
ՎԱՐՉԱՊԵՏ, ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵԿ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԻՐԵՆ ՈՒՂՂՎԱԾ ՄՈՏ 80 ՀԱՐՑԻ
Վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պատասխանեց այն հարցերի մի մասին, որոնք նրան ուղղվել էին ինտերնետային կայքերի միջոցով: Շուրջ 3 հազար հարց է ուղղվել նրան: Հարցերը հիմնականում վերաբերում էին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, սոցիալական եւ երիտասարդության խնդիրներին, մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչներին ու բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարին: Իրեն ուղղված բոլոր հարցադրումներին Սերժ Սարգսյանի պատասխանները փնտրեք բոլոր այն կայքերում, որոնցով դրանք հավաքագրվել են: «Ազգը» եւս վաղը կներկայացնի այդ հարցերի պատասխաններից ամենահետաքրքրականները, առայժմ անդրադառնանք դրանցից մի քանիսին:
Սուր հարցադրումների ու ականջ չշոյող հարցերի վարչապետը սպասել էր, եւ դրանք եղան:
Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների համար նորընտիր նախագահը պատասխանատվություն զգո՞ւմ է. «Իհարկե, մենք չկարողացանք կանխել: Եվ եթե չկարողացանք կանխել` ուրեմն մեղք ունենք, ուրեմն մեղավոր ենք, բայց այսօր մեղքի աստիճանի մասին չէ, որ պետք է մտածենք, թեեւ դա էլ կարեւոր է, այլ պետք է մտածենք, թե ինչպե՞ս վերացնենք հետեւանքները ողբերգության»:
Համերաշխ է արդյո՞ք նորընտիր նախագահն իր խղճի հետ. «Գիտեք, ես իմ խղճի հետ համերաշխ եմ, բայց իմ խիղճը հանգիստ չէ: Որովհետեւ երկրում դրությունը լարված է, որովհետեւ շատ-շատ մարդիկ անկախ իրենց կամքից հակադրված են իրար, բայց ուզում եմ ասել, որ մեր երկրում կային մարդիկ, եւ հիմա էլ կան մարդիկ, որոնց խիղճը շատ հանգիստ է. օրինակ` Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 2-ի առավոտյան զանգահարում է մարդկանց եւ ասում, որ ինքը այդքան հանգիստ երբեք չէր քնել»:
Արդյո՞ք նաեւ իրավապահներին մեղադրանք չի ներկայացվելու, քանի որ մեր ոստիկանները դեռեւս չեն սովորել խաղաղ կերպով ցրել ցուցարարներին. «Նստացույցի մասնակիցներին կամ ցուցարարներին ցրելու հրաման կամ որոշում չի եղել: Եվ այն, ինչ հայտարարում է ոստիկանությունը, այն ինչ կհայտարարի դատախազը, այն, ինչ կպարզվի քրեական գործի արդյունքում` բոլորիս համար պետք է հստակ լինի: Ոչ մի ցանկություն չունենք ինչ-որ բան թաքցնելու, մինչ այս պահը ես վստահ եմ, որ ոստիկանությունը գնացել է ոչ թե ցրելու, այլ իրոք ստուգելու զենք-զինամթերքի առկայությունը: Եթե ոստիկանությունը գնար ցրելու, ապա ոստիկանությունը պարտավոր էր միջոցառումների մի ողջ շղթա նախատեսել: Եվ ոստիկանությունն անպայման պետք է մտածեր, չէ՞, որ կան ակտիվիստներ, որոնք կարող են այդ բանն այլ տեղ կատարել: Այսինքն` որեւէ ձերբակալություն չեղավ եւ ընդհանրապես անպատրաստ լինելն այդ դեպքերին բերեց նրան, որ տասնյակ ոստիկաններ վիրավորվեցին: Եթե ոստիկանությունը գնում էր ցրելու` ապա ինչո՞ւ առանց զենքի, ինչո՞ւ առանց հատուկ հանդերձանքի, առանց սաղավարտի, առանց վահանի, առանց ռետինե մահակների»: Հանրահավաքի մասնակիցների մասով. «Եթե բախման ցանկություն չլիներ, ապա չէին պատրաստի հատուկ գործիքներ», ասաց վարչապետը` նկատելով, որ եթե բախման ցանկություն չլիներ, ապա ոստիկաններին հնարավորություն կտային զենք ստուգելու: Եվ խոստացավ, որ քրեական գործի բոլոր նյութերը հետո հրապարակային են դառնալու: Բոլոր կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության: Բացառում է արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսությունը. «Որ բեւեռացումը պետք է թուլացվի` դա միանշանակ է, ես երբեք դեմ չեմ եղել որեւէ երկխոսության, բայց բոլորիս էլ պարզ է, որ երկխոսությունը միշտ հասցեական է լինում` ո՞վ ում հետ. եթե Լ. Տեր-Պետրոսյանը շարունակելու է պնդել, որ ինքը 65 տոկոսով ընտրված նախագահ է, չի ընդունելու ՍԴ որոշումը, ինձ էլ համարելու է բանդիտ, մոնղոլ-թաթար, ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել»:
Գեներալ Մանվել Գրիգորյանի մասին. «Գեներալ Մանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է: Ավելին, նրա կինը` Նազիկը եւս մեզ հետ հավասար կռվում էր այն ժամանակ: Եվ ես երբեք չեմ փորձել Մ. Գրիգորյանին ներքաշել քաղաքականության մեջ: Եվ շատ-շատ ափսոսում եմ եւ ցավում եմ, որ նա չգիտեմ ինչից ելնելով, փորձեց մտնել քաղաքականություն եւ փորձ արեց չենթարկվել Գերագույն գլխավոր հրամանատարին: Ես կարծում եմ` պետք է հանգամանքները պարզվեն եւ խնդիրը պետք է լուծում ստանա»:
Մնացյալ հարցերի պատասխանների մասին` վաղը:
- Մ. Խ.
Քննարկում
Vaj,herik e... գրել է:
Kazinonerum xaxal@ ognel e lav ,,BlEF,, anelun...
DNOX գրել է:
Manvel@ mart durs ekav, voch te ko nman PORNIK.
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4Հայաստանին մտահոգում է ինչպես սեփական ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության վերաբերմունքը մարտի 1-ի իրադարձությունների ու հետագա զարգացումների առնչությամբ: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց ...ԱՐԴԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԾՆԿԻ ԵՆ ԳԱԼԻՍ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 3Հայ-ադրբեջանական սահմանային ընդհարումների ակտիվացումը ռուսաստանցի շատ փորձագետներ առնչում են նաեւ Կոսովոյի «միջադեպին»: Առհասարակ այստեղ Ղարաբաղի հարցը առանձնացվում է հետխորհրդային տարածքի մյուս ինքնահռչակ ...ԿՈՍՈՎՈՅԻ ՆԱԽԱԴԵՊԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՌազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը մի շարք քաղաքական ուժերի ու դեմքերի երեկ հրավիրել էր սեմինար-քննարկման`«Կոսովոյի նախադեպը. կիրառելի՞ է Արցախի դեպքում» թեմայի շրջանակներում: ...ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՑ
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԿոսովոյի խորհրդարանի կողմից փետրվարի 17-ին ընդունված անկախության հռչակագրի առնչությամբ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում պաշտպանելով ազատ ինքնորոշման ...ԱՐԳԵԼԱՆՔԸ ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԵՎԵՌԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Շատերն են այսօր համարում, որ պաշտոնական անվանված տեղեկատվությունը միակողմանի է, մանավանդ որ բնակչության գրագետ մասի համար փակ են նաեւ շատ ինտերնետային կայքեր: Միակողմանի բառի մեջ նախ եւ առաջ տեղեկատվության ...ՄԵԶ՝ ԱՆՄԵՂՆԵՐԻՍ ՈՒ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՍ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՏեսնես որտե՞ղ է սկսվում, որտե՞ղ ավարտվում ժողովուրդը: Անպատասխան այս հարցը վերջին օրերին այնքան հստակ պատասխաններ ստացավ, որ, վախենամ, մշտապես մնա այդպիսին՝ անպատասխան: Հստակ գիծ գծվեց: Դրանից այս ու ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՆՈՒՅՆ ՆԱՎԻ ՎՐԱ ԵՆ: ԵԹԵ ՈՄԱՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՋՐԱՍՈՒՅԶ ԱՆԵԼ ՆԱՎԸ, ԱՊԱ ՍՈՒԶՎԵԼՈՒ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՄայրաքաղաքում արտակարգ դրություն է, տարբեր պետական կառույցների, շինությունների պահպանության պարտականությունն էլ դրված է զինծառայողների վրա: Թե ինչ հոգեբանական բարդ ազդեցություն ունեցավ զորամասերում խաղաղ ...ՆՈՐ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ հրապարակվեց նախագահ Ռ. Քոչարյանի նոր հրամանագիրը մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետի փոփոխման վերաբերյալ, որով այսօրվանից լրատվությունը ձերբազատվում ...ՎԱՐՉԱՊԵՏ, ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵԿ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԻՐԵՆ ՈՒՂՂՎԱԾ ՄՈՏ 80 ՀԱՐՑԻ
Մ. Խ. 2Վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պատասխանեց այն հարցերի մի մասին, որոնք նրան ուղղվել էին ինտերնետային կայքերի միջոցով: Շուրջ 3 հազար հարց է ուղղվել նրան: Հարցերը հիմնականում վերաբերում էին ...ՔՈՆԴԻՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ
3ԱՄՆ-ը դադարեցրել է մի շարք ծրագրերի իրականացումը Հայաստանում արտակարգ դրություն հաստատելու պատճառով, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Մարտի 12-ին ելույթ ունենալով Կոնգրեսի հանձնաժողովներից ...ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
42Ըստ «Ազատություն» ռադիոկայանի Մեթյու Բրայզան հայտարարել է, որ Եվրոմիության առաջարկը՝ միջազգային հետաքննություն կազմակերպել մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ, վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը: Բրայզան ...ՀԱՅԵՐԸ ԿՈՐՑՐԻՆ ՕԲԱՄԱՅԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻՆ, ԹՈՒՐՔԵՐԸ` ՔԼԻՆԹՈՆԻ ՆՎԻՐԱՏՈՒԻՆ
Թարգմ. Հ. Ծ.Սամանթա Փաուերը Պուլիտցերյան մրցանակի արժանացած գրող է, հեղինակ մասնավորապես «Դժոխային խնդիր: Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գրքի: Անցյալ շաբաթ նա հրաժարական տվեց նախագահական թեկնածու Բարաք Օբամայի ...ԵՄ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՆ ՍԿՍՎԵՑ ԲՈՒՌՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՎ
Բրյուսելում երեկ բացվեց Եվրոմիության գարնանային նստաշրջանը: Թեեւ օրակարգում մի շարք հարցեր կան, գլխավոր վիճահարույց հարցը Կոսովոյի անկախության ճանաչման խնդիրն է, որը լուրջ տարաձայնություններ է առաջադրել ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ 1915-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1«Ամո՛թ բրիտանական կառավարությանը» վերտառությամբ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ վերջերս Լանդաֆի բարոնես Ֆինլեյի բրիտանական կառավարությանն ուղղած հարցին, թե արդյոք 1915-ի ...ՈՍԿՈՒ ՈՒՆՑԻԱՆ՝ 1000, ՆԱՎԹԻ ԲԱՐԵԼԸ՝ 110 ԴՈԼԱՐ
Պ. Ք.Նյու Յորքի առեւտրափոխանակումների բորսայում երեկ հետմիջօրեին ոսկու վաճառքի պայմանագրերն առաջին անգամ կնքվել են ռեկորդային գնով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1000 դոլարով: Ռոյթեր գործակալությունը նշում է, ...ԻՆՉ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ 2008-ԻՆ
Ա. Մ.Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ծրագիրը եւ 2008-ի միջոցառումները երեկ լրագրողներին ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: Խոսելով կառավարության հաստատած այդ փաստաթղթի ...Ի ՎԵՐՋՈ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՋԱՎԱԽՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Ա. Հ.Մարտի 20-ին «Հազարամյակի մարտահրավերներ-Վրաստան» ծրագիրը կհայտարարի Սամցխե-Ջավախեթիում ճանապարհների վերականգնման նախագծի իրականացման մրցույթի հաղթողին: Մրցույթը հայտարարվել էր դեռեւս 2007 թվականի հոկտեմբերին: ...ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՎԱՔՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգի» ընթերցողներին տեղեկացրել էինք ՀՀ մշակույթի նախարարության եւ Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնած թատերական շաբաթ «2007-x»-ը, որը նվիրված է թատրոնի միջազգային օրվան: Թատերական շաբաթը ...ՊՂՏՈՐ ՋՈՒՐ` ԿԱՊՈՒՅՏ ԷԿՐԱՆԻՑ
ՌՈԲԵՐՏ ՄԱԹՈՍՅԱՆ 4Հրաշալի է, որ մեզանում բազմաթիվ հեռուստաալիքներ կան: Դեռ նորերը կստեղծվեն: Դա ազատ խոսքի դրսեւորման մի գործոն է, ինչպես նաեւ լրագրողների, օպերատորների, ռեժիսորների, դերասանների եւ այլոց համար ստեղծագործական ...ՄԱՐՏ ԱՄՍՎԱ ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄարտ ամսին լրանում է անվանի դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Արամ Վրույրի 145-ամյակը, նկարիչ Տարագրոս Տեր-Վարդանյանի 130-ամյակը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 130-ամյակը, գրող, գրականագետ, արվեստաբան ...ՎԱՐԴԳԵՍ ԵՂԻԱՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐՈՎ
Հ. Ծ.Ճանաչված իրավաբան Վարդգես Եղիայանի «Վահան Քարտաշյան: Հայկական դատի արտակարգ պաշտպանը» խորագրով նոր գիրքը անուրանալի փաստերի հիման վրա մի անգամ եւս բացահայտում է Ամերիկայի դերը Հայոց ցեղասպանության իրականացման ...ՄԱՀԱԶԴ
ՀՀ ԱԳ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ մարտի 12-ին կյանքի 53-րդ տարում մահացել է նախարարության Հարավային Ասիայի եւ Աֆրիկայի բաժնի վարիչ Աստղիկ Երվանդի Մակարյանը: Աստղիկ Մակարյանը ծնվել է 1955 ...ԿԱՐԴԱՑԵՔ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Մեկ շաբաթյա բացթողումից հետո վաղը լույս կտեսնի «Ազգի» մշակութային երկշաբաթյա պարբերականությամբ հավելվածը: Այս համարում շարունակում ենք բանավեճը Հրաչյա Քոչար-Նաիրի Զարյան զույգի գործունեության գնահատականների ...ԺՈՐԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ «ՇԻՐԱԿՆ» ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄարտի 21-ին ՀՀ գավաթի հանդիպումներով Հայաստանում կմեկնարկի ֆուտբոլային նոր մրցաշրջանը: Մինչ մրցաշրջանի մեկնարկը քիչ ժամանակ է մնացել, ուստի թիմերը ձգտում են այն լիարժեք օգտագործել եւ կազմ ու պատրաստ դիմավորել ...ՎԱՐՈՒԺԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԳԼԽԱՎՈՐԵՑ «ԱՐԱՐԱՏԸ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀանրապետության վաստակավոր մարզիչ, փորձառու մասնագետ Վարուժան Սուքիասյանը որոշ ընդմիջումից հետո կրկին ստանձնել է Երեւանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը: Նա կփոխարինի սերբ Դուշան Միհիչին, որն աշխատանքը ...ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱԿԻՑԸ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 1-ին Հունաստանի ընտրանու հետ: Խաղը կկայանա գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում: Ճշտվել ...ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՓԱՌՔԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՌուսաստանում չեն մոռացել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, գեղարվեստական մարմնամարզության ասպարեզի աչքի ընկնող մասնագետ Մարիս Վարդանի Լիսիցյանի հիշատակը: Օրերս արժանապատվորեն նշվեց նրա ծննդյան 100-ամյակը: Աշխարհի ...
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
«ԲԱՄՈ» ՀՈԼԴԻՆԳԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԵԽԽՎ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼ
ԲՐԱՅԶԱՆ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻԼԵՄԱՅԻ ԱՌԱՋ` ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1884 Բաթումում ծնվեց Երևանի պետական համալսարանի անվանի դասախոսներից մեկը՝ գյուղատնտես և լեզվագետ Լևոն Թախտաջյանը:
- 1901 Խանլարի շրջանի Միրզիկ գյուղում ծնվել է Ռուսաստանի գիտությունների վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոստանդին Հակոբյանը՝ ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղի ստեղծման համար նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
- 1914 Մոսկվայում ծնվեց թարգմանիչ և բանաստեղծ Բալասանը՝ Վրույր Բալասանյանը:
- 1918 Անդրկովկասում, գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվեցին Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի սեյմի պատվիրակությունների միջև: Ջանքերը ապարդյուն անցան, քանզի մենշևիկները՝ Չխենկելու գլխավորությամբ, համաձայնեցին Թուրքերին զիջել նրանց պահանջած տարածքները:
- 1921 Ավարտվեց Լոնդոնի կոնֆերանսը: Կոնֆերանսը բավարարեց սոսկ Թուրքիայի արևելահայ նահանգներում հայերի չակերտավոր «Ազգային օջախ» ունենալու իրավունքի անորոշ ձևակերպմամբ, որը հետագայում նույնպես թուրքական կողմը մերժեց:
- 1921 Սկսվեց Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա, որն ապրիլի սկզբին ավարտվեց բանակի հաղթանակով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

