
ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ
ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին խոսում էր ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին` գնահատական տալով: Այդ գնահատականը հետաքրքրական է հատկապես այն պատճառով, որ հնչում է իշխող քաղաքական ուժի փորձառու կուսակցականի շուրթերից` ենթադրության հիմք տալով, որ նրա դավանած քաղաքական ուժը այս բոլորն ընդունելով` մտածում է հասարակության բեւեռացման վերացմանը նպաստող հետագա քայլերի մասին: «Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ հաղթողներ եւ պարտվողներ չկան, պարտվել ենք մենք բոլորս, մեր ազգը, մեր պետությունը, ընդդիմությունը, իշխանությունը, սա փաստենք` հաղթողներ եւ պարտվողներ ներքաղաքական իրավիճակում չեն լինում: Երկրորդ, ստեղծված իրավիճակի համար մեղավոր ենք բոլորս, այլապես եթե փորձում ենք մեղադրել մեկս մյուսին եւ ինչքան փորձում ենք շատ մեղադրել, թվում է՝ այնքան լավ իրավիճակում ենք հայտնվում, կարծում եմ՝ այդպես չէ: Պետք է յուրաքանչյուրս ընդունենք մեր մեղքը եւ հստակ ասենք. մեղավոր են իշխանությունները, որ չեն կարողացել երկրում ստեղծել վստահության եւ հանդուրժողականության բավարար մթնոլորտ, մեր հասարակության դժգոհ հատվածին հասկանալու եւ լուծման համար գործուն մեխանիզմներ չգտնելու համար: Մեղավոր է ընդդիմությունը, որը մարդկանց արդարացի դժգոհությունը ուղղորդել է նեղ քաղաքական խնդիրների լուծման համար, նախընտրական քարոզչության ընթացքում սերմանել է թշնամանք եւ ատելություն, ուղղորդել պետության եւ հասարակության դեմ», գնահատեց երեկ Ս. Նիկոյանը` մտորելու առիթ տալով իր գործընկերներին:
Երեկ հայտարարությունների ժամին իրավիճակից դուրս գալու իր բազմակետ առաջարկը ներկայացրեց նաեւ Վիկտոր Դալլաքյանը. մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի ստեղծում, նոր նախագահի կողմից ներման շնորհում բոլոր այն անձանց, ովքեր մասնակցել են հանրահավաքներին, բայց հանցագործությունների մասնակից չեն եղել, քայլ անել Ա1+ եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները եթեր թողնելու առումով, Հանրային հեռուստաընկերությունում ընդդիմությանը եթեր տրամադրել, երկրի նախագահին կից քաղաքական խորհրդի ստեղծում` բոլոր քաղաքական ուժերի ներգրավում: Ըստ Վ. Դալլաքյանի` օրենսդրական մի շարք փոփոխություններից հետո (100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, հավասարակշիռ ընտրական հանձնաժողովներ) պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Համաձայն լինել-չլինելը մի կողմ` խրախուսելի է, որ մեր պատգամավորները ելքեր են փնտրում ստեղծված վիճակից:
- Մ. Խ.
Քննարկում
555 գրել է:
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մահվան լուրը ցնցեց ամբողջ աշխարհը: Լինելով անգնահատելի առաջնորդներ, Հայ Ժողովուրդը որոշում է ընդունել թաղման արաողությունը կատարել Հին Եգիպտական արարողակարգին համապատասղան, այսինքն. նրանց հետ կթաղվեն նրանց ամբողջ ունեցվածքը, կանայք, սիրուհիները (գոնե մի 2 հատ կունենան), հավատարիմ պատգամավորները, ուժային կառույցների գեներալները, հավատարիմ գործարարներն իրենց ամբողջ թիկնազորով (ախռաննիկներով)...Ի նշան հարգանքի ու անկեղծ սիրո ցանկություն են հայտնել նրանց հետ թաղվելու
1. Արթուր Բաղդասարյանը, ի դեպ նա խնդրել է իրեն տեղադրել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արանքում առանց շալվարի ու անդրավարտիքի, հետույքով Սերժ Սարգսյանը
2. Գագիկ Ծառուկյանը, նրա համեստ բնակարանը կդառնա մանկական հիվանդանոց, ի դեպ ամենամեծը Կովկասում, իսկ Մայր Աթոռ սուրբ էջմիածինը կտեղափոխվի Ս. Դոդ եկեղեցի մանկական հիվանդանոցի հարևանությամբ
3. Արտաշես Գեղամյանը, ի դեպ նա խնդրել է իր գլխի կաշվից պատրաստել դհոլ և նվիրել Հայաստանի պետական Ժողգործիքների անսամբլին որպես սոլո-դհոլ:
4. Վազգեն Մանուկյանը, որը խնդրել է այնուամենայնիվ մի փոքրիկ պատուհան թողնել շնչելու համար (նա մահն այդքան էլ լավ չի տանում)
5. Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները Եպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ:
6. Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ինքը մեծ հաճույքով կմիանար ու տեղ կզբաղեցներ Խնամի Սաշիկի կողքին, բայց սպասում է կուսակցական համագումարին քանի որ համոզված է, որ շատ ուզողներ կան ինչպես շարքային կուսակցականների մեջ այնպես էլ ողջ ղեկավարությունը "Մենք Վահանի հետ ենք" կարգախոսով: Նրանց կմիանան նաև նրանք ովքեր պայմանագրեր են ստորագրել իրենց հին ընկեր Վահանի հետ (ստիպողաբար)
Հուղաղարկավորությունը տեղի կունենա Սովետաշենի Աղբանոցում: Նրանց մարմինները բետոնին հանձնելուց հետո սգավորները հրավիրված են Ազատության հրապարակ դիսկոտեկի, դիսկժոկեյ Նիկոլի մասնակցությամբ:
Բոլոր ծախսերը իր վրա է վերցրել Սիլ կոնցեռնը, որին գումարներ են դրամադրել երջանկահիշատակ Դոդի Գագոն, Նեմեց Ռուբոն և Լֆիկ Սամոն: Հուղարկավորության անվտանգությունը կապահովի Վանո Սիրադեղյանը:
ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎԸ ԳՈՒՑԵ ՈՉԻՆՉ ՉՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների 39 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ հաստատեց Ադրբեջանի ներկայացրած «Իրավիճակը գրավյալ տարածքներում» անվամբ բանաձեւը: «Ազգը» նախորդ համարում մեկնաբանել էր բանաձեւի ...ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
7Երեկ Փարիզում ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը իր անհանգստությունն է հայտնել Հայաստանում մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակի եւ հարյուրից ավելի ձերբակալությունների կապակցությամբ: Հանձնաժողովի կարծիքով՝ ...ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է
1ՀՅԴ Հայ դատի ամերիկյան գրասենյակը ողջունել է ԱՄՆ-ին, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի եւ Ֆրասնիայի հետ դեմ է քվեարկել ՄԱԿ-ում Ադրբեջանի բանաձեւին: Գրասենյակի գործադիր տնօրեն Արամ ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԹՈՒՐՔԻԱՅՈ՞ՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Ռուսական մամուլ են թափանցում լուրեր, թե Վաշինգտոնն ու Անկարան գաղտնի խորհրդակցություններ են վարում Թուրքիայի տարածքում հակահրթիռային համակարգեր տեղակայելու մասին: «Իրանական» հրթիռները դարձել են յուրօրինակ ...ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿՈՂՄ Է ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ
Ղազախստանը հանդես է գալիս Ադրբեջանի եւ Հայաստանի հետ «բարեկամական հարաբերությունների պահպանման օգտին»: Այդ մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Սերիկ Պրիմբետովը՝ ...ՎՐԱՑԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԽՓՎԵԼ
Աբխազական ռազմաօդային ուժերը ոչնչացրել են վրացական անօդաչու հետախույզ ինքնաթիռ, որը հետախուզական թռիչք էր կատարում հանրապետության տարածքի վրա, հաղորդում է «Նոյյան տապանը»: Ինչպես հայտնել է Աբխազիայի ԱԽ-ի ...350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 15Նախագահական ընտրությունների արդյունքները եւ հաջորդող իրադարձությունները դեռ երկար ժամանակ կքննարկվեն: Թե ինչո՞ւ զարգացումները գնացին այդ ուղղությամբ, ինչո՞ւ տեղի ունեցավ այն, ինչը թվում էր, թե Հայաստանում ...«ՔԱՈՍ ԿՈՎԿԱՍՈՒՄ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 8Գերմանիայում հրեական կենտրոնական խորհրդի շաբաթաթերթ «Յուդիշե ալգեմայնեն» իր մարտի 13-ի համարում տպագրել է «Քաոս Կովկասում» վերնագրյալ հոդվածը, որի ենթավերնագիրն ավելի երկար է՝ «Հայաստանը արտակարգ դրության ...ՀԱՄԵՐԲԵՐԳԵՐԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ
1Հայաստան կատարած այցից հետո, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգերը հայտարարել է, որ «արտակարգ իրավիճակը պետք է չեղյալ հայտարարվի եւ անկախ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ ՉԿԱՆ
Գլխավոր դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ «դատախազը գրավոր ցուցում է տվել քննչական խմբի ղեկավարին` քննության շրջանակում բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ պարզել ոստիկանության ծառայողների ֆիզիկական ...ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՈՒՄԸ` ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ՇԵՆՔՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Ազգային ժողովը երեկ քվեարկությամբ որոշեց, որ նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման հատուկ նիստը գումարվելու է ապրիլի 9-ին, ժամը 14-ին, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Առաջարկի հեղինակը ...ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ
Մ. Խ. 1ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին խոսում էր ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին` գնահատական տալով: Այդ գնահատականը հետաքրքրական է հատկապես այն պատճառով, որ ...ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ «ԴԱՅԱՍՊՈՐԱ» ՀԱՆԴԵՍԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐՈՒՄ
Հ. Ծ.«Դայասպորան» («Սփյուռք») համաշխարհային (անդրազգային) ուսումնասիրությունների հանդես է, որը պրոֆ. Խաչիկ Թոլոլյանի խմբագրությամբ է լույս ընծայվում արդեն ավելի քան 15 տարի «Սփյուռքի ուսումնասիրությունների ...ԱՊԱԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ «ՍՏԱՀՈ՞Դ» ԵՆ
Մ. Խ. 4Լրագրողական եւ մերձքաղաքական շրջանակներում իշխող տաք թեմաներից մեկն այսօր ապագա կառավարության ձեւավորման մասին խոսակցություններն են: Մամուլն արդեն դրանց տպագիր տեսք տվել է, թեեւ շատ դեպքերում զայրացնելով ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1 ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ» ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՍԿՍՎԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՓոքր բիզնեսի հարկման եւ մասնավորապես «Պարզեցված հարկի մասին» օրենքում փոփոխությունների առաջարկների քննարկման նպատակով երեկ Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատում (ՀԱԱՊ) հավաքվել էին հարկային պետական ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1Մեր կյանքի թվացյալ հանդարտության տակ ուժգնորեն տրոփող ներքին լարումը նոր բռնկումների վերածվելու նշաններ կարծես թե չի տալիս, չնայած բերնեբերան փոխանցվող առասպելական պատմություններին, արտակարգ դրության ...«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՑԱՆՑԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Արմենտելը» Հայաստանում ֆիքսված եւ բջջային կապերի ծառայություններն ապահովող սարքավորումների ամբողջական արդիականացման ծրագիր է իրականացնում: Այս մասին երեկ տեղեկացրեց «Արմենտելի» սեփականատեր «Վիմպելկոմ» ...ԿՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԻՆՉԵՎ 2001-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏՆԵՐՆ ՈՒ ԿՑԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ քննարկվեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ...ԱՐՈՆՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԴԻՐՔԵՐԸ
Ֆրանսիական Նիցա քաղաքում ընթացող շախմատի «Ամբեր» մրցաշարի 3-րդ տուրն անհաջող էր առաջատարներից մեկի` Լեւոն Արոնյանի համար: Նրա մրցակիցը Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդն էր: «Կույր» շախմատի պարտիան, ...ՊՈՈՒԼՍԵՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Ինչպես հայտնի է, մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ռոտերդամի արվարձան Պեռնիսում ընկերական մրցախաղում ուժերը կչափի Ղազախստանի ընտրանու հետ: Այդ հանդիպումը կլինի երկու երկրների հավաքականների ...ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ավելի հաճախ ստեղծագործական աշխատանքում, ուզես, թե չուզես, մնում է առաջնորդվել կատարածդ աշխատանքի կարեւորության, եւ ոչ թե դրանով սեփական կեցությունն ապահովելու ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԻ ԱՄԲՈՂՋ ԶԻՆԱՆՈՑ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ 2Ոստիկանության Երեւանի վարչությունում մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Վալենսիա» հյուրանոցին կից այգում ինքը զենք-զինամթերք է թողնում: Նշված վայրում հայտնաբերվել է «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ, ...ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ 3ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀՀ քաղաքացի Հովհաննես Մխոյանին 15.03.2008 թ. առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի ...
ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

