
ԳԵՐՄԱՆԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒՑ
Օտար բույրեր, էկզոտիկ հնչյուններ, գույնզգույն տարազներով ժպտադեմ՝ իրենց երկրի համար այցելու գրավող տղամարդիկ ու կանայք... Բեռլինյան տուրիստական մեծ տոնավաճառում բազմաթիվ մասնակիցների առաքելությունը մեկն է՝ զբոսաշրջիկներին «ուղղորդել» նոր հայացքով՝ չքավորությունից, բռնությունից ու կոռուպցիայից զերծ ընկալելու այնպիսի երկրներ, ինչպիսիք Կոլումբիան, Քենիան ու Ղազախստանն են, տեղեկացնում է «Շպիգել- օնլայնը»՝ փոխանցելով ՄԱԿ-ի պաշտոնատարներից մեկի խոսքը՝ «Զբոսաշրջությունը դրամ վաստակելու եւ աշխատատեղեր ստեղծելու արագ ճանապարհներից մեկն է»:
Մարտի 5-9 Բեռլինում անցկացված աշխարհում առաջատար տուրիստական ամենամյա վերոհիշյալ ցուցահանդեսին մասնակից 180-ից ավելի երկրների շարքում իր տաղավարն է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունը: Եվ ինչպես ծանուցում է «Շպիգել- օնլայնը», մեր երկիրը, նաեւ՝ Ադրբեջանը, Բուլղարիան, Մոնտենեգրոն, Չեխիան, Ռուսաստանը ընդարձակել են իրենց ցուցահանդեսային տարածքը:
«Մենք ուզում ենք, որ Դուք ապահով ճամփորդեք» վերտառությամբ ցուցահանդեսում ներկայացել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ սեփական տաղավարով: Իր քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու նպատակով ԳԴՀ ԱԳՆ-ն ներկայացրել է մի ցուցակ, որտեղ հստակ նշված են այն երկրների անունները, ուր ճամփորդելու ցանկություն ունեցող իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել: «Չխրախուսվող» երկրների շարքում ներկայացված է նաեւ Հայաստանը, որի մայրաքաղաքում արտակարգ դրություն է տիրում մինչեւ մարտի 20-ը: Տեղեկանքում նշված է նաեւ, թե Ադրբեջանին սահմանամերձ՝ Նոյեմբերյան-Իջեւան հատվածում միշտ կրակոցներ են լսվում, առկա է նաեւ ականապայթման վտանգ:
Հայկական ստենդը Բեռլինում ներկայացնողներից մեկից՝ Հրայր Բաղրամյանից փորձեցինք հեռախոսով պարզել մեզ հուզող հարցերի պատասխանը: «Կազմակերպիչների գնահատմամբ ցուցահանդեսը մասնակիցների մեծ թիվ է գրանցել, իսկ այցելունե՞ր, մասնավորապես հայկական տաղավարի հանդեպ հետաքրքրություն եղե՞լ է»: Պարոն Բաղրամյանի տեղեկացմամբ, այցելուների նվազ թիվը պայմանավորված է եղել Գերմանիայում, մասնավորապես Բեռլինում հանրային փոխադրամիջոցների (մետրո, ավտոբուս, տրամվայ, նույնիսկ մասամբ՝ գերմանական օդային հաղորդակցություն-Ան.Հ.) աշխատակիցների գործադուլով: Ինչ վերաբերում է հայկական տաղավարին, այս տարի 20 քառ. մետրով ընդլայնել էր տարածքը եւ կազմել 80 քառ. մ: Մեր զրուցակցի ասելով, ողջ տարի շատ լավ պատրաստվել են, բայց Հարավային Կովկասում, մասնավորապես Վրաստանում, այնուհետեւ Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերը, ապա Երեւանում առկա արտակարգ դրությունը, դրա առթիվ հրապարակված Գերմանիայի արտգործնախարարության նախազգուշացնող հայտարարությունը ստեղծել են մի վիճակ, որ տուրիստական կազմակերպությունները հրաժարվում են խմբեր բերել Հայաստան: Մարտին Ս. Հարության տոնը՝ Զատիկը Հայաստանում դիմավորելու առիթով տեղական հյուրանոցները մեծ մասամբ արդեն զբաղված էին, հաղորդում է Հրայրը, իսկ հիմա մեծ տոկոսը հրաժարվեց ճամփորդությունից: Մարտի 16-ից գերմանական Studiosus կազմակերպությունը պիտի Հայաստանում լիներ, բայց ուղեւորությունը չեղյալ են հայտարարել, իսկ Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին հայտարարությունը զետեղել իրենց կայքէջում: «Հայկական միայն մեկ կազմակերպություն, որը ես էի ներկայացնում, մոտավորապես 100 զբոսաշրջիկ կորցրեց», հայտնում է Բաղրամյանը՝ հավելելով, թե փորձել են գործընկերներին բացատրել, որ Հայաստանում խաղաղ է, նույնիսկ արտակարգ դրության պայմաններում այցելուների կյանքին վտանգ չի սպառնում, բայց գերմանական կողմը նախ սպասում է ՀՀ կառավարության՝ արտակարգ դրության վերացման որոշմանը: Մեկ ուրիշ խնդիր էլ կա՝ դժվար է այս անվստահության պայմաններում 15-20 հոգանոց խումբ ձեւավորել, իսկ չհամալրված՝ նվազագույն քանակ ունեցողները, զեղչերի արտոնությունից օգտվելու անկարելիությունից դրդված, նախընտրում են պարզապես չմեկնել:
Մեր այն հարցին, թե Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված՝ Իջեւան- Նոյեմբերյան հատվածում կրակոցների մասին տեղեկությունը, այնուհետեւ հրադադարի հաճախակի դարձած խախտումները կարո՞ղ են շատ լուրջ խոչընդոտել զբոսայցերին, Հրայր Բաղրամյանը պատասխանեց, թե մինչեւ հիմա ճամփորդական ուղեցույցը ներառում էր Հայաստանի սահմանամերձ շրջաններից հեռու՝ կենտրոնական մասերը, ուր խաղաղ է, իսկ էական խոչընդոտներ կլինեն այն ժամանակ, երբ զանգվածային լրատվամիջոցները իրազեկեն ղարաբաղյան պատերազմի վերսկսման մասին, ինչը, հուսանք, կբացառվի:
«Դեռ վաղ է խոսել արդյունքների մասին՝ կամփոփենք մեկ տարի հետո միայն: Կարող ենք միայն արձանագրել, որ շատ լավ աշխատեցինք ու մեզանից անկախ ամեն ինչ կորցրինք», ափսոսանք հայտնեց պարոն Բաղրամյանը:
Մեր կողմից հավելենք, թե վերջին ամիսներին առավել հաճախ էինք լսում, թե շահագրգիռ գերմանացիներ տարբեր դպրոցներում «Նոյի երկիր Հայաստանի» մասին լուսապատկերների ուղեկցությամբ ճանաչողական դասախոսություններ էին կազմակերպում՝ նպատակ ունենալով խումբ ձեւավորել ու հատկապես հունիսին, սեպտեմբերին այցելել «բիբլիական հրաշքը» տեսնելու: Արտակարգ դրության վերացումից հետո կփորձենք կապվել մեզ հայտնի զբոսաշրջային այդ կազմակերպությունների հետ՝ պարզելու՝ Հայաստան ուզո՞ւմ են գնալ:
- ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
«ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ, ՈՒՂՂԱԿԻ ՀԱՐՎԱԾԵՑ ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՐՊԱՆԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Սարալանջի մայրուղու շինհրապարակներ այցելության ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին: Մասնավորապես արտակարգ դրության ավարտից հետո ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 23«Թե ինչ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետագա ճակատագիրը, դա կորոշի նախ ժողովուրդը, բայց ոչ հիմա, որովհետեւ իրավական պատասխանատվությունից բացի կա բարոյական պատասխանատվություն, կա պատասխանատվություն պատմական ...ՑՆՑՈՒՄ
ՍԻՄՈՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ, Փաստաբան, Մոսկվա 4Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված վերջին իրադարձությունները մեծ ցնցում էին բոլոր հայերի համար, որը հերթական անգամ ալեկոծեց մեր առանց այն էլ խռոված սրտերը: Ալիքավորվելով, այն անցավ բոլոր ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ գլխավոր դատախազությունում լրագրողների հետ առաջին անգամ հանդիպեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության, հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանը եւ հատուկ ձեւավորված դատախազների խմբի ...ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
ԱԳՆ-ից ստացված հաղորդագրության համաձայն, լրատվամիջոցների հետ կապի պատասխանատու Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Մեդիամաքսի» հարցերին, Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ Մեթյու Բրայզայի ...ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
Այսօր Վիեննայում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրչիկի հետ հանդիպում կանցկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնարդ Ֆասիեն: Ըստ «Նոյյան տապանի», ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԸ ԱՆՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄ` ՍՊԱՆԵՐԻ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Ա. Հ.Մարտի 9-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական սահմանը: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՅՈՒՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Պ. Ք.«Բրուքինգզ» հաստատության կազմած «Պետությունների թուլության ցանկում» կան աշխարհի 141 երկրներ: Վարկանիշները կազմելիս հաշվի են առնվել 4 գլխավոր ցուցիչներ. տնտեսություն, քաղաքականություն, անվտանգություն եւ ...ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԸ ԻՐԱՔՈՒՄ
Հ. Ծ. 1«Իրաքում որբանալը դժվար չէ», գրում է մեզ հայտնի անգլիացի լրագրող Ռոբերտ Ֆիսքը «Ինդիփենդենտում», որտեղից «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն արտատպել է հոդվածը: Ստորեւ թարգմանաբար տեղեկություններ այդ ...«ԻՍԼԱՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՆ. Հ., ԳերմանիաԱյս վերնագրով միջազգային կոնֆերանս է անցկացվում մարտի 12-13-ը Բեռլինի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա (ՀՀՎ) երկրամասի ներկայացուցչությունում: Պատահական չէ, որ մտահղացումը Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայից ...ՀՐԵԱ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ ԴԵՍՊԱՆ ԼԵՎԻԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Հ. Ծ. 1Հրեա ճանաչված ցեղասպանագետներ պրոֆ. Յաիր Օրոնը, պրոֆ. Իսրայել Չառնին եւ պրոֆ. Էլիհու Ռիխտերը բաց նամակ են հղել Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնիին, արտահայտելով իրենց վրդովմունքը Թուրքիայում Իսրայելի ...ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «5 ՀԱԶԱՐ ՄԱՐԴՆ ԷԼ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԻՐԵՆ ՕՏԱՐՎԱԾ ՉՊԵՏՔ Է ԶԳԱ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վստահ է, որ հիմնական խնդիրն այսօր հասարակության համախմբումն է եւ հասարակության միասնականության վերականգնումը, իրականացման միակ ուղին՝ Սահմանադրական ...ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 8Թեեւ արտակարգ դրություն է, եւ հասարակության բեւեռացված վիճակի լիցքաթափումն առայժմ լիարժեք տեսանելի չէ, սակայն առաջ նայել պետք է, քանի որ նորընտիր նախագահի լիազորությունների ստանձնումը սարերի հետեւում ...ԳԵՐՄԱՆԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒՑ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՕտար բույրեր, էկզոտիկ հնչյուններ, գույնզգույն տարազներով ժպտադեմ՝ իրենց երկրի համար այցելու գրավող տղամարդիկ ու կանայք... Բեռլինյան տուրիստական մեծ տոնավաճառում բազմաթիվ մասնակիցների առաքելությունը մեկն ...ՍԱՐԱԼԱՆՋԻ ՄԱՅՐՈՒՂԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԽՈՇՈՐ ԾՐԱԳՐԵՐԻՑ Է
Ա. Մ.Այցելելով Երեւանի Սարալանջի մայրուղու շինարարության առաջին, երկրորդ եւ երրորդ հանգույցներ, երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ այն կարծիքը հայտնեց, որ Սարալանջի ճանապարհն իր ...ՉԱՐԵՆՑԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԵՏ ԲԵՐԵԼ ՎԱՃԱՌՎԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱյսօր մեր քաղաքում կնշվի Եղիշե Չարենցի ծննդյան 111-ամյակը, նրա շիրմին ծաղիկներ կդրվեն, կհնչեն նրա սքանչելի բանաստեղծությունները, կասվեն բազմիցս ասված կամ դեռեւս չասված խոսքեր: Ու մեկ էլ Չարենցի կյանքի ...ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԳԵ՞ՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻնտերնետը յուրօրինակ իրականություն է` անկախ այն ամենից, թե ինչպես, ով եւ ինչ նպատակներով է հայտնվում այնտեղ, կամ ինչ խնդիրներ է փորձում լուծել վիրտուալ սարդոստայնի հարթություններում: Եվ այս հարցում էլ, ...«ՀՈԳՈՒ ՍՈՎԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ ԵԿԵԼ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբում երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին իրենց մտահոգությունն ու կարծիքը արտահայտեցին տեր Շահե քահանան եւ երգչուհի Աննա Մայիլյանը: «Հոգու սովի ժամանակներ են եկել: ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԵԿՆՈՒԹԻՎՆՔ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԵԱՆՆ ԴԱՆԻԷԼԻ» ԳԻՐՔԸ
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հին Կտակարանի գրքերի մեկնություններ» մատենաշարի հերթական գիրքը` Հայ եկեղեցու նշանավոր հայրերից ...ԾՈՎԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի հետ համաձայնեցվում է Հայաստանի ծովային պատմությունը ներկայացնող թանգարանի համար տարածք տրամադրելու հարցը: Ինչպես տեղեկացրեց «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանը, «Կիլիկիան» իր ...ՄԱՐԶԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՄԱՐԶԻԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Մարզիկները թեւակոխել են նախապատրաստության ավարտական փուլը: Կարեւորելով նախապատրաստության ընթացքում մարզական բժշկության դերն ...ՆԱՀԱՆՋ ԵՐԿՈՒ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ երկու հորիզոնականով նահանջել է եւ զբաղեցնում է 83-րդ տեղը: Ընդհանրապես ցուցակում ...ՀԱՐԿԱՅԻՆ - ԳԱԼԱ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում երեկ շարունակվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ից հարկային ստուգման ակտի հիման վրա ավելի քան 25 մլն դրամ բռնագանձելու Գյումրու հարկային տեսչության ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
Հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, որ կասկածվում է իշխանության բռնազավթման փորձ կատարելու մեջ եւ ԱԺ որոշմամբ զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, երեկ ուշ երեկոյան ձերբակալվել ...ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՎՐԱԵՐԹԻ ԱԿԱՆԱՏԵՍ ՉԻ ԵՂԵԼ
Գլխավոր դատախազության կայքէջում տեղակայվել է պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հարցաքննության մանրամասները: Նշվում է, որ ՀՀ Աժ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը 2008 թվականի մարտի 4-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ...
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Հ.ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
Ն. Մ.«ԵՐԿՈՒ ՀԱՅ ԲԺԻՇԿ ԿՈՒՐԱՑՐԵԼ ԵՆ 15 ՀԱԶԱՐ ԹՈՒՐՔԻ»
Հ. ՉԱՔՐՅԱՆՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱԼԵՊ
Ա. Բ.ՄԻՆԱՍԻ ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՋԱՋՈՒՌ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԿՈՎԿԱՍՅԱ՞Ն «ԳՈՒՆԱՎՈՐ» ՍՑԵՆԱՐ, ԹԵ...
Ա. Հ.
- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

