆԻՆ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ«1964-ին, Ֆրեզնո տեղափոխվելուց հետո, մեջս մեծ տենչանք կար ծանոթանալու Վիլյամ Սարոյանի հետ: Իբրեւ լուսանկարիչ ցանկանում էի մոտիկից ճանաչել մեր հռչակավոր հայորդուն, նկարել նրա հանճարեղ դեմքը՝ բնական զգացումներով: ...ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ
Ուիլեամ ՍարոյեանԿ՛ուզէի տեսնել այս աշխարհի վրայ որեւէ ուժ, որ բնաջնջէ այս սերունդը, այս փոքր ցեղին անկարեւոր ժողովուրդը, որուն պատմութիւնը վերջ գտած է եւ պատերազմները հաղթուած, կառոյցները` փշրուած, գրականութիւնը` չէ ...«ԼԵԴԻ ՉԱԹԵՐԼԻ». ՊԱՍԿԱԼ ՖԵՐԱՆ
ՇՈՒՇԱՆԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆ«Նրա մարմինը կարծես լուսավորված է: Ո՛չ, ո՛չ թե ամոթխածության փայլով, այլ ինչ-որ ուրիշ բանով, ուրիշ ու չափազանց գեղեցիկ: Նա վստահ է, որ ոչ մեկն իրեն չի նայում: Նա կանգ է առնում, մտածում, հետո զգուշորեն ...
«ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆԻ» ՀԱՂԹԱՆԱԿԸ «ՖԱՆՏԱՍՏԻԿՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍԻՐԵԼԻ ՄԱՅՐԻԿԸ, ՀԱՐԳԱՆՔԻ ՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՆԵՐԴՐՎԵԼ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԱՄՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏՈՆԵԼԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԵՏ
Ա. Հ.«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ
ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀԿ ԵԿԱ փոխնախագահ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՈՐ ԷՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԱՌՆԵՐԻ ԼՌԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԽՄԲ.
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ` «ՑԱՎՈՏ, ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ Է ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՐԿԻՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԳՈՒՑԵ ԻՐ ԿԱՄՔԻՑ ԱՆԿԱԽ ԹԵՔՎԻ ԴԵՊԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

