<<Մարտ 2008>>
ԵԵՉՀՈւՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Ազգ logo
Հրատարակվում է 1991
Picture of the day
Հրատարակված է Մարտ 15, 2008

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ՀԱՑԻ ԳՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ 10-15 ՏՈԿՈՍՈՎ




Հասցեատիրոջ ՏվյալներըՓոստ*:    Վերնագիր:    

Գրեք հասցեատիրոջ էլ. փոստի հասցեն և նամակի համառոտ վերնագիրը, եթե կցանկանաք։ Հասցեների դաշտում կարող եք գրել մինչև 5 էլ. փոստի հասցե, դրանք միմյանցից բաժանելով «,» ստորակետով։ Վերնագրում կարող եք օգտագործել առավելագույնը 75 մասնիկ և ավելորդ մուտքագրված մասնիկները կջնջվեն։ Խնդրում ենք անտեղի սպամ չանել։

Վիրտուալ Ստեղնաշար
Ձեր Տվյալները

Խնդրում ենք հոգատար և հարգալից վերաբերվել այլոց մտքերի և կարծիքների հանդեպ։ Քննարկունը, որը կպարունակի կոմերցիոն, ռասիստական կամ էթնիկ խտրականություն, պատերազմի քարոզչություն, ատելություն կամ այլ անտեղի նյութեր կհամարվի սպամ և կջնջվի։ Դուք նույնպես կարող եք ջնջել, եթե դրանք խախտում են սույն պայմանը։

Քննարկում

  •  209 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     YES գրել է:
    Նախագահի ընտրությունների քարոզարշավի օրերին, հանրահավաքներից մեկի ժամանակ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը անհեթեթություն համարեց ընդդիմության այն պնդումը, ըստ որի բոլոր ընտրություններից հետո Հայաստանում տեղի է ունենում ապրանքների գների բարձրացում:
    Նա հայտարարեց, որ ոչ մի կուսակցության ձեռնտու չի նման քաղաքականություն վարելը. «Ինչու՞պետք է թանկացնենք, ես չեմ հասկանում»: Ինչ եռանդով, որ Ս.Սարգսյանը հերքում էր վերոնշյալ փաստը, նույն եռանդով օլիգարխիկ կառույցները այսօր թանկացնում են ապրանքների գները, ինչը ապացուցում է, որ «նորմայից» շեղում չեղավ նաեւ այս անգամ: Թանկացումների հնարավորինս ճիշտ պատկեր ունենալու համար եղանք Երեւանի մանրամեծածախ շուկաներում եւ վաճառողներից ստացած տեղեկություններով պարզեցինք հետեւյալը.
    1. Լուսակերտի հավի մեկ կիլոգրամի արժեքը թանկացել է 150 դրամով:
    2. Գրեթե բոլոր տեսակի ձեթերի մեկ լիտրը թանկացել է 100դրամով:
    3. Բոլոր տեսակի յուղերը: Օրինակ` 2.7 կիլոգրամանոց տարայով «Աֆտաբ» տեսակի յուղի գինը բարձրացել է 600 դրամով` 1700-ից 2300 դրամ:
    4. Ալյուրի 50 կգ-անոց պարկի արժեքը 10.400-ից դարձել է 12.500: Երեկոյան, երբ պատրաստվում էր նյութը, ընթերցողներից մեկի պնդմամբ` այն հասել էր 15.000-ի:
    5. Իտալական մակարոնեղենի կես կիլոգրամանոց տուփի արժեքը 320-ից հասել է 400 դրամի:
    6. Թանկացել է նաեւ սուրճը: Զորօրինակ` 1450 դրամանոց «Արաբիկան» դարձել է 1700:
    7. «Վալիո» տեսակի 200 գ կարագի տուփի գինը 470-ից դարձել է 520 դրամ:
    Նորզելանդական կարագի 25 կգ-ոց արկղը թանկացել է 1550 դրամով:
    Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը նշում է, որ «թանկացել են սոցիալական բոլոր ապրանքները»: Պատճառը նա կապում է բացառապես ընտրական ծախսերը վերադարձնելու օլիգարխների ցանկության հետ: «Որեւէ այլ բացատրություն գոյություն չունի, որովհետեւ այս ապրանքներից ոչ մեկի թանկացումը չի հիմնավորվում միջազգային գներով, բացի ալյուրի թանկացումից: Վերջին տվյալներով Չիկագոյի բորսայում ցորենի մեկ տոննայի գինը հասել է 400 դոլարի: Բայց այստեղ հարց է առաջանում` ե՞րբ է գործարարը գնել ապրանքը: Հաստատ կարելի է պնդել, որ այստեղի ապրանքը թանկացած գնով չի գնվել: Ուղղակի ապրանքի տերը, օգտվելով առիթից, գերշահույթներ է ստանում», - ասում է նա: Մեր այն հարցին` մի՞թե գործարարը իրավունք չունի իրեն ապահովագրել բիզնես-ռիսկերից եւ թանկացնել իր էժան գնով ձեռք բերած ապրանքը, երբ մեծածախ շուկայում այն արդեն թանկացել է, Աղաջանովը պատասխանեց. «Նրան ոչ մեկը չի կարող դա արգելել, բայց նորմալ երկրներում նրա եկամուտը կհամարվի գերշահույթ, եւ նա համապատասխան հարկեր կմուծի պետությանը, ինչը չի արվում մեր երկրում: Գերշահույթի մասին օրենք ընդունելու փոխարեն, ստեղծել են մի ինչ-որ տնտեսական մրցակցության հանձնաժողով, որը պետք է վերահսկի գները: Ինչ վերաբերում է ալյուրի գնի թանկացմանը, գների վերջնական ձեւավորումից հետո կհամոզվենք, որ այստեղի թանկացումները համարժեք չեն բորսային թանկացումներին»:
    Ըստ նրա` որոշ երկրներում սոցիալական նշանակության ապրանքների վրա, որոնք են առաջին անհրաժեշտության սննդամթերքները, առեւտրային վերադիրի չափը հստակ սահմանված է: Այն կարող է լինել 10-15 տոկոսի սահմաններում: Սա չի նշանակում, որ առեւտրականը չի կարող ավելի բարձր տոկոսներ դնել, բայց այդ դեպքում նա ստիպված կլինի պետությանը վճարել եկամուտի 90 տոկոսը:
    Թանկացումների պատճառների մասին պաշտոնական պատասխան ստանալու նպատակով դիմեցինք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Լրատվության պատասխանատու Արմինե Ուդումյանի ներկայացմամբ հանձնաժողովը տեղյակ է թանկացումներին: Սակայն առայժմ չի շտապում եզրակացություններ անել, քանի որ դեռ ամբողջությամբ պարզ չի, թե որ ապրանքների գներն են թանկացել եւ չի պարզել թանկացումների պատճառները:
    Հ.Գ. Հիշեցնենք, որ սա թանկացումների արդեն երրորդ ալիքն է այն «սեւ» օրից հետո, երբ իբրեւ նախատոնական աչքալուսանք իշխանությունները հայտարարեցին, որ աշխատավարձերն ու նպաստները տոներից հետո բարձրացվելու են 60 տոկոսով: Լավ չէ՞ր` չբարձրացնեին:
  •  209 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     Manvel գրել է:
    joxovord jan mi ahd mdeq u esi nayeq
    http://ca.youtube.com/watch?v=ZKsf1mzEcaw&feature=email
  •  209 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     Aram գրել է:
    • Manvel
      joxovord jan mi ahd mdeq u esi nayeqhttp://ca.youtube.com/watch?v=ZKsf1mzEcaw&amp;feature=email

    Lsi, Manvel,edqan qez mi kotori,dranic navtalini hot e galis, edpisi tapak aner shat en asvel bolori hascein,ed mer joxovrdi xasyatn e, mi jamanak el Qocharyani masin ein asum, heto Artur Baxdasaryani, heto Serji, ed tapakutyunnerin petq che lurj veraberel.
  •  208 օր առաջ |  ջնջել (5) |  պատասխանել
     Հակոբ գրել է:
    Մուզկամանդ բարլուսներ: Մի հատ առաջարկ ունեմ կապված էֆեկտիվ պայքարի հետ:
    Կարելիյա տարածել ամբողջ Հայաստանում, որ սրանից հետո, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել դեմոկրատական կառավարություն և քանի դեռ մարդիկ վստահություն չունեն իրենց ապորինի մեղադրանքներ ներկայացնելու մեջ, ապա բոլոր ցույցերը, հանրահավաքները, երթերը, միտինգները և նման կարգի այլ բողոքի դրսևորումները անցկացնել ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ:
    Կարծում եմ որ այս քայլը կունենա դրական շատ կողմեր, պայքարը էֆեկտիվացնելու մեջ.
    1.ԱԱԾ աշխատակիցները հետագայում չեն կարող մարդկանց տեղին անտեղին մեղադրել «չարտոնված ցույցերի մասնակցելու» մեջ:
    2.Միջազգային հանրությանը ավելի հասկանալի կլինի որ մեր երկրում ազատություն չկա, և որ մարդիկ դիմակավորվում են վստահություն չունենալով արդարության հանդեպ:
    3.Շատ շատերը միգուցե կուզենաին մասնակցել նախորդ ցույցերին, բայց վախ են ունեցել աշխատանքից հեռացվելու վտանգի և ձերբակալումների հետ կապված:
    4.Կարծում եմ որ մեր վերնախավը այդքան էլ փչացած չէ(Ի վերջո Հայ են), և նրանցից շատերը համոզված լինելով որ չեն ճանաչվի, նույնպես կմասնակցեն պայքարին:
    5.Հաջողության դեպքում (որին չեմ կասկածում), կլինենք աշխարհում առաջին ազգը, որը իրականացրեց «Դիմակավորված հեղափոխություն», (ուրիշների մոտ գունավոր, մեր մոտ դիմակավորված):
    6.Քանի որ փչացած կառավարությանը վերջնական հարված հասցնողը նույնպես կլինի դիմակավորված, ապա ամեն մեկս կարող է պարծենալ, որ դա ինքն է եղել (չէ որ մեր ազգը շատ է սիրում պարծենալ):)
    .
    Բայց ... բայց ... բայց ..., բայց էս բոլոր պլյուսների հետ մեկտեղ, կա երկու մինուս, .......
    1.Որտեղի՞ց մեր ժողովրդին 3 միլիոն հատ դիմակ: Ժողովուրդ ջան ամեն մեկդ մի ձևի պտի պատրաստվեք սեփական ուժերով: Դիմակները կարող են լիմել տարբեր, դա միայն կօգնի ընդհանուր գործին:
    2.Հիմա Նառկոշը երևի այս տողերը կարդալուց հետո մտածում է, թե՞ Ղարաբաղի իր բարեկամներից ու՞մ է տալու դիմակներ ներմուծելու մենաշնորհը:

Վերջին լուրերը, Մարտ 15, 2008
Նմանատիպ հոդվածներ (վերջին 7 օրվա)  նոր
Առավել ընթերցված հոդվածները (վերջին 7 օրվա)
Այսօրը Հայաստանի պատմությունում
Ձեր կարծիքը


  • Ներկայումս չկա ակտիվ հարցախույզ։
    Այցելեք քվեարկված հարցախույզների արխիվը



ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱ

ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Armenian Genocide Museum-Institute

Ինչպե՞ս թողնել ծխելը

Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

Սույն կայքում հրատարակված նյութերը վերցված են բաց աղբյուրներից և պաշտպանված են հեղինակային իրավունքիով։ Արգելված է սույն կայքում հրատարակված նյութերի վերարտադրումը առանց իրական հեղինակի գրավոր թույլտվության։ Եթե ցանկանում եք հանել Ձեզ պատկանող նյութը, ապա ուղարկեք մեզ, պատկանելությունը վկայող փաստեր և տվյալ նութը անմիջապես կհանվի։ Բոլոր նյութերը հրատարակված են միայն ինֆորմացիոն նպատակով և մենք պատասխանատու չենք դրանց հավաստիության համար։
Online Image Resizer | Download Music | Debt Consolidation | Loans | Adverse Credit Remortgage