
ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎԸ ԳՈՒՑԵ ՈՉԻՆՉ ՉՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների 39 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ հաստատեց Ադրբեջանի ներկայացրած «Իրավիճակը գրավյալ տարածքներում» անվամբ բանաձեւը: «Ազգը» նախորդ համարում մեկնաբանել էր բանաձեւի հաստատումը: Մինչ դրա բովանդակությանը, քվեարկության եւ հաստատման արձագանքներին անդրադառնալը, վերհիշենք ՀՀ արտգործնախարարի գնահատականը: Վարդան Օսկանյանն, ըստ երեւույթին ելնելով ձայների հարաբերակցությունից, նշել է, որ այս քվեարկությունն ուղերձ է Ադրբեջանին, որպեսզի վերջինը հասկանա միակողմանի այս բանաձեւերը մերժող միջազգային հանրության տրամադրությունները: Նա միաժամանակ երեսպաշտություն է որակել ադրբեջանական բանաձեւն, ընդգծելով, որ դա ոչինչ չի տա պաշտոնական Բաքվին:
Հիրավի, ադրբեջանական բանաձեւի առնչությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումը պարտավորեցնող չէ: Սակայն ՄԱԿ-ն այդ որոշմամբ տուրք է տվել ադրբեջանական կեղծիքին, իսկ հայկական դիվանագիտությունը չի կարողացել բացատրել ճշմարտությունը Գլխավոր ասամբլեային: Ի դեպ, թուրքական մամուլի վկայությամբ, ՀՀ արտգործնախարարը բանաձեւի հաստատման առնչությամբ ասել է, որ ապակողմնորոշել են ՄԱԿ-ի անդամ երկրներին: Եթե դա ճիշտ է, ճշմարիտ պետք է համարվի նաեւ հայկական դիվանագիտության անզորության մասին մեր ենթադրությունը:
Կարեւորը, սակայն, ենթադրությունը չէ, այլեւ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աքշիմ Մեհդիեւի ելույթը: Նա Գլխավոր ասամբլեայի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Լեռնային Ղարաբաղը 4-րդ դարից ի վեր մշտապես եղել է Ադրբեջանի կազմում, շարունակել է.
«1987-ից սկսած Հայաստանից վտարեցին ադրբեջանցիներին: Վտարման ընթացքում սպանվեց 220 ադրբեջանցի, իսկ 250 հազարը դարձավ փախստական: 1989-ին խորհրդարանի որոշմամբ Հայաստանն սկսեց պաշտպանել Լեռնային Ղարաբաղի անջատումն ու միացումը: Հետագա տարիներին օտարերկրյա ուժերի եւ ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ Հայաստանը բռնագրավեց Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի 7 շրջաններ: Դա բառիս բուն իմաստով հանգեցրեց էթնիկ զտման: Ավելի քան 1 մլն ադրբեջանցիներ ստիպված լքեցին իրենց բնակավայրերը: Հաշտության բանակցությունները որեւէ արդյունք չեն տալիս: Ավելին, մարտի 4-ին Հայաստանի սադրիչ գործունեության պատճառով լարվածությունը սրվել է հակամարտության գոտում: Ցավոք, երկրի ներսում եւ դրսում ռազմական միջոցների դիմելն ավանդույթ է դարձել Հայաստանի համար»:
Մեհդիեւից հետո ելույթ են ունեցել ՄԱԿ-ում Թուրքիայի, Ուկրաինայի, Ուգանդայի, ապա եւ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անունից Պակիստանի ներկայացուցիչներն, ընդգծելով, որ պաշտպանում են Ադրբեջանին: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը բանաձեւի հաստատումը որակել է միջազգային իրավունքի նորմերի խախտմանը եւ կարգավորման գործընթացի վիժեցմանն ուղղված նախաձեռնություն: Հակառակ դրան, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն էլ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, թե այս երկրները գործել են Բաքվի դեմ, առանց բանաձեւի ձախողման համար ջանք խնայելու:
Ըստ բանաձեւի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հարգում է. 1) Ադրբեջանի ինքնիշխանությունն այն սահմաններում, ինչ ճանաչված է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: 2) Պահանջում է Հայաստանից անհապաղ եւ ամբողջությամբ դուրս բերել զինված ուժերը գրավյալ տարածքներից՝ առանց տեղիք տալու որեւէ կասկածանքի: 3) Աջակցում է բռնագաղթած ադրբեջանցի բնակչության վերադարձը նախկին բնակավայրեր, վճարելով համապատասխան փոխհատուցում: 4) Պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի եւ հայ բնակչության երաշխավորված անվտանգությունը: 5) Պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբից ակտիվացնել հակամարտության կարգավորման ջանքերը:
«CNN-Turk»-ի վկայությամբ, դիվանագիտական աղբյուրները բանաձեւի հաստատումը համարել են Ադրբեջանի լուրջ հաջողություն, ընդգծելով, որ դրանով քննության են ենթարկվել ՄԱԿ-ի շրջանակներում հնչող տեսակետները, թե «Կոսովոյի օրինակը չի կարող աշխարհի այլ հակամարտությունների համար նախադեպ հանդիսանալ» եւ հիմնավորվել է դրանց ճշմարտացիությունը:
Ադրբեջանական բանաձեւի ընդունումը մարտի 17-ին Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տեղեկագրում մեկնաբանել է ինստիտուտի տնօրեն, նախկին դեսպան Օմեր Էնգին Լյութեմը: Ահա թե ինչ է գրել. «Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ որոշմամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պահանջել է գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրսբերումը եւ վերահաստատել փախստականների վերադառնալու իրավունքը: Որոշումը Ղարաբաղի հարցում համահունչ է Ադրբեջանի (եւ Թուրքիայի) տեսակետներին եւ հակասում է հայկական թեզին: Այդ իսկ պատճառով դա պետք է համարվի Ադրբեջանի մեծ հաջողությունը: Բանաձեւին 39 երկիր կողմ, 7-ը դեմ է քվեարկել, 150 երկիր ձեռնպահ է մնացել, 47-ը քվեարկությանը չի մասնակցել: Բանաձեւին դեմ քվեարկող Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են, որոնք ի սկզբանե դեմ են եղել Ղարաբաղի հիմնահարցին ՄԱԿ-ի միջամտությանը: Հնդկաստանը դեմ է քվեարկել, որովհետեւ Ադրբեջանը սերտ հարաբերությունների մեջ է Պակիստանի հետ: Պարզ չէ Անգոլայի եւ Վանուատուի դեմ քվեարկելու դրդապատճառները: Սակայն ուշագրավ է, որ 150 երկիր ձեռնպահ է մնացել: Ըստ երեւույթին նրանց համոզել են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը: Քանի որ Ղարաբաղի հարցում «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը պաշտպանում է Ադրբեջանին, ուստի կազմակերպության ավելի քան 50 անդամներ պետք է քվեարկեին բանաձեւի օգտին: Մինչդեռ կազմակերպության անդամները ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ճնշման տակ բաժանվել են 3 խմբի: Կողմ է քվեարկել առաջին խումբը, երկրորդը՝ ձեռնպահ, իսկ երրորդը չի մասնակցել քվեարկությանը: Որքան էլ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարի, որ ՄԱԿ-ի անդամների ճնշող մեծամասնությունը Ղարաբաղի հարցում չի պաշտպանել Ադրբեջանին, բանաձեւին դեմ է քվեարկել ընդամենը 7 երկիր: Ձեռնպահների համար չի կարելի ասել, թե նրանք եւս դեմ են: Ի վերջո, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ադրբեջանի տեսակետներն արտացոլող բանաձեւ: Թեեւ բանաձեւը պարտավորեցնող չէ, սակայն այսուհետեւ Հայաստանը Ղարաբաղի վերաբերյալ իր թեզերը պաշտպանելիս լուրջ դժվարությունների է բախվելու միջազգային ասպարեզում»:
Եթե ՀՀ արտգործնախարար Օսկանյանի ադրբեջանական բանաձեւին տված գնահատականը համադրենք օտարերկրյա դիվանագիտական աղբյուրների, առավել եւս նախկին դեսպան Լյութեմի հետեւությունների հետ, ապա պարզ կդառնա հայկական դիվանագիտության ձախողումը: Մեր դիվանագիտությունն, ըստ երեւույթին, չի կարողացել նույնիսկ պատասխանել ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Մեհդիեւի կեղծիքներին, էլ չենք խոսում նախքան բանաձեւի քվեարկությունը ենթադրվող համապատասխան աշխատանքների անցկացման մասին: Թերեւս դրանց բացակայությունն է պատճառը, որ ադրբեջանցիները, ինչպես թուրքական մամուլի վկայությամբ Վարդան Օսկանյանն է նշել, կարողացել են ապակողմնորոշել ՄԱԿ-ի անդամ երկրներին: Առհասարակ ապակողմնորոշում են դիմացինի անգործության կամ անզորության դեպքում: Իսկ դա, որպես ադրբեջանական կողմի հաջողություն, հայկականի վրա անդրադառնում է ձախողման տեսքով: Սա մասնավոր դեպք չէ, պայմանավորված է ՀՀ արտգործնախարարության անսկզբունքային, անբովանդակ եւ նախաձեռնությունից զուրկ քաղաքականությամբ: Թեեւ «խելոք գառը երկու մոր կաթ է ուտում», բայց ոչ թե միջազգային ֆորումներում, այլ նախալեռնային մարգագետիններում: Հայաստանը պետք է ձերբազատվի խելոք գառան կերպարից, այլապես նոր ձախողումները կլինեն անխուսափելի:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Քննարկում
Alexan գրել է:
ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրենց բողոքն արտահայտել մարտի 1-ի առավոտյան և երեկոյան իշխանությունների կողմից կազմակերպած բռնությունների և սպանությունների, նախընտրական շրջանում սկսված և մինչ օրս շարունակվող քաղաքական հետապնդումների, ձերբակալությունների և դատավարությունների նկատմամբ, և սգում են մարտի 1-ի իրադարձությունների զոհ դարձած բոլոր անձանց հիշատակը հրավիրվում են մասնակցելու Լուռ Բողոքի Շարք ակցիային
Մարտի 21-ին, ուրբաթ օրը, ժամը 17:00-19:00 կազմվում է բողոքի շարք, որը ձգվելու է Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը` ըստ հետևյալ սխեմայի. Ազատության հրապարակՀյուսիսային պողոտա-->Աբովյան փողոց (Մարկո Պոլոյի և Սիլ Պլազայի դիմացով)-->Հանրապետության հրապարակ (Արտ.գործ. նախարարության և Մարիոթ-Արմենիա հյուրանոցի դիմացով)-->Վազգեն Սարգսյան փողոց (Դատախազության հակառակ մայթով)-->Իտալիայի փողոց (այգիների միջնամասում գտնվող մայթով` ըստ կցված քարտեզի) (տես քարտեզը):
Խնդրվում է խստորեն հետևել հետևյալ կանոններին.
<!--[if !supportLists]-->· <!--[endif]-->Մասնակիցները կանգնում են միմիայն ոչ երթևեկելի մասերում` մայթերին, հրապարակների ոչ երթևեկելի հատվածներում, որպեսզի չխաթարվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: Մասնակիցները ինքնակազմակերպման սկզբունքով կանգնում են շարքի այն հատվածում, որտեղ կա դրա կարիքը:
<!--[if !supportLists]-->· <!--[endif]-->Մասնակիցները կանգնում են միմյանցից մոտավորապես 1 (մեկ) մետր հեռավորության վրա (ձեռքերի բացվածքի չափով):
<!--[if !supportLists]-->· <!--[endif]-->Մասնակիցները կանգնում են 1 (մեկ) շարքով` Ազատության հրապարակից մինչև Ա.Մյասնիկյանի արձանը:
<!--[if !supportLists]-->o <!--[endif]-->Եթե մասնակիցների թիվը գերազանցում է 1 (մեկ) շարքով կանգնելու համար բավարար մարդկանց թիվը, ապա այդ թիվը գերազանցող մասը նույն սկզբունքով կանգնում է հակառակ մայթին (Աբովյան փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Իտալիայի փողոց), որպեսզի կուտակումներ չլինեն և այս միջոցառումը չդիտվի` որպես զանգվածային:
<!--[if !supportLists]-->o <!--[endif]-->Այն հատվածներում, որտեղ հակառակ մայթ չկա, խնդրվում է երկրորդ շարք չձևավորել (Ազատության հրապարակից մինչև Թումանյան փողոց, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ):
<!--[if !supportLists]-->o <!--[endif]-->Կուտակումներից խուսափելու համար, խնդրվում է կանգնել շարքից բավականին հեռու և ցրված, իսկ անհրաժեշտության դեպքում փոխարինել շարքից դուրս եկած մասնակիցներին:
Բողոքի արտահայտման պարագաներ
Բողոքը արտահայտելու համար խորհուրդ է տրվում Ձեզ հետ ունենալ.
<!--[if !supportLists]-->· <!--[endif]-->Քաղբանտարկյալներից որևէ մեկի կամ մի քանիսի նկարները (անուն ազգանուններով) և այն տեսանելի ձևով պահել Ձեր ձեռքերում կամ փակցնել Ձեր մեջքին: Հնարավորության դեպքում տպագրեք մի քանի քաղբանտարկյալի նկարներ և փոխանցեք դրանք Ձեր հարևանությամբ գտնվող մասնակիցներին: Որոշ նկարներ կարող եք բեռնաթափել (download) այստեղից:
<!--[if !supportLists]-->· <!--[endif]-->Սև ժապավեն, որը կարող եք կապել Ձեր բազուկներին` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
<!--[if !supportLists]-->· <!--[endif]-->Մոմեր, որոնք կարող եք տեղադրել բաժակների մեջ (որպեսզի քամուց չհանգչեն)` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
<!--[if !supportLists]-->· <!--[endif]-->Պարզապես կրել սև հագուստ` ի հիշատակ մարտիմեկյան դեպքերի զոհերի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Խնդրվում է ցուցաբերել խիստ կարգահություն, չգնալ որևէ սադրանքի, ուժի գործադրման վտանգի դեպքում հեռանալ շարքի վայրից (վերադառնալ վտանգը անցնելու պարագայում), ոստիկանների, անցորդների, լրագրողների և այլ անձանց հարցերին պատասխանել առանց վիրավորանքների և հանգիստ տոնով:
Հարցերի և առաջարկությունների համար կարող եք դիմել marti.qsanmek@gmail.com էլ-
Posted by Marti 21 at 4:47 AM
Subscribe to: Posts (Atom)
ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎԸ ԳՈՒՑԵ ՈՉԻՆՉ ՉՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 1Մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների 39 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ հաստատեց Ադրբեջանի ներկայացրած «Իրավիճակը գրավյալ տարածքներում» անվամբ բանաձեւը: «Ազգը» նախորդ համարում մեկնաբանել էր բանաձեւի ...ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է
7Երեկ Փարիզում ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը իր անհանգստությունն է հայտնել Հայաստանում մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակի եւ հարյուրից ավելի ձերբակալությունների կապակցությամբ: Հանձնաժողովի կարծիքով՝ ...ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է
1ՀՅԴ Հայ դատի ամերիկյան գրասենյակը ողջունել է ԱՄՆ-ին, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի եւ Ֆրասնիայի հետ դեմ է քվեարկել ՄԱԿ-ում Ադրբեջանի բանաձեւին: Գրասենյակի գործադիր տնօրեն Արամ ...ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԹՈՒՐՔԻԱՅՈ՞ՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Ռուսական մամուլ են թափանցում լուրեր, թե Վաշինգտոնն ու Անկարան գաղտնի խորհրդակցություններ են վարում Թուրքիայի տարածքում հակահրթիռային համակարգեր տեղակայելու մասին: «Իրանական» հրթիռները դարձել են յուրօրինակ ...ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿՈՂՄ Է ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ
Ղազախստանը հանդես է գալիս Ադրբեջանի եւ Հայաստանի հետ «բարեկամական հարաբերությունների պահպանման օգտին»: Այդ մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Սերիկ Պրիմբետովը՝ ...ՎՐԱՑԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ Է ԽՓՎԵԼ
Աբխազական ռազմաօդային ուժերը ոչնչացրել են վրացական անօդաչու հետախույզ ինքնաթիռ, որը հետախուզական թռիչք էր կատարում հանրապետության տարածքի վրա, հաղորդում է «Նոյյան տապանը»: Ինչպես հայտնել է Աբխազիայի ԱԽ-ի ...350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 15Նախագահական ընտրությունների արդյունքները եւ հաջորդող իրադարձությունները դեռ երկար ժամանակ կքննարկվեն: Թե ինչո՞ւ զարգացումները գնացին այդ ուղղությամբ, ինչո՞ւ տեղի ունեցավ այն, ինչը թվում էր, թե Հայաստանում ...«ՔԱՈՍ ԿՈՎԿԱՍՈՒՄ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 8Գերմանիայում հրեական կենտրոնական խորհրդի շաբաթաթերթ «Յուդիշե ալգեմայնեն» իր մարտի 13-ի համարում տպագրել է «Քաոս Կովկասում» վերնագրյալ հոդվածը, որի ենթավերնագիրն ավելի երկար է՝ «Հայաստանը արտակարգ դրության ...ՀԱՄԵՐԲԵՐԳԵՐԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ
1Հայաստան կատարած այցից հետո, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգերը հայտարարել է, որ «արտակարգ իրավիճակը պետք է չեղյալ հայտարարվի եւ անկախ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն ...ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ ՉԿԱՆ
Գլխավոր դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ «դատախազը գրավոր ցուցում է տվել քննչական խմբի ղեկավարին` քննության շրջանակում բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ պարզել ոստիկանության ծառայողների ֆիզիկական ...ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՍՏԱՆՁՆՈՒՄԸ` ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ՇԵՆՔՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 3Ազգային ժողովը երեկ քվեարկությամբ որոշեց, որ նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման հատուկ նիստը գումարվելու է ապրիլի 9-ին, ժամը 14-ին, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Առաջարկի հեղինակը ...ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ
Մ. Խ. 1ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին խոսում էր ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին` գնահատական տալով: Այդ գնահատականը հետաքրքրական է հատկապես այն պատճառով, որ ...ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ «ԴԱՅԱՍՊՈՐԱ» ՀԱՆԴԵՍԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐՈՒՄ
Հ. Ծ.«Դայասպորան» («Սփյուռք») համաշխարհային (անդրազգային) ուսումնասիրությունների հանդես է, որը պրոֆ. Խաչիկ Թոլոլյանի խմբագրությամբ է լույս ընծայվում արդեն ավելի քան 15 տարի «Սփյուռքի ուսումնասիրությունների ...ԱՊԱԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ «ՍՏԱՀՈ՞Դ» ԵՆ
Մ. Խ. 4Լրագրողական եւ մերձքաղաքական շրջանակներում իշխող տաք թեմաներից մեկն այսօր ապագա կառավարության ձեւավորման մասին խոսակցություններն են: Մամուլն արդեն դրանց տպագիր տեսք տվել է, թեեւ շատ դեպքերում զայրացնելով ...ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1 ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ» ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՍԿՍՎԵՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՓոքր բիզնեսի հարկման եւ մասնավորապես «Պարզեցված հարկի մասին» օրենքում փոփոխությունների առաջարկների քննարկման նպատակով երեկ Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատում (ՀԱԱՊ) հավաքվել էին հարկային պետական ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԵԼ Է ՄԵՌՅԱԼ ԿԵՏԻՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1Մեր կյանքի թվացյալ հանդարտության տակ ուժգնորեն տրոփող ներքին լարումը նոր բռնկումների վերածվելու նշաններ կարծես թե չի տալիս, չնայած բերնեբերան փոխանցվող առասպելական պատմություններին, արտակարգ դրության ...«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՑԱՆՑԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Արմենտելը» Հայաստանում ֆիքսված եւ բջջային կապերի ծառայություններն ապահովող սարքավորումների ամբողջական արդիականացման ծրագիր է իրականացնում: Այս մասին երեկ տեղեկացրեց «Արմենտելի» սեփականատեր «Վիմպելկոմ» ...ԿՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԻՆՉԵՎ 2001-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏՆԵՐՆ ՈՒ ԿՑԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ երեկ քննարկվեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ...ԱՐՈՆՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԴԻՐՔԵՐԸ
Ֆրանսիական Նիցա քաղաքում ընթացող շախմատի «Ամբեր» մրցաշարի 3-րդ տուրն անհաջող էր առաջատարներից մեկի` Լեւոն Արոնյանի համար: Նրա մրցակիցը Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդն էր: «Կույր» շախմատի պարտիան, ...ՊՈՈՒԼՍԵՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ
Ինչպես հայտնի է, մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ռոտերդամի արվարձան Պեռնիսում ընկերական մրցախաղում ուժերը կչափի Ղազախստանի ընտրանու հետ: Այդ հանդիպումը կլինի երկու երկրների հավաքականների ...ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ավելի հաճախ ստեղծագործական աշխատանքում, ուզես, թե չուզես, մնում է առաջնորդվել կատարածդ աշխատանքի կարեւորության, եւ ոչ թե դրանով սեփական կեցությունն ապահովելու ...ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄԻ ԱՄԲՈՂՋ ԶԻՆԱՆՈՑ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ 2Ոստիկանության Երեւանի վարչությունում մարտի 17-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Վալենսիա» հյուրանոցին կից այգում ինքը զենք-զինամթերք է թողնում: Նշված վայրում հայտնաբերվել է «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ, ...ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ 3ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀՀ քաղաքացի Հովհաննես Մխոյանին 15.03.2008 թ. առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի ...
ԿԱՐԱՋԻՉ՝ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈ՞ՐԾ, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆԵՎՍ ՄԵԿ ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱ ԷԼ ԾԱՌ ՊԻՏԻ ԿՏՐԵՆ... ՈՎ ԻՆՉ ԿՈՒԶԻ ԱՍԻ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՉԻՆԱՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ «ԱՇԽԱՐՀԻ ՇՈՒՐՋ՝ ՆՈՐ ԴԱՐՈՒՄ» ՀԱՄԵՐԳԱՇԱՐՈՎ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
350 ՀԱԶԱՐ՝ «ՔԱՆԴԵԼՈՒ» ԸՆՏՐԱՀԱՎԱՔԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵԽԽՎ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

- 1913 Թուրքիայի Բաֆրա քաղաքում ծնվեց գրական-հասարակական գործիչ, բանաստեղծուհի Մառի Աթմաճյանը: Եղել է ֆրանսահայ գրողների միության նախագահը:
- 1924 Թիֆլիսում ծնվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, հայազգի կինոռեժիսոր Լև Կուլիջանովը:
- 1924 Ծնվեց հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
- 1959 Մահացավ խմբապետ Մուշեղ Ավետիսյանը (Սասունցի Մուշեղ):
- 1993 Միջպետական հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր ստորագրվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

