
2008-Ի ՄԱՐՏԻ 1. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵԼԸ...
Բոլորս տեղյակ ենք մարտի 1-ի իրադարձություններին: Ինչո՞ւ հետընտրական զարգացումները նման՝ ոչ քաղաքակիրթ, ցավալի ավարտ ունեցան եւ կա՞ր, արդյոք, այլընտրանք: Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հետադարձ հայացք նետել մեր նորանկախ պետության 1990-2008 թթ. անցած ուղուն, որը քաղաքական տեսանկյունից ելնելով, բաժանել ենք երկու մասի. I. 1990-1998 թթ.
1988-ին սկսված Ղարաբաղյան շարժումը, ունենալով ազգային-պահանջատիրական բնույթ, ժողովրդավարության զարգացման հզոր խթան դարձավ. մասնավորապես ի հայտ եկան քաղաքացիական հասարակությանը բնորոշ ինստիտուտների սաղմերը՝ ազատ մամուլ, քաղաքական այլընտրանքային կազմակերպություններ եւ այլն: Որպես ժողովրդավարության այս ալիքի արդյունք Հայաստանում 1990-ի մայիսին տեղի ունեցած Գերագույն խորհրդի ընտրությունները արժանացան հասարակության վստահությանը եւ գնահատվեցին ազատ ու արդար: Ժողովրդավարական այդ հզոր շարժումը հանգեցրեց նաեւ նախագահական ազատ ընտրությունների (1991) անցկացմանը, նախագահ ընտրվեց այն օրերին հասարակության վստահությունը վայելող Լ. Տեր-Պետրոսյանը: Այդ ժամանակահատվածը լավագույն պահն էր Հայաստանում ձեւավորվող քաղաքացիական հասարակության ինստիտուտներն ամրապնդելու եւ զարգացնելու համար, որոնց միջոցով էլ կայանում է իշխանություն-հասարակություն երկխոսությունը: Ենթադրվում էր, որ ՀՀ առաջին նախագահը դասեր կքաղի ղեկավարման խորհրդային համակարգի սխալներից (հարկ չենք համարում ներկայացնել այն հանգամանքը, որ խորհրդային տարիներին իսպառ բացակայում էին քաղաքացիական հասարակության վերոնշյալ ինստիտուտները, ինչն էլ իր հերթին խիստ հզորացրեց Ղարաբաղյան շարժումը) եւ համակարգված ձեւով կամրապնդի այս ինստիտուտները: Սակայն Լ. Տեր-Պետրոսյանը գնաց հակառակ ուղղությամբ: Այսպես.
1) խաթարեց կուսակցական ինստիտուտը, մասնավորապես.
ա) հարված, ընդ որում՝ առաջինը, հասցվեց ՀՀՇ-ին, երբ 1991-ին «մաքրվեց» Վ. Մանուկյանից եւ նրա համախոհներից: Այս «մաքրման» քաղաքականությունը շարունակվեց մի քանի տարի եւ, կարելի է ասել, ավարտվեց 1997-ին, երբ ՀՀՇ նախագահ ընտրվեց ոչ թե կուսակցական-գաղափարական գործիչ Է. Եգորյանը, այլ՝ Վ. Սիրադեղյանը, ով ոչ թե կուսակցական, այլ առավելապես պետական գործիչ էր: Հետեւաբար, այդ ժամանակաշրջանում ՀՀՇ-ն «լցվում» էր ապագաղափարական չինովնիկներով՝ ձեւավորվող նոր նոմենկլատուրայի ներկայացուցիչներով.
բ) կասեցվեց ՀՅԴ կուսակցության գործունեությունը,
գ) արհեստականորեն տրոհվեց ՀՌԱԿ-ը.
2) խիստ սահմանափակվեց խոսքի ազատությունը. փակվեցին այնօրյա «Հայլուրը» եւ ՀՅԴ լրատվամիջոցները, խնդիրներ ծագեցին այլ թերթերի, այդ թվում «Ազգ»-ի հրատարակման գործում.
3) հարված հասցվեց քաղաքական այլախոհությանը. պետական-կառավարչական մարմիններից դուրս մղվեցին ընդդիմադիր գործիչները: Ի դեպ, այս նույն տարիներին խոր հակասություններ կային նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Բ. Ելցինի եւ հիմնական ընդդիմադիր ուժ կոմունիստական կուսակցության միջեւ, սակայն Բ. Ելցինը իր ընդդիմախոսներին «փողոց չմղեց» եւ հանդուրժեց նրանց ներկայությունը ինչպես Դումայում, որտեղ կոմկուսը երկու անգամ (1993, 1995) մեծամասնություն ստացավ, այնպես էլ պետական-կառավարչական մարմիններում, ընդհուպ նահանգապետների պաշտոններում:
Փոխարենը, Լ. Տեր-Պետրոսյանը իր իշխանության հենարանը դարձրեց ուժային կառույցները, նախ՝ ՆԳՆ-ն, ապա՝ պաշտպանության նախարարությունը եւ սրանց «շահերի պաշտպան» երկրապահը:
Այսպիսով, 1992-1998 թթ. խաթարվեց իշխանություն-հասարակություն քաղաքակիրթ երկխոսության մեխանիզմը, ինչի արդյունքում ինչպես 1995-ի ԱԺ ընտրությունները, այնպես էլ 1996-ի նախագահական ընտրությունները չարժանացան հասարակության վստահությանը եւ գնահատվեցին որպես ոչ ազատ ու արդար: Հետեւաբար, նման ընտրություններին հասարակությունը արձագանքեց ոչ քաղաքակիրթ ձեւով, ինչի ականատեսը դարձանք 1996-ի սեպտեմբերի վերջերին: Ցավով պետք է փաստենք, որ հասարակության մի մասը, չունենալով իշխանությունների վրա ներազդելու քաղաքակիրթ այլընտրանքային ուղիներ՝ դիմեց պայքարի փողոցային տեխնոլոգիաներին: Իսկ իշխանությունները դրանց հակազդեցին բիրտ եւ կոպիտ միջոցներով: II. 1998-2008 թթ.
1998-ին տեղի ունեցած իշխանափոխությամբ ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը, թվում էր, թե Ռ. Քոչարյանը դասեր կքաղի նախկին՝ խորհրդային եւ հհշական իշխանությունների սխալներից եւ ամենայն եռանդով ձեռնամուխ կլինի քաղաքացիական հասարակություն կառուցելու գործին: Սակայն ափսոսանքով պետք է նշենք, որ հայ հասարակության հույսերը, մեր կարծիքով, այս դեպքում եւս, կարելի է ասել, չարդարացան: Ռ. Քոչարյանի ղեկավարման տարիներին ձեւավորված քաղաքական համակարգի հիմնական տարբերությունը Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին ձեւավորված քաղաքական համակարգից այն էր, որ փոխվեց Ռ. Քոչարյանի իշխանության «քաղաքական հենարանը»: Ի տարբերություն Լ. Տեր-Պետրոսյանի, ում «հենարանն» ուժային կառույցներն էին ու սրանց «շահերի պաշտպան» երկրապահը, ապա Ռ. Քոչարյանի իշխանության «հենարանը» դարձավ նրա կողմից աստիճանաբար ուժեղացվող «նոր նոմենկլատուրան» (տարբեր աստիճանի չինովնիկներ, իշխող կուսակցությունների ԱԺ պատգամավորներ, ՏԻՄ մարմինների ղեկավարներ, գործարար-օլիգարխներ, իշխանական հեռուստաընկերությունների ղեկավարներ) եւ նրա «շահերի պաշտպան» թիկնազորը: Ի դեպ, տեղին է հիշել, թե ինչպիսի դիմադրություն ցույց տվեց «նոր նոմենկլատուրան», երբ Վ. Հովհաննիսյանը (ՀՅԴ) փորձեց օրենքի ընդունման միջոցով իրավական դաշտ բերել թիկնազորի ինստիտուտը:
Ռ. Քոչարյանը շարունակեց Լ. Տեր-Պետրոսյանի սկսած քաղաքացիական հասարակության հիմնարար ինստիտուտների հնարավորությունների սահմանափակման քաղաքականությունը: Այսպես.
1) փակվեցին «նոր նոմենկլատուրայի» կողմից չվերահսկվող հեռուստաընկերությունները (Ա1+, «Նոյյան տապան», «Գալա»).
2) դատական համակարգից հեռացվեց Պարգեւ Օհանյանը, ինչը հասարակությունն ընկալեց որպես դատական անկախ համակարգ թույլ չտալու ազդանշան.
3) իշխանություններն իրենց համար ընտրությունների «մշտապես ցանկալի արդյունք ապահովելով» հասարակության աչքում հեղինակազրկեցին ընդդիմադիր ուժերին, որոնք «երբեք չեն կարողանում տեր կանգնել իրենց ստացած ձայներին»:
Փաստորեն, կրկին խաթարվեց իշխանություն-հասարակություն քաղաքակիրթ երկխոսության մեխանիզմը. հասարակության մի մասը զրկվեց իշխանական մարմինների գործողությունները վերահսկելու ինստիտուցիոնալ հնարավորությունից: Արդյունքը երկար սպասել չտվեց. առաջին անգամ արտահայտվեց Արկադի Վարդանյան «ազդանշանով», ապա՝ 2004-ի ապրիլի 12-ի դեպքերով, իսկ երրորդ անգամ՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձություններով: Դարձյալ ցավով պետք է փաստենք, որ հասարակության մի մասը, չունենալով իշխանական մարմինների վրա ներազդելու քաղաքակիրթ այլընտրանքային ուղիներ, այս անգամ եւս դիմեց պայքարի փողոցային տեխնոլոգիաներին:
Այսպիսով, 1996, 2004 եւ 2008 թթ. «փողոցային մարտերը» հետեւանք են Հայաստանում քաղաքացիական հասարակության հիմնարար ինստիտուտների ոչ լիարժեք գործունեության:
Ըստ էության, այսօր ՀՀ իշխանությունները կանգնած են հասարակության զարգացման երկընտրանքի առջեւ.
1) գնալ նոմենկլատուրային ղեկավարման ուժեղացման ճանապարհով՝ էլ ավելի մեծացնել «նոր նոմենկլատուրայի» արտոնությունները եւ լիազորությունները, ուժեղացնել ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը, շարունակել հասարակության ընդդիմադիր հատվածի «ձայնազրկումը», խիստ դժվարացնել հանրահավաքների եւ երթերի անցկացումը, մարտի 1-ի դեպքերի ողջ պատասխանատվությունը բարդել Լ. Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների վրա, ձերբակալել ընդդիմադիրներին եւ այլոց. այսինքն, մոտավորապես կրկնել բրեժնեւյան ժամանակաշրջանի նոմենկլատուրային ղեկավարման քաղաքականությունը: Ի դեպ, չպետք է մոռանալ, որ այդ քաղաքականությունը հանգեցրեց ԽՍՀՄ լճացման, ինչի հետեւանքով 1984-ին ԽՍՀՄ ղեկավար դարձավ «քաղաքական դիակ» Կ. Չեռնենկոն, որին էլ հաջորդեցին վերակառուցող Մ.Գորբաչովի հայտնվելը եւ ԽՍՀՄ փլուզումը: Ի տարբերություն խորհրդային ժամանակաշրջանի, ներկայիս հայ հասարակությունը կարող է արտահայտել իր դժգոհությունը: Քաղաքացիական հասարակության ինստիտուտների հնարավորությունները ոչ լիարժեք կիրառելու պարագայում հասարակության մի մասը, մեր կարծիքով, իր դժգոհությունը կարտահայտի հետեւյալ՝ ոչ ցանկալի ձեւերով. ա) արտագաղթ, բ) անտարբերություն ապագա բոլոր մակարդակի ընտրությունների նկատմամբ, գ) կրկին փողոցային տեխնոլոգիաների կիրառում, դ) Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից Ղարաբաղի հարցի լուծման փոխհամաձայնեցված տարբերակը հանրաքվեի դնելու դեպքում հասարակության ընդդիմադիր հատվածի մի որոշ մասը կարող է բոյկոտել հանրաքվեն կամ, որ ավելի վատ է, քվեարկել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու օգտին, եւ ով գիտի, էլ ինչ իռացիոնալ տարբերակներ:
Կամ՝
2) Հայաստանում ամրապնդել քաղաքացիական հասարակության ինստիտուտները.
ա) «բացել» անկախ եւ ընդդիմադիր հեռուստաընկերություններ.
բ) ստեղծել անկախ դատական համակարգ («Պարգեւ Օհանյան երեւույթի» խթանում).
գ) վերահսկիչ պալատը «հանձնել» ընդդիմությանը.
դ) վերստեղծել վստահություն ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: Ի դեպ, թեեւ 1990 եւ 1991 թթ. ընտրություններն անցան ոչ այնքան կատարելագործված ընտրական օրենսդրության պայմաններում եւ, այդուհանդերձ, արժանացան վստահության, բայց հետագայում, որքան էլ կատարելագործվեց օրենսդրությունը, այնքան հեղինակազրկվեց ընտրությունների ինստիտուտը, ասել է թե` ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը այնքան էլ «կախված չէ» ընտրական օրենսդրության կատարելագործման աստիճանից: Այսպիսով, մեր երկրի զարգացման ուղին գտնվում է ՀՀ իշխանությունների ձեռքին եւ մոտակա ժամանակաշրջանը ցույց կտա, թե որ ուղին է ընտրվել:
Առայժմ այսքանը:
- ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ
Քննարկում
hay գրել է:
Ապրես!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Aram գրել է:
Ես համաձայն եմ Ձեր ասածներին, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր իշխանություններն այնքան են կախված կրիմինալից,որ նրանցից ազատվելը պրակտիկորեն հնարավոր չի,չէ՞որ, այս տաս տարի,բոլոր հարցերը լուծվել են նրանց միջոցով, հետեւաբար,դարձել են նրանց գերին.Նրանք էնքաաան անպատիժ են զգում իրենց,որ սանձահարել այլեվս չի լինի.Եվ հետո, մենք ազգովի անդադար սուտ ենք խոսում ու սիրտ խառնելու աստիճան քծնում ենք.
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ` «ՑԱՎՈՏ, ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 10Երեկ կառավարությունում քաղաքական կոալիցիայի համաձայնագիր ստորագրեցին Սերժ Սարգսյանը (Հանրապետական կուսակցություն), Գագիկ Ծառուկյանը («Բարգավաճ Հայաստան»), Արթուր Բաղդասարյանը («Օրինաց երկիր»), Արմեն Ռուստամյանը ...ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 27«Միգուցե հարմար պահ է վերլուծելու անցած ուղին: Այսօր այլեւս մենք գործ չունենք ուղղակի քաղաքական շարժման հետ: Սա ոչ թե անգամ հասարակական շարժում է, այլ պայքար ամբողջ հասարակության, ժողովրդի` հանցագործ, ...ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 16Հայաստանս բացառիկությունների երկիր է դարձել, թեեւ մեր պատմությամբ հիացողները կուղղեն, թե այդպիսին էլ եղել ենք: Բայց վերջին ժամանակներս բացառիկությունը մեր այնպես է մեկտեղվում, որ մնում է զարմանալ ու զարմանալ ...2008-Ի ՄԱՐՏԻ 1. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵԼԸ...
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ 2Բոլորս տեղյակ ենք մարտի 1-ի իրադարձություններին: Ինչո՞ւ հետընտրական զարգացումները նման՝ ոչ քաղաքակիրթ, ցավալի ավարտ ունեցան եւ կա՞ր, արդյոք, այլընտրանք: Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հետադարձ ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԳՈՒՑԵ ԻՐ ԿԱՄՔԻՑ ԱՆԿԱԽ ԹԵՔՎԻ ԴԵՊԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 4Ժողովրդական կուսակցության, «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանը շարունակելու է ծառայել ժողովրդին, իսկ քաղաքականությանը մասնակցության առումով հետեւելու է քաղաքական գործընթացներին: Երեկ «Հայելի» ակումբում ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը զուգահեռներ անցկացրեց Ղարաբաղի եւ Կոսովոյի անկախության ճանաչման միջեւ: Ըստ Մելիքյանի` Կոսովոյի անկախության ճանաչումը ինքնավար ...ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
Հ. Չ.Մարտի 20-ին Հրանտ Դինքի սպանության գործով դատական հերթական նիստում պարտականության մեջ թերացման մեղադրանքով կալանված ժանդարմերիայի ենթասպաներ Օքան Շիմշեքն ու Վեյսել Շահինը աղմկահարույց խոստովանություն ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԴՈՂՈՒ ՓԵՐԻՆՉԵՔԸ
Երեկ Թուրքիայում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է Թուրքիայի Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը: Հիշեցնենք, որ Փերինչեքը Հայոց ...Ս. ԼԱՎՐՈՎ. «ԿՈՍՈՎՈՅԻՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ»
Երեկ «Ազգը» տեղեկացրեց, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը թույլատրել է զենք վաճառել Սերբիայից անջատված Կոսովոյին: Այս կապակցությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կոսովոյին զենք մատակարարելու ...ԿԻՊՐՈՍԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների առաջնորդներ Դիմիտրիս Խրիստոֆիասը եւ Մեհմեդ Ալի Թալաթը երեկ կղզում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման բանակցություններ են սկսել: Սա նրանց առաջին հանդիպումն ...ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄԵՂԱ ԵՆ ԳԱԼԻՍ ՀՐԵԱՆԵՐԻ ԱՌՋԵՎ: ԻՍԿ ԹՈ՞ՒՐՔԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Ինձ թվում է՝ հայը նույնիսկ երազում, նույնիսկ ոչ հեռավոր ապագայում չի պատկերացնի, որ Թուրքիայի ղեկավարը անմիջականորեն ելույթ է ունենում.... Հայաստանի Ազգային ժողովում... թուրքերեն: Ներողություն է խնդրում ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ
Մերձմոսկովյան Պուշկինի շրջանում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, քաղաքացուն, վզի շրջանում դանակով վիրավորված վիճակում, գտել են նախորդ օրն առավոտյան Զավետի Իլյիչա ավանի Վոկզալնայա փողոցում: ...ԻՐԱՔՈՒՄ ՀԱՅ Է ԶՈՀՎԵԼ
Իրաքում պայթյունի հետեւանքով մարտի 10-ին մահացել է Հավերթաունի քաղաքացի Ալբերտ Հարությունյանը: Իրաքում նա աշխատում էր բանակում որպես թարգմանիչ: Նա իր հոր եւ եղբայրների հետ գաղթել էր այս երկիր 1985-ին:ՀԱՅ-ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԺՆԵՎՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Մարտի 18-ին Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի ամենօրյա տեղեկագրում հրապարակել են Հայոց ցեղասպանության «ուսումնասիրության» ուղղությամբ ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԽորհրդարանի ավանդական ճեպազրույցներին երեկ ներկայացան բոլոր 5 խմբակցությունները եւ կարեւորեցին քաղաքական կոալիցիայի քառակողմ համաձայնագիրը, բացառություն կազմեց «Ժառանգությունը», որի ներկայացուցիչ Ստեփան ...ԽՌՈՎՔ` ՄԵԾ ՊԱՀՔԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
Ս. Մ.Պահքի շրջանում քաղաքական անկայուն իրավիճակի բնորոշմամբ ուշագրավ է մարտի 3-ին աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրած ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքը, թե. «Այս մեծ պահքի շրջանն անցանք իրարամերժ եւ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Է ՀԵՏԱՄՈՒՏ ԼԻՆԵԼՈՒ ՄՇԱԿԱՀՈՂԵՐԻ ԻՐԱՑՄԱՆԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ կառավարությունն օրերս կայացած նիստում քննարկել է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ վարձակալության տրամադրված հողամասերի խնդիրը: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ...ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄ՝ «ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է երկվորյակների պատկերով արծաթե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու ...ԵՐԵՎԱՆՈՒՄ 2008-ԻՆ ԵՎՍ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԾԱՎԱԼՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Ա. Մ.2007-ին Երեւանում իրականացվեցին մեծածավալ շինարարական եւ բարեկարգման աշխատանքներ: Անցյալ տարի սկսված մի քանի խոշոր նախագծերի շինարարությունը շարունակվում է նաեւ այս տարի: Դրանց ծանոթանալու նպատակով երեկ ...ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻՑ ՏՈՒԺԱԾ 1291 ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ 355 ՄԼՆ 790.4 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Ն. Մ.Երեկ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հաստատվել է ՀՀ-ում 2007 թվականին արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետեւանքով անկած ...ՀԵՌԱՑԱՎ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
1Մարտի 20-ին վախճանվել է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, վաստակաշատ մանկավարժ Վարազդատ Հարությունյանը: Մեծ է նրա վաստակը ոչ միայն ճարտարապետության ոլորտում: Վարազդատ Հարությունյանը ...ԶԱՏԿԱԿԱՆ ԹԵՄԱՆ` ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՐԿԱ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀարության տոնը քրիստոնյաների ամենանվիրական եւ կարեւորագույն իրադարձությունը լինելուց զատ, մի երեւույթ եւ իրողություն է, որ գալիս է մեր քրիստոնեական եւ կենցաղային մշակույթը ավելի ցայտուն կերպով ցուցադրելու ...ԱՐՈՆՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեկօրյա խաղադադարից հետո շախմատի «Ամբեր» մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: Վերելքով է խաղում Լեւոն Արոնյանը, որը 5-րդ տուրից հետո 6,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: ...ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԹԻՄԵՐԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՆՁՆԵՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչի երեք հանդիպումներով երեկ մեկնարկեց ֆուտբոլային նոր մրցաշրջանը: Այս փուլում բարձրագույն խմբի թիմերը յուրօրինակ քննության են ենթարկում առաջին խմբի ակումբներին: Լուրջ ...ՀՐԿԻԶՎԵԼ Է «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
Գ. Մ. 1Մարտի 20-ի լույս 21-ի գիշերը, մոտավորապես ժամը 1-ն անց 5 րոպեին հրկիզվել է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին պատկանող մարդատար ավտոմեքենան, որը վերջին շրջանում վարում ...ԶԵՆՔ, ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ ՄԵԿ ՕՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 20-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1955 թ. ծնվ. Շիրին Ջ.-ն եւ կամավոր հանձնել «ՏՕԶ» տիպի հրացան, հայտնելով, որ այն ձեռք է բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Հրացանն ...
700 ՀԶ. ԴՈԼԱՐԱՆՈՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԵԽԽՎ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ
ՁԵՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕԴՈՒԺԸ ԿՐԿԻՆ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԻՐԱՔՑԻ ՔՐԴԵՐԻՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ

ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

