
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՓՈԹԻ-ԿՈՎԿԱՍ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՎ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
2008-ի փետրվարին ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի` Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայկական կողմի հետ քննարկվել էին նաեւ մաքսային ոլորտին առնչվող հարցեր եւ առաջարկություններ, մասնավորապես երկու կողմերի փոխգործակցության ուժեղացման անհրաժեշտությունը` ակցիզային ապրանքների, հատկապես կոնյակի կեղծված խմբաքանակները բացահայտելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետը հանձնարարական էր տվել հետամուտ լինել արծարծված հարցերի եւ առաջարկությունների հետ կապված աշխատանքների իրականացմանը:
Երեկ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը եւ ՌԴ դաշնային մաքսային ծառայության պետի տեղակալ Լեոնիդ Շորնիկովը ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի` պարզեցված ընթացակարգով, լաստանավի միջոցով կատարվելու են բեռնափոխադրումներ` մասնավորապես Փոթի-Կովկաս երթուղով, որպեսզի արտահանողները ենթաակցիզային ապրանքատեսակների համար ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում չանցնեն կրկնակի մաքսային զննություն:
Ռուսական կողմը ներկայացրել է «Կովկաս» նավահանգստի ենթակառուցվածքների առկա վիճակը եւ այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են ՌԴ մաքսային օրենսդրությանը համապատասխան ոգելից խմիչքի մաքսային ներքին տարանցիկ փոխադրումների գործընթացը, մաքսային ձեւակերպումներն ու հսկողությունն արդյունավետ կազմակերպելու համար:
Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ենթաակցիզային ապրանքների բեռնափոխադրումները կատարվում են Նովոռոսիյսկի նավահանգստում, որը ձմռան ամիսներին եւ նախատոնական օրերին մեծ կուտակումներ է առաջացնում` բնակլիմայական պայմանների եւ տրանսպորտային բեռնվածության հետ. «Ստորագրված համաձայնագրի մեջ արծարծված են այն բոլոր հարցերը, որպեսզի պարզեցված ընթացակարգով, Կովկաս նավահանգստով` լաստանավի միջոցով, կատարվեն այդ բեռնափոխադրումները»:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ներկրվող ոգելից խմիչքի եւ դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման, ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային վարչարարության մեթոդների կատարելագործման հարցում համագործակցության հեռանկարները: Պայմանավորվել են մեկ ամսվա ընթացքում տեղեկատվություն փոխանակել Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ներմուծվող ոգելից խմիչքի, ինչպես նաեւ դրա ներմուծման ժամանակ ծագող խնդրահարույց հարցերի արագ կարգավորման վերաբերյալ: Վերջիններս պայմանավորվել են նաեւ խոշոր բեռների եւ դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության հարցում համագործակցության վերաբերյալ, որը կներառի մաքսային զննման մեթոդների իրականացման գործում առկա երկու կողմերի փորձի փոխանակումը եւ այդ մեթոդների հետագա կատարելագործումը:
- ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ Է ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՐԿԻՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 13Արտակարգ դրության վերջին օրը երեկ էր, եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամփոփեց վերջին 20 օրվա իրավիճակը: Միանգամից ասենք` արտակարգ դրությունը երկարաձգելու ոչ մի պատճառ չկա, չարտոնված նոր հանրահավաքներն էլ, ...ԳԱՌՆԵՐԻ ԼՌԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԽՄԲ. 1Հ1-ի լրատվության կողմնակալության մասին գիտենք, ու ականջներս մազոլ են եղել դրա մասին լսելուց, բայց այսօրվա պրոբլեմն այն է, որ չուղղորդող տեղեկատվության փնտրտուքն էլ է ապարդյուն, քանի որ ազատ համարվող լրատվամիջոցներն ...... ՄՈԼԱԽՈՏԸ ԻՆՔՆԵՐՍ ԵՆՔ ՑԱՆՈՒՄ
ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳորիսՆորօրյա տեխնոլոգիական աշխարհում մի զգուշավորություն կա` «համակարգչային վիրուս» ասվածը, երբ ախտահարվում է... ոչ ոգեղենն անգամ: 2008-ի գարնան նորամուտն ավետող մասսայական անկարգություն... Չշարունակեմ. սկսեմ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
2ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նորընտիր նախագահ Դմիտրի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄարտի 18-20-ը Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի պետքարտուղար, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Երեկ մեկնումից առաջ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հայաստանյան լրատվամիջոցներին Կարասինը տեղեկացրեց, որ ...ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԶԱՎԵՇՏԸ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆՀանրահայտ կարծիք կա, երբ ԱՄՆ-ում փռշտոց է արձանագրվում, ողջ աշխարհում գրիպի համաճարակ է սկսվում: Ասել է թե՝ Երկիր մոլորակի շահերից է բխում աշխարհի այս երկրին մշտապես առողջ ու ողջամիտ ղեկավար կամենալ: ...ԲՈՒՇԸ ԹՈՒՅԼԱՏՐԵՑ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԿՈՍՈՎՈՅԻՆ
Նախագահ Ջորջ Բուշը թույլատրել է զենք առաքել Կոսովո: Նրա խոսքերով, Սերբիայից անջատված երկրամասի զինումը կամրապնդի ԱՄՆ-ի անվտանգությունը եւ կնպաստի աշխարհում խաղաղության հաստատմանը: Ֆրանսպրեսը նշում է, ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրեկ ՀՀ ԱԳՆ-ում փաստաթուղթ ստորագրվեց ՀՀ կառավարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ համագործակցության վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը եւ Մոսկվայում ...ԴԻՆՔԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԻՄԵԼՈՒ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
«Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դինքի ընտանիքը նման որոշում է կայացրել անփութություն ցուցաբերելու համար վարչական ծառայողների դեմ հարուցված գործերում ...ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԿԱԼԱՆՔ՝ «ԱԿՕՍԻՆ» ՍՊԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Ստամբուլի Շիշլի քրեական դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել ոմն Զաֆար Ֆիլիզի, որը սպառնալիքներով լի էլեկտրոնային նամակ էր ուղարկել «Ակօս» թերթի խմբագրությանը: Հաղորդվում է, որ դատարանը նրան 2 տարվա ...ՍԼՈՎԵՆԻԱ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Տեղեկացնում ենք, որ մարտի 14-ին Լեհաստանի եւ Սլովենիայի արտգործնախարարությունների միջեւ արտոնագրերի թողարկման վերաբերյալ ստորագրված համաձայնագրի եւ ընդհանուր հյուպատոսական կարգի հիման վրա Երեւանում Լեհաստանի ...ԵԱՀԿ ՄԽ. «ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ... ԲԱՅՑ ԼՂ ԱՊԱԳԱ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ Է»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«...Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը եւ Միացյալ Նահանգներն աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ հետեւաբար չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, միաժամանակ հաստատելով, որ Լեռնային ...ՄԵՐԿԵԼԸ «ՀՈԼՈՔՈՍԹԻ ԱՄՈԹԻ» ՄԱՍԻՆ Է ԽՈՍՈՒՄ
Հ. Ծ. 3Իսրայելի պետության հիմնադրման 60-ամյակի առթիվ 3-օրյա իր այցելության ավարտին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Իսրայելի խորհրդարանում ելույթ ունենալով նշել է, որ գերմանացիները «ամոթի զգացումով են համակված» ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ 10,1 ՏՈԿՈՍ
Ա. Մ.2008-ի հունվար-փետրվարին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 10,1 տոկոս: Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս տարվա առաջին երկու ամիսներին երկրի համախառն ներքին արդյունքը կազմել ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՓՈԹԻ-ԿՈՎԿԱՍ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՎ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2008-ի փետրվարին ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի` Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայկական կողմի հետ քննարկվել էին նաեւ մաքսային ոլորտին առնչվող հարցեր եւ առաջարկություններ, մասնավորապես ...ԿԲ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱՂԱԴՐՅԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԿԲ մամուլի ծառայություն2005թ. թվականի սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների եւ տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ: Հարցումների նպատակն է. (ա) գնահատել ներկա տնտեսական ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ, ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Ա. Մ.Բնակչության բնակարանային կարիքների ապահովման մասին կառավարության ընդունած երկու նախկին որոշումներում կատարած փոփոխությունները երեկ ներկայացրեց քաղաքաշինության փոխնախարար Կառլեն Գեւորգյանը: Համաձայն այդ ...ԶՈՀՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ` 200 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՆՊԱՍՏ
Ա. Մ.Կառավարությունը երեկ հաստատել է Հայաստանի` զոհված ազգային հերոսի ընտանիքի նպաստի վճարման կարգը: Համաձայն դրա, նպաստի չափը սահմանվել է 200 հազար դրամ: Հանձնարարվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին` ...ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՔԱՈՍ Է
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՕրենսդրական բաց չկա հեղինակային իրավունքի պաշտպանությունը ապահովելու համար: Մեր օրենսդրությունն անգամ լիովին համանման է եվրոպական երկրներում գործողին: Սակայն այնտեղ հեղինակային եւ հարակից իրավունքները ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՍ ՄԵԿ ԳԻՐՔ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱրձակագիր Գրիգոր Ջանիկյանի ֆրանսերենից կատարված թարգմանությամբ եւ պետական բյուջեի հատկացմամբ հրատարակվել է կատալոնացի արձակագիր, բանաստեղծ եւ խոհագիր Մարիա Անխելս Անգլադայի «Արամի հուշատետրը» վեպը, որն ...ՀԱՅ ԹԱՏՐՈՆԸ ՀԵՏԸՆԹԱՑ Է ԱՊՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 27-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ համարվում է «Թատրոնի միջազգային օր»: «Հայացք» ակումբը հրավիրել էր ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Հրաչյա Աշուղյանին: Երկարամյա վաստակ ունեցող ...SYSTEM OF A DOWN-Ի ՀԱՄԵՐԳԸ ՍՈԼԹ ԼԵՅՔ ՍԻԹԻՈՒՄ
System of a Down ռոք խումբը Սերժ Թանգյանի գլխավորությամբ առաջիկայում հանդես կգա համերգով Սոլթ Լեյք Սիթիում: Հայ-ամերիկյան ռոք խումբը չի ցրվել, այլ ուղղակի ժամանակավոր դադար է վերցրել: Նշենք, որ 1998 թվականից ...ՎԱՂԸ՝ «ԱԶԳ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Խախտելով պարբերականությունը, «Ազգ»-ի մշակութային հավելվածը լույս կտեսնի վաղը: Այս անգամ Ն. Զարյան-Հր. Քոչար գնահատման հարցի շուրջ բանավեճում իր տեսակետները կպարզի Հրաչյա Քոչարի դուստրը՝ Նվարդ Քոչարը: ...«ՈՒԼԻՍԸ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎՆ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆոր մրցաշրջանին նախապատրաստվող բարձրագույն խմբի թիմերից բոլորից շատ ստուգողական հանդիպումներ է անցկացնում «Ուլիսը»: Թիմը Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ ուսումնամարզական վերջին հավաքն անցկացրեց Անթալիայում, ...«ՄԻԿԱՆ» ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱվանդույթի համաձայն Արմավիրում անցկացվող ֆուտբոլի Հունան Ավետիսյանի հուշամրցաշարին այս անգամ մասնակցեց 6 թիմ, որոնք նախնական փուլում բաժանվել էին երկու խմբի: Առաջին խմբում հաղթող ճանաչվեց Աշտարակի «Միկան», ...ՍԱՎՉԵՆԿՈ-ՇՈԼԿՈՎԻ ԶՈՒՅԳՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԳյոթեբորգում ընթանում է գեղասահքի աշխարհի հերթական առաջնությունը: Ցավոք, վնասվածքի պատճառով առաջնությանը չեն մասնակցում Անաստասիա Գրեբյոնկինան ու Վազգեն Ազրոյանը: Իսկ առաջնության առաջին պարգեւները վիճարկեցին ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄՏԱՎ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴավիթ Նալբանդյանը հաջող է հանդես գալիս Ինդիան Ուելսի թենիսի մրցաշարում: Առաջին փուլում նա հաղթեց լատվիացի Էռնեստ Գուլբիսին (6-4, 4-6, 7-6), ապա պայքարից դուրս մղեց չեխ Ռադեկ Շտեպանեկին (7-6, 0-6, 7-6): ...ԴԱՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԴԴԵՄ ՎՃԻՌԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՈՒ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳԱԼԱ-ԻՆ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում դատավոր Էդ. Նահապետյանը այս չորեքշաբթի հրապարակեց Գյումրու հարկային տեսչության եւ «ՉԱՊ» ՍՊԸ-ի` ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադրի փոխադարձ հայցով դատարանի կայացրած ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԸ 106-Ն ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 19-ի դրությամբ կալանավորվել է 106 անձ, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր 4 հոդվածներով ու նրանց նկատմամբ ...
ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԹԻՄԸ ՉՈՐՐՈՐԴՆ ԷՐ
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀՀ լրագրողների ֆուտբոլային թիմի ավագ, «Արարատ մեգեզին» ամսագրի թղթակիցՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ «ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐԸ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ 100 ՏԱՐԵԿԱՆ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Գանձա-ԵրեւանՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Լոռի-Երեւան«ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՎՐԱ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԳՈՐԾԱԴՐՎԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԱՇԽԱՏԱՆՔԸ` ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՆՊԱՏԱԿԸ` ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԵՐԱԶԱՆՔԸ` 1 ՄԻԼԻՈՆ ԻՐԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

