<<Մարտ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ազգ logo
Հրատարակվում է 1991
Picture of the day
Հրատարակված է Մարտ 26, 2008

ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՄԵՂԱԴՐԱՆՔ




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  52 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     ............... գրել է:
    Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին խոսելիս կամ լսելիս, այժմ ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել արտահայտության այն մասին, թե այն, ինչ կատարվեց մարտի 1-2-ին, ամենից քիչը ձեռնտու էր ԿԸՀ տվյալով նորընտիր նախագահ հռչակված Սերժ Սարգսյանին, ով այժմ վարչապետ է: Այդ արտահայտությունն իհարկե հիմնավոր է, որովհետեւ չափազանց դժվար է նախագահել, երբ գիտես, որ այդ նախագահությանը նախորդել է սեփական երկրի թեկուզ եւ մեկ քաղաքացու արյուն, երբ արդեն եղածը նախագահություն էլ չէ, այլ պարեկություն, եթե մայրաքաղաքում բողոքի զանգվածային ցույցեր չեն լինում միայն այն պատճառով, որ Երեւանը վերածվել է մեծ զորանոցի: Դժվար է նախագահել ոչ միայն հոգեբանական, այլ զուտ ֆիզիկական իմաստով, եթե նախագահությունից առաջ կուտակվում է միջազգային կառույցների հետ հարաբերությունների մի ամբողջ կծիկ, կապված երկրում ժողովրդավարական հետընթացի մասին կասկածները ցրելու, դրանով երկրի հանդեպ ֆինանսական պատժամիջոցները կանխելու, Ղարաբաղի հարցում անկյուն քշվելուց խուսափելու եւ այդօրինակ բազմաթիվ գործընթացների հետ: Այդ տեսանկյունից, իսկապես, Սերժ Սարգսյանին ամենեւին ձեռնտու չէր այն, ինչ կատարվեց գարնան առաջին օրը:
    Մյուս կողմից, սակայն, արդյոք եթե չլիներ այն ուժային գործողությունը, որ կիրառվեց խաղաղ ցուցարարների հանդեպ, Սերժ Սարգսյանը կարող էր դառնալ նախագահ, այսինքն արդյոք նա կհասցներ մինչեւ իր երդման արարողությունը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին կհաջողվեր իր ծավալած շարժման միջոցով այդուամենայնիվ մինչեւ ապրիլի 9-ը կազմաքանդել պետական կառավարման ներկայիս համակարգը, ինչը որպես նպատակ հռչակել էր Տեր-Պետրոսյանը, այդ համակարգը որակելով որպես կազմաքանդման անհրաժեշտություն ունեցող ավազակապետություն: Այսինքն, հարց է առաջանում, թե արդյոք Սերժ Սարգսյանի համար կար այլընտրանք: Խնդիրն այստեղ արդեն ամենեւին այն չէ, թե իրականում քանի ձայն էր տարել Սարգսյանը, քանիսը Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ քանիսը մյուս թեկնածուները, որոնք հետո դարձան կոալիցիայի մաս: Խնդիրը գործընթացն էր, որը միարժեքորեն անցել էր Տեր-Պետրոսյանի վերահսկողության տակ, եւ Սերժ Սարգսյանի հանրահավաքից քաղաքացիների անցումը դեպի Տեր-Պետրոսյանի հանրահավաք հանդիսացավ այդ իրողության “նոտարական” հաստատումը:
    Այդ պարագայում պարզ է, որ Սերժ Սարգսյանի համար այլընտրանքը դառնում էր հեռանալը, քանի որ եթե անգամ ենթադրենք, որ նրան իրապես ձայն է տվել 850 հազար քաղաքացի, ապա միեւնույն է, տեղի ունեցածին նայելով, այդ քաղաքացիներից ամեն մեկը թերեւս սկսում էր մտածել, որ երեւի թե միայն ինքն է ձայն տվել Սերժ Սարգսյանին եւ միայն ինքն է, որ ձայն չի տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սերժ Սարգսյանը երեւի թե այլեւս ի վիճակի չէր քաղաքական ճանապարհով կանխել հոգեբանական այդ փոթորիկը, եթե անգամ ամբողջությամբ հասկացել էր դրա ծագման պատճառներն ու ընթացքի էությունը: Այնպես որ, Սերժ Սարգսյանին կատարվածն իսկապես ձեռնտու չէր, բայց այլ ինչ բան կարող էր նա անել: Լավագույնը` դա պարզապես Ռոբերտ Քոչարյանին չընդդիմանալն էր եւ նրա ուժային լուծումներին հպատակվելը, եթե մի պահ ենթադրենք, որ Սերժ Սարգսյանն իսկապես ուղղակի մասնակցություն չի ունեցել այն կոշտ միջոցների կիրառմանը, որոնք տեղի ունեցան մարտի 1-2-ին, եւ հետո շարունակվեցին արդեն ռեպրեսիվ քայլերի տեսքով արտակարգ դրության ժամանակահատվածում, եւ ընթանում են անգամ դրա վերացումից հետո:
    Բայց որն է Սերժ Սարգսյանի հույսը: Չէ որ Ռոբերտ Քոչարյանը մի քանի օր անց հեռանալու է եւ պատասխանատվությունը, եթե ոչ կատարվածի համար, ապա առնվազն զարգացումների պատասխանատվությունը վաղ թե ուշ ընկնելու է Սերժ Սարգսյանի ուսերին ուղղակիորեն: Արդյոք հույսն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի այն խտացված կոշտության ֆոնին, որ դրսեւորվեց վերջին երեք-չորս շաբաթների ընթացքում, ինքը կարող է ներկայանալ որպես հանդուրժող ղեկավար, որպես երկխոսության կողմնակից, որպես ռեֆորմատոր, ինչով էլ կարող է ակնկալել հանրության վստահությունը: Մի գուցե կա այդ հաշվարկը, եւ նաեւ հենց դրանով է Ռոբերտ Քոչարյանը փորձում առանձնակի խիստ երեւալ, Սերժ Սարգսյանի առանձնակի փափկությունն ավելի ընդգծելու համար, երբ հասարակությունը մի գուցե փառք կտա, որ ազատվեց Ռոբերտ Քոչարյանից եւ այժմ ապրում է հանդուրժող եւ երկխոսության ջատագով Սերժ Սարգսյանի ղեկավարած երկրում: Եթե հաշվարկը դա է, ապա կարելի է կասկածել դրա իրատեսականությանը, քանի որ դա վկայում է իրականության մասին իշխանության վերստին սխալ պատկերացման մասին: Բանն այն է, որ այդ մոտեցումը մի գուցե կարող էր արդարացված լինել մի քանի տարի առաջ, մի գուցե անգամ կես տարի առաջ, բայց ոչ հիմա, որովհետեւ հիմա երկրում հասարակություն է, ոչ միայն պարզապես ժողովուրդ, որը հաց է ակնկալում, այլ հասարակություն, որն ակնկալում է իրավունքներ: Ընդ որում, այդ իրավունքներն ակնկալում է հասկանալով, պատկերացնելով դրանք: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի ֆոնով Սերժ Սարգսյանին վարկանիշ ապահովելու մոտեցումը ամենեւին չի համապատասխանում հասարակական ներկայիս հոգեբանությանը, որն այլեւս չի բավարարվի իրավիճակի դիմահարդարմամբ, այլ կընդունի միայն պլաստիկ վիրահատություն, քանի որ հասարակական հոգեբանությունն արդեն հիմնված չէ “չարյաց փոքրագույնի” սկզբունքի վրա: Եթե Սերժ Սարգսյանը ձեռքը չվերցնի վիրահատական գործիքները, ապա ստիպված է լինելու դրանց փոխարեն ձեռքին անընդհատ ունենալ մահակը, որով, սակայն, ընդամենը խորացնելու է իրավիճակի վիրահատության կենսական անհրաժեշտությունը, ընդհուպ անդամահատում, ոչ ավելի:

Վերջին լուրերը, Մարտ 26, 2008
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա)  նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide

Story of a nation

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Personal Loans | Mobile Phone | Car Insurance | Loans | Cheap WoW Gold