
Ի՞ՆՉ ԷՐ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
«Ես կցանկանայի, որ հայրենասիրության դաշտից մենք տեղափոխվենք պետության քաղաքացի լինելու դաշտը: Եթե մինչեւ 90 թվականը մենք հայրենասեր էինք եւ խնդիրներ ունեինք, ապա 91-ից հետո պետություն ունենք եւ պետության քաղաքացին պետք է լինենք»: Այս մտայնությամբ էլ Անդրանիկ Մարգարյանը ստանձնեց կառավարության ղեկավարի պաշտոնը 1999-ի աշնանը, ստանձնեց շատ դժվարին մի ժամանակահատվածում, երբ երկրում ներքաղաքական լարված իրավիճակ էր եւ տնտեսությունն էլ գտնվում էր նույնքան ծանր վիճակում: Պայթյունավտանգ էր յուրաքանչյուր րոպեն: Սակայն մշեցու թոռը, իր նախնիներից իրեն թողած պատգամը` «Ազատ, անկախ Հայաստանի համար կյանքը չխնայել...», իրականացրեց մինչեւ կյանքի վերջին պահը:
Անկախ Հայաստանի 10-րդ վարչապետը շատ պարզ ու հասարակ կեցվածքով, մարդամոտությամբ ու սրտացավությամբ քաջ գիտակցում էր առկա դժվարություններն ու այնքան դժվարությամբ ձեռք բերված անկախությունը չկորցնելու համար արվելիք քայլերը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հորդորում էր. «Այսօր մեր քաղաքական կյանքում առկա բոլոր քաղաքական ուժերը պետք է մեկ նպատակ ունենան` պետությունն այնքան հզորացնել, որ այն կարողանա իր անվտանգությունն ապահովել եւ այս ծանր պայմաններում, քարը քարի վրա դնելով, հզորանալ: Որովհետեւ մեր ազգային բոլոր խնդիրները պետք է լուծենք հզոր տնտեսությամբ, հզոր պետությամբ, այլ ոչ թե լաց լինելով, ընկնելով օտարերկրացիների դռները, իմանալու, թե որ երկիրը կճանաչի մեր ցեղասպանությունը, կամ թուրքերը կճանաչե՞ն, թե՞ չեն ճանաչի: Հզոր պետություն է պետք ունենալ, որ պետությունը ստիպի` ճանաչեն»:
Երջանկահիշատակ վարչապետը կարեւորում ու մեծ տեղ էր տալիս հասարակության կարծիքին եւ գտնում էր, որ քաղաքական ուժերի մտահոգությունն ու ցանկությունները պետք է այնպիսին լինեն, որ երկիրը վատ վիճակի մեջ չընկնի: Արժեւորելով ու կարեւորելով կուսակցությունների դերը, վարչապետը հարցազրույցներից մեկում ասել է. «Եթե կուսակցությունը իշխանության չի ձգտում, ապա նա կարող է լինել ակումբ, հասարակական կազմակերպություն կամ բարեգործական միություն: Բայց եթե կուսակցությունը եկել է իշխանության, ապա պետք է անպայման պատասխանատվություն վերցնի: Անպատասխանատու կուսակցություն ես չեմ պատկերացնում»:
«Ոչ միայն նյութականացված հարթության մեջ պետք է նայել` ժողովուրդը լա՞վ, թե՞ վատ է ապրում, այլ նաեւ կարեւոր է, թե ինչպիսի՞ մտածողություն է իշխում, ինչպիսի՞ն է հարգանքը պետության նկատմամբ»: Անդրանիկ Մարգարյանը գտնում էր, որ ժամանակի ընթացքում դա կլուծվի, բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է անի այն, ինչ իրենից է կախված, այլ ոչ թե սպասենք, մինչեւ մեկը գա եւ մեզ սովորեցնի, թե հայն ինչպես պետք է իր տանն ապրի: Վարչապետը նշում էր, որ մեր երկրի զարգացումը պայմանավորված չէ Հայաստանի նախագահի, վարչապետի, պատգամավորի անձով. «Բոլորս այս երկրում ենք ապրելու ու պիտի քաջ գիտակցենք դա ցանկացած քայլ անելիս»: Անդրանիկ Մարգարյանը նշում էր, որ մեր բոլոր ջանքերը իզուր կանցնեն, եթե չկարողանանք ներքին համախմբվածություն ունենալ, հանդուրժողականություն դրսեւորել միմյանց նկատմամբ: «Այդ դեպքում ամեն տարի, յուրաքանչյուր ընտրությունից ընտրություն երկիրը ցնցումների մեջ կընկնի, եւ եթե հանկարծ այնպիսի դեպք պատահի, ինչպիսին 99-ի հոկտեմբերին եղավ, կամ երկրաշարժը, ապա ամեն ինչ նորից իրար կխառնվի: Այսքան տարի պետություն չունեցող ժողովրդի համար, որն այսքան դժվարություններ է հաղթահարել, դա ներելի չէ: Մենք պետք է կարողանանք այնպիսի վերաբերմունք ցուցաբերել մեր ներքին համախմբվածությանն ու ներքին խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին, որ կարողանանք վերականգնել այն, ինչ կորցրել էինք խորհրդային տարիներին եւ դրանից էլ մի 100 տարի առաջ, երբ պետականություն չունեինք, որ կարողանանք նոր մարտահրավերներին դիմանալ»:
Ընդհանրապես ընտրություններին անդրադառնալով, վարչապետը հարցազրույցներից մեկում ասել է. «Ցանկացած ընտրությունից ոչ բոլորն են գոհ լինում, որովհետեւ մասնակցում են բազմաթիվ մարդիկ, ընտրվում է մեկը: Բայց դա չի նշանակում, որ այդ գոհ չլինողները պետք է շարունակեն իրենց վերաբերմունքը մնացած բոլոր տարիներին: Մենք պիտի կարողանանք քաղաքական որոշակի մշակույթ ունենալ եւ ամեն ընտրության ժամանակ այդ մշակույթի հայկական ավանդույթի հիմքը պիտի դրվի, պատի վրա քար դրվի»:
Յոթ երկար ու ձիգ վարչապետության տարիները ի՞նչ տվեցին Անդրանիկ Մարգարյան մարդուն, լրագրողի հարցին հարգարժան վարչապետը անկեղծ պատասխան է տվել. «Մեծ փորձություն, համբերություն, դիմացինին լսելու կարողություն տվեց: Ինչ տարա՞վ` առողջություն, բայց դեռ «պահուստային» ունեմ...»: Վարչապետի բնորոշմամբ` առանց հավատի մարդ չի լինում: Նրանք, ովքեր հավատ չունեն, ամենավտանգավոր մարդիկ են: «Ես Աստծուն հավատում եմ, էությամբ քրիստոնյա եմ, որովհետեւ դաստիարակվել եմ այդպիսի ընտանիքում: Իմ պապերը Մուշում վանահայրեր են եղել: Միաժամանակ մեր մեջ` ամեն հայի մեջ, նստած է պաշտամունքը իր անցյալի, պատմության, ավանդույթների նկատմամբ»: Աստծո կողմից հային տրված այն ներքին ամրությունը, որը որոշակի ժամանակահատվածում պետություն չունենալու պարագայում «կարծրացել, դարերի ընթացքում ադամանդ էր դարձել, մեզ օգնեց չգնալ այն քայլերին, որից չկարողացան խուսափել խորհրդային մյուս երկրները: Այդ նույն ամրությունն օգնեց մեզ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո տանելու նաեւ այդ ծանր հարվածը: Պատերազմում գոնե գիտես, ում հետ գործ ունես եւ ինչպես վարվես, ներքին թշնամու դեմ կռիվը շատ ավելի ծանր է, առաջին հերթին, հոգեբանական առումով...»: Հայոց պետությունները տարբեր ժամանակներում կործանվել են հիմնականում «ներքին պառակտումների, խարդավանքների, դավաճանությունների, անմիաբանության պատճառով: Անթույլատրելի է, որ նորանկախ մեր պետականությունը, որի համար անչափ թանկ ենք վճարել բոլորս, արժանանա նույն ճակատագրին», մի առիթով նշել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու հուսադրել` «աշխարհի վերջը չէ... Հայը շատ ավելի վատ վիճակների մեջ է եղել, նաեւ վերջին 10-15 տարիներին` երկրաշարժ, Ղարաբաղյան պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ: Մի խոսքով, Ռուբիկոնն անցել ենք, մեջքը կոտրել ենք վատ ապրելու: Առաջ նայենք»: Իսկ հետո խորհուրդ տալով ավելացրել. «Գնահատենք մեր պատմական հաղթանակները, գլուխ խոնարհենք ազգի ու հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի առջեւ եւ ջանանք ճշմարիտ դասեր քաղել պատմությունից` հանուն այսօրվա ու վաղվա նոր հաղթանակների: Զինվենք համբերությամբ, որովհետեւ եթե մի ժողովուրդ կարողանում է հիշել ու պանծացնել իր նախնիներին, ապրելու է հավերժ»:
Աշխատանքային շփումներից լրագրողներս միմիայն հոգատար հայի, երկրի հոգսը շալակն առած անձի առանձնահատուկ վերաբերմունքի ենք արժանացել մեր վարչապետի կողմից: Նա կատակով, հումորով եւ իհարկե հայրաբար հորդորում էր. «Ինչքան կարող եք շատ երեխաներ ունեցեք»: Նա երեխաներ շատ էր սիրում, ցավոք ժամանակ չէր ունենում իր զավակների ու թոռների հետ երկար շփվելու:
2007-ին, հին տոմարով Նոր տարվա առիթով հատուկ հանդիսության ժամանակ, որն ի դեպ, ավանդույթ էր դարձել, մեր վարչապետը մեկիկ-մեկիկ մոտեցավ լրագրողներիս, երկար զրուցեց, կատակեց, խորհուրդներ տվեց ու ասաց. «Հաջորդ տարի, անկախ նրանից, կլինեմ վարչապետ, թե ոչ, միշտ այս օրը խոստանում եմ ձեզ հետ անցկացնել»: Ցավոք, այս տարի առանց նրա հավաքվեցինք, բայց մինչ այդ խմբով այցելեցինք պանթեոն, ուր հանգչում է մեր վարչապետը, խնկարկեցինք ու հիշեցինք նրա կատակները, նրա բարի ու խստամիտ կերպարը:
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Ի՞ՆՉ ԷՐ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ես կցանկանայի, որ հայրենասիրության դաշտից մենք տեղափոխվենք պետության քաղաքացի լինելու դաշտը: Եթե մինչեւ 90 թվականը մենք հայրենասեր էինք եւ խնդիրներ ունեինք, ապա 91-ից հետո պետություն ունենք եւ պետության ...ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԷԼ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՄԵԶ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ2007 թվականի մարտի 25-ին կանգ առավ սիրտը մի մարդու, ում վիճակված էր անկախ Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետը լինել, ով թողեց քաղաքական գործունեության եւ երկիրը կառավարելու մի այնպիսի ձեռագիր, որից սովորելու ...ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿՐԵՄԼՈՒՄ
1«Դա խորհրդանշական է, որ Հայաստանի նորընտիր նախագահը իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Մոսկվա», հայտարարել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Կրեմլում ընդունելով Սերժ Սարգսյանին: Մեդվեդեւը ...«ԴՈՒՔ ԵՔ ԵՂԵԼ «ԽՈՐՔԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԻնչպես նախորդ համարում տեղեկացրել էր «Ազգը», մարտի 21-ի վաղ առավոտյան Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի օպերատիվ խումբը, «Էրգենեքոն» ընդհատակյա կազմակերպության դեմ իրականացվող ...ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախաձեռնությամբ քվեարկված բանաձեւը, որ մարտի 14-ին դարձավ իրականություն, սեփական կուրծքը ցցելու եւ դիվանագիտական «հաղթանակի» դափնիներով հիանալու հնարավորություն է ...ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱՄ ՈՉ ՈՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ 1Եվ այսպես` կոալիցիա. էլ վստահություն վայելող եւ արդյունավետ իշխանություն ձեւավորում, էլ նախընտրական ծրագրերի համադրմամբ կառավարության գործունեության միասնական ծրագիր, էլ համարձակ բարեփոխումներ` ցավոտ ...ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«Նախընտրում եմ, որ երկու ամիս հանրահավաքներ չլինեն, քան զոհվի թեկուզ մեկ մարդ», սա ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի (ՀՀԿ) նախընտրությունն է, որը նա բարձրաձայնեց երեկ «Հայելի» ակումբում եւ կարծիք հայտնեց, ...«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ Է ՄՏՑՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱրդեն մի քանի տարի «Երեւան ջուր» ընկերությունը որոշ գյուղերի պատճառով կանգնել է մի խնդրի առաջ, որի պատճառով չի կարողանում ջրամատակարարում իրականացնել Երեւանի մի շարք թաղամասերում: Ընկերությունը պարտավոր ...ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ 10-15 ՏՈԿՈՍ ՆՎԱԶՈՒՄ ՄԱՐՏԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՊատասխանելով «Ազգի» հարցին, թե ի՞նչ ազդեցություն գործեցին մարտի 1-2-ի իրադարձություններն անշարժ գույքի շուկայի վրա, Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը երեկ ասաց, որ մարտ ...ԶՈՒԼԵՅԿԱ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայաստանի ազգային պատկերասրահում մարտի 25-ին կբացվի Վրաստանի նկարիչների միության անդամ, վրաստանաբնակ գեղանկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի անհատական ցուցահանդեսը: Գեղանկարչուհուն երեկ լրագրողներին ...ԿԱՅԱՑԱՎ ԿՈՆՑԵՐՏՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՕրերս Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային համերգասրահում տեղի ունեցավ Հեղինե Տեր-Ղեւոնդյանի անվան երիտասարդական կոնցերտմայստերների հանրապետական առաջին մրցույթի գալա-համերգն ...«ՉԻՆԱԿԱՆ ԲՐՈՆԶ» ԵԶԱԿԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մ. Մ.Երեկ ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը լրագրողներին ներկայացրեց մարտ-ապրիլ ամիսներին կայանալիք մշակութային միջոցառումների ցանկը: Մարտի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ մշակույթի նախարարության ...ԹՄՄ-Ի ՆՈՐ, ԲԱՑԱՌԻԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Հ. Հ.Թեքեյան մշակութային միության Նյու Յորքի «Մհեր Մկրտչյան» թատերախումբը մարտի 29-ին, շաբաթ օրը College Vanier հանդիսասրահում կունենա բացառիկ ներկայացում՝ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգությունը, ...«ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ»-Ը ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
Կոմպոզիտոր, պրոֆեսոր եւ երաժիշտ Անդրեյ Կասպարովը Old Dominion համալսարանի ժամանակակից երաժշտական անսամբլի, «Երկրորդ քամի» պարային ընկերության եւ քանդակագործ Պիտեր Էուդենբախի հետ ներկայացրել է «Ծիծեռնակաբերդ»-ի ...ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶԸ 70 ՏԱՐԵԿԱՆ
1938-ին Հայաստանի պետական ռադիոյով առաջին անգամ հնչեց ջազային ստեղծագործություն` Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախմբի կատարմամբ: Այդ նշանակալից իրադարձության կապակցությամբ 2008-ի ամբողջ ընթացքում ...ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԴԵՌԵՎՍ 9 ՏՈՒԺԱԾՆԵՐ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀանրապետության առողջապահության համակարգի բոլոր բուժհաստատություններում մարտի 1-ի դեպքերից բուժվում են 9 տուժած, այդ թվում` 1 զինծառայող, 1 ոստիկան, 7 քաղաքացի: Նրանցից մեկ զինծառայող եւ մեկ քաղաքացի դեռեւս ...ՄԱՐՏԻ 23-Ը ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարդկության զարգացման վաղ ժամանակներից սկսած, գոյություն ունեն եղանակին եւ կլիմային վերաբերվող բազմաթիվ հիշատակումներ: 17-րդ դարի կեսին մարդկությունը սկսեց իրականացնել տվյալների կուտակում, ձգտելով բացահայտել ...ԱՐՈՆՅԱՆԻ ԴԻՐՔԵՐՆ ԱՆՍԱՍԱՆ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼեւոն Արոնյանը շարունակեց հաղթարշավը շախմատի «Ամբեր» մրցաշարում: 6-րդ տուրում նա Շահրիյար Մամեդյարովի հետ անցկացրած երկու պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի, ապա հաջորդ տուրերում միեւնույն 1,5-0,5 հաշվով պարտության ...ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇվեդիայում ընթացող շախմատի կանանց մրցաշարի 126 մասնակիցների թվում է մեր հանրապետության ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը, որն ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2480): Առաջին տուրում Էլինան հաղթեց լատվիացի ...ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ՄԵԿ ՕՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 22-ին երկաթգծի «Մասիս» կայարանի գծային բաժին է զանգահարել անհայտ քաղաքացին ու հայտնել, որ նշված կայարանի պարսպի մոտ զինամթերք է թողել: Նշված վայրում հայտնաբերվել է 30 էլեկտրական դետոնատոր, գնդացրի ...ՀԱՑԱԴՈՒԼ ԲԱՆՏՈՒՄ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երկուշաբթի օրը հայտարարել է հացադուլ սկսելու մասին: Ըստ «Նովոստի- Արմենիա» գործակալության, Սուրենյանցը պահանջում է հանդիպել քրեական ...ՆԱԽԿԻՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱԳՆ 4 նախկին աշխատակիցներ Վլադիմիր Կարապետյանը, Մարթա Այվազյանը, Կարինե Աֆրիկյանը եւ Առաքել Սեմիրջյանը դիմել են դատարան՝ բողոքարկելու իրենց աշխատանքից ազատելու հրամանները: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ...ՓՈԹՈՐԻԿ ԱՐՑԱԽՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ 6Այս տարի երկրորդ անգամ եղանակային անակնկալները փորձության են ենթարկում Արցախը: Հազիվ թոթափված հունվարյան աննախադեպ սառնամանիքներից, անցյալ շաբաթավերջին Արցախի վրա գրոհեց ուժեղ փոթորիկը: Անգամ տարեցները ...
«ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍԻ» 28-ՐԴ ՀԱՏՈՐԸ
Հ. Ծ.ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՎԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԼՈՒՐՋ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԿԱՆ, ՈՐՈՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱԿՕՍԻՆ» ՀԵՏԵՎԵԼՆ Է»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Ստամբուլ-Երեւան
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԱՌՆԵՐԻ ԼՌԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԽՄԲ.
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ` ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱ՞Ն
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

- 1877 Թիֆլիսում ծնվեց քաղաքական, պետական գործիչ Սարգիս (Սերգո) Խանոյանը: 1937 թվականին դարձել է ստալինյան բռնությունների զոհ:
- 1912 Վրաստանի Վարխունո գյուղում ծնվեց բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը: Լուրջ ավանդ ունի հայ-վրացական գրական կապերի սերտացման
- 1929 ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը հաստատում է քրդական այբուբենը:
- 1998 Ամերիկացի հայազգի բժիշկ Ջեկ Գևորգյանը ԱՄՆ-ում պաշտոնապես առաջին անգամ իրականացրեց բժշկի օգնությամբ անբուժելի հիվանդի ինքնասպանություն՝ մահացու քանակի դեղամիջոցներ ներարկելով: Ամերիկյան դատարանի որոշմամբ Գևորգյանի այդ յուրօրինակ «մարդասիրությունը» դատապարտվեց երկարաժամկետ ազատազրկմամբ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

