
«ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ ԴԱԿԱՐՈՒՄ
Երեկ Սենեգալի մայրաքաղաք Դակարում ավարտվեցին «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության հերթական 11-րդ գագաթաժողովի աշխատանքները: Գագաթաժողովին մասնակցել են կազմակերպության անդամ 57 երկրների պետության կամ կառավարության ղեկավարները, հրավիրվել է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», եւ առաջին անգամ դիտորդի կարգավիճակով ներկա է եղել նաեւ ԱՄՆ-ը: Ավելին, կազմակերպությունը գագաթաժողովին հրավիրել է վերջերս անկախություն հռչակած Կոսովոյի գիտության եւ տեխնոլոգիայի նախարար Էնվեր Հոջային, սակայն ուշացման պատճառով նա աշխատանքներին մասնակցելու արտոնություն չի ստացել եւ Դակարում բավարարվել է երկկողմ բանակցություններով:
Գագաթաժողովի աշխատանքների վրա իր կնիքն է թողել իսլամատյացության դեմ պայքարի հարցը: Իսլամատյացությունը, մասնակիցների կարծիքով, հետզհետե լայն տարածում է ստանում Արեւմուտքում, իսկ հակաիսլամական մոտեցումները լրջորեն սպառնում են աշխարհի անվտանգությանը: Կազմակերպությունը իսլամատյացության տարածման առնչությամբ խորը մտահոգություն է հայտնել եւ նախազգուշացրել է արեւմտյան երկրներին, զերծ մնալ հակաիսլամական դրսեւորումներից, մատնացույց անելով Իսլամի հիմնադիր Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը Դանիայում եւ Հոլանդիայի քաղաքական գործիչ Գերթ Վիլդերսի նախաձեռնությամբ պատրաստված հակաիսլամական բնույթի տեսաժապավենը:
Գագաթաժողովում քննարկվել են Պաղեստինի, Իրաքի, Աֆղանստանի, աֆրիկյան երկրների, այդ թվում Չադի եւ Սուդանի քաղաքական զարգացումներին առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» դեմ կիրառվող պատժամիջոցների հարցը: Նշված հարցերում «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության երկրները գրեթե անփոփոխ պահպանել են դեռեւս նախորդ գագաթաժողովներում որդեգրած դիրքորոշումները:
Այլ կերպ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ջանքերը Հյուսիսային Կիպրոսի առումով շոշափելի արդյունք չեն տվել, չհաշված այն, որ ինքնակոչ թուրքական հանրապետությանը ներկայացնելու համար գագաթաժողով է հրավիրվել նրա նախագահ Մեհմեդ Ալի Թալաթը: Ինչ վերաբերում է Կոսովոյի հարցին, ապա դա բուռն բանավեճերի տեղիք է տվել գագաթաժողովում: «Միլիեթի» վկայությամբ, Թուրքիայի նախագահը ջանքեր է գործադրել, որ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը միահամուռ ողջունի Կոսովոյի անկախությունը եւ այդ ողջույնը հստակ ձեւակերպումներով արձանագրվի գագաթաժողովի հռչակագրում: Սակայն Գյուլի ջանքերը բախվել են անջատողականության խնդիր ունեցող կամ Կոսովոյի անկախությունը մերժող Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող երկրների հակազդեցությանը:
Ըստ «Միլիեթի», Կոսովոյի վերաբերյալ Թուրքիայի առաջարկները անվերապահորեն պաշտպանել է Ալբանիան, իսկ Լեռնային Ղարաբաղի համար նախադեպ ստեղծելու մտավախությամբ Ադրբեջանը, ինչպես նաեւ անջատողականության խնդիր ունեցող Ինդոնեզիան, «կատաղի հակադրվել են»: Թուրքական առաջարկներին բացասական վերաբերմունք է ցուցաբերել նաեւ Եգիպտոսը, նկատի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները: Ավելին, Կոսովոյի անկախության վերաբերյալ Թուրքիայի առաջարկները կտրականապես մերժող երկրները մասնակիցներից պահանջել են, որ գագաթաժողովում այդ հարցը առհասարակ չարծարծվի:
Քանի որ այդ երկրներից գլխավորը Ադրբեջանն է, ուստի գագաթաժողովում Թուրքիայի նախաձեռնության ձախողումը պիտի վերագրվի Բաքվին: Թեեւ մարտի 14-ին Դակարում «Զամանի» հարցերին պատասխանելիս Աբդուլլահ Գյուլը Ադրբեջանի անունը չի տվել, բայց ակնարկելով ասել է. «Թուրքիան Կոսովոյի անկախությունը առաջինը ճանաչող երկրներից է: Բոլորը դրան ըմբռնումով մոտեցան: Ցավոք, կան երկրներ, որոնք չեն ընդառաջում Կոսովոյին, մինչդեռ Եվրոպայի քարտեզում տեղ զբաղեցնող Կոսովոն իսլամական երկիր է, ինչպես իրենք»:
Համենայն դեպս թուրքական թերթերը, անդրադառնալով Իրանի նախագահ Ահմադինեժադի, Իրաքի փոխնախագահ Հաշիմիի, Լիբանանի վարչապետ Սինիորայի հետ Աբդուլլահ Գյուլի հանդիպումներին, նույնիսկ հարկ չեն համարում նշել, թե ո՞վ է գագաթաժողովում ներկայացրել Ադրբեջանին: Սա նշանակում է, որ գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահը երկկողմ հանդիպում չի ունեցել Ադրբեջանի պետության կամ կառավարության ղեկավարի հետ:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 38Նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում 9 օր շարունակ չարտոնված հանրահավաքներ կազմակերպելու եւ իրականացնելու համար մարտի 1-ին հարուցվել է քրեական գործ: Նույն օրը հարուցվել է նաեւ մեկ ...ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ
6Եվրոխորհրդարանի նիստի ժամանակ, 60 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահով, ընդունվել է որոշում՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով վերացնել արտակարգ դրությունը: Եվրոխորհրդարանականները նշում են, որ արտակարգ դրության ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 12Մարտի 1-ի զանգվածային անկարգությունները հանգեցրին ներքաղաքական վիճակի լարվածության աննախադեպ սրմանը Հայաստանում: Ադրբեջանական հրոսակն օգտագործեց պատեհ առիթը: Թեեւ մարտի 4-ին շփման գծի մարտակերտյան հատվածում ...ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԷԼ ՈՐՈՇ ԹԵՐԹԵՐ ԼՈՒՅՍ ՉԵՆ ՏԵՍԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 3Մարտի 1-ին երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին նախագահի ստորագրած հրամանագրում, որով սահմանափակումներ էին մտցվել նաեւ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքում, փոփոխություն է եղել, ինչպես գրել էր ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՏԱՐՕՐԻՆԱԿ ԽԱՂԵՐԸ
4«Ժառանգությունը» հաղորդագրություն է տարածել, որ «դիմել է ՀՀ վարչական դատարան Հայաստանի Հանրապետության նախագահի` «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008 թ. մարտի 1-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու ...ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՆՄԱՆՎՈՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 2Ընտրությունները մի տեսակ փորձաքար են դարձել այն երկրների համար, որոնք հրաժարվելով մեկ ռեժիմից փորձում են անցնել եվրոպական եւ ամերիկյան իրականության օրինակին` որդեգրելով ժողովրդավարական ընթացքը ինչպես ...«ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ ԴԱԿԱՐՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵրեկ Սենեգալի մայրաքաղաք Դակարում ավարտվեցին «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության հերթական 11-րդ գագաթաժողովի աշխատանքները: Գագաթաժողովին մասնակցել են կազմակերպության անդամ 57 երկրների պետության կամ ...ՊԱՏԱՐԿԱՑԻՇՎԻԼՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԵՆ ԲԵՐԵԶՈՎՍԿՈ՞Ւ «ԻՄԵԴԻ-TV»-ԻՆ
Ա. Հ. 2Մարտի 14-ին 350 պատվիրակների մասնակցությամբ հիմնադիր համագումարը Թբիլիսիում հայտարարեց նոր` «Մեր Վրաստան» կուսակցության ստեղծման մասին, որի նախաձեռնողը հանգուցյալ օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլին էր: Հետաքրքրական ...ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՊԱՇՏՊԱՆՅԱԼ ԻՍՐԱՅԵԼԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է «ԱԼ ՋԱԶԻՐԱՅԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հ. Ծ.«Ասոշիեյթեդ պրեսի» թղթակից Մատտի Ֆրիդմանը գրում է Երուսաղեմից, որ Իսրայելը պատրաստվում է «սահմանափակել արաբական աշխարհի հեղինակավոր «Ալ Ջազիրա» արբանյակային համացանցի գործունեությունը, պատճառաբանելով, ...Ս. ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՇԱՏ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է
1Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեմ չէ ՆԱՏՕ-ի՝ ապրիլի 2-4-ը Բուխարեստի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուն, «Թրենդին» ասել է Ադրբեջանի նախագահի գործադիր ...ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ
8ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը` 150 երկրներ դեմ կամ ձեռնպահ են քվեարկել Ադրբեջանի բանաձեւին, որը կոչվում է «Իրավիճակը գրավյալ տարածքներում», եւ որով վերջինս ցանկանում էր հաստատել իր տարածքային ամբողջականությունը: ...«ՄԵՐ ԽՆԴԻՐՆ Է` ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇԱՏ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը անդրադարձավ Կոսովոյի անկախացմանը եւ կիրառելիությանը` Արցախի դեպքում: Ըստ Մելիք-Շահնազարյանի, Կոսովոյի անկախությունը գերտերությունների ...ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ
1Մարտի 14-ին Վիեննայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, հաղորդում է ԱԳՆ մամուլի կենտրոնը: Նախարարը ներկայացրել է հայկական կողմի մտահոգությունները, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ՀԱՑԻ ԳՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ 10-15 ՏՈԿՈՍՈՎ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 4Վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում լայն սպառման որոշ ապրանքների գների բարձրացումների վերաբերյալ երեկ իրենց ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրին առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես ...ԳԻՐՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը համագործակցում է Գերմանիայի հնագույն կրթօջախներից մեկը համարվող Հալեւիտենբերգի համալսարանի հետ` համատեղ կազմակերպելով 2 գիտաժողով` նվիրված հայկական ...ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ` ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՍՐՏԱԲԱՆ ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր «Զեյթուն սրտանոթային բժշկական կենտրոն»-ի տնօրեն, Ազգային առողջապահության ինստիտուտի ինվազիվ սրտաբանության ամբիոնի վարիչ Շահեն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ գարնան ...ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ` ՎԱՂԸ
Մ. Մ. 1Հայ առաքելական եկեղեցին մարտի 16-ին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ...«ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը՝ մարտի 18-ին, ժամը 15.00-ին հրավիրում ենք «Տիգրան Հայրապետյան» գրադարան՝ «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակների հանձնման արարողությանը մասնակցելու: Հասցե՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան ...«ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՈՒԺԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՈՂ ԿԱՌՈՒՅՑ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՄեր հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի ձեւավորմանը, ազգային ու հասարակական անանց արժեքների շուրջը համախմբմանը նպաստող մի գործոն կարող է լինել որոշակի խնդիրներում հասարակական տարբեր կառույցների ...ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտի 17-22-ը` Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին` Սբ. Զատկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ...«ԳԱՆՁԱՍԱՐՆ» ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ֆուտբոլային ակումբները շարունակում են նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Նրանցից երեքը՝ երկրի չեմպիոն «Փյունիկը», «Ուլիսն» ու «Գանձասարն» այս օրերին ուսումնամարզական վերջին հավաքն են անցկացնում ...ԱՐՈՆՅԱՆԻՆ ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր Ֆրանսիայի Նիցա քաղաքում կտրվի շախմատի «Ամբեր» մրցաշարի մեկնարկը: Այն անցկացվելու է 17-րդ անգամ: Այս տարի մրցաշարը փոխել է անցկացման վայրը: Մինչ այդ շախմատիստները մրցում էին Մոնակոյում: Մրցաշարի ...ԿՐԿԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿիպրոսում ուսումնամարզական 2-րդ հավաքն անցկացնող «Բանանցի» ֆուտբոլիստները ստուգողական խաղում 0-1 հաշվով զիջել են տեղի առաջնությունում 10-րդ տեղում ընթացող ԱԼԿ թիմին: Ընդ որում, մրցակիցը «Բանանցի» դարպասը ...ՈՒԺԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանից 17 պատանի ձյուդոյիստներ կմասնակցեն մարտի 22-23-ը Ստամբուլում կայանալիք միջազգային մրցաշարին: Հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանը թիմ է հրավիրել Դավիթ Նիկողոսյանին (50 կգ), Մեխակ Մարտիրոսյանին ...ԳԵՏ ԸՆԿԱԾ 23-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՉԵՆ ԳՏԵԼ
Մարտի 13-ին, ժ. 17.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» կրթահամալիրի աշխատակից, 1985 թ. ծնվ. Վահե Մանուչարյանը խողովակի վրայով անցնելիս սայթաքել եւ ընկել է Հրազդան ...ՄԱՀԱՑԱԾԻ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶՎԵԼ Է
Մարտի 13-ի երեկոյան թիվ 2 բուժմիավորում Էջմիածին քաղաքից տեղափոխվել է 30-ին մոտ մի տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է: Արտաքին զննությամբ դիակի դեմքի եւ գլխի մասում հայտաբերվել են վնասվածքներ: ...ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ 2Մարտի 13-ին ոստիկանության ՔՀԳ վարչությունից կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Իսակովի խճուղու մոտ, Հրազդանի կիրճում` զառիթափի վրա, զենք-զինամթերք կա: Նշված վայրում օպերատիվ խումբը հայտնաբերել ...
ԵՎՍ ՄԵԿ ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՎՐԱ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԳՈՐԾԱԴՐՎԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ «ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ»
Հ. Ծ.ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԾՐԱԳԻՐ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի
ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՄԱՐՏՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ Ո՞Ր ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ Է
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1854 Անգլիան և Ֆրանսիան, դաշնակցած Թուրքիային, պատերազմ են հայտարարում Ռուսաստանին:
- 1862 Պոլսում ծնվեց մամուլի պատմաբան, լեզվաբան, մատենագետ Վիեննայի Մխիթարյան Միաբանության անդամ Գրիգորիս Գալեմքարյանը
- 1869 Պետերբուրգում ծնվեց արևելագետ, ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը: Նրա ուսումնասիրություններում մեծ տեղ են գրավում հայագիտական արժեքավոր նյութերը: Հայաստանի միջնադարյան քաղաքների մասին մի շարք աշխատություններ է տպագրել Իսլամի հանրագիտարանում:
- 1880 Երևանում լույս տեսավ առաջին պարբերականը՝ «Պսակ» շաբաթաթերթը Վասակ Պապաջանյանի խմբագրողթյամբ:
- 1891 Մահացավ գրագիր Խաչատուր Միսակյանը:
- 1907 Մահացավ «Փունջ» օրաթերթի խմբագիր Համբարձում Ալաճաճյանը:
- 1920 Երևանում բացվեց ատենակալների դատարանը:
- 1921 Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում տապալեց Թալեաթ Փաշային, հայկական ցեղասպանության հիմնական ոճրագործին:
- 1924 Գործարկվում է Երևանի բամբակազտիչ գործարանը:
- 1935 Ծնվեց կրկեսի, էստրադայի և կինոյի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1954 Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնում է Ղազախստան՝ մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին:
- 1959 Տեղի են ունենում Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

