<<Մարտ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ազգ logo
Հրատարակվում է 1991
Picture of the day
Հրատարակված է Մարտ 19, 2008

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՆ




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  172 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     555 գրել է:
    18 օր է` Ազատության հրապարակի դեպքերի անպատասխան հարցերը անընդհատ թմբկահարում են ազգային հավաքական ուղեղը: Հավաքական միտքը մի պատասխան ունի դրանց, պետական ու պաշտոնական պատասխանն այլ է` սուտ, կեղծիք, զրպարտություն, որ արտակարգ դրության իրավունքով ջանում են ուղղորդել այլ հասցեով: Դեպի Լեւոնը: Չնայած այս մարդը ընդհանրապես վերջին տասնամյակում Հայաստանի իշխողների համար ամենադժվար երեւույթն էր, այսպես ասենք: Նրա դեմ ինչ էլ անեն կամ ասեն, իրենք են սխալ դուրս գալիս:
    Հիմա էլ զանգվածային անկարգություն կոչելով նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված համարող հսկայական ընդվզումը` Քոչարյան-Սերժ իշխանությունն այդ անկարգությունը հրահրելու, չհաջողելու դեպքում` իմիտացիա ստեղծելու համար, հարկադրված էր չեզոքացնել Լեւոնին` չնայած չէր կարող չհասկանալ, որ այդ ձեւով չեզոքացնելը նաեւ ազատելու է Լեւոնին` տեղի ունեցածի համար պատասխանատվությունից: Բայց այլ ընտրություն չգտան. հավանաբար վստահ չէին, որ Լեւոնի ներկայությամբ բանակն ու ոստիկանությունն այդ կերպ կգործեին, իսկ ցուցարարների գաղափարական համախմբվածությունը կարելի էր վերածել ամբոխի անկառավարելիության:
    Եւ դրանով նրանք ցույց տվեցին, բացահայտեցին շատ կարեւոր մի բան. մի կողմից մենք ունենք` (չթաքցնենք, անհամատեղելի հակոտնյա, որովհետեւ անազնվություն-անարդարությունը եւ արդարության ձգտումը երբեք չեն կարող հաշտվել) ժողովրդական հսկայական զանգվածներին գաղափարի շուրջ համախմբելու, առնվազն 10 օր ու գիշեր օրինապահ քաղաքացի պահելու ունակ խարիզմատիկ առաջնորդ, մյուս կողմում վարչական բոլոր լծակներն ամենավայրագ ձեւով կիրառելու, միմյանց դեմ բանակ ու ազգ հանելու միջոցով իշխանությունից կառչած տիրողներ: Եւ ամենաանհեթեթ սուտն այսօր կարող է հնչել, որովհետեւ երեւի սուտը տրամաբանություն չունի: Թե չէ ի՞նչ է նշանակում, ըստ էության, կալանավորված Լեւոնին ու նրա շրջապատին մեղադրել, ի՞նչ է նշանակում չհասկանալ, որ եթե այդքան շատ մարդ մի տեղում հավաքվել է, ուրեմն ինչ-որ պահանջ ունի, եւ եթե դու այդ երկրում նախագահ ես ընտրվել, պետք է պարզես, թե այդ մարդիկ ինչ են ուզում, ոչ թե բանակը սահմանից հանես բերես մայրաքաղաք կամ էլ խելոք կանգնած, թեկուզեւ շատ մարդկանց շրջապատես դիմակավոր, զինված հատուկջոկատայիններով ու ասես` նախօրոք քար ու փայտ էին պատրաստել: Սալահատակի քարերը հանեցին ու այգու ցանկապատերի ճաղերը կտրտեցին հետո, երբ անզեն, խոսքի համար հրապարակ ելած մարդկանց դեմ կանգնեց բանակային զորաշարք: Դուք, ՀՀ նախագահներ, որ կռվել եք այս ազգի հետ միասին, կարծում եմ` վստահ էիք, որ խելոք ու համբերատար, բայց տաքարյուն կռվող է հայը եւ անպայման կբորբոքվի: Խոսվում է թույլատրված միջոցների մասին` արցունքաբեր գազ, դատարկ կրակոցներ եւ այլն, որոնց նպատակը ուշադրություն շեղելն է: Հարձակվող, ինքնատիրապետումը կորցրած կարգազանցի ուշադրությունը, որպեսզի հնարավոր լինի նրան չեզոքացնել, չէ՞: Այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, որ մարդկանց ուշադրությունը կենտրոնացվեց, բեւեռվեց հրթիռների ու թնդանոթներ թնդյունի վրա`գրգռելու նպատակով: Պատկերացնո՞ւմ եք` ինչ անհեթեթ բան կլիներ` բանակը կանգնեցնեին, պահեին, պահեին ու պարապ հետ տանեին: Աղավաղված պատկերացումների մեր երկրում դեռ ինչքան պետք է սերունդ փոխվի, որպեսզի գիտակցենք, որ մարտի մեկին ժողովուրդն այնտեղ էր, որտեղ իրավունք ուներ լինելու, եթե այդպես էր ուզում:
    Ոստիկանությունը պետք է կողքին լիներ, որ Աստված մի արասցե, ՀՀ քաղաքացուն բան չպատահի, իսկ մեր զինվոր զավակները` զորամասերում, որի խաղաղ ծառայության համար ազգովի ամեն օր պետք է աղոթենք: Թե չէ Երեւանի կենտրոնի կեսը բանակով ու ոստիկանությունով լցված, նրանց քթի տակ խեղճ Լֆիկի խանութն են թալանում, հետո էլ նախագահ-վարչապետը փորձում է հասկացնել` բանակը ցուցարարների դեմ չէր բերվել, այլ թալանի: Չէ, Լեւոնը խելոք մարդ է, որ սրանց հետ չի բանավիճում:

Վերջին լուրերը, Մարտ 19, 2008
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա)  նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
MPAA | Personal Loans | Mortgage Calculator | Advertising Agency Software | Magazine Subscriptions