
ՀԵԱԽ-Ը ՄՏԱՀՈԳ Է ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
Երեկ «Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի» լիիրավ անդամ, թեկնածու եւ դիտորդ կազմակերպությունների ընդհանուր ժողովն էր: Օրակարգի քննարկումներից էին Հայաստանում հետընտրական զարգացումները, ինչպես նաեւ ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Մտահոգություն հայտնելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ` ՀԵԱԽ նախագահ Արամ Սուքիասյանը իր ելույթում ընդգծեց, որ մարտի մեկի դեպքերի պատճառներից էր նաեւ անհաջող քարոզչությունը, որի մեղքի բաժինը ընկած էր ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչների, ե՛ւ իշխանական թեւի վրա: Անդրադառնալով ԶԼՄ-ների տարածած հայտարարություններին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզչությունը իրականացվում էր հասարակության մեջ ատելություն սերմանելու կոչերով, Սուքիասյանը չխուսափեց անդրադառնալ նաեւ «Հայլուր»-ին, վերջինիս խոսքերով. «Ոչ պակաս ատելություն սերմանող, որը անաչառ չէր, եւ արդյոք սա չէ՞ր պատճառը, որ գրգռեց մարդկանց, որոնց` միտինգավորներին, անվանում էին բոմժեր, մոլորվածներ»: Ըստ Սուքիասյանի` երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը, երկխոսություն ծավալելու մեջ է, «ոչ ուշ, մինչեւ ապրիլի 9»:
«ՀՅԴ Նիկոլ Աղբալյան» երիտասարդական թեւի ատենապետ Վահե Սարգսյանն իր խոսքում նույնպես նշեց, որ ստեղծված իրադրության պատճառներից էր երկխոսության բացակայությունը. «Եվ ոչ ոք քաջություն չունեցավ ստեղծելու այն... սա փորձ էր համախմբելու երիտասարդներին, մեղքի բաժինը ունի նաեւ երիտասարդությունը»:
ՀՀԿ երիտասարդական թեւից Էդգար Հովհաննիսյանը իր հերթին ասաց, որ համաժողովի գումարումը ստեղծված իրավիճակի համար տեղին է, եւ հավելեց, որ ինքը այնքան էլ համամիտ չէ այն տեսակետին, որ ապագան երիտասարդությանն է, քանի որ իր իսկ խոսքերով. «Երիտասարդությանն է նաեւ ներկան, եւ մենք չենք կարող անտարբեր լինել քաղաքական գործընթացներին: Երկար ժամանակ նման երիտասարդական համաժողով տեղի չի ունեցել, որտեղ հնարավոր կլիներ հնչեցնել կարծիքներ, թե տարբեր երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ ինչպես են մտածում: Կողջունեի` նման համաժողովներ շատ լինեին, որպեսզի քննարկվեին այնպիսի մեխանիզմներ, որոնց առջեւ մեր հասարակությունն ու երիտասարդությունն են կանգնած»:
Լիլիթ Սարգսյան` «Երիտասարդների սոցիալական եւ իրավական աջակցության կենտրոն». «... Մեղավոր կնոջ վրա սկսում են քարեր նետել եւ Քրիստոսի պատասխանը. «Թող քար նետի նա, ով անմեղ է»: Նման օրինակ ունենք այսօր մեր երկրում, բոլորս ենք մեղավոր` ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը: Երկիրը պետք է ճգնաժամից դուրս բերել: Երկրում կա անհանդուրժողականության խնդիր»:
Վերջում ՀԵԱԽ-ը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ դիմելով ՀՀ բոլոր քաղաքացիներին, իշխանությանը, ընդդիմությանը, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, սփյուռքին եւ ողջ երիտասարդությանը` անթույլատրելի համարեցին ամեն մի ոտնձգություն, որը կխաթարի քաղաքացիական համերաշխության մթնոլորտը, ստահոդ, սադրիչ, ապակայունացնող եւ հերյուրանք պարունակող զազրախոսությունները, ինչպես նաեւ ԶԼՄ-ների միակողմանի դիրքորոշմամբ տեղեկատվությունը, ազգային եւ պետական շահի ստորադասումը անձնական, ներխմբային կամ կուսակցական շահից, միջազգային ատյաններում երկրի վարկաբեկելուն միտված փորձերը, ազգի բարոյական ոգին ջլատող երեւույթները: Քաղաքական եւ պետական գործիչներից ակնկալում եւ պահանջում են ճգնաժամի լուծմանն ուղղված փոխադարձ հանդուրժողականություն, ազգի նկարագրին հարիր եւ պատմության բազմաթիվ դասերից հետեւություն անելու խոհեմություն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի անվտանգության ապահովմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկում:
- ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՅԼԵՐ, ՈՐ ՆՈՒՅՆՔԱՆ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ ԵՆ ԿԱՏԱՐՈՂԻՆ, ՈՐՔԱՆ ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲավականին հաճախ են նույնացնում կովկասյան ժողովուրդներին, առավել հաճախ` օժտում նույն որակներով ու մոտեցումներով, թեեւ իրականում աշխարհագրական առումով այդ փոքր տարածքը այնպիսի խայտաբղետությամբ է աչքի ընկնում, ...ՀԵԱԽ-Ը ՄՏԱՀՈԳ Է ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի» լիիրավ անդամ, թեկնածու եւ դիտորդ կազմակերպությունների ընդհանուր ժողովն էր: Օրակարգի քննարկումներից էին Հայաստանում հետընտրական զարգացումները, ինչպես նաեւ ...Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ»
Մ. Խ.«Իշխանությունները պետք է գիտակցեն, որ ռեպրեսիվ մեթոդներով այս ճգնաժամը հաղթահարել հնարավոր չէ, հակառակը, էլ ավելի է խորանում այն վիհը, որն առաջացել է իշխանությունների եւ հասարակության միջեւ: Խնդիրն անձերի ...ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԴՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ ԳՏԱՎ, ԲԱՅՑ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Ներքին քաղաքական իրավիճակը ճգնաժամային է եւ ավելի խորն է, քան երեւում է. արտաքուստ հանդարտ է, բայց խնդիրները լուծում չեն ստացել», «Հայացք» ակումբում երեկ այս կարծիքը հայտնեց քաղաքագետ, Մանկավարժական ...«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա. 17Երեկ «Հայկական Ժամանակ» թերթը, ի հակադրություն «մոնտաժելու եւ ստեր ցուցադրելու «Հայլուրի» ու մնացած «հայլուրիկների» հնարավորությունների», որոշել էր ներկայացնել իր տարբերակը Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ին ...ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ. «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ, ԹՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ»
Ն. Պ. 1Մարտի 1-ին կատարվածը ազգային ողբերգություն է, որի համար մեղավորությունն ու պատասխանատվությունն ընդհանուր են, լուծումներն էլ պետք է փնտրել ընդհանրացումների ճանապարհով: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ...«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»
2ՍԴ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հայտարարություն է տարածել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրերս Մոսկվայում տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ժամանակ նորընտիր նախագահ Սերժ ...ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՄՐՈՑ ՉԷ, ՈՐ ԴՌՆԵՐԸ ՓԱԿԵՆՔ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԿոալիցիայի հետ կապված սենսացիա չկա, որովհետեւ այն իր պատմությունն ու մշակույթն ունի` քաղաքական կոալիցիաներ եղել են նախորդ շրջանում, որոնց շնորհիվ հիմնականում հնարավոր է եղել ե՛ւ երկիրը կայուն պահել, ե՛ւ ...Ա՜Խ, ԱՅԴ ԱՆԱՄՊ ԱՅՑԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Գնելով օրվա ռուսաստանյան առաջատար թերթերը, ես լուրջ դեմքով ձեռնամուխ եղա Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի վերաբերյալ հրապարակումների պեղմանը: Ավա՜ղ, մեծ հուսախաբություն ապրեցի. այդ լրատվամիջոցները ասես խոսքերը ...ԵՎՐՈՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Եվրոհանձնաժողովը երեկ հայտարարություն է տարածել, որ Երեւանում այսուհետեւ կունենա իր մշտական գործող գրասենյակը: Հաղորդվում է, որ այդ ներկայացուցչությունը անկախ կլինի Վրաստանում գործող գրասենյակից եւ կունենա ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՍԿՍԻ»
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Վարդան Օսկանյանը լեհական «Ռեչպոսպոլիտա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է ղարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես բանակցությունների ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՔՆԵՍԵԹՈՒՄ
1Իսրայելական «Հաարեց» թերթը տեղեկացնում է, որ երեկ Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) որոշում է ընդունել քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Քնեսեթը անցած տարի՝ մարտի 14-ին մերժել էր քննարկել հարցը: Խորհրդարանի ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ Է ԱՊՕՐԻՆԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ
Գ. Գ.Ապրիլի 1-4-ը «Երեւան ջուր» ընկերությունը ձեռնարկելու է ապօրինի միացումները վերջնականապես ապամոնտաժելու լայնածավալ գործողություններ: Այս մասին տեղեկացնում է ընկերության երեկվա մամլո հաղորդագրությունը, ...ԴԱՐՁՅԱԼ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱռաջին անհրաժեշտության 6 ապրանքների մոնիտորինգն իրականացնող՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ ներկայացվեցին իրականացված դիտարկումները ...ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀՐԴԵՀՆԵՐ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 25-ին Եղեգնաձորի մոտակայքում այրվել են 1500 քմ մակերեսով խոտ եւ 500 քմ մակերեսով խաղողի այգի: Արագածոտնի մարզի Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում՝ 1000 քմ մակերեսով չոր խոտ, 10 հատ խնձորի ծառ ...ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ 67 ԿՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ` ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ
Ա.Հ.Վրաստանի կառավարությունը իր վրա է վերցնում Սամցխե-Ջավախեթիի ճանապարհների վերականգնման մրցութային փաթեթի 1-ին եւ 6-րդ մասերը` 65,5 կմ ընդհանուր երկարությամբ: «Նովոստի Գրուզիա» կայքէջի տեղեկացմամբ, այս ...ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ ԱՎԱՐՏՎԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» պարբերաբար անդրադարձել է «2007-X» թատերական շաբաթին ու ներկայացրել իր ստացած տպավորությունները թե ներկայացումներից եւ թե հետո կազմակերպված բանավեճ-քննարկումներից: Այժմ փորձեմ թատերական շաբաթի ընթացքում ...«ՄԵՆՔ ԱՆՇԻՐԻՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ»
Հ. Ծ. 1«Հրեական կոդեքսն ինձ սովորեցրել է հոգ տանել ինչպես ապրողներին, այնպես էլ մահացածներին: Իսկ երբ հարցը անշիրիմ մահացածների մասին է, պարտավորությունն էլ ավելի է մեծանում: Մենք, ոչ թե լոկ հրեաներս, այլ ամբողջ ...ԵՐԿՈՒ ՖԻԼՄ ԵՎ ՄԵԿ ՀԵՂԻՆԱԿ
ԷՄՄԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԵՊՄՀ, հեռուստալրագրության բաժնի 3-րդ կուրսԽաչատուր Մարգարյանն արձակագիր է, ռեժիսոր եւ նկարիչ: Նկարահանել է «Սինգապուրի մենանվագ» կարճամետրաժ ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել երկու տարի առաջ «Հայֆիլմում»: Ֆիլմում ազատամարտիկի հիշողություններն ...ԱՅՍՏԵՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶՐՈՒՅՑ ՍԿՍՎՈՒՄ Է ԳՈՇԱՎԱՆՔԻՑ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԳոշ գյուղը հայտնի է նույնանուն եկեղեցական համալիրով՝ Գոշավանքով, որից էլ տեղաբնակները սկսում են իրենց գյուղի պատմությունը: Եվ եթե մյուսների համար զրույցն այդ եկած հյուրին պատվելու մի մասն է, ապա տիկին ...ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ
Ս. Մ.Մեկ տարի էլ չի անցել, ինչ ստեղծվել է ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամը», որի նվիրատվությունները կազմել են 16 780 000 դրամ եւ 400 000 դոլար: Այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամ»-ի ...ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՊրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի կազմակերպած հայ պատմական բնակավայրերի մասին գիտաժողովներից 18-րդը` երկու օր տեւողությամբ, կայացավ փետրվարի 29-ից մարտի 1-ին Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւմտյան ...ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՆԱՑԵԼ ԵՆ 7 ՏՈՒԺԱԾՆԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀանրապետության առողջապահության համակարգի բոլոր բուժհաստատություններում մարտի 26-ի դրությամբ ապաքինվում են 7 տուժածներ, այդ թվում` 1 զինծառայող (որի վիճակը մնում է ծանր), 1 ոստիկան, 5 քաղաքացի: Մարտի ...«ԱԶԳԻ» ՎԱՂՎԱ ԿԻՆՈՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Այս ամսվա մեր կինոհավելվածում կինոսեր ընթերցողներին առաջարկում ենք կարդալ կանադական «Գլոբ էնդ Մեյլ» թերթին տված կինոդերասանուհի Արսինե Խանջյանի հարցազրույցը՝ Հակոբ Ծուլիկյանի թարգմանությամբ, Հանրային ...ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ՇՔԱՆՇԱՆ ՀԵՏՄԱՀՈՒ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել հասարակական կարգը պահպանելիս ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի մոտոհրաձգային ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՏԻՏՂՈՍԻ 7-ՐԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես հայտնի է, մարտի 29-ին Գերմանիայի Կիլ քաղաքում IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն, 28-ամյա Արթուր Աբրահամը տիտղոսը պաշտպանելու համար 7-րդ անգամ ռինգ դուրս կգա՝ մենամարտելու ամերիկացի ...ԱՐՈՆՅԱՆԸ ՄՈՏ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Ամբեր» մրցաշարի միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը պարզապես հիացնում է իր խաղով: 9-րդ տուրում նա իր շախմատային տաղանդի երկրպագուներին նոր ուրախություն պատճառեց՝ երկու պարտիաներում էլ համոզիչ հաղթանակներ ...ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԲԱԺԱՆԵՑ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԷլինա Դանիելյանը 1-3-րդ տեղերը բաժանեց Շվեդիայում ավարտված կանանց շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 126 շախմատիստուհիներ: Ավարտական տուրում Դանիելյանը սեւերով պարտության մատնեց արգենտինացի ...ՌՈՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԿԽԱՂԱ «ԲԱՆԱՆՑՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում Հայաստանի մի խումբ ֆուտբոլիստներ հաջողությամբ անցնելով փորձաշրջանը, ընդգրկվեցին եվրոպական ակումբներում: Իսկ ահա Ռոմիկ Խաչատրյանը, որ 2000-ից հանդես էր գալիս արտերկրի ...ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵՑ «ՎՈԼԳԱՅԻ» ԿԱԶՄՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ2005-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, 2006-ի ՀՀ առաջնության լավագույն ռմբարկու Արամ Հակոբյանը, որի ծառայություններից «Բանանցը» հրաժարվել էր, վերջապես թիմ գտավ: 29-ամյա ֆուտբոլիստը 6 ամսով պայմանագիր ...ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ
Սուրբ Զատիկի տոնի առթիվ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը այցելել է Լոս Անջելեսի «Թուին թաուըրզ» բանտը, ուր հանդիպել է հայ բանտարկյալներին եւ կրոնական ...ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԵՐԵԽԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐ ՏԱՐԱԾՈՂԸ
Դատախազության պաշտոնական կայքից հայտնի է դարձել 12-ամյա երեխայի սպանության մասին կեղծ լուրեր տարածած կնոջ ինքնությունը: Վերջինս Մարտունի քաղաքի բնակիչ Լաուրա Մելքոնյանն է: Հաղորդվում է, որ վկայի կարգավիճակով ...ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՄԵԾ ԹՎՈՎ ՄԱՐԴԻԿ
Ըստ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի, երեկ բերման են ենթարկվել մեծ թվով մարդիկ, որոնց մեծ մասը կանայք են եղել: Ըստ պատգամավորի, բերման ենթարկվածների մեծ մասը հետո ուղարկվել ...
«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵՐԿԱՄՅԱ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՆՈՒՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸՍՏ «ՖՈՐԲՍԻ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԲԱՐԵՆՊԱՍՏՆ Է ԱՊՀ-ՈՒՄ
ԷԼԲԱԿՅԱՆՆԵՐԸ ՓԱՅԼԵՑԻՆ ՊՐԱՀԱՅԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, ՊրահաԲԵՆԶԻՆ, ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԵՎ ՈՍԿՈՒ ՎԱՃԱՌՔ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ԸՆԴԴԵՄ ԻՐ ԽՄԲԱԳՐԻ՞
Մ. Ա.
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ՆՈՐ ԷՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«ՀԵՐՈՍ ՄՌՆՉԵՑ, ՍՈՒԼԹԱՆ ԴՈՂԴՈՂԱՑ»

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԱՌՆԵՐԻ ԼՌԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԽՄԲ.
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

