
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ` «ՑԱՎՈՏ, ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ»
Երեկ կառավարությունում քաղաքական կոալիցիայի համաձայնագիր ստորագրեցին Սերժ Սարգսյանը (Հանրապետական կուսակցություն), Գագիկ Ծառուկյանը («Բարգավաճ Հայաստան»), Արթուր Բաղդասարյանը («Օրինաց երկիր»), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ):
Հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի կարծիքով, սա աննախադեպ երեւույթ է, քանի որ նախկինում Հայաստանում կոալիցիոն համաձայնագրեր ստորագրվել են կոալիցիոն կառավարություն կազմելու մասով:
«Մենք այսօր քաղաքական կոալիցիա ենք ստեղծել, որի նպատակն է մեր երկրում իրականացնել բարեփոխումներ, լրջագույն փոփոխություններ: Անշուշտ, այս փոփոխությունները լինելու են մասշտաբային, լինելու են ցավոտ շատ շատերի համար եւ որպեսզի այս փոփոխությունները հնարավոր լինի իրականացնել ողջ մասշտաբով, մեզ անհրաժեշտ է հասարակական լուրջ աջակցություն», ստորագրումից հետո ասաց վարչապետը: Սարգսյանը նաեւ խնդրեց լրատվամիջոցներին «աջակից լինել մեր երկրում իրականացնելու լրջագույն փոփոխություններ»: ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն, իր հերթին, նշեց, որ ստորագրված փաստաթուղթը տեւական բանակցությունների միջոցով հասունացել էր, եւ նախ եւ առաջ քաղաքական համաձայնության փաստաթուղթ է, որում հնարավոր չէ գտնել, թե ով ինչ պաշտոններ է ստանձնում: «Մենք սա չենք կարեւորել, այլ քաղաքական հարցերի համաձայնեցումը», ավելացրեց Ռուստամյանը:
Դաշնակցությունը այս համաձայնագրով երեք հիմնական խնդիր է հետապնդել: Առաջինը, ըստ Ռուստամյանի, անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի առկա ներքաղաքական լարվածությունն արագ լիցքաթափվի, ինչի համար նախ եւ առաջ անհրաժեշտ են քաղաքական կամք եւ համաձայնության գնալու գիտակցություն: Մնացած խնդիրները, որ պետք է դրանից հետո իրականացվեն, արձանագրված են համաձայնագրում:
«Այն խնդիրները, որ նշված են առաջնահերթությունների մեջ, ճիշտ են մատնանշված: Դրանք իսկապես այն հարցերն են, որ այսօր անհրաժեշտ են մեր երկրին եւ որոնց լուծմամբ մենք քայլ առ քայլ էական փոփոխություն ենք մտցնելու մեր կյանքում», պարզաբանեց Ռուստամյանը: Միաժամանակ, իրականացվելու է երկու խնդիր. թե՛ բարեփոխումները խորքային դարձնել, թե՛ պահպանել մեր երկրում կայունությունը,ներքաղաքական ամրությունը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքերով, համաձայնագրի ստորագրումը պարտավորեցնող է, որ եւս մեկ անգամ համատեղ աշխատանքով իրականացվեն այն հույսերը, որոնք տրվել են ժողովրդին: «Ժողովուրդը սպասելիք ունի, իսկ մենք պետք է կարողանանք մեր ներկայացրած ծրագիրը միասին իրականացնել, ոչ միայն ասենք, այլեւ իրականացնենք»: Ըստ Ծառուկյանի, կա համոզվածություն, որ նոր կազմով իսկապես կաշխատեն եւ ժողովրդի համար պայմաններ կստեղծեն աշխատելու, սովորելու, ապրելու բարեկեցիկ ու բարգավաճ:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց, որ Հայաստանի քաղաքական կյանքում առաջին լայնածավալ նմանօրինակ փաստաթուղթն է, որ ունի մի քանի առանձնահատկություններ: «Առաջինը, փաստաթուղթը ստորագրող քաղաքական ուժերը ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրություններում հավաքել են ծանրակշիռ թվով ձայներ, ինչը նշանակում է, որ Հայաստանի ապագա քաղաքական կոալիցիան ունի Հայաստանի բնակչության գերակշիռ մեծամասնության քաղաքական վստահությունը», ասաց Բաղդասարյանը:
Որպես երկրորդ առանձնահատկություն Բաղդասարյանը նշեց, որ կոալիցիայի անդամները ստանձնում են քաղաքական պատասխանատվություն Հայաստանի իշխանության գործունեության համար, ինչը չի եղել նախկինում: Երրորդ առանձնահատկությունն, ըստ «Օրինաց երկրի» նախագահի, այն է, որ փաստաթուղթը ենթադրում է լայնածավալ սոցիալական-տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ Հայաստանում: Որպես վերջին առանձնահատկություն առանձնացվեց այն, որ ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան Հայաստանի ներքաղաքական իրավիճակը փորձեց օգտագործել, ծառայեցնել իր նպատակներին, եւ կոալիցիայի անդամները քաղաքական վճռականություն են ցուցաբերելու ոչ միայն երկրի ներքին, այլեւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: «Հայաստանի ապագա քաղաքական իշխանությունն ունի հանրային վստահության ծանրակշիռ ռեսուրս եւ ինքս վստահ եմ, որ սպասվող բարեփոխումներն անպայման իրականացնելու ենք»:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
Azat Mard գրել է:
"լայնածավալ սոցիալական-տնտեսական եւ քաղաքական բարեփոխումներ Հայաստանում"
Ajsinqn inch hasarak zocowrdi wra harkern en avelaznelu, aveli shat mard en bantarkelu....
R.G. գրել է:
Հարգելի կոալիցիա (պպ. Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը ,Արթուր Բաղդասարյանը , Արմեն Ռուստամյանը )այսօր Մեր հասարակոըթյունը տրոհված է երկու բևեռների, և կախված այդ կոզմերի միջև հակամարտության ելքից կորոշվի մեր հայրենիքի ճակատագիրը: Այսօր, իմ, հասարակ հայիս հասկացողությամբ կողմերի նման կեցվածքի պահպանման դեպքում ինչպիսին էլ լինի վերը նշված հակամարտության ելքը. 1. կոալիցիայի ենթադրվող հետագա օրենսդրական փոփոխություններով - ռեժիմի խստացում, այլախոհների ճզմում, արտոնյալ խավի գերիշխանության ստեղծումը և դրանից բխող մի շարք բացասական գործոններով (բնակչության բարոյալքում, արտագախթ, ...); 2. Բացառված չե նաև "Հեղափոխության -ԼՏՊ"-ականների հաղթանակը դրանից բխող անորոշություններով (պայքարի հերոսնրը գոնե ժամանակաոր ինչ որ արտոնություններ կպահանջեն իրենց և զոհվածների համար,...), որին նորից կհետևի բարոյալքությունը և արտագախթը: Բայց չ՝պետք է մոռանալ որ երկու դեպքում ել մի տևական ժամանակ մեր երկիրի քաղաքական վարկը ևպաշտշնունակությունը կնվազի, որի հետևաները անկանխատեսելի են (չ՝մանրանանք):
Գալիք 5 տարին դուք եք լինելո իմ Հայրենիքի առաջին դեմքերը, կերտողները: Այս կայք էջերում շատ վատ բաներ եմ լսում ձեր մասին, և ինձ ցավ է պատճառում որ իմ Հայրենիքը այդպիսի ՎԱՏ վակով մարդկանց ձեռքերում է: Շատ կցանկանայի որ ապացուցեիք հակառակը: Հանուն մեր Հայևենիքի բարորության առաջարկում եմ գնալ 3-րդ տարբերակին. մի կողմ դնել ձեր ամբիցիաները և գնալ մի փոքրիկ զոհողություն - համաձայնվել նոր ընտրությունների (հատկապես որ 78տ ընտրազանգվածով բան չունեք կորցնելու): Թվաբանուունը թողնում եմ ձեզ - համեմատեք թե ինչ ենք կորցնում այս 3 դեպքերից յուրաքանչյուրում՞...
Xelk գրել է:
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ ԹԵ՞ ՔԱՐԱԳԼՈՒԽ ՀՐԵՇ:
Xelk գրել է:
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ ԹԵ՞ ՔԱՌԱԳԼՈՒԽ ՀՐԵՇ:
gevorg գրել է:
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ
Երեկ կառավարությունում քաղաքական կոալիցիայի համաձայնագիր ստորագրեցին Սերժ Սարգսյանը , Գագիկ Ծառուկյանը , Արթուր Բաղդասարյանը , Արմեն Ռուստամյանը -
-
-Չգիտեմ, խնդամ, թէ լամ ...
ar man գրել է:- gevorg
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱԵրեկ կառավարությունում քաղաքական կոալիցիայի համաձայնագիր ստորագրեցին Սերժ Սարգսյանը , Գագիկ Ծառուկյանը , Արթուր Բաղդասարյանը , Արմեն Ռուստամյանը -
-
-Չգիտեմ, խնդամ, թէ լամ ...
Ողբացեք, ողբացեք, տեսեք թէ ովքեր են մեր ազգի մեծերը ...
-Ղումարբազը
-Դոդը
-Քույրիկը
-և Ընկերը
-- gevorg
armen a գրել է:- ar man
Ողբացեք, ողբացեք, տեսեք թէ ովքեր են մեր ազգի մեծերը ...
-Ղումարբազը
-Դոդը
-Քույրիկը
-և Ընկերը
-
gevorg
Սերժ Սարգսյանը , Գագիկ Ծառուկյանը , Արթուր Բաղդասարյանը , Արմեն Ռուստամյանը
-Կիսագրագետ Ղումարբազը
-Անգրագետ Դոդը
-Դավաճան Քույրիկը
-և հայտնի թէ չէ ում՝ Ընկերը
Ահա մեր ազգի սերուցքը,որը մեզ տանելու է "Երկու անգամ ավելի լավ Հայաստան"(մեջբերում՝ Սերժիկ Սարգսյանի նախընտրական "հանճարեղ" լոզունգից):
-ՈՒրեմն՝ առա՜ջ Հայաստան ...
.- ar man
HAYKAKAN գրել է:
ՍՐԱՆՔ ԱթՕռԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՆՑ ՄԱՄԱՅԻՆ ԵԼ ԿՑԱխԵՆ.
ՔԱՌԱԿՈՂՄ ԿՈԱԼԻՑԻԱ` «ՑԱՎՈՏ, ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 10Երեկ կառավարությունում քաղաքական կոալիցիայի համաձայնագիր ստորագրեցին Սերժ Սարգսյանը (Հանրապետական կուսակցություն), Գագիկ Ծառուկյանը («Բարգավաճ Հայաստան»), Արթուր Բաղդասարյանը («Օրինաց երկիր»), Արմեն Ռուստամյանը ...ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 27«Միգուցե հարմար պահ է վերլուծելու անցած ուղին: Այսօր այլեւս մենք գործ չունենք ուղղակի քաղաքական շարժման հետ: Սա ոչ թե անգամ հասարակական շարժում է, այլ պայքար ամբողջ հասարակության, ժողովրդի` հանցագործ, ...ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 16Հայաստանս բացառիկությունների երկիր է դարձել, թեեւ մեր պատմությամբ հիացողները կուղղեն, թե այդպիսին էլ եղել ենք: Բայց վերջին ժամանակներս բացառիկությունը մեր այնպես է մեկտեղվում, որ մնում է զարմանալ ու զարմանալ ...2008-Ի ՄԱՐՏԻ 1. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵԼԸ...
ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ 2Բոլորս տեղյակ ենք մարտի 1-ի իրադարձություններին: Ինչո՞ւ հետընտրական զարգացումները նման՝ ոչ քաղաքակիրթ, ցավալի ավարտ ունեցան եւ կա՞ր, արդյոք, այլընտրանք: Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հետադարձ ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԳՈՒՑԵ ԻՐ ԿԱՄՔԻՑ ԱՆԿԱԽ ԹԵՔՎԻ ԴԵՊԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 4Ժողովրդական կուսակցության, «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանը շարունակելու է ծառայել ժողովրդին, իսկ քաղաքականությանը մասնակցության առումով հետեւելու է քաղաքական գործընթացներին: Երեկ «Հայելի» ակումբում ...«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը զուգահեռներ անցկացրեց Ղարաբաղի եւ Կոսովոյի անկախության ճանաչման միջեւ: Ըստ Մելիքյանի` Կոսովոյի անկախության ճանաչումը ինքնավար ...ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
Հ. Չ.Մարտի 20-ին Հրանտ Դինքի սպանության գործով դատական հերթական նիստում պարտականության մեջ թերացման մեղադրանքով կալանված ժանդարմերիայի ենթասպաներ Օքան Շիմշեքն ու Վեյսել Շահինը աղմկահարույց խոստովանություն ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԴՈՂՈՒ ՓԵՐԻՆՉԵՔԸ
Երեկ Թուրքիայում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է Թուրքիայի Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը: Հիշեցնենք, որ Փերինչեքը Հայոց ...Ս. ԼԱՎՐՈՎ. «ԿՈՍՈՎՈՅԻՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ»
Երեկ «Ազգը» տեղեկացրեց, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը թույլատրել է զենք վաճառել Սերբիայից անջատված Կոսովոյին: Այս կապակցությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կոսովոյին զենք մատակարարելու ...ԿԻՊՐՈՍԻ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների առաջնորդներ Դիմիտրիս Խրիստոֆիասը եւ Մեհմեդ Ալի Թալաթը երեկ կղզում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման բանակցություններ են սկսել: Սա նրանց առաջին հանդիպումն ...ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄԵՂԱ ԵՆ ԳԱԼԻՍ ՀՐԵԱՆԵՐԻ ԱՌՋԵՎ: ԻՍԿ ԹՈ՞ՒՐՔԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 2Ինձ թվում է՝ հայը նույնիսկ երազում, նույնիսկ ոչ հեռավոր ապագայում չի պատկերացնի, որ Թուրքիայի ղեկավարը անմիջականորեն ելույթ է ունենում.... Հայաստանի Ազգային ժողովում... թուրքերեն: Ներողություն է խնդրում ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ
Մերձմոսկովյան Պուշկինի շրջանում Հայաստանի քաղաքացի է սպանվել: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, քաղաքացուն, վզի շրջանում դանակով վիրավորված վիճակում, գտել են նախորդ օրն առավոտյան Զավետի Իլյիչա ավանի Վոկզալնայա փողոցում: ...ԻՐԱՔՈՒՄ ՀԱՅ Է ԶՈՀՎԵԼ
Իրաքում պայթյունի հետեւանքով մարտի 10-ին մահացել է Հավերթաունի քաղաքացի Ալբերտ Հարությունյանը: Իրաքում նա աշխատում էր բանակում որպես թարգմանիչ: Նա իր հոր եւ եղբայրների հետ գաղթել էր այս երկիր 1985-ին:ՀԱՅ-ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԺՆԵՎՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Մարտի 18-ին Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի ամենօրյա տեղեկագրում հրապարակել են Հայոց ցեղասպանության «ուսումնասիրության» ուղղությամբ ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԽորհրդարանի ավանդական ճեպազրույցներին երեկ ներկայացան բոլոր 5 խմբակցությունները եւ կարեւորեցին քաղաքական կոալիցիայի քառակողմ համաձայնագիրը, բացառություն կազմեց «Ժառանգությունը», որի ներկայացուցիչ Ստեփան ...ԽՌՈՎՔ` ՄԵԾ ՊԱՀՔԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ
Ս. Մ.Պահքի շրջանում քաղաքական անկայուն իրավիճակի բնորոշմամբ ուշագրավ է մարտի 3-ին աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրած ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքը, թե. «Այս մեծ պահքի շրջանն անցանք իրարամերժ եւ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ Է ՀԵՏԱՄՈՒՏ ԼԻՆԵԼՈՒ ՄՇԱԿԱՀՈՂԵՐԻ ԻՐԱՑՄԱՆԸ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ կառավարությունն օրերս կայացած նիստում քննարկել է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ վարձակալության տրամադրված հողամասերի խնդիրը: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ...ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄ՝ «ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է երկվորյակների պատկերով արծաթե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու ...ԵՐԵՎԱՆՈՒՄ 2008-ԻՆ ԵՎՍ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԾԱՎԱԼՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Ա. Մ.2007-ին Երեւանում իրականացվեցին մեծածավալ շինարարական եւ բարեկարգման աշխատանքներ: Անցյալ տարի սկսված մի քանի խոշոր նախագծերի շինարարությունը շարունակվում է նաեւ այս տարի: Դրանց ծանոթանալու նպատակով երեկ ...ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏԻՑ ՏՈՒԺԱԾ 1291 ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԿՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ 355 ՄԼՆ 790.4 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Ն. Մ.Երեկ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հաստատվել է ՀՀ-ում 2007 թվականին արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետեւանքով անկած ...ՀԵՌԱՑԱՎ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
1Մարտի 20-ին վախճանվել է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, վաստակաշատ մանկավարժ Վարազդատ Հարությունյանը: Մեծ է նրա վաստակը ոչ միայն ճարտարապետության ոլորտում: Վարազդատ Հարությունյանը ...ԶԱՏԿԱԿԱՆ ԹԵՄԱՆ` ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՐԿԱ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՀարության տոնը քրիստոնյաների ամենանվիրական եւ կարեւորագույն իրադարձությունը լինելուց զատ, մի երեւույթ եւ իրողություն է, որ գալիս է մեր քրիստոնեական եւ կենցաղային մշակույթը ավելի ցայտուն կերպով ցուցադրելու ...ԱՐՈՆՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեկօրյա խաղադադարից հետո շախմատի «Ամբեր» մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: Վերելքով է խաղում Լեւոն Արոնյանը, որը 5-րդ տուրից հետո 6,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը: ...ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԹԻՄԵՐԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՆՁՆԵՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչի երեք հանդիպումներով երեկ մեկնարկեց ֆուտբոլային նոր մրցաշրջանը: Այս փուլում բարձրագույն խմբի թիմերը յուրօրինակ քննության են ենթարկում առաջին խմբի ակումբներին: Լուրջ ...ՀՐԿԻԶՎԵԼ Է «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ
Գ. Մ. 1Մարտի 20-ի լույս 21-ի գիշերը, մոտավորապես ժամը 1-ն անց 5 րոպեին հրկիզվել է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին պատկանող մարդատար ավտոմեքենան, որը վերջին շրջանում վարում ...ԶԵՆՔ, ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ ՄԵԿ ՕՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 20-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1955 թ. ծնվ. Շիրին Ջ.-ն եւ կամավոր հանձնել «ՏՕԶ» տիպի հրացան, հայտնելով, որ այն ձեռք է բերել ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Հրացանն ...
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿՐԱՆՔՆԵՐ
ԵԽԽՎ-Ի ԲԱՆԱՁԵՎԸ` Ե՛Ւ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, Ե՛Ւ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸՍՏ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ` ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՏՆՕՐԵՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
«ԳՈՒՇԱԿԻ՛Ր, ԹԵ Ո՞Վ Է ՏԱՆ ՏԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԸՍՏ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ, ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԼՌՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՏԵՂ-ՏԵՂ ԿՏՐԱՏՎԱԾ ՇՂԹԱՆ, ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՐԶՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1793 Վենետիկում առաջին անգամ տպագրվեց «Ղազար Փարպեցի»-ն:
- 1853 Կ. Մարքսը գրողմ է «Ազգությունները Թուրքիայում» հոդվածը, որտեղ տեղեկություններ կան տարբեր դավանանքի պատկանող հայերի թվաքանակի, արևմտահայության կրած սոցիալական ու ազգային ճնշումների մասին:
- 1905 Ծնվեց ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ Գեորգու Վերջիլը:
- 1913 Ծնվեց ինժեներ - գնդապետ Սերգեյ Ադավելյանը: Մասնակցել է Տու-104, 114, 124 և 134 ինքնաթիռների ստեղծման և փորձարկման աշխատանքներին, ԽՍՀՄ չորս և ֆրանսիական չորս շքանշանների ասպետ է:
- 1915 Սկսվեց հուշագրերի փոխանակումը Ռուսաստանի արտգործնախարարության և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև: Շուրջ մեկ ամսվա ընթացքում երեք պետությունները կնքեցին գաղտնի համաձայնագիր՝ դաշնակիցների հաղթանակից հետո Թուրքիայի սևծովյան նեղուցները և Ստամբուլը ռուսական կայսրությանը միացնելու մասին: Համաձայնագրողմ ոչ մի խոսք չկար Արևմտյան Հայաստանի մասին:
- 1922 Ծնվեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, շախմատի գծով ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր գործիչ Լորիս Քալաշյանը:
- 1925 Կոմունիստական կուսակցության Անդրերկրկոմի քարտուղար, Անդրժողկոմխորհրդի նախագահի տեղակալ Ալ. Մյասնիկյանի, Անդրկովկասի արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Ս. Մոգիլևսկու և ԽՍՀՄ փոստ-հեռագրական ժողկոմի ԱՍՖՍՀ լիազոր Գ. Աթաբեկյանի ողբերգական մահը:
- 1943 Լվովի մարզում գտնվող հայ ռազմագերիներից կազմակերպվեց «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը՝ Սերգեյ Հարությունյանի ղեկավարությամբ:
- 1954 Լույս տեսավ «Ոզնի» երգիծական հանդեսի առաջին համարը:
- 1992 Նուբարաշենում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի 1-ին դեսանտագրոհային գնդի երդման արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

