
ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՄՐՈՑ ՉԷ, ՈՐ ԴՌՆԵՐԸ ՓԱԿԵՆՔ
Կոալիցիայի հետ կապված սենսացիա չկա, որովհետեւ այն իր պատմությունն ու մշակույթն ունի` քաղաքական կոալիցիաներ եղել են նախորդ շրջանում, որոնց շնորհիվ հիմնականում հնարավոր է եղել ե՛ւ երկիրը կայուն պահել, ե՛ւ տնտեսությունը զարգացնել: Անհրաժեշտ է մեծ կշիռ ունեցող քաղաքական ուժերին հնարավորություն տալ, որ քարոզչության ժամանակ տված խոստումները համատեղ լուծումների միջոցով իրականացնեն, լուծեն երկրի առջեւ ծառացած խնդիրները: Այսպես գնահատեց կոալիցիայի ստեղծմամբ հասարակության մեջ առկա լարվածությունը թուլացնելու խնդիրը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը: Արդյոք այլ ուժեր, այդ թվում արտախորհրդարանական, կարո՞ղ են կոալիցիայի մաս կազմել: Ըստ Սահակյանի` կոալիցիան ամրոց չէ, որ դռները փակենք, եւ այն քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են մասնակից դառնալ կոալիցիայի ծրագրերին կամ իրենց ծրագրերը ներդնել, կարող են այդ անել: Եթե կուսակցություն կլինի, որ կդիմի կոալիցիայի շարքերն անցնելու` կքննարկվի, ըստ այդմ էլ կորոշվի: Դրսում մնացած բազմամարդ եւ հասարակության վրա մեծ ազդեցություն ունեցող կուսակցություն այս պահին, ըստ Գ. Սահակյանի, չկա:
Իհարկե, կոալիցիան նախ խորհրդարանական է եւ նախագահական ընտրություններից հետո պարզապես ընդլայնվել է. «Համոզված եմ, որ առաջիկա տարիներին, անկախ նրանից, թե ինչքան հաջողվեց վերջին իրադարձությունները պատվիրատուներին, Հայաստանը արագ քայլերով առաջ է գնալու եւ մի երկու-երեք տարի հետո այն միտինգի մասնակիցները, որոնք մեծ մասամբ իրենց իրավունքների խնդիրն էին դնում, իրենք իրենց ներսում ինչ-որ չափով կդատապարտեն նաեւ իրենց, որովհետեւ ծրագիրը կար, խոստումները կային` Հանրապետականն էլ չի եղել, որ իր խոստումները չկատարի»:
Նոր կառավարությունում, ՀՀԿ փոխնախագահի կարծիքով, լուրջ փոփոխություններ կլինեն, բայց նա հակված չէր երեկ խորությամբ վերլուծելու սպասվելիքը, քանի որ ո՛չ կուսակցությունում եւ ո՛չ էլ կոալիցիայի շրջանակներում ոլորտային քննարկումներ չեն եղել: Իսկ թե ինչու քվոտաների մասին այս անգամ կոալիցիոն փաստաթղթում չգրվեց` նախորդ փորձն է հուշել. համաձայնագրում նշված է` այսինչ պաշտոնն այս կուսակցությանը, կուսակցությունները որոնում, ինչ-որ մեկին դարձնում էին նախարար, ձեռքին կրակն էին ընկնում, նախարարին հանում էին ու նորին փնտրում: Դա այսօր արդեն ըմբռնելի չէ, կառավարությունը միասնական օրգանիզմ է եւ կատարում է ԱԺ հաստատած ծրագիր, իսկ քաղաքական քուրան Ազգային ժողովն է: Մի խոսքով` կոալիցիոն համաձայնագրի այս տարբերակն ավելի լրջմիտ է: Արդյոք արտախորհրդարանական ուժերը կառավարության մաս կկազմե՞ն: Գ. Սահակյանը դժվարացավ պատասխանել` եթե տվյալ որոշումը մեր պետության շահերից է ելնում, սա եւս տրամաբանության մեջ է, առավել եւս` այս տարիներին եղել են կառավարության անդամներ, որոնք որեւէ կուսակցության չեն պատկանել:
Նոր վարչապետի մասով. «Ես երբեւիցե չեմ պնդել, որ վարչապետը պետք է լինի Հանրապետական կուսակցությունից, դա ցանկություն է. բնական է` եթե Հանրապետականին հարցնում են` ո՞վ լինի վարչապետ, չի կարող ասել` այն մյուս կուսակցությունից լինի, դա ընդամենը Գալուստ Սահակյանի ցանկությունն է, որ Հանրապետականը մեծամասնություն է եւ ինքը կարող էր շատ բան վճռել` դրա մեջ ճշմարտություն կա, բայց դա ավելի շատ նեղկուսակցական մոտեցում է: Հակված ենք, որ լուծումներն ինքնանպատակ չլինեն, այլ հնարավորինս ավելի մեծ խնդիրների օժանդակող»` ասաց, ավելացնելով, որ «Ցանկացած կուսակցության անդամ կուզենա, որ վարչապետն իր կուսակցությունից լինի: Այն փորձն ու վճռականությունը, որ ունի Սերժ Սարգսյանը, մանավանդ` մեր կուսակցությունն էլ ավանդույթներ ունի, չենք դժգոհի, եթե ճանապարհ անցած հանրապետական չլինի, բայց որ ճանապարհ անցած պիտի լինի ու փորձ պիտի ունենա` հենց էդպիսի մեկն էլ կլինի վարչապետ: Մենք միշտ քննարկել-քննարկել ենք, բայց միշտ հավատացել ենք մեր լիդերի խոսքին»:
«Ազգի» դիտարկմանը, թե առաջարկներ կան քաղաքական լարվածությունը թուլացնելու, մասնավորապես Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, Գ. Սահակյանը պատասխանեց, թե իրենց համար բոլոր խնդիրները քննարկելի են: Որեւէ քաղաքական հիմք չկա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, որովհետեւ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց թեկնածուներին են առաջադրել թեկուզ համամասնական ընտրակարգով, այսօր խորհրդարանում են, մեծ քաղաքական այլ ուժեր դրսում չկան, որպեսզի նոր մեծ մրցակցություն լինի: Լարվածության թուլացման ճանապարհն էլ մեկն է` երկրի ներսում խնդիրների արագ լուծում-բարեփոխում, ինչը ծրագրերում կա, առաջիկա ամիսներին պետք է իրագործել. «Առաջիկա ամիսներին երկրում լարվածություն չի լինի, որովհետեւ լարվածությունը ոչ թե ժողովրդի մեջ է, այլ նրանց, ովքեր ուզում են իշխանություն ունենալ, ովքեր առաջներում իշխանություն են ունեցել, այսօր կարոտել են այդ իշխանությանը. անձերի կռիվը չտեղափոխենք եւ անընդհատ ասենք` ժողովուրդը լարված է: Ապրիլ-մայիսից հետո բավականին լուրջ բանաձեւեր կլինեն, եւ ինքը` ժողովուրդն էլ տրամադրված չի լինի օրուզօր քաղաքականությամբ զբաղվել կամ հեռուստատեսության մոտից չհեռանալ», ասաց նա:
Ի՞նչ է լինելու գործող նախագահի ճակատագիրը: Նա կտնօրինի իր ճակատագիրը, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` ի՞նչ գործունեությամբ պետք է զբաղվի. «Եթե հարկ լինի` Հանրապետականը կսատարի, մեր նախագահն է, մեզ էլ է հետաքրքրում նրա ճակատագիրը, բայց իր հետագա գործունեությունն ինքը պետք է որոշի»:
Լ. Տեր-Պետրոսյանի վերաբերյալ հարցերին էլ ի պատասխան նկատեց, թե դա էջ էր, որ պիտի փակել. «Մենք պիտի առաջ գնանք... դա իշխանության եւ ընդդիմության կռիվ չէր` մարդ էր հայտնվել, որ նոր ֆորմատի կառավարելի Հայաստան էր ուզում ստեղծել եւ սկուտեղով մատուցել այլոց. դրա համար ես այսօր առաջ գնալու խնդիրներ եմ տեսնում ավելի շատ, քան նորից գնահատականներ տալ եւ մեկնաբանել»:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՔԱՅԼԵՐ, ՈՐ ՆՈՒՅՆՔԱՆ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ ԵՆ ԿԱՏԱՐՈՂԻՆ, ՈՐՔԱՆ ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲավականին հաճախ են նույնացնում կովկասյան ժողովուրդներին, առավել հաճախ` օժտում նույն որակներով ու մոտեցումներով, թեեւ իրականում աշխարհագրական առումով այդ փոքր տարածքը այնպիսի խայտաբղետությամբ է աչքի ընկնում, ...ՀԵԱԽ-Ը ՄՏԱՀՈԳ Է ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի» լիիրավ անդամ, թեկնածու եւ դիտորդ կազմակերպությունների ընդհանուր ժողովն էր: Օրակարգի քննարկումներից էին Հայաստանում հետընտրական զարգացումները, ինչպես նաեւ ...Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ»
Մ. Խ.«Իշխանությունները պետք է գիտակցեն, որ ռեպրեսիվ մեթոդներով այս ճգնաժամը հաղթահարել հնարավոր չէ, հակառակը, էլ ավելի է խորանում այն վիհը, որն առաջացել է իշխանությունների եւ հասարակության միջեւ: Խնդիրն անձերի ...ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԴՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ ԳՏԱՎ, ԲԱՅՑ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Ներքին քաղաքական իրավիճակը ճգնաժամային է եւ ավելի խորն է, քան երեւում է. արտաքուստ հանդարտ է, բայց խնդիրները լուծում չեն ստացել», «Հայացք» ակումբում երեկ այս կարծիքը հայտնեց քաղաքագետ, Մանկավարժական ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա. 17Երեկ «Հայկական Ժամանակ» թերթը, ի հակադրություն «մոնտաժելու եւ ստեր ցուցադրելու «Հայլուրի» ու մնացած «հայլուրիկների» հնարավորությունների», որոշել էր ներկայացնել իր տարբերակը Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ին ...ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ. «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ, ԹՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ»
Ն. Պ. 1Մարտի 1-ին կատարվածը ազգային ողբերգություն է, որի համար մեղավորությունն ու պատասխանատվությունն ընդհանուր են, լուծումներն էլ պետք է փնտրել ընդհանրացումների ճանապարհով: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ...«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»
2ՍԴ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հայտարարություն է տարածել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրերս Մոսկվայում տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ժամանակ նորընտիր նախագահ Սերժ ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՄՐՈՑ ՉԷ, ՈՐ ԴՌՆԵՐԸ ՓԱԿԵՆՔ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԿոալիցիայի հետ կապված սենսացիա չկա, որովհետեւ այն իր պատմությունն ու մշակույթն ունի` քաղաքական կոալիցիաներ եղել են նախորդ շրջանում, որոնց շնորհիվ հիմնականում հնարավոր է եղել ե՛ւ երկիրը կայուն պահել, ե՛ւ ...Ա՜Խ, ԱՅԴ ԱՆԱՄՊ ԱՅՑԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Գնելով օրվա ռուսաստանյան առաջատար թերթերը, ես լուրջ դեմքով ձեռնամուխ եղա Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի վերաբերյալ հրապարակումների պեղմանը: Ավա՜ղ, մեծ հուսախաբություն ապրեցի. այդ լրատվամիջոցները ասես խոսքերը ...ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Եվրոհանձնաժողովը երեկ հայտարարություն է տարածել, որ Երեւանում այսուհետեւ կունենա իր մշտական գործող գրասենյակը: Հաղորդվում է, որ այդ ներկայացուցչությունը անկախ կլինի Վրաստանում գործող գրասենյակից եւ կունենա ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍԻ»
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Վարդան Օսկանյանը լեհական «Ռեչպոսպոլիտա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես բանակցությունների ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆԵՍԵԹՈՒՄ
1Իսրայելական «Հաարեց» թերթը տեղեկացնում է, որ երեկ Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) որոշում է ընդունել քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Քնեսեթը անցած տարի՝ մարտի 14-ին մերժել էր քննարկել հարցը: Խորհրդարանի ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ Է ԱՊՕՐԻՆԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ
Գ. Գ.Ապրիլի 1-4-ը «Երեւան ջուր» ընկերությունը ձեռնարկելու է ապօրինի միացումները վերջնականապես ապամոնտաժելու լայնածավալ գործողություններ: Այս մասին տեղեկացնում է ընկերության երեկվա մամլո հաղորդագրությունը, ...ԴԱՐՁՅԱԼ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱռաջին անհրաժեշտության 6 ապրանքների մոնիտորինգն իրականացնող՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ ներկայացվեցին իրականացված դիտարկումները ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀՐԴԵՀՆԵՐ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 25-ին Եղեգնաձորի մոտակայքում այրվել են 1500 քմ մակերեսով խոտ եւ 500 քմ մակերեսով խաղողի այգի: Արագածոտնի մարզի Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում՝ 1000 քմ մակերեսով չոր խոտ, 10 հատ խնձորի ծառ ...ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ 67 ԿՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ` ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ
Ա.Հ.Վրաստանի կառավարությունը իր վրա է վերցնում Սամցխե-Ջավախեթիի ճանապարհների վերականգնման մրցութային փաթեթի 1-ին եւ 6-րդ մասերը` 65,5 կմ ընդհանուր երկարությամբ: «Նովոստի Գրուզիա» կայքէջի տեղեկացմամբ, այս ...ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ ԱՎԱՐՏՎԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» պարբերաբար անդրադարձել է «2007-X» թատերական շաբաթին ու ներկայացրել իր ստացած տպավորությունները թե ներկայացումներից եւ թե հետո կազմակերպված բանավեճ-քննարկումներից: Այժմ փորձեմ թատերական շաբաթի ընթացքում ...«ՄԵՆՔ ԱՆՇԻՐԻՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ»
Հ. Ծ. 1«Հրեական կոդեքսն ինձ սովորեցրել է հոգ տանել ինչպես ապրողներին, այնպես էլ մահացածներին: Իսկ երբ հարցը անշիրիմ մահացածների մասին է, պարտավորությունն էլ ավելի է մեծանում: Մենք, ոչ թե լոկ հրեաներս, այլ ամբողջ ...ԵՐԿՈՒ ՖԻԼՄ ԵՎ ՄԵԿ ՀԵՂԻՆԱԿ
ԷՄՄԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԵՊՄՀ, հեռուստալրագրության բաժնի 3-րդ կուրսԽաչատուր Մարգարյանն արձակագիր է, ռեժիսոր եւ նկարիչ: Նկարահանել է «Սինգապուրի մենանվագ» կարճամետրաժ ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել երկու տարի առաջ «Հայֆիլմում»: Ֆիլմում ազատամարտիկի հիշողություններն ...ԱՅՍՏԵՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶՐՈՒՅՑ ՍԿՍՎՈՒՄ Է ԳՈՇԱՎԱՆՔԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԳոշ գյուղը հայտնի է նույնանուն եկեղեցական համալիրով՝ Գոշավանքով, որից էլ տեղաբնակները սկսում են իրենց գյուղի պատմությունը: Եվ եթե մյուսների համար զրույցն այդ եկած հյուրին պատվելու մի մասն է, ապա տիկին ...ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ
Ս. Մ.Մեկ տարի էլ չի անցել, ինչ ստեղծվել է ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամը», որի նվիրատվությունները կազմել են 16 780 000 դրամ եւ 400 000 դոլար: Այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամ»-ի ...ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՊրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի կազմակերպած հայ պատմական բնակավայրերի մասին գիտաժողովներից 18-րդը` երկու օր տեւողությամբ, կայացավ փետրվարի 29-ից մարտի 1-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւմտյան ...ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՆԱՑԵԼ ԵՆ 7 ՏՈՒԺԱԾՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀանրապետության առողջապահության համակարգի բոլոր բուժհաստատություններում մարտի 26-ի դրությամբ ապաքինվում են 7 տուժածներ, այդ թվում` 1 զինծառայող (որի վիճակը մնում է ծանր), 1 ոստիկան, 5 քաղաքացի: Մարտի ...«ԱԶԳԻ» ՎԱՂՎԱ ԿԻՆՈՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Այս ամսվա մեր կինոհավելվածում կինոսեր ընթերցողներին առաջարկում ենք կարդալ կանադական «Գլոբ էնդ Մեյլ» թերթին տված կինոդերասանուհի Արսինե Խանջյանի հարցազրույցը՝ Հակոբ Ծուլիկյանի թարգմանությամբ, Հանրային ...ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆ ՀԵՏՄԱՀՈՒ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել հասարակական կարգը պահպանելիս ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի մոտոհրաձգային ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՏԻՏՂՈՍԻ 7-ՐԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես հայտնի է, մարտի 29-ին Գերմանիայի Կիլ քաղաքում IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն, 28-ամյա Արթուր Աբրահամը տիտղոսը պաշտպանելու համար 7-րդ անգամ ռինգ դուրս կգա՝ մենամարտելու ամերիկացի ...ԱՐՈՆՅԱՆԸ ՄՈՏ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Ամբեր» մրցաշարի միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը պարզապես հիացնում է իր խաղով: 9-րդ տուրում նա իր շախմատային տաղանդի երկրպագուներին նոր ուրախություն պատճառեց՝ երկու պարտիաներում էլ համոզիչ հաղթանակներ ...ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԲԱԺԱՆԵՑ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԷլինա Դանիելյանը 1-3-րդ տեղերը բաժանեց Շվեդիայում ավարտված կանանց շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 126 շախմատիստուհիներ: Ավարտական տուրում Դանիելյանը սեւերով պարտության մատնեց արգենտինացի ...ՌՈՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԿԽԱՂԱ «ԲԱՆԱՆՑՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում Հայաստանի մի խումբ ֆուտբոլիստներ հաջողությամբ անցնելով փորձաշրջանը, ընդգրկվեցին եվրոպական ակումբներում: Իսկ ահա Ռոմիկ Խաչատրյանը, որ 2000-ից հանդես էր գալիս արտերկրի ...ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵՑ «ՎՈԼԳԱՅԻ» ԿԱԶՄՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ2005-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, 2006-ի ՀՀ առաջնության լավագույն ռմբարկու Արամ Հակոբյանը, որի ծառայություններից «Բանանցը» հրաժարվել էր, վերջապես թիմ գտավ: 29-ամյա ֆուտբոլիստը 6 ամսով պայմանագիր ...ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Սուրբ Զատիկի տոնի առթիվ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը այցելել է Լոս Անջելեսի «Թուին թաուըրզ» բանտը, ուր հանդիպել է հայ բանտարկյալներին եւ կրոնական ...ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԵՐԵԽԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾՈՂԸ
Դատախազության պաշտոնական կայքից հայտնի է դարձել 12-ամյա երեխայի սպանության մասին կեղծ լուրեր տարածած կնոջ ինքնությունը: Վերջինս Մարտունի քաղաքի բնակիչ Լաուրա Մելքոնյանն է: Հաղորդվում է, որ վկայի կարգավիճակով ...ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՄԵԾ ԹՎՈՎ ՄԱՐԴԻԿ
Ըստ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի, երեկ բերման են ենթարկվել մեծ թվով մարդիկ, որոնց մեծ մասը կանայք են եղել: Ըստ պատգամավորի, բերման ենթարկվածների մեծ մասը հետո ուղարկվել ...
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՆՈՐ ԷՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԱՌՆԵՐԻ ԼՌԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԽՄԲ.
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

