
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻՆ
Խորհրդարանի ավանդական ճեպազրույցներին երեկ ներկայացան բոլոր 5 խմբակցությունները եւ կարեւորեցին քաղաքական կոալիցիայի քառակողմ համաձայնագիրը, բացառություն կազմեց «Ժառանգությունը», որի ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը նախ շնորհավորեց արտակարգ իրավիճակի ավարտը, ապա ընդգծեց, որ երկրի կայունության ու անվտանգության իրական երաշխիքը ազատության սահմանափակումը չէ, այլ ճիշտ հակառակը՝ ազատությունների ապահովումը:
Ադրբեջանի գործնական քայլերը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը դադարեցնելու առնչությամբ «Ժառանգությունն» ի դեմս Ստեփան Սաֆարյանի, համարեց պատասխան ՀՀ ԱԳՆ ներքաղաքական խնդիրներով զբաղվելուն եւ հետագայի համար կարեւորեց արտաքին քաղաքականությունում նախաձեռնողի դիրքից հանդես գալը. «Ադրբեջանի ջանքերը նոր չեն: Չպետք է սպասել եւ լինել պատասխանողի դերում՝ հարկավոր է նախաձեռնող լինել»:
Վերջին մտքին «Օրինաց երկիր» կուսակցության ԱԺ խմբակցությունն էլ համակարծիք էր, եւ Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ այդ եւ արտաքին քաղաքականության այլ հարցերի առնչությամբ կուսակցությունն օրերս հանդես կգա նախաձեռնությամբ, իսկ ղեկավարն՝ ասուլիսով:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը, նկատի առնելով ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ ՄԽ առնչությամբ Ադրբեջանի գործունեությունը, մեր երկրի վարած արտաքին քաղաքականությունում նախաձեռնող լինելու սկզբունքի ամրագրումը կարեւորեց եւ շեշտեց, որ հարկ է աշխատել ոչ միայն ՄԱԿ-ի անդամ երկրների հետ, այլեւ դրսեւորել ավելի լայն ընդգրկում եւ չանտեսել նաեւ իսլամական երկրների հետ աշխատանքը: ԲՀԿ եւ ՀՀԿ ներկայացուցիչներն էլ առանձնապես չտարբերվեցին նույն առնչությամբ իրենց գնահատականներում:
ԱՄՆ-ում Բուշի դեմ խաղաղ ցուցարարների ձերբակալման փաստն էլ, Ստեփան Սաֆարյանի կարծիքով, սխալ է դիտարկել որպես Միացյալ Նահանգների ոչ ժողովրդավար լինելու ապացույց: Լարիսա Ալավերդյանն էլ ընդգծեց, որ հարկավոր է զանազանել հասցեական ու մասսայական ձերբակալությունները եւ Հայաստանում եղածը գնահատեց մասսայական. «Երբ «Ժառանգություն» խմբակցությունը խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին՝ նա խնդիր չունի այս երկիրը տապալելու: Ցավոք, ԶԼՄ-ներում այդ մեղեդին են հնչեցնում: Մինչդեռ միակ ընդդիմադիր խմբակցությունը փրկում է պառլամենտի եւ երկրի դեմքը»: ԱՄՆ-ում 200-ից ավելի ցուցարարների ձերբակալության առնչությամբ ՕԵԿ-ը գնահատական տալուց զերծ մնաց` դա ԱՄՆ դատական մարմինների գործը համարելով: ՀՅԴ տեսանկյունից՝ անկախ մեր երկրի չափ ու դիրքից, եթե որդեգրել ենք ժողովրդավարական սկզբունքներ, իրավունք ունենք նաեւ կարեւորելու դրանք այլ երկրներում:
ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն էլ կարծիք հայտնեց, որ իրեն ժողովրդավարության արտահանող համարող Միացյալ Նահանգները հարկ է ժողովրդավարական մոտեցում դրսեւորի իր երկրում նույնպես:
Իսկ թե «ում հրամանով է կրակ արձակվել մարտի մեկին» հարցի պատասխանը իմանալու համար խորհրդարանականները՝ բացառությամբ «Ժառանգություն» խմբակցության, սպասում են իրավապահների պարզաբանումներին եւ պնդում, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցածի առնչությամբ յուրաքանչյուր քրեական գործ հստակ մեղադրական պետք է ունենա եւ զերծ լինի քաղաքական հաշվեհարդարից:
- ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ` «ՑԱՎՈՏ, ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 10Երեկ կառավարությունում քաղաքական կոալիցիայի համաձայնագիր ստորագրեցին Սերժ Սարգսյանը (Հանրապետական կուսակցություն), Գագիկ Ծառուկյանը («Բարգավաճ Հայաստան»), Արթուր Բաղդասարյանը («Օրինաց երկիր»), Արմեն Ռուստամյանը ...ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 27«Միգուցե հարմար պահ է վերլուծելու անցած ուղին: Այսօր այլեւս մենք գործ չունենք ուղղակի քաղաքական շարժման հետ: Սա ոչ թե անգամ հասարակական շարժում է, այլ պայքար ամբողջ հասարակության, ժողովրդի` հանցագործ, ...ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 16Հայաստանս բացառիկությունների երկիր է դարձել, թեեւ մեր պատմությամբ հիացողները կուղղեն, թե այդպիսին էլ եղել ենք: Բայց վերջին ժամանակներս բացառիկությունը մեր այնպես է մեկտեղվում, որ մնում է զարմանալ ու զարմանալ ...2008-Ի ՄԱՐՏԻ 1. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵԼԸ...
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ 2Բոլորս տեղյակ ենք մարտի 1-ի իրադարձություններին: Ինչո՞ւ հետընտրական զարգացումները նման՝ ոչ քաղաքակիրթ, ցավալի ավարտ ունեցան եւ կա՞ր, արդյոք, այլընտրանք: Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հետադարձ ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԳՈՒՑԵ ԻՐ ԿԱՄՔԻՑ ԱՆԿԱԽ ԹԵՔՎԻ ԴԵՊԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 4Ժողովրդական կուսակցության, «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանը շարունակելու է ծառայել ժողովրդին, իսկ քաղաքականությանը մասնակցության առումով հետեւելու է քաղաքական գործընթացներին: Երեկ «Հայելի» ակումբում ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը զուգահեռներ անցկացրեց Ղարաբաղի եւ Կոսովոյի անկախության ճանաչման միջեւ: Ըստ Մելիքյանի` Կոսովոյի անկախության ճանաչումը ինքնավար ...ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
Հ. Չ.Մարտի 20-ին Հրանտ Դինքի սպանության գործով դատական հերթական նիստում պարտականության մեջ թերացման մեղադրանքով կալանված ժանդարմերիայի ենթասպաներ Օքան Շիմշեքն ու Վեյսել Շահինը աղմկահարույց խոստովանություն ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԴՈՂՈՒ ՓԵՐԻՆՉԵՔԸ
Երեկ Թուրքիայում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է Թուրքիայի Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը: Հիշեցնենք, որ Փերինչեքը Հայոց ...Ս. ԼԱՎՐՈՎ. «ԿՈՍՈՎՈՅԻՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ»
Երեկ «Ազգը» տեղեկացրեց, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը թույլատրել է զենք վաճառել Սերբիայից անջատված Կոսովոյին: Այս կապակցությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կոսովոյին զենք մատակարարելու ...ԿԻՊՐՈՍԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների առաջնորդներ Դիմիտրիս Խրիստոֆիասը եւ Մեհմեդ Ալի Թալաթը երեկ կղզում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման բանակցություններ են սկսել: Սա նրանց առաջին հանդիպումն ...ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄԵՂԱ ԵՆ ԳԱԼԻՍ ՀՐԵԱՆԵՐԻ ԱՌՋԵՎ: ԻՍԿ ԹՈ՞ՒՐՔԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Ինձ թվում է՝ հայը նույնիսկ երազում, նույնիսկ ոչ հեռավոր ապագայում չի պատկերացնի, որ Թուրքիայի ղեկավարը անմիջականորեն ելույթ է ունենում.... Հայաստանի Ազգային ժողովում... թուրքերեն: Ներողություն է խնդրում ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ
Մերձմոսկովյան Պուշկինի շրջանում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, քաղաքացուն, վզի շրջանում դանակով վիրավորված վիճակում, գտել են նախորդ օրն առավոտյան Զավետի Իլյիչա ավանի Վոկզալնայա փողոցում: ...ԻՐԱՔՈՒՄ ՀԱՅ Է ԶՈՀՎԵԼ
Իրաքում պայթյունի հետեւանքով մարտի 10-ին մահացել է Հավերթաունի քաղաքացի Ալբերտ Հարությունյանը: Իրաքում նա աշխատում էր բանակում որպես թարգմանիչ: Նա իր հոր եւ եղբայրների հետ գաղթել էր այս երկիր 1985-ին:ՀԱՅ-ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԺՆԵՎՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Մարտի 18-ին Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի ամենօրյա տեղեկագրում հրապարակել են Հայոց ցեղասպանության «ուսումնասիրության» ուղղությամբ ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԽորհրդարանի ավանդական ճեպազրույցներին երեկ ներկայացան բոլոր 5 խմբակցությունները եւ կարեւորեցին քաղաքական կոալիցիայի քառակողմ համաձայնագիրը, բացառություն կազմեց «Ժառանգությունը», որի ներկայացուցիչ Ստեփան ...ԽՌՈՎՔ` ՄԵԾ ՊԱՀՔԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
Ս. Մ.Պահքի շրջանում քաղաքական անկայուն իրավիճակի բնորոշմամբ ուշագրավ է մարտի 3-ին աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրած ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքը, թե. «Այս մեծ պահքի շրջանն անցանք իրարամերժ եւ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Է ՀԵՏԱՄՈՒՏ ԼԻՆԵԼՈՒ ՄՇԱԿԱՀՈՂԵՐԻ ԻՐԱՑՄԱՆԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ կառավարությունն օրերս կայացած նիստում քննարկել է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ վարձակալության տրամադրված հողամասերի խնդիրը: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ...ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄ՝ «ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է երկվորյակների պատկերով արծաթե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու ...ԵՐԵՎԱՆՈՒՄ 2008-ԻՆ ԵՎՍ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԾԱՎԱԼՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Ա. Մ.2007-ին Երեւանում իրականացվեցին մեծածավալ շինարարական եւ բարեկարգման աշխատանքներ: Անցյալ տարի սկսված մի քանի խոշոր նախագծերի շինարարությունը շարունակվում է նաեւ այս տարի: Դրանց ծանոթանալու նպատակով երեկ ...ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻՑ ՏՈՒԺԱԾ 1291 ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ 355 ՄԼՆ 790.4 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Ն. Մ.Երեկ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հաստատվել է ՀՀ-ում 2007 թվականին արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետեւանքով անկած ...ՀԵՌԱՑԱՎ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
1Մարտի 20-ին վախճանվել է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, վաստակաշատ մանկավարժ Վարազդատ Հարությունյանը: Մեծ է նրա վաստակը ոչ միայն ճարտարապետության ոլորտում: Վարազդատ Հարությունյանը ...ԶԱՏԿԱԿԱՆ ԹԵՄԱՆ` ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՐԿԱ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀարության տոնը քրիստոնյաների ամենանվիրական եւ կարեւորագույն իրադարձությունը լինելուց զատ, մի երեւույթ եւ իրողություն է, որ գալիս է մեր քրիստոնեական եւ կենցաղային մշակույթը ավելի ցայտուն կերպով ցուցադրելու ...ԱՐՈՆՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեկօրյա խաղադադարից հետո շախմատի «Ամբեր» մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: Վերելքով է խաղում Լեւոն Արոնյանը, որը 5-րդ տուրից հետո 6,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: ...ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԹԻՄԵՐԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՆՁՆԵՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչի երեք հանդիպումներով երեկ մեկնարկեց ֆուտբոլային նոր մրցաշրջանը: Այս փուլում բարձրագույն խմբի թիմերը յուրօրինակ քննության են ենթարկում առաջին խմբի ակումբներին: Լուրջ ...ՀՐԿԻԶՎԵԼ Է «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
Գ. Մ. 1Մարտի 20-ի լույս 21-ի գիշերը, մոտավորապես ժամը 1-ն անց 5 րոպեին հրկիզվել է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին պատկանող մարդատար ավտոմեքենան, որը վերջին շրջանում վարում ...ԶԵՆՔ, ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ ՄԵԿ ՕՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 20-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1955 թ. ծնվ. Շիրին Ջ.-ն եւ կամավոր հանձնել «ՏՕԶ» տիպի հրացան, հայտնելով, որ այն ձեռք է բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Հրացանն ...
ՁԵՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՈՒ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕԼԻՄՊՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՐՈՀՆ ԷԼ ՊՍԱԿՎԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄՈՒՐՃԻ ԵՎ ՍԱԼԻ ՄԻՋԵՎ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԱՆ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ

ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

