
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ Է ՄՏՑՆՈՒՄ
Արդեն մի քանի տարի «Երեւան ջուր» ընկերությունը որոշ գյուղերի պատճառով կանգնել է մի խնդրի առաջ, որի պատճառով չի կարողանում ջրամատակարարում իրականացնել Երեւանի մի շարք թաղամասերում: Ընկերությունը պարտավոր է ջրամատակարարում իրականացնել Երեւանում եւ մայրաքաղաքին հարակից 24 գյուղերում: Սակայն մի շարք գյուղերում «Երեւան ջուր» ընկերության ջրամատակարարման մայր խողովակին գյուղաբնակները միացրել են ապօրինի խողովակներ եւ, փաստորեն, ջրագողությամբ են զբաղվում: Ապօրինի ջրախողովակին միանալու պատճառով ընկերությունն ունենում է ջրի հսկայական կորուստներ եւ չի կարողանում պատշաճ ջրամատակարարում ապահովել Երեւանի մի շարք թաղամասերի համար: Ստացվում է, ընկերությունը ջրի կորուստներ է ունենում ինչ-որ վայրերում, որի ջրամատակարարման պարտականությունը բնավ էլ իրենը չէ:
Ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը, շահագործման տնօրեն Ժան-Լյուկ Ռոդիեն օրերս այցելեցին Մասիսի շրջանի մի շարք համայնքներ` բնակչությանը բացատրելով, որ իրենց պարտականության շրջանակներում չէ նրանց ջրով ապահովելը, եւ իրենք պետք է ապամոնտաժեն բնակիչների ապօրինի միացրած ջրախողովակները: Արգավանդ, Գեղանիստ, Ղուկասավան համայնքների բնակիչները ընկերության տնօրենությանը ընդունեցին բողոքներով, իսկ Ղուկասավանում անգամ սպառնացին, թե ցույցեր կանեն, եթե իրենց ապօրինի միացրած ջրախողովակը «Երեւան ջուր» ընկերության աշխատակիցները ապամոնտաժեն:
«Արարատյան պոմպակայանից մինչեւ Երեւան ընկած հատվածում մենք մոտավորապես 450-500 լիտր /վայրկյան ջուր ենք կորցնում: Արդեն 1,5 տարի ես փորձում եմ իրավիճակը շտկել` անելով այնպես, որ Երեւանի բնակիչները կարողանան օգտվել այդ ջրից, որովհետեւ այդ ջրաքանակը չի վաճառվում, գողացվում է, եւ այս գործում մենք կորցնողի դերում ենք: Մենք հայտնաբերել ենք 25 ապօրինի միացում, որի ընդհանուր գումարը կազմում է 250 լիտր/վայրկյան: Մենք դժվարություններ ունենք Երեւանի հարավային եւ արեւմտյան շրջաններում պատշաճ ջրամատակարարում ապահովելու հարցում, եւ եթե ունենայինք այդ ջրաքանակը, կկարողանայինք Երեւանում 500 հազար բնակչի 4-5 ժամով ավելի ջուր տալ: Այս մարդիկ իրավացի են, որ ուզում են ջուր ունենալ, բայց նրանց ջրամատակարարումը պետք է ապահովի «Հայջրմուղկոյուղին»: Անցյալ շաբաթ մենք նրանցից նամակ ստացանք, թե իրենք վերագործարկել են իրենց պոմպակայանները, եւ մենք կարող ենք անջատել այս միացումները: Բացի այդ, կան նաեւ մարդիկ, որոնք ջրագողությամբ են զբաղվում, չեն ցանկանում վճարել, բայց ուզում են ջուր ունենալ, եւ հաճախ նրանք այնպիսի մարդիկ են, որ հասարակության մեջ որոշակի դիրք ունեն եւ մտածում են, որ պետք է չվճարեն: Դա իմ խնդիրը չէ, իմ խնդիրը Երեւանին ջուր մատակարարելն է, եւ համապատասխան մարմինները պետք է համապատասխան միջոցառումներ ձեռք առնեն», «Ազգին» ասաց ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը:
500 ընտանիք ունեցող Արգավանդ համայնքի ղեկավար Սամվել Նարիբեկյանն ասաց, թե «Հայջրմուղկոյուղին» պետք է աշխատի, նրա վատ աշխատանքի պատճառով է համայնքը կանգնել խնդրի առաջ. «Հայջրմուղկոյուղին» ասում է` մի քիչ էլ դիմացեք, ես չգիտեմ ոնց պիտի էս խնդիրը լուծվի: Նրանք էլեկտրաէներգիայի խնայողություն են անում, իրենց պոմպակայանն անջատել են, այստեղ էլ ջուրը չի հասնում, մեզ մոտ բարձր է: Խնայողություն են անում, սա է խնդիրը»:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ի՞ՆՉ ԷՐ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ես կցանկանայի, որ հայրենասիրության դաշտից մենք տեղափոխվենք պետության քաղաքացի լինելու դաշտը: Եթե մինչեւ 90 թվականը մենք հայրենասեր էինք եւ խնդիրներ ունեինք, ապա 91-ից հետո պետություն ունենք եւ պետության ...ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԷԼ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՄԵԶ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ2007 թվականի մարտի 25-ին կանգ առավ սիրտը մի մարդու, ում վիճակված էր անկախ Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետը լինել, ով թողեց քաղաքական գործունեության եւ երկիրը կառավարելու մի այնպիսի ձեռագիր, որից սովորելու ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿՐԵՄԼՈՒՄ
1«Դա խորհրդանշական է, որ Հայաստանի նորընտիր նախագահը իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Մոսկվա», հայտարարել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլում ընդունելով Սերժ Սարգսյանին: Մեդվեդեւը ...«ԴՈՒՔ ԵՔ ԵՂԵԼ «ԽՈՐՔԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻնչպես նախորդ համարում տեղեկացրել էր «Ազգը», մարտի 21-ի վաղ առավոտյան Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի օպերատիվ խումբը, «Էրգենեքոն» ընդհատակյա կազմակերպության դեմ իրականացվող ...ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախաձեռնությամբ քվեարկված բանաձեւը, որ մարտի 14-ին դարձավ իրականություն, սեփական կուրծքը ցցելու եւ դիվանագիտական «հաղթանակի» դափնիներով հիանալու հնարավորություն է ...ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱՄ ՈՉ ՈՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ 1Եվ այսպես` կոալիցիա. էլ վստահություն վայելող եւ արդյունավետ իշխանություն ձեւավորում, էլ նախընտրական ծրագրերի համադրմամբ կառավարության գործունեության միասնական ծրագիր, էլ համարձակ բարեփոխումներ` ցավոտ ...ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«Նախընտրում եմ, որ երկու ամիս հանրահավաքներ չլինեն, քան զոհվի թեկուզ մեկ մարդ», սա ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի (ՀՀԿ) նախընտրությունն է, որը նա բարձրաձայնեց երեկ «Հայելի» ակումբում եւ կարծիք հայտնեց, ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ Է ՄՏՑՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱրդեն մի քանի տարի «Երեւան ջուր» ընկերությունը որոշ գյուղերի պատճառով կանգնել է մի խնդրի առաջ, որի պատճառով չի կարողանում ջրամատակարարում իրականացնել Երեւանի մի շարք թաղամասերում: Ընկերությունը պարտավոր ...ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ 10-15 ՏՈԿՈՍ ՆՎԱԶՈՒՄ ՄԱՐՏԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊատասխանելով «Ազգի» հարցին, թե ի՞նչ ազդեցություն գործեցին մարտի 1-2-ի իրադարձություններն անշարժ գույքի շուկայի վրա, Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը երեկ ասաց, որ մարտ ...ԶՈՒԼԵՅԿԱ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայաստանի ազգային պատկերասրահում մարտի 25-ին կբացվի Վրաստանի նկարիչների միության անդամ, վրաստանաբնակ գեղանկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի անհատական ցուցահանդեսը: Գեղանկարչուհուն երեկ լրագրողներին ...ԿԱՅԱՑԱՎ ԿՈՆՑԵՐՏՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՕրերս Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային համերգասրահում տեղի ունեցավ Հեղինե Տեր-Ղեւոնդյանի անվան երիտասարդական կոնցերտմայստերների հանրապետական առաջին մրցույթի գալա-համերգն ...«ՉԻՆԱԿԱՆ ԲՐՈՆԶ» ԵԶԱԿԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մ. Մ.Երեկ ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը լրագրողներին ներկայացրեց մարտ-ապրիլ ամիսներին կայանալիք մշակութային միջոցառումների ցանկը: Մարտի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ մշակույթի նախարարության ...ԹՄՄ-Ի ՆՈՐ, ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Հ. Հ.Թեքեյան մշակութային միության Նյու Յորքի «Մհեր Մկրտչյան» թատերախումբը մարտի 29-ին, շաբաթ օրը College Vanier հանդիսասրահում կունենա բացառիկ ներկայացում՝ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգությունը, ...«ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ»-Ը ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
Կոմպոզիտոր, պրոֆեսոր եւ երաժիշտ Անդրեյ Կասպարովը Old Dominion համալսարանի ժամանակակից երաժշտական անսամբլի, «Երկրորդ քամի» պարային ընկերության եւ քանդակագործ Պիտեր Էուդենբախի հետ ներկայացրել է «Ծիծեռնակաբերդ»-ի ...ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶԸ 70 ՏԱՐԵԿԱՆ
1938-ին Հայաստանի պետական ռադիոյով առաջին անգամ հնչեց ջազային ստեղծագործություն` Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախմբի կատարմամբ: Այդ նշանակալից իրադարձության կապակցությամբ 2008-ի ամբողջ ընթացքում ...ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԵՌԵՎՍ 9 ՏՈՒԺԱԾՆԵՐ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀանրապետության առողջապահության համակարգի բոլոր բուժհաստատություններում մարտի 1-ի դեպքերից բուժվում են 9 տուժած, այդ թվում` 1 զինծառայող, 1 ոստիկան, 7 քաղաքացի: Նրանցից մեկ զինծառայող եւ մեկ քաղաքացի դեռեւս ...ՄԱՐՏԻ 23-Ը ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարդկության զարգացման վաղ ժամանակներից սկսած, գոյություն ունեն եղանակին եւ կլիմային վերաբերվող բազմաթիվ հիշատակումներ: 17-րդ դարի կեսին մարդկությունը սկսեց իրականացնել տվյալների կուտակում, ձգտելով բացահայտել ...ԱՐՈՆՅԱՆԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՆՍԱՍԱՆ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼեւոն Արոնյանը շարունակեց հաղթարշավը շախմատի «Ամբեր» մրցաշարում: 6-րդ տուրում նա Շահրիյար Մամեդյարովի հետ անցկացրած երկու պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի, ապա հաջորդ տուրերում միեւնույն 1,5-0,5 հաշվով պարտության ...ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇվեդիայում ընթացող շախմատի կանանց մրցաշարի 126 մասնակիցների թվում է մեր հանրապետության ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը, որն ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2480): Առաջին տուրում Էլինան հաղթեց լատվիացի ...ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ՄԵԿ ՕՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 22-ին երկաթգծի «Մասիս» կայարանի գծային բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին ու հայտնել, որ նշված կայարանի պարսպի մոտ զինամթերք է թողել: Նշված վայրում հայտնաբերվել է 30 էլեկտրական դետոնատոր, գնդացրի ...ՀԱՑԱԴՈՒԼ ԲԱՆՏՈՒՄ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երկուշաբթի օրը հայտարարել է հացադուլ սկսելու մասին: Ըստ «Նովոստի- Արմենիա» գործակալության, Սուրենյանցը պահանջում է հանդիպել քրեական ...ՆԱԽԿԻՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱԳՆ 4 նախկին աշխատակիցներ Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը դիմել են դատարան՝ բողոքարկելու իրենց աշխատանքից ազատելու հրամանները: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ...ՓՈԹՈՐԻԿ ԱՐՑԱԽՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ 6Այս տարի երկրորդ անգամ եղանակային անակնկալները փորձության են ենթարկում Արցախը: Հազիվ թոթափված հունվարյան աննախադեպ սառնամանիքներից, անցյալ շաբաթավերջին Արցախի վրա գրոհեց ուժեղ փոթորիկը: Անգամ տարեցները ...
«ՀԱՅՓՈՍՏԻ» ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՐԿՈՒ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Ա. Մ.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ BB ՄԻՆՈՒՍԻՑ «ՖԻԹՉԸ» ԴԱՐՁՐԵԼ Է BB
Ա.Մ.«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԱՌՆԵՐԻ ԼՌԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԽՄԲ.
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

