
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ` ՎԱՂԸ
Հայ առաքելական եկեղեցին մարտի 16-ին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնություն Դավթի որդուն»: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, մատուցվում է Ս. պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը: Ըստ ավանդույթի, օրհնված ոստերից պսակ է հյուսվում ու պահվում է մինչեւ հաջորդ տարվա Ծաղկազարդի օրը` հաջողություն, երջանկություն պարգեւելով յուրաքանչյուրին: Այդ օրը եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում:
- Մ. Մ.
Քննարկում
YES գրել է:
Մեր ժամանակներում իսկապես պակասում են վիսոցկիները, ավելի ճիշտ` ստեղծագործողները:
Հայաստանի ներքաղաքական, նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումներում բավական հետաքրքրական դերակատարում ունեցավ Հայ Առաքելական եկեղեցին, իսկ ավելի կոնկրետ, այդ եկեղեցու վերնախավը` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ: Սակայն այդ դերակատարումը, ինչպես ցույց տվեց իրադարձությունների ընթացքը, ամենեւին այն չէր, ինչ սպասում էր հավատացյալ հայ ժողովուրդը, որ կամ անմիջականորեն մասնակից էր ընտրական գործընթացներին կամ հետեւում էր դրանց կողքից, միայն ընտրության օրը կատարելով իր պարտքը: Հավատացյալ հայության ակնկալիքը հայոց եկեղեցուց, նրա վերնախավից, ըստ երեւույթին այն էր, ինչ որ ենթադրվում էր եկեղեցու բուն էությունից ելնելով: Այսինքն` Հայ Առաքելական եկեղեցին պետք է նախընտրական գործընթացում ստանձներ բացառապես չեզոք, բացառապես ապաքաղաքական դիրքորոշում, եւ որեւէ տարբերություն չդնելով որեւէ թեկնածուի միջեւ, պետք է բոլորին հավասարապես կոչ աներ լինել միմյանց հանդեպ հանդուրժող, եւ նախընտրական արշավի ընթացքում առաջնորդվել բացառապես քրիստոնեական արժեքներով, հարգելով տասը պատվիրանները: Բայց ինչ եղավ իրականում: Իրականում եկեղեցին ինքն էր դեմ գնում այդ արժեքներին, իր բարձրաստիճան սպասավորների միջոցով դառնալով քաղաքական գործընթացի անմիջական մասնակից: Դրա լավագույն վկայությունը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասնակցությունն էր Սերժ Սարգսյանի քարոզարշավին: Ավելին, արքեպիսկոպոսը նույնիսկ փորձ էլ չէր անում ինչ-որ կերպ սքողել իր այդ մասնակցությունը, այլ բացահայտ հայտարարում էր իր նախընտրության մասին, օրհնում էր Հանրապետականի համագումարը, հաջողություններ մաղթում Սերժ Սարգսյանին: Իհարկե, արքեպիսկոպոսն էլ քաղաքացի է, բայց եթե նա կատարում է իր քաղաքացիական գործը, ապա գուցե բարի լիներ հանել եկեղեցական հագուստը, որպեսզի հայ հավատացյալը թյուրըմբռնումների առիթ չունենար: Բայց եթե արքեպիսկոպոս Կճոյանը գոնե ասում էր այն, ինչ մտածում էր, ապա առավել զարմանալի էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի կեցվածքը: Լինելով քաղաքականության մեջ անմիջականորեն ներգրավված արքեպիսկոպոս Կճոյանի ղեկավարը, Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը բացարձակապես չէր փորձում զսպել նրա քաղաքական պոռթկումները կամ հոգ տանել, որ դրանք տեղի ունենան առանց եկեղեցու հետ ասոցացվելու: Դա էլ հիմք է տալիս եզրակացնել, որ կամ Հայ Առաքելական եկեղեցում Կաթողիկոսը չի տիրապետում իրավիճակին կամ նա էլ իր լռությամբ հավանություն էր տալիս այն հանրապետական կողմնորոշմանը, որ դրսեւորում էր Արարատյան թեմի առաջնորդը: Դրանից հետո իհարկե միայն Աստծուն է հայտնի, թե եկեղեցու մասին ինչ պետք է մտածի հավատացյալ հայը, որի համար իր բարձրաստիճան հոգեւորականները, համենայնդեպս մինչեւ վերջին իրադարձությունները, եղել են եթե ոչ սուրբ, ապա համենայնդեպս ավելի բարձր, քան սովորական մարդը: Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 19-ից հետո ուներ իր այդ նախընտրական կեցվածքը ուղղելու հնարավորություն, եթե համարձակություն ունենար զատվել օտարերկրյա քաղաքական ղեկավարներից, ու Սերժ Սարգսյանին գոնե շնորհավորեր Սահմանադրական դատարանի որոշումից հետո: Այդ օտարերկրացիները քաղաքական խնդիրներ են լուծում, դա պարզ է: Պարզ չէր միայն, թե ինչ խնդիրներ է լուծում Հայ Առաքելական եկեղեցին, որը պետք է որ տեղյակ լիներ, որ փետրվարի 19-ի հենց հաջորդ օրը Երեւանում տեղի ունեցավ մի բազմամարդ բողոքի խաղաղ երթ, ընդդեմ ընտրակեղծիքների ու բռնությունների, որը մոտ 45 րոպե շարունակ անցնում էր ԿԸՀ շենքի դիմացով ու դեռ չէր ավարտվում: Չէ՞ որ այդ երթի մասնակիցներն էլ հավատացյալ հայեր էին, ու եկեղեցին գուցե պետք է լիներ եթե ոչ միակը, ապա հաստատ առաջին կառույցը, որ հաշվի առներ նաեւ այդ հայորդիների կարծիքը ու չշտապեր: Բայց հնարավոր է, որ այդպիսի ցուցում իշխանությունները եկեղեցուն չեն տվել: Իսկ այն, որ որոշակի ցուցումներ տրվում են, երեւի թե հաստատվեց մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանի տված ասուլիսի ժամանակ, երբ նախագահը անդրադարձավ այն դեպքին, որ տեղի էր ունեցել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ: Ինչպես հայտնի է, Կաթողիկոսը հանդուրժողականության կոչով գնացել էր Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու, իսկ վերջինս էլ մերժել էր ընդունել Կաթողիկոսին` ասելով, որ ինքը չէ, որ ժողովրդի դեմ ոստիկաններին ու զինվորներին է հանել, այլ իշխանությունները, հետեւաբար հանդուրժողականության կոչով պետք է նրանց դիմել, ոչ թե իրեն: Շատերին կարող է Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ դիրքորոշումը թվալ խիստ, շատ խիստ: Սակայն, մյուս կողմից կարող է հարց առաջանալ, թե ինչու նույն այդ հանդուրժողականության կոչը չի ուղղվում այն կրիմինալ տարրերին, որոնք երկրում մոլեգնում են ընտրական գործընթացի ամբողջ ժամանակահատվածում, ընդ որում` իշխանությունների թողտվությամբ: Ինչու եկեղեցին կրմինալին ոչ թե հանդուրժողականության կոչ է ուղղում, այլ նույնիսկ իր առանձին սպասավորների, իսկ որոշ դեպքերում էլ ասում են Կաթողիկոսի մասնակցությամբ, օրհնում է կրիմինալ հավաքները:
Հայաստանյան մամուլում եղել են այդ մասին հրապարակումներ, որոնք չեն հերքվել առ այսօր: Սակայն ամենից հատկանշականն այդ ամբողջ պատմության մեջ այն է, որ ինչպես պարզվեց, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման է գնացել Ռոբերտ Քոչարյանին տեղյակ պահելուց եւ նրա համաձայնությունը ստանալուց հետո: Համենայնդեպս, Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Կաթողիկոսը զանգահարել է իրեն ու տեղյակ պահել Լեւոն Տեր-Պետրոսյանին այցելելու իր այդ մտադրության մասին, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ` ինչպես ինքն է նշել ասուլիսի ընթացքում, ասել է, որ դեմ չէ հանդիպման գաղափարին: Այդքանից հետո արդյոք չի կարելի եզրակացնել, որ Կաթողիկոսը այլ հարցերի կապակցությամբ էլ իր գործողությունների մասին նախապես տեղյակ է պահում իշխանություններին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ սովորական հանդիպումից առաջ նա իշխանություններին իրազեկում է իր այդ մտադրության մասին: Այդ պարագայում արդեն իսկ հստակ են դառնում նախընտրական շրջանում, ինչպես նաեւ դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու պահվածքի դրդապատճառները: Մինչդեռ խնդիրն ամենեւին այն չէ, որ եկեղեցին սատարել է իշխանություններին ու անտեսել Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ժողովրդական Շարժումը:
Խնդիրն այն է, որ եկեղեցին նախ ի ցույց է դրել իր կախվածությունն իշխանություններից ու նաեւ իր միակողմանի, ակնհայտ քաղաքական մոտիվացիաներով վկայել, որ համենայնդեպս այսօր ի վիճակի չէ լինել այն կառույցը, որը կարող է վեր կանգնել ցանկացած քաղաքական գործընթացներից, եւ առաջին հերթին լինել ժողովրդի, իր հավատացյալ հոտի տերը` անկախ, թե որ քաղաքական ճամբարում կլինի այդ հոտը: Վերջին հաշվով, երեւի թե ավելի առարկայական ու ավելի արդյունավետ կարող էր լինել այն, որ երբ եկեղեցին տեսնում է երկպառակության թույլ իսկ նշույլ, ոչ թե փորձի հանդես գալ անորոշ ու անդեմ կոչերով, հանդուրժողականության մասին բազմաշերտ ու գույնզգույն հայտարարություններով, այլ հենց ինքը փորձի հստակ դիրքորոշումով համախմբել քրիստոնյա հայությանը, այն գործնականում զերծ պահելով երկպառակությունից, համախմբել քրիստոնեական արժեքների շուրջ, որոնց առանցքում մարդն է, իր իրավունքներով:
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 38Նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում 9 օր շարունակ չարտոնված հանրահավաքներ կազմակերպելու եւ իրականացնելու համար մարտի 1-ին հարուցվել է քրեական գործ: Նույն օրը հարուցվել է նաեւ մեկ ...ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ
6Եվրոխորհրդարանի նիստի ժամանակ, 60 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահով, ընդունվել է որոշում՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով վերացնել արտակարգ դրությունը: Եվրոխորհրդարանականները նշում են, որ արտակարգ դրության ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 12Մարտի 1-ի զանգվածային անկարգությունները հանգեցրին ներքաղաքական վիճակի լարվածության աննախադեպ սրմանը Հայաստանում: Ադրբեջանական հրոսակն օգտագործեց պատեհ առիթը: Թեեւ մարտի 4-ին շփման գծի մարտակերտյան հատվածում ...ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԷԼ ՈՐՈՇ ԹԵՐԹԵՐ ԼՈՒՅՍ ՉԵՆ ՏԵՍԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 3Մարտի 1-ին երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին նախագահի ստորագրած հրամանագրում, որով սահմանափակումներ էին մտցվել նաեւ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքում, փոփոխություն է եղել, ինչպես գրել էր ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՏԱՐՕՐԻՆԱԿ ԽԱՂԵՐԸ
4«Ժառանգությունը» հաղորդագրություն է տարածել, որ «դիմել է ՀՀ վարչական դատարան Հայաստանի Հանրապետության նախագահի` «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008 թ. մարտի 1-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՆՄԱՆՎՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Ընտրությունները մի տեսակ փորձաքար են դարձել այն երկրների համար, որոնք հրաժարվելով մեկ ռեժիմից փորձում են անցնել եվրոպական եւ ամերիկյան իրականության օրինակին` որդեգրելով ժողովրդավարական ընթացքը ինչպես ...«ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ ԴԱԿԱՐՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵրեկ Սենեգալի մայրաքաղաք Դակարում ավարտվեցին «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության հերթական 11-րդ գագաթաժողովի աշխատանքները: Գագաթաժողովին մասնակցել են կազմակերպության անդամ 57 երկրների պետության կամ ...ՊԱՏԱՐԿԱՑԻՇՎԻԼՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԵՆ ԲԵՐԵԶՈՎՍԿՈ՞Ւ «ԻՄԵԴԻ-TV»-ԻՆ
Ա. Հ. 2Մարտի 14-ին 350 պատվիրակների մասնակցությամբ հիմնադիր համագումարը Թբիլիսիում հայտարարեց նոր` «Մեր Վրաստան» կուսակցության ստեղծման մասին, որի նախաձեռնողը հանգուցյալ օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլին էր: Հետաքրքրական ...ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՊԱՇՏՊԱՆՅԱԼ ԻՍՐԱՅԵԼԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է «ԱԼ ՋԱԶԻՐԱՅԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հ. Ծ.«Ասոշիեյթեդ պրեսի» թղթակից Մատտի Ֆրիդմանը գրում է Երուսաղեմից, որ Իսրայելը պատրաստվում է «սահմանափակել արաբական աշխարհի հեղինակավոր «Ալ Ջազիրա» արբանյակային համացանցի գործունեությունը, պատճառաբանելով, ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇԱՏ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է
1Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեմ չէ ՆԱՏՕ-ի՝ ապրիլի 2-4-ը Բուխարեստի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուն, «Թրենդին» ասել է Ադրբեջանի նախագահի գործադիր ...ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ
8ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը` 150 երկրներ դեմ կամ ձեռնպահ են քվեարկել Ադրբեջանի բանաձեւին, որը կոչվում է «Իրավիճակը գրավյալ տարածքներում», եւ որով վերջինս ցանկանում էր հաստատել իր տարածքային ամբողջականությունը: ...«ՄԵՐ ԽՆԴԻՐՆ Է` ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇԱՏ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը անդրադարձավ Կոսովոյի անկախացմանը եւ կիրառելիությանը` Արցախի դեպքում: Ըստ Մելիք-Շահնազարյանի, Կոսովոյի անկախությունը գերտերությունների ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ
1Մարտի 14-ին Վիեննայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, հաղորդում է ԱԳՆ մամուլի կենտրոնը: Նախարարը ներկայացրել է հայկական կողմի մտահոգությունները, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ՀԱՑԻ ԳՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ 10-15 ՏՈԿՈՍՈՎ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 4Վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում լայն սպառման որոշ ապրանքների գների բարձրացումների վերաբերյալ երեկ իրենց ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրին առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես ...ԳԻՐՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը համագործակցում է Գերմանիայի հնագույն կրթօջախներից մեկը համարվող Հալեւիտենբերգի համալսարանի հետ` համատեղ կազմակերպելով 2 գիտաժողով` նվիրված հայկական ...ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ` ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՍՐՏԱԲԱՆ ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր «Զեյթուն սրտանոթային բժշկական կենտրոն»-ի տնօրեն, Ազգային առողջապահության ինստիտուտի ինվազիվ սրտաբանության ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ գարնան ...ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ` ՎԱՂԸ
Մ. Մ. 1Հայ առաքելական եկեղեցին մարտի 16-ին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ...«ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը՝ մարտի 18-ին, ժամը 15.00-ին հրավիրում ենք «Տիգրան Հայրապետյան» գրադարան՝ «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակների հանձնման արարողությանը մասնակցելու: Հասցե՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան ...«ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՈՒԺԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՈՂ ԿԱՌՈՒՅՑ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՄեր հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի ձեւավորմանը, ազգային ու հասարակական անանց արժեքների շուրջը համախմբմանը նպաստող մի գործոն կարող է լինել որոշակի խնդիրներում հասարակական տարբեր կառույցների ...ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 17-22-ը` Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին` Սբ. Զատկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ...«ԳԱՆՁԱՍԱՐՆ» ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ֆուտբոլային ակումբները շարունակում են նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Նրանցից երեքը՝ երկրի չեմպիոն «Փյունիկը», «Ուլիսն» ու «Գանձասարն» այս օրերին ուսումնամարզական վերջին հավաքն են անցկացնում ...ԱՐՈՆՅԱՆԻՆ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր Ֆրանսիայի Նիցա քաղաքում կտրվի շախմատի «Ամբեր» մրցաշարի մեկնարկը: Այն անցկացվելու է 17-րդ անգամ: Այս տարի մրցաշարը փոխել է անցկացման վայրը: Մինչ այդ շախմատիստները մրցում էին Մոնակոյում: Մրցաշարի ...ԿՐԿԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿիպրոսում ուսումնամարզական 2-րդ հավաքն անցկացնող «Բանանցի» ֆուտբոլիստները ստուգողական խաղում 0-1 հաշվով զիջել են տեղի առաջնությունում 10-րդ տեղում ընթացող ԱԼԿ թիմին: Ընդ որում, մրցակիցը «Բանանցի» դարպասը ...ՈՒԺԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանից 17 պատանի ձյուդոյիստներ կմասնակցեն մարտի 22-23-ը Ստամբուլում կայանալիք միջազգային մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանը թիմ է հրավիրել Դավիթ Նիկողոսյանին (50 կգ), Մեխակ Մարտիրոսյանին ...ԳԵՏ ԸՆԿԱԾ 23-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՉԵՆ ԳՏԵԼ
Մարտի 13-ին, ժ. 17.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» կրթահամալիրի աշխատակից, 1985 թ. ծնվ. Վահե Մանուչարյանը խողովակի վրայով անցնելիս սայթաքել եւ ընկել է Հրազդան ...ՄԱՀԱՑԱԾԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է
Մարտի 13-ի երեկոյան թիվ 2 բուժմիավորում Էջմիածին քաղաքից տեղափոխվել է 30-ին մոտ մի տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է: Արտաքին զննությամբ դիակի դեմքի եւ գլխի մասում հայտաբերվել են վնասվածքներ: ...ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 2Մարտի 13-ին ոստիկանության ՔՀԳ վարչությունից կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Իսակովի խճուղու մոտ, Հրազդանի կիրճում` զառիթափի վրա, զենք-զինամթերք կա: Նշված վայրում օպերատիվ խումբը հայտնաբերել ...
ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ԵՎ ՀԱՆՔԱՓՈՐԻ ՕՐԸ ՆՇՎԵՑ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ, ԱԽԹԱԼԱՅՈՒՄ ԵՎ ՇԱՄԼՈՒՂՈՒՄ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԻ՞ՆՉ ԵՆ ՇՆՉՈՒՄ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Հրազդան» թերթի խմբագիրՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ, ԺՆԵՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1854 Անգլիան և Ֆրանսիան, դաշնակցած Թուրքիային, պատերազմ են հայտարարում Ռուսաստանին:
- 1862 Պոլսում ծնվեց մամուլի պատմաբան, լեզվաբան, մատենագետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության անդամ Գրիգորիս Գալեմքարյանը
- 1869 Պետերբուրգում ծնվեց արևելագետ, ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը: Նրա ուսումնասիրություններում մեծ տեղ են գրավում հայագիտական արժեքավոր նյութերը: Հայաստանի միջնադարյան քաղաքների մասին մի շարք աշխատություններ է տպագրել Իսլամի հանրագիտարանում:
- 1880 Երևանում լույս տեսավ առաջին պարբերականը՝ «Պսակ» շաբաթաթերթը Վասակ Պապաջանյանի խմբագրողթյամբ:
- 1891 Մահացավ գրագիր Խաչատուր Միսակյանը:
- 1907 Մահացավ «Փունջ» օրաթերթի խմբագիր Համբարձում Ալաճաճյանը:
- 1920 Երևանում բացվեց ատենակալների դատարանը:
- 1921 Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում տապալեց Թալեաթ Փաշային, հայկական ցեղասպանության հիմնական ոճրագործին:
- 1924 Գործարկվում է Երևանի բամբակազտիչ գործարանը:
- 1935 Ծնվեց կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1954 Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնում է Ղազախստան՝ մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին:
- 1959 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

