
ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
Երկու բանախոս` ՀՀԿ-ից Համլետ Հարությունյանն ու «Ժառանգությունից» Վարդան Խաչատրյանը երեկ փորձեցին իրավիճակի իրենց գնահատականները եւ երկիրը բնականոն հուն վերադարձնելու ելքերի պատկերացումները ներկայացնել «Ազդակ» ակումբում:
Ըստ Համլետ Հարությունյանի` տեղի ունեցածը զուտ ներքաղաքական զարգացումների հետեւանք չէր եւ միայն ընտրությունների հետ չէր կապված. միջազգային դավադրություն էր Հայաստանի նկատմամբ, որին ուղղակի անգիտակցորեն, թե գիտակցորեն մասնակցեցին ներքին քաղաքական ուժերը: Կան հիմնադրամներ, որոնք պետական հեղաշրջումների խոշոր մասնագետներ են եւ սուբյեկտ երկրի ներսում ունենում են իրենց պաշտպանները, ավելի շուտ՝ իրենց գործողություններն իրականացնողները: Բարեբախտաբար այդ դավադրությունը պարտություն կրեց, դավադրության հետեւանքով ստեղծվեց որոշակի քաղաքական լարվածություն, հասարակության որոշ մասի երկփեղկվածություն. «Գտնում եմ, որ իշխանությունների եւ քաղաքական կուսակցությունների հստակ գործողությունների շնորհիվ կարողացանք այս դավադրությունից շատ քիչ կորուստների գնով դուրս գալ եւ պետք է այսուհետեւ մտածենք, թե ինչպես անենք, որ զերծ մնանք արտաքին ազդակներից»:
Վ. Խաչատրյանը չկիսեց գործընկերոջ կարծիքը` ներկայիս շրջաբերվող պարզունակ մոտեցումներից մեկը համարելով այն, քանի որ համահասարակական բնույթ կրող այսպիսի իրավիճակները երբեք չեն լինում դավադրության արդյունքում` դավադրությունը սահմանափակ մարդկանց խումբ է, որն ուղղակի ձգտում է իշխանությունը գրավել: Նրա կարծիքով`առճակատումը հասարակության մեջ բացահայտ երեւում է, որեւէ մեկը չպետք է փորձի սքողել այս ամենն ինչ-որ վհուկների որսով, ծխածածկույթներով, «նեյրոլինգվիստիկ-փսիխոլինգվիստիկ» բնորոշումներով. «Այս ամենը վկայում է իշխանական բավականին լուրջ ներքին ճգնաժամի մասին, վտանգավոր ժամանակաշրջան է իսկապես, եւ ամեն ինչ պետք է անենք այս ամենը հաղթահարելու համար առավելագույնս քիչ կորուստներով», ասաց նա:
Քաղաքական հետեւանքների համար ո՞վ է պատասխանատու, ինչո՞ւ ոստիկանությունը պատրաստ չէր` այս հարցին երկու բանախոսն էլ անդրադարձան:
Համլետ Հարությունյան. «Ես չեմ կարող ասել` ինչու պատրաստ չէր ոստիկանությունը: Նույն գիշեր ես ելույթ եմ ունեցել Ազգային ժողովի նիստում, ինձ համար շատ ակնհայտ էր, որ Ղարաբաղի համար ճակատամարտ էր գնում Մաշտոցի պողոտայի սկզբնամասում. ոստիկանությունը չէր սպասի, որ հայկական որեւէ ուժ, երբ Ադրբեջանն իր ռազմական ոտնձգություններն ակտիվացնում էր մեր սահմանում, այդպիսի դեպքեր տեղի կունենան Հայաստանում: Այս դեպքերի մեծ մասը ղարաբաղյան գործընթացների հետ էր կապված: Դեռ պետք է պարզենք այդ շարժմանը նպաստած ուժերի ծագումնաբանությունը, չգիտենք էլ` ի՞նչ ուժեր են, ինչպե՞ս հայտնվեցին մեր քաղաքական թատերաբեմում, ո՞ր ուժերի հետ են կապված: Բոլոր մանրամասնությունները պետք է պարզվեն այս դժվար իրավիճակի: Կուսակցություններ կան, որ միջոցներով կապված են օտարերկրյա կենտրոնների հետ: Այս կարգի հարցերին պետք է պատասխանել, իսկ ոստիկանությունը պատրաստ է եղել ցույցերի, ինչպես որ պատրաստ է լինում»:
Վարդան Խաչատրյանի համոզմամբ՝ պատասխանատվությունը կրում են մի թեւում հասարակական շարժումը, եւ մյուս թեւում` իշխանությունը. զանգվածային անկարգությունների պայմաններում, երբ բողոքի էին դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ, նախ իշխանությունները պետք է խոստովանեին իրենց մեղքի բաժինը: Նա օրինակ բերեց Ֆրանսիան, երբ հրո ճարակ էին դառնում Փարիզի արվարձանները, ֆրանսիական իշխանությունները հանդես եկան իրենց մեղքերի ցուցակի հերթական հրապարակմամբ, խոստովանելով բացթողումները: Այսինքն` նախ իշխանությունները պետք է պարզեն իրենց մեղքի աստիճանը, հետո արդեն իրավիճակի մեջ սուբյեկտիվ ընթացած պրոցեսների մեղավորներին գտնեն. «Եթե ասում են ոստիկանությունը պատրաստ չէր` նույնն է, թե ասեն` դարպասապահը չէր սպասում գնդակին` բա ինչի՞ն է սպասում դարպասին կանգնած` հեչ պարզ չէ», ասաց նա: Իսկ վհուկների որսի տարբերակը միշտ էլ կարելի է կիրառել, բայց դա անշնորհակալ տարբերակ է եւ երբեք չի արդարացրել իրեն: Ծագումնաբանությունը պարզելը եւս ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:
Երկու բանախոսներն էլ համաձայնեցին, որ մեր հասարակությունը երկխոսության կարիք ունի, որն ինչ-որ լույսի շող ցույց կտա այս խավար թունելի վերջում:
Հ. Հարությունյան. «Ես չեմ կարծում, որ առանց երկխոսության կարելի է դուրս գալ որեւէ քաղաքական ճգնաժամից, հասարակության երկփեղկված մասը պետք է գնա երկխոսության` բոլորս էլ հայեր ենք եւ ապրում ենք մեր հայրենիքում: Այդ երկփեղկվածությունն արհեստականորեն դրսից ներմուծված, ներքին ուժերի ստեղծած արհեստական քաղաքական վիճակ է, որը տանում է միայն պետականության կորստի»:
Վ. Խաչատրյան. «Երկխոսությունը որպես այդպիսին մեկը մյուսին ընդառաջ քայլերից է սկսվում, օրինակ` ես առաջարկել էի, որ զոհվածների հետ կապված սգո օր հայտարարվեր, որը ինչ-որ չափով համերաշխ կդարձներ, իմ առաջարկը որեւէ սատարում չգտավ: Երկխոսությունը ճիշտ կլիներ սկսել նաեւ ձերբակալված քաղաքական գործիչներին մինչեւ վերջինը բաց թողնելով, այլապես երկխոսության նստող ուժը բանակցությունների սեղանի մոտ լինելու է ուղղակի ճնշման ներքո, խոսքը քրեորեն հետապնդելի արարք թույլ տվածներին չի վերաբերում»:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
armen 40t գրել է:
1478 թվականին Իսպանիայում դրությունը այնպիսի վիճակ էր ստեղծվել,որ թագավոր Ֆերդինանդ Արագոնացին և թագուհի Իզաբելլա Կաստիլիացին ստիպված ստեղծեցին հատուկ
հանձնաժողով - Ինկվիզիացիա:Դա ուղղված էր ջհուդների և մուսուլմանների դեմ:նրանց
ժամանակ տրվեց լքել Իսպանիան կամ մահապատժի ենթարկվել:Նույն վիճակին է մոտենում
Հայկական պետությունը:Թաքնված ջհուդո-թուրքերի քանակը մոտենում է կրիտիկական
զանգվածի :
Նաիրի գրել է:- armen 40t
1478 թվականին Իսպանիայում դրությունը այնպիսի վիճակ էր ստեղծվել,որ թագավոր Ֆերդինանդ Արագոնացին և թագուհի Իզաբելլա Կաստիլիացին ստիպված ստեղծեցին հատուկ հանձնաժողով - Ինկվիզիացիա:Դա ուղղված էր ջհուդների և մուսուլմանների դեմ:նրանց
ժամանակ տրվեց լքել Իսպանիան կամ մահապատժի ենթարկվել:Նույն վիճակին է մոտենում
Հայկական պետությունը:Թաքնված ջհուդո-թուրքերի քանակը մոտենում է կրիտիկական
զանգվածի :
Դու խառնում ես կատարվածների տարբերությունը: Այնտեղ թագավորը իր կեղտերը աշխարհի և այսօրվա իր հետնորդների լավ ապագայի համար ծածկեց ու կատարեց սարսափելին: Իսկ այստեղ մի ազգ է և մի ժողովուրդ: Իսկ եթե քեզ թվում է թուրք և հրեա ազգերը դրանք մեզ համար վտանգ են և առաջին թշնամին, սխալվում ես, նրանք հայերիս նման գործիք են, միայն տերերը նրանց ժամանակին փոխում եմ մեկին փայտ մյուսին սղոց օգտագործելով: Վերացեք տերերի ստեղծած կեղծիքով շարժվելուց և ճանաչեք իրականում ամբողջ աշխարհի սարսափելի և լկտի տերերին: Մի փնտրիր թուրքերի և հրեաների մեջ: Նրնաք տերերի հնազանդ զինվորներ են, ինչպես նա. մեր ազգի փառապանծ շատ նախնիներ:- armen 40t
ԱԿԴ գրել է:
Նյութի մեջ քաղաքացիական դիրքորոշում կա,դա լավ է ,բայց նյութի վերնագիրը մտածածին լավ չէ,Մարիետան ինչոր բանից խուսափել է:
«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՅՆ ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՄԻՋԵՎ, ՈՐՈՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 2Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալվել էին ռեժիսոր Արմեն Մազմանյանը եւ ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը: Թեման Հայաստանում ստեղծված իրավիճակի քննարկումն էր, ինչպես նաեւ մարտի մեկին տեղի ունեցած դեպքերի վերլուծությունը: ...ՄԵԿԸ ԴՐՍԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԱՆԵՑ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ, ՄՅՈՒՍԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐԵՑ ԵՂԱԾԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Երկու բանախոս` ՀՀԿ-ից Համլետ Հարությունյանն ու «Ժառանգությունից» Վարդան Խաչատրյանը երեկ փորձեցին իրավիճակի իրենց գնահատականները եւ երկիրը բնականոն հուն վերադարձնելու ելքերի պատկերացումները ներկայացնել ...ԱՍՔ ՀԱՅՈՑ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ` ՆԱՏՕ-Ի ՇՈՂՔԻ ՏԱԿ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրբ մարդ ասելիք ունի, թող ուրիշներին հիմարի տեղ չդնի` վայրիվերումներով խոսելով այլ թեմաներից ու կիզակետում պահելով մեկ այլ բան: Ավելի հաճախ պատահում է, երբ նույն մեր իրականության մեջ եւ դրա սահմաններից ...ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ ՕԵԿ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Ն. Պ.«Օրինաց երկիր» կուսակցությունը փորձ ուներ կոալիցիայում աշխատելու եւ ընդունեց քաղաքական համագործակցության պարզված ձեռքն ու կրկին հայտնվեց իշխանական կոալիցիայում: Պատճառները երեկ «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց ...ՎՏԱՆԳԱՎՈՐ ԶԲՈՍԱՆՔՆԵՐ
1Զբոսնելու համար Երեւանի ամենավտանգավոր վայրը դարձել է Հյուսիսային պողոտան, որը երեկ թեեւ համեմատաբար հանգիստ էր, սակայն կան նաեւ բերման ենթարկվածներ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, բերման են ենթարկվել ...ՍԻՄ-ԱԿԱՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՌՎԵԼ
Մ. Խ.Հունվարի 19-ին ՀՀ վերաքննիչ դատարանը վճիռ էր կայացրել Հովհաննես Գալաջյանին եւ Գեղամ Գրիգորյանին վերականգնելու որպես «Իրավունք» թերթի խմբագրի եւ տնօրենի: Երեկ ՍԻՄ հիմնադիր Հրանտ Խաչատրյանը լրագրողներին ...ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ ՉԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Որոշ կայքեր տեղեկատվություն էին տարածել, որ մարտի 24-ին Հյուսիսային պողոտայում ձերբակալվածներից մեկը ներկայացել է որպես հոգեւորական: Այս առիթով Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քհն. Մելիքյանը ...ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԴԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «ԷՐԳԵՆԵՔՈՆԸ» ԻՐԱԶԵԿ Է ԵՂԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Հ. ՉԱՔՐՅԱՆՄարտի 20-ին Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստում ծառայողական պարտականությունների մեջ թերացման մեղադրանքով կալանված ժանդարմերիայի ենթասպաներ Օքան Շիմշեքն ու Վեյսել Շահինը խոստովանել էին, որ իրենք ...ՉԵՅՆԻՆ ՍԻՐԱՇԱՀԵՑ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԵՎ ՔՐԴԵՐԻՆ
Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին իր մերձավորարեւելյան շրջայցն ավարտեց Թուրքիայում, որտեղ գտնվում էր երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին: Անկարայում Չեյնին հավաստիացումներ արեց, որ իր երկիրը կշարունակի Թուրքիային ...ՁԱԽՈՂՎԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Թուրքիայի եւ Բուլղարիայի վարչապետների` Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Սերգեյ Ստանիշեւի հանդիպումից հետո կայանալիք համատեղ մամլո ասուլիսը ձախողվել է ազգային ATAKA կուսակցության ջանքերով: ATAK-ի առաջնորդ Վոլեն ...ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ՄՈՒՏՔԻ 129 ՀԱԶԱՐ ՎԻԶԱ
2007-ին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է Հայաստանի մուտքի 129 հազար 466 վիզա, որից 100 հազար 222-ը` սահմանային անցակետերում, 5 հազար 151-ը` էլեկտրոնային, 24 հազար 093-ը` արտաքին գործերի նախարարության ու ...ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՆԱ
ԱԳՆ մամուլի պատասխանատու Տիգրան Բալայանը պատասխանելով «Արմինֆոյի» հարցին, թե ադրբեջանական կողմը հայտարարել է, որ նամակ է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարություն` Մինսկի խմբի համանախագահների հետկանչման կամ փոփոխման ...ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱՆՏԵՍՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Թարգմ. Հ. Ծ.«Ինչո՞ւ ենք անտեսում «Միջակա արդարության միջազգային կենտրոնի» (ՄԱՄԿ) զեկույցը ցեղասպանության վերաբերյալ» խորագրի ներքո ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը որպես խմբագրական լույս է տեսել «Արմինյն միրոր-սփեքթեյթր» ...ԿՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԻ ՄԻՆՉԵՎ 2001-Ի ՄԱՅԻՍԻ 15-Ը ԿԱՌՈՒՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երեկ հաստատվեց կառավարությունում: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը ...ԵՐԿԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՐԵՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՓՈՐՁ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ«National Geographic Traveler» հանդեսի «Չտեսնված Հայաստան» խորագիրը Հայաստանը ճանաչելի (2008 թ. Ձմեռ) դարձնելու նպատակ ունի, առավել հետաքրքրական տեսանկյունից նկատելի դարձնելու սովորական կամ աննկատ թվացող ...ԵՐԿՈՒ ՆՈՐ ԲԱԼԵՏՆԵՐԻ ԱՌԱՋՆԱԽԱՂ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերով Հայաստանում է հայտնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Նա իրականացրել է Էդգար Հովհաննիսյանի 3-րդ սիմֆոնիայի հիման վրա ստեղծված «Վարդանանք» եւ Ա. Պիացցոլլայի ...ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ 85 ՏԱՐԵԿԱՆ Է
Գյումրու արտադպրոցական ստեղծագործության կենտրոնը` նախկին պիոներպալատը, բոլորում է իր գործունեության 85-ամյակը: Անցած տասնամյակների ընթացքում այստեղ դաստիարակություն ստացել, իրենց նախասիրությունները զարգացրել ...ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է
Գ. Մ.Ձեւավորել քրիստոնեական ու համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն, ուր յուրաքանչյուր ոք իրեն հավասար եւ լիովին գնահատված է զգում: Այս տեսլականն է ընկած Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՌԵՎԱՆՇԻ ՀԱՍԱՎ ՂԱԶԱԽՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաջող անցկացրեց Հոլանդիայի Պերնիս բնակավայրում Ղազախստանի ընտրանու հետ կայացած ընկերական հանդիպումը` հաղթելով 1-0 հաշվով: Դանիացի մասնագետ Յան Պոուլսենը չափազանց ...ԱՐՈՆՅԱՆԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ՆՎԱՃԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ
Ինչպես եւ սպասվում էր, Լեւոն Արոնյանը շախմատի «Ամբեր» մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար եւ նվաճեց գլխավոր մրցանակը: 10-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն ...ՔՈԼՈՅԱՆԸ ԵՐԿՈՒ ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀոլանդիայի Էյնդհովեն քաղաքում անցկացված ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրած Միքայել Քոլոյանը հանրապետական երկու ռեկորդ սահմանեց: Ազատ լողաոճում նա 50 մ մրցատարածությունը ...ՀԱՅ ՔԻՔԲՈՔՍԻՆԳԻՍՏՆԵՐԻՆ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՔիքբոքսինգի ՀՀ հավաքականը մարտի 30-ից ապրիլի 6-ը Խարկովում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որտեղ հանդես կգան 32 երկրների մարզիկներ: Այս մասին երեկ «Հայացք» ակումբում կայացած մամուլի ասուլիսում ...ԿՈՉՈՒՄՆԵՐ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖԻԴԵ-ն միջազգային վարպետի կոչում է շնորհել հայաստանցի շախմատիստներ Յուրի Համբարձումյանին եւ Արման Հայրապետյանին: Պայմանականորեն միջազգային գրոսմայստերի կոչում է շնորհվել Գեւորգ Հարությունյանին, իսկ Հովիկ ...14 ԱՆՁ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՎԵԼ Է ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԴԻՄԵԼ ՓԱԽՈՒՍՏԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 1-ի դեպքերից 210 ոստիկան եւ զինծառայող, 55 քաղաքացիական անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ 8-ը` մահացել է: Զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած 8 անձանցից 1-ը մահացել ...ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ ԵՆ ՈՐՍՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՕրեր առաջ «Ազգ» օրաթերթը էլեկտրոնային փոստով նամակ-կոչ էր ստացել, որում հեղինակը տեղեկացնում էր, որ Իտալիայից մի կազմակերպություն «Արարատ-Սաֆարի» անվամբ ընկերության հետ Հայաստանում կազմակերպում է մեծաքանակ ...ՍԵՐՅՈԺԱ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԵՎ ՌԱՖԱՅԵԼ ԱՍՐՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ
Մ. Մ.Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Յուրիկ Մամյանը, Ավետիք Ղռեջյանը, Սերյոժա Սիրադեղյանը եւ Ռաֆայել Ասրյանը հանցավոր են ճանաչվել ներկայացված մեղադրանքներով: Մարտի 26-ին Տավուշի ...ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Մ. Մ.Մարտի 27-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության կենտրոնականի բաժնում քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի վարչական շենքի պահակը օգնություն է խնդրում: ...ԱՐՍԻՆԵՆ ԵՐԱԶՈՒՄ Է ԿԱՏԱԿԵՐԳԱԿԱՆ ԴԵՐԵՐ ԽԱՂԱԼ
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ«Ժողովուրդը սիրում է մարդկանց որոշակի խմբավորումների բաժանել, դասակարգել, նմանատիպ կաղապարներից մեկում կարծես ինձ բանտարկված եմ զգում», ասում է թատրոնի ու կինոյի հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը՝ կողակիցը ...ԻՆՉՊԵՍ ՆԿԱՐԵՑԻ ՍԱՐՈՅԱՆԻՆ
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ«1964-ին, Ֆրեզնո տեղափոխվելուց հետո, մեջս մեծ տենչանք կար ծանոթանալու Վիլյամ Սարոյանի հետ: Իբրեւ լուսանկարիչ ցանկանում էի մոտիկից ճանաչել մեր հռչակավոր հայորդուն, նկարել նրա հանճարեղ դեմքը՝ բնական զգացումներով: ...ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ
Ուիլեամ ՍարոյեանԿ՛ուզէի տեսնել այս աշխարհի վրայ որեւէ ուժ, որ բնաջնջէ այս սերունդը, այս փոքր ցեղին անկարեւոր ժողովուրդը, որուն պատմութիւնը վերջ գտած է եւ պատերազմները հաղթուած, կառոյցները` փշրուած, գրականութիւնը` չէ ...«ԼԵԴԻ ՉԱԹԵՐԼԻ». ՊԱՍԿԱԼ ՖԵՐԱՆ
ՇՈՒՇԱՆԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆ«Նրա մարմինը կարծես լուսավորված է: Ո՛չ, ո՛չ թե ամոթխածության փայլով, այլ ինչ-որ ուրիշ բանով, ուրիշ ու չափազանց գեղեցիկ: Նա վստահ է, որ ոչ մեկն իրեն չի նայում: Նա կանգ է առնում, մտածում, հետո զգուշորեն ...
ԻՆՉՊԵՍ Է ՀԱՐԿՎԵԼՈՒ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ 2009-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«ԵՂԻՐ ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱԲԽԱԶԻԱՆ ՓԱԿՈՒՄ Է ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ՕԳՆՈՒՄ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԵՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆՈՐ ԷՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԱՌՆԵՐԻ ԼՌԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԽՄԲ.
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ` «ՑԱՎՈՏ, ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ Է ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՐԿԻՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԳՈՒՑԵ ԻՐ ԿԱՄՔԻՑ ԱՆԿԱԽ ԹԵՔՎԻ ԴԵՊԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1799 Ծնվեց հունգարական հեղափոխության հայազգի գործիչ Էոնե Կիշը (Կիշյան):
- 1827 Կովկասի կառավարչապետ և Կովկասյան հատուկ կորպուսի ընդհանուր հրամանատար է նշանակվում գեներալ Իվան Ֆեոդորովիչ Պասկևիչը:
- 1830 Թիֆլիսում ծնվեց հայ երգահան, խմբավար, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ Անտոն Մայիլյանը:
- 1907 Ծնվեց վիրաբույժ Իվան Գևորգյանը: Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
- 1920 Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը:
- 1923 Ծնվեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանը: Նրա ղեկավարած գնդի օդաչուները Հայրենական պատերազմում խորտակել են 50-ից ավելի ֆաշիստական նավ, խփել 13 ինքնաթիռ: Անձամբ ինքը՝ Նելսոն Ստեփանյանը, կատարել է շուրջ 240 մարտական թռիչք: Զոհվել է օդային մարտում, 1944 թվականին:
- 1928 Ծնվեց հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Հարությունյանը: Նրա ամենախոշոր ճարտարապետական - պլաստիկական կոթողը Սարդարապատի հուշահամալիրն է:
- 1988 ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ մարզխորհրդի պահանջը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

