
ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը «The Washington Post» թերթում հրապարակել են «Առաջ շարժվելով Հայաստանում» համատեղ հոդվածը: Ըստ «Մեդիամաքսի», հեղինակները նշել են, որ իրենք հակառակորդներ էին նախագահական ընտրություններում, սակայն միավորվեցին ճգնաժամին վերջ դնելու եւ Հայաստանը ճիշտ ուղու վրա վերադարձնելու իրենց ցանկության մեջ:
«Մեր կնքած քաղաքական դաշինքը ժողովրդավարական կերպով եւ փոխզիջման ոգով աշխատելու ջանք է», գրում են Ս. Սարգսյանն ու Ա. Բաղդասարյանը: «Մենք պնդում ենք, որ շարունակական առաջընթացը հնարավոր է բացառապես երկխոսության եւ բարեփոխումների միջոցով: Ժողովրդավարությունում բռնությունը տեղ չունի: Դիմում ենք նրանց, ովքեր դեռ շարունակում են անկայունություն ցանել, եւ քաղաքական երկխոսությանը միանալու ու մեր երկրի բարգավաճման առաջընթացին օգնելու կոչ ենք անում», ասվում է հոդվածում: «Մեր առաջնահերթությունը թափանցիկ կառավարությունն է: Մենք կպայքարենք կոռուպցիայի դեմ: Մենք չպետք է ժամանակ կորցնենք: Չնայած վերջին իրադարձություններին, մեր երկիրը շարունակում է առաջ շարժվել: Միջազգային հանրությունը կշահի Հայաստանում կայուն, թափանցիկ եւ ընտրված կառավարությանն աջակցելուց», գրում են հեղինակները:
Հիշեցնենք, որ նույն թերթը մարտի 5-ին հրատարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը՝ «Լռություն Հայաստանի մասին» վերնագրով:
Քննարկում
999 գրել է:
Անհավատալի կեղծարարություն կամ իրականում ինչքան մարդ է քվեարկել հօգուտ Սերժ Սարգսյանի:
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Բալաքիրյանը հրապարակել է Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին վերաբերող մի հոդված, որով մաթեմատիկորեն ապացուցել է, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին հավաքել է ոչ թե 862 հազար ձայն, այլ դրա կեսից էլ պակաս:
Իսկ հաշվարկը հետեւյալն է: Հեղինակը նշում է, որ ՀՀ Վիճակագրական ծառայության տվյալներով, հանրապետությունում բնակվում է 3 միլիոն 228 հազար 300 մարդ: Միաժամանակ, հեղինակը նշում է, որ այդ թիվը ուռճացված է` ընդգծելով, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության 2006 թվականի տեղեկատվական բյուլետենում նշվում է, որ ՀՀ-ի բնակչությունը 2006-ին կազմել է 2 միլիոն 976 հազար 372 մարդ: Պրոֆեսորը գրում է, որ էմպիրիկ հաշվարկների համաձայն, որոնք հիմնվում են բնակչության նվազագույն թվաքանակի վրա, որն անհրաժեշտ է Հայաստանի զինված ուժերը համալրելու համար, երկրի բնակչությունը նվազագույնը կկազմեր 2 միլիոն 700 հազար մարդ: Բայց պրոֆեսորը որպես ելքային տվյալ ընդունում է, որ 2008 թվականի փետրվարին Հայաստանի բնակչության հավանական թիվը չէր կարող գերազանցել 3 միլիոն 100 հազարը: Հղում անելով բազմաթիվ աղբյուրների, այդ թվում նաեւ «CIA World Factbook» -ին, հեղինակը պնդում է, որ ներկայումս Հայաստանի սահմաններից դուրս գտնվում է մոտ 750 հազար մարդ: Դրանք այն մարդիկ են, որոնք պահպանելով ՀՀ քաղաքացիությունը, աշխատանք գտնելու կամ ուսման նպատակով գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում: Նշված թվերի վրա հիմնվելով` հեղինակը եզրակացնում է, որ փետրվարի 19-ին Հայաստանի տարածքում գտնվում էր տարիքային բոլոր կատեգորիաների պատկանող 2 միլիոն 350 հազար մարդ (3 միլիոն 100 000-ից հանած 750.000, ստացվում է 2 350 000): Հեղինակը նաեւ նշում է, որ մինչեւ 18 տարեկան անձանց թվի վերաբերյալ Հայաստանում պաշտոնական տվյալներ չկան: Կան տվյալներ միայն մինչեւ 15 տարեկան անձանց վերաբերյալ` 600 հազար 300: Մինչեւ 18 տարեկանների թիվը պարզելու համար պրոֆեսորը իրար է գումարել 1991-1992 թվականներին Հայաստանում ծնված երեխաների` ներկայիս 16-17 տարեկանների ընդհանուր թիվը. 1991թ.` 75 հազար, 1992-ին` 70 հազար: Այսպիսով, մինչեւ 15 տարեկանների առկա թվերն ու 1991-1992 թվականներին ծնվածների թվերը իրար գումարելով ստացվում է, որ ՀՀ-ում կա մոտ 745 հազար 300 քաղաքացի, որոնց 18 տարին դեռեւս չի լրացել եւ հետեւաբար` նրանք ընտրելու իրավունք չունեն: Այսնքն, նշված 2 միլիոն 350 հազար մարդուց մոտ 745 հազար մարդ չէր կարող մասնակցել ընտրություններին, ուստի ընտրությունների օրը իրական ընտրազանգվածը կազմում էր 1 միլիոն 605 հազար: Բացի այդ, նկատի առնելով, որ պաշտոնական տվյալներով ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 69 տոկոսը, ապա ստացվում է, որ ընտրատեղամասեր է գնացել նշված 1 միլիոն 605 հազարից միայն 1 միլիոն 123 հազար 500 ընտրող: Սակայն, ԿԸՀ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 671 հազար 27 մարդ: Հեղինակը նշում է, որ ԿԸՀ-ի հրապարակած 1 միլիոն 671 հազար 27-ից հանելով իրական` 1 միլիոն 123 հազար 500 թիվը, ստացվում է 547 հազար 527: Հենց նշված թվերի տարբերությունը` 547 հազար 527-ը, ըստ պրոֆեսորի, Սերժ Սարգսյանի օգտին «գցված» քվեների թիվն է: Այնուհետեւ Բալաքիրյանը Սերժ Սարգսյանին պաշտոնապես տրված 862 հազար 369 քվեից հանում է «գցված» ձայների թիվը` 547 հազար 527 եւ եզրակացնում, որ հօգուտ Սերժ Սարգսյանի նշված քվեաթերթիկների թիվը կազմում է 314 հազար 842: Բալաքիրյանը նաեւ ընդգծում է, որ եթե նկատի առնվեն նաեւ այլ թեկնածուներից գողացված ձայները, ապա 314 հազար 842-ից կարելի է հանել եւս մի քանի տասնյակ հազար քվե`թեպետ դրանց ճշգրիտ թիվը գիտական մեթոդներով հնարավոր չէ որոշել: Սակայն, բոլոր դեպքերում, փաստում է հեղինակը, առաջին փուլում Սերժ Սարգսյանի հաղթանակի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանից (պաշտոնական տվյալներով 351 հազար 222) գողացված ձայներով հանդերձ նա հազիվ է ձգում երկրորդ փուլ անցնելուն:
ՁԵՌՆՊԱՀԸ ԿԱՐՈՂ Է «ԿՈՂՄԻՑ» ՎԱՏ ԼԻՆԵԼ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄարտի 14-ին ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը` 150 երկրներ դեմ կամ ձեռնպահ են քվեարկել Ադրբեջանի բանաձեւին, որը կոչվում է «Իրավիճակը գրավյալ տարածքներում», որով վերջինս ցանկանում էր հաստատել իր տարածքային ...ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄարտի 14-ին Թուրքիայի վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Աբդուրրահման Յալչընքայան երկրում իշխող իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գործունեությունն արգելելու հայցով դիմել է Սահմանադրական ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԵՐԿՈՒ ՀԱՐԹՈՒԹՅԱՄԲ ԿԸՆԹԱՆԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Թուրքիայի քաղաքական կյանքում բուռն զարգացումներ են տեղի ունենում», երեկ «Փաստարկ» ակումբում կարծիք հայտնեց թուրքագետ, գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇԱՐՄԱՆ ՄԵՋ
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ 13Անկախությունից հետո Հայաստանի գլխավոր ձեռքբերումը ներքին կայունությունն է եղել: Արտաքին եւ ներքին ուժերը շարունակ փորձել են ապակայունացնել երկիրը եւ առաջ մղել իրենց ծրագրերը, բայց, բարեբախտաբար, ամեն ...ՄԻՆՉԵՎ ՄԱՐՏԻ 21-Ը ՍՏԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆախագահ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երեկ պատասխանեց լրագրողների հարցերին: Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի ընդունումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի համար անակնկալ չէր` առաջին դեպքը ...ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ 12 ՏՈՒԺԱԾ
Առողջապահության նախարարության համակարգի բոլոր հաստատություններում բուժօգնություն է ստանում մարտի 1-ի զանգվածային անկարգություններից 12 տուժած՝ 2 զինծառայող, 2 ոստիկան, 8 քաղաքացի: Ըստ Արմենպրեսի՝ «Սուրբ ...ՄԵՆՔ Ո՞ՒՄ ՎԱՍԱԼՆ ԵՆՔ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ 2Սա թերեւս հռետորական հարց չէ, այլ ընդամենը ցանկություն հասկանալու, թե արդյոք Հայաստանը իսկապես ինքնիշխան պետական միավո՞ր է, թե արդեն վաղուց, կնքված տարբեր միջազգային պայմանագրերի եւ կառույցների առջեւ ...ԱՌԱՋԸՆԹԱՑԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
1Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն ու «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը «The Washington Post» թերթում հրապարակել են «Առաջ շարժվելով Հայաստանում» համատեղ հոդվածը: Ըստ «Մեդիամաքսի», ...«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ 5Կյանքը մի քանի անգամ ավելի հարուստ է, քան ուզածդ օրենքը: Այս գնահատաականն առանցքային դարձրեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ...ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ մարտի 1-ի դեպքերի ոչ ճիշտ տեղեկատվության առկայությունը ինտերնետային կայքէջերում մտավախություն ...ԷԼԻ ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՎՈՒՄ
Գ. Մ. 1Գյումրիում դարձյալ ծառեր են հատվում: Անցած ուրբաթ, մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այսպիսի ահազանգ հնչեցրեց քաղաքում գործող բնապահպանական տեղեկատվության ...2008-ԻՆ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս տարի Երեւանի քաղաքապետարանը ծրագրում է մայրաքաղաքի կանաչ տարածքներն ավելացնել 100 հա-ով: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ ...146-ՐԴ ԹՌԻՉՔԸ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Միացյալ հայկական հիմնադրամը Հայաստան է ուղարկել 5 մլն դոլարի արժողության մարդասիրական օգնություն: Հիմնադրամը իր կողմից տրամադրել էր 4.1 մլն դոլարի դեղորայք եւ բժշկական սարքավորումներ, օգնության մյուս ...ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ «ՊՂՏՈՐ ՋՈՒՐ՝ ԿԱՊՈՒՅՏ ԷԿՐԱՆԻՑ» ՀՈԴՎԱԾԻՆ
ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆ, կինոռեժիսորԿարդացի «Ազգ» օրաթերթի մարտի 14-ի համարում երկխոսության ակնկալիքով հրապարակված «Պղտոր ջուր՝ կապույտ էկրանից» Ռոբերտ Մաթոսյանի հոդվածը, որտեղ իրավացիորեն հարց է բարձրացվում ՀՀ-ում ստեղծել գեղեցիկը, արվեստը, ...ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԱԳԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնած Հեղինե Տեր-Ղեւոնդյանի անվան երիտասարդ կոնցերտմայստերների հանրապետական առաջին մրցույթի նպատակն է երիտասարդ դաշնակահարների շրջանում զարգացնելու նվագակցության ...ՖՐԱՆՍ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ
ՀՀ ԱԳՆՄարտի 15-ին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ք. Տեր-Ստեփանյանի հովանավորությամբ Ստրասբուրգի «Temple Neuf» եկեղեցում կայացել է «AMALGAMMES» ֆրանս-գերմանական նվագախմբի բարեգործական համերգը ...ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ԴԱՆԴԱՂ, ԲԱՅՑ ՀՍՏԱԿ ՔԱՅԼԵՐՈՎ ՄՏՆՈՒՄ Է ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ամփոփեց 2007-ի թատերական ոլորտի գործընթացները եւ ներկայացրեց 2008-ի ծրագրերը: Անցած տարի պետության կողմից աջակցություն է ստացել 28 բեմադրություն, որից միայն 3-ը դեռ ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում այս տարի կանցկացվեն մի շարք միջազգային փառատոներ: Ըստ «Արմենպրեսի», կկազմակերպվեն իտալական ֆիլմերի, Ազգային պատկերասրահում` երաժշտական չորրորդ, Առնո Բաբաջանյանի երգի, «21-ի հեռանկարներ» դասական ...ՎԵՐԱԳՐՈՒՄ
Ա. ԻՍՈՅԱՆ, «Հայագիտակ» հրատարակչության տնօրենՀայտնում եմ, որ Եղիշե Չարենցի ձեռագրերի գնորդը ես չեմ, ինչպես անտեղյակ բերանից հնչած խոսքը տպագրվել էր «Ազգի» մարտի 13-ի համարում: Բանաստեղծի «Վերջին խոսք» ժողովածուն հրատարակելուց հետո ես իսկապես ապարդյուն ...ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ` ՏՈՆԵՔ ՁԵՐ ՕՐԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԴեռ հունվարին «Ազգը» բացեց «Անվանակոչության օր» խորագիրը: Նպատակն էր անվանակոչության բարի ու գեղեցիկ ավանդույթը վերականգնել մեր հասարակության մեջ եւ այդ տոնի հետեւորդներին օգնել գտնելու իրենց համար կարեւորագույն ...ԶԱՐԵՀ ԽՐԱԽՈՒՆՈՒՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Սեւծովյան տնտեսական համաժողովի Ստամբուլում գտնվող Հայաստանի մշտական ներկայացուցչությունում մարտի 14-ին տեղի է ունեցել մեծարման երեկո՝ նվիրված պոլսահայ բանաստեղծ Զարեհ Խրախունուն (Արտո Ջյումբյուշյան): ...ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՀԱՎԵՐԺԱՀԱՐՍՆ» ՍՏԱՑԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ
«Սոֆիա Ֆիլմ Ֆեստ» 12-րդ միջազգային կինոփառատոնում ռուսաստանցի բեմադրիչ Աննա Մելիքյանի «Հավերժահարսը» ֆիլմն ստացել է լավագույն ֆիլմի համար սահմանված գլխավոր պարգեւը: Ներկայացուցչական միջազգային ժյուրին ...«ԵՍ ԵՄ ՍՊԱՆԵԼ ԷՔԶՅՈՒՊԵՐԻԻՆ»
Ռ. Պ. 1Ըստ գերմանական Handelsblatt թերթի, ռազմական օդաչու Հորստ Ռիպերտը նախորդ օրը խոստովանել է, որ 1944 թվականի հուլիսի 31-ին Տուլոն քաղաքից քիչ հեռու նկատել է ֆրանսիական մի ինքնաթիռ ու կրակել վրան: Հետո իմացել ...«ԼԻՆՍԻԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը եւ հիմնադրամի հայաստանյան ծրագրերի փոխատենապետ Հարութ Սասունյանն այսօր շրջայց են կատարել հիմնադրամի ծրագրերում ...ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
Մարտի 17-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով: Հավարտ ժողովի Գերագույն հոգեւոր խորհուրդը հավատավոր ժողովրդին ուղղեց ...ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԽՆԴՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 3Ճերմակած մազերով մի կին Սուրբ Զորավոր եկեղեցու խորանի առաջ ծնկաչոք հեկեկում էր, ձեռքերը ծնկներին խփում ու բարձրացնում երկինք, ինչ-որ բառեր արտասանում եւ նորից խոնարհվում: Երբ մոտեցա, լսեցի. «Տեր Աստված, ...ԱՐՈՆՅԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖրանսիայի Նիցա քաղաքում մեկնարկել է շախմատի ավանդական «Ամբեր» մրցաշարը, որը սովորաբար անցկացվում էր Մոնակոյում: Այս տարի մրցաշարն անցկացվում է 17-րդ անգամ: Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 216 ...
ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԸ ՆՈՐԻՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԵՐԿԱՄՅԱ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՆՈՒՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԴԻՄԱՆԿԱՐՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հ. Հ.Ո՞Վ Է ՓՈՐՁՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՈՐՍՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՂԾԵԼ ՄԻ ԱՆԳԱՄ ԵՎՍ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԴՐՎԵԼ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ
ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ԹԵ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՄԻՏԻՆԳԻՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1839 Հակոբոս Եպիսկոպոս Սերոբյանը Կ. Պոլսում ընտրվեց պատրիարք: Հայտնի է բողոքականության դեմ մղվող բուռն պայքարներով և ամիրաների դեմ ժողովրդական շարժման քաջալերող: Մեծապես օգնել է Սկյուտարի ճեմարանին:
- 1870 Ծնվեց պրոֆեսիոնալ հեղափոխական, պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ Սարգիս (Սաքո) Համբարձումյանը: (Վախճ. 1944 թ.):
- 1879 Ծնվեց բրիտանական արքայական բանակի հազարապետ և գեղագիտական վիրաբուժության հայրը՝ դոկտոր Վարազդատ Գալանճյանը:
- 1924 Ծնվեց լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը:
- 1931 Հիմնադրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանը:
- 1940 Երևանի կարբիդի գործարանի հիմքի վրա, ստեղծվեց Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը՝ ներկայիս «Նաիրիտը»:
- 1944 Մարտաշարք է մտնում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը կառուցվել էր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով:
- 1946 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի սեսիան ընդունում է «Օրենք ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության վերականգնման ու զարգացման հնգամյա պլանի (1946-1950) մասին»:
- 1949 Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

