
«ԴՈՒՔ ԵՔ ԵՂԵԼ «ԽՈՐՔԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»
Ինչպես նախորդ համարում տեղեկացրել էր «Ազգը», մարտի 21-ի վաղ առավոտյան Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի օպերատիվ խումբը, «Էրգենեքոն» ընդհատակյա կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալել էր եւս 7 կասկածյալի: Ձերբակալվածների մեջ էին Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, կուսակցությանն առընթեր «Ուլուսալ» (ազգային) հեռուստաընկերության ղեկավար Ֆերիթ Իլսեւերն ու «Այդընլըք» հանդեսի գլխավոր խմբագիր Սերհան Բոլլուքը, կուսակցության գործադիր կոմիտեի անդամ, լրագրող Ադնան Աքֆրաթը, որոնց նկատմամբ իբրեւ խափանման միջոց կիրառվել է կալանքը: Այսպիսով, «Էրգենեքոնի» գործով կալանվածների թիվը հասել է 43-ի:
Նույն օրը ձերբակալվել էին նաեւ Բանվորական կուսակցության պատգամավորության թեկնածու, գործարար Իբրահիմ Բենլին, «Ջումհուրիեթ» թերթի արտոնատեր եւ առաջնորդողի հեղինակ Իլհան Սելչուքը, ինչպես նաեւ Ստամբուլի համալսարանի նախկին ռեկտոր Քեմալ Ալեմդարօղլուն: Նրանք երկրից չբացակայելու ստորագրություն էին տվել:
Դողու Փերինչեքը կալանվել է «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար կազմում տեղ զբաղեցնելու, իսկ մյուսները՝ անդամակցելու ամբաստանությամբ: Ի դեպ, կալանվածները «Թալեաթ փաշա» կոմիտեի ղեկավար կազմի անդամներ են, 2005-ի հուլիսին Լոզանում, իսկ 2006-ի մարտին Բեռլինում մասնակցել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման որոշումները դատապարտող արշավներին: Կոմիտեի ղեկավարների թվին են պատկանում նաեւ նախկին ռեկտոր Ալեմդարօղլուն եւ գործարար Բենլին: Ահա թե ինչու «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» առաջին նախագահ, «Թալեաթ փաշա» կոմիտեի հիմնադիր Ռաուֆ Դենքթաշն ընդգծել է. «Բոլոր ձերբակալվածներն էլ Աթաթուրքի սկզբունքների հավատարիմ հայրենասեր եւ ազնիվ մարդիկ են»:
Ինչ վերաբերում է Իլհան Սելչուքին, ապա ոստիկանությունը փետրվարի 2-ից հսկողության տակ է վերցրել նաեւ նրա հեռախոսը, զրույցների վերծանումից պարզվել է, որ նա, ինչպես նաեւ Փերինչեքն ու Ալեմդարօղլուն, անմիջական առնչություն ունեն Թուրքիայի գլխավոր դատախազի, վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունն արգելելու պահանջով մարտի 14-ին Սահմանադրական դատարան ներկայացրած հայցի հետ:
Ինչպես հայտնի է, «Էրգենեքոն» կազմակերպությունը նպատակ էր հետապնդում տնտեսական ճգնաժամ առաջացնել երկրում, ապա այդ ճգնաժամը խորացնել ահաբեկչական ակտերով, որպեսզի Թուրքիայում զինվորական հեղաշրջման համար նախադրյալներ ստեղծվի: Այդ հեղաշրջումը ենթադրում էր իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հեռացումն իշխանությունից, ինչպես եւ կուսակցության արգելման հայցն է ենթադրում:
Սալոնիկյան ծագումով առերեւույթ կրոնափոխ հրեա, այսինքն՝ «դյոնմե» Իլհան Սելչուքը համարվում է «Էրգենեքոնի» գաղափարախոսը, ինքն է ուղղորդել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության դեմ Սահմանադրական դատարան հայց ներկայացրած գլխավոր դատախազին: Մյուս կասկածյալների հետ զրույցների ընթացքում, ինչպես «Զամանն» է նշել երեկվա համարում, Սելչուքն ասել է. «Դատական հայցը ներկայացվելու է: Մեղադրական է պատրաստվում: Թեեւ առ այսօր Թուրքիայում տնտեսական ճգնաժամ չառաջացավ, սակայն իշխող կուսակցությանն արգելելու հայցի հետ անպայման կառաջանա: Պետք է ձերբազատվել նրանցից»:
Մեկ այլ հեռախոսազրույցում Սելչուքն ասել է, որ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեության արգելման համար անհրաժեշտ քայլեր կատարելու հրահանգներն արդեն տրված են, հենց հայցը քննարկման դրվի Սահմանադրական դատարանում, պետք է աղմկահարույց ակտեր կազմակերպելու միջոցով Թուրքիան դարձնել անկառավարելի: Սելչուքը միաժամանակ երկրում պետական հեղաշրջման նախադրյալներ ստեղծելու համար ցնցող ակտեր կազմակերպելու կարգադրություն է տվել «Էրգենեքոնի» ղեկավարներին: Իսկ Ստամբուլի համալսարանի նախկին ռեկտոր Ալեմդարօղլուն հավելել է նրան. «Առանց արյունահեղության չի լինի: Հեղաշրջումն անհրաժեշտ է: Առաջնահերթը սակայն իշխող կուսակցության դեմ դատական հայց ներկայացնելն է, դատավարությունը կավարտվի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեության արգելմամբ»: Այդ ընթացքում «Էրգենեքոնի» ղեկավարներից Քեմալական մտածողության միության նախագահ, ժանդարմերիայի նախկին գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Շեներ Էրույգուրը նախկին ռեկտորին, Սելչուքին եւ Փերինչեքին է դիմել՝ հարցնելով. «Ի՞նչ վիճակում է դատական հայցի գործը, ե՞րբ է դա ներկայացվելու»:
Հատկանշական է, որ մարտի 21-ի ձերբակալություններին բուռն հակազդեցություն էր ցուցաբերել նաեւ Քեմալ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որին երկրում համարում են «Իթթիհադ վե Թերաքիի» իրավաժառանգորդը: Ավելին, ձերբակալվածների պատրվակով Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Դենիզ Բայքալը մեղադրել էր «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը, թե նա իր «խորքային պետությունն» է ստեղծում Թուրքիայում: Բայքալը միաժամանակ պետական կառույցները կուսակցականացնելու մեջ մեղադրել էր վարչապետ էրդողանին:
Մարտի 23-ին Մանիսայում մեղադրանքներին պատասխանեց «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության նախագահ, վարչապետ Էրդողանը: Նա, «Ենի շաֆաքի» վկայությամբ, ասաց. «Եթե այս երկրում կուսակցականացվել են պետական կառույցները, ապա դա դուք եք արել ամենաանխիղճ ձեւով: Եթե այս երկրում գոյություն ունի «խորքային պետություն», ապա դրա գործունեության քաջատեղյակն ինքներդ եք, որովհետեւ դուք եք «խորքային պետության» ճարտարապետը երկրում: Նրանք այս երկրում առանձնաշնորհյալ էին, սակայն մենք իշխանության եկանք: Մեր նպատակը ոմանց արտոնություն բաժանելը չէ, այլ երկրում արդարություն ապահովելը»:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Ի՞ՆՉ ԷՐ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ես կցանկանայի, որ հայրենասիրության դաշտից մենք տեղափոխվենք պետության քաղաքացի լինելու դաշտը: Եթե մինչեւ 90 թվականը մենք հայրենասեր էինք եւ խնդիրներ ունեինք, ապա 91-ից հետո պետություն ունենք եւ պետության ...ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԷԼ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՄԵԶ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ2007 թվականի մարտի 25-ին կանգ առավ սիրտը մի մարդու, ում վիճակված էր անկախ Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետը լինել, ով թողեց քաղաքական գործունեության եւ երկիրը կառավարելու մի այնպիսի ձեռագիր, որից սովորելու ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿՐԵՄԼՈՒՄ
1«Դա խորհրդանշական է, որ Հայաստանի նորընտիր նախագահը իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Մոսկվա», հայտարարել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլում ընդունելով Սերժ Սարգսյանին: Մեդվեդեւը ...«ԴՈՒՔ ԵՔ ԵՂԵԼ «ԽՈՐՔԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻնչպես նախորդ համարում տեղեկացրել էր «Ազգը», մարտի 21-ի վաղ առավոտյան Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի օպերատիվ խումբը, «Էրգենեքոն» ընդհատակյա կազմակերպության դեմ իրականացվող ...ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախաձեռնությամբ քվեարկված բանաձեւը, որ մարտի 14-ին դարձավ իրականություն, սեփական կուրծքը ցցելու եւ դիվանագիտական «հաղթանակի» դափնիներով հիանալու հնարավորություն է ...ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱՄ ՈՉ ՈՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ 1Եվ այսպես` կոալիցիա. էլ վստահություն վայելող եւ արդյունավետ իշխանություն ձեւավորում, էլ նախընտրական ծրագրերի համադրմամբ կառավարության գործունեության միասնական ծրագիր, էլ համարձակ բարեփոխումներ` ցավոտ ...ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«Նախընտրում եմ, որ երկու ամիս հանրահավաքներ չլինեն, քան զոհվի թեկուզ մեկ մարդ», սա ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի (ՀՀԿ) նախընտրությունն է, որը նա բարձրաձայնեց երեկ «Հայելի» ակումբում եւ կարծիք հայտնեց, ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ Է ՄՏՑՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱրդեն մի քանի տարի «Երեւան ջուր» ընկերությունը որոշ գյուղերի պատճառով կանգնել է մի խնդրի առաջ, որի պատճառով չի կարողանում ջրամատակարարում իրականացնել Երեւանի մի շարք թաղամասերում: Ընկերությունը պարտավոր ...ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ 10-15 ՏՈԿՈՍ ՆՎԱԶՈՒՄ ՄԱՐՏԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊատասխանելով «Ազգի» հարցին, թե ի՞նչ ազդեցություն գործեցին մարտի 1-2-ի իրադարձություններն անշարժ գույքի շուկայի վրա, Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը երեկ ասաց, որ մարտ ...ԶՈՒԼԵՅԿԱ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայաստանի ազգային պատկերասրահում մարտի 25-ին կբացվի Վրաստանի նկարիչների միության անդամ, վրաստանաբնակ գեղանկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի անհատական ցուցահանդեսը: Գեղանկարչուհուն երեկ լրագրողներին ...ԿԱՅԱՑԱՎ ԿՈՆՑԵՐՏՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՕրերս Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային համերգասրահում տեղի ունեցավ Հեղինե Տեր-Ղեւոնդյանի անվան երիտասարդական կոնցերտմայստերների հանրապետական առաջին մրցույթի գալա-համերգն ...«ՉԻՆԱԿԱՆ ԲՐՈՆԶ» ԵԶԱԿԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մ. Մ.Երեկ ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը լրագրողներին ներկայացրեց մարտ-ապրիլ ամիսներին կայանալիք մշակութային միջոցառումների ցանկը: Մարտի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ մշակույթի նախարարության ...ԹՄՄ-Ի ՆՈՐ, ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Հ. Հ.Թեքեյան մշակութային միության Նյու Յորքի «Մհեր Մկրտչյան» թատերախումբը մարտի 29-ին, շաբաթ օրը College Vanier հանդիսասրահում կունենա բացառիկ ներկայացում՝ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգությունը, ...«ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ»-Ը ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
Կոմպոզիտոր, պրոֆեսոր եւ երաժիշտ Անդրեյ Կասպարովը Old Dominion համալսարանի ժամանակակից երաժշտական անսամբլի, «Երկրորդ քամի» պարային ընկերության եւ քանդակագործ Պիտեր Էուդենբախի հետ ներկայացրել է «Ծիծեռնակաբերդ»-ի ...ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶԸ 70 ՏԱՐԵԿԱՆ
1938-ին Հայաստանի պետական ռադիոյով առաջին անգամ հնչեց ջազային ստեղծագործություն` Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախմբի կատարմամբ: Այդ նշանակալից իրադարձության կապակցությամբ 2008-ի ամբողջ ընթացքում ...ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԵՌԵՎՍ 9 ՏՈՒԺԱԾՆԵՐ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀանրապետության առողջապահության համակարգի բոլոր բուժհաստատություններում մարտի 1-ի դեպքերից բուժվում են 9 տուժած, այդ թվում` 1 զինծառայող, 1 ոստիկան, 7 քաղաքացի: Նրանցից մեկ զինծառայող եւ մեկ քաղաքացի դեռեւս ...ՄԱՐՏԻ 23-Ը ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարդկության զարգացման վաղ ժամանակներից սկսած, գոյություն ունեն եղանակին եւ կլիմային վերաբերվող բազմաթիվ հիշատակումներ: 17-րդ դարի կեսին մարդկությունը սկսեց իրականացնել տվյալների կուտակում, ձգտելով բացահայտել ...ԱՐՈՆՅԱՆԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՆՍԱՍԱՆ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼեւոն Արոնյանը շարունակեց հաղթարշավը շախմատի «Ամբեր» մրցաշարում: 6-րդ տուրում նա Շահրիյար Մամեդյարովի հետ անցկացրած երկու պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի, ապա հաջորդ տուրերում միեւնույն 1,5-0,5 հաշվով պարտության ...ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇվեդիայում ընթացող շախմատի կանանց մրցաշարի 126 մասնակիցների թվում է մեր հանրապետության ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը, որն ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2480): Առաջին տուրում Էլինան հաղթեց լատվիացի ...ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ՄԵԿ ՕՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 22-ին երկաթգծի «Մասիս» կայարանի գծային բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին ու հայտնել, որ նշված կայարանի պարսպի մոտ զինամթերք է թողել: Նշված վայրում հայտնաբերվել է 30 էլեկտրական դետոնատոր, գնդացրի ...ՀԱՑԱԴՈՒԼ ԲԱՆՏՈՒՄ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երկուշաբթի օրը հայտարարել է հացադուլ սկսելու մասին: Ըստ «Նովոստի- Արմենիա» գործակալության, Սուրենյանցը պահանջում է հանդիպել քրեական ...ՆԱԽԿԻՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱԳՆ 4 նախկին աշխատակիցներ Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը դիմել են դատարան՝ բողոքարկելու իրենց աշխատանքից ազատելու հրամանները: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ...ՓՈԹՈՐԻԿ ԱՐՑԱԽՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ 6Այս տարի երկրորդ անգամ եղանակային անակնկալները փորձության են ենթարկում Արցախը: Հազիվ թոթափված հունվարյան աննախադեպ սառնամանիքներից, անցյալ շաբաթավերջին Արցախի վրա գրոհեց ուժեղ փոթորիկը: Անգամ տարեցները ...
ԱՅՍ ՏԱՐՎԱ ՓՈՐՁԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ԵԿՈՂ ՏԱՐՎԱ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՍԱՀՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՎԻՄ ՎԵՆԴԵՐՍ. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԼՈՒՐՋ, ՈՉ ԾԱՆՐ ՈՒ ՉՊԱՐՏԱԴՐՈՂ ՓԱՌԱՏՈՆ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐ ԶԵԿՈՒՅՑԸ
ՉԻՆԱՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ «ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋ՝ ՆՈՐ ԴԱՐՈՒՄ» ՀԱՄԵՐԳԱՇԱՐՈՎ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍԻ» 28-ՐԴ ՀԱՏՈՐԸ
Հ. Ծ.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԱՌՆԵՐԻ ԼՌԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԽՄԲ.
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

