
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՈՒՄԸ` ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ՇԵՆՔՈՒՄ
Ազգային ժողովը երեկ քվեարկությամբ որոշեց, որ նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման հատուկ նիստը գումարվելու է ապրիլի 9-ին, ժամը 14-ին, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Առաջարկի հեղինակը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն էր: Ապրիլի 7-10 տեղի է ունենալու հերթական քառօրյան, ապրիլի 9 չորեքշաբթի է , կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի օր, այնպես որ համենայն դեպս երկու պատգամավոր` Վիկտոր Դալլաքյանն ու Ստյոպա Սաֆարյանը մտահոգված էին, որ այդ առիթով պատգամավորները զրկվում են կառավարությանը հարց ուղղելու հնարավորությունից: ԱԺ նախագահը նշեց, որ նախ ժամային նպատակահարմարության տեսակետից խորհրդակցել է ե՛ւ նորընտիր նախագահի, ե՛ւ գործող նախագահի հետ, հյուրեր եւս լինելու են` օպերայի շենքում ավելի հարմարավետ կլինի նրանց համար: Բացի այդ` ապրիլի 9-ից 1-2 օր անց ներկա կառավարությունը չի լինելու, այնպես որ պատգամավորները իրենց հարցերը կարող են հաջորդ քառօրյայում արդեն նոր կառավարությանն ուղղել: Որոշումն ընդունվեց 85 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայնով` այդպիսով ապրիլի 9-ին կլինի ընդամենը 1 հատուկ նիստ, ազգային օպերայի եւ բալետի դահլիճում:
Երկուշաբթի ԱԺ քառօրյան սկսել էր քննարկել «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու օրինագիծը: Պարզ է, որ այս օրինագիծն էլ իրավիճակային է` թելադրված ներկայիս հրամայականներով, ինչի ընդունումն, օրինակ, ըստ ընդդիմադիր պատգամավոր Անահիտ Բախշյանի, խոցելի կդարձնի առաջին նախագահին պահպանության առումով: Ըստ փոփոխությունները ներկայացնող արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի` փոփոխություններն ընդունելուց հետո ՀՀ պաշտոնաթող նախագահը, մի շարք այլ պաշտոնյաներ ու գործիչներ հնարավորություն են ստանալու օրենքով իրենց տրամադրվող պետական պահպանությունից հրաժարվել, իսկ պետական պահպանություն իրականացնող լիազոր մարմնի` տվյալ պաշտոնյայի ծառայությունն ապահովող աշխատակիցը օրենքով իրավունք կստանա պահպանվող պաշտոնյայի հակաօրինական գործողությունների դեպքում պահպանվողին տեղեկացնել, որ պետական պահպանությունը չի կարող շարունակվել, միաժամանակ այդ մասին զեկուցելով անվտանգությունն իրականացնող լիազոր մարմնի ղեկավարին: Եթե պահպանվողը շարունակում է հակաօրինական գործողությունները, ապա պահպանությունն իրականացնողներին լիազոր մարմինը թույլ կտա դադարեցնել պահպանությունն` այդպիսով զերծ մնալով հակաօրինական գործողություններին անուղղակի մասնակցելուց: Ի դեպ` պահպանությունից հրաժարվելը չի վերաբերում գործող նախագահին, ԱԺ գործող նախագահին եւ գործող վարչապետին:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը` ի դեմս նրա նախագահ Արթուր Աղաբեկյանի, դրական մոտեցում է որդեգրել այդ օրինագծի հանդեպ, սակայն «հակաօրինական գործողություններ» ձեւակերպման հստակեցման եւ օբյեկտի պահպանության ժամկետի վերաբերյալ առաջարկներ ուներ ներկայացնելու: Ելույթ ունեցող պատգամավորների այն մտահոգությունները, թե առաջարկվող փոփոխությունների որոշ դրույթներ տարընթերցումների պատճառ կարող են դառնալ, երեկ էլ քննարկման շարունակության մեջ արտացոլվեցին: Օրինակ` «Ժառանգությունից» Լարիսա Ալավերդյանը գտնում էր, որ այս եւ նախորդ օրն ընդունված երթերին վերաբերող օրենքի փոփոխությունները մեր երկիրը տանում են դեպի ոստիկանական համակարգ: Նրա գործընկեր Ստեփան Սաֆարյանն էլ ներկայացրեց իր կարծիքով փոփոխությունների տարմեկնաբանությունների այն շատ մեծ պատուհանը, որում մտահոգիչ էր լիազոր մարմնին ՊՊ ծառայություն իրականացնողի կողմից անմիջապես տեղեկացումը (սա, ըստ պատգամավորի, հետագայում բազմաթիվ վեճերի տեղիք կարող է տալ), բացի այդ, թեկուզ ժամանակավորապես տվյալ նախկին պաշտոնյայի պահպանության դադարեցումը կարող է նպաստել վերջինիս կողմից այդ ժամանակում պետական գաղտնիքների տրամադրման համար, այդ դադարեցումը չի կարելի, քանի դեռ այդ պաշտոնյան հանցագործություն չի կատարել եւ այդ հանցագործությունը չի ապացուցվել դատարանով:
Իր եզրափակիչ ելույթում արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը վստահեցրեց, որ ԱԺ ամբիոնից հնչած բոլոր կառուցողական առաջարկները, որոնք միտում ունեին հստակեցնելու օրինագիծը, ինքն ընդունել է, եւ երբ երկրորդ ընթերցմամբ օրինագիծը շրջանառության մեջ լինի` դա կերեւա:
Մտահոգությունների մի մասին եւս անդրադարձավ. որ տոնակատարության մասնակցելը հանկարծ ու դիտվի հակաօրինական գործողություն ու հիմք լինի պահպանության դադարեցման համար, սա իրավաչափ չէ եւ չի կարող պատահել: Հստակեցման պահանջը` թե ի՞նչ բան է հակաօրինական գործողություն, ո՞վ կարող է որոշում կայացնել այդ մասին, եւս խնդիր չէ, քանի որ արդեն դրանց հստակեցումները կներառվեն երկրորդ ընթերցման ժամանակ: Իսկ որ հստակ պետք է մատնանշվի այս անձանց հատուկ պաշտպանությունը Հայաստանից դուրս` նույնպես անտեղի համարեց, քանի որ ներպետական օրենսդրական ակտով այդպիսի հարաբերություններ չեն կարգավորվում: Միջպետական պայմանագրեր են կնքվում` ըստ դրա պետությունների պարտավորություններ են սահմանվում նաեւ այս կտրվածքով:
Երեկ «Զենքի մասին» օրենքում էլ փոփոխություն առաջարկվեց: Այս օրենքը թվարկում է բոլոր այն կազմակերպությունները, որոնք կարող են մարտական-ծառայողական զենք կրել, մինչդեռ դրանց թվում բացակայում է քրեակատարողական ծառայությունը, որը համարվում է զինվորական ծառայությանը հավասարեցված ծառայություն: Լրացումը հնարավորություն կտա այս ծառայությանը եւս հատկացնել մարտական-ծառայողական զենք: «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքով արդեն իսկ ամրագրված է դրույթ, այնպես որ «Զենքի մասին» օրենքում փոփոխությամբ այժմ փորձ է արվում համապատասխանեցնելու օրենսդրությունը: Փոփոխության օրենսդրական ուժ ձեռք բերելուց հետո հարկ կլինի ընդունել գերատեսչական մի շարք փաստաթղթեր զենքը պահելու, կրելու, գործադրելու վերաբերյալ:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Քննարկում
555 գրել է:
ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել մարտի 1-ի առավոտյան և երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպած բռնությունների և սպանությունների, նախընտրական շրջանում սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և դատավարությունների նկատմամբ, և սգում են մարտի 1-ի իրադարձությունների զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը հրավիրվում են մասնակցելու Լուռ Բողոքի Շարք ակցիային
Մարտի 21-ին` ուրբաթ օրը, ժամը 17:00-19:00 կազմվում է բողոքի շարք, որը ձգվելու է Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը` ըստ հետևյալ սխեմայի. Ազատության հրապարակՀյուսիսային պողոտաԱբովյան փողոց (Մարկո Պոլոյի և Սիլ Պլազայի դիմացով)Հանրապետության հրապարակ (Արտ.գործ. նախարարության և Մարիոթ-Արմենիա հյուրանոցի դիմացով)Վազգեն Սարգսյան փողոց (Դատախազության հակառակ մայթով)Իտալիայի փողոց (այգիների միջնամասում գտնվող մայթով:
Խնդրվում է խստորեն հետևել հետևյալ կանոններին.
Մասնակիցները կանգնում են միմիայն ոչ երթևեկելի մասերում` մայթերին, հրապարակների ոչ երթևեկելի հատվածներում, որպեսզի չխաթարվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: Մասնակիցները ինքնակազմակերպման սկզբունքով կանգնում են շարքի այն հատվածում, որտեղ կա դրա կարիքը:
Մասնակիցները կանգնում են միմյանցից մոտավորապես 1 (մեկ) մետր հեռավորության վրա (ձեռքերի բացվածքի չափով):
Մասնակիցները կանգնում են 1 (մեկ) շարքով` Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը:
Եթե մասնակիցների թիվը գերազանցում է 1 (մեկ) շարքով կանգնելու համար բավարար մարդկանց թիվը, ապա այդ թիվը գերազանցող մասը նույն սկզբունքով կանգնում է հակառակ մայթին (Աբովյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Իտալիայի փողոց), որպեսզի կուտակումներ չլինեն և այս միջոցառումը չդիտվի` որպես զանգվածային:
Այն հատվածներում, որտեղ հակառակ մայթ չկա, խնդրվում է երկրորդ շարք չձևավորել (Ազատության հրապարակից մինչև Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ):
Կուտակումներից խուսափելու համար, խնդրվում է կանգնել շարքից բավականին հեռու և ցրված, իսկ անհրաժեշտության դեպքում փոխարինել շարքից դուրս եկած մասնակիցներին: Բողոքը արտահայտելու համար խորհուրդ է տրվում Ձեզ հետ ունենալ. Քաղբանտարկյալներից որևէ մեկի կամ մի քանիսի նկարները (անուն ազգանուններով) և այն տեսանելի ձևով պահել Ձեր ձեռքերում կամ փակցնել Ձեր մեջքին: Հնարավորության դեպքում տպագրեք մի քանի քաղբանտարկյալի նկարներ և փոխանցեք դրանք Ձեր հարևանությամբ գտնվող մասնակիցներին: Որոշ նկարներ կարող եք բեռնաթափել (download) http://marti21.blogspot.com վեբ-կայքից:
Սև ժապավեն, որը կարող եք կապել Ձեր բազուկներին` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
Մոմեր, որոնք կարող եք տեղադրել բաժակների մեջ (որպեսզի քամուց չհանգչեն)` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի: Պարզապես կրել սև հագուստ` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
Խնդրվում է ցուցաբերել խիստ կարգահություն, չգնալ որևէ սադրանքի, ուժի գործադրման վտանգի դեպքում հեռանալ շարքի վայրից (վերադառնալ վտանգը անցնելու պարագայում), ոստիկանների, անցորդների, լրագրողների և այլ անձանց հարցերին պատասխանել առանց վիրավորանքների և հանգիստ տոնով:
Հարցերի և առաջարկությունների համար կարող եք դիմել marti.qsanmek@gmail.com էլ-հասցեով:
AZAD գրել է:
jem garzum vor S.S naxakah nsdi .aveli lav e vor .hrajarvi joxovurtn ji uzum iren .nor marti 1 klini S .S hamar imazek yes tzez asum em kidezek amen inj badrasdvum e .yete jhrajarvi .uremn anganzadeselin ev linelu
ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎԸ ԳՈՒՑԵ ՈՉԻՆՉ ՉՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների 39 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ հաստատեց Ադրբեջանի ներկայացրած «Իրավիճակը գրավյալ տարածքներում» անվամբ բանաձեւը: «Ազգը» նախորդ համարում մեկնաբանել էր բանաձեւի ...ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
7Երեկ Փարիզում ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը իր անհանգստությունն է հայտնել Հայաստանում մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակի եւ հարյուրից ավելի ձերբակալությունների կապակցությամբ: Հանձնաժողովի կարծիքով՝ ...ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է
1ՀՅԴ Հայ դատի ամերիկյան գրասենյակը ողջունել է ԱՄՆ-ին, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի եւ Ֆրասնիայի հետ դեմ է քվեարկել ՄԱԿ-ում Ադրբեջանի բանաձեւին: Գրասենյակի գործադիր տնօրեն Արամ ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԹՈՒՐՔԻԱՅՈ՞ՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Ռուսական մամուլ են թափանցում լուրեր, թե Վաշինգտոնն ու Անկարան գաղտնի խորհրդակցություններ են վարում Թուրքիայի տարածքում հակահրթիռային համակարգեր տեղակայելու մասին: «Իրանական» հրթիռները դարձել են յուրօրինակ ...ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿՈՂՄ Է ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ
Ղազախստանը հանդես է գալիս Ադրբեջանի եւ Հայաստանի հետ «բարեկամական հարաբերությունների պահպանման օգտին»: Այդ մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Սերիկ Պրիմբետովը՝ ...ՎՐԱՑԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԽՓՎԵԼ
Աբխազական ռազմաօդային ուժերը ոչնչացրել են վրացական անօդաչու հետախույզ ինքնաթիռ, որը հետախուզական թռիչք էր կատարում հանրապետության տարածքի վրա, հաղորդում է «Նոյյան տապանը»: Ինչպես հայտնել է Աբխազիայի ԱԽ-ի ...350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 15Նախագահական ընտրությունների արդյունքները եւ հաջորդող իրադարձությունները դեռ երկար ժամանակ կքննարկվեն: Թե ինչո՞ւ զարգացումները գնացին այդ ուղղությամբ, ինչո՞ւ տեղի ունեցավ այն, ինչը թվում էր, թե Հայաստանում ...«ՔԱՈՍ ԿՈՎԿԱՍՈՒՄ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 8Գերմանիայում հրեական կենտրոնական խորհրդի շաբաթաթերթ «Յուդիշե ալգեմայնեն» իր մարտի 13-ի համարում տպագրել է «Քաոս Կովկասում» վերնագրյալ հոդվածը, որի ենթավերնագիրն ավելի երկար է՝ «Հայաստանը արտակարգ դրության ...ՀԱՄԵՐԲԵՐԳԵՐԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ
1Հայաստան կատարած այցից հետո, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգերը հայտարարել է, որ «արտակարգ իրավիճակը պետք է չեղյալ հայտարարվի եւ անկախ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ ՉԿԱՆ
Գլխավոր դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ «դատախազը գրավոր ցուցում է տվել քննչական խմբի ղեկավարին` քննության շրջանակում բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ պարզել ոստիկանության ծառայողների ֆիզիկական ...ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՈՒՄԸ` ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ՇԵՆՔՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Ազգային ժողովը երեկ քվեարկությամբ որոշեց, որ նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման հատուկ նիստը գումարվելու է ապրիլի 9-ին, ժամը 14-ին, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Առաջարկի հեղինակը ...ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ
Մ. Խ. 1ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին խոսում էր ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին` գնահատական տալով: Այդ գնահատականը հետաքրքրական է հատկապես այն պատճառով, որ ...ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ «ԴԱՅԱՍՊՈՐԱ» ՀԱՆԴԵՍԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐՈՒՄ
Հ. Ծ.«Դայասպորան» («Սփյուռք») համաշխարհային (անդրազգային) ուսումնասիրությունների հանդես է, որը պրոֆ. Խաչիկ Թոլոլյանի խմբագրությամբ է լույս ընծայվում արդեն ավելի քան 15 տարի «Սփյուռքի ուսումնասիրությունների ...ԱՊԱԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ «ՍՏԱՀՈ՞Դ» ԵՆ
Մ. Խ. 4Լրագրողական եւ մերձքաղաքական շրջանակներում իշխող տաք թեմաներից մեկն այսօր ապագա կառավարության ձեւավորման մասին խոսակցություններն են: Մամուլն արդեն դրանց տպագիր տեսք տվել է, թեեւ շատ դեպքերում զայրացնելով ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1 ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ» ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՍԿՍՎԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՓոքր բիզնեսի հարկման եւ մասնավորապես «Պարզեցված հարկի մասին» օրենքում փոփոխությունների առաջարկների քննարկման նպատակով երեկ Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատում (ՀԱԱՊ) հավաքվել էին հարկային պետական ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1Մեր կյանքի թվացյալ հանդարտության տակ ուժգնորեն տրոփող ներքին լարումը նոր բռնկումների վերածվելու նշաններ կարծես թե չի տալիս, չնայած բերնեբերան փոխանցվող առասպելական պատմություններին, արտակարգ դրության ...«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՑԱՆՑԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Արմենտելը» Հայաստանում ֆիքսված եւ բջջային կապերի ծառայություններն ապահովող սարքավորումների ամբողջական արդիականացման ծրագիր է իրականացնում: Այս մասին երեկ տեղեկացրեց «Արմենտելի» սեփականատեր «Վիմպելկոմ» ...ԿՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԻՆՉԵՎ 2001-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏՆԵՐՆ ՈՒ ԿՑԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ քննարկվեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ...ԱՐՈՆՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԴԻՐՔԵՐԸ
Ֆրանսիական Նիցա քաղաքում ընթացող շախմատի «Ամբեր» մրցաշարի 3-րդ տուրն անհաջող էր առաջատարներից մեկի` Լեւոն Արոնյանի համար: Նրա մրցակիցը Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդն էր: «Կույր» շախմատի պարտիան, ...ՊՈՈՒԼՍԵՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Ինչպես հայտնի է, մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ռոտերդամի արվարձան Պեռնիսում ընկերական մրցախաղում ուժերը կչափի Ղազախստանի ընտրանու հետ: Այդ հանդիպումը կլինի երկու երկրների հավաքականների ...ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ավելի հաճախ ստեղծագործական աշխատանքում, ուզես, թե չուզես, մնում է առաջնորդվել կատարածդ աշխատանքի կարեւորության, եւ ոչ թե դրանով սեփական կեցությունն ապահովելու ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԻ ԱՄԲՈՂՋ ԶԻՆԱՆՈՑ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ 2Ոստիկանության Երեւանի վարչությունում մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Վալենսիա» հյուրանոցին կից այգում ինքը զենք-զինամթերք է թողնում: Նշված վայրում հայտնաբերվել է «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ, ...ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ 3ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀՀ քաղաքացի Հովհաննես Մխոյանին 15.03.2008 թ. առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի ...
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԱՍՏԱՆԱ
ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ԵՐԿՐԻ ՏԵՐՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՈՒՄԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՐ
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

