
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ
Հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ավելի հաճախ ստեղծագործական աշխատանքում, ուզես, թե չուզես, մնում է առաջնորդվել կատարածդ աշխատանքի կարեւորության, եւ ոչ թե դրանով սեփական կեցությունն ապահովելու հեռանկարով: Եվ բնականաբար, այսօրինակ մոտեցման պարագայում տարբեր ստեղծագործական աշխատանքների համար հայտարարվող մրցույթները առանձնակի դերակատարում ունեն, հատկապես, երբ դրանք սեփական թեմատիկա ունեն:
Այդպիսիք Հայաստանում անցկացվում են, եւ դրանցից ոմանք էլ ամենամյա են: 2007-ին առաջին անգամ ստեղծագործական միությունների հետ համագործակցությամբ մրցույթների իր շրջանը սկսեցին նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը: Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների հետ համատեղ հայտարարված մրցույթները հետաքրքրական դերակատարում ունեցան եւ գնահատական: ՀՀԿ եւ ՌՀՄ-ն, հավատարիմ մնալով հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանության համար հայության ջանքերի համախմբմանը նպաստելու նպատակին, նախորդ տարվա հաջորդ մրցութային փորձը դարձնում են ավանդական: «Հայը 21-րդ դարասկզբին» մրցույթը` նոր վեպերի ստեղծման յուրօրինակ նախաձեռնություն
2007-ին Գրողների միության հետ համագործակցությամբ ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն հայտարարեցին «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակաբաշխությունը: Այս տարեսկզբին մրցույթի արդյունքների ամփոփման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 13-ին` Գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղ հանձնվեցին նաեւ Ժուռնալիստների միության հետ համատեղ հայտարարած մրցույթի մրցանակակիրների պարգեւները:
Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիրներից Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքերով, գրական մրցանակաբաշխությունն ուներ մի քանի առանձնահատուկ բնորոշիչներ: Մասնավորապես, ամենից առաջ դա թեմայի արդիականությունն էր, այնպիսի գրական արժեքների ստեղծումը, որոնք ուղղված են 21-րդ դարի նոր սերնդին: Եվս մեկ տարբերիչ որակ է մրցանակաբաշխության խթանիչ դերը հատկապես արձակի ոլորտում, քանի որ վերջին ժամանակներս հիմնական մրցանակները տրվում են պոեզիայի ոլորտին:
Գրողների միության նախագահի հավաստմամբ, մրցույթի նախաձեռնությամբ հանդես եկած ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի մտահոգությունն այն էր, թե ինչ դիմագիծ է ձեռք բերել հայը, թե ազգային, հասարակական ու բարոյական ինչ կերպար է ձեւավորվել անկախության տարիների ընթացքում: Ավելին, Լեւոն Անանյանի փաստմամբ, մրցույթի նախաձեռնության հիմքում նոր սերնդին հայրենասիրական խթաններ հաղորդելու ցանկությունն է, մասնավորապես, արցախյան հերոսամարտի, անկախության ձեռքբերման մասին:
Հենց այդ խթանիչ ուժի շնորհիվ էլ 7 նոր վեպ է գրվել հենց 2007 թվականին, եւ բոլորն էլ արժեքավոր գործեր են: Սա ցույց է տալիս, որ իսկապես մրցույթը խթանիչ դեր ունի, հատկապես արձակի ոլորտում` նաեւ որոշակիորեն նոր ձեւաչափ հուշելով գրական մոտեցումներում: Գրողների միության նախագահը կարեւորում է նաեւ մրցույթի ֆինանսական կողմը, քանի որ պարգեւատրումների չափով այս մրցույթն ուղղակի աննախադեպ էր: Նշենք, որ սահմանվել էր 10000 դոլար պարգեւ առաջին մրցանակի, 5000 դոլար` երկրորդ եւ 3000 դոլար` երրորդ մրցանակների համար:
Առաջին մրցանակին է արժանացել Ավետիս Ակնեցու (Գրիգոր Ջանիկյան) «Եռաբլուր» վեպը, երկրորդ մրցանակը տրվել է Արա Վահյանի (Էդուարդ Միլիտոնյան) «Հայոց արեւակենտրոն կնիքը» վեպի համար, իսկ երրորդ մրցանակով պարգեւատրվել է Արամ Ղրիմյանը (Ղուկաս Սիրունյան)` այլաբանական «Ուշացած կապիկներ» վեպի համար:
Լեւոն Անանյանի փոխանցմամբ, Արա Աբրահամյանի հետ քննարկվել է նաեւ մրցույթին ներկայացված բոլոր վեպերի հրատարակման հարցը, ինչն ամենայն հավանականությամբ իրականություն կդառնա մինչեւ տարեվերջ: Ամեն դեպքում, մրցանակաբաշխության ավանդական դարձնելու ցանկություն եւս կա, ինչի առնչությամբ Լեւոն Անանյանը գտնում է, որ հարկ է պատշաճ ուշադրություն դարձնել երիտասարդ սերնդի ինտելեկտուալ զարգացմանը, քանի որ մեր օրերում այդ առումով անգամ անկում է նկատվում: Գրողների միության նախագահը կարեւորում է, որ մրցույթը կշարունակվի նաեւ 2008թ.-ին, որն ԱՊՀ երկրներում հռչակվել է «Գրքի եւ գրականության տարի»: «Աշխարհի հետ` մեր ինքնությամբ». քայլեր դեպի որակյալ ժուռնալիստիկա
Փետրվարի 13-ին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ նաեւ ՀՀԿ եւ ՌՀՄ «Հայրենիք-սփյուռք, սփյուռք-սփյուռք. աշխարհի հետ մեր ինքնությամբ» լրագրողական աշխատանքների մրցույթը, որ հայտարարվել էր ՀՀԿ հիմնադիր Ժուռնալիստների միության հետ համատեղ:
Ըստ այդմ, հատուկ մրցանակին հետմահու արժանացել է Գառնիկ Անանյանը: Առաջին մրցանակը ստացել է Ջուլիետ Կաժոյանը` «Ծննդավայր» հեռուստաշարքի համար: Երկրորդ մրցանակը հանձնաժողովը բաժին է հանել Թուրքիայի հայկական «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Քոչունյանին: Երրորդ մրցանակին են արժանացել մի քանիսը, մասնավորապես, «Կոտայք» թերթի խմբագիր Խիկար Գեղամյանը, «Նոյեվ կովչեգ» թերթը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը եւ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի լրագրող Հայկարամ Նահապետյանը:
Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի խոսքերով, այս մրցույթը գալիս է փոխելու վերաբերմունքը ժուռնալիստների նկատմամբ, քանի որ նրանց ավելի հաճախ քննադատում են, քան խրախուսում ու պարգեւատրում: Մրցույթի շնորհիվ որակյալ ժուռնալիստիկան պետք է ունենա իր գնահատականը, քանի որ մամուլն, ըստ Աստղիկ Գեւորգյանի, լիքն է կոմպրոմատներով, անորակ նյութերով: Մինչդեռ որակյալ մամուլը յուրովի դասագիրք է երիտասարդ լրագրողների համար:
Ժուռնալիստների միության նախագահի խոսքերով, մրցանակակիրների սերունդը մեծ առաքելություն ունի, քանի որ երիտասարդները ժուռնալիստիկան ավարտում են լավ ու ազնիվ նկրտումներով, բայց գործնական աշխատանքում փոխվում են: Այդ ամենը պետք է կասեցնել, ինչի համար միջոցներ են պետք: Այդ բացը լրացնելու եկավ Արա Աբրահամյանը, որ մեծ ուշադրություն է դարձնում Կոնգրեսի հիմնադիր ստեղծագործական միություններին, ըստ Աստղիկ Գեւորգյանի, ոչ հավասարաչափ, եւ լավ կլինի, եթե Աբրահամյանի օրինակին հետեւողներ լինեն: Օրինակ, կարելի է ունենալ նոր անվանակարգեր տարբեր ոլորտներում լրագրողներին խթանելու եւ պրոֆեսիոնալություն ձեւավորելու համար, որպեսզի դիլետանտությունը նահանջի:
Աստղիկ Գեւորգյանի խոսքերով, այս մրցանակաբաշխությունը շատ է գոհացնում, նախ, հրապարակված նյութերը մատչելի են, բոլորը համապատասխանում են մրցույթի թեմային` աշխարհի հետ մեր ինքնությամբ, քանի որ չենք կարող զերծ մնալ համաշխարհային գործընթացներից` միաժամանակ չմոռանալով մեր ինքնությունը: Ըստ Ժուռնալիստների միության նախագահի, այս համատեքստում էլ կարեւոր է հիշողությունը, որի կորուստը բերեց այս օրերի կոպիտ սխալներին: Ի վերջո, անորակության արդյունք է, որ հայն այսօր մեքենա է հրկիզում:
Արդեն 2008 թ. կապակցությամբ Աստղիկ Գեւորգյանը կարեւորում է, որ մրցանակակիր աշխատանքները պետք է հրատարակվեն: Եվ արդեն հարկ է լրջագույնս մտածել այս տարվա մրցութային թեմայի մասին, օրինակ, թշնամու կերպար, ղարաբաղյան հարց, հարեւաններ եւ այլն:
Պետք է առաջ գնալ, ինչն առաջին հերթին հայ ժողովրդի շահն է: Իսկ բարկությունը վատ խորհրդատու է, որ ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ուստի, ըստ Աստղիկ Գեւորգյանի, գուցեեւ հարկ է անդրադառնալ այն թեմային, թե ով է հայը 21-րդ դարում, որն է նրա միջին կերպարը, ոչ միայն իր նկարագրով, այլեւ հասարակության մեջ, երկրի գերակայության պայքարի դիրքերում, թե ով է երկրի տերը եւ այլն:
Ժուռնալիստների միության նախագահը նաեւ առաջարկում է Ռուսաստանի հայերի միությանը` կապող օղակ դառնալ ռուսաստանյան ժուռնալիստիկայի եւ հայաստանյանի միջեւ ոչ միայն փոխադարձ այցելությունների, այլեւ սերտ համագործակցության առումով:
Երկրորդ մրցանակին արժանացած Թուրքիայի հայկական «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Քոչունյանը 2003-ից աշխատում է Հայաստան-սփյուռք հարաբերությունների եւ հայկական նոր ինքնության թեմայով հասարակական գործիչների, մտավորականների, հայտնի մարդկանց հետ հարցազրույցների պատրաստման ուղղությամբ:
Քոչունյանի խոսքերով, հիմնականում աշխատել է, որ այդ մարդկանց մեջ չլինեն քաղաքական գործիչներ, նախընտրելով թեմաները քննարկել հայկական համամարդկային երկարաժամկետ արժեքների կտրվածքով: 2007-ին տպագրված զրույցներն էլ, որ ապագայում հավանաբար գիրք կդառնան, Քոչունյանը ներկայացրել էր մրցույթին: Բնականաբար, «Ժամանակի» խմբագիրն իր ուրախությունն է հայտնում մրցանակի արժանանալու համար, հատկապես, որ, Քոչունյանի խոսքերով, հեղինակավոր եւ փորձառու մարդկանց դատին էր ներկայացված աշխատանքը:
Արա Քոչունյանը այսօրինակ մրցանակաբաշխության իր մասով նաեւ էմոցիոնալ բաղադրիչ է ընդգծում. նրա համար շատ տպավորիչ է, որ սփյուռքահայի արածը գնահատականի է արժանանում հայրենիքում: Ավելին, երբ Հայաստանում սփյուռքահայերին պագեւներ են տրվում, նրանք մեծամասամբ ավագ սերնդի ներկայացուցիչներ են, որոնց դեպքում գնահատական է տրվում նրանց արած գործին: Մինչդեռ այս դեպքում պարգեւատրվողը երիտասարդ է:
Քոչունյանն իր երախտագիտությունը նաեւ Կոնգրեսին է հայտնում, հատկապես որ ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն կարեւորում են լրատվամիջոցների գործը, ինչն իր ուրույն դերն ունի աշխարհասփյուռ հայ ժողովրդի կյանքում` որպես միասնաբար գործելու հնարավորություն: Համազգային խնդիրների լուծման հարցում մեծ է լրատվամիջոցների դերը, եւ քանի որ Կոնգրեսը խրախուսում է հենց լրագրողներին, դա, ըստ Քոչունյանի, շնորհակալ աշխատանք է եւ պետք է արժանին մատուցել Կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին եւս, որ այս ամենի նախաձեռնողն է:
Երրորդ մրցանակին արժանացած Խիկար Գեղամյանը Կոտայքի մարզային միակ «Կոտայք» թերթի խմբագիրն է, որի «Քարադաշտի ծնավ աղբյուրը» հոդվածը հեղինակն ավելի շուտ պատմվածք է որակում: Պատմությունը հայրենասիրության գաղափարի շուրջն է, հայրենի գյուղից հեռանալու եւ մինչեւ Ավստրալիա հասնելու մասին: Խնդիրն, ըստ Գեղամյանի, չափազանց արդիական է, իսկ նման թեմատիկայով մրցույթ անցկացնելու ՀՀԿ եւ ՌՀԿ նախաձեռնությունը` խրախուսելի ու հայրենասիրության միտում ունեցող:
Ըստ «Կոտայք» թերթի խմբագրի, բոլորիս նպատակն է, որ յուրաքանչյուրն իր երկրի տեր զգա, ազատ զգա, որ վերադառնան պանդուխտները, վերանա արտագաղթը: Գեղամյանը ցավում է, որ հիմա Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, ինչը բնավ էլ լավ չէ: Հայրենիքի կերտման ճանապարհին յուրաքանչյուր ոք պետք է իր ներդրումն ունենա` մեկը գրչով, մյուսը` բահով, երրորդը` քար դնելով, եւ մի ուրիշը` գիտական հայտնագործությամբ եւ այլն:
Մրցույթը կարեւոր է եւ խթանում է լրագրողի աշխատանքը: Խիկար Գեղամյանը գտնում է, որ բարձր գնահատելի են ինչպես ՀՀԿ եւ ՌՀՄ, այնպես էլ Ժուռնալիստների միության մոտեցումները: Ընդգծելով, որ դրամական պարգեւատրումը իր համար այնքան էական չէ, Գեղամյանը բարձր է գնահատում նման պարգեւի հանձնման բարոյական արժեքը եւ ցանկանում է, որ ավանդական դարձող այս մրցույթը նպաստի հայ մարդու, հասարակության բարոյական արժեքների վերականգնմանը:
Հանրային հեռուստաընկերության եթերում «Ծննդավայր» հաղորդաշարը հեղինակում է Ջուլիետա Կաժոյանը` հեռուստադիտողին ներկայացնելով արեւմտահայ եւ արեւելահայ մշակութային գործիչներին: Քառասուն տարի աշխատելով Հանրային հեռուստաընկերության մշակույթի բաժնում` Կաժոյանը դեռ գոհ է, որ կեսգիշերին եթեր հեռարձակվող հաղորդումը որոշակի առումով հարմար ժամի է եթերում հայտնվում արտերկրում:
Ամեն դեպքում, վերջին տարիներին արածն ու ստեղծածը չի գնահատվում, ուստիեւ Ջուլիետա Կաժոյանի համար անսպասելի էր եւ հաճելի արժանանալ լրագրողական աշխատանքների մրցույթի առաջին մրցանակին:
Ինչ վերաբերում է ՀՀԿ եւ ՌՀՄ մրցութային այս նախաձեռնությանը, ապա Կաժոյանի խոսքով այն հրաշալի է, հատկապես, որ ոչ միայն մտավորականությունը, այլեւ հայ ժողովուրդն ունի դրա կարիքը, քանի որ հոգնեցուցիչ են դարձել կրկնությունները, թե ժողովրդին իսկապես հոգեւոր հարստություն է հարկավոր: Արդեն այս տարի նոր մրցույթ հայտարարելու առնչությամբ էլ Կաժոյանն իր ցանկություններն ունի, մասնավորապես, թոռներ մեծացնող տատիկի համար զգալի ու մտահոգիչ է, որ երիտասարդությունը, կամ երիտասարդների մեծ մասը գրականության, մշակույթի մեծ պակաս ունի: Սա ոչ միայն հոգս է, այլեւ վտանգ, եւ Կաժոյանը կցանկանար, որ խրախուսվեին հատկապես երիտասարդներին ուղղված աշխատանքները, որոնք մշակութային մեր հարստությունը կարող են դարձնել երիտասարդների սեփականությունը:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎԸ ԳՈՒՑԵ ՈՉԻՆՉ ՉՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների 39 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ հաստատեց Ադրբեջանի ներկայացրած «Իրավիճակը գրավյալ տարածքներում» անվամբ բանաձեւը: «Ազգը» նախորդ համարում մեկնաբանել էր բանաձեւի ...ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
7Երեկ Փարիզում ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը իր անհանգստությունն է հայտնել Հայաստանում մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակի եւ հարյուրից ավելի ձերբակալությունների կապակցությամբ: Հանձնաժողովի կարծիքով՝ ...ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է
1ՀՅԴ Հայ դատի ամերիկյան գրասենյակը ողջունել է ԱՄՆ-ին, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի եւ Ֆրասնիայի հետ դեմ է քվեարկել ՄԱԿ-ում Ադրբեջանի բանաձեւին: Գրասենյակի գործադիր տնօրեն Արամ ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԹՈՒՐՔԻԱՅՈ՞ՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Ռուսական մամուլ են թափանցում լուրեր, թե Վաշինգտոնն ու Անկարան գաղտնի խորհրդակցություններ են վարում Թուրքիայի տարածքում հակահրթիռային համակարգեր տեղակայելու մասին: «Իրանական» հրթիռները դարձել են յուրօրինակ ...ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿՈՂՄ Է ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ
Ղազախստանը հանդես է գալիս Ադրբեջանի եւ Հայաստանի հետ «բարեկամական հարաբերությունների պահպանման օգտին»: Այդ մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Սերիկ Պրիմբետովը՝ ...ՎՐԱՑԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԽՓՎԵԼ
Աբխազական ռազմաօդային ուժերը ոչնչացրել են վրացական անօդաչու հետախույզ ինքնաթիռ, որը հետախուզական թռիչք էր կատարում հանրապետության տարածքի վրա, հաղորդում է «Նոյյան տապանը»: Ինչպես հայտնել է Աբխազիայի ԱԽ-ի ...350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 15Նախագահական ընտրությունների արդյունքները եւ հաջորդող իրադարձությունները դեռ երկար ժամանակ կքննարկվեն: Թե ինչո՞ւ զարգացումները գնացին այդ ուղղությամբ, ինչո՞ւ տեղի ունեցավ այն, ինչը թվում էր, թե Հայաստանում ...«ՔԱՈՍ ԿՈՎԿԱՍՈՒՄ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 8Գերմանիայում հրեական կենտրոնական խորհրդի շաբաթաթերթ «Յուդիշե ալգեմայնեն» իր մարտի 13-ի համարում տպագրել է «Քաոս Կովկասում» վերնագրյալ հոդվածը, որի ենթավերնագիրն ավելի երկար է՝ «Հայաստանը արտակարգ դրության ...ՀԱՄԵՐԲԵՐԳԵՐԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ
1Հայաստան կատարած այցից հետո, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգերը հայտարարել է, որ «արտակարգ իրավիճակը պետք է չեղյալ հայտարարվի եւ անկախ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ ՉԿԱՆ
Գլխավոր դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ «դատախազը գրավոր ցուցում է տվել քննչական խմբի ղեկավարին` քննության շրջանակում բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ պարզել ոստիկանության ծառայողների ֆիզիկական ...ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՈՒՄԸ` ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ՇԵՆՔՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Ազգային ժողովը երեկ քվեարկությամբ որոշեց, որ նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման հատուկ նիստը գումարվելու է ապրիլի 9-ին, ժամը 14-ին, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Առաջարկի հեղինակը ...ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ
Մ. Խ. 1ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին խոսում էր ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին` գնահատական տալով: Այդ գնահատականը հետաքրքրական է հատկապես այն պատճառով, որ ...ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ «ԴԱՅԱՍՊՈՐԱ» ՀԱՆԴԵՍԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐՈՒՄ
Հ. Ծ.«Դայասպորան» («Սփյուռք») համաշխարհային (անդրազգային) ուսումնասիրությունների հանդես է, որը պրոֆ. Խաչիկ Թոլոլյանի խմբագրությամբ է լույս ընծայվում արդեն ավելի քան 15 տարի «Սփյուռքի ուսումնասիրությունների ...ԱՊԱԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ «ՍՏԱՀՈ՞Դ» ԵՆ
Մ. Խ. 4Լրագրողական եւ մերձքաղաքական շրջանակներում իշխող տաք թեմաներից մեկն այսօր ապագա կառավարության ձեւավորման մասին խոսակցություններն են: Մամուլն արդեն դրանց տպագիր տեսք տվել է, թեեւ շատ դեպքերում զայրացնելով ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1 ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ» ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՍԿՍՎԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՓոքր բիզնեսի հարկման եւ մասնավորապես «Պարզեցված հարկի մասին» օրենքում փոփոխությունների առաջարկների քննարկման նպատակով երեկ Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատում (ՀԱԱՊ) հավաքվել էին հարկային պետական ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1Մեր կյանքի թվացյալ հանդարտության տակ ուժգնորեն տրոփող ներքին լարումը նոր բռնկումների վերածվելու նշաններ կարծես թե չի տալիս, չնայած բերնեբերան փոխանցվող առասպելական պատմություններին, արտակարգ դրության ...«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՑԱՆՑԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Արմենտելը» Հայաստանում ֆիքսված եւ բջջային կապերի ծառայություններն ապահովող սարքավորումների ամբողջական արդիականացման ծրագիր է իրականացնում: Այս մասին երեկ տեղեկացրեց «Արմենտելի» սեփականատեր «Վիմպելկոմ» ...ԿՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԻՆՉԵՎ 2001-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏՆԵՐՆ ՈՒ ԿՑԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ քննարկվեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ...ԱՐՈՆՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԴԻՐՔԵՐԸ
Ֆրանսիական Նիցա քաղաքում ընթացող շախմատի «Ամբեր» մրցաշարի 3-րդ տուրն անհաջող էր առաջատարներից մեկի` Լեւոն Արոնյանի համար: Նրա մրցակիցը Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդն էր: «Կույր» շախմատի պարտիան, ...ՊՈՈՒԼՍԵՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Ինչպես հայտնի է, մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ռոտերդամի արվարձան Պեռնիսում ընկերական մրցախաղում ուժերը կչափի Ղազախստանի ընտրանու հետ: Այդ հանդիպումը կլինի երկու երկրների հավաքականների ...ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ավելի հաճախ ստեղծագործական աշխատանքում, ուզես, թե չուզես, մնում է առաջնորդվել կատարածդ աշխատանքի կարեւորության, եւ ոչ թե դրանով սեփական կեցությունն ապահովելու ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԻ ԱՄԲՈՂՋ ԶԻՆԱՆՈՑ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ 2Ոստիկանության Երեւանի վարչությունում մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Վալենսիա» հյուրանոցին կից այգում ինքը զենք-զինամթերք է թողնում: Նշված վայրում հայտնաբերվել է «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ, ...ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ 3ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀՀ քաղաքացի Հովհաննես Մխոյանին 15.03.2008 թ. առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի ...
ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՎԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՄԵՏԱԼՈՒՐԳԻ ԵՎ ՀԱՆՔԱՓՈՐԻ ՕՐԸ ՆՇՎԵՑ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ, ԱԽԹԱԼԱՅՈՒՄ ԵՎ ՇԱՄԼՈՒՂՈՒՄ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՌՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԳԻՏԻ, ԹԵ ԻՐ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՏՎԻՐՎՈՒՄ, ԵՎ ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԾԱԽՍԵՐՆ ԻԶՈՒՐ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

