
«ԱԶԳԻ» ԿԱՅՔԷՋԸ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
«Ազգ» օրաթերթը հայ տպագիր մամուլի պատմության մեջ միշտ էլ եղել է առաջատարների շարքում: Մեր թերթը առաջինն էր, որ սկսեց հավաքվել համակարգիչների օգնությամբ, առաջինն էր, որ ստեղծեց թերթի ինտերնետային տարբերակը, եւ վերջապես միակն է, որն ինտերնետում կարելի է կարդալ միանգամից 4 լեզուներով` հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ թուրքերեն տարբերակներով: «Ազգի» կայքէջը շարունակում է ամենամեծ ժողովրդականությունը վայելել թե՛ Հայաստանում եւ թե՛ երկրից դուրս: Արեւմտյան մամուլում «Ազգը» հայաստանյան լրատվամիջոցներից ամենացիտվող թերթն է: Հղումներ մեր թերթին կարելի է գտնել թե՛ BBC-ի կայքէջում, թե՛ Reuters գործակալության ժապավեններում եւ թե՛ աշխարհի շատ երկրներում հրատարակվող պարբերականներում: Նկատենք, որ վերջին շրջանում Հայաստանում ավելացել են զուտ ինտերնետային լրատվական կայքէջերը, ինչը բավականին սրել է մրցակցությունն այդ դաշտում, բայց «Ազգը» շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը, նաեւ իր տարածած տեղեկատվության հավաստիության ու ճշտության, ինչպես նաեւ տպագրվող մեկնաբանությունների եւ թղթակցությունների լրջության եւ անկողմնակալության շնորհիվ: Ամփոփելով մեր թերթի կայքէջի վերջին մեկ տարվա ձեռքբերումները, ասենք, որ այս ընթացքում մեր կայքէջ է այցելել 1 միլիոն 935.314 մարդ: Այսինքն՝ տարեկան մեզ այցելում է մոտ 2 միլիոն մարդ, որոնց ընթերցած էջերի քանակը անցնում է 6 միլիոնից: Նկատենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում «Ազգի» նկատմամբ հետաքրքրության բարձրակետը եղել է 2007-ի հունիս եւ հուլիս ամիսներին: Այդ ընթացքում օրական մեր կայքէջ էին այցելում 8 հազարից ավելի մարդ, իսկ ամսական կտրվածքով «Ազգը» ունենում էր 240-260 հազար ընթերցող: Օգոստոսյան արձակուրդներից հետո, երբ թերթը ժամանակավորապես չի հրատարակվում, բնականաբար ընթերցողների թիվը կտրուկ նվազում է, սեպտեմբերից նորից արթնանում է ինտերնետ հաճախողների հետաքրքրությունը «Ազգի» հանդեպ: Եվ չնայած առկա սուր մրցակցությանը ինտերնետային լրատվամիջոցների միջեւ, որոնք, ի տարբերություն «Ազգի», չեն ընդհատվում օգոստոսին, մեր կայքէջին հաջողվում է նորից «հետ» բերել իր ընթերցողներին, եւ նկատվում է աշխուժություն կայքէջ այցելողների շրջանում: Հասկանալի է, որ այդ հետաքրքրությունը հատկապես մեծանում է ընտրությունների շրջանում: Այսպես, 2008-ի փետրվարին «Ազգի» կայքէջ են այցելել 152.201 ընթերցող, օրական «Ազգով» հետաքրքրվողների թիվը կազմել է 5244 մարդ: Այս ամսվա առաջին կեսի` մարտի 16-ի տվյալներով, մեր կայքէջ են այցելել 92.958 մարդ, ինչը օրվա կտրվածքով կազմել է մոտ 5468 ընթերցող: Այսինքն, կարող ենք կանխատեսել, որ մարտ ամսին մեր կայքէջի այցելուների թիվը կանցնի 180 հազարը:
Լայն է նաեւ «Ազգի» կայքէջ այցելողների աշխարհագրությունը` Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Ավստրիա, Ավստրալիա, Հունաստան, Շվեյցարիա, Իտալիա, Իսպանիա, Թուրքիա, Արգենտինա, Մեքսիկա եւ այլն: Ասենք, որ այս երկրների ցանկը հասնում է 103-ի, հետեւաբար ամբողջությամբ թվարկելն անհնար է: Այսինքն, աշխարհի 103 երկրներից ամեն օր այցելում են www.azg.am կայքէջ, ինչը ինտերնետային լրատվության ներկա սուր պայքարի պայմաններում մեր թերթի նկատմամբ վստահության ամենաբարձր ցուցիչն է: Մարտ ամսին բոլորից շատ մեր կայքէջ են այցելել ամսի 16-ին` կիրակի օրը, 6659 ընթերցող, կարդացվել է մոտ 27 հազար էջ նյութ, միջինը 3.5 էջ են կարդում մեր կայքէջ այցելողները: Նկատենք, որ այս թիվը կրկնակի ավելի շատ է Հայաստանից «Ազգ» մուտք գործողների մոտ, հայաստանյան ընթերցողները միջինը կարդում են 5-8 էջ նյութ: Վերջում ավելացնենք, որ այս տվյալները բերված են մեր սերվերը սպասարկող Arminco ընկերության տվյալների բազայից: Ավելացնենք նաեւ, որ «Ազգի» ինտերնետային կայքէջը սկսում է նոր ծրագրի ստեղծման գործընթացը, ինչը հնարավորություն կտա մեր ընթերցողներին արդեն մայիսին www.azg.am, www.azgdaily.com եւ www.azgdaily.eu հասցեների տակ տեսնելու նոր դիզայնով եւ ծրագրային ավելի լայն հնարավորություններով, ինչպես նաեւ համաշխարհային ժամանակակից պահանջներին համապատասխան կայքէջ:
«Ազգը» նաեւ շահագրգիռ կազմակերպություններին հրավիրում է իրենց գովազդը եւ հղումը (Link) մատչելի գներով տեղադրելու մեր կայքէջում:
- ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Քննարկում
AZGA-SER գրել է:
Հարգելի Արմեն Մանվելյան: Մենք գիտեինք, որ ժուռնալիստները մաթեմատիկա իմանալու կարիք չունեն, դրա համար սովորում են համալսարանի այդ բաժինը: Բայց դա չի նշանակում, որ նրանք իրավունք ունեն հիմարացնելու հանրությանը սուտ տեղեկություններով: Հետևեք ձեր տված թվերի վրա իմ վերլուշությանը:2 միլիոն այցելու տարեկան, դա նշանակում է, օրական միջին հաշվով 4-5 հազար այցելու: Դա նշանակում է թերթը կարդում են այդքան մարդ ամեն օր, բայց դրանք նույն մարդիք են, մի քիչ ավել, մի քիչ պակաս: Այսպիսով դուք ունեք ընդեմենը 4-5 հազար էլեկտրոնային բաժանորդ, որոնք լրատվությունը ընդունում են »Ազգ»-ից: Փետրվար -Մարռ ամիսների աճը պայմանավորված է Հայաստանում նախագահական ընտրությունների հետ, բնականաբար կունենաք ևս 500 ընթերցողի ընդհանուր աճ: Ես կցանկանայի իմանալ 5500 ընթերցողի համար, այն էլ 4 լեզուներով, որքան եք ծախսում ամսական և որքան է ձեր վնասը ընդհանրապես: հետևաբար ո՞ւմ փողերն են ծախսվում: Հարգանքներով:
mank գրել է:- AZGA-SER
Հարգելի Արմեն Մանվելյան: Մենք գիտեինք, որ ժուռնալիստները մաթեմատիկա իմանալու կարիք չունեն, դրա համար սովորում են համալսարանի այդ բաժինը: Բայց դա չի նշանակում, որ նրանք իրավունք ունեն հիմարացնելու հանրությանը սուտ տեղեկություններով: Հետևեք ձեր տված թվերի վրա իմ վերլուշությանը:2 միլիոն այցելու տարեկան, դա նշանակում է, օրական միջին հաշվով 4-5 հազար այցելու: Դա նշանակում է թերթը կարդում են այդքան մարդ ամեն օր, բայց դրանք նույն մարդիք են, մի քիչ ավել, մի քիչ պակաս: Այսպիսով դուք ունեք ընդեմենը 4-5 հազար էլեկտրոնային բաժանորդ, որոնք լրատվությունը ընդունում են »Ազգ»-ից: Փետրվար -Մարռ ամիսների աճը պայմանավորված է Հայաստանում նախագահական ընտրությունների հետ, բնականաբար կունենաք ևս 500 ընթերցողի ընդհանուր աճ: Ես կցանկանայի իմանալ 5500 ընթերցողի համար, այն էլ 4 լեզուներով, որքան եք ծախսում ամսական և որքան է ձեր վնասը ընդհանրապես: հետևաբար ո՞ւմ փողերն են ծախսվում: Հարգանքներով:
Iskapes shat lav batsatrvatz er kardatsoghneri qanak@, ayn el amboghj ashkharhi mashtabov, BRAVO:- AZGA-SER
Sam գրել է:
Ու մի օր էլ կպարզվի, որ այս թերթը գաղտնաբար մաս է կազմում ԶԼՄ-ների 5-րդ շարասյանը և արտասահմանյան համապատասխան «կենտրոններին» տրամադրում է «անհրաժեշտ» լրատվություն Հայաստանի մասին:
Sam գրել է:- mank
Iskapes shat lav batsatrvatz er kardatsoghneri qanak@, ayn el amboghj ashkharhi mashtabov, BRAVO:
Իսկապես, այդքան էլ, 5-6 հազար հայերեն ընթերցողներ կան ամբողջ աշխարհում: Զավեշտական է: Շնորհակալություն , սրանք մեջտեղ բերելու համար: Հատկապես ԱԶԳ-ԱՍԵՐԻՆ:- mank
kari գրել է:
Ես իրոք գալիս եմ մի եզրակացության ,որ ամն -ում ապրող մի քանի տականքներ,հանդես են գալիս տարբեր մարդկանց անունից և գցում են հայի նկարագիրը,որպես խելացի հայրենասեր,բարեկամասեր մարդու:Անասուն եք ուրիշ բան չեմ կարող գրել:- AZGA-SER
Հարգելի Արմեն Մանվելյան: Մենք գիտեինք, որ ժուռնալիստները մաթեմատիկա իմանալու կարիք չունեն, դրա համար սովորում են համալսարանի այդ բաժինը: Բայց դա չի նշանակում, որ նրանք իրավունք ունեն հիմարացնելու հանրությանը սուտ տեղեկություններով: Հետևեք ձեր տված թվերի վրա իմ վերլուշությանը:2 միլիոն այցելու տարեկան, դա նշանակում է, օրական միջին հաշվով 4-5 հազար այցելու: Դա նշանակում է թերթը կարդում են այդքան մարդ ամեն օր, բայց դրանք նույն մարդիք են, մի քիչ ավել, մի քիչ պակաս: Այսպիսով դուք ունեք ընդեմենը 4-5 հազար էլեկտրոնային բաժանորդ, որոնք լրատվությունը ընդունում են »Ազգ»-ից: Փետրվար -Մարռ ամիսների աճը պայմանավորված է Հայաստանում նախագահական ընտրությունների հետ, բնականաբար կունենաք ևս 500 ընթերցողի ընդհանուր աճ: Ես կցանկանայի իմանալ 5500 ընթերցողի համար, այն էլ 4 լեզուներով, որքան եք ծախսում ամսական և որքան է ձեր վնասը ընդհանրապես: հետևաբար ո՞ւմ փողերն են ծախսվում: Հարգանքներով:
- AZGA-SER
Հայաստանյան գրել է:
Անձամբ ՝ինձ դուր են գալիս «Ազգի» ծառայությունները...
Կորեան , եթե չեմ սխալվում , 6 ժամ Հայաստանից առաջ է, ու մենք կարողանումենք այստեղի առավոտվա 8-ին / ավելի շուտ չեմ փորձել/ թարմ լուրեր կարդալ/ օրինակ ինձ հետաքրքրող հոդվածներն արդեն առավոտյան կարդացել եմ...
Ի դեպ ,կապույտ ֆոնի վրա տպվածը կարդալիս ՝աչքերս չեն հոգնում ...
ՇՆՈՐԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ «Ազգի » աշխատակազմին
Մյուս հայրենակիցներիս խնդրում եմ ՝ հանեք ձեր մեջ բույն դրած խայթելու, թունավորելու , մեկին՝ վերացնելու, մյուսին ՝ինքնամոռաց աստվածացնելու , տողերի արանքում թշնամանք որոնելու , վերջապես ձեր կարծիքը չկիսողներին հայհոյելու վարակը...
araj գրել է:- Sam
Ու մի օր էլ կպարզվի, որ այս թերթը գաղտնաբար մաս է կազմում ԶԼՄ-ների 5-րդ շարասյանը և արտասահմանյան համապատասխան «կենտրոններին» տրամադրում է «անհրաժեշտ» լրատվություն Հայաստանի մասին:
Mu քանի օր է` ինչ-որ անհայտ լրբի զավակներ («անհայտ» բառը տվյալ դեպքում վերաբերում է ոչ թե լրբերին, այլ նրանց զավակներին) քաղաքով մեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին մի այլանդակ տեսասկավառակ են տարածում: Դրանով ըստ էության խտացվում է ամբողջ այն աղբը, որը Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու առաջին իսկ օրվանից հետեւողականորեն տարածվում է ՀՀ Առաջին նախագահի հասցեին: Տեսասկավառակն, ի դեպ, անստորագիր է, հետեւաբար` դրա հեղինակների մասին ոչինչ ասել չենք կարող: Նկատենք միայն, որ եթե ժամանակին խոշոր եղջերավոր անասունների աբորտը պաշտոնապես արգելված չլիներ, այդ հեղինակներն այսօր հազիվ թե գոյություն ունենային: Փոխարենը` ուշադիր նայելով տեսասկավառակը, կարող ենք որոշակի պատկերացում կազմել դրա պատվիրատուների մասին: Սկսենք այն «դրվագից», որտեղ չկայացված աբորտի հետեւանքը միապաղաղ ձայնով պատմում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն «ազգությամբ թուրք է»: Ճիշտն ասած` այս դրվագն ինչ-որ տեղից ծանոթ թվաց: Հետո հիշեցինք, որ ժամանակին խոսում էին նաեւ Ռոբերտ Քոչարյանի ծագումնաբանության մասին, եւ մշուշոտ ակնարկներ էին արվում ինչ-որ բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյայի վերաբերյալ: Բայց ակնարկներին, կարծում ենք, չարժե լուրջ ուշադրություն դարձնել: Ավելի ճիշտ կլինի, եթե դրա փոխարեն Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջապես բացատրի, թե ինչ կապ կա Սերժ Սարգսյանի եւ «Նարիմանով» ազգանվան միջեւ (եթե չենք սխալվում, նա խոստացել էր անհրաժեշտության դեպքում բացատրել դա): Անդրադառնանք ավելի լուրջ դրվագներին` ղարաբաղյան պատերազմին ու հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը: Ըստ այս անբարոյականության հեղինակների, Լեւոն Տեր-Պետրոսյանն, ուրեմն, առաջադրանք էր ստացել ղարաբաղյան պատերազմում պարտվել, որպեսզի «ադրբեջանական նավթի ճանապարհը բացվի», բայց ինչքան էլ չարչարվեց` բան դուրս չեկավ. մենք այդ պատերազմում հաղթեցինք; Ամոթ չլինի հարցնելը` ա՛յ լրբի զավակներ, ենթադրենք` պատերազմում պարտվել էինք, Ղարաբաղն էլ հայաթափվել էր. դրանով «ադրբեջանական նավթի ճանապարհը» ո՞նց էր բացվելու: Այդ ճանապարհը կբացվեր միայն մի դեպքում` եթե ադրբեջանցիները տիրանային Մեղրիին: Իսկ թե ովքեր էին Մեղրին ադրբեջանցիներին հանձնելու շուրջ բանակցություններ վարում` հայտնի է. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Հայտնի է նաեւ, թե ովքեր էին դեմ արտահայտվում դրան, եւ ինչ պատահեց նրանց հետ հոկտեմբերի 27-ին: «Մեղրին հանձնելու» փաստաթուղթը նույնպես հայտնի է, հրապարակվել է մամուլում եւ վիթխարի արձագանք առաջացրել: Հիմա հասկացա՞ք, թե ինչու է այդ «դրվագը» հայտնվել տեսասկավառակներում, հասկացա՞ք, թե ովքեր կարող են լինել այս աղբի պատվիրատուները: Իսկ ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի` «պատերազմում պարտվելու մտադրությանը», այստեղ ամեն ինչ շատ ավելի թափանցիկ է, պատվերն էլ հրապարակավ է տրվել: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Սամվել Բաբայանը հրապարակավ հայտարարել են, թե իրենք Ղարաբաղում հաղթել են Լեւոն Տեր-Պետրոսյանից թաքուն ու նրա հրամաններին հակառակ: Այսինքն` «այս մասով» տեսասկավառակի պատվիրատուները հստակ են:
Անցնենք հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը: Թե ովքեր են դրա կազմակերպիչները` բոլորը գիտեն: Համենայն դեպս` բոլորը նույն մարդկանց են կասկածում: Ավելին. շատերն առ այսօր չեն հասկանում, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ Ռոբերտ Քոչարյանը ոճրագործությունից ժամեր անց «առանձնազրույց է ունենում» ահաբեկիչների պարագլխի հետ, ու այնքան «արխային» է լինում, որ ահաբեկչից նույնիսկ զենքը չեն վերցնում (թե ուր է անհետանում այդ «առանձնազրույցի» ձայնագրությունը` այլ խոսակցության թեմա է): Եվ ահա այս տեսասկավառակն իբր պատասխանում է այդ հարցին: Իբր` ահաբեկիչները Ռոբերտ Քոչարյանին վերացնելու մտադրություն չունեին, որովհետեւ այդ ժամանակ նա իրենից առանձնապես ոչինչ չէր ներկայացնում: Շա՛տ համոզիչ է:
Բայց մեզ ավելի շատ այլ հարց է հետաքրքրում. ովքե՞ր կարող են լինել տեսասկավառակի այս «դրվագի» պատվիրատուները: Դժվար է ասել, բայց փաստն այն է, որ Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի հայտարարությունը, թե «պառլամենտում էդքան մարդ ենք պառկացրել, եթե պետք լինի` էլի կպառկացնենք», բառիս բուն իմաստով ցնցել է հասարակությանը, եւ Սերժ Սարգսյանը, բնականաբար, պիտի տենդագին ձեւով ինչ-որ հակաքայլեր մտածեր: Միանգամից ասենք. եթե մտածածը սա էր, խորհուրդ կտանք հաջորդ անգամ գլխով մտածել, իսկ մարմնի այլ մասերը ծառայեցնել այլ նպատակներով:
Հ.Գ. Ափսոս` տեսասկավառակի հեղինակները մի երկու կադր էլ կազինոներից կամ քթով կոկաին քաշելուց չեն օգտագործել: Պատվիրատուների համար կարգին ինքնակենսագրական ֆիլմ կստացվեր:- Sam
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ 18Սխալ է կարծելը, թե վերջին ողբերգական դեպքերի շուրջը Հայաստանում թե արտասահմանում տարածվող ասեկոսեները ստեղծվում-մոգոնվում-տարածվում են միայն ինչ-որ կենտրոնից, նպատակ ունենալով խուճապ, անվստահություն եւ ...ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 32Մարտի 1-ի հետկեսօրին, հայտնի իրադարձությունների ժամանակ քաղաքապետարանին հարող տարածքում կտրող-ծակող գործիքով վիրավորվել էր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, երբ ...ՔԱՅԼՈՒՄ ԵՆՔ ԱՆԳԱՂԱՓԱՐ, ԱՆՓՈՒՅԹ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՆԴԵՊ, ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ԿՌՏԱԾՆԵՐԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 6«Կարո՞ղ է լինել մի սերունդ, որ նախորդ սերնդից հանկարծ չունենա ոչինչ ժառանգած իբրեւ ջիղ, արյուն ու ավյուն, օ՜, այդ ի՞նչ բացիլ էր, ոգու ցեց, որ սղոցեց անգամ նաիրյան երգի սաղմը ազատ, սաղմը զրահավոր եւ որդի ...ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
11Մի խումբ հայ գրողներ հայտարարություն են տարածել, որ «հասարակությունը պառակտված է, եւ այսօր ամենակարեւորը այդ անըմբռնողությունը վերացնելն է, ներքին այն ազգային համաձայնության վերականգնումը, առանց որի որեւէ ...ԻՆՔՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ...
4ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որ «նախագահական ընտրություններն ակնառու կերպով ցույց տվեցին, որ ժողովրդի մի զգալի հատվածի մոտ առկա է լուրջ բարեփոխումներ իրականացնելու հստակ ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԸ ՇՓՈԹՄՈՒՆՔ Է ՊԱՏՃԱՌԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԹուրքիայի գլխավոր դատախազ Աբդուրրահման Յալչընքայայի մարտի 14-ի հայցը, որտեղ նա Սահմանադրական դատարանից պահանջում է արգելել երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունը եւ ...ՍԵՐԲԻԱՆ ԻՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻՑ
Տոկիոյում Սերբիայի դեսպան Իվան Մրկիչը իր կառավարությունից հրահանգ է ստացել 48 ժամվա ընթացքում հայրենիք վերադառնալ: Երեքշաբթի օրը Ճապոնիայի կառավարությունը ճանաչել էր Կոսովոյի անկախությունը: Լավատեղյակ ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՇԵՑԵՔ...
Ա. Հ. 2Միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» ընկերությունը ԱՄՆ նախագահին կոչ է արել պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Վրաստանի նախագահից պահանջել նոյեմբերի 7-ի իրադարձությունների ամբողջական ...ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԺՈՂՈՎ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Մարտի 28-ին Կիպրոսի հայկական եկեղեցու Ութուջյան դահլիճում տեղի կունենա Սումգայիթի ջարդերի զոհերին եւ Արցախի ազատագրական պայքարի 20-րդ տարեդարձին նվիրված քաղաքական ժողով: Ինչպես հայտնում են կիպրահայ համայնքից, ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե բանաձեւն արդեն անցյալում է, ապա սխալվում է», Կապիտոլիումում հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ջեյմս Մաքգավերնը: Հայ դատի ամերիկյան գրասենյակից հաղորդում են, որ կոնգրեսականն ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԱՂԹԵԼ ԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ
Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 5Իշխանությունները կատարվածից համապատասխան հետեւություններ կկատարե՞ն, ի՞նչ նախապայմաններ են անհրաժեշտ դրա համար, Լեւոն Տեր-Պետրոսյանը կշարունակի՞ իր «նախագահական» անփառունակ գործունեությունը: Այս եւ այլ ...ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՋԱՆՔԵՐԸ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԷԼ ԵՆ ԲԵՐՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱզգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակահատվածը երեկ առավելագույնս օգտագործվեց տպավորություն ստեղծելու, թե հայրենի իշխանություններն ամենայնս ջանում ու կարողանում են լինել հնարավորից ավելի ...ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թարգմ. Հ. Ծ. 3Ստորեւ պայմանական վերնագրի տակ թարգմանաբար ներկայացվող նամակը, ուղղված Մ. Նահանգներում բնակվող իր ընկերներին ու բարեկամներին, ստորագրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արտասահմանյան մամուլի պատասխանատու-քարտուղար, ...«ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՆԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼ ՄԻՆՉԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԴոկտոր Գերդ Ռոզենկրանցի «Միջուկային էներգետիկա. առասպելներ եւ իրականություն» գրքին նվիրված քննարկում երեկ տեղի ունեցավ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում, որին մասնակցում էր նաեւ հեղինակը՝ ...ՆՐԱ ԱՆՈՒՆԸ ՄԵԿՏԵՂՈՒՄ Է ԵՐԳԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱրաքսյա Գյուլզադյանի ձայնն էր հնչում նախօրեին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երգչուհու եւ նրա կատարումների հանդեպ կարոտ ունեցող հասարակությունը հնարավորություն էր ստացել մեկտեղվելու: Երգչուհու կատարումների ...Ո՞Վ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐՎԻ ՄԵՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ «Ուրբաթ» ակումբում դիրիժոր Զավեն Վարդանյանը եւ կոմպոզիտորների միության փոխնախագահ Դմիտրի Առաքելյանը խոսեցին Կամերային երաժշտության տան նորաստեղծ «Մենակատարներ» համույթի գործունեության եւ հետագա անելիքների ...«ՍԻՐՏՍ ՔԵԶՄՈՎ ԿԸ ԽԱՅՏԱՅ»
Հ. Հ.Թեքեյան մշակութային միության ԱՄՆ-ի եւ Կանադայի կենտրոնական վարչության նախաձեռնությամբ մարտի 21-ին պոլսահայ միության «Արամ Խաչատրյան» սրահում տեղի կունենա թուրք այլախոհ գրող Քեմալ Եալչընի «Սիրտս քեզմով ...ԹՈՒՐՔ ԳՐՈՂԸ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՊԱՐԳԵՎԻ, ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ` ՊԱՏԺԻ
Թուրք գրող Էլիֆ Շաֆագը «Ստամբուլի ապօրինի զավակները» վեպի համար հավակնում է Անգլիայում գրականության ասպարեզում հեղինակավոր Orange Broadband Prize for Fictions պարգեւին: Թուրքերեն թարգմանությամբ «Հայրն ...ԿԴԱՌՆԱ՞ ՋԵՔ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ
Ամերիկահայ հայտնի բժիշկ Ջեք Գեւորգյանին հարկավոր է հավաքել 3000 ստորագրություն` այս տարի Միչիգանի կոնգրեսի ընտրություններին մասնակցելու համար: Այն փաստը, որ Ջ. Գեւորգյանը, որը հայտնի է «Դոկտոր մահ» մականունով, ...ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՈՐ ՄԵՆՔ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ
1Հայտնի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը եւ թուրք ժողովրդական երգիչ Յավուզ Բինգյոլը ապրիլին միասին ճանապարհորդելու են` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն եւ բարեկամություն հաստատելու գործընթացին ...ԲԸՐԲԱՆՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԵԿԵՂԵՑԻ
1Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմը Բըրբանքի իշխանություններից թույլտվություն է ստացել եկեղեցու կառուցման համար: Ինչպես հաղորդում են թեմի մամլո դիվանից, տաճարի կառուցման աշխատանքները կսկսվեն Զատիկի ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Ամբեր» մրցաշարի 4-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը Վեսելին Թոփալովի եւ Վասիլի Իվանչուկի հետ 5 միավորով կրկին ստանձնեց առաջատարի դերը: 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Հրազդանում հայտնաբերել են զենք-զինամթերք: ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Երեւանում հրահրված զանգվածային անկարգությունների ...«ԱԶԳԻ» ԿԱՅՔԷՋԸ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 7«Ազգ» օրաթերթը հայ տպագիր մամուլի պատմության մեջ միշտ էլ եղել է առաջատարների շարքում: Մեր թերթը առաջինն էր, որ սկսեց հավաքվել համակարգիչների օգնությամբ, առաջինն էր, որ ստեղծեց թերթի ինտերնետային տարբերակը, ...
ԲՐԱՅԶԱՆ ՀԵՐՔԵԼ Է ԻՐ ԱՆՈՒՆԻՑ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՏԵՍԱԿԵՏԸ՝ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՄԱԿ-Ի ՊՀԾ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ
Ո՞Վ Է ՓՈՐՁՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՈՐՍՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՂԾԵԼ ՄԻ ԱՆԳԱՄ ԵՎՍ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ԿԹԵԺԱՆԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

