
ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԳԵ՞ՐԸ
Ինտերնետը յուրօրինակ իրականություն է` անկախ այն ամենից, թե ինչպես, ով եւ ինչ նպատակներով է հայտնվում այնտեղ, կամ ինչ խնդիրներ է փորձում լուծել վիրտուալ սարդոստայնի հարթություններում: Եվ այս հարցում էլ, ցավոք, ավելի շատ ու ավելի շուտ ասիացի ենք բառի բացասական իմաստով, քան եվրոպացի: «Մենք» ասելով էլ բնավ նկատի չունեմ Համզաչիմանի գյուղական կյանքի բարքերին սովոր մարդկանց հայացքները ինտերնետային իրականության առնչությամբ, այլ նրանց, ովքեր ավելի շուտ նախընտրում են գոտկատեղից ներքեւ կախ ընկած ջինսերն ու ընդհանրապես արեւմտյան կարիքների համար արդեն իսկ մի լավ օգտագործված վերնազգեստները` որքան հնարավոր է շատ անցքերով ու պատռվածքներով:
Հատկապես մարտյան վերջին իրադարձությունների ֆոնին «գովազդվելու» յուրօրինակ մի հնարավորություն ստացան մի շարք կայքէջեր, որոնց այցելուների մակարդակի մասին կարծիք կազմելու համար բավարար է միայն մեկ մեկնաբանություն ընթերցել, որպեսզի հայհոյախառն ու պարզունակ դատողությունների տեր այդ այցելուներին ու ընդհանրապես կայքէջին վերաբերմունքը դուրս մնա լրջության սահմաններից: Բնականաբար, խոսքը հատկապես վերաբերում է այդ կայքէջերի այն այցելուներին, որոնք առնվազն տիրապետում են հայերենին, այլ խոսքով` հայ են:
www.youtube.com կայքէջին գուցե քչերն են ծանոթ, ինչը բնականաբար լավ է, իսկ եթե ծանոթ են շատերը, հուսանք, որ մշտական այցելու չեն: Սա եվրոպական տրամաբանությանը հատուկ այնպիսի կայքէջերից է, որտեղ այցելուներին հնարավորություն է տրվում ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, նկարներ եւ տեսագրություններ տեղադրելու, որոնք մատչելի են կայքէջի մյուս այցելուներին: Երբ եվրոպացիները խոսում են այսօրինակ երեւույթներից, միանշանակ ընկալելի ու հասկանալի է: Իսկ երբ հայկական մոտեցումներն են արտահայտվում այսօրինակ ազատ կայքէջում, ուղղակի հիասթափվել կարելի է սեփական ազգի ներկայացուցիչներից:
Իսկ որ ավելի տխուր է, այս ամենից ամենայն հանգստությամբ օգտվում է հարեւան Ադրբեջանը: Ավելին, այսօրինակ կայքէջերում այնպիսի հակահայկական քարոզչություն է տարվում, որ անգամ նման քարոզչության ոլորտում հայտնի «day.az» ադրբեջանական գործակալությունը կարող է նախանձել: Ի հաստատումն այս ամենի` թեկուզ վերցնենք Սիրուշոյի «Եվրոտեսիլ» մեկնելու եւ նրա ներկայացնելիք երգի ադրբեջանական մեկնաբանությունները:
Այս դեպքում գոնե կայքէջի այցելուների մեջ ավելի շատ հայկականությունն է խոսում, քան սեփական սահմանափակության դրսեւորումը: Ամեն դեպքում, կողմ են արտահայտվում ինչպես երգին, այնպես էլ Սիրուշոյին: Մինչդեռ Ադրբեջանը այստեղ էլ, տարբեր միջոցներով, փորձում է աղավաղել իրողությունները` շարունակելով հակահայկական քարոզչության իր պետական քաղաքականությունը, որի դեմ արդեն սովորական այցելուների հիացմունքը անուժ գործոն է:
Մասնավորապես, ամենից առաջ ադրբեջանցիները կասկածի տակ են դնում ոչ միայն Սիրուշոյի կատարելիք երգի հայկական լինելը, այլեւ ընդհանրապես հայկական երաժշտության որպես այդպիսին առկայությունը` բացի եկեղեցականից: Ու դա ասում է մեկը, որին Ադրբեջանում համարում են հայտնի կոմպոզիտոր, որն ուղղակի հայտարարում է, թե մենք՝ հայերս, ազգային երաժշտություն չունենք: Ավելին, Ադրբեջանը բողոքի նամակ է հղել «Եվրոտեսիլ»-2008-ի համապատասխան հանձնաժողովին` հայտարարելով, թե Հայաստանը գողանում է Ադրբեջանի լավագույն երգերը` ակնարկելով Սիրուշոյի «Քելե-քելե» երգը:
Այսօրինակ մեկնաբանություններին արժանին չի մատուցվում, ավելին, ուղղակի Սիրուշոյով հիացած «ուլտրաժամանակակից» երիտասարդությունը չի կարող պատասխան տալ: Ամեն դեպքում, չի էլ տալիս` սահմանափակվելով միայն հարեւանների հասցեին ածականների շարադրմամբ:
Մյուս կողմից, պասսիվությունը, կարծես, դարձել է հայերիս բնորոշ հատկանիշ բոլոր այն հարցերում, որտեղ իսկապես եւ միշտ հարկ է լինել ակտիվ: Ճիշտ այնպես, ինչպես շատ հարցերում լռում է հայրենի արտաքին գերատեսչությունը, որոշ դեպքերում էլ` քաղաքական ղեկավարությունը, ավելի պարզ մակարդակներում էլ անպատասխան են մնում ադրբեջանական ապատեղեկատվական հոսքերը: Մինչդեռ դրանց հերքումն իսկ շատ դեպքերում արդեն ուշացած քայլ է:
- Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ, ՈՒՂՂԱԿԻ ՀԱՐՎԱԾԵՑ ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՐՊԱՆԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Սարալանջի մայրուղու շինհրապարակներ այցելության ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին: Մասնավորապես արտակարգ դրության ավարտից հետո ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 23«Թե ինչ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետագա ճակատագիրը, դա կորոշի նախ ժողովուրդը, բայց ոչ հիմա, որովհետեւ իրավական պատասխանատվությունից բացի կա բարոյական պատասխանատվություն, կա պատասխանատվություն պատմական ...ՑՆՑՈՒՄ
ՍԻՄՈՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ, Փաստաբան, Մոսկվա 4Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված վերջին իրադարձությունները մեծ ցնցում էին բոլոր հայերի համար, որը հերթական անգամ ալեկոծեց մեր առանց այն էլ խռոված սրտերը: Ալիքավորվելով, այն անցավ բոլոր ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ գլխավոր դատախազությունում լրագրողների հետ առաջին անգամ հանդիպեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության, հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանը եւ հատուկ ձեւավորված դատախազների խմբի ...ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
ԱԳՆ-ից ստացված հաղորդագրության համաձայն, լրատվամիջոցների հետ կապի պատասխանատու Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Մեդիամաքսի» հարցերին, Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ Մեթյու Բրայզայի ...ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
Այսօր Վիեննայում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրչիկի հետ հանդիպում կանցկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնարդ Ֆասիեն: Ըստ «Նոյյան տապանի», ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԸ ԱՆՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄ` ՍՊԱՆԵՐԻ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Ա. Հ.Մարտի 9-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական սահմանը: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՅՈՒՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Պ. Ք.«Բրուքինգզ» հաստատության կազմած «Պետությունների թուլության ցանկում» կան աշխարհի 141 երկրներ: Վարկանիշները կազմելիս հաշվի են առնվել 4 գլխավոր ցուցիչներ. տնտեսություն, քաղաքականություն, անվտանգություն եւ ...ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԸ ԻՐԱՔՈՒՄ
Հ. Ծ. 1«Իրաքում որբանալը դժվար չէ», գրում է մեզ հայտնի անգլիացի լրագրող Ռոբերտ Ֆիսքը «Ինդիփենդենտում», որտեղից «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն արտատպել է հոդվածը: Ստորեւ թարգմանաբար տեղեկություններ այդ ...«ԻՍԼԱՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՆ. Հ., ԳերմանիաԱյս վերնագրով միջազգային կոնֆերանս է անցկացվում մարտի 12-13-ը Բեռլինի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա (ՀՀՎ) երկրամասի ներկայացուցչությունում: Պատահական չէ, որ մտահղացումը Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայից ...ՀՐԵԱ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ ԴԵՍՊԱՆ ԼԵՎԻԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Հ. Ծ. 1Հրեա ճանաչված ցեղասպանագետներ պրոֆ. Յաիր Օրոնը, պրոֆ. Իսրայել Չառնին եւ պրոֆ. Էլիհու Ռիխտերը բաց նամակ են հղել Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնիին, արտահայտելով իրենց վրդովմունքը Թուրքիայում Իսրայելի ...ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «5 ՀԱԶԱՐ ՄԱՐԴՆ ԷԼ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԻՐԵՆ ՕՏԱՐՎԱԾ ՉՊԵՏՔ Է ԶԳԱ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վստահ է, որ հիմնական խնդիրն այսօր հասարակության համախմբումն է եւ հասարակության միասնականության վերականգնումը, իրականացման միակ ուղին՝ Սահմանադրական ...ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 8Թեեւ արտակարգ դրություն է, եւ հասարակության բեւեռացված վիճակի լիցքաթափումն առայժմ լիարժեք տեսանելի չէ, սակայն առաջ նայել պետք է, քանի որ նորընտիր նախագահի լիազորությունների ստանձնումը սարերի հետեւում ...ԳԵՐՄԱՆԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒՑ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՕտար բույրեր, էկզոտիկ հնչյուններ, գույնզգույն տարազներով ժպտադեմ՝ իրենց երկրի համար այցելու գրավող տղամարդիկ ու կանայք... Բեռլինյան տուրիստական մեծ տոնավաճառում բազմաթիվ մասնակիցների առաքելությունը մեկն ...ՍԱՐԱԼԱՆՋԻ ՄԱՅՐՈՒՂԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԽՈՇՈՐ ԾՐԱԳՐԵՐԻՑ Է
Ա. Մ.Այցելելով Երեւանի Սարալանջի մայրուղու շինարարության առաջին, երկրորդ եւ երրորդ հանգույցներ, երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ այն կարծիքը հայտնեց, որ Սարալանջի ճանապարհն իր ...ՉԱՐԵՆՑԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԵՏ ԲԵՐԵԼ ՎԱՃԱՌՎԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱյսօր մեր քաղաքում կնշվի Եղիշե Չարենցի ծննդյան 111-ամյակը, նրա շիրմին ծաղիկներ կդրվեն, կհնչեն նրա սքանչելի բանաստեղծությունները, կասվեն բազմիցս ասված կամ դեռեւս չասված խոսքեր: Ու մեկ էլ Չարենցի կյանքի ...ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԳԵ՞ՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻնտերնետը յուրօրինակ իրականություն է` անկախ այն ամենից, թե ինչպես, ով եւ ինչ նպատակներով է հայտնվում այնտեղ, կամ ինչ խնդիրներ է փորձում լուծել վիրտուալ սարդոստայնի հարթություններում: Եվ այս հարցում էլ, ...«ՀՈԳՈՒ ՍՈՎԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ ԵԿԵԼ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբում երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին իրենց մտահոգությունն ու կարծիքը արտահայտեցին տեր Շահե քահանան եւ երգչուհի Աննա Մայիլյանը: «Հոգու սովի ժամանակներ են եկել: ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԵԿՆՈՒԹԻՎՆՔ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԵԱՆՆ ԴԱՆԻԷԼԻ» ԳԻՐՔԸ
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հին Կտակարանի գրքերի մեկնություններ» մատենաշարի հերթական գիրքը` Հայ եկեղեցու նշանավոր հայրերից ...ԾՈՎԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի հետ համաձայնեցվում է Հայաստանի ծովային պատմությունը ներկայացնող թանգարանի համար տարածք տրամադրելու հարցը: Ինչպես տեղեկացրեց «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանը, «Կիլիկիան» իր ...ՄԱՐԶԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՄԱՐԶԻԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Մարզիկները թեւակոխել են նախապատրաստության ավարտական փուլը: Կարեւորելով նախապատրաստության ընթացքում մարզական բժշկության դերն ...ՆԱՀԱՆՋ ԵՐԿՈՒ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ երկու հորիզոնականով նահանջել է եւ զբաղեցնում է 83-րդ տեղը: Ընդհանրապես ցուցակում ...ՀԱՐԿԱՅԻՆ - ԳԱԼԱ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում երեկ շարունակվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ից հարկային ստուգման ակտի հիման վրա ավելի քան 25 մլն դրամ բռնագանձելու Գյումրու հարկային տեսչության ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
Հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, որ կասկածվում է իշխանության բռնազավթման փորձ կատարելու մեջ եւ ԱԺ որոշմամբ զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, երեկ ուշ երեկոյան ձերբակալվել ...ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՎՐԱԵՐԹԻ ԱԿԱՆԱՏԵՍ ՉԻ ԵՂԵԼ
Գլխավոր դատախազության կայքէջում տեղակայվել է պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հարցաքննության մանրամասները: Նշվում է, որ ՀՀ Աժ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը 2008 թվականի մարտի 4-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ...
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ ԴԸ ՊՈՒՉԻ ՀԵՏ
Մ. Խ.«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀԱԱԳԱՅԻ ՏՐԻԲՈՒՆԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՇՓՈՒՄՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ, ԺՆԵՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԷԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԱՆ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԵՍ ԱՐԴԱՐ ԵՄ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ
«Կոմերսանտ» թերթ, 04.03.2008 թ.
- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

