
ՑՆՑՈՒՄ
Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված վերջին իրադարձությունները մեծ ցնցում էին բոլոր հայերի համար, որը հերթական անգամ ալեկոծեց մեր առանց այն էլ խռոված սրտերը: Ալիքավորվելով, այն անցավ բոլոր երկրներով, որտեղ հայություն է ապրում, առաջացնելով վրդովմունք եւ տարակուսանք:
Մինչեւ ե՞րբ... Մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի այս ամենը՝ ցավով արձագանքվում էր յուրաքանչյուր հայի մեջ: Մի՞թե այսպես էլ շարունակվելու է եւ մենք չորս տարին մեկ քաղաքակիրթ ընտրությունների փոխարեն ունենալու ենք հակադրվածություն եւ առճակատում: Էլ չհաշված խորհրդարանական ընտրությունները, որոնք իրենց շիկացած մթնոլորտով հետ չեն մնում նախագահական ընտրություններից: Այդ օրերին դժվար էր գտնել անմասն մնացած հայի, անկախ այն բանից, թե որտեղ է նա ապրում. Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս: Ամեն մեկն իր սեփական կարծիքն ուներ, որը եւ արտահայտում էր: Ինչո՞ւ ոչ: Դա էլ հո ընտրություն չէ, որ ասեն` այս մեկն իրավունք ունի, իսկ մյուսը՝ ոչ: Որոշ տեղերում այն վերածվեց նույնիսկ բողոքի ցույցերի:
Ինչ կարծիքներ ասես, որ չէին հնչում, նույնիսկ պատրաստի դեղամիջոցներ առաջարկվում խոր վերլուծությունների եւ ընդհանրացումների հակում ունեցող մեր հայրենակիցների կողմից՝ սկսած խորհրդարանական հանրապետությունից, վերջացրած միապետական կարգերով: Եվ դա արվում էր զուտ այն պատճառով, որ ժողովուրդը հոգնել է ընտրությունների հետ կապված անվերջ գզվռտոցից: Դա գրված էր նրանցից շատերի դեմքերին, երբ հեռուստատեսությամբ ցուցադրում էին նախագահի թեկնածուների հանդիպումներն ընտրողների հետ: Ինչպե՞ս այստեղ չհիշել Հայաստանի անկախությունը հռչակելու 1991-ի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի խանդավառ դեմքերը: Մի՞թե դա նույն ժողովուրդը չէ եւ չար կախարդանքով նրա հետ ինչ-որ անհասկանալի բան կատարվեց:
Մարտի 1-2-ի դեպքերը մեր ժողովրդի համար ծանր փորձություն էին: Մենք պետք է դրանից դասեր քաղենք, որպեսզի այլեւս չկրկնվեն եւ մեր հասարակական կյանքից վերացնենք ասիական բարքերը: Ի վերջո, նման բեռով մեզ խանդավառությամբ չեն սպասում Եվրոխորհրդում: Եթե մենք գնում ենք ժողովրդավարության ճանապարհով, ապա ընտրությունները նույնպես պետք է լինեն դրան համապատասխան: Պետք չէ կոկորդ պատռելով կամ կուրծք ծեծելով պայքարել ընտրողների ձայների համար կամ մարդկանց մարմինների վրայով ճանապարհ հարթել դեպի իշխանություն: Ի վերջո, բոլորին էլ հասկանալի է, որ նման մոլուցքով պայքարող «ընտրյալից» ժողովուրդը ոչինչ չի շահի եւ այդ ջանասիրությունը չի դրվելու ի նպաստ ժողովրդի:
Դասեր քաղել... Բայց ինչպե՞ս. ասելը հեշտ է, անելն է դժվար: Մենք ամենամեծ պատմությունն ունեցող եւ դրանից ամենաքիչ դասեր քաղող ժողովուրդն ենք: Մեզ չափազանց դժվար է հավաքվել միաբանության դրոշի ներքո: Բայց դրան պետք է հասնել, որովհետեւ դա են պահանջում երկրի կայունությունը եւ անվտանգությունը: Շատ բանով այն կախված է քաղաքական ուժերի համագործակցությունից: Նրանք պետք է հանդիսանան միաբանող, այլ ոչ թե տարանջատող գործոն: Այստեղ է, որ պետք է հիշել բանաստեղծի անմահ խոսքերը. «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Մեր ազգն ուժեղ է իր ավանդույթներով, ուրեմն քաղաքական կյանքը նույնպես կարող է դառնալ ավանդական տասնամյակներ, հարյուրամյակներ առաջ: Դրա մեջ է հաջողության գրավականը եւ դրան կարող ենք հասնել, եթե ամեն մեկս մեր ուժն ու կարողությունը նվիրենք այդ համազգային գաղափարին: Դա են պահանջում երկրի գեոպոլիտիկական խնդիրները եւ պատմական առաքելությունը, որն ունի մեր ժողովուրդը: Այն պարտավորեցնում է մեզ գործել սակրավորի զգուշությամբ:
Նույն օրերին Ռուսաստանի Դաշնությունում կայացան նախագահական ընտրություններ, եւ դրանք անցան խաղաղ, առանց լուրջ պրոբլեմների: Եվ այն էլ այդ անծայրածիր, բազմամիլիոնանոց երկրում: Ընդ որում այստեղի քաղաքական կուսակցությունները եւ նախագահի պաշտոնի թեկնածուները մեկը մյուսի հանդեպ ցուցաբերում էին հանդուրժողականություն եւ պարկեշտ վերաբերմունք: Նրանք մեկը մյուսի հետեւից լուտանքներ չէին թափում, չէին անցնում անձնականի, ինչպես մեզ մոտ, չէին մեղադրում բոլոր երեւակայելի եւ աներեւակայելի մեղքերի համար, թեկուզ եւ նրանցից յուրաքանչյուրն ուներ շատ խոցելի տեղեր:
Հիշենք, որ Ռուսաստանն այն երկիրն էր, որ ամենակարճ ժամանակում անկառավարելի եւ քաոսային իրավիճակից դուրս եկավ շնորհիվ այն գաղափարի, որ առանց միաբանության երկիրը կփլուզվի եւ անդառնալի կորուստներ կունենա: Իրոք, միաբանությունը փրկեց պետության վտանգված անկախությունը:
Երբեմն հեռուստատեսությամբ ցույց են տալիս Իսրայելի կառավարության ամբողջ կազմը, որը նման է ընտանեկան պատկերի: Որ քաղաքական գործչի ասես, որ չես տեսնի նրանց մեջ՝ սկսած զառամյալ Շիմոն Պերեսից, վերջացրած երիտասարդ պետական այրերով, որոնք տարբեր ժամանակներ ղեկավարել են երկիրը: Նրանք ներկայացնում են զանազան քաղաքական կուսակցություններ եւ ուժեր, սակայն գործում են որպես մեկ թիմ՝ մի կողմ թողնելով իրենց նախապատվությունները, քանի որ դա են պահանջում ազգի գերագույն շահերը եւ երկրի կայունությունը:
Մեզ դեռեւս չի հաջողվել լիովին հաղթահարել մեր հոգեբանության մեջ գտնվող այն անտեսանելի պատնեշը, որը խանգարում է յուրաքանչյուրիս եւ բոլորիս միասին սատարել ազգային շահերի գերակայությանը: Մեզ մոտ ավելի հեշտ է ստացվում մենամարտել հակառակորդի հետ, քան հաղթահարել սեփական սխալները:
Դժվար է հաշվել եւ հաշտվել այն կորուստների հետ, որ ունեցանք՝ մարդկային զոհեր, ավերվածություններ եւ միջազգային վարկի արժեզրկում: Եվ ինչի՞ հասանք այս բոլորով: Մեր իրավիճակում գտնվող երկրի համար քաղաքական հողի վրա կատարված նման ընդվզումներն անթույլատրելի «շռայլություն են»: Մենք իրավունք չունենք ուրախացնելու մեր դուշմաններին:
Տեսա՞ք, թե ինչպես ադրբեջանցիներն անմիջապես ակտիվացան սահմանի վրա եւ հարձակում կազմակերպեցին մեր դիրքերի վրա Մարտակերտի շրջանում: Հակառակորդը ստուգեց մեր զգոնությունը ստեղծված իրավիճակում: Գոհ լինենք, որ հայ զինվորները նորից գտնվեցին բարձունքի վրա: Առանց վարանելու կարելի է ասել, որ այս միջադեպը տեղի ունեցավ նաեւ մեր մեղքով: Երեւի առիթ տվեցինք հակառակորդին ենթադրելու, որ երկրում առաջացել է պառակտվածություն եւ պատեհ է ժամը շարունակելու իրենց չարագործություններն Արցախի եւ Հայաստանի հանդեպ:
Ուրեմն հարց է առաջանում՝ ունե՞նք մենք որեւէ բարոյական իրավունք՝ վտանգելու մեր երկրի ապահովվածությունը: Թող այդ մասին լավ մտածեն բոլոր նրանք, ովքեր իրենց անձնական խնդիրները վեր են դասում ժողովրդի շահերից: Մենք մեկ անգամ արդեն ճաշակել ենք այդ բախտախնդիրների իշխանությունը: Նրանց օրոք էր, որ մեր ժողովրդի մի մեծ զանգված վտարանդվեց իր հարազատ երկրից, եւ ստեղծվեցին սփյուռքի նոր օջախներ:
Հարկադրված հեռացան շատերը, այդ թվում նաեւ մտավորականության ներկայացուցիչները, գիտության եւ արվեստի շատ գործիչներ, որոնք պետք չեղան երկրի նոր տերերին: Զրկանքներով լի եւ դառն էր նրանցից շատերի կյանքն օտար հողում, բայց ինչպես դա հատուկ է մեր ժողովրդին, կարողացան հաղթահարել այդ դժվարությունները եւ արմատներ գցեցին օտար հողում:
Աստված գիտե, թե երբ կհաջողվի նրանց կամ իրենց ժառանգներին վերադառնալ հայրենիք, որտեղ մարդավայել ապրելն ամեն մի հայի իղձն է:
Ինչ-որ մի տեղ կարդացել էի, որ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքի՝ լինի կենտկոմի առաջին քարտուղար, թե նախագահ, գործունեությունը գնահատելու միայն մի չափանիշ կարելի է հիմք ընդունել՝ ինչպե՞ս է եղել ներգաղթի կամ հայրենադարձության հարցը տվյալ ղեկավարի օրոք: Կցանկանայի, որ Հայաստանի Հանրապետության նորընտրյալ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունը նշանավորված լինի այդ աշխատանքներով:
- ՍԻՄՈՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ, Փաստաբան, Մոսկվա
Քննարկում
nune գրել է:
Չեմ կարծում, որ մոսկվաներում մեր չակերտավոր հայրենակիցը իրավումք ունի դատել ժողովրդի այն հատվածին, իսկ նրանք 100.000-ով էին 5 փողոցների հրապարակում, որոնք ոչ թե ԼՏՊ-ի հետևից էին գնւմ այս անգամ, այլ ուզում էին հասկացնել, որ չի կարելի քայլել մարդկանց վրայով: Այդ ամենն ունի վերջ, որը շատ շուտ է գալու: Հեռուներում նստած և ինչու չէ միգուցե և ծախված քաղաքական մեկնաբանները ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԴԱՏԵԼՈՒ: Իսկ հիմա մեր աչքերով տեսած գազանություններին ասում են, թե մասսայական փսիխոզ է ժողովրդի մոտ:
Ինչ-որ հոգեբանիկներ մտածողություն թունելների մասին են խոսում, ուզում են համոզել,որ սխալ եք տեսել և այլն; Շատ բան կա գրելու, ցավոք այնքան մեծ-մեծ ստի ու կեղծիքի մթնոլորտում ենք ապրում, որ երբեմն դժվար է խոսելը:
kari գրել է:
Ցավոք Հայաստանում ապրող հայերի մի տեսակ կա,որոնք միժտել էլ բոլոր հայերին բաժանել են սկզբում-գախթականների,հետո ախպարների ,հիմա էլ ղարաբախցիների:Էլ չեմ ասում տարբեր քաղաքների և գյուղերի բաժանումը ըստ բառբառների ու սովորությունների:Այս տարբերություն դնելը կա ամեն տեղ էլ ,ուղղակի մենք փոքր ազգ ենք և չպետք է մասնատվել ,ի ուրախություն այլոց:
ԱԿԴ գրել է:
Սիմոն ,Սիմոն գրում ես որ փաստաբան ես .....
Օրինակներ ես բերում ,ինչ ես առաջարկում ՞:
«ասում են իբ թե նրանց ասելով որ...»սովետական տարիներին «Ամերիկայի ձայնը» որոշ հաղորդագրություններ այսպիսի սկիզբ ուներ անպատասխանատու անդեմք «ասում են»:
Մեր փաստաբանը հիշում է ,մի հիշիր մատնանշիր ,պահանջիր ,օրենք կիռառիր որ երկրում բան փոխվի,Նոր ընտիր նախագահը պատասխանատվություն զգա:
Ես դիմումեմ հայաստանից դուրս ապրող բոլոր հայաստանցիներին ձեր ուշադրության կենտ րոնում պահեք մեր փոքրիկ երկիրը,նա խիստ զգում է մեր կարիքը :
Նորընտիր նախագահը պետք է ապահովի այնպիսի օրենսդական դաշտ որ արտասահմացի հայը
մշտապես ցանկանա վերադառնալ հայաստան,այլ ոչ թե հակառակը:
Ամեն ինչ հասկանալի է համեմատության մեջ մեք արտասահմանում ապրողներս այդ համեմա տությունը մշտապես անում ենք և շատ լավ տեսնում են շեղումները, որոնք կատարվում են Հայաստանում:
Նորնտիր նախաքահը պետք է և պարտավոր է իրականացնել այնպիսի քաղաքականւոթյուն որը բխում է յուրաքանչյուր հայի շահերից:
ss գրել է:- nune
Չեմ կարծում, որ մոսկվաներում մեր չակերտավոր հայրենակիցը իրավումք ունի դատել ժողովրդի այն հատվածին, իսկ նրանք 100.000-ով էին 5 փողոցների հրապարակում, որոնք ոչ թե ԼՏՊ-ի հետևից էին գնւմ այս անգամ, այլ ուզում էին հասկացնել, որ չի կարելի քայլել մարդկանց վրայով: Այդ ամենն ունի վերջ, որը շատ շուտ է գալու: Հեռուներում նստած և ինչու չէ միգուցե և ծախված քաղաքական մեկնաբանները ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ ԴԱՏԵԼՈՒ: Իսկ հիմա մեր աչքերով տեսած գազանություններին ասում են, թե մասսայական փսիխոզ է ժողովրդի մոտ:Ինչ-որ հոգեբանիկներ մտածողություն թունելների մասին են խոսում, ուզում են համոզել,որ սխալ եք տեսել և այլն; Շատ բան կա գրելու, ցավոք այնքան մեծ-մեծ ստի ու կեղծիքի մթնոլորտում ենք ապրում, որ երբեմն դժվար է խոսելը:
Ես քեզ հետ համաձայն եմ մարդը իրա աչքի տեսածին պիտի հավատա սրանք ասում են սեվին ասեք սպիտակ մինցև երբ հերիք չե երկրի ամբեղջ հարստությունը ռք-ի եվ սս-ի գրպանում է ես չեմ հասկանում էս մարդիք չեն կշտանում կամ ինչ որ մի ապուշ փաստաբան էշ էշ դուրս է տալիս մարդիք չեն կարողանում ապրել տարին մեկ անգամ ամերիկահայերը 15 միլիոն օգնում են չհաշված ամեն ամիս անհատական օգնությունտ որ մի քանի միլիոնի է հասնում սա իմ տեսածը չեմ հաշվում ամբողջ աշխարհի հայերի օգնությունը հիմա հայաստանում ոչ մի աղքատ չպիտի լիներ բայց արի ու տես 5 տոկոսն է մի քիչ նոռմալ ապրում իսկ մնացածը գոյատեվում են այս ավազակները ում բիզնեսի վրա ուզեն ձետք կդնեն ու կվերձնեն մեկը հարցնող լինի թե ռք-ի կնգան էտ որտեղից էտքան փող որ հիվանդանոց առնի կամ մյուսները ամոթա եկեք աչքներտ լայն բացեք եվ ճշմարտության աչքերին նայեք մենք հայաստանին օգնում ենք որ մեր հայրենիքը շենանա ոչ թէ ավազակները հարստանան մեր հաշվին օրական ինչ որ մեկը գալիս է դրամահավաքի ախպեր եթե չեք թողնում ընտրություններին մասնակցենք ինչու եք ուրիշի անվան քողի տակ ողորմություն խնդրում ձեր աչքը չի կշտանում սոված եկաք հայաստան մեր բոլոր խելացի մարդկանց գլուխը կերաք հիմա էլ երկիրն եք ծախում թուրքերին ազատեք մեր երկիրը ձեր ներկայությունից ես չգիտեմ թե սրանք ոնց են սատկելու բայց որ սրանց վերզը եկել ա դա հաստատ գիտեմ- nune
«ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ, ՈՒՂՂԱԿԻ ՀԱՐՎԱԾԵՑ ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳՐՊԱՆԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Սարալանջի մայրուղու շինհրապարակներ այցելության ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին: Մասնավորապես արտակարգ դրության ավարտից հետո ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 23«Թե ինչ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանի հետագա ճակատագիրը, դա կորոշի նախ ժողովուրդը, բայց ոչ հիմա, որովհետեւ իրավական պատասխանատվությունից բացի կա բարոյական պատասխանատվություն, կա պատասխանատվություն պատմական ...ՑՆՑՈՒՄ
ՍԻՄՈՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ, Փաստաբան, Մոսկվա 4Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված վերջին իրադարձությունները մեծ ցնցում էին բոլոր հայերի համար, որը հերթական անգամ ալեկոծեց մեր առանց այն էլ խռոված սրտերը: Ալիքավորվելով, այն անցավ բոլոր ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ գլխավոր դատախազությունում լրագրողների հետ առաջին անգամ հանդիպեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության, հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանը եւ հատուկ ձեւավորված դատախազների խմբի ...ԲՐԱՅԶԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ
ԱԳՆ-ից ստացված հաղորդագրության համաձայն, լրատվամիջոցների հետ կապի պատասխանատու Տիգրան Բալայանը՝ պատասխանելով «Մեդիամաքսի» հարցերին, Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ Մեթյու Բրայզայի ...ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ
Այսօր Վիեննայում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրչիկի հետ հանդիպում կանցկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնարդ Ֆասիեն: Ըստ «Նոյյան տապանի», ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԸ ԱՆՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄ` ՍՊԱՆԵՐԻ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Ա. Հ.Մարտի 9-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական սահմանը: ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՅՈՒՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Պ. Ք.«Բրուքինգզ» հաստատության կազմած «Պետությունների թուլության ցանկում» կան աշխարհի 141 երկրներ: Վարկանիշները կազմելիս հաշվի են առնվել 4 գլխավոր ցուցիչներ. տնտեսություն, քաղաքականություն, անվտանգություն եւ ...ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԸ ԻՐԱՔՈՒՄ
Հ. Ծ. 1«Իրաքում որբանալը դժվար չէ», գրում է մեզ հայտնի անգլիացի լրագրող Ռոբերտ Ֆիսքը «Ինդիփենդենտում», որտեղից «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն արտատպել է հոդվածը: Ստորեւ թարգմանաբար տեղեկություններ այդ ...«ԻՍԼԱՄԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»
ԱՆ. Հ., ԳերմանիաԱյս վերնագրով միջազգային կոնֆերանս է անցկացվում մարտի 12-13-ը Բեռլինի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա (ՀՀՎ) երկրամասի ներկայացուցչությունում: Պատահական չէ, որ մտահղացումը Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայից ...ՀՐԵԱ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ ԴԵՍՊԱՆ ԼԵՎԻԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Հ. Ծ. 1Հրեա ճանաչված ցեղասպանագետներ պրոֆ. Յաիր Օրոնը, պրոֆ. Իսրայել Չառնին եւ պրոֆ. Էլիհու Ռիխտերը բաց նամակ են հղել Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնիին, արտահայտելով իրենց վրդովմունքը Թուրքիայում Իսրայելի ...ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «5 ՀԱԶԱՐ ՄԱՐԴՆ ԷԼ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ԻՐԵՆ ՕՏԱՐՎԱԾ ՉՊԵՏՔ Է ԶԳԱ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վստահ է, որ հիմնական խնդիրն այսօր հասարակության համախմբումն է եւ հասարակության միասնականության վերականգնումը, իրականացման միակ ուղին՝ Սահմանադրական ...ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 8Թեեւ արտակարգ դրություն է, եւ հասարակության բեւեռացված վիճակի լիցքաթափումն առայժմ լիարժեք տեսանելի չէ, սակայն առաջ նայել պետք է, քանի որ նորընտիր նախագահի լիազորությունների ստանձնումը սարերի հետեւում ...ԳԵՐՄԱՆԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒՑ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՕտար բույրեր, էկզոտիկ հնչյուններ, գույնզգույն տարազներով ժպտադեմ՝ իրենց երկրի համար այցելու գրավող տղամարդիկ ու կանայք... Բեռլինյան տուրիստական մեծ տոնավաճառում բազմաթիվ մասնակիցների առաքելությունը մեկն ...ՍԱՐԱԼԱՆՋԻ ՄԱՅՐՈՒՂԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԽՈՇՈՐ ԾՐԱԳՐԵՐԻՑ Է
Ա. Մ.Այցելելով Երեւանի Սարալանջի մայրուղու շինարարության առաջին, երկրորդ եւ երրորդ հանգույցներ, երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ այն կարծիքը հայտնեց, որ Սարալանջի ճանապարհն իր ...ՉԱՐԵՆՑԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԵՏ ԲԵՐԵԼ ՎԱՃԱՌՎԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԸ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱյսօր մեր քաղաքում կնշվի Եղիշե Չարենցի ծննդյան 111-ամյակը, նրա շիրմին ծաղիկներ կդրվեն, կհնչեն նրա սքանչելի բանաստեղծությունները, կասվեն բազմիցս ասված կամ դեռեւս չասված խոսքեր: Ու մեկ էլ Չարենցի կյանքի ...ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԳԵ՞ՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻնտերնետը յուրօրինակ իրականություն է` անկախ այն ամենից, թե ինչպես, ով եւ ինչ նպատակներով է հայտնվում այնտեղ, կամ ինչ խնդիրներ է փորձում լուծել վիրտուալ սարդոստայնի հարթություններում: Եվ այս հարցում էլ, ...«ՀՈԳՈՒ ՍՈՎԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ ԵԿԵԼ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵրեկ «Հայելի» ակումբում երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին իրենց մտահոգությունն ու կարծիքը արտահայտեցին տեր Շահե քահանան եւ երգչուհի Աննա Մայիլյանը: «Հոգու սովի ժամանակներ են եկել: ...ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԵԿՆՈՒԹԻՎՆՔ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԵԱՆՆ ԴԱՆԻԷԼԻ» ԳԻՐՔԸ
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հին Կտակարանի գրքերի մեկնություններ» մատենաշարի հերթական գիրքը` Հայ եկեղեցու նշանավոր հայրերից ...ԾՈՎԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանի հետ համաձայնեցվում է Հայաստանի ծովային պատմությունը ներկայացնող թանգարանի համար տարածք տրամադրելու հարցը: Ինչպես տեղեկացրեց «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանը, «Կիլիկիան» իր ...ՄԱՐԶԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՄԱՐԶԻԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Մարզիկները թեւակոխել են նախապատրաստության ավարտական փուլը: Կարեւորելով նախապատրաստության ընթացքում մարզական բժշկության դերն ...ՆԱՀԱՆՋ ԵՐԿՈՒ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ երկու հորիզոնականով նահանջել է եւ զբաղեցնում է 83-րդ տեղը: Ընդհանրապես ցուցակում ...ՀԱՐԿԱՅԻՆ - ԳԱԼԱ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում երեկ շարունակվեց ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր «ՉԱՊ» ՍՊԸ-ից հարկային ստուգման ակտի հիման վրա ավելի քան 25 մլն դրամ բռնագանձելու Գյումրու հարկային տեսչության ...ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
Հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, որ կասկածվում է իշխանության բռնազավթման փորձ կատարելու մեջ եւ ԱԺ որոշմամբ զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, երեկ ուշ երեկոյան ձերբակալվել ...ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՎՐԱԵՐԹԻ ԱԿԱՆԱՏԵՍ ՉԻ ԵՂԵԼ
Գլխավոր դատախազության կայքէջում տեղակայվել է պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հարցաքննության մանրամասները: Նշվում է, որ ՀՀ Աժ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը 2008 թվականի մարտի 4-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ ...
ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԱՌԱՋԻՆ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ՀՈՒՆՁՔԸ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅԵՑՎԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԽՄԲԵՐ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ՈՒՂԻՂ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ, ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՌԻՍԿ ՉԻ ԱՆԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՔԱՐԵՐԸ ՓԵՇԻՑ ԹԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»
Պրոֆ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԵՐԴՎԻ, ԵԹԵ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ԵՎ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵԿԱՎ ՍԴ ԵՎ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՐՊԵՍ ԻՐԵՆԸ...
Մ. Խ.ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Մ. Մ.
«ՈՐՔԱՆ ԷԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԼԻՆԻ ՉԱՓԱՎՈՐԱԿԱՆ, «ԲԱԶԵՆԵՐՆ» ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԿՈՎԿԱՍՅԱ՞Ն «ԳՈՒՆԱՎՈՐ» ՍՑԵՆԱՐ, ԹԵ...
Ա. Հ.
- 1261 Բյուզանդական Միքայել Պալեոլոգ ՝ կայսեր և իտալական Ջենովա քաղաքի առևտրականների միջև կնքվեց պայմանագիր, որում, ի թիվս այլոց, առաջին անգամ հիշատակվում են նաև Իզմիրի վաճառականության մեջ հաջողակ հայերը:
- 1797 Աղա-Մուհամադը գրավում է Շուշին և սպանվում է Շուշու բերդում:
- 1809 Անգլո-պարսկական նախնական պայմանագրի կնքումը, որով Անգլիան խոստանում էր օգնել Պարսկաստանին ռուս-պարսկական պատերազմում:
- 1817 Պոլսում ծնվեց դասական հայերենի գյուտի մասնակիցներից Քերովբե Ապենյանը՝ բանասեր, լեզվաբան, Մխիթարյան միաբանության անդամ, քահանա:
- 1823 Կարինում կնքվում է թուրք-պարսկական հաշտության պայմանագիրը, որով Բայազետ քաղաքը կրկին վերադարձվում է Թուրքիային:
- 1837 Անդրկովկաս է գալիս սենատոր Գանը՝ երկրամասն ուսումնասիրելու և ռեֆորմների նախագիծ կազմելու նպատակով:
- 1864 Ալեքսանդրապոլում ծնվեց մեծ ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը: Նա հիմնադրել է Հայոց ազգագրական ընկերությունը և նրա թանգարանը:
- 1876 Սեբաստիայում ծնվեց ամերիկյան բանվորական շարժման գործիչ Արամ Զարդարյանը: Նրա աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել քաղաքային պանթեոնում:
- 1897 Կարսում ծնվեց հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Եղիշե Չարենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1907 Արարատի Դավալու գյուղում ծնվեց հանրապետության վաստակավոր ինժեներ Սարգիս Թևոսյանը: Մեծ է նրա ավանդը հանրապետության քիմիական արդյունաբերության զարգացման գործում: Թևոսյանի անունով է կոչվում Կիրովականի քիմիական տեխնիկումը:
- 1955 Մահացավ դոկտոր Արտաշես Աբեղյանը:
- 1959 Մահացավ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
- 1989 «Դիսքավերի» տիեզերանավով տիեզերք բարձրացավ առաջին հայը՝ բժշկական գիտությունների դոկտոր Ջեյմս Բալյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

