
ԳԱՌՆԵՐԻ ԼՌԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հ1-ի լրատվության կողմնակալության մասին գիտենք, ու ականջներս մազոլ են եղել դրա մասին լսելուց, բայց այսօրվա պրոբլեմն այն է, որ չուղղորդող տեղեկատվության փնտրտուքն էլ է ապարդյուն, քանի որ ազատ համարվող լրատվամիջոցներն էլ վերածվել են ընդդիմության խոսափողի: Լրատվամիջոցներն ասես բաժանվել են Սերժի ու Լեւոնի բանակների ու քարոզչական պատերազմ հայտարարել միմյանց` աշխատելով իրար ինադու, եւ տեղեկատվական բլոկադայի մեջ է հայտնվել ողջ հասարակությունը:
Բացահայտ կամ վատ քողարկված քարոզչության վիրուսը վարակել է հայկական ԶԼՄ օրգանիզմը, եւ թերթերի ու եթերի շատ թողարկումներ, հազի ու փռշտոցի պես, վարակը տարածում են: Տենդենցիոզ լրատվության հոսքն ու լրագրողների կանխակալ տրամադրվածությամբ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը սովետական օրերն են հիշեցնում, երբ քաղաքական վերլուծությունները ոչ թե ԶԼՄ-ում էին մատուցվում, այլ մի բաժակ սուրճի հետ ու պատրվակով` բարեկամի խոհանոցում:
Պատրանքը, թե գոնե տեղական ֆինանսավորում չունեցող օրգանը կարող է վարակազերծ լինել, հօդս ցնդեց վերջնականապես. «Ազատություն» ռադիոկայան լսելու ընտրական շրջանի փորձս ինձ համոզեց, որ այդ անունն արդեն չի համապատասխանում կրողին: Ընդ որում, ռադիոկայանի «բացիլակրության» ախտանշաններն աճում էին Տեր-Պետրոսյանի հանրահավաքային թափի աճին զուգահեռ: Իսկ ինձ համար մեկ է` լրագրողները պատվիրատո՞ւ ունեն, թե՞ ուղղակի մտածողական ստերեոտիպերի գերի են ու իներցիայով իշխանությունը տեսնում են միայն անգիր արած Բաղրամյան պողոտայի միեւնույն հասցեում` չնկատելով օպերայի հրապարակում Տեր-Պետրոսյանի դարանակալ իշխանությունը:
Փետրվարի 26-ի Սերժ Սարգսյանի միտինգի մասին «Ազատության» ռեպորտաժը մի խնդիր ուներ միայն` կասկածի տակ դնել սեփական կամքով դրան մասնակցելու հարցը, եւ Սերժի ու Լեւոնի միտինգներն իրար հետ «կռվցնել» որպես լավի ու վատի` պարտադրված ու կամավոր մասնակցության հակադրություն ստեղծելով: Լրագրողը մանրազնին ու հետեւողական «հետաքննություն» էր անցկացնում ու խաչաձեւ հարցաքննությամբ փորձում «պարզել» Սերժի միտինգին գնացողների կամային հատկանիշները, բռնել ինչ-որ լեզվական սայթաքումներ, ստիպված լինելու այն խոստովանությունը կորզել, որ կանխակալորեն վերագրում էր նրանց: Կամավորների հետ մեկումեջ նաեւ համերգի խաթեր եկածների «բացահայտման» համար ներդրված ջանքը գովելի է, բայց տարօրինակ է, թե ինչու նույն ջանասիրությամբ չեն լուսաբանվում նաեւ օպերայի հրապարակ գնացողների շարժառիթները:
Գուցե լրագրողը օպերայի երգ ու պարը ոչ թե լիրիկական շեղում, այլ քաղաքակա՞ն զեղում է համարում: Ռեպորտաժի հեղինակը իր «հետաքննությունը» եզրափակեց մերկապարանոց մի հայտարարությամբ, թե` մասնակիցներից շատերը այդտեղից գնացին օպերայի հրապարակ: Պարզ չէր, թե լրագրողն արդյոք հետեւե՞լ էր դավանափոխ ու դարձի եկածներին ու համոզվե՞լ, թե նրանք, առանց ճշմարիտ ուղուց շեղվելու եւ ճամփեքի խանութ-սրճարաններում մոլորվելու, դուզ օպերա են գնացել, թե՞ ինքնուրույն էր որոշել նրանց «տրամաբանական» ուղերթը: Իսկ գուցե նրանք նախ օպերայի՞ միտինգից էին Սերժի միտինգ եկել, ինչ է, լրագրողը դեմքով հատիկ-հատիկ ճանաչո՞ւմ է, թե ով որ միտինգում է գրանցվել, կամ գուցե մարդը որեւէ միտինգի մշտական գրանցում չի ուզում, այլ ուզում է երկու կողմերին էլ լսել ու նոր կողմնորոշվել, ինչո՞ւ է դրան իր ուզած քաղաքական աստառը տալիս:
Եթե լրագրողը իսկապես հետեւել էր միտինգավորներին, ապա ինչո՞ւ էր ձեռքից բաց թողել նման հետաքրքրական թեման կոնկրետ փաստերով ներկայացնելու առիթը, ինչո՞ւ չէր շարունակել ստուգել մարդկանց կամքը` ով էր աջակցության համար օպերա գնում, ով` թամաշայի, ով` քաղաքականապես վերակողմնորոշվելու, ով` գյուղից քաղաք գալու առիթն օգտագործելով` երկու համերգի էրնեկը մի տեղ անելու: Բայց ունկնդիրների հավանական հարցերը դեկլարատիվ լրատվությանը չեն հետաքրքրում: Ամենատհաճը ռեպորտաժի այն հատվածն էր, որ ներկայացնում էր, թե ինչպես են, կարծեմ Վանաձորում, դպրոցականները ցույցի դուրս եկել ու բողոքել, թե` վայ, էս խի՞ են մեր դասատուներին Երեւան միտինգի տարել ու մեզ դասերից զրկել, դա՛ս, դա՛ս ենք ուզում:
Իսկական սովետական լրատվություն` ուսումնատենչ պիոներների, դպրոցի մեռած ու դասերի համար յալվար ընկած աշակերտների մասին: Եթե լրագրողը մտահոգիչ էր համարել դպրոցական պարապուրդը, ապա ինչո՞ւ չէր հետաքրքրվել Տեր-Պետրոսյանի դասադուլի կոչերի հետեւանքներով, ինչո՞ւ չէր փորձել գտնել ուսանողների, որոնք, ի տարբերություն աշակերտների, հաճախ վճարում են այդ դասերի համար, ու տրամաբանական է, որ տված փողի դիմաց դաս ուզեն, բայց վախենում են դավաճան համարվելուց: Չէ՞ որ այդպիսիք բոլորիս շրջապատում էլ կան, նույնիսկ փնտրել պետք չէ, պետք է առանց դավաճանի պիտակը հուշելու հարցուփորձ անելու ցանկություն ունենալ:
«Ազատության» մեկ այլ լրագրող հաղորդում է, թե քաղաքապետարանը վկայակոչում է օպերայի շրջակայքի բնակիչների բողոքը, որ միտինգների պատճառով խախտվել է նրանց անդորրը, եւ հեգնում, թե քաղաքապետարանը առանձնապես չէր մտահոգվում, երբ այդ անդորրը խախտվում էր ամառային սրճարանների աղմուկից: Իհարկե, լրագրողը չի էլ փորձում ինքնուրույն պարզել, թե նման բողոքողներ կա՞ն արդյոք, հանկարծ ու` ճիշտ լինի: Նման լրագրությունը ոչ թե ունկնդիրներին ճշտված փաստեր ներկայացնելուն է միտված, այլ քաղաքական ենթատեքստով նրանց ուղղորդելուն՝ այ, տեսեք, բնակիչների բողոքի անվան տակ ուզում են ընդդիմության ցույցը ցրել: Իսկ երբ խոսքը վերաբերում է Տեր-Պետրոսյան թեմային, ինֆորմացիան ենթարկվում է սկլերոտիկ խմբագրման. օրինակ, ասվում է, թե Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Քոչարյանը նախագահ չի ընտրվել 1998 եւ 2003 թթ., սահմանադրական խախտումներով է առաջադրվել, եւ բառ անգամ չի ասվում, որ Տեր-Պետրոսյանն անձամբ շնորհավորել է Քոչարյանին նույն 98-ին եւ մասնակցել ինաուգուրացիայի արարողությանը: Երբ նույնիսկ նման հայտնի փաստերն են միտումնավոր շրջանցվում, ավելորդ է խոսել այն մասին, որ «Ազատության» եւ շատ այլ լրագրողների բոլորովին չհետաքրքրեցին հօգուտ Տեր-Պետրոսյանի բաժանված ընտրակաշառքների մասին վկայությունները, մինչդեռ դա սենսացիոն նյութ կլիներ` Հայաստանում ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունն էր փողով քվե առնում, միտինգի գալու ավտոբուսներ տրամադրում` նախապես փակելով եկողների պարտքերը խանութներին (այս մասին` armenianow.com, Արիս Ղազինյան), կամ որ Լեւոնի կողմնակիցները ահաբեկումներ են արել ընտրատեղամասերում եւ այլն: Այս հարցերը կարող էին հետաքրքրել միայն այն լրագրողներին, որ առաջնորդվում են ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ խնդիրներով: Մասնագիտական նախանձախնդրությամբ առաջնորդվող լրագրողը դռնեդուռ էր ընկնելու, որպեսզի բոլոր լրատվամիջոցներով ծամծմված ու բերնեբերան փոխանցված ծամոն-լուրերի փոխարեն, այ, այսպիսի բացառիկ թեմա հայթայթեր` ճշմարտությունը պարզելու պրոֆեսիոնալի մեծ հրճվանքով:
Ընտրարշավի ժամանակ «Ազատության» խմբագրությունում 3-4 «խիզախ» լրագրողներով խաչաձեւ հարցաքննությամբ գզում էին նախագահի մի թեկնածուի, ում Լեւոնը դավաճան է հայտարարում, իսկ Լեւոնի հետ հարցազրույց է անում միայն մի լրագրող ընտրարշավի վերջում` եւ թեկնածուին միայն դուրեկան ու բարեհաճ հարցեր տալով:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ շատերը ազատ (թե՞ ընդդիմադիր) լրագրողի հեշտ ու էժան աչոկներ են ուզում հավաքել` տրորելով հենց լրագրողի բուն մասնագիտական էթիկան, կեղծելով, փաստերը ընտրովի ներկայացնելով, ենթատեքստային շեշտադրումներով: Չէ՞ որ հիմա այնքան հարմար է ընդդիմադիր լրագրողի «ազնիվ» կերպարը հագնել ու այդ «ազնիվ» բարձունքից այլ կարծիք հայտնողի բերնին շրխկացնել` ֆուհ, իշխանամե՛տ, ծախվա՛ծ:
«Ազատության» ռեպորտաժները օպերայի հրապարակից, ի հակադրություն Սերժի միտինգի, միայն «անկոտրում կամքի ու վճռականության» հավաստիքն են հաղորդում` փորձ իսկ չանելով ներկայացնել հասարակության տարբեր շերտերից հավաքվածների «կամքի ու վճռականության» շատ բնական տարբերությունները: Բայց ռադիոկայանը, փոխարեն հնարավորինս անկողմնակալ պատկեր տալու, շատ է ջանում միջամտել ու «ներդրում» ունենալ քաղաքական պրոցեսների մեջ:
Մինչդեռ հենց միայն իմ «խոհանոցային» լրատվությամբ օպերայի հրապարակի շատ հետաքրքրական պատկեր է ստացվում: Օրինակ, մեկը պատմում է, որ երբ «Մանվել, Մանվել» էին գոռում, ինքը քթի տակ հայհոյում էր, մյուսի վճռականությունը Ջհանգիրյանին «ազգային հերոս» հռչակելուց հետո տեղի է տվել, մեկն ասում է, որ ուզում է իրեն իշխանությունից բացի այլ ուժային կենտրոնի մաս զգալ, մյուսն ասում է, որ ուզում է մասնակցել իշխանությունը թուլացնող միտինգներին, բայց չի ուզում, որ Լեւոնը հաղթի, մեկը տեսել էր, թե ինչպես են մի քանի տղայի փող տվել գոռալու համար, մյուսը պատմում էր, թե ինչպես են վրա տվել ու գզել մեկին, որ ասել է` «Լեւոնին էլ գիտենք», ու երբ ինքը միջամտել է` էդ էլ իրա կարծիքն ա, գզողները բացատրել են` «այստեղ գալիս են նրանք, որ կարծիք չունեն, ահա մեր կարծիքը», ու ցույց տվել Լեւոնին: Եվ վերջապես, ո՞ւր է հազարավոր քաղաքացիների տագնապը Լեւոնից, որ իրեն չմիացողներին տականք է որակում:
Այսօր էլ, ինչպես Սովետի օրոք, քաղաքական միտքը տեղափոխվել է խոհանոցներ. մարդիկ գլուխ գլխի են հավաքվում մեկի տանը կամ սրճարանում, վիրտուալ ֆորումներում, որպեսզի կարողանան ազատ խոսել: Եվ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ խոհանոցային դիսիդենտության զգուշավորությունը ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության առաջացրած վախից է: Գրաքննությունը հիմա երկու կենտրոնից է կատարվում ու երկու դեմք ունի` վարչական ու բարոյական: Ընդ որում` երկրորդը ավելի վտանգավոր է, քանի որ աշխատանքային շեֆի փոխարեն ճնշում է «հասարակական կարծիքի» հավատաքննությամբ: Աշխատանքից զրկվելու սպառնալիքի տակ շեֆի պահանջներին ես հարմարեցնում գործողություններդ, իսկ տականք համարվելու բարոյական շանտաժի տակ օպերայի հրապարակին ես հարմարեցնում միտքդ:
Իրավական դատարանի վարչական տույժը փոխհատուցվում է օպերայի հրապարակի տված բարոյական կապիտալով, տուժողն այնտեղ «ազգային հերոս» է հռչակվում, իսկ հրապարակի ահեղ դատաստանը բռնագրավում է սեփական տեսակետների կապիտալը` փոխհատուցելով դա «ազնիվ քաղաքացու» պիտակով: Իշխանության պարտադրանքին ենթարկվողը դառնում է հարմարված մարդ, հրապարակին իր տեսակետները զիջողը` զոմբի: Եվ այս բարոյական պարտադրանքի ու հավատաքննության ստրուկն է դարձել «Ազատություն» ռադիոկայանը` երեւի հրճվելով, որ իր ռեպորտաժները բարձրախոսով հնչում են համանուն հրապարակում, բայց ես արդեն չեմ միացնում ռադիոն, ինչպես առաջ չէի միացնում «Հայլուրը»: ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ, «Panorama.am» շաբաթաթերթ,
- ԽՄԲ.
Քննարկում
Gagik գրել է:
Voch hargeli Violet."Փետրվարի 26-ի Սերժ Սարգսյանի միտինգի մասին «Ազատության» ռեպորտաժը մի խնդիր ուներ միայն` կասկածի տակ դնել սեփական կամքով դրան մասնակցելու հարցը, եւ Սերժի ու Լեւոնի միտինգներն իրար հետ «կռվցնել» որպես լավի ու վատի` պարտադրված ու կամավոր մասնակցության հակադրություն ստեղծելով:" Ev du uzum es havatatsnel vor Hayastanum karogh e linel nuynisk mi kendani mard vor karogh her ir makur hogu teladrankov masnaktser Serj Sargsyan kochvogh MARDASPANI entrhavakin? Mi mardu vori mtavor karoghutyunnere tuil en talis miayn jardel u pshrel anmegh mardkants vornts miak tsankutyune ardaa aprelu tsankutyunn e, vor irents erekhanern el unenan nuyn hnaravorutyune inch vor Serji, Lfik Samoi, DODI Gagoi. Du ikd iharke kez apahovel es ko ays hodvatsov. Hetakrkir e inchkan en vjarelu, voghormeli...
ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ Է ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՐԿԻՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 13Արտակարգ դրության վերջին օրը երեկ էր, եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամփոփեց վերջին 20 օրվա իրավիճակը: Միանգամից ասենք` արտակարգ դրությունը երկարաձգելու ոչ մի պատճառ չկա, չարտոնված նոր հանրահավաքներն էլ, ...ԳԱՌՆԵՐԻ ԼՌԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԽՄԲ. 1Հ1-ի լրատվության կողմնակալության մասին գիտենք, ու ականջներս մազոլ են եղել դրա մասին լսելուց, բայց այսօրվա պրոբլեմն այն է, որ չուղղորդող տեղեկատվության փնտրտուքն էլ է ապարդյուն, քանի որ ազատ համարվող լրատվամիջոցներն ...... ՄՈԼԱԽՈՏԸ ԻՆՔՆԵՐՍ ԵՆՔ ՑԱՆՈՒՄ
ԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳորիսՆորօրյա տեխնոլոգիական աշխարհում մի զգուշավորություն կա` «համակարգչային վիրուս» ասվածը, երբ ախտահարվում է... ոչ ոգեղենն անգամ: 2008-ի գարնան նորամուտն ավետող մասսայական անկարգություն... Չշարունակեմ. սկսեմ ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
2ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նորընտիր նախագահ Դմիտրի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄարտի 18-20-ը Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի պետքարտուղար, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Երեկ մեկնումից առաջ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հայաստանյան լրատվամիջոցներին Կարասինը տեղեկացրեց, որ ...ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԶԱՎԵՇՏԸ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆՀանրահայտ կարծիք կա, երբ ԱՄՆ-ում փռշտոց է արձանագրվում, ողջ աշխարհում գրիպի համաճարակ է սկսվում: Ասել է թե՝ Երկիր մոլորակի շահերից է բխում աշխարհի այս երկրին մշտապես առողջ ու ողջամիտ ղեկավար կամենալ: ...ԲՈՒՇԸ ԹՈՒՅԼԱՏՐԵՑ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԿՈՍՈՎՈՅԻՆ
Նախագահ Ջորջ Բուշը թույլատրել է զենք առաքել Կոսովո: Նրա խոսքերով, Սերբիայից անջատված երկրամասի զինումը կամրապնդի ԱՄՆ-ի անվտանգությունը եւ կնպաստի աշխարհում խաղաղության հաստատմանը: Ֆրանսպրեսը նշում է, ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրեկ ՀՀ ԱԳՆ-ում փաստաթուղթ ստորագրվեց ՀՀ կառավարության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ համագործակցության վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը եւ Մոսկվայում ...ԴԻՆՔԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԻՄԵԼՈՒ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
«Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դինքի ընտանիքը նման որոշում է կայացրել անփութություն ցուցաբերելու համար վարչական ծառայողների դեմ հարուցված գործերում ...ԵՐԵՔ ՏԱՐՎԱ ԿԱԼԱՆՔ՝ «ԱԿՕՍԻՆ» ՍՊԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Ստամբուլի Շիշլի քրեական դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել ոմն Զաֆար Ֆիլիզի, որը սպառնալիքներով լի էլեկտրոնային նամակ էր ուղարկել «Ակօս» թերթի խմբագրությանը: Հաղորդվում է, որ դատարանը նրան 2 տարվա ...ՍԼՈՎԵՆԻԱ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Տեղեկացնում ենք, որ մարտի 14-ին Լեհաստանի եւ Սլովենիայի արտգործնախարարությունների միջեւ արտոնագրերի թողարկման վերաբերյալ ստորագրված համաձայնագրի եւ ընդհանուր հյուպատոսական կարգի հիման վրա Երեւանում Լեհաստանի ...ԵԱՀԿ ՄԽ. «ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ... ԲԱՅՑ ԼՂ ԱՊԱԳԱ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ Է»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«...Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը եւ Միացյալ Նահանգներն աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ հետեւաբար չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, միաժամանակ հաստատելով, որ Լեռնային ...ՄԵՐԿԵԼԸ «ՀՈԼՈՔՈՍԹԻ ԱՄՈԹԻ» ՄԱՍԻՆ Է ԽՈՍՈՒՄ
Հ. Ծ. 3Իսրայելի պետության հիմնադրման 60-ամյակի առթիվ 3-օրյա իր այցելության ավարտին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Իսրայելի խորհրդարանում ելույթ ունենալով նշել է, որ գերմանացիները «ամոթի զգացումով են համակված» ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ 10,1 ՏՈԿՈՍ
Ա. Մ.2008-ի հունվար-փետրվարին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 10,1 տոկոս: Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս տարվա առաջին երկու ամիսներին երկրի համախառն ներքին արդյունքը կազմել ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՓՈԹԻ-ԿՈՎԿԱՍ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՎ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2008-ի փետրվարին ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի` Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայկական կողմի հետ քննարկվել էին նաեւ մաքսային ոլորտին առնչվող հարցեր եւ առաջարկություններ, մասնավորապես ...ԿԲ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱՂԱԴՐՅԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԿԲ մամուլի ծառայություն2005թ. թվականի սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների եւ տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ: Հարցումների նպատակն է. (ա) գնահատել ներկա տնտեսական ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ` ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ, ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Ա. Մ.Բնակչության բնակարանային կարիքների ապահովման մասին կառավարության ընդունած երկու նախկին որոշումներում կատարած փոփոխությունները երեկ ներկայացրեց քաղաքաշինության փոխնախարար Կառլեն Գեւորգյանը: Համաձայն այդ ...ԶՈՀՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ` 200 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՆՊԱՍՏ
Ա. Մ.Կառավարությունը երեկ հաստատել է Հայաստանի` զոհված ազգային հերոսի ընտանիքի նպաստի վճարման կարգը: Համաձայն դրա, նպաստի չափը սահմանվել է 200 հազար դրամ: Հանձնարարվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին` ...ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՔԱՈՍ Է
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՕրենսդրական բաց չկա հեղինակային իրավունքի պաշտպանությունը ապահովելու համար: Մեր օրենսդրությունն անգամ լիովին համանման է եվրոպական երկրներում գործողին: Սակայն այնտեղ հեղինակային եւ հարակից իրավունքները ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՍ ՄԵԿ ԳԻՐՔ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԱրձակագիր Գրիգոր Ջանիկյանի ֆրանսերենից կատարված թարգմանությամբ եւ պետական բյուջեի հատկացմամբ հրատարակվել է կատալոնացի արձակագիր, բանաստեղծ եւ խոհագիր Մարիա Անխելս Անգլադայի «Արամի հուշատետրը» վեպը, որն ...ՀԱՅ ԹԱՏՐՈՆԸ ՀԵՏԸՆԹԱՑ Է ԱՊՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 27-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ համարվում է «Թատրոնի միջազգային օր»: «Հայացք» ակումբը հրավիրել էր ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Հրաչյա Աշուղյանին: Երկարամյա վաստակ ունեցող ...SYSTEM OF A DOWN-Ի ՀԱՄԵՐԳԸ ՍՈԼԹ ԼԵՅՔ ՍԻԹԻՈՒՄ
System of a Down ռոք խումբը Սերժ Թանգյանի գլխավորությամբ առաջիկայում հանդես կգա համերգով Սոլթ Լեյք Սիթիում: Հայ-ամերիկյան ռոք խումբը չի ցրվել, այլ ուղղակի ժամանակավոր դադար է վերցրել: Նշենք, որ 1998 թվականից ...ՎԱՂԸ՝ «ԱԶԳ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Խախտելով պարբերականությունը, «Ազգ»-ի մշակութային հավելվածը լույս կտեսնի վաղը: Այս անգամ Ն. Զարյան-Հր. Քոչար գնահատման հարցի շուրջ բանավեճում իր տեսակետները կպարզի Հրաչյա Քոչարի դուստրը՝ Նվարդ Քոչարը: ...«ՈՒԼԻՍԸ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎՆ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆոր մրցաշրջանին նախապատրաստվող բարձրագույն խմբի թիմերից բոլորից շատ ստուգողական հանդիպումներ է անցկացնում «Ուլիսը»: Թիմը Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ ուսումնամարզական վերջին հավաքն անցկացրեց Անթալիայում, ...«ՄԻԿԱՆ» ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱվանդույթի համաձայն Արմավիրում անցկացվող ֆուտբոլի Հունան Ավետիսյանի հուշամրցաշարին այս անգամ մասնակցեց 6 թիմ, որոնք նախնական փուլում բաժանվել էին երկու խմբի: Առաջին խմբում հաղթող ճանաչվեց Աշտարակի «Միկան», ...ՍԱՎՉԵՆԿՈ-ՇՈԼԿՈՎԻ ԶՈՒՅԳՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԳյոթեբորգում ընթանում է գեղասահքի աշխարհի հերթական առաջնությունը: Ցավոք, վնասվածքի պատճառով առաջնությանը չեն մասնակցում Անաստասիա Գրեբյոնկինան ու Վազգեն Ազրոյանը: Իսկ առաջնության առաջին պարգեւները վիճարկեցին ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՄՏԱՎ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴավիթ Նալբանդյանը հաջող է հանդես գալիս Ինդիան Ուելսի թենիսի մրցաշարում: Առաջին փուլում նա հաղթեց լատվիացի Էռնեստ Գուլբիսին (6-4, 4-6, 7-6), ապա պայքարից դուրս մղեց չեխ Ռադեկ Շտեպանեկին (7-6, 0-6, 7-6): ...ԴԱՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԴԴԵՄ ՎՃԻՌԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՈՒ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳԱԼԱ-ԻՆ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում դատավոր Էդ. Նահապետյանը այս չորեքշաբթի հրապարակեց Գյումրու հարկային տեսչության եւ «ՉԱՊ» ՍՊԸ-ի` ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադրի փոխադարձ հայցով դատարանի կայացրած ...ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԸ 106-Ն ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մարտի 19-ի դրությամբ կալանավորվել է 106 անձ, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր 4 հոդվածներով ու նրանց նկատմամբ ...
ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 0 Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Նոր տարին կամ տարեգլուխը դիմավորել են հենց այս օրը՝ ցնծալի տոնախմբություններով փառաբանելով բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը:
- 1615 Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում: Հայկական այս գաղթավայրը հիմնահատակ ավերվեց 1672 թվականին, թուրքերի հարձակման ժամանակ:
- 1747 Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք:
- 1758 Ծնվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Վախճ. 1833թ.-ին):
- 1763 Վախճանվեց հայոց կաթողիկոս, 18-րդ դարի ազատագրական շարժման գործիչ Հակոբ Հինգերորդ Շամախեցին: Ծննդյան թիվն անհայտ է:
- 1828 Նիկոլայ I-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին: Մարզի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն:
- 1879 Ծնվեց պրոլետարական գրականության ներկայացուցիչ, դրամատուրգ Անուշավան Վարդանյանը: Եղել է հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության պետ:
- 1888 Մոսկվայում ծնվեց խորհրդային անվանի գրող Մարիետա Շահինյանը:
- 1942 Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը: (Ծնվ. 1866թ.-ին):
- 1981 Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

