
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԸ ՇՓՈԹՄՈՒՆՔ Է ՊԱՏՃԱՌԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
Թուրքիայի գլխավոր դատախազ Աբդուրրահման Յալչընքայայի մարտի 14-ի հայցը, որտեղ նա Սահմանադրական դատարանից պահանջում է արգելել երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունը եւ քաղաքական իրավունքներից զրկել նրա 71 գործիչներին, նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ներառյալ, շփոթմունք են առաջացրել նաեւ Արեւմուտքում:
Արձագանքելով հայցին, Եվրոխորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը մտահոգիչ է համարել քաղաքական կուսակցության գործունեությունն օրենքի ուժով արգելելու ամեն մի դրսեւորում: Եվրոհանձնաժողովի հանձնակատար Օլիրենը նշել է, որ դատախազի հայցը հակասում է ժողովրդավարության եվրոպական սկզբունքներին: Գերմանական կառավարության խոսնակն ու արտգործնախարարը դրա առնչությամբ զարմանք են արտահայտել, թե ինչպես կարելի է փակել մի կուսակցություն, որն ընտրություններում ստացել է ձայների 47 տոկոսը, իսկ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան ասել է, որ ժողովրդավարական համակարգերում երկրի քաղաքական ապագան որոշվում է ընտրողների ազատ կամքով: Նրան է միացել նաեւ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, չթաքցնելով հայցի առթիվ իր շփոթմունքը:
Այս ամենի մասին մարտի 18-ին կայքէջում տեղեկացրել էր կառավարամետ «Ենի շաֆաքը»: Ըստ դրա, գլխավոր դատախազի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանն արգելելու հայցն անհեթեթություն է համարել մշակույթի նախարար Էրթուղրու Գյունայը: Ելնելով այն հանգամանքից, որ երկրում նախագահին դատելու իրավունքը վերապահված է միայն Թուրքիայի ազգային մեծ ժողովին, ընդ որում հայրենիքին դավաճանելու դեպքում, նա դատախազին մեղադրել է պաշտոնը չարաշահելու մեջ: Այնուհետեւ մշակույթի նախարարն ասել է. «Դատախազին ուղղորդել են, ըստ երեւույթին նրանք, ովքեր փորձում են խոչընդոտել «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործունեության հետաքննությունը»:
Մշակույթի նախարարին հաստատել է վարչապետ Էրդողանը, նշելով. «Թուրքիայում բազմաթիվ ավազակախմբեր, մաֆիոզ կառույցներ ծնկի են բերվել մեր իշխանության օրոք: Վերջին անգամ չեզոքացրել ենք «Էրգենեքոն» կազմակերպությանը: Գուցե դա ոմանց անհանգստացրել է»: Թուրքիայի վարչապետը դա ասել էր մարտի 17-ին, իսկ հաջորդ օրը, «CNN-Turk»-ի վկայությամբ ավելացրել է. «Մենք գիտենք, թե ովքեր ինչպիսի սադրանքների են դիմում մեր դեմ: Հավանաբար կարոտել են այն օրերը, երբ արտոնությունից էին օգտվում: Սակայն նպատակին չեն հասնելու նրանք, ովքեր այս երկրում փորձում են ճնշման տակ առնել քաղաքական կյանքը, ժողովրդավարությունն ու թուրք ժողովրդի ազատ կամքը: Ովքե՞ր են այդ մարդիկ: Նրանք են, ովքեր ձեզնից արտոնություն են պահանջում: Մենք իշխանության ենք եկել ոչ թե ոմանց համար երկրում արտոնություն ապահովելու, այլ արդարություն հաստատելու»:
Ո՞ւմ նկատի ունեն վարչապետն ու նախարարը «արտոնություն ուզողների» մասին արտահայտվելիս, կամ ինչ առնչություն ունի «Էրգենեքոն» կազմակերպության չեզոքացումը գլխավոր դատախազի Սահմանադրական դատարան ներկայացրած հայցի հետ: Հարցերի պատասխանը միանշանակ չէ: Բայց որ Թուրքիայի նախագահի պաշտոնում Աբդուլլահ Գյուլի ընտրությունը ձախողելու փորձերը, այն էլ չնայած թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի 2007-ի մայիսի 27-ի հուշագրի, ապարդյուն են անցել, ակնհայտ է: Քանի որ այդ փորձերի մեջ ներգրավվել էր գլխավոր շտաբը, ուստի շտաբի միջոցով ակնհայտորեն ձախողվել է նաեւ բանակը: Ավելին, օրենքով 2007-ի նոյեմբերին նշանակված Թուրքիայի ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են ժամկետից շուտ՝ հուլիսի 22-ին, որպեսզի հնարավոր լինի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության առաջն առնել ու դրանով նախագահի պաշտոնում Գյուլի փոխարեն առաջադրել մեկ այլ թեկնածուի:
Հակառակ այս նկրտումների, վաղաժամկետ ընտրություններում «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն ընտրողների 46,7 տոկոսի ձայներով ոչ միայն միանձնյա իշխանության եկավ երկրում եւ Մեջլիսում ամրապնդեց դիրքերը, այլեւ կարողացավ հակակշռել բանակին, հասնելով նախագահի պաշտոնում Գյուլի ընտրությանը: «Էրգենեքոնի» գործունեության հետաքննությունը բացահայտեց ընդհատակյա այս կազմակերպության սերտ կապը գլխավոր շտաբի հետ, այն առումով, որ բացի ղեկավար կազմի զինվորական անցյալից, դրա ղեկավարները պաշտոնաթող գեներալներ են: Խոսքը մասնավորապես գեներալ Վելի Քույուչուքի եւ գեներալ Շեներ Էրույգուրի մասին է: «Էրգենեքոնի ղեկավար Քույուչուքը ներքին գործերի զորքերին առընթեր գործող հետախուզական ընդհատակյա կառույցն է հիմնադրել եւ գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթի մտերիմներից է: Գեներալ Էրույգուրը, որը ղեկավարն է նաեւ Քեմալական մտածողության միության, եղել է ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, որի առնչության բացահայտմանը «Էրգենեքոնի» հետ հիվանդագին էր արձագանքել թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը:
Այլ կերպ, «Էրգենեքոնի» բացահայտումը երկրում կասկածի տակ է դրել բանակի հեղինակությունը: Հատկանշական է, որ թուրքական անվտանգության ուժերն ահաբեկչական այս կազմակերպության դեմ գործողություն էին իրականացրել հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը: Հունվարի 24-ին Քեմալ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ «Ջումհուրիեթի» առաջնորդողի հեղինակ Իլհան Սելչուքը գրել էր. «Դատական իշխանությունները պարտավոր են կատարել իրենց գործը: Թող գլխավոր դատախազը փորձի հայց չներկայացնել կրոնամոլ կուսակցության դեմ: Եթե անհրաժեշտ է ներկայացնել, ապա հայցը պետք է ներկայացվի, որովհետեւ կասկածյալներ են մեր հանրապետության նախագահն ու վարչապետը, պետք է որ կասկածյալ դառնա նաեւ իշխող կուսակցությունը»:
Ի տարբերություն Սելչուքի, Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը Էրդողանի կուսակցության դեմ հայց ներկայացնելու պահանջով երեք անգամ դիմել է գլխավոր դատախազին, վերջին՝ 2007-ի մարտի 26-ի դիմումին կից ներկայացնելով երեք դոսիեներ: Այս հանգամանքը մարտի 17-ին առիթ է տվել «Ենի շաֆաքին» գրելու, որ հայցի համար նախապայմաններ ստեղծել է Փերինչեքը, իսկ Սելչուքը հրահանգ է տվել:
Ի դեպ, նախկին մաոիստ Փերինչեքը գործում է Ազգային հետախուզական կազմակերպության՝ MIT-ի ենթակայության տակ, որն էլ ուղղակի ենթարկվում է դեռեւս Աթաթուրքի օրոք ձեւավորված առանձնաշնորհյալ ընտրախավի ենթակայության տակ գործող թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբին: Ինչ վերաբերում է Իլհան Սելչուքին, ապա նա, թուրք-իսլամականների տվյալներով, «դյոնմե» է, այսինքն՝ սալոնիկյան ծագումով առերեւույթ կրոնափոխ հրեա, առանձնաշնորհյալ ընտրախավի «գորշ կարդինալը»: Սելչուքը համարվում է նաեւ գլխավոր շտաբի պետ Բյուքանըթի խորհրդատուն, ինչպես նաեւ նախկին նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերին ուղղորդողը:
Կարծում ենք, Փերինչեքի եւ Սելչուքի վերաբերյալ տվյալները որոշակի պատկերացում են տալիս, թե վարչապետ Էրդողանն ու նախարար Գյունայը վերագրելով «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության արգելման հայցն «արտոնություն ուզողներին», ում են նկատի ունեցել:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ 18Սխալ է կարծելը, թե վերջին ողբերգական դեպքերի շուրջը Հայաստանում թե արտասահմանում տարածվող ասեկոսեները ստեղծվում-մոգոնվում-տարածվում են միայն ինչ-որ կենտրոնից, նպատակ ունենալով խուճապ, անվստահություն եւ ...ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 32Մարտի 1-ի հետկեսօրին, հայտնի իրադարձությունների ժամանակ քաղաքապետարանին հարող տարածքում կտրող-ծակող գործիքով վիրավորվել էր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, երբ ...ՔԱՅԼՈՒՄ ԵՆՔ ԱՆԳԱՂԱՓԱՐ, ԱՆՓՈՒՅԹ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՆԴԵՊ, ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆՔ ԿՌՏԱԾՆԵՐԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 6«Կարո՞ղ է լինել մի սերունդ, որ նախորդ սերնդից հանկարծ չունենա ոչինչ ժառանգած իբրեւ ջիղ, արյուն ու ավյուն, օ՜, այդ ի՞նչ բացիլ էր, ոգու ցեց, որ սղոցեց անգամ նաիրյան երգի սաղմը ազատ, սաղմը զրահավոր եւ որդի ...ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
11Մի խումբ հայ գրողներ հայտարարություն են տարածել, որ «հասարակությունը պառակտված է, եւ այսօր ամենակարեւորը այդ անըմբռնողությունը վերացնելն է, ներքին այն ազգային համաձայնության վերականգնումը, առանց որի որեւէ ...ԻՆՔՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ...
4ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որ «նախագահական ընտրություններն ակնառու կերպով ցույց տվեցին, որ ժողովրդի մի զգալի հատվածի մոտ առկա է լուրջ բարեփոխումներ իրականացնելու հստակ ...ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԸ ՇՓՈԹՄՈՒՆՔ Է ՊԱՏՃԱՌԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԹուրքիայի գլխավոր դատախազ Աբդուրրահման Յալչընքայայի մարտի 14-ի հայցը, որտեղ նա Սահմանադրական դատարանից պահանջում է արգելել երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունը եւ ...ՍԵՐԲԻԱՆ ԻՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ ՀԵՏ Է ԿԱՆՉԵԼ ՃԱՊՈՆԻԱՅԻՑ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻՑ
Տոկիոյում Սերբիայի դեսպան Իվան Մրկիչը իր կառավարությունից հրահանգ է ստացել 48 ժամվա ընթացքում հայրենիք վերադառնալ: Երեքշաբթի օրը Ճապոնիայի կառավարությունը ճանաչել էր Կոսովոյի անկախությունը: Լավատեղյակ ...ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՇԵՑԵՔ...
Ա. Հ. 2Միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» ընկերությունը ԱՄՆ նախագահին կոչ է արել պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Վրաստանի նախագահից պահանջել նոյեմբերի 7-ի իրադարձությունների ամբողջական ...ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐԻ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԺՈՂՈՎ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Մարտի 28-ին Կիպրոսի հայկական եկեղեցու Ութուջյան դահլիճում տեղի կունենա Սումգայիթի ջարդերի զոհերին եւ Արցախի ազատագրական պայքարի 20-րդ տարեդարձին նվիրված քաղաքական ժողով: Ինչպես հայտնում են կիպրահայ համայնքից, ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե բանաձեւն արդեն անցյալում է, ապա սխալվում է», Կապիտոլիումում հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ջեյմս Մաքգավերնը: Հայ դատի ամերիկյան գրասենյակից հաղորդում են, որ կոնգրեսականն ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԱՂԹԵԼ ԵՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ
Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 5Իշխանությունները կատարվածից համապատասխան հետեւություններ կկատարե՞ն, ի՞նչ նախապայմաններ են անհրաժեշտ դրա համար, Լեւոն Տեր-Պետրոսյանը կշարունակի՞ իր «նախագահական» անփառունակ գործունեությունը: Այս եւ այլ ...ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՋԱՆՔԵՐԸ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԷԼ ԵՆ ԲԵՐՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱզգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակահատվածը երեկ առավելագույնս օգտագործվեց տպավորություն ստեղծելու, թե հայրենի իշխանություններն ամենայնս ջանում ու կարողանում են լինել հնարավորից ավելի ...ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Թարգմ. Հ. Ծ. 3Ստորեւ պայմանական վերնագրի տակ թարգմանաբար ներկայացվող նամակը, ուղղված Մ. Նահանգներում բնակվող իր ընկերներին ու բարեկամներին, ստորագրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արտասահմանյան մամուլի պատասխանատու-քարտուղար, ...«ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՆԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼ ՄԻՆՉԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԸ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԴոկտոր Գերդ Ռոզենկրանցի «Միջուկային էներգետիկա. առասպելներ եւ իրականություն» գրքին նվիրված քննարկում երեկ տեղի ունեցավ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում, որին մասնակցում էր նաեւ հեղինակը՝ ...ՆՐԱ ԱՆՈՒՆԸ ՄԵԿՏԵՂՈՒՄ Է ԵՐԳԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱրաքսյա Գյուլզադյանի ձայնն էր հնչում նախօրեին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երգչուհու եւ նրա կատարումների հանդեպ կարոտ ունեցող հասարակությունը հնարավորություն էր ստացել մեկտեղվելու: Երգչուհու կատարումների ...Ո՞Վ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐՎԻ ՄԵՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ «Ուրբաթ» ակումբում դիրիժոր Զավեն Վարդանյանը եւ կոմպոզիտորների միության փոխնախագահ Դմիտրի Առաքելյանը խոսեցին Կամերային երաժշտության տան նորաստեղծ «Մենակատարներ» համույթի գործունեության եւ հետագա անելիքների ...«ՍԻՐՏՍ ՔԵԶՄՈՎ ԿԸ ԽԱՅՏԱՅ»
Հ. Հ.Թեքեյան մշակութային միության ԱՄՆ-ի եւ Կանադայի կենտրոնական վարչության նախաձեռնությամբ մարտի 21-ին պոլսահայ միության «Արամ Խաչատրյան» սրահում տեղի կունենա թուրք այլախոհ գրող Քեմալ Եալչընի «Սիրտս քեզմով ...ԹՈՒՐՔ ԳՐՈՂԸ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՊԱՐԳԵՎԻ, ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ` ՊԱՏԺԻ
Թուրք գրող Էլիֆ Շաֆագը «Ստամբուլի ապօրինի զավակները» վեպի համար հավակնում է Անգլիայում գրականության ասպարեզում հեղինակավոր Orange Broadband Prize for Fictions պարգեւին: Թուրքերեն թարգմանությամբ «Հայրն ...ԿԴԱՌՆԱ՞ ՋԵՔ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ
Ամերիկահայ հայտնի բժիշկ Ջեք Գեւորգյանին հարկավոր է հավաքել 3000 ստորագրություն` այս տարի Միչիգանի կոնգրեսի ընտրություններին մասնակցելու համար: Այն փաստը, որ Ջ. Գեւորգյանը, որը հայտնի է «Դոկտոր մահ» մականունով, ...ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՈՐ ՄԵՆՔ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ
1Հայտնի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը եւ թուրք ժողովրդական երգիչ Յավուզ Բինգյոլը ապրիլին միասին ճանապարհորդելու են` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խաղաղություն եւ բարեկամություն հաստատելու գործընթացին ...ԲԸՐԲԱՆՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԵԿԵՂԵՑԻ
1Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմը Բըրբանքի իշխանություններից թույլտվություն է ստացել եկեղեցու կառուցման համար: Ինչպես հաղորդում են թեմի մամլո դիվանից, տաճարի կառուցման աշխատանքները կսկսվեն Զատիկի ...ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի «Ամբեր» մրցաշարի 4-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը Վեսելին Թոփալովի եւ Վասիլի Իվանչուկի հետ 5 միավորով կրկին ստանձնեց առաջատարի դերը: 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Հրազդանում հայտնաբերել են զենք-զինամթերք: ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Երեւանում հրահրված զանգվածային անկարգությունների ...«ԱԶԳԻ» ԿԱՅՔԷՋԸ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 7«Ազգ» օրաթերթը հայ տպագիր մամուլի պատմության մեջ միշտ էլ եղել է առաջատարների շարքում: Մեր թերթը առաջինն էր, որ սկսեց հավաքվել համակարգիչների օգնությամբ, առաջինն էր, որ ստեղծեց թերթի ինտերնետային տարբերակը, ...
ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ա. Մ.ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐ ԶԵԿՈՒՅՑԸ
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՈՒ ԱՆՄԱՍՆԱԿԻՑ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հ. Չ.«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԿԱՆ, ՈՐՈՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱԿՕՍԻՆ» ՀԵՏԵՎԵԼՆ Է»
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Ստամբուլ-Երեւան
ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ԱՆԿԱԽ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ ԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ
Գրի առավ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1750 Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս Արքեպիսկոպոսի կողմից տպագրվեց «Նարեկ»-ի ամբողջական առաջին տպագրողթյունը:
- 1857 Ծնվեց հայ գուսանական երգարվեստի սկզբնավորողներից, երգահան գուսան Շերամը (Գրիգոր Տալյան):
- 1860 Ախալցխայում ծնվեց հայ անվանի նկարիչ, թարգմանիչ և արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցը:
- 1876 Ծնվեց հայ լեզվաբան, բանաստեղծ Հրաչյա Աճառյանը: (Վախճ. 1953թ.-ին):
- 1887 Քութայիսում ծնվեց խորհրդային ականավոր գիտնական Հովսեփ Օրբելին: (Վախճ. 1961թ.-ին):
- 1920 Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
- 1972 Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

