
ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ստորեւ պայմանական վերնագրի տակ թարգմանաբար ներկայացվող նամակը, ուղղված Մ. Նահանգներում բնակվող իր ընկերներին ու բարեկամներին, ստորագրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արտասահմանյան մամուլի պատասխանատու-քարտուղար, Ամերիկայում ծնված եւ կրթություն ստացած հայր Կտրիճ Դեւեջյանը, որն արդեն յոթ տարի ապրում է Հայաստանում: Նամակը գրվել է փետրվարի 21-ին եւ ընկերական խողովակներով հայտնվել Նյու Յորքում լույս տեսնող «Արմինյըն Ռիփորթըր» շաբաթաթերթի մարտի 8-ի համարում:
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո բազմաթիվ էլեկտրոնային նամակներ եմ ստացել սփյուռքահայերից, որոնք լավագույն մտադրություններով, սակայն բավականին ագրեսիվ եւ հիստերիկ լեզվով են բնութագրում իրավիճակը Հայաստանում: Նրանցից ոմանք կատարվածի մասին տեղեկությունները ստացել են Հայաստանից, այդ թվում` «ընդդիմադիր» կայքէջերից:
Քանի որ ես Հայաստանում եմ ապրում, կուզենայի բացատրել մի քանի բաներ, որոնք վրիպած կարող են լինել սփյուռքահայերի աչքից: Վստահ եմ, յոթ տարի այստեղ ապրելով, վաստակել եմ որոշ դիտարկումներ անելու իրավունքը:
Հայաստանը Միացյալ Նահանգները չէ: Այստեղ դեռ չկան քաղաքական ասպարեզին բնորոշ կայացած ինստիտուտներ կամ ընդունված ավանդույթներ: Ժողովրդավարությունը եւ ժողովրդավարական սկզբունքները Հայաստանում նոր-նոր են զարգանում եւ հետզհետե բարելավվում: Գուցե ոչ այնքան արագ, որքան շատերը կցանկանային: Բայց որ գործընթացը տեղի է ունենում, անուրանալի է: Եվ անկախ դրա թափից, յուրաքանչյուր հայի (Հայաստանում թե սփյուռքում) սրբազան պարտքն է քաջալերել եւ պաշտպան կանգնել մեր պետականության ամրապնդմանն ու հզորացմանը:
Կայունությունը մեր պետության համար առաջնահերթ խնդիր է: Դա գուցե դժվար հասկանալի լինի շատերի համար, ովքեր դարեր շարունակ վայելել են ազատ ու անկախ պետականության բարիքները եւ կայունությունն ընդունում են «հալած յուղի տեղ», որպես անառարկելի ճշմարտություն: Միացյալ Նահանգներում, օրինակ, մենք Ամերիկան դիտում ենք ոչ թե որպես փորձադաշտ, այլ որպես կայացած իրողություն: Հայաստանը, սակայն, դեռ ճանապարհի սկզբին է, եւ այդ իմաստով մեր անմիջական գոյությունն է հարցականի տակ: Թուրքիան շարունակում է իր անօրինական շրջափակումը եւ մերժում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Գործնականում մենք դեռեւս պատերազմական վիճակում ենք, չնայած հրադադարին, որը շատ փխրուն է եւ դյուրաբեկ: Ազերիների կողմից թշնամանքի եւ ագրեսիայի վերահրահրման վտանգը մենք ամեն օր ենք զգում մեր մաշկի վրա: Եվ հավատացած եմ, դա այն պատճառներից մեկն է, որ Հայաստանը, ի հակադրություն Վրաստանի, Ուկրաինայի եւ մի շարք այլ նախկին Խորհրդային Միության երկրների, կարողացել է ցարդ հեռու մնալ քաղաքացիական լուրջ ցնցումներից: Մենք հասկանում ենք, որ միասնությունն է մեր զենքը եւ մեր ուժը: Եվ չնայած կարող ենք ներքին անհամաձայնություններ կամ քաղաքական վիճելի հարցեր ունենալ, այդուհանդերձ, քաջ գիտակցում ենք, որ վերջին հաշվով ամբողջական բնաջնջումից փրկվելու համար մենք չենք կարող հույս դնել որեւէ երկրի, ժողովրդի կամ միջազգային կազմակերպության վրա: Վստահ եմ, այս հարցում ինձ հետ համաձայն կլինեն շատերը:
Ճիշտ է, ընտրությունները անթերի չէին: Ամեն տեսակի խեղաթյուրումներ դժբախտաբար նկատելի էին: Սակայն պետք է խոստովանել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը գործում էր: Ընտրությունները նշված ժամկետներում կայացան եւ պաշտոնավարման ժամկետը լրացած նախագահը կամովին իշխանությունը հանձնում է իր հաջորդին: Սա գուցե հեղափոխական հասկացություն չլինի այլեւս Կալիֆոռնիայում, Մասաչուսեթսում կամ Իլինոյսում, բայց նախկին Խորհրդային Միության երկրների համար խիստ կարեւոր եւ խորհրդանշական երեւույթ է (այս հարցում հավելյալ տեղեկությունների համար կարելի է դիտարկել Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի օրինակները):
Ավելին, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից եւ Ռուսաստանից ժամանած միջազգային դիտորդների խումբը ընտրությունների ամբողջ ժամանակահատվածում (առաջ, հետո եւ ընտրությունների օրը) հսկում էր գործընթացը եւ հաջորդ օրն իսկ հրապարակեց 11 էջանոց իր եզրակացությունը, որը հայերենով եւ անգլերենով տեղադրված է «www.osce.org/item/29779.html» կայքէջում, իսկ հակիրճ բովանդակությունը` A8 էջում: Զեկույցը պարունակում է ինչպես քննադատական, այնպես էլ գովաբանական տողեր եւ եզրակացնում է, որ 2008-ի նախագահական ընտրությունները «մեծ մասամբ համահունչ էին (Հայաստանի ստանձնած) միջազգային պարտավորություններին»:
Սրանով չպետք է բավարարվել, իհարկե: Մենք բոլորս ցանկանում ենք, որ ավելի լավ ձեռքբերումներ արձանագրի Հայաստանը: Մենք բոլորս սպասում ենք այն օրվան, երբ ընտրությունները Հայաստանում կանցկացվեն ամբողջովին արդար եւ թափանցիկ կերպով: Այդ օրը գալու է, երբ մեր քաղաքացիները լիուլի պատկերացում կկազմեն իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, եւ երբ ընտրարշավի, ընտրությունների անցկացման եւ քվեներ գցելու արեւմտյան «մշակույթը» ավելի լավ կինտեգրվի հայաստանյան հասարակության կյանքին:
Բայց քանի դեռ այդ ցանկալի օրվան չենք հասել, բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է տեղի տանք, հրաժարվենք ժողովրդավարությունից եւ մտածենք, որ դա սոսկ վատ, անհաջող փորձ էր: Ասում են, որ ժողովրդավարությունը կառավարման այնքան էլ լավ ձեւ չէ, սակայն ամենալավն է պատմության մեջ գոյություն ունեցածներից: Դժվար թե այսօր գտնվի մեկը (Հայաստանի իշխանությունների թե ընդդիմադիրների շարքերում), որ տրամաբանական կամ նախընտրելի ուղին չհամարի կառավարության հանրապետական կամ ժողովրդավարական ձեւը, միայն այն պատճառով, որ դեռ չենք կարողացել կատարելագործել այն:
Այնպես որ մենք շատ զգույշ պետք է լինենք մեր ծայրահեղ մեղադրանքներում, քանի որ մեզանից բացի դրանք լսելի են նաեւ մեր հակառակորդներին, մեր թշնամիներին: Դավադրություններին զոհ դառնալը ոչ մեկիս (Հայաստանում թե սփյուռքում) պիտանի չէ: Վեց հարյուր տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերջապես ազատ ու անկախ է եւ մենք պարտավոր ենք ազգային շահերը վեր դասել անհատական շահերից:
- Թարգմ. Հ. Ծ.
Քննարկում
Դաշնակ գրել է:
շատ ճիշտ եք տեր-հայր...
Xelk գրել է:
Քաղաքացիական անհնազանդություն
Սիրելի պարոնայք և տիկնայք՝ ինքնանշանակ նախագահ, վարչապետ, կառավարություն, իր բոլոր մետաստազներով, անվտանգությամբ՝ ազգային և ապազգային վտանգներով, ինքնանշանակ խորհրդարան, ինքնանշանակ դատավոր, ոստիկան, ինքնանշանակ կաթողիկոս, մոլլա, կարդինալ, րաբբի, եպիսկոպոս, գողեր - գողականներ, կրթության և մշակույթի ինքնանշանակ կաճառներ.
Ես՝ Հայք աշխարհի ինքնահայտարարած ու ինքնանշանակ քաղաքացիս հայտնում եմ քաղաքացիական անհնազանդությունս ձեր բանդիտական կազմավորումներին: Իմ երկրում միակ օրինական հաստատությունն այսօր քաղաքացին է՝ ես անձամբ, հիմնադրված Հայոց պատմության մեջ միակ օրինական ազգաժողովով և հայտարարությամբ ՝
Անկախության Հռչակագրով
Ես անձամբ, անհատականորեն եմ տերն ու տիրականը և ճանաչում եմ միայն անկախություն հռչակած իմ ցեղակիցների նույն իրավունքը անհատապես, յուրաքանչյուրինը անձամբ, սեփական ինքնիշխանությամբ, նախագահությամբ, դատով և տիրականությամբ։ Մնացյալ ամեն ինչ ֆարս է, անօրինական և արգահատելի։
Հայաստանի հանրապետության քաղաքացի
Vahe Avetyan
Սարգիս գրել է:- Xelk
Քաղաքացիական անհնազանդությունՍիրելի պարոնայք և տիկնայք՝ ինքնանշանակ նախագահ, վարչապետ, կառավարություն, իր բոլոր մետաստազներով, անվտանգությամբ՝ ազգային և ապազգային վտանգներով, ինքնանշանակ խորհրդարան, ինքնանշանակ դատավոր, ոստիկան, ինքնանշանակ կաթողիկոս, մոլլա, կարդինալ, րաբբի, եպիսկոպոս, գողեր - գողականներ, կրթության և մշակույթի ինքնանշանակ կաճառներ.
Ես՝ Հայք աշխարհի ինքնահայտարարած ու ինքնանշանակ քաղաքացիս հայտնում եմ քաղաքացիական անհնազանդությունս ձեր բանդիտական կազմավորումներին: Իմ երկրում միակ օրինական հաստատությունն այսօր քաղաքացին է՝ ես անձամբ, հիմնադրված Հայոց պատմության մեջ միակ օրինական ազգաժողովով և հայտարարությամբ ՝
Անկախության Հռչակագրով
Ես անձամբ, անհատականորեն եմ տերն ու տիրականը և ճանաչում եմ միայն անկախություն հռչակած իմ ցեղակիցների նույն իրավունքը անհատապես, յուրաքանչյուրինը անձամբ, սեփական ինքնիշխանությամբ, նախագահությամբ, դատով և տիրականությամբ։ Մնացյալ ամեն ինչ ֆարս է, անօրինական և արգահատելի։
Հայաստանի հանրապետության քաղաքացի
Vahe Avetyan
Ի՞նչ նպատակ է հետապնդում ձեր անհնազանդության կոչը: Արդիո՞ք Հայրենիքի ապակայունությունը ձեզ դուր է գալիս: Թ՞ե ձեր համար «թշնամուս թշնամին իմ հարազատն է» վարքաձևն եք նախընտրում: Խորը մտածել է պետք:- Xelk
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ 18Սխալ է կարծելը, թե վերջին ողբերգական դեպքերի շուրջը Հայաստանում թե արտասահմանում տարածվող ասեկոսեները ստեղծվում-մոգոնվում-տարածվում են միայն ինչ-որ կենտրոնից, նպատակ ունենալով խուճապ, անվստահություն եւ ...ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 32Մարտի 1-ի հետկեսօրին, հայտնի իրադարձությունների ժամանակ քաղաքապետարանին հարող տարածքում կտրող-ծակող գործիքով վիրավորվել էր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, երբ ...ՔԱՅԼՈՒՄ ԵՆՔ ԱՆԳԱՂԱՓԱՐ, ԱՆՓՈՒՅԹ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՆԴԵՊ, ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ԿՌՏԱԾՆԵՐԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 6«Կարո՞ղ է լինել մի սերունդ, որ նախորդ սերնդից հանկարծ չունենա ոչինչ ժառանգած իբրեւ ջիղ, արյուն ու ավյուն, օ՜, այդ ի՞նչ բացիլ էր, ոգու ցեց, որ սղոցեց անգամ նաիրյան երգի սաղմը ազատ, սաղմը զրահավոր եւ որդի ...ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
11Մի խումբ հայ գրողներ հայտարարություն են տարածել, որ «հասարակությունը պառակտված է, եւ այսօր ամենակարեւորը այդ անըմբռնողությունը վերացնելն է, ներքին այն ազգային համաձայնության վերականգնումը, առանց որի որեւէ ...ԻՆՔՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ...
4ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որ «նախագահական ընտրություններն ակնառու կերպով ցույց տվեցին, որ ժողովրդի մի զգալի հատվածի մոտ առկա է լուրջ բարեփոխումներ իրականացնելու հստակ ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԸ ՇՓՈԹՄՈՒՆՔ Է ՊԱՏՃԱՌԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԹուրքիայի գլխավոր դատախազ Աբդուրրահման Յալչընքայայի մարտի 14-ի հայցը, որտեղ նա Սահմանադրական դատարանից պահանջում է արգելել երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունը եւ ...ՍԵՐԲԻԱՆ ԻՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻՑ
Տոկիոյում Սերբիայի դեսպան Իվան Մրկիչը իր կառավարությունից հրահանգ է ստացել 48 ժամվա ընթացքում հայրենիք վերադառնալ: Երեքշաբթի օրը Ճապոնիայի կառավարությունը ճանաչել էր Կոսովոյի անկախությունը: Լավատեղյակ ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՇԵՑԵՔ...
Ա. Հ. 2Միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» ընկերությունը ԱՄՆ նախագահին կոչ է արել պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Վրաստանի նախագահից պահանջել նոյեմբերի 7-ի իրադարձությունների ամբողջական ...ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԺՈՂՈՎ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Մարտի 28-ին Կիպրոսի հայկական եկեղեցու Ութուջյան դահլիճում տեղի կունենա Սումգայիթի ջարդերի զոհերին եւ Արցախի ազատագրական պայքարի 20-րդ տարեդարձին նվիրված քաղաքական ժողով: Ինչպես հայտնում են կիպրահայ համայնքից, ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե բանաձեւն արդեն անցյալում է, ապա սխալվում է», Կապիտոլիումում հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ջեյմս Մաքգավերնը: Հայ դատի ամերիկյան գրասենյակից հաղորդում են, որ կոնգրեսականն ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԱՂԹԵԼ ԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ
Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 5Իշխանությունները կատարվածից համապատասխան հետեւություններ կկատարե՞ն, ի՞նչ նախապայմաններ են անհրաժեշտ դրա համար, Լեւոն Տեր-Պետրոսյանը կշարունակի՞ իր «նախագահական» անփառունակ գործունեությունը: Այս եւ այլ ...ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՋԱՆՔԵՐԸ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԷԼ ԵՆ ԲԵՐՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱզգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակահատվածը երեկ առավելագույնս օգտագործվեց տպավորություն ստեղծելու, թե հայրենի իշխանություններն ամենայնս ջանում ու կարողանում են լինել հնարավորից ավելի ...ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թարգմ. Հ. Ծ. 3Ստորեւ պայմանական վերնագրի տակ թարգմանաբար ներկայացվող նամակը, ուղղված Մ. Նահանգներում բնակվող իր ընկերներին ու բարեկամներին, ստորագրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արտասահմանյան մամուլի պատասխանատու-քարտուղար, ...«ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՆԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼ ՄԻՆՉԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԴոկտոր Գերդ Ռոզենկրանցի «Միջուկային էներգետիկա. առասպելներ եւ իրականություն» գրքին նվիրված քննարկում երեկ տեղի ունեցավ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում, որին մասնակցում էր նաեւ հեղինակը՝ ...ՆՐԱ ԱՆՈՒՆԸ ՄԵԿՏԵՂՈՒՄ Է ԵՐԳԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱրաքսյա Գյուլզադյանի ձայնն էր հնչում նախօրեին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երգչուհու եւ նրա կատարումների հանդեպ կարոտ ունեցող հասարակությունը հնարավորություն էր ստացել մեկտեղվելու: Երգչուհու կատարումների ...Ո՞Վ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐՎԻ ՄԵՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ «Ուրբաթ» ակումբում դիրիժոր Զավեն Վարդանյանը եւ կոմպոզիտորների միության փոխնախագահ Դմիտրի Առաքելյանը խոսեցին Կամերային երաժշտության տան նորաստեղծ «Մենակատարներ» համույթի գործունեության եւ հետագա անելիքների ...«ՍԻՐՏՍ ՔԵԶՄՈՎ ԿԸ ԽԱՅՏԱՅ»
Հ. Հ.Թեքեյան մշակութային միության ԱՄՆ-ի եւ Կանադայի կենտրոնական վարչության նախաձեռնությամբ մարտի 21-ին պոլսահայ միության «Արամ Խաչատրյան» սրահում տեղի կունենա թուրք այլախոհ գրող Քեմալ Եալչընի «Սիրտս քեզմով ...ԹՈՒՐՔ ԳՐՈՂԸ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՊԱՐԳԵՎԻ, ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ` ՊԱՏԺԻ
Թուրք գրող Էլիֆ Շաֆագը «Ստամբուլի ապօրինի զավակները» վեպի համար հավակնում է Անգլիայում գրականության ասպարեզում հեղինակավոր Orange Broadband Prize for Fictions պարգեւին: Թուրքերեն թարգմանությամբ «Հայրն ...ԿԴԱՌՆԱ՞ ՋԵՔ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ
Ամերիկահայ հայտնի բժիշկ Ջեք Գեւորգյանին հարկավոր է հավաքել 3000 ստորագրություն` այս տարի Միչիգանի կոնգրեսի ընտրություններին մասնակցելու համար: Այն փաստը, որ Ջ. Գեւորգյանը, որը հայտնի է «Դոկտոր մահ» մականունով, ...ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՈՐ ՄԵՆՔ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ
1Հայտնի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը եւ թուրք ժողովրդական երգիչ Յավուզ Բինգյոլը ապրիլին միասին ճանապարհորդելու են` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն եւ բարեկամություն հաստատելու գործընթացին ...ԲԸՐԲԱՆՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԵԿԵՂԵՑԻ
1Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմը Բըրբանքի իշխանություններից թույլտվություն է ստացել եկեղեցու կառուցման համար: Ինչպես հաղորդում են թեմի մամլո դիվանից, տաճարի կառուցման աշխատանքները կսկսվեն Զատիկի ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Ամբեր» մրցաշարի 4-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը Վեսելին Թոփալովի եւ Վասիլի Իվանչուկի հետ 5 միավորով կրկին ստանձնեց առաջատարի դերը: 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Հրազդանում հայտնաբերել են զենք-զինամթերք: ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Երեւանում հրահրված զանգվածային անկարգությունների ...«ԱԶԳԻ» ԿԱՅՔԷՋԸ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 7«Ազգ» օրաթերթը հայ տպագիր մամուլի պատմության մեջ միշտ էլ եղել է առաջատարների շարքում: Մեր թերթը առաջինն էր, որ սկսեց հավաքվել համակարգիչների օգնությամբ, առաջինն էր, որ ստեղծեց թերթի ինտերնետային տարբերակը, ...
ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

