
ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԱԿԱՆԱՏԵՍ-ՎԿԱ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԻՑ
Գրեթե մեկ դար առաջ հայոց հնագույն մայրաքաղաք Տուշպա-Վանում ծնված Վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Վասպուրական» հայրենակցական միության պատվավոր նախագահ Վարազդատ Հարությունյանը մեզ հետ չէ այլեւս:
Հայրենի բնօրրանի ակունքներից եկող նրա երիտասարդական ուժն ու եռանդը մշտապես զարդարել են իր վաստակաշատ կյանքի իմաստալից ուղին:
Մինչեւ վերջ էլ նա սքանչելի հիշում էր իր հայրական տունն Այգեստանի Խաչփողանում...
Դժվար է եղել նրա մանկությունը: Նա անցել է գաղթի դաժան ճամփաներով, որպես ականատես-վկա տեսել հայ ժողովրդի անասելի տառապանքները: Նրա ականջներում դեռ հնչում էին ժողովրդական «Դլե յաման» եղերերգի տխուր հնչյուններն այլազան խոսքերով. «Գիշեր ու զօր լաց ու ողբ եմ ես լսում, Չունիմ հանգիստ, չունիմ դադար, չունիմ քուն, Աչքս փակում` մեռելներ եմ միշտ տեսնում, Կորցրեցի ազգ, բարեկամ, հող ու տուն»:
Սակայն Վարազդատ Հարությունյանը մեր տառապած, բայց փառապանծ հայ ժողովրդի նման հաղթահարել է բոլոր տեսակի դժվարությունները եւ իր կյանքը դարձրել բեղուն աշխատանքով եւ ստեղծագործական հաջողություններով առլեցուն մի դարաշրջան: Քանզի առաջնորդվել է «Մենք պիտի հաղթենք նաե՛ւ ապրելով» նշանաբանով եւ ոչ միայն վերապրել է, այլեւ անկասելի հրայրքով նվիրվել գիտական, հասարակական, հրապարակախոսական, ստեղծագործական ասպարեզներին, հեղինակել մի շարք կոթողային մենագրություններ, որոնցով աշխարհին է ներկայացրել հազարամյակների հնություն ունեցող մեր մշակույթը, մեր ճարտարապետական անկրկնելի հուշարձանները, որոնք, ավա՜ղ, այժմ ավերվել են, եւ նա ափսոսանքով միշտ կրկնում էր. «Այժմ Եղեռնը վերաբերում է հայկական հուշարձաններին...»: Սակայն որպես ազգանվեր հայ մտավորական նա չի լռել, այլ իր համարձակ եւ խրոխտ ձայնը բարձրացրել է ի լուր մարդկությանը, որպեսզի չարին վերջ տրվի եւ բարին հաղթանակի աշխարհում...
Վարազդատ Հարությունյանը, որպես Հայոց ցեղասպանությունից վերապրած ականատես-վկա, խորհրդանշում էր հայ ժողովրդի կորցրած Էրգիրը, ուստի պահանջատիրության կրակը միշտ բորբոք էր նրա սրտում: Իզուր չէ, որ Վան-Վասպուրական հայրենակցական միության պատվավոր նախագահն էր եւ վաստակյալ նահապետին հատուկ իրավունքով նա այցելել է մեր պապենական վայրերը: Իր աչքերով տեսել Աղթամարի Ս. Խաչ հոյակերտ եկեղեցին, կրկին մկրտվել Վանա ծովի ջրերում եւ, ստեղծագործական նոր ուժ ու ավյուն ստացած, վերադարձել` օրինակ ծառայելով շատ-շատերին: Եվ մեկը մյուսի հետեւից սկսել են լույս տեսնել նրա արդեն վերջին շրջանի աշխատությունները, որոնք վերաբերում էին ոչ միայն աշխարհով մեկ սփռված հայ ճարտարապետների կյանք ու գործին, այլեւ տարբեր երկրներում իր անթիվ ու անհամար հանդիպումներին, հրապարակախոսական ելույթներին, հարցազրույցներին, հուշագրություններին, որոնք դարակազմիկ էին, ինչպես նրա գրքերից մեկի խորիմաստ խորագիրը` «Դարը մեր մեջ, մենք` դարի», քանի որ Վարազդատ Հարությունյանի գործերը մնալու են դարերին...
Ստորեւ ներկայացնում եմ Հայոց ցեղասպանության ականատես վկա վերապրող Վ. Հարությունյանի պատմած հուշ-վկայությունը, որը ես գրառել եւ տեսագրել եմ 1997 թ.: Հուշն ամբողջությամբ տես` Վ. Սվազլյան, «Հայոց Ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» (Երեւան, 2000, թիվ 43, էջ 123-124) գրքում: Հարցազրույցի տեսագրությունը պահվում է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում:
(ԾՆՎ. 1909 Թ., ՎԱՆ)
Ծնվել եմ Վան քաղաքի Այգեստաններում, Չաղլի փողանում: Իմ մայրն ասում էր՝ ամեն աշուն մեկը կգլորեինք, այսինքն՝ մի զավակ կունենային: Հայրս ու մայրս ունեին յոթը երեխա՝ չորս որդի, երեք դուստր:
Մենք ապրում էինք Չաղլի փողանում, նահապետական մի տան մեջ: Փողոցի կողմում ապրում էր իմ Զատիկ տատիկը, որը չուզեց տունը թողնել եւ նահատակվեց: Մի կողմում հորեղբայրներս էին ապրում, մյուս կողմում՝ մորեղբայրներս: Բայց հիշարժանը մեր այգիներն էին: Հորեղբայրս՝ Տեր-Արթինենց Հարությունը ծաղիկներ էր աճեցնում: Ում տանը որ ուրախություն լիներ, գալիս ծաղիկ էին տանում:
Հայրս գնացել էր Պոլիս ղարիբության, սովորել էր դերձակություն եւ վերադարձել Վան: Մենք ապրում էինք խաղաղ, երջանիկ ու ստեղծագործական կյանքով:
Հիշում եմ Վանի 1915 թ. իրադարձությունները՝ ապրիլի 7-ին սկսվեց հայերի ապստամբությունը, որը մայիսի 4-ին հաղթանակով ավարտվեց: Թուրքերը շատ վայրագ էին: Շատ նշանավոր հայ մտավորականների նախօրոք բանտարկել էին: Նրանց մեջ էին Արշավիր Սոլախյանն ու իր ընկերները, որոնց բոլորին սպանել էին թուրքերը: Ամբողջ ժամանակ կրակոցները գալիս էին Քաղաքամիջում եւ Այգեստանում: Մերոնք սահմանափակ փամփուշտներով կռվում էին բազմահազար կանոնավոր թուրքական զորքերի դեմ, որոնք լսելով ռուսական զորքերի գալուստը՝ ճողոպրեցին:
Ռուսական բանակի քաղաքականությունն էր: Ստիպված հետ քաշվեցինք: Հիշում եմ, մայրս ու քույրս հաց էին թխում: Հայրս խուրջիններն էր պատրաստում, որ մեր ունեցածը տեղավորենք:
Խաչփողան փողոցից դուրս եկանք: Մեր ունեցածը բարձել էինք կովի վրա, որն իր համար անսովոր բեռը իր թիկունքից գցեց ու փախավ: Ստիպված մեր ունեցածը մենք շալակեցինք, դուրս եկանք Վանից, դեպի Բերկրի բարձրացանք:
Բանդիմահու կամուրջով անցնելիս վանեցիները շատ զոհ ունեցան: Կամուրջը նեղ էր, այնքան ցավալի էր, շատերն ստիպված էին երեխաներին գետը նետել:
Ամենից կատաղի կռիվների մենք հանդիպեցինք Բերկրիի մոտ: Ռուսական զորքերը երեխաներին վերցրել էին ռուսական ֆուրգոնների վրա, եւ քրդերը, որոնք էն ժամանակ վարձված էին հայերին կոտորելու համար, հարձակվեցին մեզ վրա: Ֆուրգոնները շուռ էին գալիս: Երեխաները ջուրն էին թափվում, եւ մեզ ուղեկցող ռուս զինվորները քրդերին քշեցին, որ ձորի բերանը բացեն: Նրանք քրդերին քշեցին, ձորի բերանը բացեցին, իրենք վերադարձան: Ինձ նստեցրել էին ֆուրգոնի մեջ: Ճանապարհին Իգդիրում մնացինք: Ոմանք դժգոհեցին, որ մենք սոված ենք ու հաց ենք ուզում:
Արաքս գետն անցանք: Եկանք, Էջմիածնի վանքի պատերի տակ գաղթականները լցված, տիֆի համաճարակից օրական հարյուրավոր մարդիկ էին մեռնում: Վիճակը շատ ծանր էր: Տներն անգամ հիվանդանոց էին դարձել: Եղբայրս՝ Գուրգենը, երբ մահացավ, ես տեսա, թե ինչպես փայտը թարս ու շիտակ շարում են իրար վրա, այնպես էլ մեռելներին էին իրար վրա շարում, որ գիշերը տանեն եղբայրական գերեզմանը գցեն:
Հայրս տեսավ, որ մենք եւս պիտի մեռնենք, մեզ հավաքեց, տարավ Թիֆլիս: Այնտեղ էին հորեղբայրս՝ Տեր-Հարությունյաններն իրենց ընտանիքով, որոնք 1896 թ. դեպքերից հետո գաղթել էին: Ես, մայրս, հայրս, եղբայրս՝ Արծրուն Հարությունյանը՝ Արաքսյայի հայրը: Մեզ տեղավորեցին Արամյան հիվանդանոցում: Այնտեղ տիֆից վախճանվեց հայրս:
Մենք մեզ գտանք որբանոցում: Ես, քույրս եւ եղբայրս Բարեգործականի որբանոցում ենք մեծացել, որի շեֆությունը Հովհաննես Թումանյանն էր իրականացնում: Նա որդեգրել էր երեք տղաների՝ ապագա բանաստեղծ Վաղարշակ Նորենցին, գրականագետ Նորայր Դաբաղյանին եւ Միհրան Թյությունջյանին: Թիֆլիսի Ծիրանավոր վանքի բակում էր որբանոցը: Ուխտավորները գալիս էին մատաղ անելու, եւ մենք սնվում էինք, բայց հետո դժվարացավ:
Մեր հայոց լեզվի ուսուցիչ Ծերուն Թորգոմյանը հրատարակում էր «Համբավաբեր» հանդեսը, 1916 թ. մարտ ամսվա համարում լույս է տեսել մեր որբանոցի լրիվ ցուցակը: Այդտեղ ես երկու հարյուր չորս համարն եմ, ընդամենը յոթը տարեկան, եղբայրս՝ ինը, քույրս՝ տասնմեկ տարեկան: Ծնված օրս հայտնի չէր, ես գրեցի նոյեմբերի 29-ը՝ հայ ժողովրդի վերածննդի օրը:
Որբանոցում դրությունը շատ վատացավ: Կիսասով վիճակում ես ու եղբայրս՝ Արծրունը, որբանոցից փախանք, եկանք մեր հարազատների մոտ: Հորեղբայրս ասաց. -«Տղաք, որու՞ հույսին եք եկել»:
Եթե թուրքերը մեզ չկոտորեցի՞ն, ապա գաղթից հետո մեր ինը հոգիանոց ընտանիքից միայն ես, մայրս ու եղբայրս մնացինք:
Ես փողոցներում կոշիկ եմ ներկել: Ջուր եմ ծախել: Սիգարեթ եմ ծախել: Շապիկ չունեի: Մայրիկս հովանոցի կտորից ինձ շապիկ կարեց, որ դպրոց գնամ: Բայց ոտքիս կոշիկները երկուսն էլ նույն ոտքին էին: Ես ասացի՝ ես էդպես դպրոց չեմ գնա: Եղբայրս գիշերով ելել հարմարեցրել էր, եւ ես կոշիկները հագա:
Թիֆլիսում կար Տիգրան Նազարյանի ճաշարանը, գաղթականներին այնտեղ կերակրում էին: Իր այգու մեջ կար փայտաշեն մի թատրոն, եւ գաղթականներին այնտեղ քնեցնում էին բեմի գետնի վրա: Եղեռնից վերապրած վանեցիների մեջ երեւի ես միակ բախտավորն էի, որ առիթ ունեցա Հայաստանից գնալ եւ տեսնել Վանը:
Վասպուրական հայրենակցական միությունը կազմակերպեց դեպի Վան-Վասպուրական խումբ. երեսունմեկ հոգուց միայն ես էի Վանում ծնված: Վանը մ.թ.ա. իններորդ դարում հիմնադրված Տուշպա քաղաքի վրա է կառուցվել:
Մենք չորս օր մնացինք Վանում: Բարձրացանք Վանի բերդը: Հուզումնալից պահեր ապրեցինք Վանում: Ոչ մի եկեղեցի չի մնացել: Վանը վերածվել է նոր քաղաքի, որտեղ ապրում է հարյուր յոթանասուն հազար բնակիչ: Իսկ մեր ժամանակ՝ երեսունհինգ-քառասուն հազար էր, որի մեծ մասը հայեր էին:
Եղեռնը հիմա վերաբերում է հայկական հուշարձաններին:
- ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող
Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ՀԱՋՈՐԴ ԴԵՍՊԱՆԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՎերջին ամիսներին մոռացված այս հարցը նորից շունչ է առնում: «Կալիֆոռնիա կուրիեր» թերթը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը Հայաստանի ԱԳՆ-ին է ներկայացրել նոր դեսպանի թեկնածությունը` Մարի Լուիզ Յովանովիչ: ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՅուրաքանչյուր ճգնաժամ հնարավորություններ է ստեղծում: Վերջին օրերի իրադարձությունների համատեքստում «Հայաստան-Եվրոպա-2008» ծրագրի շրջանակներում Մեծ Բրիտանիայի կոնֆլիկտների կարգավորման լոնդոնյան ինստիտուտի ...ՍԵՐԲԻԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԻՍԵԼ ԿՈՍՈՎՈՆ
Սերբիան ՄԱԿ-ին պաշտոնապես առաջարկել է Կոսովոն բաժանել ըստ էթնիկական հատկանիշի: Դա Բելգրադին թույլ կտա վերահսկել ինքնահռչակ Կոսովոյի սերբաբնակ շրջանների կարեւոր հիմնարկներն ու կառույցները: Փաստաթուղթը ...ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ
Հ. Ծ.Թուրքական «Թրքիշ դեյլի նյուզ» թերթի մարտի 19-ի տվյալներով, Ավստրիայի եւ Իսլանդիայի հետ նույն խմբում Թուրքիան իր թեկնածությունն է ներկայացրել ՄԱԿ-ին՝ դառնալու նրա Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամը ...ԲԱՅՔԱԼԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հ. Չ.Փետրվարի 21-ի Թուրքիայի ազգային մեծ ժողովը` Մեջլիսը, բուռն քննարկումներից հետո ընդունել էր համայնքային կալվածքների մասին օրենքը: Դա նախատեսում է նաեւ Թուրքիայի ազգային փոքրամասնություններին վերադարձնել ...ԹՈՒՐՔԻԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գուլերը պաշտոնապես երկրի առաջին ատոմակայանի կառուցման մրցույթ է հայտարարել, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը: Ենթադրվում է, որ 4000 մեգավատտ հզորությամբ ԱԷԿ-ը ...ՆՈՐ ԷՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
8Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Քուրթուլուշ Թաշքենթը ռուսական «Պոլիտիչեսկի ժուռնալ» հանդեսին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին` ասել է. «Ցավոք, ԱՊՀ բոլոր երկրներից ...ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՆԸ ԵՐԲԵՄՆ ԱՐՅՈՒՆՆ Է
2003-ի գարնան մի առավոտյան իմ թիֆլիսցի բարեկամներից Լելա Բլագոնրավովան, որ հրաշալի լուսանկարիչ լինելուց բացի բարի աղջիկ է, իր հայ, ադրբեջանցի եւ վրացի համակուրսեցիներին պատմում էր «Կմարա»-ի մասին: Մենք ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ՝ ԲՌՆԱՊԵՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը երեկ «Փաստարկ» ակումբում անդրադարձավ նախընտրական, հետընտրական զարգացումներին ու կազմվելիք կառավարությանը: Նրա գնահատականով, մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարվածից հետո Հայաստանը ...ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՓՈՂՈՑԻՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Է ՏԵՍՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Հայաստանի ներքաղաքական լարվածությունը լուծելու տարբերակը խնդիրը փողոցից խորհրդարան տեղափոխելն է», երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը ներկայացրեց նաեւ Ազգային ժողովում ...ՍՈՒՐ ԼՈՒՐԵՐ
«Ազատություն»Մարտի 24-ի գիշերը ձերբակալվել է Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը: Նրա տանը կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել է հին արամեերեն տեքստերը վերծանելու դեռեւս անհայտ մեթոդի նշանների ...ԶՈՐԱԿՈՉ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել 2008-ի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2008 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաստանի ...ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿԸՆԴԼԱՅՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆՄարտի 18-ին Վանաձոր էր ժամանել ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: Այցի նպատակը գործնական էր. «Վանաձոր-քիմպրոմ» ՓԲԸ-ում քննարկել քիմիական եւ հանքարդյունաբերության ոլորտներում կլաստերների ...ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՄինչեւ վերջերս Արցախում ինտերնետ ծառայություն մատուցող երկու ընկերություն կար` ի դեմս «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական եւ «Արմինկո-ՆԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների: Այսուհետեւ, սակայն, ...ԳԱԼԱ-Ն ՀԱՂԹԵՑ
ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության մարաթոնով մարտի 25-ին հավաքվեց ողջ պահանջվող գումարը: ԴԱՀԿ աշխատակիցները հարկային տեսչության պահանջած գումարը ստանալու վերջին ձեւակերպումներն էին անում: Անհրաժեշտ ...ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԱԿԱՆԱՏԵՍ-ՎԿԱ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԻՑ
ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատողԳրեթե մեկ դար առաջ հայոց հնագույն մայրաքաղաք Տուշպա-Վանում ծնված Վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Վասպուրական» հայրենակցական միության պատվավոր նախագահ Վարազդատ Հարությունյանը մեզ հետ չէ այլեւս: ...ԹԱՏՐՈՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ «ԱՐՏԱՎԱԶԴ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԹատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը երեկ տեղեկացրեց, որ նոր թատերաբեմի բացմանը հանդիսատեսին է ներկայացվելու Վիլյամ Սարոյանի «Չեմ խոստանում ծիծաղել» ստեղծագործությունը` Արմեն Էլբակյանի ...ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀայաստանում երիտասարդ թավջութակահարների կատարողական արվեստը զարգացնելու եւ տարածելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անց է կացվում «Թավջութակի երաժշտության հանրապետական 1-ին փառատոնը», ...ՆԱ ՏԱՃԱՐՈՒՄ ԹՈՂԵՑ ԻՐ ՀՈԳԻՆ
Հանկարծամահ եղավ մոսկվացի ճանաչված շինարար Մերուժան Վրեժի Լալայանը: Աստծո նախախնամությունն էր, ինչ է` վախճանվեց Մոսկվայում կառուցվող եկեղեցական համալիրում, հանգավ բառացիորեն Ռուսահայոց թեմի առաջնորդ Եզրաս ...ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՉԻԳԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Էն Արբորի Միչիգանի համալսարանից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին եւ 15-ին Մանուկյան-Սիմոն հիմնադրամի հովանավորությամբ այդ համալսարանի այցելու դասախոս պրոֆ. Հանս-Լուկաս Քայզերը երկու ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ 2008-ԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍտեղծագործական միությունների դերակատարումն ու ընդհանրապես նշանակությունը կարեւորելով` Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունն անցյալ տարի անցկացրեցին մրցույթներ` ժուռնալիստների ...ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԱՐԱ ԹՈՓՉՅԱՆԻՆ
Հ.Ծ.Կանադայի հայկական եկեղեցական թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի բարձր հովանավորությամբ եւ ՀԲԸՄ-ի Տորոնտոյի մասնաճյուղի եւ Թագուհի-Հովակիմյան վարժարանի նախկին ուսանողների կազմակերպությամբ մարտի ...ՀՈԳԵՎՈՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ՝ ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԱյսօր Շիրակի թեմն ունի գործող 25 եկեղեցի, 14 քահանա: Եկեղեցական շենքերի նորոգման, վերակառուցման եւ նորերի կառուցման աշխատանքները, հիմնականում տարբեր բարերարների միջոցներով ու նվիրատվություններով, շարունակվում ...ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆԸ ԼԵԳԵՈՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր հոլանդական Ռոտերդամ քաղաքի արվարձան Պերնիսում ստուգողական հերթական խաղում ուժերը կչափի Ղազախստանի ընտրանու հետ: Դանիացի մասնագետ Յան Պոուլսենի գլխավորությամբ ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱրգենտինահայ Դավիթ Նալբանդյանին չհաջողվեց մտնել Ինդիան Ուելսի մրցաշարի եզրափակիչ: Նրա ճանապարհը քառորդ եզրափակիչում փակեց ամերիկացի Մերդի Ֆիշը: Աթենքի օլիմպիադայի արծաթե մրցանակակիրը համառ մրցապայքարում ...ՈՉ-ՈՔԻ ԱՌԱՋԱՏԱՐԻ ՀԵՏ ՊԱՐՏԻԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇվեդիայում ընթացող շախմատի կանանց մրցաշարի 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցեց միանձնյա առաջատար, վրաց շախմատիստուհի Սոֆիկո Խուխաշվիլու հետ: Գրանցվեց ոչ-ոքի: Ավարտական տուրից առաջ Խուխաշվիլին ...ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆերկայում ԱՄՆ-ում բնակվող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաջող մրցելույթներ ունեցավ Ավստրալիայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 82 շախմատիստներ: 9 հնարավորից վաստակելով ...ՊԱՏԱՆԻ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը հաջող մրցելույթներ ունեցավ Ստամբուլում կայացած միջազգային մրցումներում: Տատամի դուրս եկած 17 ձյուդոյիստներից հինգը դարձան մրցանակակիր: Առավել հաջող հանդես եկավ ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ
Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի տանը մարտի 24-ի երեկոյան խուզարկություն է կատարվել, հետո նրան հարցաքննել են հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Լեւոն ...ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՄԵՂԱԴՐԱՆՔ
Մ. Մ. 1ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ «Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու» փաստի առթիվ ...ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
Մարտի 28-ից ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը լայնածավալ ստուգումներ է իրականացնելու «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունում: Այդ մասին «Նոյյան տապանի» թղթակցին հայտնել է ...ԼՐԱԳՐՈՂԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐՎԵԼ
Երեկ Վանատուր գյուղում ի պաշտպանություն ձերբակալված պատգամավոր Սասուն Միքայելյանի հանրահավաքի լուսաբանումից հետո իրավապահ մարմինները բռնություն են կիրառել լրագրողների նկատմամբ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ...
61 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎԻՆ
«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻՍՊԱՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ «ՀԱՅԿԱԿԱՆ» ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆՌՈԲԵՐՏ ՍՏՈՒՐՈՒԱ. «ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆԵՐԴ ԵԿԱՔ ՈՒ ԳՐԱՎԵՑԻՔ ՄԵՐ ԹԱՏՐՈՆԸ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Թբիլիսի-ԵրեւանԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ՆՈՐ ԷՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԱՌՆԵՐԻ ԼՌԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԽՄԲ.
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ` «ՑԱՎՈՏ, ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1636 Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:
- 1878 Վանում ծնվեց երգիչ և մանկավարժ Տիգրան Նալբանդյանը: Եղել է Մակար Եկմալյանի աշակերտն ու երգչախմբի մեներգիչը: Նրան աշակերտել են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը և այլ հայտնի երգիչներ:
- 1928 Թիֆլիսում ծնվեց հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը: (Վախճանվել է 1981 թվականին):
- 1940 Շահագործման է հանձնվում Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:
- 1958 Մահացավ բանաստեղծ Ազատ Վշտունին: (Ծնվ. 1894 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

