
ԱՅՍՏԵՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶՐՈՒՅՑ ՍԿՍՎՈՒՄ Է ԳՈՇԱՎԱՆՔԻՑ
Գոշ գյուղը հայտնի է նույնանուն եկեղեցական համալիրով՝ Գոշավանքով, որից էլ տեղաբնակները սկսում են իրենց գյուղի պատմությունը: Եվ եթե մյուսների համար զրույցն այդ եկած հյուրին պատվելու մի մասն է, ապա տիկին Զարուհու համար՝ աշխատանք, այն էլ՝ 38 տարվա, բարեխիղճ աշխատանք: Ամռանը շատ գործ կունենա տիկին Զարուհին, իսկ հիմա դեռեւս հատուկենտ զբոսաշրջիկներին ու այցելուներին է մանրակրկիտ ներկայացնում Գոշավանքի պատմությունը. «Մեր եկեղեցին երկու անուն ունի՝ Նոր Գետիկ ու Գոշավանք: Կառուցվել է երկրաշարժի ավերած Գետիկ եկեղեցու փոխարեն, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ ու հիմնադիր-կառուցող հոգեւորականի՝ Մխիթար Գոշի անունով են կոչել նրա մահից հետո՝ 1213 թվականին», ու այսպես ժամանակագրական հաջորդականությամբ շարունակեց պատմել մինչեւ մեր օրերը:
Մեր օրերում կատարվածից ամենակարեւորը տիկին Զարուհին համարեց ռազմական ոստիկանության պետի՝ Վլադիմիր Գասպարյանի այցը եկեղեցի. «Ասեմ ընչի, բալա ջան: Զրուցեցինք, ասաց՝ մայրիկ ջան, ի՞նչ ա պետք: Ես էլ ասի՝ ինձ ոչ մի բան, բայց եկեղեցուն դռներ են պետք, որ անասունները ներս չգան, գմբեթ ա պետք՝ ձյուն ու անձրեւ ներս չլցվի ու ավերի, մոմակալ ա պետք, որ պատերը չկեղտոտեն: Ասաց՝ կանեմ, ու 4 օրից ասածն արեց, ճիշտ ա, գմբեթները ժամանակավոր են՝ ապակուց, էս սալահատակն էլ ինքն ա արել: Այ, ես կուզեմ նա ընտրվի պրեզիդենտ, բալա ջան, ճիշտ չե՞մ ասում»: Հետո եկեղեցու պատմության արանքներում տիկին Զարուհին անդրադարձավ հետընտրական դեպքերին՝ փորձելով երեւանցիներիցս պարզել կատարվածի պատճառները՝ գուցե ավելին գիտենք, ու ինքն էլ շարունակեց. «Գյուղապետ էլ են ընտրում, ժողովրդին իրար դեմ լարում են, պրեզիդենտ են ընտրում՝ ժողովրդին իրար դեմ հանում: Ի՞նչ անի էս խեղճ ժողովուրդը: Հինգ տղա ունեմ: Բոլորը ծառայել են: Հինգ տարի երեխիս կռվի ճակատում գյուլլա չի կպել: Չոքած կռիվ եմ արել, աղոթել հինգ տարի, որ Աստված պահապան ըլնի ամեն հայի: Թոռնիկներ ունեմ, մի 15-ն են՝ բանակ են քինըմ: Ա՛յ ցավդ տանեմ, երեք թոռս արդեն բանակում են, ասում եմ՝ վա՛շ, կրակի բերան են, մտածմունքը չի թողում քնեմ: Ուզում ա Քոչարյանն ըլնի, ուզում ա՝ Սերժը, ուզում ա Լեւոնն ըլնի Տեր-Պետրոսյան՝ ես ուզում եմ, որ խաղաղ ըլնի աշխարհը: Ուզում եմ հայ ժողովուրդը ապրի լավ, խաղաղ, երջանիկ...»:
Հպարտությամբ խոսելով Մխիթար Գոշի շրջահայացության մասին, ընդգծելով իրավագիտության մեջ նրա իմացությունները՝ տիկին Զարուհին գնահատական էլ տվեց կատարվածին. «Ամոթ էր, 2 օր նստեցին, 12 օր նստեցին, չի կարելի, էլի, Լեւոնը տեսավ, որ չի լինըմ՝ թողեին, էդքան զոհեր չտայինք, էդքան երկիրը չջարդեին: Ես սպասեմ, որ թոշակ տան: Ասեմ՝ ուրեմն սնանկացավ երկիրը, որ թոշակը չկա: Պատիվ չբերեց Հայաստանին: Ամեն տեղ հպարտանում էինք, բա հիմա, ըհը՛ (ու ձեռքով փակում է բերանը), աշխարհով մեկ տեսան, բա՛, բալա ջան»: «Մեր միակ պրոբլեմն աշակերտի բացակայությունն ա»
Գյուղի տղամարդիկ, որ խմբված էին եկեղեցու մոտ, միացան տիկին Զարուհու խորհրդին. «Դե, քանի եկել եք՝ մեր գյուղի մեծերին էլ տեսեք-խոսեք»: Գոշի ամենատարեց ամուսինները՝ 88-ամյա Սիրուշ տատն ու 98-ամյա Արշալույս պապը, չհարցրին մեր ով լինելն ու ընդունեցին որպես սպասված հյուրերի: Սարգսյան ամուսինները նախ՝ սուրճ առաջարկեցին ու պատմեցին. «70-ականներից էդ սուրճը մեր կողմերում երեւաց, ու էնա գյուղացիքով խմում ենք: Դե, մեր բժշկութինն էլ միշտ հաղորդում ա, թե վնաս չունի, բայց Արշալույսը ողջ կյանքում ո՛չ խմում ա, ո՛չ ծխում, իսկ երկար ա ապրում, որովհետեւ շատ բարի ա եղել միշտ էլ», Սիրուշ տատը տեղեկացրեց մեզ որպես երիտասարդների ու հավելեց, որ կարեւորը գենետիկան է՝ սկեսուրն ապրել է 105 տարի: Արշալույս պապն էլ հիշեց, որ Հայրենականում վիրավորվելուց հետո առողջական ինչ-որ խնդիրներ առաջացան, բայց մինչեւ անցած տարի ինքն էր այգին խնամում, եւ հյուրասիրեց իր աճեցրած ու շատ համեղ խնձորով: Դժգոհություն չունի, գոհունակությունն էլ անցյալի առնչությամբ է. «Շատ-շատ գոհ եմ ղեկավարներից՝ որ չթողեին պարապ մնամ»: Գյուղի կրթված մարդկանցից է եղել պապն ու մի քանի պաշտոն ստացել. «Նախանձվեին ժողովուրդը, թե բա մի մարդու մի քանի գործ կտա՞ն»: Բացատրությունը Սիրուշ տատը տվեց. «Երեք անգամ ուսման եմ ուղարկել Արշալույսին ու երեխեքին պահել»: Հետո 7 զավակ մեծացրած ամուսիններն ափսոսանք հայտնեցին, որ երիտասարդներն անելիք չունեն գյուղում, իսկի Հայաստանում էլ չեն մնում, բայց հարսը, աղջիկն ու թոռներն իրենց մենակ չեն թողնում:
Անցած տարի Ներքին Գոշում առաջին դասարան չի եղել, աշակերտներն էլ ընդամենը 36-ն են, Վերին Գոշում 100-ից քիչ ավելի են: Այս մասին էլ պատմեց Սարգսյանների հարսը՝ Անահիտ Հովհաննիսյանը, որը Ներքին Գոշի դպրոցի տնօրենն է: Նա վստահեցրեց նաեւ. «Մասնագետի, գույքի պակաս դպրոցում չկա՝ 1999-ին «Բարի լոտոյում» շահեցինք ու դպրոցին անհրաժեշտ գույքը ձեռք բերեցինք: Աշակերտներն են քիչ, գյուղում հիմնականում տարեցներն են մնացել: Մեր միակ պրոբլեմը աշակերտի բացակայութունն ա»: «Բա դա պետությա՞ն արած ա»
Փոխարենը Սիրուշ տատն ասաց. «Անցածից էլ, էսօրվանից էլ շատ գոհ եմ: Իմ գյուղիցն եմ գոհ, նիստ ու կացիցն եմ գոհ, մեր գյուղի ղեկավարությունիցն եմ գոհ: Մենակ մի բանում դժգոհում եմ՝ մեր պետությունիցը: Հլա ասա խի՞: 14 տարեկանից ես կոլխոզումն աշխատել ու աշխատել եմ, մի բացակա օր չեմ ունեցել: 45 տարվա ստաժ եմ ունեցել: Գնացի սոցապ, ասին՝ էսքանը խի՞ ես բերել, 25 տարին էլ հերիք ա: Սովետի ժամանակի ամենաբարձր թոշակն եմ ստացել՝ 120 մանեթ, իսկ որ պետությունը փոխվեց, իմ թոշակը շինեցին շատ քիչ: Մի անգամ էլ գնացի սոցապը, ասի, բա խի՞ եք տհե անըմ: Ասացին՝ դե փոխվել ա: Բա ես ի՞նչ մեղքի տեր եմ, որ էդքան տանջվել եմ, ու իմ թոշակը ամենքից քիչ ա, ինձանից քիչ աշխատածն ավելի շատ ա ստանում: Բա դա պետությա՞ն արած ա»: Սիրուշ տատը նաեւ տեղեկացրեց, որ ամուսնու վաստակը գոնե հաշվի են առել, ու նա բարձր կենսաթոշակ է ստանում, հետո կատակեց, թե երեւի իրենց ազգանունների նույնությունն է պատճառը, որ Սերժ Սարգսյանը բարձրացրել է թոշակները. «Բայց քիչ բարձացրուց»: Զրույցի ավարտին Սիրուշ տատը Երեւանի դեպքերին իր որակումն էլ տվեց. «Դե, ցույց են տալիս, մտիկ ենք անում, բալա ջան: Խի՞ էին ղալմաղալ անում, որ ընտրվել՝ ընտրվել ա, էլի: Ասում են՝ մի ավտո են վառել, մի խանութ են վառել, դա լավ կըլնի՞, ցավդ տանեմ: Լավը գիտե՞ս որը կըլներ, որ մե՛ծ ուրախությամբ ընտրեին, ու ղալմաղալ չըլներ»: Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր մտադիր են Երեւանից մեքենայով որեւէ տեղ մեկնել՝ պարտադիր ցածր արժեքով թղթադրամներ ունեցեք: Փոքր չի հավանականությունը, որ մայրաքաղաքից դուրս ու մայրաքաղաքի մուտքի մոտ փաստաթղթերն ու մեքենայի բեռնախցիկը ստուգելու ցանկություն հայտնող ոստիկանը չունենա բարեխղճորեն մանրելու այն պատրաստակամությունը, որը ցուցաբերեց մեզ պատահած պարեկը՝ իրեն «հասանելիքից» ավելի չվերցնելու «ազնիվ» մղմամբ: Ի դեպ, այն դրսեւորելու որեւէ հիմք չէինք տվել, այսինքն՝ ճանապարհատրանսպորտային որեւէ կանոն չէինք խախտել: Ասենք, մեզանում դա ի՞նչ պարտադիր է ոստիկանի «ուշադրությանն» արժանանալու համար:
- ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՔԱՅԼԵՐ, ՈՐ ՆՈՒՅՆՔԱՆ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ ԵՆ ԿԱՏԱՐՈՂԻՆ, ՈՐՔԱՆ ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲավականին հաճախ են նույնացնում կովկասյան ժողովուրդներին, առավել հաճախ` օժտում նույն որակներով ու մոտեցումներով, թեեւ իրականում աշխարհագրական առումով այդ փոքր տարածքը այնպիսի խայտաբղետությամբ է աչքի ընկնում, ...ՀԵԱԽ-Ը ՄՏԱՀՈԳ Է ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի» լիիրավ անդամ, թեկնածու եւ դիտորդ կազմակերպությունների ընդհանուր ժողովն էր: Օրակարգի քննարկումներից էին Հայաստանում հետընտրական զարգացումները, ինչպես նաեւ ...Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ»
Մ. Խ.«Իշխանությունները պետք է գիտակցեն, որ ռեպրեսիվ մեթոդներով այս ճգնաժամը հաղթահարել հնարավոր չէ, հակառակը, էլ ավելի է խորանում այն վիհը, որն առաջացել է իշխանությունների եւ հասարակության միջեւ: Խնդիրն անձերի ...ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԴՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ ԳՏԱՎ, ԲԱՅՑ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Ներքին քաղաքական իրավիճակը ճգնաժամային է եւ ավելի խորն է, քան երեւում է. արտաքուստ հանդարտ է, բայց խնդիրները լուծում չեն ստացել», «Հայացք» ակումբում երեկ այս կարծիքը հայտնեց քաղաքագետ, Մանկավարժական ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա. 17Երեկ «Հայկական Ժամանակ» թերթը, ի հակադրություն «մոնտաժելու եւ ստեր ցուցադրելու «Հայլուրի» ու մնացած «հայլուրիկների» հնարավորությունների», որոշել էր ներկայացնել իր տարբերակը Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ին ...ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ. «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ, ԹՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ»
Ն. Պ. 1Մարտի 1-ին կատարվածը ազգային ողբերգություն է, որի համար մեղավորությունն ու պատասխանատվությունն ընդհանուր են, լուծումներն էլ պետք է փնտրել ընդհանրացումների ճանապարհով: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ...«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»
2ՍԴ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հայտարարություն է տարածել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրերս Մոսկվայում տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ժամանակ նորընտիր նախագահ Սերժ ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՄՐՈՑ ՉԷ, ՈՐ ԴՌՆԵՐԸ ՓԱԿԵՆՔ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԿոալիցիայի հետ կապված սենսացիա չկա, որովհետեւ այն իր պատմությունն ու մշակույթն ունի` քաղաքական կոալիցիաներ եղել են նախորդ շրջանում, որոնց շնորհիվ հիմնականում հնարավոր է եղել ե՛ւ երկիրը կայուն պահել, ե՛ւ ...Ա՜Խ, ԱՅԴ ԱՆԱՄՊ ԱՅՑԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Գնելով օրվա ռուսաստանյան առաջատար թերթերը, ես լուրջ դեմքով ձեռնամուխ եղա Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի վերաբերյալ հրապարակումների պեղմանը: Ավա՜ղ, մեծ հուսախաբություն ապրեցի. այդ լրատվամիջոցները ասես խոսքերը ...ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Եվրոհանձնաժողովը երեկ հայտարարություն է տարածել, որ Երեւանում այսուհետեւ կունենա իր մշտական գործող գրասենյակը: Հաղորդվում է, որ այդ ներկայացուցչությունը անկախ կլինի Վրաստանում գործող գրասենյակից եւ կունենա ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍԻ»
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Վարդան Օսկանյանը լեհական «Ռեչպոսպոլիտա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես բանակցությունների ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆԵՍԵԹՈՒՄ
1Իսրայելական «Հաարեց» թերթը տեղեկացնում է, որ երեկ Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) որոշում է ընդունել քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Քնեսեթը անցած տարի՝ մարտի 14-ին մերժել էր քննարկել հարցը: Խորհրդարանի ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ Է ԱՊՕՐԻՆԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ
Գ. Գ.Ապրիլի 1-4-ը «Երեւան ջուր» ընկերությունը ձեռնարկելու է ապօրինի միացումները վերջնականապես ապամոնտաժելու լայնածավալ գործողություններ: Այս մասին տեղեկացնում է ընկերության երեկվա մամլո հաղորդագրությունը, ...ԴԱՐՁՅԱԼ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱռաջին անհրաժեշտության 6 ապրանքների մոնիտորինգն իրականացնող՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ ներկայացվեցին իրականացված դիտարկումները ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀՐԴԵՀՆԵՐ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 25-ին Եղեգնաձորի մոտակայքում այրվել են 1500 քմ մակերեսով խոտ եւ 500 քմ մակերեսով խաղողի այգի: Արագածոտնի մարզի Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում՝ 1000 քմ մակերեսով չոր խոտ, 10 հատ խնձորի ծառ ...ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ 67 ԿՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ` ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ
Ա.Հ.Վրաստանի կառավարությունը իր վրա է վերցնում Սամցխե-Ջավախեթիի ճանապարհների վերականգնման մրցութային փաթեթի 1-ին եւ 6-րդ մասերը` 65,5 կմ ընդհանուր երկարությամբ: «Նովոստի Գրուզիա» կայքէջի տեղեկացմամբ, այս ...ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ ԱՎԱՐՏՎԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» պարբերաբար անդրադարձել է «2007-X» թատերական շաբաթին ու ներկայացրել իր ստացած տպավորությունները թե ներկայացումներից եւ թե հետո կազմակերպված բանավեճ-քննարկումներից: Այժմ փորձեմ թատերական շաբաթի ընթացքում ...«ՄԵՆՔ ԱՆՇԻՐԻՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ»
Հ. Ծ. 1«Հրեական կոդեքսն ինձ սովորեցրել է հոգ տանել ինչպես ապրողներին, այնպես էլ մահացածներին: Իսկ երբ հարցը անշիրիմ մահացածների մասին է, պարտավորությունն էլ ավելի է մեծանում: Մենք, ոչ թե լոկ հրեաներս, այլ ամբողջ ...ԵՐԿՈՒ ՖԻԼՄ ԵՎ ՄԵԿ ՀԵՂԻՆԱԿ
ԷՄՄԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԵՊՄՀ, հեռուստալրագրության բաժնի 3-րդ կուրսԽաչատուր Մարգարյանն արձակագիր է, ռեժիսոր եւ նկարիչ: Նկարահանել է «Սինգապուրի մենանվագ» կարճամետրաժ ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել երկու տարի առաջ «Հայֆիլմում»: Ֆիլմում ազատամարտիկի հիշողություններն ...ԱՅՍՏԵՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶՐՈՒՅՑ ՍԿՍՎՈՒՄ Է ԳՈՇԱՎԱՆՔԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԳոշ գյուղը հայտնի է նույնանուն եկեղեցական համալիրով՝ Գոշավանքով, որից էլ տեղաբնակները սկսում են իրենց գյուղի պատմությունը: Եվ եթե մյուսների համար զրույցն այդ եկած հյուրին պատվելու մի մասն է, ապա տիկին ...ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ
Ս. Մ.Մեկ տարի էլ չի անցել, ինչ ստեղծվել է ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամը», որի նվիրատվությունները կազմել են 16 780 000 դրամ եւ 400 000 դոլար: Այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամ»-ի ...ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՊրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի կազմակերպած հայ պատմական բնակավայրերի մասին գիտաժողովներից 18-րդը` երկու օր տեւողությամբ, կայացավ փետրվարի 29-ից մարտի 1-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւմտյան ...ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՆԱՑԵԼ ԵՆ 7 ՏՈՒԺԱԾՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀանրապետության առողջապահության համակարգի բոլոր բուժհաստատություններում մարտի 26-ի դրությամբ ապաքինվում են 7 տուժածներ, այդ թվում` 1 զինծառայող (որի վիճակը մնում է ծանր), 1 ոստիկան, 5 քաղաքացի: Մարտի ...«ԱԶԳԻ» ՎԱՂՎԱ ԿԻՆՈՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Այս ամսվա մեր կինոհավելվածում կինոսեր ընթերցողներին առաջարկում ենք կարդալ կանադական «Գլոբ էնդ Մեյլ» թերթին տված կինոդերասանուհի Արսինե Խանջյանի հարցազրույցը՝ Հակոբ Ծուլիկյանի թարգմանությամբ, Հանրային ...ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆ ՀԵՏՄԱՀՈՒ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել հասարակական կարգը պահպանելիս ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի մոտոհրաձգային ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՏԻՏՂՈՍԻ 7-ՐԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես հայտնի է, մարտի 29-ին Գերմանիայի Կիլ քաղաքում IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն, 28-ամյա Արթուր Աբրահամը տիտղոսը պաշտպանելու համար 7-րդ անգամ ռինգ դուրս կգա՝ մենամարտելու ամերիկացի ...ԱՐՈՆՅԱՆԸ ՄՈՏ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Ամբեր» մրցաշարի միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը պարզապես հիացնում է իր խաղով: 9-րդ տուրում նա իր շախմատային տաղանդի երկրպագուներին նոր ուրախություն պատճառեց՝ երկու պարտիաներում էլ համոզիչ հաղթանակներ ...ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԲԱԺԱՆԵՑ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԷլինա Դանիելյանը 1-3-րդ տեղերը բաժանեց Շվեդիայում ավարտված կանանց շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 126 շախմատիստուհիներ: Ավարտական տուրում Դանիելյանը սեւերով պարտության մատնեց արգենտինացի ...ՌՈՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԿԽԱՂԱ «ԲԱՆԱՆՑՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում Հայաստանի մի խումբ ֆուտբոլիստներ հաջողությամբ անցնելով փորձաշրջանը, ընդգրկվեցին եվրոպական ակումբներում: Իսկ ահա Ռոմիկ Խաչատրյանը, որ 2000-ից հանդես էր գալիս արտերկրի ...ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵՑ «ՎՈԼԳԱՅԻ» ԿԱԶՄՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ2005-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, 2006-ի ՀՀ առաջնության լավագույն ռմբարկու Արամ Հակոբյանը, որի ծառայություններից «Բանանցը» հրաժարվել էր, վերջապես թիմ գտավ: 29-ամյա ֆուտբոլիստը 6 ամսով պայմանագիր ...ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Սուրբ Զատիկի տոնի առթիվ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը այցելել է Լոս Անջելեսի «Թուին թաուըրզ» բանտը, ուր հանդիպել է հայ բանտարկյալներին եւ կրոնական ...ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԵՐԵԽԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾՈՂԸ
Դատախազության պաշտոնական կայքից հայտնի է դարձել 12-ամյա երեխայի սպանության մասին կեղծ լուրեր տարածած կնոջ ինքնությունը: Վերջինս Մարտունի քաղաքի բնակիչ Լաուրա Մելքոնյանն է: Հաղորդվում է, որ վկայի կարգավիճակով ...ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՄԵԾ ԹՎՈՎ ՄԱՐԴԻԿ
Ըստ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի, երեկ բերման են ենթարկվել մեծ թվով մարդիկ, որոնց մեծ մասը կանայք են եղել: Ըստ պատգամավորի, բերման ենթարկվածների մեծ մասը հետո ուղարկվել ...
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ «ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ 100 ՏԱՐԵԿԱՆ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Գանձա-ԵրեւանՀՈՒՆԻՍԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԿՐԿԻՆ ԱՇԽՈՒԺԱՑԱՎ
ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ ՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ՝ 10,3 ՏՈԿՈՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՎՐԱ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԳՈՐԾԱԴՐՎԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՆՈՐ ԷՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԱՌՆԵՐԻ ԼՌԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԽՄԲ.
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

