
ՀԱՅԵՐԸ ԿՈՐՑՐԻՆ ՕԲԱՄԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ, ԹՈՒՐՔԵՐԸ` ՔԼԻՆԹՈՆԻ ՆՎԻՐԱՏՈՒԻՆ
Սամանթա Փաուերը Պուլիտցերյան մրցանակի արժանացած գրող է, հեղինակ մասնավորապես «Դժոխային խնդիր: Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գրքի: Անցյալ շաբաթ նա հրաժարական տվեց նախագահական թեկնածու Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության խորհրդականի իր պաշտոնից: Օբամայի թիմի շատ ազդեցիկ անդամներից էր: «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը անդրադառնալով թեմային, գրում է.
Տիկին Փաուերի հրաժարականը մեծ հարված է ամերիկահայերի համար, որովհետեւ հավատացած էին, որ Օբամայի նախագահ ընտրվելու դեպքում նա կհիշեցնի Օբամային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հայերին տված իր խոստումը: Այդ հայտարարության ձեւակերպման գործում Փաուերը մեծ դեր էր խաղացել: Նա նաեւ մի տեսաժապավեն էր պատրաստել տվել, որը ցույց էր տալիս Օբամայի դիրքորոշումները ընդհանրապես հայկական հարցերի վերաբերյալ եւ իրերն իրենց անուններով կոչելու նրա պատրաստակամությունը:
Փաուերը, որը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր է եւ «Թայմ» թերթի ճանաչված լրագրող, ստիպված էր հրաժարական տալ, երբ Անգլիայում «Սքոթմեն» թերթին տված հարցազրույցի ժամանակ «հրեշ» էր կոչել Օբամայի մրցակից սենատոր Հիլարի Քլինթոնին: Թերթը տպել էր այդ բացասական բնորոշումը, հակառակ որ Փաուերը զգուշացրել էր, որ դա հրատարակման ենթակա չէ:
Իսկ «Լոս Անջելես թայմս» թերթն իր մարտի 8-ի համարում գաղտնազերծել էր, որ Փաուերը «ընկերական շրջանակներում խոսել է պետքարտուղար դառնալու իր ցանկության մասին»: Ամերիկահայերը հույս ունեն, որ խորհրդականի պաշտոնը կորցնելուց հետո նա չի կորցնի այս երկրորդ պաշտոնը, եթե, անշուշտ, Օբաման դառնա նախագահ:
Զարմանալի զուգադիպությամբ թուրքերն էլ իրենց հերթին անցյալ շաբաթ կորցրին սենատոր Հիլարի Քլինթոնի ընտրարշավի գլխավոր նվիրատուներից մեկին: Ընտրարշավի կազմակերպիչները հայտարարեցին, որ այլեւս չեն ընդունելու Մեհմեդ Չելեբիի դրամական փոխանցումները: Չելեբին դեմոկրատական համագումարի պատվիրակ էր ընդունված Իլինոյս նահանգից եւ Հիլարիի ընտրարշավի կայքում մատնանշվում էր որպես «ընտրարշավի գլխավոր խթանողներից» մեկը, քանի որ ավելի քան 100 հազար դոլար էր կարողացել ձեռք բերել նրա օգտին:
Չելեբին «BMH Worldwide» ֆիրմայի գործընկերներից է: Վերջերս այդ ֆիրման օժանդակել էր «Գայլերի հովիտը` Իրաք» խորագրով թուրքական ֆիլմի պատրաստմանը, որը հակաամերիկյան եւ հակասեմական տրամադրություններով հագեցած է: Ֆիլմում Ամերիկայում ապրող հրեա մի բժիշկ իրաքցի բանտարկյալների օրգանները վաճառքի է հանում Իսրայելում, Անգլիայում եւ Մ. Նահանգներում: «Մենք չգիտեինք, որ Չելեբին առնչություն ունի այդ ֆիլմի հետ: Մենք այլեւս չենք օգտվի նրա ծառայություններից», ասել է այդ առթիվ Քլինթոնի ընտրարշավի գլխավոր խորհրդատու Էն Լյուիսը:
Ընտրախաղից Չելեբիի դուրս գալը մեծ հարված է Ամերիկայում ապրող թուրքերի համար, քանի որ նա կարեւոր քաղաքական գործիչ էր համարվում: Նա «Ամերիկա-թուրքական ասոցիացիայի» նախկին փոխնախագահն էր եւ վարչության անդամը, ինչպես նաեւ Չիկագոյում գործող «Թուրք-ամերիկյան մշակութային դաշինքի» փոխնախագահը: Նա Հայոց ցեղասպանության երդվյալ ժխտողներից է եւ դեռ անցյալ սեպտեմբերին «Թրքիշ դեյլի նյուս» թերթում հանդես էր եկել այդ հարցի իր աղավաղված տեսակետներով:
Հակառակ վերոնշյալ երկու դեպքերի արտաքին նմանությանը կամ այն փաստին, որ ինչպես ամերիկահայերը, այնպես էլ Ամերիկայում ապրող թուրքերը կորցրին իրենց պաշտպան կանգնող հեղինակավոր անձնավորություններին, պատճառներն ու հանգամանքները բոլորովին տարբեր են եւ արժանի են հատուկ ուշադրության: Սամանթա Փաուերը լեզվական սայթաքման առիթով ներողություն խնդրեց եւ հրաժարական տվեց իր պաշտոնից: Չելեբին Իրաքի վերաբերյալ սկանդալային ֆիլմի իր մասնակցության համար ներողություն չի խնդրել: Ավելին, Քլինթոնի թիմը չի հրաժարվել եւ չի վերադարձրել նրանից ստացված գումարները եւ նրան չի հանել համագումարի պատգամավորների ցուցակից: Եթե Քլինթոնի թիմակիցները իրոք ցանկանում են հրաժարվել նրա ծառայություններից, ապա պարտավոր են կատարել ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը»:
- Թարգմ. Հ. Ծ.
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4Հայաստանին մտահոգում է ինչպես սեփական ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության վերաբերմունքը մարտի 1-ի իրադարձությունների ու հետագա զարգացումների առնչությամբ: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց ...ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԾՆԿԻ ԵՆ ԳԱԼԻՍ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 3Հայ-ադրբեջանական սահմանային ընդհարումների ակտիվացումը ռուսաստանցի շատ փորձագետներ առնչում են նաեւ Կոսովոյի «միջադեպին»: Առհասարակ այստեղ Ղարաբաղի հարցը առանձնացվում է հետխորհրդային տարածքի մյուս ինքնահռչակ ...ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԴԵՊԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՌազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը մի շարք քաղաքական ուժերի ու դեմքերի երեկ հրավիրել էր սեմինար-քննարկման`«Կոսովոյի նախադեպը. կիրառելի՞ է Արցախի դեպքում» թեմայի շրջանակներում: ...ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՑ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԿոսովոյի խորհրդարանի կողմից փետրվարի 17-ին ընդունված անկախության հռչակագրի առնչությամբ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում պաշտպանելով ազատ ինքնորոշման ...ԱՐԳԵԼԱՆՔԸ ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԵՎԵՌԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Շատերն են այսօր համարում, որ պաշտոնական անվանված տեղեկատվությունը միակողմանի է, մանավանդ որ բնակչության գրագետ մասի համար փակ են նաեւ շատ ինտերնետային կայքեր: Միակողմանի բառի մեջ նախ եւ առաջ տեղեկատվության ...ՄԵԶ՝ ԱՆՄԵՂՆԵՐԻՍ ՈՒ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՍ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՏեսնես որտե՞ղ է սկսվում, որտե՞ղ ավարտվում ժողովուրդը: Անպատասխան այս հարցը վերջին օրերին այնքան հստակ պատասխաններ ստացավ, որ, վախենամ, մշտապես մնա այդպիսին՝ անպատասխան: Հստակ գիծ գծվեց: Դրանից այս ու ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՆՈՒՅՆ ՆԱՎԻ ՎՐԱ ԵՆ: ԵԹԵ ՈՄԱՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՋՐԱՍՈՒՅԶ ԱՆԵԼ ՆԱՎԸ, ԱՊԱ ՍՈՒԶՎԵԼՈՒ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՄայրաքաղաքում արտակարգ դրություն է, տարբեր պետական կառույցների, շինությունների պահպանության պարտականությունն էլ դրված է զինծառայողների վրա: Թե ինչ հոգեբանական բարդ ազդեցություն ունեցավ զորամասերում խաղաղ ...ՆՈՐ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ հրապարակվեց նախագահ Ռ. Քոչարյանի նոր հրամանագիրը մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետի փոփոխման վերաբերյալ, որով այսօրվանից լրատվությունը ձերբազատվում ...ՎԱՐՉԱՊԵՏ, ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵԿ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԻՐԵՆ ՈՒՂՂՎԱԾ ՄՈՏ 80 ՀԱՐՑԻ
Մ. Խ. 2Վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պատասխանեց այն հարցերի մի մասին, որոնք նրան ուղղվել էին ինտերնետային կայքերի միջոցով: Շուրջ 3 հազար հարց է ուղղվել նրան: Հարցերը հիմնականում վերաբերում էին ...ՔՈՆԴԻՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ
3ԱՄՆ-ը դադարեցրել է մի շարք ծրագրերի իրականացումը Հայաստանում արտակարգ դրություն հաստատելու պատճառով, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Մարտի 12-ին ելույթ ունենալով Կոնգրեսի հանձնաժողովներից ...ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
42Ըստ «Ազատություն» ռադիոկայանի Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Եվրոմիության առաջարկը՝ միջազգային հետաքննություն կազմակերպել մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ, վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը: Բրայզան ...ՀԱՅԵՐԸ ԿՈՐՑՐԻՆ ՕԲԱՄԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ, ԹՈՒՐՔԵՐԸ` ՔԼԻՆԹՈՆԻ ՆՎԻՐԱՏՈՒԻՆ
Թարգմ. Հ. Ծ.Սամանթա Փաուերը Պուլիտցերյան մրցանակի արժանացած գրող է, հեղինակ մասնավորապես «Դժոխային խնդիր: Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գրքի: Անցյալ շաբաթ նա հրաժարական տվեց նախագահական թեկնածու Բարաք Օբամայի ...ԵՄ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆ ՍԿՍՎԵՑ ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՎ
Բրյուսելում երեկ բացվեց Եվրոմիության գարնանային նստաշրջանը: Թեեւ օրակարգում մի շարք հարցեր կան, գլխավոր վիճահարույց հարցը Կոսովոյի անկախության ճանաչման խնդիրն է, որը լուրջ տարաձայնություններ է առաջադրել ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ 1915-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1«Ամո՛թ բրիտանական կառավարությանը» վերտառությամբ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ վերջերս Լանդաֆի բարոնես Ֆինլեյի բրիտանական կառավարությանն ուղղած հարցին, թե արդյոք 1915-ի ...ՈՍԿՈՒ ՈՒՆՑԻԱՆ՝ 1000, ՆԱՎԹԻ ԲԱՐԵԼԸ՝ 110 ԴՈԼԱՐ
Պ. Ք.Նյու Յորքի առեւտրափոխանակումների բորսայում երեկ հետմիջօրեին ոսկու վաճառքի պայմանագրերն առաջին անգամ կնքվել են ռեկորդային գնով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1000 դոլարով: Ռոյթեր գործակալությունը նշում է, ...ԻՆՉ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ 2008-ԻՆ
Ա. Մ.Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ծրագիրը եւ 2008-ի միջոցառումները երեկ լրագրողներին ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: Խոսելով կառավարության հաստատած այդ փաստաթղթի ...Ի ՎԵՐՋՈ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՋԱՎԱԽՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Ա. Հ.Մարտի 20-ին «Հազարամյակի մարտահրավերներ-Վրաստան» ծրագիրը կհայտարարի Սամցխե-Ջավախեթիում ճանապարհների վերականգնման նախագծի իրականացման մրցույթի հաղթողին: Մրցույթը հայտարարվել էր դեռեւս 2007 թվականի հոկտեմբերին: ...ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՎԱՔՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգի» ընթերցողներին տեղեկացրել էինք ՀՀ մշակույթի նախարարության եւ Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնած թատերական շաբաթ «2007-x»-ը, որը նվիրված է թատրոնի միջազգային օրվան: Թատերական շաբաթը ...ՊՂՏՈՐ ՋՈՒՐ` ԿԱՊՈՒՅՏ ԷԿՐԱՆԻՑ
ՌՈԲԵՐՏ ՄԱԹՈՍՅԱՆ 4Հրաշալի է, որ մեզանում բազմաթիվ հեռուստաալիքներ կան: Դեռ նորերը կստեղծվեն: Դա ազատ խոսքի դրսեւորման մի գործոն է, ինչպես նաեւ լրագրողների, օպերատորների, ռեժիսորների, դերասանների եւ այլոց համար ստեղծագործական ...ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտ ամսին լրանում է անվանի դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Արամ Վրույրի 145-ամյակը, նկարիչ Տարագրոս Տեր-Վարդանյանի 130-ամյակը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 130-ամյակը, գրող, գրականագետ, արվեստաբան ...ՎԱՐԴԳԵՍ ԵՂԻԱՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐՈՎ
Հ. Ծ.Ճանաչված իրավաբան Վարդգես Եղիայանի «Վահան Քարտաշյան: Հայկական դատի արտակարգ պաշտպանը» խորագրով նոր գիրքը անուրանալի փաստերի հիման վրա մի անգամ եւս բացահայտում է Ամերիկայի դերը Հայոց ցեղասպանության իրականացման ...ՄԱՀԱԶԴ
ՀՀ ԱԳ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ մարտի 12-ին կյանքի 53-րդ տարում մահացել է նախարարության Հարավային Ասիայի եւ Աֆրիկայի բաժնի վարիչ Աստղիկ Երվանդի Մակարյանը: Աստղիկ Մակարյանը ծնվել է 1955 ...ԿԱՐԴԱՑԵՔ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Մեկ շաբաթյա բացթողումից հետո վաղը լույս կտեսնի «Ազգի» մշակութային երկշաբաթյա պարբերականությամբ հավելվածը: Այս համարում շարունակում ենք բանավեճը Հրաչյա Քոչար-Նաիրի Զարյան զույգի գործունեության գնահատականների ...ԺՈՐԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ «ՇԻՐԱԿՆ» ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄարտի 21-ին ՀՀ գավաթի հանդիպումներով Հայաստանում կմեկնարկի ֆուտբոլային նոր մրցաշրջանը: Մինչ մրցաշրջանի մեկնարկը քիչ ժամանակ է մնացել, ուստի թիմերը ձգտում են այն լիարժեք օգտագործել եւ կազմ ու պատրաստ դիմավորել ...ՎԱՐՈՒԺԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ԱՐԱՐԱՏԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀանրապետության վաստակավոր մարզիչ, փորձառու մասնագետ Վարուժան Սուքիասյանը որոշ ընդմիջումից հետո կրկին ստանձնել է Երեւանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը: Նա կփոխարինի սերբ Դուշան Միհիչին, որն աշխատանքը ...ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱԿԻՑԸ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 1-ին Հունաստանի ընտրանու հետ: Խաղը կկայանա գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում: Ճշտվել ...ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՓԱՌՔԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՌուսաստանում չեն մոռացել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, գեղարվեստական մարմնամարզության ասպարեզի աչքի ընկնող մասնագետ Մարիս Վարդանի Լիսիցյանի հիշատակը: Օրերս արժանապատվորեն նշվեց նրա ծննդյան 100-ամյակը: Աշխարհի ...
ԴԺԳՈՒՅՆ ԽԱՂ, ՕՐԻՆԱՉԱՓ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՎԻՄ ՎԵՆԴԵՐՍ. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԼՈՒՐՋ, ՈՉ ԾԱՆՐ ՈՒ ՉՊԱՐՏԱԴՐՈՂ ՓԱՌԱՏՈՆ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

